Նախագիծ՝ «Հոգևոր կրթություն»
2025 թ. մայիսի 8-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հետազոտական վարժարանի ընթերցասրահում կայացավ ևս մեկ հետաքրքիր հանդիպում Հովհաննես սարկավագի հետ։ Հանդիպմանը ներակ էին՝ կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանը, հետազոտական վարժարանի ղեկավար Մարթա Ասատրյանը, 9-րդ և 10-րդ դասարանների նախագծային խմբերը, ուսուցիչներ և այլ հետաքրքրված անձինք։ Հովհաննես սարկավագը խորհուրդ տվեց աստվածաշնչի ընթերցումները սկսել Ղուկասի ավետարանից և խորությամբ ներկայացրեց այն։
Ուշագրավ էր նաև, որ սարկավագը անդրադարձավ Հիսուսի մի հայտնի արտահայտության, որը հաճախ սխալ է ընկալվում՝ «Եթե մեկը քո աջ այտին ապտակ տա, նրան մյո՛ւսն էլ դարձրու»։ Նա բացատրեց, որ սա կոչ չէ թույլ ու անպաշտպան լինելու, այլ խորը հոգևոր խորհուրդ ունի՝ չպատասխանել չարին չարով, չվրեժխնդիր լինել, այլ զսպել վրեժի բնազդը և հաղթահարել բռնությունը խաղաղությամբ։
Անպակաս չմնաց անդրադարձը հայերին և այն փաստին որ հայերն են առաջինը կրոնը բերել քաղաքական դաշտ։
Հատուկ շնորհակալություն բոլոր կազմակերպիչներին և Հովհաննես սարկավագին այս հիանալի նախաձեռնությունը կյանքի կոչելու համար։

















