Սույն թվականի մարտի 6-ին <<Մխիթար Սեբաստացի>> Հետազոտական վարժարանի ընթերցասրահում կայացավ հանդիպում YereMUN կազմակերպության հիմնադիր նախագահ Վրույր Հլղաթյանի հետ։ Հանդիպմանը ներկա էին վարժարանի սովորողներ, ովքեր հետաքրքրված են քաղաքագիտությամբ, դիվանագիտությամբ, ինչպես նաև հասարակագիտությամբ։ Բացի այդ, ներկա էին նաև ոլորտի մասնագետներ և այլ շահագրգիռ անձինք, ովքեր մեծ հետաքրքրությամբ հետևեցին քննարկմանը։
Փետրվարի 17-ին կրթահամալիրի մի խումբ սովորողներով՝ դասավանդող-կազմակերպիչ Լիլիթ Յախինյանի առաջնորդությամբ, այցելեցինք Երևանի պետական համալսարանի Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ՝ մասնակցելու բաց դռների օրվան։ Այցի շրջանակում հնարավորություն ունեցանք ավելի մոտիկից ծանոթանալու ֆակուլտետի գործունեությանը, դասավանդվող առարկաներին և ուսանողական միջավայրին։
Հունվարի 29-ին, ձմեռային ճամբարի ազգագրական փառատոնի շրջանակում, ավագ դպրոցի ընթերցասրահում, մի խումբ հետաքրքրված սովորողների և դասավանդող Ելենա Սարգսյանի նախաձեռնությամբ, հանդիպեցինք ազգագրագետ Աննա Ստեփանյանի հետ։
Հանդիպում-քննարկման ընթացքում քննարկվեցին մի շարք կարևոր հարցեր, ինչպիսիք են՝ ոչ նյութական մշակութային արժեքները, հին իրերի պահպանման կարևորությունը, ազգային երգերը և պարերը։
Այսօր՝ հունվարի 23-ին <<Մխիթար ՍԵբաստացի>> կրթահամալիրի մի խումբ սովորողների և դասավանող Վարդան Կարապետյանի և Նունե Այդինյանի հետ այցելեցինք ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։ Ունեցանք հնարավորություն մասնակցելու արդյունավետ և խորքային քննարկման՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ Մուշեղ Ավետիքի Բաբայանի հետ։
Խոսեցինք Հայաստանում առկա կոռուպցիայի տեսակների մասին, թե ինչ միջոցների է դիմում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն կոռուպցիան և դրանից բխող հանցագործությունները կանխարգելելու համար։ Հանդիպման ընթացքում նաև ծանոթացանք քննչի աշխատանքի , խախտումների, պատժի, աշխատավարձի և կարգապահության կարևորությանը։
Հանդիպումը համարում եմ հաջողված և բովանդակալից։ Հատուկ շնորհակալություն ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին և Մուշեղ Ավետիքի Բաբայանին։
Այսօր՝ 2025 թվականի հունվարի 17-ին, մեր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հետազոտական վարժարանի հետաքրքրված սովորողներից բաղկացած խումբը, դասավանդողներ Վարդան Կարապետյանի և Աշոտ Տիգրանյանի առաջնորդությամբ, այցելեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։
Նոյեմբերի 19-ին ժամը 11։55 Սեբաստացիական օրերի շրջանակում ավագ դպրոցի ընթերցասրահում ունեցանք բավականին ուսումնալից, արդյունավետ ու հետաքրքիր քննարկում <<Արհեստական բանականություն․ մարդու համար մրցակի՞ց, թե՞ դաշնակից >> թեմայով։Քննարկմանը ներկա էին հայոց լեզվի և գրականության երկու խումբ։ Բավականին հետաքրքիր էր լսել սովորողների և ուսուցիչների կարծիքը։Քննարկման ընթացքում ունեցանք նաև բանավեճեր, ինչը քննարկումը էլ ավելի հետաքրքիր էր դարձնում։
Այն թեմաները որոնց շուրջ այսօր խոսեցինք, լսեցինք և կատարեցինք որոշ եզրահանգումներ՝
Նոյեմբերի 12-ին Սիրադեղյանական օրերի շրջանակում «Տիգրան Հայրապետյան» գրադարանում տեղի ունեցավ «Վանոն ու Վազգենը․երկու ընկերոջ կյանքն ու ողբերգությունը» նոր լույս տեսած գրքի քննարկումը։ Քննարկմանը հյուրընկալել էինք գրքի համահեղինակ, Մեդիամաքս լրատվական գործակալության տնօրեն Արա Թադևոսյանին և «Հայաստանի մշակութային հիմնադրամ»-ի տնօրեն Մանուկ Նիգոյանին, ներկա էր նաև կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանը։ Բավականին ուսումնական, արդյունավետ ու հետաքրքիր քննարկում ունեցանք։ Պարոն Թադևոսյանի խոսքից հետո մենք՝ սովորողներս, ներկայացրինք մեր վերլուծությունները, տպավորությունները և, ինչու ոչ, նաև դիտարկումները գրքում հանդիպած թերությունների և բացթողումների մասին։ Բավականին հետաքրքիր էր, հատկապես, երբ տիար Բլեյանը որոշ հուշեր ներկայացրեց իր ունեցած փորձառությունից և պատմեց Վանոյի ու Վազգենի հետ ունեցած հարաբերությունների մասին։
Մեր ռազմամարզական, ուրախ և հագեցած ճամփորդությունը սկսվեց Սմբատաբերդի բարձունքը հաղթահարելուց։
Սմբատաբերդ
Սմբատաբերդը Վայոց ձորի մեծ ու անառիկ ամրոցներից մեկն է, որ հիմնադրվել է վաղ միջնադարում: Այն մինչև 7-րդ դարի առաջին քառորդը պատկանել է Սյունյաց գահերեց իշխաններին, այնուհետև 10-րդ դարում անցել է Բագրատունիներին, իսկ 13-րդ դարում` Օրբելյան իշխաններին և մինչև 15-րդ դարը եղել է նրանց տոհմական սեփականությունը:
Հետո կատարեցինք ռազմամարզական պարապմունք։ Սովորեցինք ինչպես պետք է կրակել և մի քանի ռազմական հնարքներ։
Մայրամուտը Արատեսում հիանալի էր՝
Երկրորդ օր
Օրը սկսեցինք նախավարժանքով։
Իսկ հետո շտապեցինք ռազմամարզական պարապմունի, որը անցավ շատ ուրախ և բովանդակալից։
Հետո այցելեցինք Խաչոց ձոր՝
Խաչոց ձոր
Օր երրորդ
Օրը սկսեցինք նախավարժանքով՝
հաջորդեց ռազմամարզական պարապմունքը՝
Արդեն ժամանակն էր Արատեսը լքելու։
Բայց դեռ կան մի քանի հետաքրքիր կանգառներ։
Եղեգիս՝ քայլք դեպի Զորաց վանք
Զորաց վանք
Եկեղեցին գտնվում է Եղեգիս գյուղի արևելյան կողմում: Կառուցել է Սյունաց Տարսայիճ Օրբելյան իշխանի թոռ, Սյունյաց մետրոպոլիտ Ստեփանոս-Տարսայիճը:
Սելիմի լեռնանց՝ Քարավանատուն
Քարավանատուն
Սելիմի քարավանատունը գտնվում է Սելիմի լեռնանցքի ամենաբարձր մասից 100մ ներքև՝ փոքր հարթության վրա։ Այն ունի 3 դահլիճ , գլխավոր կանաչապատ մուտքի վրա պարսկերենով՝ արաբական տառերով կա 1332թ. Սյունյաց իշխանաց իշխան Սմբատի որդու՝ Չեսարի արձանագրությունը՝ քարավանատան կառուցման մասին։ Քարավանատան երկարությունը 35,5մ է։ Կառույցը պատկանում է բազիլիկաձև տիպին, շքամուտքը հայ միջնադարյան նոր ճարտարապետական ոճի նմուշներից է, որը այդ ժամանակ ձևավորվում էր քաղաքներում։ Այդ տարիներին ակտիվ էր առևտուրը Արևմուտքի և Արևելքի միջև։
Վերին Գետաշեն՝ Կոթի եկեղեցի
Կոթավանք
Գտնվում է ՀՀ Մարտունու տարածաշրջանի Ներքին Գետաշեն գյուղի արևմտյան քարափին: Եկեղեցին կառուցել է Գեղարքունիքի տեր, Վասակ Գաբուռ իշխանի և Մարիամ Բագրատունու որդի Գրիգոր Սուփան II-ը, 851-901 թվականներին:
Եվ մեր վերջին կանգառը՝ Հայրավանք
Հայրավանք
Հայրավանքի Սուրբ Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 9-րդ դարում, ունի քառակոնք կենտրոնագմբեթ հորինվածք և համարվում է հայկական ճարտարապետության եզակի նմուշներից, կառուցված է բազալտից, իսկ կամարները, ութանիստ թմբուկով գմբեթը՝ սրբատաշ տուֆից։