Ֆիզիկա․ Էներգիայի փոխակերպումները տատանողական շարժման ժամանակ

1. Որքան է սեփական տատանումներ կատարող ճոճոնակի լրիվ մեխանիկական էներգիան:
Ճոճանակի լրիվ մեխանիկական էներգիան անփոփոխ է և հավասար է:
E=Eպ+Eկ=mgh+mv2/2

2.Էներգիայի ինչ փոխակերպումներ են  տեղի ունենում ճոճանակի սեփական տատանումների ժամանակ:
Այն բանից հետո, երբ ճոճանակը իներցիայով շարունակի հեռանալ հավասարակշռության դիրքից, նրա կինետիկ էներգիան կսկսի նվազել, իսկ պոտենցիալը` աճել: Եզրային դիրքում ճոճանակի պոտենցիալ էներգիան կհասնի իր առավելագույն արժեքին, իսկ կինետիկ էներգիան կվերածվի զրոյի: Այնուհետև այս ամենը կկրկնվի հակառակ հաջորդականությամբ: Այսինքն, տատանումների ընթացքում նրա պոտենցիալ էներգիան պարբերաբար փոխակերպվում է կինետիկ էներգիայի, իսկ կինետիկ էներգիան` պոտենցիալի. Eպ→Eկ→Eպ→Eկ…
Eպ= mgh    Eկ=mv2/2

3. Որ դիրքում է սեփական տատանումներ կատարող ճոճոնակի պոտենցիալ էներգիան առավելագույնը և որ դիրքում նվազագույնը:
Պոտենցիալ էներգիան ունի նվազագույն արժեքը գնդիկի հավասարակշռման դիրքում, իսկ առավելագույն արժեքը ունի լայնույթի ամենաբարձր կետում։

4. Որ դիրքում է սեփական տատանումներ կատարող ճոճոնակի կինետիկ էներգիան առավելագույնը և որ դիրքում նվազագույնը:
Գնդիկի կինետիկ էներգիայի առավելագույն արժեքը լինում է գնդիկի հավասարակշված դիրքում, իսկ նվացագույնը լայնույթի ամենաբարձր կետում։

5. Ինչպես կարելի է ստանալ չմարող տատանումներ:
Չմարող տատանումներ կարելի է ստանալ շփման ուժի և դիմադրության ուժի բացակայության դեպքում։

6. Ինչ մեծություններից է կախված մաթեմատիկական ճոճանակի տատանումների պարբերությունը և ինչ մեծություններից  այն կախված չէ: Գրել բանաձևը:
Մաթեմատիկական ճոճոնակի պարբերությունը կախված է թելի երկարությունից, կախված չէ գնդիկի զանգվածից։

sksksksksksksksskskkskskskskskskkskssk

7. Ինչ մեծություններից է կախված զսպանակավոր ճոճանակի տատանումների պարբերությունը: Գրել բանաձևը:

skkskskskskskskskkssksksks

8. Որքան է ազատ անկման արագացումը ՝ հասարակածում, բևեռներում, Երևանում:

9. Ինչու են հարկադրական տատանումները չմարող:
Հարկադրական տատանումները չմարող են, քանի որ գնդիկի կամ այլ տատանվող մարմնի վրա միշտ ազդում են լարած մեխանիզմները։

10. Ինչից է կախված հարկադրական տատանումների լայնույթը:
Այն կախված է հարկադրող ուժի հաճախությունից:

11. Ինչ է ռեզոնանսը:
Ռեզոնանս տատանողական համակարգում ստիպողական տատանումների լայնույթի կտրուկ աճի երևույթ, երբ արտաքին պարբերական ազդեցությանբ,հաճախությունը մոտենում է որոշակի արժեքների, որոնք պայմանավորված են համակարգի հատկություններով  երբ զսպանակավոր ճոճանակի սեփական հաճախությանը հավասար է պտույտի հաճախության դեպքում (ν =νսեփ) 

12. Նկարագրեք փորձ, որի օգնությամբ կարելի է բնութագրել ռեզոնանսի երևույթը:

13. Բերեք ռեզոնանսի կիրառության օրինակներ:

14. Բերեք օրինակներ , որտեղ ռեզոնանսը խաղում է վնասակար դեր:

Ֆիզիկա․ ՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ  ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐ ԵՎ ԱԼԻՔՆԵՐ

 1.  Մեխանիկական տատանումների ինչ օրինակներ գիտեք:
Օրինակ՝ սրտի բաբախումը, կարի մեքենայի ասեղի շարժը, ճոճանակը, թիթեռի թևերի շարժը և այլն։

 2.  Ինչն է բնորոշ բոլոր տատանողական շարժումներին:
Կրկնելիությունը, նաև այն, որ տատանումները շարժումներ են, որոնք կատարվում են  հերթականորեն՝հակադիր ուղղություններով:

 3.  Որ տատանումներն են անվանում պարբերական:
Այն տատանումները,որոնք որոշակի հավասար ժամանակից հետո նույնությամբ կրկնվում են,կոչվում են պարբերական։

 4.  Որ ֆիզիկական մեծությունն է կոչվում տատանումների պարբերություն:
Այն ամենափոքր ժամանակամիջոցը, որից հետո տատանումները կրկնվում են, կոչվում է տատանումների պարբերություն:

 5.  Ինչ միավորներով է արտահայտվում տատանումների պարբերությունը:
Տատանումների պարբերությունը չափվում է ժամանակի միավորներով` վայրկյաններով, րոպեներով և այլն։

 6.  Ինչ է տատանումների լայնույթը: Ինչ միավորներվ է այն արտահայտվում:
Տատանումների լայնույթն այն առավելագույն հեռավորությունն է, որի չափով իր հավասարակշռության դիրքից կարողանում է հեռանալ տատանվող մարմինը։Տատանումների լայնույթը չափվում է երկարության միավորներով` մետրով, սանտիմետրով և այլն։

 7.  Ինչ է տատանումների հաճախությունը: Ինչ միավորներով է այն արտահայտվում
Տատանումների հաճախությունը(ν) մեկ վայրկյանում կատարվող տատանումների թիվն է։ Հաճախությունը արտահայտվում է հերցով (Հց):

 8.  Որ հաճախությունն է կոչվում 1 Հց:
Եթե տատանումների հաճախկությունը 1 Հց է նշանակում է, որ յուրաքանչյուր վայրկյանում տատանվող մարմինը կատարում է 1 տատանում:

 9.  Քանի  Հց է 1 կՀց-ը, 1 ՄՀց-ը, 1 ԳՀց-ը:
1կՀց=103 Հց
1ՄՀց=106 Հց
1ԳՀց=109Հց

10. Ինչպես են որոշում տատանումների պարբերությունը և հաճախությունը:
Մաթեմատիկական ճոճանակի տատանումներն օդի դիմադրության պատճառով մարող բնույթ են կրում, դրանց լայնույթն աստիճանաբար նվազում է, և, ի վերջո, ճոճանակը կանգ է առնում:

11.Որոնք են տատանումների մարման պատճառները:
Մարմնի վրա ազդող ուժի դադարելը, դրա հակազդող ուժի հայտնվելը։

12. Ինչ պայմաններում ճոճանակի տատանումները կլինեն չմարող:
Երբ նրա վրա անընդմեջ ուժ ազդի՝ այսինքն հրվի։

13.Ինչու են ճոճանակը անվանում տատանողական համակարգ:
Քանի որ այդ տատանմանը մասնակցում է նաև Երկրի ձգողության ուժը:

14. Ինչ է մաթեմատիկական ճոճանակը:
Մաթեմատիկական ճոճանակ են կոչում այն ճոճանակը,որի թելը գնդիկի զանգվածից և երկարությունից թեթև է: 

15. Ինչ է զսպզնզկավոր ճոճանակը:
Դա զսպանակ է, որի մի ծայրն ամրեցված է անշարժ, իսկ մյուս ազատ ծայրից կախված է բեռ:

16.Որ տատանումներն են անվանում ազատ: Բերել օրինակներ:
Այն տատանումները, որոնք կատարվում են համակարգում գործող ներքին ուժերի շնորհիվ, անվանում են ազատ տատանումներ: Մաթեմատիկական և զսպանակավոր ճոճանակների տատանումները կոչվում են ազատ:

17.Որ տատանումներն են կոչվում սեփական:
Սեփական տատանումներ են կոչվում այն տատանումները, որոնց ընթացքում համակարգի վրա այլ ուժ չի ազդում, բացի տատանողական համակարգում գործող ուժերի ազդեցությամբ ծագող տատանումները:

18.Որ տատանումներն են կոչվում հարկադրական: Բերել օրինակներ:
Հարկադրական են այն շարժումները, որոնց վրա ազդում են այնպիսի ուժեր, որոնք ժամանակից վախված, փոփոխվում են որոշակի պարբերությամբ: Օր.՝ կարի մեքենայի ասեղի վեր ու վար շարժումը:

Ֆիզիկա․Մեխանիկական էներգիայի փոխակերպումները

1.Որ մեծությունն է կոչվում մարմնի լրիվ մեխանիկական էներգիա:
Մարմնի կինետիկ և պոտենցիալ էներգիանների գումարը կոչվում է մարմնի լրիվ մեխանիկական էներգիա։

2.Ինչպես է փոխվում ազատ անկում կատարող մարմնի՝

   ա. կինետիկ էներգիան;  
աճում է
բ. պոտենցիալ էներգիան; 
նվազում է
գ. լրիվ էներգիան:
պահպանվում է՝ մնում է հաստատուն։

3. Ձևակերպել լրիվ մեխանիկական էներգիայի պահպանման օրենքը:
Դիմադրության և շփման ուժերի բացակայությմբ մարմնի լրիվ մեխանիկական էներգիան շարժման ընթացքում մնում է հաստատուն․ պահպանվում է։

4. Ինչ պայմանների դեպքում է պահպանվում մարմնի  լրիվ մեխանիկական էներգիան:
Դիմադրության և շփման ուժերի բացակայության դեպքում։

5. Ինչպես է փոխվում համակարգի  լրիվ մեխանիկական էներգիան, երբ այնտեղ գործում են շփման ուժերը:
Մեխանիկական էներգիան նվազում է, բայց չի կորչում, այն փոխակերպվում է ներքին էներգիայի։

6. Ինչու հնարավոր չէ ստեղծել հավերժական շարժիչ
Որովհետև առանց էներգիայի աղբյուրի հնարավոր չէ ունենալ հավերժական շարժիչ՝ էներգիաի պահպանման օրենքի համաձայն

 Լուծել հետևյալ խնդիրները.

  1. Ինչ արագությամբ պետք է շարժվի 7,2տ զանգվածով մեքենան, որպեսզի նրա կինետիկ էներգիան հավասար լինի 8,1կՋ-ի:
    Eկ=mv2/2
    v=արմատ
  2. Որքան է 50կգ զանգվածով մարմնի կինետիկ էներգիան, եթե նրա իմպուլսը 500կգ մ/վ է:
  3. Որքան է նվազում 10կգ զանգվածով մարմնի պոտենցիալ էներգիան, երբ 100մ բարձրությունից այն իջնում է մինչև 80մ բարձրության:
  4. Առաջին մարմնի բարձրությունը գետնից 5 անգամ մեծ է երկրորդ մարմնի բարձրությունից, իսկ զանգվածը 2 անգամ փոքր: Քանի անգամ է առաջին մարմնի պոտենցիալ էներգիան մեծ երկրորդ մարմնի պոտենցիալ էներգիայից:

 Ֆիզիկա․Էներգիա: Մեխանիկական էներգիա։ Կինետիկ էներգիա Ֆիզիկա։ Պոտենցիալ էներգիա։ Տեսանյութ

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Ֆիզիկա․  Էներգիա: Մեխանիկական էներգիա․ Կինետիկ էներգիա․ Պոտենցիալ էներգիա

1.Ո՞ր մեծությունն է կոչվում էներգիա:
Էներգիան ֆիզիկական մեծություն է, որը բոնւթագրում է մարմնի աշխատանք կատարելու ունակությունը։

2.Բերել օրինակներ, որոնք ցույց են տալիս էներգիայի և աշխատանքի կապը:
Սեղանի վրա դրված է մի մետաղյա գունդ այն ձեռքով հրելիս նա սկսում է շարժվել։ Այսինքն հրելուց մենք կատարում ենք աշխատանք, որի հետևանքով գնդիկը օժտվում է մինետիկ էներգիայով և սկսում է շարժվել։

3.Ի՞նչ միավորով է չափվում էներգիան ՄՀ-ում:
Էներգիայի միվորը մեկ ջոուլ (1Ջ)։

4.Մեխանիկական էներգիայի ինչ տեսակներ գիտեք:
Առանձնացնում են մեխանիկական էներգիայի երկու տեսակ՝ մարմինների շարժման պայմանավորված էներգիա, որն անվանում են կինետիկ էներգիա և մարմինների փոխազդեցությամբ պայմանավորված էներգիա, որը կոչվում է պոտենցիալ էներգիա։

5.Ո՞ր էներգիան են անվանում կինետիկ:
Մարմնի շարժմաբ պայմանավորված էներգիան կոչվում է կինետիկ էներգիա։

6.Ի՞նչ մեծություններից է կախված մարմնի կինետիկ էներգիան:
Կինետիկ էներգիան առնչվում է մեխանիկական աշխատանքի հետ։

7. Ի՞նչ բանաձևով է որոշվում մարմնի կինետիկ էներգիան:
Eկ=mv2/2

8. Ե՞րբ է մարմնի կինետիկ էներգիան զրո:
Այն ժամանակ, երբ մարմինը գտնվում է դադարի վիճակում

9. Ինչպե՞ս է փոխվում մարմնի կինետիկ էներգիան ՝

   ա. հավասարաչափ շարժման դեպքում,

   բ.  հավասարաչափ արագացող շարժման դեպքում,

   գ.  հավասարաչափ դանդաղող շարժման դեպքում:

10.Որ էներգիան են անվանում պոտենցիալ:
Ասում ենք, որ մարմինը օժտված է պոտենցիալ էներգիայով, երբ անշարժ մարմինը ունակ է աշխատանք կատարելու։

11.Բերեք պոտենցիալ էներգիայով օժտված մարմինների օրինակներ:
Ձեռքերում բռնած գնդակը հնարավորություն ունի շարժվելու, այսիքն օժտված է պոտենցիալ էներգիայով։

12.Ինչ բանաձևով է որոշվում Երկրից որոշակի բարձրությամբ մարմնի պոտենցիալ էներգիան:
Eպ=mgh

13.Փոխվում է արդյոք Երկրի մակերևույթին զուգահեռ թռչող մարմնի պոտենցիալ էներգիան:
Ոչ

14.Մարմինն ընկնում է որոշակի բարձրությունից: Ինչպես է փոխվում նրա պոտենցիալ էներգիան անկման ընթացքում:
Մարմնի էներգիան զրոյանում է։

15.Ինչպես կարելի է համոզվել, որ սեղմված զսպանակն օժտված է պոտենցիալ էներգիայով:
Կարելի է համոզվել դրանում, քանի որ սեխմված զսպանակը կարող է շարժվել։

16.Կատարելով անհրաժեշտ չափումներ՝ հաշվեք սեղանին դրված որևէ առարկայի պոտենցիալ էներգիան հատակի նկատմամբ:

Ֆիզիկա․ Ինքնաստուգում

1.Ինչ է ուսումնասիրում դինամիկան:
Դինամիկան դա մեխանիկայի բաժին է, ուսումնասիրում է մեխանիկական համակարգի շարժման կախումը նրա վրա ազդող ուժերից։ Ցուրաքանչյուր մեխանիկական համակարգի շարժումը բնութագրվում է իներտությամբ և ազդող ուժերով։ 

2.Ինչ է նշանակում դինամիկա բառը:
Դինամիկան հունարենից թարգմանաբար նշանակում է `ուժ

3. Նկարեք թելից կախված գնդիկ և պատկերեք գնդիկի վրա ազդող ուժերը:Ինչպիսին է այդ ուժերի հարաբերակցությունը, եթե գնդիկը դադարի վիճակում է:
Թելից կախված գնդիկի վրա ազդում են գնդիկի ծանրության ուժը և թելի հակազդեցության ուժը:Այդ ուժերը մոդուլներով հավասար են և քանի որ իրար հակառակ են ուղղված ապա դրանց համազորը 0 է:Դա է պատճառը,որ գնդիկը դադարի վիճակում են:

4.Երբ է շարժվող մարմինը փոխում իր արագությունը:
Երբ առաջանում է արագացում:

5. Նյուտոնի առաջին օրենքը:
Մարմինը պահպանում է իր ուղղագիծ հավասարաչափ շարժումը և դադարի վիճակը այն ժամանակ, երբ նրա վրա այլ ուժեր չեն ազդում կամ դրանց ազդեցությունները հավասար են։

6. Մարմնի վրա ազդող ուժերի համազորը զրո է: Շարժվում է արդյոք մարմինը, թե դադարի վիճակում է:
Եթե ազդող ուժերը 0 են ապա դադարի վիճակում է մնում։

7.Ինչն է մարմնի արագության փոփոխության պատճառը:
Մարմնի արագության փոփոխության պատճառը իր վրա ազդող այլ մարմիններն են կամ ուժերը։

8.Նյուտոնի երկրորդ օրենքը և բանաձևը:
Մարմնի արագացումն ուղիղ համեմատական է մարմնի վրա ազդող ուժին և հակադարձ համեմատական մարմնի զանգվածից։
a=F/m

9. Ուժի չափման միավորը ՄՀ-ում:
Նյուտոն (Ն)։

10.Նյուտոնի երրորդ օրենքը և բանաձևը:
Երկու մարմիններ միմյանց հետ փոխազդում են մոդուլով հավասար և հակառակ ուղղված ուժերով:
F₁ = -F₂

11.Որ մեծությունն է կոչվում մարմնի իմպուլս:
Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի զանգվածի և արագության արտադրյալին, կոչվում է մարմնի շարժման քանակ կամ իմպուլս 

12.Գրել իմպուլսի բանաձևը:
p=v*m v`արագություն, m զանգված

13. Իմպուլսի պահպանման օրենքը:
Փակ համակարգի մարմինների իմպուլսների գումարը, անկախ այդ մարմնինների փոխազդեծություննից, չի փոխվում:

14.Որ շարժումն է կոչվում ռեակտիվ շարժում:
Ռեակտիվ կոչվում են այն շարժումէ, որն առաջանում է, երբ մարմնից անջատվում է նրա մի մասը՝ որոշակի արագությամբ, որի հետևանքով մնացած մասը ձեռք է բերում հակառակ ուղղված արագություն։

15. Կարող է արդյոք ռեակտիվ ինքնաթիռը շարժվել անօդ տարածությունում:
Այո, կարող է։

16.Ինչ մեծություններից է կախված հրթիռի արագությունը:
Արագությունից և զանգվածից։

Լուծել խդիրները՝

ա) Որոշել ավտոբուսի զանգվածը, եթե արգելակելիս 6կՆ շփման ուժի ազդեցությամբ այն շարժվում է 2մ/վ ^2 արագացմամբ:
m=F/a = 6000/2 = 3000

բ) Ինչ ուժով է մարդը գնդակը սեղմում ուղղահայաց պատին, եթե պատի հակազդեցության ուժը 5Ն է:

գ) 0,1 կգ և 0,2 կգ զանգվածներով 2 պլաստիլինե գնդեր շարժվում են իրար ընդառաջ՝ համապատասխանաբար 4 մ/վ և 3 մ/վ արագություններով: Որքան է նրանց համատեղ շարժման արագությունը բախումից հետո:
0,2 x 3 – 0,1 x 4 = 0,2
0,2 : 0,2 = 1

Ֆիզիկա․Մարմնի իմպուլս

Մարմնի իմպուլս:  § 12. Իմպուլսի պահպանման օրենքը:

§13.Ռեակտիվ շարժում: Հրթիռային տեխնիկայի զարգացումը:

Լուծել հետևյալ խնդիրները.

1.Երկու մարմին շարժվում են իրար ընդառաջ: Առաջին մարմնի զանգվածը 2կգ է, իսկ արագությունը՝ 3մ/վ: Երկրորդ մարմնի զանգվածը 4կգ է, իսկ արագությունը՝ 2մ/վ: Որքան է այդ մարմինների համակարգի լրիվ իմպուլսը և ինչպես է այն ուղղված:


Լուծում՝
m1=2 կգ
V1 = 3 մ/վ
m2 = 4 կգ
V2 = 2 մ/վ
P = mv
P1 = 2 կգ x 3 մ/վ = 6 կգ. մ/վ
P2 = 4 կգ x 2 մ/վ = 8 կգ. մ/վ


2. 9գ զանգվածով և 500մ/վ արագությամբ թռչող գնդակը հարվածում է հարթ սեղանին դրված 600 գ զանգվածով չորսուին և խրվում-մնում նրա մեջ: Ինչ արագություն ձեռք կբերի չորսուն: Շփումը սեղանի և չորսուի միջև անտեսել:

Լուծում՝
m=9գ
v0=500մ/վ
M=600գ
v-?
v=mv0/m+M=0,009կգx500մ/վ/0,009կգ+0,6կգ=7,4 մ/վ
Պատ.՝7,4 մ/վ

3. Կրակելիս 3,4 գ զանգվածով գնդակն  ինքնաձիգի փողից դուրս է թռչում 900մ/վ արագությամբ: Կրակոցից անմիջապես հետո ինչ արագություն ձեռք կբերի ինքնաձիգը, եթե զինվորը նրա խզակոթն ամուր չսեղմի ուսին: Ինքնաձիգի զանգվածը 3,6 կգ է:

Լուծում՝
3,4*900=3060
3060:3,6=850


ՀԱՐՑԵՐ ՝

1.Որ մեծությունն է կոչվում մարմնի իմպուլս:
Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի զանգվածի և արագության արտադրյալին, կոչվում է մարմնի շարժման քանակ կամ իմպուլս:

2. Ինչ բանաձևով է որոշվում մարնի իմպուլսը:
Մարմնի իմպուլսը սովորաբար նշանակում են p տառով՝ P=mv

3.Ինչ միավորով է չափվում իմպուլսը ՄՀ-ում:
1 կգ·մ/վ

4.Իմպուլսը վեկտորական մեծություն է, թե սկալյար:
Իմպուլսը վեկտորական մեծություն է ։

5.Ինչն են համարում համակարգի իմպուլս:
Մարմինների համակարգի իմպուլս կոչվում է այդ համակարգը կազմող մարմինների իմպուլսների գումարը:

6.Որքան է նույն զանգվածով 2 գնդերի համակարգի իմպուլսը, եթե դրանքշարժվում են իրար ընդառաջ՝ մոդուլով հավասար արագություններով:

7.Մարմինների որ համակարգն է կոչվում փակ:
Մարմինների փակ համակարգ կոչվում է միայն միմյանց հետ փոխազդող մարմիններից կազմված համակարգը:

8. Ձևակերպել իմպուլսի պահպանման օրենքը:
Փակ համակարգ կազմող մարմինների իմպուլսների գումարը մնում է անփոփոխ:

10. Որ շարժումն է կոչվում ռեակտիվ;                              
Ռեակտիվ շարժում  են անվանում այն շարժումը, որի դեպքում մարմնից որոշակի արագությամբ նրա մի մասի անջատման հետևանքով մնացած մասը շարժվում է հակառակ ուղղությամբ:                   

11.Բերել ռեակտիվ շարժման օրինակներ:
Լճափին կայանած նավակից զբոսաշրջիկը m զանգվածով ուսապարկը հորիզոնական ուղղված u արագությամբ նետում է դեպի ափը` նրան հաղորդելով mu  իմպուլս։

12. Ինչ կառուցվածք ունի հրթիռը:
Ռեակտիվ շարժիչների շնորհիվ հրթիռը կարողանում է դուրս գալ տիեզերական տարածություն, որտեղ ռեակտիվ շարժիչներն առայսօր այլընտրանք չունեն:  Ռեակտիվ շարժումը բնության մեջ և տեխնիկայում. 

raketa.gif

13. Կարող է արդյոք հրթիռն արգելակել  տիեզերքում (անօդ տարաությունում): Ինչպես:

14. Կարող է արդյոք իդեալական հարթ հորիզոնական սառույցի վրա կանգնած մարդը տեղիcց շարժվել՝ որևէ ձևով չհրվելով սառույցից:    

Ֆիզիկա․ Մարմնի Իմպուլս․ Խնդիրներ

1. Կրակելիս 3,4 գ զանգվածով գնդակն  ինքնաձիգի փողից դուրս է թռչում 900մ/վ արագությամբ: Կրակոցից անմիջապես հետո ինչ արագություն ձեռք կբերի ինքնաձիգը, եթե զինվորը նրա խզակոթն ամուր չսեղմի ուսին: Ինքնաձիգի զանգվածը 3,6 կգ է:
3,4*900=3060
3060:3,6=850

Պատասխանեք հետևյալ հարցերին.

1.Բացատրեք, թվարկված դեպքերում մարմնի վրա որ ազդեցություններն են համակշռում?

 
  ա. Սուզանավը գտնվում է ծովի մեջտեղում՝  անշարժ վիճակում:
Այս դեպքում ջրի վրա ազդում են Արքիմեդի ուժը և երկրի ձգողության ուժը և այդ երկու ուժերը մոդուլով իրար հավասար են:

  բ.  Սուզանավը ծովի հատակին անշարժ Է:
Այս դեպքում երկրի ձգողության ուժը ավելի ուժեղ է քան Արքիմեդյան ուժը և սուզանավը հասել է հատակին:

2. Պարաշյուտիստը վայրէջք է կատարում՝ շարժվելով ուղղագիծ հավասարաչափ: Բացատրեք, թե որ ուժերի ազդեցություններն են կոմպենսացվում (համակշռում):
Պարաշյուտիստի վրա ազդում են երկրի ձգողության ուժը և օդի դիմադրությունը:

3. Հնարավոր է արդյոք անջատված շարժիչով ավտոմեքենան մայրուղու հորիզոնական տեղամասով շարժվի հավասարաչափ:
Ոչ, հնարավոր չէ:

4. Նկարում պատկերված է մարմնի արագության՝ ժամանակից կախումն արտահայտող գրաֆիկը: Ո՞ր տեղամասում է մարմնի վրա ազդող ուժրի համազորը զրո:

Ամբողջ ժամանակի ընդհացքում մարմինի ուժերի համազորը հավասար չի եղել զրոյի:

5. Ինչ արագացմամբ է թափ հավաքում 60տ զանգվածով ռեակտիվ ինքնաթիռը, եթե նրա շարժիչի քարշի ուժը 90կՆ է:
Բանաձև՝a=F/m, որտեղ a-ն մարմնի արագացման մոդուլն է, F-ը մարմնի վրա ազդող մոդուլը և m-ը մարմնի զագնվածը=>F=ma

90:60=1,5

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы