Այսօր ձմեռային ճամբարի առաջին օրն էր։ Անցավ շատ հետաքրքիր և բացահայտումներով լի։ Այցելեցինք Արևելյան դպրոց իրականացնելու սովորող սովորեցնող նախագիծը։ Հինգերորդ դասարանցիների հետ բացահայտեցինք բնագիտական ծրագրեր։ Իսկ աշխարհագրական նախագծի շրջանակներոմ ուսումնասիրեցինք <<Wikiloc>> ծրագիրը։
Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան դպրոցը հիմնադրվել է 1971 թվականին, որն իր գործունեությունը ծավալել է հիմնականում Բագրատունյաց փողոցում տեղակայված դպրոցում, շենքային ոչ բարենպաստ պայմանների պատճառով սպորտաձևերը զարգացում չեն ապրել, գեղասահքի դպրոցում երկար տարիներ չի գործել սահադաշտը։
Երևան քաղաքի ավագանու2015 թվականի նոյեմբերի 25-ի որոշմամբ մարզադպրոցն անվանափոխվել է «Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոց» ՊՈԱԿ-ի և գործելու է Ծովակալ Իսակովի պողոտա 27/10 հասցեում գտնվող նորակառույց գեղասահքի դպրոցի շենքում՝ անվանի գեղասահորդ, ՌԴ հասարակական գործիչ, Պետդումայի պատգամավոր Իրինա Ռոդնինայի ղեկավարությամբ։
2019 թվականին Երևանի ավագանու որոշմամբ գեղասահքի դպրոցը վերանվանվել է «Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց»։
Առաջին օրը անցավ շատ հետաքրքիր և բովանդակալից։ Քանի որ մենք վաղը պետք է ճամփորդենք Ջրվեժի արգելոց, ուսումնասիրեցինք և տեղեկություններ գտանք ջրվեժի արգելոցի մասին։
Առօրյայում մեր օգտագործած շատ մթերքներ, ունեն շատ հետաքրքիր, աննկատ մնացած հատկություններ, որոնց բացահայտումը այս նախագծի ընթացքում ուսումնասիրման հիմնական նյութն է:
Ուսումնասիրման արդյուքները հրապարակվում են սովորողների բլոգներում, ենթակայքում, այս նյութերը մասնակցում են նաև բնագիտատեխնիկական ստուգատեսին:
Ջուր- սովորական և սառցե
առաջադրանք- պատրաստել ուսումնական նյութ սովորական և սառցե ջրի ֆիզիկական հատկությունների մասին, ինչ հատուկ հատկություններ ունի սառցե ջուրը, ինչպես է դա ազդում մարդու առողջության վրա:
Շաքար -քաղցր թշնամի
առաջադրանք- պատրաստել ուսումնական նյութ շաքարի ֆիզիկական հատկությունների, բաղադրության մասին, ինչպես է այն ազդում մարդու առողջության վրա. ինչ է շաքարային դիաբետը. պատճառները, նպաստող գործոնները, սննդակարգը շաքարախտի ժամանակ, կանխարգելումը:
Ինչ գիտեք թաքնված շաքարի մասին:
Ուսումնասիրում ենք մեր սիրելի կոնֆետների և հյութերի մեջ առկա շաքարի պարունակությունը, պատրաստում դիդակտիկ նյութ:
Ջուրը գնում է, ավազը մնում է: Էրկու ջուր, մի հաց: Աշնան գինին, գարնան՝ ջուրը: Ջուրն անուշ է, քանց նռան գինին: Վազող ջուրը կեղտ չի բռնի: Ինչ աղբրից որ ջուր ես խմում, էն աղբրին քար մի գցի: Լավություն արա ու ջուրը գցի, ձուկը չիմանա Աստված կիմանա: