Վերլուծիր ընկերոջդ աշխատանքը։ Նախագծային աշխատանք

Ուսումնասիրում եմ ընկերոջս Հրանդ Ղազարյանի բլոգը

Հրանդի բլոգում նշված էր անուն, ազգանուն, դպրոց, դասարան, բաժիններ և իր մասին փոքրիկ գրառում: Ուսումնասիրեցի մաթեմատիկա բաժինը: Բաժնում կատարված էին ապրիլ ամսվա բոլոր առաջադրանքները: Լրացուցիչ առաջադրանքները ևս կատարված էին: Խորհուրդ կտայի գլխավոր նկարը փոքրացնել: Գնահատում եմ 9:

Վերլուծիր ընկերոջդ աշխատանքը։ Նախագծային աշխատանք

Ուսումնասիրում եմ ընկերոջս Ռոբերտ Սաֆարյանի բլոգը

Ռոբերտի բլոգը շատ նուրբ ու դասական էր: Լրացված էր անուն, ազգանուն, դպրոց, դասարան, օրացույց և բաժիններ: Ես ուսումնասիրեցի Ռոբերտի բլոգի մաթեմատիկա բաժինը: Բաժնում կատարված էին ապրիլ ամսվա բոլոր նյութերը: Լրացուցիչները կատարված չէին: Առաջադրանքները տեղադրված էին շատ կոկիկ: Շատ հաճելի բլոգ էր, գնահատում եմ 9:

Վերլուծիր ընկերոջդ աշխատանքը։ Նախագծային աշխատանք

Ուսումնասիրում եմ ընկերոջս Լանա Գրիգորյանի բլոգը

Լանայի բլոգ մտնելուն պես հայտնվեց շատ գեղեցիկ փոքրիկ թռչուն, բայց ես խորհուրդ կտայի մի փոքր փոքրացնել նկարը: Լանայի բլոգում կատարված էին բոլոր առաջադրանքները, բայց մի փոքր թերի: Նրա բլոգում լրացված էր անուն, ազգանուն, դպրոց, դասարան, բաժինները և Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի գլխավոր կայքի հղումը: Ես Լանայի բլոգը շատ հավանեցի: Գնահատում եմ 8:

Վերլուծիր ընկերոջդ աշխատանքը։ Նախագծային աշխատանք

Ուսումնասիրում եմ ընկերոջս Մարիանա Գրիգորյանի բլոգը

Բլոգում նշված էին անուն, ազգանուն , դպրոց, դասարան, բաժիններ: Ապրիլ ամսվա մաթեմատիկա առարկայի գրեթե բոլոր առաջադրանքները կատարված էր, լրացուցիչները կատարված չէր: Բլոգի ընդանուր տեսքը շատ գեղեցիկ էր: Խորհուրդ կտաի վարդագույնի մի փոքր բաց երանգ դնել: Գնահատում եմ 9:

Նախագիծ՝ Վերլուծիր ընկերոջդ աշխատանքը

Ուսումնասիրում եմ ընկերոջս Աստղիկ Վարսանյանի բլոգը

Բլոգի նկարը շատ գեղեցիկ էր, բայց քանի որ ծաղիկ էր ծաղկամանի մեջ, կարելի է կանաչ երանգ ավելացնել ներքևի հատվածում:Անուն, Ազգանուն լրացված էր, դպրոց, դասարան լրացված էր, բաժինները նույպես: Ուսումնասիրեցի մաթեմատիկա բաժինը: Բաժնում կատարված էին մաթեմատիկայի ապրիլ ամսվա գրեթե բոլոր առաջադրանքները, լրացուցիչ աշխատանքները կատարված չէին: Ես հավանեցի Աստղիկի բլոգը: Գնահատում եմ 8:

Լիվինգսթոն Լարնեդ. «Հոր զղջումը»

Լիվինգսթոն Լարնեդ. «Հոր զղջումը»

Հարցեր և առաջադրանքներ

  1. Անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
    Այտ- մարդու երեսի երկու կողմերից յուրաքանչյուրը՝ այտոսկրից մինչև ծնոտը, թուշ:
    Լրագիր- մեծ թերթերի ձևով պարբերական:
    Կշտամբել- կշտամբանք հայտնել, հանդիմանել, նախատել:
    նվաստացնել- նսեմացնել, արժեքազրկել:
  2. Գրի՛ր պարգև, արշալույս,նվաստացնել, երկչոտ, խոնավ, ծածուկ, տառապել բառերի հոմանիշները:
    պարգև—  ընծա, նվեր
    արշալույս— արևածագ, լուսածագ, լուսաբաց, լուսադեմ:
    նվաստացնել— ստորացնել
    երկչոտ— վախկոտ
    խոնավ— թաց
    ծածուկ— գաղտնի, թաքուն
    տառապել— տանջվել, չարչարվել, նեղվել:
  3. Գտի՛ր հոր զղջումն արտահայտող տողերը, գրի՛ր կարծիքդ:
    Վախենում եմ, որ մտովի քո մեջ հասուն տղամարդու եմ տեսել: Բայց հիմա, երբ տեսնում եմ քեզ, տղա՛ս, հոգնած կուչ եկած քո մահճակալում, ես հասկանում եմ, որ դու դեռ երեխա ես: Դեռ երեկ դու մորդ ձեռքերին էիր՝ գլուխդ դրած նրա ուսին: Ես չափազանց շատ բան էի պահանջում, չափազանց շատ…

իմ սիրելի կենդանին

Ես բոլոր կենդանիներին էլ սիրում եմ, բայց իմ ամենասիրելի կենդանին շունն է և ես հիմա կպատմեմ պոմերանյան շպիցի մասին:

Հասակը` 17-30 սմ
Քաշը` 1-3 կգ
Կյանքի տևողությունը` 12-16 տարի

Պոմերանյան շպիցն առաջացել է սահնակ քաշող շների ցեղատեսակներից և ունի երկար ու հետաքրքիր պատմություն։ Աղվեսանման փոքրամարմին այս շանը նկարագրում են հետևյալ նախադասությամբ «Փոքր շուն, ով կարծում է, թե ամենակարող է»։ Շպիցն ակտիվ, կենսուրախ ցեղատեսակ  է, ով միշտ իր ընտանիքի կողքին է։

Այս ցեղատեսակի շները գեղեցիկ են, խելացի և նվիրված իրենց ընտանիքներին։ Նրանք անկախ, զգուշավոր և հետաքրքրասեր են իրենց շրջապատող ամեն ինչի նկատմամբ։ Դժբախտաբար, այս փոքրիկները կարծում են, որ ավելի մեծ ու ուժեղ են, քան կան իրականում, ինչն էլ շատ ժամանակ ուղղորդում է նրանց հարձակվել իրենցից մեծ շների վրա։ Չնայած իրենց փոքր չափսերին՝ նրանք ունեն բարձր հաչոց և հիանալի կերպով հսկում են տունը։ Շպիցը կասկածամիտ է անծանոթների հանդեպ և շատ հաճախ կարող է հաչել նրանց վրա։ 

Այս ցեղատեսակի շունը շատ հարմար է հասուն մարդկանց համար, ինչպես նաև նրանց, ովքեր զբաղված են լինում, քանի որ այս փոքրիկները շատ կախում չունեն իրենց տերերից։  

Մինի շպիցը շատ արագ սովորում է հնարքները և խաղերը, սակայն Դուք պետք է լինեք հետևողական և խիստ վարժեցման ընթացքում։ Եթե չլինեք գլխավորի դերում, հավատացեք՝ նա մեծ հաճույքով դա կանի Ձեր փոխարեն։ Այս շներն ունեն շա՛տ էներգիա և սիրում են զբոսանքներ։ Նրանք ունեն գեղեցիկ և շքեղ մորթի, ինչն էլ պահանջում է կանոնավոր խնամք։ Նրանք նաև համարվում են թերապիայի շներ, հանգստացնում և ուրախացնում են ծեր մարդկանց հիվանդանոցներում և ծերանոցներում։

Հայկական ճաշատեսակներ. նախագիծ

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի սովորողներ

Ժամկետ՝ Մայիսի 26-ից հունիսի 26-ը

Նպատակ՝ Ծանոթանալ  հայկական ճաշատեսակներին:

Ընթացք՝  Մասնակիցը ընտրում է մի ճաշատեսակ և տեղեկություն է հավաքում դրա մասին։Տեղեկությունը կարող է լինել գրքից, համացանցից, ծնողներից։Այդ ամենը պետք է ներկայացնեք տեսանյութի տեսքով։

Նախագծի առաջին մասնակիցը կլինեմ ես

Տոլմա

Տոլմա , բանջարեղենի կամ տերևների մեջ դրված միջուկով ուտեստ: Միջուկը հիմնականում պատրաստվում է բրնձի հիման վրա, ինչպես նաև ակրող է պարունակել եփովի մսի խճողակ: Տոլման լայնորեն տարածված է Հարավային ԿովկասիՍտարա ՊլանինայիԱռաջավոր Ասիայի և Կենտրոնական Ասիայի խոհանոցներում, ինչպես նաև Հյուսիսային Աֆրիկայում: Ազգային խոհանոցներից յուրաքանչյուրն ունի տոլմայի պատրաստման իր տարբերակները:

Շարունակելի…

Աշխատանքներն ուղարկել karine.d@mskh.am էլ․ փոստին

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы