Ջրվեժի անտառապարկում շատ գեղեցիկ էր և զվարճալի։ Անտառապարկում կար շատ ձյուն և ծառեր`
Անտառը հարուստ էր գեղեցիկ բնությամբ

Մի լավ սահեցինք սահնակներով՝


Տեղեկություններ Ջրվեժի անտառապարկի մասին։
Ջրվեժի անտառապարկում շատ գեղեցիկ էր և զվարճալի։ Անտառապարկում կար շատ ձյուն և ծառեր`
Անտառը հարուստ էր գեղեցիկ բնությամբ

Մի լավ սահեցինք սահնակներով՝


Տեղեկություններ Ջրվեժի անտառապարկի մասին։

Սևաբերդ, գյուղ Հայաստանի Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 53 կմ հարավ-արևելք, Գեղամա լեռների լանջին։ Սևաբերդ գյուղը գտնվում է Աբովյան քաղաքից 14,6 կմ արևելք՝ Գեղամա լեռնաշղթայի արևմտյան ստորոտին։ Ծովի մակերևույթից բարձր է 2035-2080 մ։ Սևաբերդը սամանակից է Զովաշեն, Զառ, Գեղաշեն համայնքներին, իսկ արևելքից սահմանակից է Գեղամա լեռների ալպիական մարգագետիններին։ Սևաբերդը որոշ ժամանակով միացած է եղել Զառ համայնքին։ Համաձայն ՀՀ վարչապետի 20.10. 1997 թ․ թիվ 493 որոշման՝ Սևաբերդը ներառվել է ՀՀ բարձր լեռնային բնակավայրերի շարքում։ 2017 թ․ համայնքների խոշորացման ծրագրով գյուղը մտել է Ակունք համայնքի մեջ։ Գյուղից ոչ հեռու` 1,5 կմ հարավ, գտնվել է եզդիական բնակավայր՝ Մուսաքենդ, որը այսօր անմարդաբնակ է։ Գյուղի մակերեսը կազմում է 15.92 կմ2։



«Ջրվեժ» անտառապարկը հիմնվել է 1977թ. եւ ունեցել է 400,43 hա տարածք: Անտառապարկում աճում են «Կարմիր գրքում» գրանցված հազվագյուտ եւ անհետացող 21 տեսակի բույսեր` սոսի արեւելյան, գիհի բազմապտուղ, գիհի կազակական, նշենի սովորական, 100-ից ավելի ծառաթփատեսակներ եւ պարտեզային ձեւեր` եղեւնի կովկասյան, սոճի ղրիմյան, խեժափիճի սիբիրական, թույա արեւմտյան, 300 տեսակի անոթավոր բույսեր, եւ այլն:
2007թ. սկսվեցին տարածքի քարտեզագրման աշխատանքները: Արդյունքում հայտնվեց մի քարտեզ, որտեղ պարկի տարածքը սահմանվում էր 423հա, այսինքն` մոտ 23 հա ավելի: Որոշ ժամանակ անց կադաստր մտցնելու համար ներկայացվեց եւս մեկ քարտեզ` սկզբնական տարածքի չափով, սակայն այդ նոր քարտեզում այս անգամ, ըստ մեր տեղեկությունների, փոփոխված էին «Ջրվեժ» անտառապարկի սահմանները. դուրս էր հանված անտառածածկ 23 հեկտարանոց տարածքը, փոխարենն ընդգրկվել էր լերկ լանջերով հողակտոր: Քարտեզագրումն իրականացրել է «Ուայթ գեյթ» կազմակերպությունը:
Մայիսի 28-ին ուղևորվեցինք Գեղարքունիքի մարզ Արմաղան լեռ։ Սկզբում արագ բարձրացանք,

Իսկ հետո կտրուկ բարդաձավ ճանապարհը, բայց գնալուն պես հասանք հրաշք ծաղիկներով լի դաշտի, որտեղ արեցինք հրաշք լուսանկարներ։


Շատ փորձություններ հաղթահարելուց հետո հանդիպեցինք ծաղիկների, որոնք կարծես հեքիաթից լինեին։

Վերջապես հասանք և տեսանք լեռում գտնվող հրաշք լիճը։

Իսկ հետո արդեն վերադառնալիս հավաքեցի դաշտային ծաղիկների մի գեղեցիկ փունջ։


Արմաղան, Արմաղան լեռ, Աբգելսար, Աբդըլասար, Աբդլասար, Արգուլլանսար, Աբդուլնասար, Աբդուլհիսար, Աղմաղան, Մաղմաղան, հրաբխային լեռնագագաթ ՀայաստանիԳեղարքունիքի մարզում, Սևանա լճից հարավ-արևմուտք, Արգիճի գետահովտից հյուսիս, Գեղամա և Վարդենիսի լեռնաշղթաների սահմանագլխին։ Լեռան բարձրությունը 2829 մ է։ Գագաթին է գտնվում 50 մ տրամագծով և 1,5 մ խորությամբ փոքր լիճ։ Լեռնագագաթը Գեղամա լեռնաշղթայում է, Վերին Գետաշեն համայնքի տարածքում, Մարտունուց 20 կմ հեռավորության վրա։ Գագաթային մասում ունի հրաբխային խառնարան, որն ունի 400 մ տրամագիծ և 50 մ խորություն, որը մասամբ լցված է ջրով։