- Ստորեւ բերված նյութերից ո՞րն է սենյակային պայմաններում հեղուկ.
1) կերակրի աղ,
2) կերակրի սոդա,
3) սպիրտ, 4) օսլա:
2. Թվարկված նյութերից ո՞րն է օրգանական.
1) ջուր,
2) գլիցերին,
3) կերակրի աղ, 4) սոդա:
3. Ինչպե՞ս պետք է հանգցնել սպիրտայրոցի բոցը.
1) փչելով,
2) թասակով ծածկելով,
3) ջրով,
4) նշված բոլոր եղանակներով:
4. Եթե խառնուրդը բաղկացած է տարբեր խտություններով միմյանց մեջ չլուծվող հեղուկներից, ապա ինչպե՞ս կարող ենք բաժանել բաղադրիչները.
1) զտումով,
2) պարզվածքազատումով, 3) շոգիացումով,
4) բաժանիչ ձագարով:
5. Խառնուրդների բաժանման ո՞ր եղանակն է օգտագործվում քամած մածուն պատրաստելիս.
1) թորում,
2) զտում,
3) շոգիացում, 4) պարզեցում:
6. Ստորեւ բերված նյութերից ո՞րն է սենյակային պայմաններում հեղուկ.
1) ջուր
2) կերակրի աղ
3) քացախ
4) օսլա:

