Հայոց լեզու․ Վերաբերական


ՎԵՐԱԲԵՐԱԿԱՆ

Կան բառեր, որոնք արտահայտում են խոսողի դատողական վերաբերմունքը եղելության նկատմամբ, օրինակ՝ Բարեբախտաբար, ամեն ինչ լավ անցավ։ Որևէ իրողության նկատմամբ խոսողի դատողական վերաբերմունքն արտահայտող բառերը կոչվում են վերաբերականներ (եղանակավորող բառեր)։ Առանձնացվում են վերաբերականների հետևյալ խմբերը.
հաստատական՝ այո՛, արդարև, անշուշտ, անկասկած, անպատճառ,
անտարակույս, անպայման, իսկապես, իրոք, հիրավի և այլն.
ժխտական ՝ ո՛չ, չէ՛.
երկբայական՝ գուցե, երևի, թերևս, կարծեմ, կարծես, կարծես թե, ասես,
միգուցե, մի՞թե, արդյոք և այլն.
զգացական՝ բարեբախտաբար, դժբախտաբար, երանի, ցավոք և այլն.
սաստկական՝ անգամ, նույնիսկ, հենց, մանավանդ, մինչև
անգամ, մինչև իսկ և այլն.
սահմանափակման՝ գեթ, լոկ, գոնե, թեկուզ, միայն, սոսկ, միայն թե և այլն
ցուցական՝ ահա, ահավասիկ.
կամային՝ թող, ապա, հապա, մի և այլն.
զիջական՝ ի դեպ, իմիջիայլոց, համենայն դեպս, այնուամենայնիվ, այսուհանդերձ և այլն։
Վերաբերականների մի մասը, եթե դրված է լինում իր եղանակավորած բառի մոտ, սովորաբար չի տրոհվում, իսկ եթե հեռացած է լինում այդ բառից, տրոհվում է ստորակետով։ Համեմատենք հետևյալ նախադասությունները. Նա այսօր առավոտյան անշուշտ կմեկնի։ Անշուշտ, նա այսօր առավոտյան կմեկնի։ Առաջին նախադասության մեջ անշուշտ վերաբերականը եղանակավորել է կմեկնի բառին, անմիջապես նախորդում է նրան և ստորակետով չի տրոհվել։ Երկրորդ օրինակում անշուշտ-ը նախորդում է նա բառին։ Եթե այդ դիրքում անշուշտ վերաբերականը չտրոհվի, կվերաբերի նա բառին, և կարտահայտվի անշուշտ նա, այլ ոչ թե մեկ ուրիշը իմաստը։ Վերաբերականները նախադասության անդամ չեն համարվում։
Գործնական աշխատանք
1.Վերաբերականները խմբավորե՛լ ըստ տեսակների։
Բարեբախտաբար, արդարև, անշուշտ, միայն, ահավասիկ, ի դեպ,
անպատճառ, ահա,անպայման, իսկապես, իրոք, հիրավի, ո՛չ, չէ՛, գուցե, երևի,իմիջիայլոց, թերևս, կարծեմ, կարծես, միգուցե, այնուամենայնիվ, մի՞թե, արդյոք, երանի, ցավոք, նույնիսկ, մանավանդ, մինչև իսկ, գեթ, լոկ, գոնե, կարծես թե, սոսկ, միայն թե, անկասկած, հապա, մի, համենայն դեպս, այսուհանդերձ։

  1. հաստատական— անշուշտ, արդարև, անպայման, իրոք, հիրավի, անկասկած, անպատճառ, իսկապես,
  2. գնահատողական— բարեբախտաբար, ցավոք
  3. ժխտական- ո՛չ, չէ՛,
  4. սաստկական— նույնիսկ, մանավանդ, մինչև իսկ
  5. երկբայական— թերևս, կարծեմ, կարծես, միգուցե, արդյոք, կարծես թե,
  6. սահմանափակման- միայն թե, սոսկ, գոնե, լոկ, գեթ

2. Ձևաբանորեն վերլուծել նախադասությունը։

Սակայն բոլորն էլ իրենց դժվար մտքերի հետ էին, ձիերն էին համեմատում իրար, ուշի-ուշով դիտում, որպեսզի որոշեն, թե ո՞րը նորից կվերադառնա այս ճանապարհով, և որի՞ սանձն ու սարքը շալակած տուն կբերի, որպես մեռած մարդու զգեստներ, որոնց վրա այնպես դառնալի ողբ են երգում գյուղի կանայք։

Քիմիա․Լաբորատոր փորձեր․ այրման ռեակցիաներ

Ընթացքը` սովորողներ կկատարեն անհատական հաշվարկային լաբորատոր փորձեր`«Անօրգանական նյութերի ծագումնաբանական կապը».

  • Մետաղ → հիմնային օքսիդ → հիմք → աղ` Mg → MgO → Mg(OH)→ MgCl2
  • Ոչ մետաղ → թթվային օքսիդ → թթու→ աղ` P → P2O5 → H3PO4 → Na3PO4

Առաջադրանք. 1.  Գրեք   իրականացրած  ռեակցիաների  հավասարումները  և  կատարեք      հաշվարկ. որքա՞ն  աղ  կստացվի, եթե <<հրավառության>> համար  վերցրել  եք 2,4գ մագնեզիում,ընդունել, որ  բոլոր ռեակցիաները ընթանում  են քանակապես:

Առաջադրանք  2.  Գրեք իրականացրած  ռեակցիաների հավասարումները  և  կատարեք հաշվարկ.  որքա՞ն աղ կստացվի, եթե այրել  եք  6,2գ ֆոսֆոր,ընդունել, որ  բոլոր  ռեակցիաները ընթանում  են քանակապես:

Կրկնել.

  • ա)  անվտանգության կանոնները քիմիայի կաբինետում աշխատելիս
  • բ) ֆիզիկական, քիմիական երևույթները
  • գ)  քիմիական ռեակցիաների հատկանիշները
  • դ) քիմիական ռեակցիաների տեսակները
  • ե) անօրգանական  նյութերի հիմնական  դասերը՝ օքսիդներ, հիմքեր, թթուներ,աղեր
  • զ) օքսիդներ, սահմանել, դասակարգել, ֆիզիկաքիմիական հատկությունները:

***

Փորձ 1․ Էթանոլի էթիլ սպիրտի այրումը
C₂H₆O + O₂ → CO₂ + H₂O + CH₄ + Q

Փորձ 2․ Մագնեզիումի այրումը
Mg + O₂ → MgO

Փորձի համար վերցրել ենք m(Mg) = 3գ
m(MgO) = ?գ
2Mg + O₂ → 2MgO + Q
n = m/M
m = Mn

Փորձ 3․ հիմքի ստացումը

MgO + H₂O → Mg(OH)₂
Օգտագործել ենք ֆենոլ ֆտալեին գունանյութը

Փորձ 4․ չեզոքացման ռեակցիայով կստանանք աղ
x գ աղ ստացվեց

Mg(OH)₂ + HCl → MgCl₂ + H₂O
Mg(OH)₂ + 2HCl → MgCl₂ + 2H₂O

Քանի՞ մոլ Mg ենք վերցրել։
m = Mn
n(Mg) = m(Mg)/M(Mg) = 3 գ : 24 գ/մոլ = 3/24 մոլ = 0.125 մոլ
n(MgCl₂) = 0.125 մոլ · 95 գ/մոլ = 11.875 մոլ
M(MgCl₂) = 95

Քիմիա․ Գործնական աշխատանք 3. պարբերական  համակարգի ֆիզիկական իմաստը 

Առաջադրանքներ. բնութագրեք  հետևյալ տարրերը՝ ջրածին, ածխածին, ազոտ, թթվածին, քլոր, ալյումին, նատրիում, կալիում, կալցիում, սիլիցիում, ֆոսֆոր, ծծումբ, երկաթ, մանգան, պղինձ, արծաթ, ոսկի

  • Գրեք  քիմիական  տարրի  նշանը ……. կարգաթիվը, նննց ….., միջուկի  լիցքը ….., հարաբերական ատոմային զանգվածը, մեկ ատոմի զանգվածը` mատոմի բաղադրությունը ….
    • C – 6, +6, Ar – 12; (6p; 6n)6e
    • H – 1, +1, Ar – 1
    • N – 7, +7, Ar – 14
    • O – 8, +8, Ar – 16
    • Cl – 17, +17, Ar – 35
  • Ո՞ր  պարբերության տարր  է ……
    • C – 2
    • H – 1
    • N – 2
    • O – 2
  • Ո՞ր  խմբի  և ենթախմբի տարր  է …………
    • C – IV, գլխավոր
    • H – I, երկրորդական
    • N – V, գլխավոր
    • O – VI, գլխավոր
  • Ատոմի  էլեկտրոնային  թաղանթի կառուցվածքը, էլեկտրոնային բանաձևը, նաև քվանտային  բջիջներով
    • C
    • H –
    • N –
    • O –
  • Մետաղ է՞, թե ոչմետաղ
    • C – ոչմետաղ
    • H – ոչմետաղ
    • N – ոչմետաղ
    • O – ոչմետաղ

Ինչպիսի՞  պարզ  և   բարդ նյութերի օրինակներ  գիտեք, որոնց  բաղադրության  մեջ  առկա  են  այդ  տարրի ատոմներ`բերեք  տարբեր  

տարրերի  հետ    առաջացրած    միացությունների  բանաձևերը

Գործնական աշխատանք 3. <<Պարբերական  համակարգի ֆիզիկական իմաստը>> 

Գործնական աշխատանք 3. <<Պարբերական  համակարգի ֆիզիկական իմաստը>>  

Առաջադրանքներ. Բնութագրեք  հետևյալ  տարրերը ջրածին, ածխածին, ազոտ, թթվածին, քլոր, ալյումին, նատրիում, կալիում, կալցիում, սիլիցիում, ֆոսֆոր, ծծումբ, երկաթ, մանգան, պղինձ, արծաթ, ոսկի

Գրեք  քիմիական  տարրի  նշանը……. կարգաթիվը….., միջուկի  լիցքը ….., հարաբերական ատոմային զանգվածը, մեկ ատոմի զանգվածը` m0 ատոմի բաղադրությունը ….

ո՞ր  պարբերության տարր  է ……

ո՞ր  խմբի  և ենթախմբի տարր  է …………

ատոմի  էլեկտրոնային  թաղանթի կառուցվածքը, էլեկտրոնային բանաձևը, նաև  քվանտային  բջիջներով

մետաղ է՞, թե ոչմետաղ

Ջրածին

Քիմիական  տարրի  նշանը

H

կարգաթիվը

1

միջուկի լիցքը

+1

հարաբերական ատոմային զանգվածը

1

մեկ ատոմի զանգվածը` m

1.66*10-27

ատոմի բաղադրությունը

1p, 1e, 0n

ո՞ր  պարբերության տարր  է 

Առաջին

ո՞ր  խմբի  և ենթախմբի տարր  է 

Առաջին խմբի և գլխավոր ենթախմբի

ատոմի  էլեկտրոնային  թաղանթի կառուցվածքը

էլեկտրոնային բանաձևը

մետաղ է՞, թե ոչմետաղ

Ոչ մետաղ

Ածխածին

Քիմիական  տարրի  նշանը

C

կարգաթիվը

6

միջուկի լիցքը

+6

հարաբերական ատոմային զանգվածը

12

մեկ ատոմի զանգվածը` m

19․92*10-27

ատոմի բաղադրությունը

6p, 6e, 6n

ո՞ր  պարբերության տարր  է

Երկրորդ

ո՞ր  խմբի  և ենթախմբի տարր  է 

Չորրորդ խմբի և երկրորդական ենթախմբի

ատոմի  էլեկտրոնային  թաղանթի կառուցվածքը

էլեկտրոնային բանաձևը

1s22s22p2

մետաղ է՞, թե ոչմետաղ

Ոչ մետաղ

Թթվածին

Քիմիական  տարրի  նշանը

O

կարգաթիվը

8

միջուկի լիցքը

+8

հարաբերական ատոմային զանգվածը

16

մեկ ատոմի զանգվածը` m

26․56*10-27

ատոմի բաղադրությունը

8p, 8e, 8n

ո՞ր  պարբերության տարր  է

Երկրորդ

ո՞ր  խմբի  և ենթախմբի տարր  է 

Չորրորդ խմբի և երկրորդական ենթախմբի

ատոմի  էլեկտրոնային  թաղանթի կառուցվածքը

էլեկտրոնային բանաձևը

1s22s22p4

մետաղ է՞, թե ոչմետաղ

Ոչ մետաղ

Ազոտ

Քիմիական  տարրի  նշանը

N

կարգաթիվը

7

միջուկի լիցքը

+7

հարաբերական ատոմային զանգվածը

14

մեկ ատոմի զանգվածը` m

23.24*10-27

ատոմի բաղադրությունը

7p, 7e, 7n

ո՞ր  պարբերության տարր  է 

Երկրորդ

ո՞ր  խմբի  և ենթախմբի տարր  է 

Հինգերորդ խմբի և երկրորդական ենթախմբի

ատոմի  էլեկտրոնային  թաղանթի կառուցվածքը

էլեկտրոնային բանաձևը

1s22s22p3

մետաղ է՞, թե ոչմետաղ

Ոչ մետաղ

Ալյումին

Քիմիական  տարրի  նշանը

Al

կարգաթիվը

13

միջուկի լիցքը

+13

հարաբերական ատոմային զանգվածը

27

մեկ ատոմի զանգվածը` m

4.48*10-26

ատոմի բաղադրությունը

13p, 13e, 13n

ո՞ր  պարբերության տարր  է 

Երրորդ

ո՞ր  խմբի  և ենթախմբի տարր  է 

ատոմի  էլեկտրոնային  թաղանթի կառուցվածքը

էլեկտրոնային բանաձևը

1s22s22p63s23p1

մետաղ է՞, թե ոչմետաղ

Մետաղ

Նատրիում

Քիմիական  տարրի  նշանը

Na

կարգաթիվը

11

միջուկի լիցքը

+11

հարաբերական ատոմային զանգվածը

23

մեկ ատոմի զանգվածը` m

38.18*10-27

ատոմի բաղադրությունը

11p, 11e, 12n

ո՞ր  պարբերության տարր  է 

Երրորդ

ո՞ր  խմբի  և ենթախմբի տարր  է 

Առաջին խմբի և գլխավոր ենթախմբի

ատոմի  էլեկտրոնային  թաղանթի կառուցվածքը

էլեկտրոնային բանաձևը

1s22s22p63s1

մետաղ է՞, թե ոչմետաղ

Մետաղ

Ծծումբ

Քիմիական  տարրի  նշանը

S

կարգաթիվը

16

միջուկի լիցքը

+16

հարաբերական ատոմային զանգվածը

32

մեկ ատոմի զանգվածը` m

5.31*10-26

ատոմի բաղադրությունը

16p, 16e, 16n

ո՞ր  պարբերության տարր  է 

Երրորդ

ո՞ր  խմբի  և ենթախմբի տարր  է 

Վեցերորդ խմբի և գլխավոր ենթախմբի

ատոմի  էլեկտրոնային  թաղանթի կառուցվածքը

էլեկտրոնային բանաձևը

1s22s22p63s23p4

մետաղ է՞, թե ոչմետաղ

Ոչ մետաղ

Ֆոսֆոր

Քիմիական  տարրի  նշանը

P

կարգաթիվը

15

միջուկի լիցքը

+15

հարաբերական ատոմային զանգվածը

31

մեկ ատոմի զանգվածը` m

51.46*10-27

ատոմի բաղադրությունը

13p, 13e, 14n

ո՞ր  պարբերության տարր  է 

Երրորդ

ո՞ր  խմբի  և ենթախմբի տարր  է 

Երրորդ խմբի և գլխավոր ենթախմբի

ատոմի  էլեկտրոնային  թաղանթի կառուցվածքը

էլեկտրոնային բանաձևը

1s22s22p63s23p3

մետաղ է՞, թե ոչմետաղ

Ոչ մետաղ

Ինչպիսի՞  պարզ  և   բարդ նյութերի օրինակներ  գիտեք, որոնց  բաղադրության  մեջ  առկա  են  այդ  տարրի ատոմներ`բերեք  տարբեր  

տարրերի  հետ    առաջացրած    միացությունների  բանաձևերը

Քիմիա․ Կրկնողություն

1․ Որն է կոչվում ֆիզիկական մարմին, սահմանել գրել օրինակներ։
Մեզ շրջապատող բոլոր առարկաները անվանում են ֆիզիկական մարմիններ, ֆիզիկական մարմինները բաղկացած են մեկ կամ ավելի նյութերից։ Նյութը որից պատրաստված է մարմինը բաղկացած է առանձին մասնիկներից և դրանց միջև կան ազատ տարածություններ, դրա մասին ենթադրություններ են արել Հին Հունաստանի գիտնականները դեռ 2500թ․։
Ֆիզիկական մարմինը ունի զանգված և ծավալ։ Զնգվածը նշանակում ենք m տառով։ m(կգ,գ, մգ,տ)։
Օրինակ՝ գրիչ, ծառ, բաժակ։
2․ Որն է կոչվում նյութ, սահմանել, գրել օրիականեր, պարզ և բարդ, անօրգանական և անօրգանական յութերի։
Այն ամենը, ինչ տեսնում ենք մեր շուրջը, նյութ է։ Այն կառուցված է ատոմներից, որոնք կազմում են ավելի մեծ ու համալիր խմբեր, ինչպիսիք են, օրինակ մոլեկուլները և բջիջները, որոնցից կառուցված են կենդանի էակները։ Նյութը որոշակի զանգված և ծավալ ունեցող փոքրագույն մասնիկներից, ասոմ, մոլեկուլ։ Փոխազդեթության արդյունքն ՝ իրեն բնորոշ, բաղադրությամբ?
կառուցվածքով և հատկություններով օժտված

Պարզ են կոչվում այն նյութերը, որոնք կազմված են մեկ տարրի ատոմներից:

Պարզ նյութեր- կազմված են միատեսակ քիմիական տարի ատոմներից:

Օրինակ՝ ծծումբ, թթվածին, ջրածին, բոլոր մետաղները, ածղածին, պլատին, ազոտ:


3․ Որոնք են նյութի հատկությունները։
Ֆիզիկական
Քիմիական
Ֆիզիոլոգիական

4․ Որն է կոչվում ֆիզիկական երևույթ, որն է կոչվում քիմիական երևույթ, բերել օրինակներ։

Ֆիզիկական  և  քիմիական  երևույթներ՝
Բնության մեջ ցնակացած փոփոխություն կոչվում է երևույթ։ Երևույթները լինում եմ ֆիզիկական, քիմիական, և միարժամանակ։ Ֆիզիկական երևույթների դեպքում նոր նյութ չի առաջանում։ Քիմիական երևույթներում, ռեակցիաներում, փոխարկումներում նյութերը դրսևորում են իրենց քիմիական հատկությունները՝ երբ առաջանում են նոր նյութեր ֆիզիկաքիմիական ու ֆիզիոլոգիական հատկությունները։

Քիմիական երևույթի հատկանիշներն են․

  • Գույնի փոփոխություն
  • Ջերմության անջատում կամ կլանում
  • Հոտի առաջացում կամ անհետացում
  • Այլ

    Ֆիզիկական երևույթների ժամանակ նոր նյութեր չեն առաջանում, այլ փոխվում են նյութի ագրեգատային վիճակը, ձևը և չափսերը:
  • Ֆիզիզկական երևույթների օրինակներ են՝ ապակու կոտրվելը, սառույցի հալվելը, ջրի գոլորշիանալը և այլն:

Քիմիա․ Տնային աշխատանք

Նյութերի  ֆիզիկաքիմիական և ֆիզիոլոգիական հատկությունները՝
Նյութի քիմիական հատկությունունները, նրա փոխազդելու ընդհունակությունն է։
Նյութի ֆիզիոլոգիական հատկությունը ազդեցությունն է կենդանի օրգանիզմի վրա դրական կամ բացասական։

Նյութերի  մոլեկուլային, էլեկտրոնային, կառուցվածքային բանաձևերը, նշելով՝ քիմիական  կապի  բնույթը, կառուցում է  մոլեկուլների գնդիկաձողիկային մոդելները։

Ֆիզիկական  և  քիմիական  երևույթներ՝
Բնության մեջ ցնակացած փոփոխություն կոչվում է երևույթ։ Երևույթները լինում եմ ֆիզիկական, քիմիական, և միարժամանակ։ Ֆիզիկական երևույթների դեպքում նոր նյութ չի առաջանում։ Քիմիական երևույթներում, ռեակցիաներում, փոխարկումներում նյութերը դրսևորում են իրենց քիմիական հատկությունները՝ երբ առաջանում են նոր նյութեր ֆիզիկաքիմիական ու ֆիզիոլոգիական հատկությունները։

Քիմիական երևույթի հատկանիշներն են․

  • Գույնի փոփոխություն
  • Ջերմության անջատում կամ կլանում
  • Հոտի առաջացում կամ անհետացում
  • Այլ

     Քիմիական  ռեակցիաների  տեսակները, հատկանիշները 
    Ըստ սկզբնանյութերի և վերջանյութերի թվի ու բաղադրության՝ ռեակցիաները լինում են՝
  • միացման
  • քայքայման
  • տեղակալման
  • փոխանակման

    Քիմիական ռեակցիաների հատկանիշներն են՝
  • 1․ Ջերմության անջատում կամ կլանում
  • 2․ Գույնի փոփոծություն
  • 3․ Համի, հոտի փոփոխություն
  • 4․ Գազի անջատում կամ կլանում


Ֆիզիկա․Դաս 3,4,5 Ատոմների կառուցվածքը․ Էլեկտրականացման բացատրությունը․ Լիցքի պահապանման օրենքը․Էլեկտրական հաղորդիչներ և անհաղորդիչներ․Էլեկտրական դաշտ․ Առաջադրանքներ

Էլեկտրական երևույթները բացատրելու համար անհրաժեշտ է պարզել ատոմի կառուցվածքը: Այդ ուղղությամբ առաջին հայտնագործությունը կատարեց անգլիացի գիտնական Ջ.  Թոմսոնը: 1898 թվականին նա հայտնաբերեց ատոմի կազմի մեջ մտնող և տարրական լիցք կրող փոքրագույն մասնիկը՝ էլեկտրոնը:

Էլեկտրոնը անհնար է «զատել» իր լիցքից, որը միշտ միևնույն արժեքն ունի: Տարբեր քիմիական տարրերի ատոմներում պարունակվում են տարբեր թվով էլեկտրոններ: Շարունակելով ատոմի կառուցվածքի բացահայտման հատուկ փորձերը, անգլիացի գիտնական Էռնեստ Ռեզերֆորդը 1911թ.-ին ներկայացրեց ատոմի կառուցվածքի վերաբերյալ իր մոդելը, որն անվանեցին մոլորակային:

Ըստ Ռեզերֆորդի նյութի՝ յուրաքանչյուր ատոմ կարծես փոքրիկ Արեգակնային համակարգ է, որի կենտրոնում դրականապես լիցքավորված միջուկն  է: Էլեկտրոնները պտտվում են միջուկի շուրջը նրա չափերից շատ ավելի մեծ հեռավորությունների վրա, ինչպես մոլորակները Արեգակի շուրջը:

Տարբեր տարրերի ատոմները միմյանցից տարբերվում են իրենց միջուկի լիցքով և այդ միջուկի շուրջը պտտվող Էլեկտրոնների թվով: 

Screenshot_2.png

Դ. Ի. Մենդելեևի քիմիական տարրերի պարբերական աղյուսակում տարրերի կարգաթիվը՝ Z-ը, համընկնում է սովորական վիճակում տվյալ տարրերի ատոմի մեջ պարունակվող էլեկտրոննեի թվի հետ, հետևաբար էլեկտրոնների գումարային լիցքը ատոմում հավասար է՝

qէլ.=−Z⋅e

Միջուկի լիցքը կլինի՝

qմիջ.=+Z⋅e

Ատոմի միջուկը ևս բարդ կառուցվածք ունի. նրա կազմության մեջ մտնում են տարրական դրական լիցք կրող մարմիններ՝ պրոտոններ:

qp=e=1,6⋅10−19կլ

Պրոտոնի զանգվածը մոտ 1840 անգամ մեծ է էլեկտրոնի զանգվածից: Դատելով միջուկի լիցքից կարելի է պնդել.

Ատոմի միջուկում պրոտոնների թիվը հավասար է տվյալ քիմիական տարրի կարգահամարին՝ Z-ին:

Ինչպես ցույց տվեցին հետազոտությունները, բացի պրոտոններից միջուկի պարունակում է նաև չեզոք մասնիկներ, որոնց անվանում են նեյտրոններ:

 Նեյտրոնի զանգվածը փոքր ինչ մեծ է պրոտոնի զանգվածից: Նեյտրոնների թիվը միջուկում նշանակում են N տառով: 

Միջուկի պրոտոնների՝  Z թվի և նեյտրոնների N թվի գումարին անվանում են միջուկի զանգվածային թիվ և նշանակում A տառով:

A=Z+N, որտեղից՝ N=A−Z

A-ն կարելի է որոշել Մենդելեևի աղյուսակից՝ կլորացնելով տրված տարրի հարաբերական ատոմային զանգվածը մինչև ամբողջ թիվ:

Այսպիսով, ատոմի կենտրոնում դրական լիցք ունեցող միջուկն է, որը կազմված է Z պրոտոնից և N նեյտրոնից, իսկ միջուկի շուրջը, եթե ատոմը չեզոք է, պտտվում են Z Էլեկտրոններ:

Որոշ դեպքերում ատոմները կարող են կորցնել մեկ կամ մի քանի էլեկտրոններ: Այդպիսի ատոմն այլևս չեզոք չէ, այն ունի դրական լիցք և կոչվում է դրական իոն: Հակառակ դեպքում, երբ ատոմին միանում է մեկ կամ մի քանի էլեկտրոն, ատոմը ձեռք է բերում բացասական լիցք և վեր է ածվում բացասական իոնի:

p-08a-2.gif

Էլեկտրական դաշտ

Լիցքավորված մարմինների փոխազդեցությունը ներկայացնող փորձերից երևում է, որ նրանք ի վիճակի են միմյանց վրա ազդել տարածության վրա: Ընդ որում, որքան մոտիկ են էլեկտրականացված մարմիններն, այնքան ուժեղ է նրանց միջև փոխազդեցությունը:

Screenshot_5.png

Նմանատիպ փորձեր կատարելով անօդ տարածության մեջ, երբ պոմպի միջոցով անոթի միջից օդը դուրս էր մղված, գիտնականները համոզվեցին, որ էլեկտրական փոխազդեցություն հաղորդելու գործին օդը չի մասնակցում:

Screenshot_6.png

Լիցքավորված մարմինների փոխազդեցության մեխանիզմն իրենց գիտական աշխատանքներում ներկայացրեցին անգլիացի գիտնականներՄ. Ֆարադեյը և Ջ. Մաքսվելլը: Նրանց ուսմունքի՝ մերձազդեցության տեսության համաձայն, լիցքավորված մարմիններն իրենց շուրջը ստեղծում են էլեկտրական դաշտ, որի միջոցով էլ իրագործվում է էլեկտրական փոխազդեցությունը:

Էլեկտրական դաշտը մատերիայի հատուկ տեսակ է, որը գոյություն ունի ցանկացած լիցքավորված մարմնի շուրջ:

Մեր զգայարանների վրա այն չի ազդում, հայտնաբերվում է հատուկ սարքերի օգնությամբ:

Էլեկտրական դաշտի հիմնական հատկություններն են.

1. Լիցքավորված մարմնի էլեկտրական դաշտը որոշ ուժով ազդում է իր ազդեցության գոտում հայտնված ցանկացած այլ լիցքավորված մարմնի վրա:

zar1.gif
zar2.gif

2. Լիցքավորված մարմնի էլեկտրական դաշտը մարմնին մոտ տիրույթում ուժեղ է, իսկ նրանցից հեռանալիս թուլանում է:  

images.jpg

Այն ուժը, որով էլեկտրական դաշտն ազդում է լիցքավորված մարմնի վրա, անվանում են էլեկտրական ուժ՝Fէլ:

Այդ ուժի ազդեցության տակ էլեկտրական դաշտում հայտնված լիցքավորված մասնիկը ձեռք է բերում արագացում, որն ըստ ՆյուտոնիII օրենքի հավասար է a=Fէլm, որտեղ m−ը մասնիկի զանգվածն է:

Էլեկտրական դաշտը կարելի է գրաֆիկորեն պատկերել ուժագծերի օգնությամբ:

Էլեկտրական դաշտի ուժագծերն այն ուղղորդված գծերն են, որոնք ցույց են տալիս դրական լիցքավորված մասնիկի վրա ազդող ուժի ուղղությունն այդ դաշտում:

silovielinii2.jpg
electric-field.jpg
image002.png

Նկարում պատկերված են կետային լիցքերի և լիցքավորված թիթեղների էլեկտրական դաշտի ուժագծերը:

Եթե մասնիկի լիցքը դրական է, ապա ուժագծերի ուղղությամբ շարժվելիս նրա արագությունը կաճի, հակառակ ուղղությամբ շարժվելիս՝ կնվազի: Իսկ եթե մասնիկի լիցքը բացասական է, ապա նրա արագությունը կաճի ուժագծերին հակառակ շարժման դեպքում:

Թեմատիկ հարցեր և խնդիրներ՝

Բերե°ք հաղորդիչների օրինակներ։
Այն նյութերը որոնցով անցնում է լիցքը կոշվում են հաղորդիշներ
Բոլոր մետաղները, հողը, աղերի, թթուների և հիմքերի ջրային լուծույթներն էլեկտարակնության հաղորդիչներ են։ Մարդու մարմինը նույնպես հաղորդիչ է։

Ո՞ր նյութերն են կոչվում դիէլեկտրիկներ (մեկուսիչներ), բերե°ք օրինակներ
Մեկուսիչներն այն մարմիններն են, որոնցով էլեկտրական լիցք չի հաղորդվում։
Օրինակներ՝ Էբոնիտ, սաթ, հախճապակի, ռետին, տարբեր պլաստմասսաներ, մետաքս, կապրոն և այն…

Ինչի՞ համար են օգտագործվում էլեկտրաչափերն ու էլեկտրացույցերը
Էկելտրաչափերի և էլեկտրացուցերի օգտագործման նպատակն է ցույց տալ էլեկտրական լիցքերը։

Նկարագրե°ք լիցքը կիսելու հնարավորություն տվող փորձ։
Լիցքավորված մարմինը մոտեցնում ենք չլիցքավորված էլեկտրացույցին։ Լիցքերի մի մասը փոխանցվում է երկրորդ էլեկտրացույցին։ Եթե մենք այդ նույն փորձը կատարենք մետաղական ձողի փոխարեն դնելով էբոնիտե ձող, ապա լիցքի տեղափոխություն և կիսում տեղի չի ունենա։

Կարելի՞ է արդյոք լիցքն անվերջ փոքրացնել։
Ոչ, հնարավոր չէ, քանի որ լիցքն ունի բաժանման սահման։

Ի՞նչ է հողակցումը, ի՞նչ հատկության վրա է հիմնված։
Իր վրա գտնվող մարմինների համեմատությամբ երկրագունդը հսկա է, հետևաբար, նրա հետ հպման դեպքում լիցքավորված մարմինն իր լիցքը գրեթե ամբողջությամբ կտա երկրագնդին՝ կլիցքաթափվի: Այս երևույթը կոչվում է հողակցում:

Ո՞ր լիցքն են անվանում տարրական։
Ամենափոքր լիցքի բացարձակ մեծությունը անվանում ենք տարրական լիցք։Այն նշանակում ենք e տառով։

Ո՞վ և ե՞րբ է հայտնագործել էլեկտրոնը։
Էլեկտորնը հայտնաբերել է  անգլիացի գիտնական Ջ․ Թոմսոնը 1898 թվականին։

Ի՞նչ լիցքով է լիցքավորված էլեկտրոնը;
Էլեկտրոնը լիցքավորված է բացասական լիցքով։

Ատոմի ներսում ինչի՞ շուրջն են պտտվում էլեկտրոնները։
Բացասական լիցքավորված էլեկտրոնները պտտվում են ատոմի դրական լիցքավորված միջուկի շուրջը։

Ի՞նչ լիցքով է լիցքավորված ատոմի միջուկը։
Դրական լիցքով։

Ապացուցե°ք, որ ամբողջական ատոմը չեզոք է։
Ատոմում էլեկտրոնների ընդհանուր լիցքը գումարելով ատոմի միջուկի լիցքին, կստանանք 0։ Դա էլ ապացուցում է, որ ատոմը չեզոք է։ 

Քիմիական տարբեր տարրերի ատոմներն ինչո՞վ են տարբերվում միմյանցից։
Տարբեր տարրերի ատոմները միմյանցից տարբերվում են իրենց միջուկի լիցքով և այդ միջուկի շուրջը պտտվող Էլեկտրոնների թվով: 

Իրենցից ի՞նչ են ներկայացնում դրական ու բացասական իոնները։
Իոնները էլեկտրականապես լիցքավորված մասնիկներ են, որոնք առաջանում են, երբ ատոմները կամ ատոմների խմբերը էլեկտրոններ կամ լիցքավորված այլ մասնիկներ են ձեռք բերում կամ կորցնում: Դրական իոնները Մայքլ Ֆարադեյը անվանել է կատիոններ, բացասականները ՝ անիոններ:

Ինչպե՞ս են դրանք առաջանում։

Ի՞նչ է էլեկտրական դաշտը։
Էլեկտրական դաշտը, դա մատերիայի հատուկ տեսակ է, որը գոյություն ունի ցանկացած լիցքավորված մարմնի շուրջ:

Ինչո՞վ է դաշտը տարբերվում նյութից։

Թվարկե°ք էլեկտրական դաշտի հիմնական հատկությունները։
1,Լիցքավորված մարմնի էլեկտրական դաշտը որոշ ուժով ազդում է իր ազդեցության գոտում հայտնված ցանկացած այլ լիցքավորված մարմնի վրա:
2,Լիցքավորված մարմնի էլեկտրական դաշտը մարմնին մոտ տիրույթում ուժեղ է, իսկ նրանցից հեռանալիս թուլանում է:   

Ի՞նչ են նշում էլեկտրական դաշտի ուժագծերը։

Ինչպե՞ս է որոշվում էլեկտրական դաշտում շարժվող մասնիկի արագացումը։
a=F/m

Ո՞ր դեպքում է էլեկտրական դաշտը մեծացնում մասնիկի արագությունը և ո՞ր դեպքում փոքրացնում այն։
Եթե մասնիկի լիցքը դրական է, ապա ուժագծերի ուղղությամբ շարժվելիս նրա արագությունը կաճի, հակառակ ուղղությամբ շարժվելիս՝ կնվազի:

Չեզոք թղթի կտորներն ինչու՞ են ձգվում էլեկտրականացած մարմնի կողմից։
Ըստ էլեկտրական դաշտի առաջին հատկության։

Տանը՝  Գրել էջ 14 հարցեր՝ 1-6, էջ 16 հարցեր՝ 1-5, էջ 20 հարցեր՝ 1-6։ Աշխատանքները հրապարակել անհատական բլոգներում և հղումը ուղարկել էլեկտրոնային հասցեիս։

1. Այսպիսով՝ համաձայն Ռեզերֆորդի ենթադրության՝ նյութի յուրաքանչյուր ատոմ նման է փոքրիկ Արեգակնային համակարգի, որի կենտրոնում ատոմային միջուկն է․ Էլեկտրոնները պտտվում են միջուկի շուրջը, ինչպես մոլորակները՝ Արեգակի։
2․ Միջուկի շուրջ առկա էլեկտրոնների թվով։
3․ Միջուկի լիցքը
4․ Դրականապես լիցքավորված մասնիկներ՝ Պրոտոններ։
5․ Ջրածին-1 էլեկտրոն, Հելիում-2 էլեկտրոն, Բերիլիում-
6․ Ատոմի միջուկի դրական լիցքը հավասար է ատոմի բոլոր էլեկտրոնների բացասական լիցքի մոդուլին ուստի մեկ կամ մի քանի էլեկտրոն կորցրած ատոմն արդեն չեզոք չէ․ այն ունի դրական լիցք և կոչվում է դրական իոն։ Եթե ատոմին միանա մեկ կամ մի քանի էլեկտրոն, ապա ատոմը ձեռք կբերի բացասական լիցք՝ վերածվելով բացասական իոնի։

1․ Լիցք չունի, որովհետև մարմնի էլեկտրոնների գումարային լիցքի բաձարձակ արժեքը հավասար է միջուկի լիցքին։
2․ Էլեկտրականացման ժամանակ ատոմային միջուկներ և էլեկտրոններ չեն ստեղծվում և չեն անհետանում։ Տեղի է ունենում մի էլեկտրոնի անցում մի մարմնից մյուսը։
3․ Շփումով էլեկտրականացնելիս մարմիններից մեկը լիցքավորվում է դրական և բացասական լիցքերով։
5․ Երբ մարմինների համակարգը շրջապատի հետ լիցք չի փոխանակում, այդ մարմինների լիցքերի հանրահաշվական գումարը մնում է հաստատուն։

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы