Ուսումնաճանաչողական ճամփորդություն դեպի Զվարթնոցի տաճար, Սարդարապատի հուշահամալիր և Հայոց ազգագրության թանգարան․ ամփոփում

Սույն թվականի հունիսի 11-ին «‎Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ-դպրոց վարժարանի մի խումբ ճամբարականներ, դասավանդողներ Նազելի Պետրոսյանի և Սոֆյա Այվազյանի ուղեկցությամբ այցելեցին Զվարթնոցի տաճար, Սարդարապատի հուշահամալիր և Հայոց ազգագրության թանգարան։



Սոֆյա Այվազյանի նախաձեռնությամբ Զվարթնոցի տաճարում իրականացրեցինք ընթերցումներ «Զվարթնոց» արգելոց-թանգարանում նախագիծը։ Որի նպատակն էր՝ ընթերցել, պատմել արևմտահայերեն դասընթացի ուսուցման մեթոդների, լեզվական խոչընդոտի հաղթահարման մասին։

Մեր հաջորդ կանգառը Սարդարապատի հուշահամալիրն ու Հայոց ազգագրության թանգարանն էին։ Շրջայցը սկսվեց Արցախյան և 44-օրյա պատերազմների ժամանակ զոհված հերոսների շիրիմներին հարգանքի տուրք մատուցելով։ Այնուհետև ուղևորվեցինք թանգարան։ Թանգարանը հարուստ էր հայկական մշակույթը ներկայացնող բազմապիսի կոթողներով, հնում կենցաղում օգտագործվող իրերով, վիշապագորգերով և այլ նմուշներով։ Ինձ համար հատկանշական էր տեսնել մի խաչքար, որը Կարեն Դեմիրճյանի շնորհիվ բերվել էր Նախիջևանի տարածքում գտնվող Ագուլիս գյուղաքաղաքից։

Ճամփորդությունը համարում եմ հագեցած։ Հատուկ շնորհակալություն դասավանդողներ Նազելի Պետրոսյանին և Սոֆյա Այվազյանին։

Բանավեճ «Ծնողական վերահսկո՞ւմ, թե՞ ծնողական խստապահանջություն» ամփոփում

Սույն թվականի մայիսի 29-ին «Մխիթար Սեբաստացի»‎ կրթահամալիրի ավագ-դպրոց վարժարանի ընթերցասրահում տեղի ունեցավ բանավեճ «Ծնողական վերահսկո՞ւմ, թե՞ ծնողական խստապահանջություն»‎ թեմայով, մասնակցում էին հետաքրքրված ճամբարականներ և ուսուցիչներ։

Սկզբում վերհիշեցինք արդյունավետ բանավեճի կանոնները, անյուհետև սահմանեցինք վերահսկում և խստապահանջություն երևույթները ։ Բանավեճը անցավ բավականին ակտիվ մթնոլորտում, քանի որ թեման արդիական էր հատկապես երիտասարդ սերնդի համար։ Երիտասարդները արտահայտեցին իրենց կարծիքները, քննարկեցինք հարցեր ինչպիսիք են՝

Ո՞րն է ավելի օգտակար երեխայի զարգացման համար՝ վերահսկո՞ւմը, թե՞ խստապահանջությունը։

Ի՞նչ վտանգներ կարող են լինել, երբ ծնողները չափազանց խիստ են։

Կարո՞ղ է խստապահանջությունը նպաստել երեխայի հաջողությանը ապագայում։

Եվ վերջում ամփոփելով կարող եմ ասել, որ նման բանավեճերը հինալի միջոց են հասարակության համար գրագետ անդամներ պատրաստելու համար, քանի որ նման միջոցառումները պատճառ են հանդիսանում սովորողների գրագետ և գիտակից կարծիք ձևավորելու հարցում։

Հատուկ շնորհակալություն նախաձեռնող Սոֆյա Այվազյանին։

Այցելություն Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ․ ամփոփում

2025 թվականի մայիսի 20-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամլիրի մի խումբ հետաքրքրված սովորողներ, դասավանդողներ Վարդան Կարապետյանի և Մարինե Բանդիկյանի ուղեկցությամբ, այցելեցին Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետ։ Իրավագիտության ֆակուլտետը Երևանի պետական համալսարանի հնագույն ֆակուլտետներից է։ Միջազգային համալսարանական որակավորման վարկանիշով ՀՀ-ում և տարածաշրջանում առաջատար ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը Հայաստանում իրավաբանական բարձրագույն կրթություն ապահովող, առավել երկար պատմական ուղի անցած, ամենահեղինակավոր և ճանաչված կենտրոնն է: Անցած 90 տարիների ընթացքում ֆակուլտետը տվել է ավելի քան 25000 շրջանավարտ, որոնք աշխատում են օրենսդիր և գործադիր իշխանության, իրավապահ և դատական համակարգերում, միջազգային կառույցներում ու կազմակերպություններում։

Մայր բուհի գլխավոր մասնաշենքում մեզ դիմավորեց ԵՊՀ իրավաբանական կլինիկայի տնօրենի օգնական՝ Սաթեն Գրիգորյանը և ուղեկցեց դեպի ԵՊՀ իրավաբանական կլինիկա։ Որտեղ ծանոթացանք իրավաբանական ֆակուլտետ ընդունվելու կարգին, ուսանողին տրվող հնարավորություններին, ֆակուլտետի բոլոր յոթ ամբիոններին, իրավաբանական կլինիկայի գործունեության հիմնական նպատակներին և այլն։ Այս ամենին հետևեց ուսանողների կողմից պատրաստած «‎Թմրանյութերը քրեաիրավական պատասխանատվության առարկա»‎ թեմայով սահիկաշարի ներկայացումը։ Ուսանողները պարզ և իրական կյանքից բերված օրինակներով բացատրում էին Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում ներառված օրենքները վերաբերող թմրանյութերի ապօրինի իրացմանը։

Ծանոթացանք հետևյալ հոդվածներին՝
Հոդված 393. Վերաբերող թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելուն։

Հոդված 403. Վերաբերող թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) գործածմանը նպաստելը։

Հոդված 408. Վերաբերող դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքերի, օժանդակ նյութերի, բժշկական արտադրատեսակների կամ հետազոտվող դեղագործական արտադրանքների ապօրինի շրջանառությանը։

Այցելությունն ավարտվեց ուսումնական դատական նիստերի դահլիճում։ Շնորհակալություն «Մխիթար Սեբաստացի» կրթահամլիրի դասավանդողներին այս հուշագրավ այցելությունը կազմակերպելու և ԵՊՀ իրավաբանական կլինիկայի տնօրենի օգնական՝ Սաթեն Գրիգորյանին մեզ հյուրընկալելու համար։


Academic year review

This school year started in a new class. In this class, together with my classmates, we had many discussions, debates, useful and sometimes not very useful lessons. But the most impressive and special were our social studies lessons. In those lessons, we talked about patriotic topics, the work of our great national figures, and we learned to value them. One of those discussions inspired me to do the most important project of all my school years — my research called «Karen Demirchyan for Armenia.» This project helped me build my patriotic values. I believe that patriotism is the most important value I gained during these years.

Next, I want to speak about the different meetings, debates, and discussions I took part in during this school year. These are:
Հանդիպում լրագրող, հայագետ Նանե Բագրատունու հետ
Հանդիպում քաղաքագետ Ռիչարդ Գիրագոսյանի հետ 
Հանդիպում ԳԱԱ ՀԱԻ գիտաշխատող Վարդուհի Գրիգորյանի հետ
Հոգևոր զրույց Հովհաննես սարկավագի հետ
Հանդիպում իրավաբան Արամ Օրբելյանի հետ
Հասարակագիտական ստուգատես․Հանդիպում ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Եղոյանի հետ․
Հասարակագիտական ստուգատես․Հանդիպում YereMUN կազմակերպության հիմնադիր նախագահ Վրույր Հլղաթյանի հետ
Ազգագրական փառատոն․

Հանդիպում ազգագրագետ Աննա Ստեփանյանի հետ․
<<Արհեստական բանականություն․ մարդու համար մրցակի՞ց, թե՞ դաշնակից >> բանավեճ
 «Վանոն ու Վազգենը․երկու ընկերոջ կյանքն ու ողբերգությունը» գրքի քննարկում

These projects, created by the professional teachers of our educational complex, give us the chance to explore topics that are close to our hearts. They also help us understand the views of people who have been successful in these fields and give us a clearer picture of the subject.

I also want to talk about the extracurricular activities, which I actively helped organize. With the support of our teacher Nazeli Petrosyan, we planned educational trips to the Karen Demirchyan Museum. During the visit, I, Karine Dadoyan, a 10th-grade student, acted as the tour guide. I presented Karen Demirchyan’s life, his work in politics and society, the big construction projects he led, and his important role in the development of Armenia.

Below, you can see
Այց Կարեն Դեմիրճյանի թանգարան․
Կարեն Դեմիրճյանի 93-ամյակին նվիրված այցելություն Կոմիտասի անվան պանթեոն և թանգարան

This year, one part of my extracurricular educational activities was also my participation in the lectures of the “Basics of Law” course, organized by the Faculty of History at Yerevan State University.
You can learn more about it below
Մասնակցություն «Իրավունքի հիմունքներ» թեմայով դասախոսության ԵՊՀ-ում
Մասնակցություն «Իրավունքի հիմունքներ» թեմայով դասախոսության ԵՊՀ-ում․ այց երկրորդ ամփոփում

And finally, I would like to give special thanks to all the teachers of our educational complex, led by Director Martha Asatryan, for giving us such a productive and meaningful school year.


Այցելություն Արարատ գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոց

Սույն թվականի մայիսի 19-ին դասավանդողներ Անուշ Ասատրյանի և Գոհար Իսկանդարյանի ուղեկցությամբ այցելեցինք Արարատի մարզի Արարատ գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոց։

Այցելության հիմնական նպատակն էր ծանոթանալ դպրոցում գործող բնագիտական լաբորատորիաներին, օգնել կիրառել նոր ստացած սարքավորումները, ինչպես նաև միասին փորձարկել աշակերտների կողմից ստեղծված հետաքրքիր սարքավորումները։ Այցի շրջանակում մենք հնարավորություն ունեցանք նաև ներկայացնել մեր կրթական ծրագրում ներառված հետազոտական աշխատանքները։

Ես՝ 10-րդ դասարանի սովորողս, հանդես եկա խոսույթով, որի ընթացքում ներկայացրի 2024-2025 ուսումնական տարվա ընթացքում կատարած իմ հետազոտական աշխատանքը՝ «Կարեն Դեմիրճյանը հանուն Հայաստանի» խորագրով։ Ելույթս սկսեցի ողջույնով և շարունակեցի ասելով, որ Արարատ գյուղում ապրելը, իսկապես մեծ պատիվ է, քանի որ Արարատ գյուղից է եղել նաև Հայաստանի ազգային հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանը։ Այդուհանդերձ խոսեցի հետազոտական աշխատանքի ճիշտ թեմայի կարևորության, իմ ունեցած արդյունքների և թեմայի արդիականության մասին։

Ամփոփելով՝ կարող եմ ասել, որ նման հանդիպումները հիանալի հնարավորություն են՝ կրթական փորձով կիսվելու, նոր ծանոթություններ ձեռք բերելու, և ինչու ոչ՝ նաև ճամփորդելու ու նոր միջավայրեր բացահայտելու համար։

Այցելությունը համարում եմ հուշագրավ։ Հատուկ շնորակալություն նախաձեռնող ուսուցիչներին և Արարատ գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցին մեզ հյուրընկալելու համար։

Մասնակցություն «Իրավունքի հիմունքներ» թեմայով դասախոսության ԵՊՀ-ում․ այց երկրորդ ամփոփում

2025 թվականի մայիսի 14-ին Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի 221 լսարանում երկրորդ անգամ մասնակցեցինք «Իրավունքի հիմունքներ» թեմայով դասախոսությանը։ Դասախոսությունը վարում էր դոցենտ Ա. Ալեքսանյանը։

Դասախոսության շրջանակում պատմության ֆակուլտետի ուսանողները պատրաստել էին սահիկաշարեր որոնք վերաբերում էին ՀՀ օրենսգրքերի մեջ ներառվող տարբեր օրենքներին։ Ուսանողները 2-5 րոպե տևողությամբ ներկայացնում էին իրենց նախընտրած թեմաները, բերում էին հետաքրքիր օրինականեր՝ օրենքները և սահմանումները դարձնելով ավելի հասկանալի։
Ներկայացվեցին հետևյալ թեմաները՝

1․ Դատական իշխանություն
2․Քրեական օրենսգրքի հոդված 19, 27
3․ Մարդու իրավունքներ, հասկացությունը, բարոյական հիմքերը, իրավական բնույթը
4․ Բռնություն
5․ ՀՀ Սահմանադրություն
6․ Ընտանեկան իրավունք․ ամուսնության կարգը
7․ Ժառանգականության իրավունք

Այս ուսումնական տարին ինձ համար

Այս ուսումնական տարին սկսվեց նոր դասարանում։ Դասարան, որտեղ համադասարանցիներիս հետ ունեցանք բազմապիսի քննարկումներ, բանավեճեր, արդյունավետ և ոչ արդյունավետ դասընթացներ։ Բայց ամենից տպավորիչ և առանձնահուկ էին մեր հասարակագիտության դասընթացները, որի շրջանակներում էլ քննարկել ենք հայրենասիրական թեմաներ, մեր մեծ գործիչների արած գործերն ու արժևորել նրանց։ Եվ այդպիսի մի քննարկումն էլ պատճառ հանդիսացավ, որպեսզի իրականացնեմ իմ բոլոր ուսումնական տարիների ամենարժեքավոր նախագիծը՝ «Կարեն Դեմիրճյանը հանուն Հայաստանի» խորագրով իմ կատարած հետազոտական աշխատանքը, որն էլ նպաստեց իմ հայրենասիրական արժեքների ձևավորմանը։ Կարծում եմ հայրենասիրությունը այս տարիների ընթացքում ձեռք բերած իմ ամենակարևոր արժեքն է։


Հաջորդիվ ուզում եմ անդրադառնալ բազմաբնույթ հանդիպումների, բանավեճերի, քննարկումների, որոնց հնարավորություն եմ ունեցել մասնակցելու այս ուսումնական տարվա ընթացքում։ Դրանք են՝

Հանդիպում լրագրող, հայագետ Նանե Բագրատունու հետ
Հանդիպում քաղաքագետ Ռիչարդ Գիրագոսյանի հետ 
Հանդիպում ԳԱԱ ՀԱԻ գիտաշխատող Վարդուհի Գրիգորյանի հետ
Հոգևոր զրույց Հովհաննես սարկավագի հետ
Հանդիպում իրավաբան Արամ Օրբելյանի հետ
Հասարակագիտական ստուգատես․Հանդիպում ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Եղոյանի հետ․
Հասարակագիտական ստուգատես․Հանդիպում YereMUN կազմակերպության հիմնադիր նախագահ Վրույր Հլղաթյանի հետ
Ազգագրական փառատոն․

Հանդիպում ազգագրագետ Աննա Ստեփանյանի հետ․
<<Արհեստական բանականություն․ մարդու համար մրցակի՞ց, թե՞ դաշնակից >> բանավեճ
 «Վանոն ու Վազգենը․երկու ընկերոջ կյանքն ու ողբերգությունը» գրքի քննարկում

Մեր կրթահամլիրի արհեստավարժ դասավանդողների կողմից իրականացրած այս նախագծերը հնարավորություն են ընձեռում ծանոթանալու մեզ հոգեհարազատ թեմաներին, ոլորտում հաջողության հասած մարդկանց տեսանկյունից և ավելի լավ պատկերացում ձևավորելու գործում։

Ուզում եմ անդրադառնալ նաև արտադասարանական գործունեությանը, որի ակտիվ նախաձեռնողը եղել եմ նաև ես։ Դասավանդող Նազելի Պետրոսյանի աջակցությամբ նախաձեռնել ենք ուսումնական ճամփորդություններ դեպի Կարեն Դեմիրճյանի թանգարան։ Այցի ընթացքում էքսկուրսավարի դերում հանդես եմ եկել ես՝ 10-րդ դասարանի սովորող Կարինե Դադոյանս, ներկայացնելով Կարեն Դեմիրճյանի կենսագրությունը, պետական և հասարակական գործունեությունը, նրա ղեկավարած խոշոր շինարարական նախագծերը, ինչպես նաև նրա դերն ու ազդեցությունը Հայաստանի զարգացման գործում։
Ստորև կարող եք ծանոթանալ՝
Այց Կարեն Դեմիրճյանի թանգարան․
Կարեն Դեմիրճյանի 93-ամյակին նվիրված այցելություն Կոմիտասի անվան պանթեոն և թանգարան

Այս տարվա իմ արտադասարանական կրթական գործունեության մաս է կազմում նաև մասնակցությունը Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի «Իրավունքի հիմունքներ» առարկայի դասախոսություններին որին կարող եք ծանոթանալ ստորև՝
Մասնակցություն «Իրավունքի հիմունքներ» թեմայով դասախոսության ԵՊՀ-ում
Մասնակցություն «Իրավունքի հիմունքներ» թեմայով դասախոսության ԵՊՀ-ում․ այց երկրորդ ամփոփում

Ահա այն բոլոր կրթական ճամփորդությունները որոնց մասնակցել եմ՝
Լուսաբանում․ Այցելություն ՄԻՊ գրասենյակ
Լուսաբանում․ Այցելություն ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Բաց դռների օրվա շրջանակներում այց ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ

Եվ ամփոփելով ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել կրթահամալիրի բոլոր դասավանդողներին՝ տնօրեն Մարթա Ասատրյանի գլխավորությամբ, մեզ նման արդյունավետ ուսումնական տարի պարգևելու համար։

Մասնակցություն «Իրավունքի հիմունքներ» թեմայով դասախոսության ԵՊՀ-ում․ ամփոփում

2025 թվականի մայիսի 7-ին Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի 221 լսարանում մասնակցեցինք «Իրավունքի հիմունքներ» թեմայով դասախոսության։ Դասախոսությունը վարում էր դոցենտ Ա. Ալեքսանյանը։

Դասախոսության ընթացքում տիկին Ալեքսանյանը խորը և վերլուծական ձևով ներկայացրեց ՀՀ Ընտանեկան օրենսգիրքը՝ ուշադրություն դարձնելով դրա հիմնական դրույթներին և կիրառական նշանակությանը։ Մինչ դասախոսությունը կարծում էի, որ թեման կարող է բարդ և դժվարընկալելի լինել, սակայն տիկին Ալեքսանյանի մատուցման ձևն ու ուսուցման մեթոդները փոխեցին այդ ընկալումը։ Դասախոսը օրենքները ներկայացնում էր ավելի պատկերավոր՝ իրական կյանքից վերցված իրավական իրավիճակների օրինակներով։ Իսկ վերջում հարցուպատասխանով ավարտեցինք քննարկումը։

Ներկայացնում եմ այն օրենքները, որոնց մասին իմանալը կարևոր եմ համարում՝

Գ Լ ՈՒ Խ  6.
Հոդված 24
Ամուսինների իրավահավասարությունն ընտանիքում

1. Ամուսիններից յուրաքանչյուրն ազատ է աշխատանք, զբաղմունք, մասնագիտություն, բնակության վայր ընտրելու հարցում։

ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԿԱՐԴԱԼ

Հանդիպում լրագրող, հայագետ Նանե Բագրատունու հետ․ ամփոփում

Սույն թվականի մայիսի 8-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամլիրի հետազոտական վարժարանի ընթերցասրահում կայացավ հանդիպում «Արատեսի դրական կենտրոնի» և կրթահամալիրի մշտական բարեկամ (1988-1992 թթ.), լրագրող, Եղեգնաձորի նախկին փոխմարզպետ, իսկ այժմ՝ «Սոցիալ հոգեբանական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Նանե Բագրատունու հետ։

Նախագծին կարող եք ծանոթանալ հղումով։

Հանդիպումը թե՛ հետաքրքիր, թե՛ բովանդակալից էր։ Զրույցը հայի մասին էր՝ մեր ազգանունների ու արմատների, ազգային հագուստի և զարդերի, մեր սարերի ու ձորերի, հյուրընկալ բնույթի, Մեծ գործիչների, ինչպես նաև Երևանի նորակառույց շենքերի մասին։ Մի խոսքով՝ մեր ինքնության։

Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց մշակույթի թեմային։ Սահմանեցինք «մշակույթ» տերմինը և քննարկեցինք այն բնագավառները, որոնք ներառվում են դրա մեջ։

Հանդիպումն առանձնացավ իր կենդանի ու ակտիվ մթնոլորտով, հատկապես այն պահից, երբ սկսեցինք խոսել մեր ազգանունների ու արմատների մասին։ Նրանց ծագման և առանձնահատկությունների շուրջ հարցերը հնչում էին մեկը մյուսի հետևից․ հետաքրքրությունը չէր մարում։ Կարծում եմ՝ գիտեմ պատճառը՝ սա իսկապես մեր մասին էր։

Հատուկ շնորհակալություն հանդիպման կազմակերպիչ Մարգարիտ Սարգսյանին և Նանե Բագրատունուն՝ այս հիասքանչ հանդիպման համար։

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы