Կարուլինգների կայսրությունը

Առաջին թագավորը Քոլվինգի տոհմանունով արքայատոհմը կոչվեց Մելովինգների։ Նրա հրամանով լատիներեն գրի առվեցին ֆրանկների սովորույթները և իրավական նորմերը։ Կազմվեց ժողովածու, որը ստացավ Սալիական Դատաստանագիրք։
2․ Մելովինգների արքայատոհմը շուտով սկսեց թուլանալ։ Մելովիգները թեև պահպանում էին թագավորական տիտղոսը, բայց իշխանություն չունեին։ Այդ պատճառով նրանց անվանում էին ծույլ թագավորներ։
3․ Պիպին գահակալումով Ֆրանկական պետությունում հաստատվեց կարոլինգների արքայատոհմը, որն այդպես է կոչվել Պիպին հաջորդի՝ Կարլոս Մեծի անունից։

4․Կարլոսի նվաճումների արդյունքում ֆրանսիական պետության տարածքը կրկնապատկվեց։ նա իրեննն համարում էր Արևմտահռոմեական կայսրության ժառանգորդը, ուստի ձգտում էր յուրացնել կայսե՝ր տիտղոսը։

5․ 843թ․ Վերդեն քաղաքում Կառլոսի երեք թոռները դաշնագիր ստորագրեցին կայստության բաժանման վերաբերյալ։

6․Կոռոլիգների օրոք ձևավորվեց նոր մշակույթ որը ստացավ Կորոլիգյան վերածնունդ անվանումը։

7․Կարլոսը արքունիք էր հրավիրում կրթված մարդկանց Իտալիայից, Իսպանիյինց, Բրիտանյիայից, ։ Կարոլիգյան Վերածննդի ամենանշանավոր գործիչը Ալքուինն էր, որին հրավիրել էին Բրիտանիայից

Բլոգային աշխատանք դասարանում

  1. Ի՞նչ տարածքներ կորցրեց Բյուզանդիան արաբների դեմ մղվող պատերազմների հետևանքով։
    Արաբները նվաճեցին Ասորիքը, Պազեստիքը և Փոքր Ասիայի արևելքը։

    2․ Ո՞վ էր Հայկական արքայատոհմի հիմնադիրը։ Ինչպե՞ս նա հասավ կայսերական աստիճանի։
    Սակայն Բյուզանդիան կրկին հզորացավ Հայկական Մակեդոնական արքայատոհմի կառավարման օրոք։ Նոր արքայատոհմի հիմնադիր Վասիլ Բարսեղ 1-ը ազգությամբ հայ էր։ Նա իրեն համարում էր հայ Աարշակունիների ժառանգը։ Վասիլը ծնվել էր Մակեդոնիայում ՝ չքավոր գյուղացու ընտանիքում։ Մանուկ հասակում գերվել էր բուլղարների կողմից և երկար ժամանակ ապրել գերության մեջ։
  2. 3․Փաստերով հիմնավորե՛ք, որ Հայկական արքայատոհմի օրոք Բյուզանդիան կրկին հզորացել էր։
    Բյուզանդիան կրկին հզորացավ Հայկական Մակեդոնական արքայատոհմի կառավարման օրոք 867-1056 թվականներ։
    4․Մշակութային վերածնունդը Բյուզանդիայում ի՞նչ արդյունքներ տվեց։1

  3. Կայսրության հզորացումը պայմաններ ստեղծեց նաև բյուզանդական մշակույթի վերելքի համար։ Հայկական արքայատոհմի կառավարման ժամանակաշրջանը մսովորաբար անվանում են Վերածննդի դարաշրջան։
    Մշակույթի և գիտության հովանավոր էր Կոստանդին VII Ծիրանածին կայսրը։

    5․ Ինչո՞ւ Բյուզանդական կայսրությունը XI դարի երկրորդ կեսին թուլացավ։
    XI դարի երկրորդ կեսին Բյուզանդիան կրկին հայտնվեց դժվարին վիճակում։ Մանազկերտ է քաղաքի մոտ 1071 թ․ բյուզանդական զորքը ծանր պարտություն կրեց սելջուկներից։
  4. 6․ Ովքե՞ր էին սելջուկերը և պեչենեգները։
    Կայսրության գոյության համար մեծ սպառնալիքներ էին նաև պեչենեգեները, որոնք ասպատակում էին Բալկանյան թեիակղզին։ Սելջուկները կայսրության մայրաքաղաքին մոտենում էին ասիական, իսկ պեչենեգետները՝ Եվրոպական կողմից։
    7․ Ե՞րբ է տեղի ունեցել Մանազկերտի ճակատամարտը։ Ինչ հետևանքներ ունեցավ այն։

Ապստամբության սկիզբը: Անգղի և Զարեհավանի ժողովրդական ելույթները

Նախարարների հավատուրացության լուրը երկիր հասավ մինչև նրանց Հայաստան գալը: Դրա հետևանքով երկրում սկիզբ էին առել տարերային հուզումներ, որոնց գլուխ էր անցել հայ հոգևորականությունը: Ժողովրդական շարժումն արագորեն տարածվում էր երկրով մեկ: Հավատուրաց նախարարների նկատմամբ զայրույթով էին լցված բոլորը, անգամ նրանց հարազատները:

Ժողովրդական բուռն ելույթ տեղի ունեցավ Բագրևանդ գավառի Անգղ գյուղաքաղաքում: Մոգերն այստեղ փորձեցին կրակատան վերածել տեղի եկեղեցին, բայց արժանի հակահարված ստացան: Ռամիկները, Ղևոնդ Երեցի գլխավորությամբ` դագանակներով զինված, հալածեցին մոգերին, իսկ Զարեհավան գյուղաքաղաքում կործանեցին նորակառույց ատրուշանը և սպանեցին մոգերին: Ապստամբած ժողովուրդն ամենուրեք կոտորում կամ երկրից դուրս էր քշում մոգերին ու պարսիկ պաշտոնյաներին: Հայրենիք վերադարձած նախարարները ժողովրդին տեղյակ պահեցին իրենց կեղծ ուրացության մասին և անցան ժողովրդական շարժման գլուխ: Համաժողովրդական շարժումը թևակոխեց նոր փուլ՝ վերածվելով կազմակերպված ապստամբության:

Երկրի ճանաչված ղեկավարներից սպարապետ Վարդան Մամիկոնյանը, ընդառաջելով նախարարների ու ժողովրդի ցանկությանը, անցնում է երկրի զինված ուժերի գլուխ: Շարժման այս փուլում Վասակ Սյունին ապստամբության գլխավոր ղեկավարներից էր: Երկիրը պարսկական ավերումից փրկելու նպատակով նա փորձում էր հանգստացնել պարսիկ մոգպետին, որպեսզի նա հայերի դեմ չգրգռի պարսից արքունիքը, միաժամանակ մասնակցում էր ապստամբության նախապատրաստությանը: Նա բոլորի հետ մեկտեղ «անսուտ երդում տվեց սուրբ Ավետարանի վրա»:

Ապստամբության ոգին համակել էր բոլորին: Ժողովրդի տարբեր խավերին միավորել էր պարսկական իշխանությունների դեմ համընդհանուր ատելությունը: Ապստամբներն ուխտեցին չդավաճանել ընդհանուր գործին և համատեղ պայքարել թշնամու դեմ: Ապստամբները հարձակվեցին այն բերդերի, ավանների և քաղաքների վրա, որտեղ պարսից կայազորներ էին հաստատված: Շուտով նրանց ձեռքն անցան երկրի հինավուրց մայրաքաղաք Արտաշատը, Վանը, անառիկ ամրոցներից Գառնին, Անին, Արտագերսը և այլն: Ժողովուրդն ամենուրեք զինվում էր և պատրաստվում կյանքի գնով պաշտպանելու հայրենիքը:

Պատմություն․ Առցանց աշխատանքի առաջին փուլ

Առցանց աշխատանքի առաջին փուլ

Ներկայացնել հայոց պետականության կառավարման համակարգի բաղադրիչները: Նշել պաշտոններից մի քանիսը՝ մանրամասնելով դրանք:
Թագավոր, Հազարապետ, Մարդապետ, Սպարապետ, Մեծ դատավոր։

Ի՞նչ է իրենից ներկայացնում ավատատիրությունը: Հնարավորինս հակիրճ ներկայացնել այն:
Միջնադարյան հասարակությունը հայտնի է ավատատիրական անունով։ Մասնավոր հողային կալվածքը կոչվում էր ավատ։ Այս բառից է ծագել հասարակության <<ավատատիրական>> անվանումը։

Որո՞նք են Քրիստոնեության ուղղությունները: Թվել այն երկրները, համայնքները, որոնք հանդիսանում են Քրիստոնեության առաքելակն ճյուղի հետևորդ:
Առաքելական, կաթողիկ

Առցանց աշխատանքի երկրորդ փուլ

Ինքուրույն աշխատանք. նոր թեմա՝ Եգիպտոս

Տառերի գյուտ. ներկայացնել տառերի ստեղծմաբ ժամանկահատվածը, պատճառները, նպատակները: Նշել այն մարդկանց, գործիչներին ովքեր կապ ունեին տառերի ստեղծման կամ վերստեղծման գործընթացի հետ:

Արդյո՞ք մինչև հայկական այբուբեբնի տարածումը եղել են նախամաշտոցյան գրեր:

Աշխատանքային հղումներ՝

Քրիստոնեության ընդունումը

Մեսրոպ Մաշտոցը և հայերեն տառերի գյուտը

Սահակ Պարթև

Պատմություն

  1. Համեմատեք երեք Արշակունի արքաների (Ձեր ընտրությամբ) ներքին և արտաքին քաղաքականությունը;
  2. Վերլուծեք Արշակունյաց Հայաստանի կործանման պատճառները;
    Արշակը վերադարձել է հայաստան և սկսել պատժել կենտրոնախույս ձգտումներ ունեցող հայ իշխաններին, սակայն Ներսես կաթողիկոսը հաշտեցրել է հայ իշխաններին արքայի հետ։ Սակայն այս պայքարը հետագայում նորից շարունակվել է և Արշակը հարձակվել է Կամսարականների կալվածքների վրա, գրավել այն, կոտորել ամբողջ Կամսարական տոհմին և այլ կենտրոնախույս ձգտումներ ունեցող իշխանական տոհմերին։
  3. Համեմատեք Վարդանանց և Վահանանց պատերազմները;
    Վահանանց պատերազմի ընդացքում ապստամբելու որոշումն ընդունվում է 481 թվականի Շիրակի ժողովում, իսկ Վարդանանց պատերազմի ընդացքում ապստամբելու որոշումն ընդունվում է ավելի վաղ 449 թվականին:
  4. Հետազոտական աշխատանքների թեմաները` «Արշակ II», «Հանճարեղ թագավոր Պապը», «Անհատի դերը պատմության մեջ Արշակունի արքաների օրինակով», «Վարդան Մամիկոնյան», «Վահան Մամիկոնյանը և Հայաստանն անկախության շեմին», «Արշակունի արքաների կերպարները գեղարվեստական գրականության մեջ», «Եկեղեցու դերը հայոց պատմության V դարում»:

Հայաստանի հզորացումը

Ինչ քայլեր ձեռնարկեց Տրդատ III-ը երկրի հզորացման ուղղությամբ։

Տրդատ III-ի գահակալությամբ  Մեծ Հայքում խաղաղություն և բարեկեցություն հաստատվեց։ Նա բարձրացրեց պետական վարչությունների՝ գործակալությունների դերը երկրի կառավարման և պաշտպանության գործում, ամրապնդեց բանակը

Երբ և որտեղ է տեղի ունեցել քրիստոնեական եկեղեցու առաջին տիեզերական ժողովը։ Հայաստանից ով է մասնակցել այդ ժողովին։

Ս․ Գրիգորի որդին՝ Արիստակես եպիսկոպոսը, մասնակցում է քրիստոնեական եկեղեցու 325թ․ Նիկեայի առաջին տիեզերական ժողովին։

Ո՞վ էր Գրիգորիսը և ի՞նչ գործունեություն էր իրականացնում։

Տրդատվթագավորը Մեծ հայքի փայտակարան աշխարհի հոգեվոր առաջնորդ է  հաստատում Գրիգոր լուսավորչի թոռանը Գրիգորիս Եպիսկոպոսին՝ վրթանեսի մանուկ որդուն։

Ե՞րբ է թագավորել Խոսրով III Կոտակը։ Ո՞ւր տեղափոխեց նա արքունիքը։
Տրդատ մեծի որդին՝ Խոսրով III Կոտակը շարունակում է Մեծ Հայքի ամրապնդման քաղաքականությունը 330-338 թվականներ։ Խոսրովն այն տեղափոխում է Արտաշատից ոչ հեռու՝ Դվին բնակավայր։

Ո՞ր երկրների դեմ պատերազմեց Հայաստանը Խոսրով III Կոտակի օրոք։ Ինչո՞վ ավարտվեցին դրանք։
Հայատանը պատերազմեց Սասաբյանների հետ։ Վարթանես կաթողիկոսի սահմանած կարգով հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերածներին դասում են սուրբ նահատակների շարքին։

Անկախությունն ինձ համար

Իրադարձություններ են լինում ժողովուրդների կյանքում, որոնք կանխորոշում են նրանց հետագա ճակատագիրն ու դառնում ապագայի հենասյունը: Այսպիսի մեծ ու կարևոր իրադարձություն էր 70-ամյա ընդմիջումից հետո Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումը:

Իր գոյության ողջ ընթացքում հայ ժողովուրդը միշտ էլ խորապես գիտակցել է, որ ամենամեծ արժեքն Անկախությունն է: Անկախության ձգտումը ծնվել է հայի ինքնության գիտակցության առաջին իսկ օրվանից, որի համար նա պայքարել է հարյուրամյակներ շարունակ:

Հայ ժողովուրդը ստիպված է եղել բազմիցս անցնել դեպի անկախություն տանող փշածածկ ճանապարհով` հաճախ գիտակցելով, որ կենաց ու մահու կռիվ է տալիս ոչ միայն անկախության, այլ իր ֆիզիկական գոյությունը պահպանելու համար: Անկախության համար մեր պայքարը շարունակվեց նաև 20-րդ դարավերջին: Այս անգամ, սակայն վտանգված էր ոչ թե մեր ֆիզիկական գոյությունը, այլ ազգային ինքնությունը: Մենք գիտեինք, որ անկախության ճանապարհը լինելու է զրկալից ու կորստաշատ, սակայն ազգովին ու գիտակցաբար ընտրեցինք այդ դժվարին ուղին, որով մեկ անգամ արդեն անցել էինք դարասկզբին` 1918 թվականի մայիսի 28-ին` կերտելով ազատ, անկախ պետություն, որը, ցավոք, գոյատևեց ընդամենը երկու եւ կես տարի:

Պատմություն

Նկարագրել Արտաշես Առաջինին: Հողատարածքների հետ կապված ի՞նչ կարևորփոփոխություն արեց նա:
Արտաշես Ա Բարեպաշտ (մ.թ.ա մոտ 230 – մ.թ.ա. մոտ 160), Հայոց թագավոր մ.թ.ա. 189 թվականից։ Զարեհի որդին, Երվանդունի տոհմից։ Արտաշես Ա սելևկյան բանակում նախապես եղել է բարձրաստիճան զինվորական։ Սելևկյան թագավոր Անտիոքոս III Մեծը, Երվանդունիներից նվաճելով Հայաստանի զգալի մասը, մ.թ.ա. շուրջ 200 թվականին նրա կառավարիչ է կարգել Արտաշես Ա–ին։

Ո՞վ է եղել Տիգրան Մեծը: Ի՞նչ քայլերի շնորհիվ է դարձել հայոց պատմության ամենահայտնիարքաներից մեկը:
Տիգրան Բ Արտաշեսյան, առավել հայտնի է որպես Տիգրան Մեծ  Մեծ Հայքի թագավորության արքա Արտաշեսյանների հարստությունից, որը կառավարել է մ․թ․ա․ 95 թվականից մինչև իր մահը՝ մ․թ․ա․ 55 թվականը։ Մ.թ.ա. 115-ին անժառանգ Արտավազդ Ա-ն, որը կարճատև պատերազմում պարտվել էր պարթևաց գահակալին, ստիպված է լինում եղբորորդուն՝ Տիգրանին, որպես պատանդ հանձնել հակառակորդի արքունիքին։

Որպես արքա ի՞նչպիսի առանձնահատկություններ ուներ Արտավազդ Երկրորդը: Ինչպի՞սի ավարտ ունեցավ նրա կյանքը:
Ա րտավազդ Բ (հին հուն․՝ Αρταβάσδης της Αρμενίας, ծննդյան թիվը՝ անհայտ — մ.թ.ա. 31, Ալեքսանդրիա, Պտղոմեոսյան Եգիպտոս), Մեծ Հայքի «արքայից արքա» Արտաշեսյանների հարստությունից։ Կառավարել է մ.թ.ա. 55-մ.թ.ա. 34 թվականներին։ Հաջորդել է հորը՝ Տիգրան Մեծին։ Ժառանգել է կայացած պետություն, զարգացած ենթակառուցվածքներ և մարտունակ բանակ։ Արտավազդը գահ է բարձրանում պատմական դժվարին ժամանակահատվածում, երբ միմյանց դեմ շարունակաբար հակամարտում էին Հայաստանի արևմտյան և արևելյան հարևանները՝ Հռոմեական հանրապետությունն ու Պարթևական թագավորությունը։ Արտավազդը, հոր օրինակով, սկզբնապես փորձում է պահպանել դիվանագիտական հավասարակշռությունը, սակայն աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով՝ ստիպված է լինում ապավինել Արտաշատի դաշնագրով ստանձնած պայմանագրային պարտավորություններին։

Պատմություն 10․05․2021-14․05․2021

Նկարագրել Վանի թագավորությունը։
Վանի թագավորություն, պետություն Հայկական լեռնաշխարհում՝ մ.թ.ա. 9-6-րդ դարերում: Թագավորության հիմնադիր արքա է հիշատակվում Արամեն, որը կառավարել է մ․թ․ա 860-840 թվականներին։ Նրա մասին տեղեկություններ են պահպանվել Ասորեստանի Սալմանասար Գ թագավորի (մ.թ.ա. 859-824) արձանագրություններում։ Արամեին հաջորդել է Լուտիպրին մ.թ.ա. 844-834թթ., այնուհետև Սարդուրի Ա-ն, որը մ․թ․ա․ 830-ական հզորացրել է երկիրը և Վանա լճի ափին հիմնել Վան (Տուշպա, Տոսպ) մայրաքաղաքը, որի անունից էլ առաջացել է թագավորության անունը՝ Վանի թագավորություն։

Թվել վանի թագավորության ամենահայտնի թագավորներին։
Բանավոր ներկայացնել նրանցից մի քանիսին։

Արքայի անունըԱնվան տարբերակներըՀոր անունըԹագավորության տարիներՄանրամասներ
ԱրամեԱրամ, Արամու, Արամա859-843Վանի թագավորության առաջին հիշատակված արքան
Լուտիպրիմոտ 844-834
Սարդուրի ԱՍարդուր, Սիդուր, Սեդուրի, ԶարդուրիԼուտիպրի արքայի որդին835-825Վանի թագավորության հզոր արքաների հարստության հավանական հիմնադիրը։
ԻշպուինիԻշվուին, ԻսպոուինՍարդուրի Ա արքայի որդին825-810Սկզբում իշխել է միահեծան, ապա որդու՝ Մենուայի հետ միասին։
ՄենուաՄինուաԻշպուինի արքայի որդին810  —  786Ընդարձակել է Վանի թագավորության տարածքը, ստեղծել լայն ոռոգման ցանց։
Արգիշտի ԱԱրգիստՄենուա արքայի որդին786  —  764Արգիշտի Ա-ի օրոք Վանի թագավորությունն իր հզորության գագաթնակետին էր հասել։ Հիմնել է Էրեբունի քաղաքը։
Սարդուրի ԲՍարդուր, Սիդուր, Սեդուրի, ԶարդուրիԱրգիշտի Ա արքայի որդին764  —  735Սարդուրի Բ-ն ընդարձակել է միապետության սահմանները, հզորացրել բանակը։
Ռուսա ԱՌուշա, Ուրսա, ՎեդիպրիՍարդուրի Բ արքայի որդին735-710-ական
Արգիշտի ԲԱրգիստՌուսա Ա արքայի որդին710-ական-685
Ռուսա ԲՌուշա, ՈւրսաԱրգիշտի Բ արքայի որդին685-645
Սարդուրի ԳՍարդուր, Սիդուր, Սեդուրի, ԶարդուրիՌուսա Բ արքայի որդինմոտ. 643  
Սարդուրի ԴՍարդուր, Սիդուր, Սեդուրի, ԶարդուրիՍարդուրի Գ արքայի որդինմոտ. 625  —  620
ԷրիմենաԱրամանմոտ. 620  —  605
Ռուսա ԳՌուշա, ՈւրսաԷրիմենա թագուհու որդինմոտ. 605  —  595
Ռուսա ԴՌուշա, ՈւրսաՌուսա Գ արքայի որդինմոտ. 595  —  585


Վանում իշխող արքայատոհմից հետո ովքե՞ր եկան իշխանության։
Վանում իշխող արքայատոհմից հետո եկան Երվանդունիները

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы