Թվել Հայկական լեռնաշխարհի երեք ամենամմեծ լճերը։
Հայկական լեռնաշխարհի երեք խոշոր լճերն են՝ Սևան, Վան, Ուրմիա:
Բլոգում տեղադրել երեք լժերի նկարը միասին (քարտեզի սքրինշոթ)։
Թվել Հայկական լեռնաշխարհի գետերը։
Եփրատ, Տիգրիս, Կուր, Արաքս, Արածանի, Ախուրյան, Որոտան, Դեբեդ, Հրազդան,
Թվել հայկակակն լեռնաշխարհի գագաթները։
Մասիս, Սիփան, Արագած, Քաջքար, Սիս, Փառական
Рубрика: Պատմություն
Համաշխարհային կրոններ
1․ Ի՞նչ էր իրենից ներկայացնում հեթանոսությունը։
Հեթանոսությունը կրոնական ուղղվածություն է, որը հանրային կրոն է և տարբերվում է մյուս կրոններից ՝քրիստոնեությունից, մուսուլմանությունից և հուդայականությունից։
2․ Թվել քրիստոնեական կրոնի պատվիրանները։
- Ինձնից բացի այլ աստուածներ չպիտի լինեն քեզ համար։
- Վերևում՝ երկնքում, ներքևում՝ երկրի վրա, և երկրի խորքի ջրերի մեջ եղած որևէ բանի նմանությամբ քեզ կուռքեր չպիտի կերտես:
- Քո Տեր Աստծո անունը զուր տեղը չպիտի արտասանես:
- Հիշիր շաբաթ օրը, որպեսզի սուրբ պահես այն:
- Պատվիր քո հորն ու մորը։
- Մի սպանիր։
- Մի շնանար:
- Մի գողանար:
- Քո հարևանի դեմ սուտ վկայություն մի տուր:
- Ոչ քո մերձավորի տան, ոչ նրա ագարակի վրա աչք մի ունեցիր:
3․ Թվել 10 փաստ, որոնք բնորոշ են բուդդայական կրոնին։
- Մարդիկ սխալմամբ կարծում են, թե բուդդիստները ընկալում են Բուդդային որպես աստված և երկրպագում են նրան: Իրականում Բուդդան հավատացյալների կողմից ընկալվում է իբրև ուսուցիչ, որը հիմնադրել է նիրվանային հասնելու փիլիսոփայությունը: Բուդդիզմը առհասարակ բացառում է աստծո գոյությունը:
- Թյուր կարծիք կա այն մասին, թե բոլոր բուդդիստները բուսակեր են: իրականում բուդդիստներից շատ քչերն են հետևում նման սննդակարգին: Բուդդան նույնպես չէր արգելում մսի կիրառությունը:
- Բուդդիզմի վերաբերմունքը սննդի հանդեպ հետևյալն է. հարկավոր է ուտել այն, ինչը կենսականորեն անհրաժեշտ է և եթե դուք լեռնային գոտու բնակիչ եք ուր բուսական սնունդ աճեցնելը բարդ է, կարող եք և միս ուտել:
- Բուդդիստներն ի տարբերություն մնացած հավատքների հետևորդների, չափազանց լավ են վերաբերվում գիտության զարգացմանը:
- Բուդդիզմը բավականին տարածված է, և զիջում է միայն իսլամին, հինդուիզմին և իհարկե քրիստոնեությանը: Բուդդիզմի հետևորդների մոտավոր թիվը 500 մլն. է:
- Բուդդիզմի մեջ ամենակարևորը բացահայտման սեփական պրակտիկան է: Բուդդան արգելում էր աշակերտներին հավատալ անգամ հենց իրեն. մարդը պիտի բացահայտի ճշմարտությունն ինքնուրույն:
- Բուդդիստները դեմ են բռնությանը, սակայն նրանց թույլատրված է սերտել և օգտագործել մարտարվեստի հմտություններ բռնությունը կանխարգելելու համար:
- Բուդդայական հավատքն ունի 5 պատվիրան՝ չսպանել, չգողանալ, չստել, չխմել գինի և չշնանալ.
4․ Ներկայացնել մահմեդական կրոնի առաջացման պատմությունը։ Թվել՛ մահմեդական երկրներից մի քանիսը։
Մահմեդականությունը կամ իսլամը համաշխարհային 3 կրոններից է. առաջացել է VII դարում։ Հետևորդները՝ 1,3–1,8 մլրդ մարդ։ Մահմեդականության հիմնադիրն արաբ Մահմեդ քարոզիչն է։ Մահմեդը, ուսումնասիրել է հուդայականությունը և քրիստոնեությունը, և ստեղծել է իր՝ մահմեդական կրոնը: Մահմեդականությունն իր գաղափարախոսությամբ և ծիսակատարությամբ մոտ է քրիստոնեությանը։
Մահմեդականության հետևորդները հիմնականում բնակվում են Մերձավոր ու Միջին Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայի, Հարավարևելյան Ասիայի երկրներում, Հնդկաստանում, Չինաստանում, Ադրբեջանում, Բալկանյան երկրներում և այլն: Մահմեդականությունը 28 երկրների պետական կրոնն է:
Աղբյուրներ՝
Քրիստոնեություն՝ https://www.dasaran.net/apps/wiki/view/id/18
Բուդդայականություն՝ https://www.dasaran.net/apps/wiki/view/id/30
Հեթանոսություն՝ https://www.dasaran.net/apps/wiki/view/id/89
Մահմեդականություն՝ https://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1297
Քրիստոնեություն
Քրիստոնեությունը համաշխարհային կրոններից մեկն է, որը հիմնվել է Հիսուս Քրիստոսի, նրա 12 առաքյալների ու 70 աշակերտների կողմից Պաղեստինում: Քրիստոնյա ու քրիստոնեություն տերմինները շրջանառության մեջ է դրել եկեղեցու հայր Իգնատիոս Անտիոքացին 2-րդ դարի կեսերից Անտիոք քաղաքում: Քրիստոնեությունը բաժանված է երեք մեծ ճյուղերի՝ կաթոլիկություն, ուղղափառություն և բողոքականություն, որոնք էլ իրենց հերթին բաժանված են հազարավոր ճյուղավորումների: Այսօր դժվար է բնորոշել քրիստոնեության դավանաբանությունը, քանի որ բազմաթիվ են հավատքի այն դրույթները, որոնք եթե ընդունելի են մեկ կամ մի քանի եկեղեցիների կողմից, ապա ընդունելի չեն մյուսների կողմից:Քրիստոնեական ավանդական ուղղությունները ընդունում են յոթ խորհուրդներ, իսկ բողոքական եկեղեցիների մեծ մասը՝ երկու խորհուրդներ: Քրիստոնեությունը տարածված է Եվրոպայում, Ռուսաստանում, հյուսիսային ու հարավային Ամերիկաներում և այլուր:
Շարժական և անշարժ տոներ
Տոները ժամանակային առումով բաժանվում են երկու մասի՝ շարժական և անշարժ: Անշարժ տոներն իրենց կայուն օրն ունեն օրացույցում, իսկ շարժական տոները, կախված Զատկի տոնից, տեղափոխվում են ետ ու առաջ: Այսպես՝ տերունի տոներից անշարժ են՝ Ավետումը, Սուրբ Ծնունդը, Մկրտությունը, Անվանակոչությունը, Տյառնընդառաջը և այլն:
Օգոստոսի 15-ի մոտակա կիրակի օրը՝ 12-ից մինչև 18-ն ընկած ժամանակահատվածում, Աստվածածնի վերափոխման տոնն է: Այն միշտ կիրակի ենք տոնում, քանի որ տոնախմբում ենք ոչ թե սուրբ Կույսի ննջման օրը, որը եղավ օգոստոսի 15-ին, այլ՝ վերափոխման, որը կիրակի օրը եղավ:
Ինքնուրույն աշխատանք բլոգներում
- Մոնոթեիստական միաստվածություն, ավելի խորացված Երրորդության մասին ուսմունքով։ Ըստ քրիստոնեական հավատքի՝ աշխարհը արարվել է Միակ Աստծո կողմից, որն ունի երեք բնություն՝ Հայր Աստված, Որդի Աստված և Սուրբ Հոգի։
- Աստված դիտարկվում է որպես կատարյալ Ոգի, Նա ոչ միայն ամենակարող և ամենագետ է, այլ նաև ունի անսահման բարություն և անվերջանալի սեր (Աստված սեր է)
- Ըստ քրիստոնեության՝ մարդկային կյանքն ամենամեծ արժեքն է։ Մարդը դիտարկվում է որպես հոգով անմահ, ստեղծված Աստծո կողմից իր նմանությամբ։ Ըստ կրոնի՝ բոլոր մարդիկ հավասար են Աստծո առաջ, և Նա ամեն դեպքում բոլորին սիրում է։ Աստված տվել է մարդկան ազատ կամքի իրավունք։
- Մարդու կատարյալության մասին ուսուցում, ըստ որի՝ մարդիկ կատարյալ են և ստեղծված են որ Սուրբ լինեն («․․․ Սուրբ եղեք, ինչպես Սուրբ է ձեր Երկնային Հայրը․․․»)
- Հոգևոր աշխարհի առաջնայնությունը ֆիզիկական աշխարհի նկատմամբ։ Աստված ֆիզիկական աշխարհի անառարկելի ղեկավարն է, որը տվել է այս Երկիրը մարդուն, որ վերջինս այստեղ իշխի և այստեղ իր ֆիզիկական մարմնի միջոցով կատարի իր Սուրբ պարտականությունը։
- Չարի սկիզբը համարվում է ոչ թե ֆիզիկական աշխարհը, այլ հոգևորը։
- Արդարների հարության մասին ուսուցում, ըստ որի արդարները պիտի հարություն առնեն և ժառանգեն ֆիզիկական աշխարհը։
- Աստծո՝ մարդկային կերպարանք ստանալու մասին ուսուցում՝ մարդկանց մեղքերից փրկելու, նրանց ճիշտ ուղղությամբ տանելու համար։ Ըստ քրիստոնեության՝ Հիսուս Քրիստոսը համարվում է Որդի Աստված, որը մարդկային կերպարանք ստացավ և որի խաչելությամբ մարդիկ փրկվեցին։
Տասներկու աշակերտների/առաքյալների սկզբնական ցանկը թվարկված է Մատթեոս 10․2-4 հատվածում․ «Տասներկու առաքյալների անունները սրանք են. առաջին՝ Սիմոն, որ Պետրոս անվանվեց, նրա եղբայր Անդրեասը, Զեբեդեոսի որդի Հակոբոս և նրա եղբայրը՝ Հովհաննես, Փիլիպպոս ու Բարթողոմեոս, Թովմաս ու Մատթեոս մաքսավոր, Ալփեոսի որդի Հակոբոս և Ղեբեոս, Սիմոն Կանանացի ու Հուդա Իսկարիովտացի, որը և մատնեց նրան»։ Աստվածաշունչը տասներկու աշակերտների անունները թվարկում է նաև Մարկոս 3․16-19 և Ղուկաս 6․13-16 հատվածներում։ Այս երեք հատվածների համեմատության ժամանակ անունների մեջ աննշան տարբերություններ ենք նկատում։ Հավանաբար, Թադևոսին նաև «Հակոբոսի որդի Հուդա» (Ղուկաս 6․16) և Ղեբեոս (էին անվանում 10․3)։ Սիմոն նախանձայույզը նաև հայտնի էր Սիմոն քանանացի անունով (Մարկոս 3․18)։ Հուդա իսկարիովտացին, ով մատնեց Տեր Հիսուսին, հետագայում փոխարինվեց Մատաթիայով (տե՛ս Գործք 1․20-26)։ Որոշ աստվածաբանների կարծիքով Մատաթիան «ոչ վավեր» առաքյալ էր և Հուդա Իսկարովտացուն փախարինողի հարցում Աստծո ընտրությունը Պողոս առաքյալն էր։
Տասներկու աշակերտները/առաքյալները սովորական մարդիկ էին, որոնց Աստված օգտագործեց արտասովոր կերպով։ Նրանց մեջ կային ձկնորսներ, ինչպես նաև մաքսավոր և հեղափոխական։ Ավետարանը նկարագրում է Տեր Հիսուսին հետևող այս տասներկու մարդկանց ձախողումները, պայքարները և կասկածները։ Տեր Հիսուսի հարության ու համբարձման վկաները դառնալուց հետո Սուրբ Հոգին Նրա աշակերներին/առաքյալներին փոխակերպեց և դարձրեց Աստծո զորավոր մարդիկ, ովքեր աշխարհը գլխիվայր շուռ տվեցին (Գործք 17․6)։ Ի՞նչն էր փոխվել։ Նրանք «Հիսուսի հետ էին եղել» (Գործք 4․13)։ Թող նույն նկարագիրը իրական լինի նաև մեր առումով։
Վանի թագավորություն
Ո՞ր դարաշարջանին են վերաբերում Վանի մասին տեղեկությունները:
Վանի մասին առաջին տեղեկություններ վերաբերում են մ. թ. ա. XIII–XI դարերին:
Ո՞ր ցեղային հիմքով է առաջացել Վանի թագավորություն:
Վանի թագավորությունը առաջացել է Ուրարտուի ցեղից:
Նշել Վանի թագավորության արքաներին:
Արամե Ուրարտացի, Սարդուրի I, Իշպուինի, Մենուա:
Ովքե՞ր են եղլ առավել հայտնի և մեծագործ արքաները:
Արամե Ուրարտացի, Սարդուրի I:
Ի՞նչ աստվածների էի պաշտում Վանի թգավորության բնակիչները:
Վանի թգավորության բնակիչները պաշտում էին Արեգակի աստվածներին՝ գլխաորները’ Խալդի, Տեյշբա, Շիվինի,
Խուտուինի |
Ուա
Նալաինի
Շեբիթու
Արսիմելա
Ուանապշա
Դիդուաինի
Շիելարդի
Հնագույն քաղաքակրթություններ.
Հնագույն քաղաքակրթություններԱռաջին պարապմունք — Վանի թագավորություն (մաս 1-ին)Վանի թագավորության հիմնադրման մասին վարկածներից մեկի համաձայն՝ այն առաջացել է մ. թ. ա. XIII–XI դարերում՝ Վանա լճից հարավ հիշատակվող Ուր(ու)ատրի ցեղային միության հիմքի վրա: Մեկ այլ տեսակետ այն կապում է Արարատյան դաշտի հետ` ելնելով թագավորության Արարատ-Ուրարտու անվանումից: Ներկայումս ընդունված է այն տեսակետը, ըստ որի՝ թագավորության սկզբնատարածքը Վանա լճի ավազանն է, որի հետ էլ կապվում է թագավորության հիմնական ինքնանվանումը` «Բիայնիլի» (այդ պատճառով էլ գիտության մեջ պետությունը հայտնի է նաև «Վանի թագավորություն» անվամբ):Առաջին վկայված արքան Արամե Ուրարտացին է, որի անունն ասորեստանյան աղբյուրներում 3 անգամ հիշատակվում է մ. թ. ա. 859–843 թթ-ի ընթացքում: Ըստ այլ տեսակետի՝ Վանի թագավորության հիմնադիր-արքան Սարդուրի I-ն է՝ Լութիպրիի որդին, որն էլ մ. թ. ա. 830-ական թվականներին կառուցել է Տուշպա (Տոսպ) մայրաքաղաքը: Տուշպայի հիմնադրման արձանագրություններում նա իրեն անվանել է «Նաիրի երկրի արքա» և ներկայացել «մեծ արքա, հզոր արքա, տիեզերքի արքա, արքաների արքա» տիտղոսներով։Սարդուրի I-ի օրոք Վանի թագավորությունը տարածվել է ոչ միայն Վանա լճի ավազանում, այլև Հայկական Տավրոսից հարավ՝ Տիգրիսի վերին հովտում:Մ. թ. ա. մոտ 825–810 թթ-ին Սարդուրի I-ին հաջորդել է որդին` Իշպուինին: Նա իրականացրել է մի շարք բարեփոխումներ, որոնք շարունակել է նրա որդի Մենուան (մ. թ. ա. մոտ 810–786 թթ.): Կարևոր էին գրային (տեղական սեպագրի ստեղծումը) և կրոնական [տերության միասնական դիցարանի (պանթեոն) ստեղծումը] բարեփոխումները, որոնք արձանագրվել են «Խալդյան դարպասի» («Մհերի դուռ») վրա: Ռազմական բարեփոխման շնորհիվ դաշնային աշխարհազորը փոխարինվել է մշտական կանոնավոր բանակով: Իշպուինին հարավում ընդլայնել է տիրույթները՝ Ուրմիա լճի ավազանից մինչև Պարսուա երկիր (հետագայում՝ Պարսք), հյուսիսում` մինչև Հայկական Պար լեռնաշղթա:
պատմություն
Միջագետքի (Եփրատ ու Տիգրիս գետերի միջին և ստորին հոսանքների ավազանը) հարավը կոչվել է Շումեր: Մ. թ. ա. XXIV դարում Ումմա քաղաքի արքան իր տիրապետությունն է հաստատել շումերական բոլոր (Ուր, Ուրուկ, Քիշ, Լագաշ և այլն) քաղաքների վրա, առաջին անգամ Շումերը միավորել է մեկ պետության մեջ: Սակայն շուտով Աքքադը նվաճել է շումերական պետությունը:Աքքադը Շումերից հյուսիս էր: Նրա հիմնադիրը՝ Սարգոն I-ը (մ. թ. ա. 2330– 2295 թթ.), պատմության մեջ առաջին անգամ ստեղծել է հատուկ մարզված մշտական զորք՝ բաղկացած 5400 զինվորից, նվաճողական ու կողոպտչական արշավանքներ ձեռնարկել շրջակա երկրների և ցեղերի դեմ՝ Պարսից ծոցից հասնելով մինչև Տավրոսի լեռներ, Էլամից` մինչև Միջերկրական ծով:
Նեղոսի պարգևը
Նեղոսի պարգևը
Նեղոսն աշխարհի ամենաերկար գետն է, որի երկարությունը՝ մոտ 6700 կմ է: Հորդառատ անձրևներից և ձնհալից Նեղոսի ջրի մակարդակն ամռանը բարձրանում էր և ողողում ափերը՝ պարարտացնելով հողը: Ողողվող հողերից արևելք և արևմուտք անծայրածիր անապատ էր: Այնտեղ անձրևներ չէին տեղում, և Նեղոսը կենարար ջրի միակ աղբյուրն էր: Նեղոսը կյանք էր պարգևում շրջակայքում ապրող մարդկանց: Պատահական չէ, որ հույն պատմիչ Հերոդոտոսը Եգիպտոսն անվանել է «Նեղոսի պարգև»:Բնակավայրեր էին առաջանում այնտեղ, որտեղ մարդկանց հաջողվում էր կառուցել ջրանցքներ և ամբարտակներ: Նեղոսի վարարումների դեմ մշտական պայքարը համախմբում էր մարդկանց, ստիպում ստեղծել ուժեղ պետություն: Միայն այս կերպ էր հնարավոր իրականացնել համատեղ կառուցողական աշխատանքներ: