Տնջրի

Տնջրին ԱՊՀ-ում ամենահին (ավելի քան 2028 տարի) և ամենաբարձր (ավելի քան 54 մետր) ծառն է: ԽՍՀՄ-ում այս ծառը ևս ամենահինն ու ամենաբարձրն էր: Ավելի քան 100 մարդ կարող է տեղավորել ծառի ներսում, և ունի 44 քմ տարածք: Ավելի քան 27 մետր է ծառի հիմքի տրամագիծը: Տեղացիների պատմությունների համաձայն, այս ծառի տակ հանգստացել են այնպիսի ականավոր գործիչներ, ինչպիսիք են Մեսրոպ Մաշտոցը, Րաֆֆի, Սայաթ-Նովան և այլոք:

Արցախ

Գանձասարի վանական համալիր 

Գանձասարը 10-13-րդ դարերի վանական համալիր է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում` Մարտակերտի շրջանի Վանք գյուղի մոտակայքում: Իր անունն ստացել է Վանք գյուղի դիմաց գտնվող բլրի անունից, որի ընդերքում կան արծաթի և այլ մետաղների հանքեր: Գանձասարի մասին առաջին տեղեկությունը հայտնել է Անանիա Մոկացի կաթողիկոսը (10-րդ դ.): 

Դադիվանք

Դադիվանքը պատմական Արցախի վանական համալիրներից է, գտնվում է Լեռնային Ղարաբաղում` Շահումյանի շրջանում։ Կառուցվել է 9-13-րդ դ.: Համաձայն լեգենդի` եկեղեցին հիմնվել է Քրիստոսի առաքյալներից Թադևոսի հետևորդ Դադիի կողմից 1-ին դարում։ Պատմականաղբյուրներում եկեղեցին 1-ին անգամ հիշատակվել է 9-րդ դարում։Մխիթար Գոշի կողմից եկեղեցու մասին հաղորդում է տրվել 12-րդդարում։ Սակայն նույն դարում էլ վանական համալիրը ասպատակության է ենթարկվել ու ավերվել։ Եկեղեցու վերակառուցումը սկսվել է դարի 2-րդկեսին և ավարտվել 13-րդ դարում։ Այդ մասին հիշատակություն կա Դադիվանքի պատին, որտեղ նշվում է, թե այդ աշխատանքները կատարվել են 1224 թ.-ին։ Դադիվանքի վանական համալիրը իր մեջ ներառում է Սբ. ԱստվածածինԿաթողիկե եկեղեցին, մատուռը, գավիթները և այլ օժանդակ տարածքներ։Արևելյան պատի վրա տեղադրված են իրենց նշանակությամբ բացառիկխաչքարեր։

Պատմություն

  1. Սահմանել «Հայկական լեռնաշխարհ» հասկացությունը և նրա հետ սերտորեն կապված 10 հասկացությունն
    Հայկական լեռնաշխարհը գտնվում է Հյուսիսային կիսագնդում: Ամբողջությամբ տեղադրված է մերձարևադարձային գոտում: Տեղադրված է Փոքր Ասիա թերակղզու արևելքից մինչև Կասպից ծով և Կոլխիդայի ու Կուր-Արաքսյան դաշտավայրերից մինչև Միջագետքի դաշտավայրը ձգվող տարածքում: Տեղադրված է Փոքրասիական բարձրավանդակի և Իրանական լեռնաշխարհի միջև։ Այն մոտ 500-700 մետրով բարձր է հարևան լեռնաշխարհներից և եզրավորված է ծալքաբեկորավոր լեռներով։ Այդ իսկ պատճառով էլ հաճախ կոչվել է լեռնային կղզի։ Լեռնաշխարհի միջին բարձրությունը 1850 մետր է։ Լեռնաշխարհը Միջերկրածովյան լեռնակազմական գոտու բարդ հանգույցներից է։ Այստեղ իրար են միակցվում ծալքաբեկորային լեռնաշղթաները, երիտասարդ հրաբխային լեռնազանգվածներն ու սարավանդները։ Լեռնաշխարհն աշխարհում հրաբխականության վառ արտահայտություններ ունեցող տարածաշրջաններից է։ Այն դրսևորված է արտաժայթուկ և ներժայթուկ ձևերի բազմազանությամբ։ Ռելիեֆի ձևերը հատկապես ցայտուն են արտահայտված Միջնաշխարհի տարածքում։
  2. Համեմատել մարդու առաջացման վարկածները:

Համարվում է, որ մարդն առաջացել է կապիկից, որովհետև կա նմանություն մարդու և շիմպանզե կապիկի տեսակի միջև: Այս տեսակետը մշակվել է գիտնական Չ. Դարվինի կողմից:

Բայց մյուս կողմից էլ, դարեր շարունակ ոչ մի կապիկի տեսակ չի փոփոխվել և չի նմանվել մարդու:

Չկան ապացույցներ, որ կապիկը կարող էր այնպես զարգանալ, որ դառնար մարդ: Պարզ չէ, թե ինչ պայմաններում է դա տեղի ունեցել:

Մյուս կողմից, ըստ կրոնի, Աստված ստեղծեց մարդուն: Բայց սա գաղտնիք է մարդկության համար, ապացույցներ գտնել դժվար է: Մարդիկ Աստվածաշունչը կարդում են և հավատում են, հնարավոր չէ գտնել ապացույցներ:

Այս երկու տեսակետներն էլ վիճելի են, քանի որ երկուսն էլ չունեն որևէ հիմնովին ապացույց և շատ վեճերի և ուսումնասիրությունների առարկա են:

  • Ուսումնա-հետազոտական աշխատանքների թեմաները` «Հնագիտությունը որպես անցյալի իմացության միջոց», «Գրավոր աղբյուրներ. հավատա՞լ, թե՞ ոչ», «Ազգագրական գիտելիքները բացում են անցյալի վարագույրները», «Հայկական լեռնաշխարհ», «Մարդու առաջացման հիմնախնդիրը. անպատասխան մնացած հարցեր», «Երեխաները նախնադարյան հասարակությունում», «Homo sapiens-ից առաջ. Հիպերբորեա, Լեմուրիա, Ատլանտիդա…»

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы