Նախագիծ․ Հոգևոր զրույցներ Հովհաննես սարկավագի գետ․ Կարդում ենք Կտակարան․ ամփոփում

Նախագիծ՝ «Հոգևոր կրթություն» 

2025 թ. մայիսի 8-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հետազոտական վարժարանի ընթերցասրահում կայացավ ևս մեկ հետաքրքիր հանդիպում Հովհաննես սարկավագի հետ։ Հանդիպմանը ներակ էին՝ կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանը, հետազոտական վարժարանի ղեկավար Մարթա Ասատրյանը,  9-րդ և 10-րդ դասարանների նախագծային խմբերը, ուսուցիչներ և այլ հետաքրքրված անձինք։ Հովհաննես սարկավագը խորհուրդ տվեց աստվածաշնչի ընթերցումները սկսել Ղուկասի ավետարանից և խորությամբ ներկայացրեց այն։

Ուշագրավ էր նաև, որ սարկավագը անդրադարձավ Հիսուսի մի հայտնի արտահայտության, որը հաճախ սխալ է ընկալվում՝ «Եթե մեկը քո աջ այտին ապտակ տա, նրան մյո՛ւսն էլ դարձրու»։ Նա բացատրեց, որ սա կոչ չէ թույլ ու անպաշտպան լինելու, այլ խորը հոգևոր խորհուրդ ունի՝ չպատասխանել չարին չարով, չվրեժխնդիր լինել, այլ զսպել վրեժի բնազդը և հաղթահարել բռնությունը խաղաղությամբ։

Անպակաս չմնաց անդրադարձը հայերին և այն փաստին որ հայերն են առաջինը կրոնը բերել քաղաքական դաշտ։

Հատուկ շնորհակալություն բոլոր կազմակերպիչներին և Հովհաննես սարկավագին այս հիանալի նախաձեռնությունը կյանքի կոչելու համար։



Հոգևոր զրույց Հովհաննես սարկավագի հետ․ ամփոփում

Սույն թվականի ապրիլի 10-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հետազոտական վարժարանի ընթերցասրահում տեղի ունեցավ ևս մեկ ուշագրավ հանդիպում Հովհաննես սարկավագի հետ։ Զրույցի ընթացքում սովորողներին ընձեռնվեց բացառիկ հնարավորություն՝ խորությամբ ծանոթանալու Աստծո Տասը պատվիրանների իմաստին և դրանց կիրառությանը մեր առօրյա կյանքում։ Չնայած սեղմ ժամանակին՝ սարկավագը հասցրեց անդրադառնալ միայն առաջին հինգ պատվիրաններին՝ խոստանալով հաջորդ հանդիպման ժամանակ ներկայացնել մնացածը։

Համոզված եմ, որ նման հանդիպումները շատ մեծ նշանակություն ունեն մեր՝ երիտասարդ սերնդի հոգևոր զարգացման համար։

Հոգևոր զրույց Հովհաննես սարկավագի հետ․ ամփոփում

Սույն թվականի ապրիլի 3-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հետազոտական վարժարանի ընթերցասրահում տեղի ունեցավ ուշագրավ հանդիպում Հովհաննես սարկավագի հետ։ Զրույցի ընթացքում սովորողներին ընձեռնվեց բացառիկ հնարավորություն՝ խորությամբ ծանոթանալու Մեծ Պահքի խորհրդին, դրա վեց կիրակիներին և ոչ աշխարհիկ իմաստին։

Հովհաննես սարկավագ բացատրեց, որ Մեծ Պահքը պարզապես սննդից զերծ մնալու գործընթաց չէ։ Այն հոգևոր խորքային ճանապարհ է՝ ուղղված մարդու ինքնակատարելագործմանը և կամքի զօրացմանը։ Նրա խոսքով՝ պահքի իսկական նպատակը ոչ թե ֆիզիկական սահմանափակումն է, այլ՝ ինքնազսպման միջոցով ներաշխարհը վերափոխելու ձգտումը։

Քննարկման ժամանակ մասնակիցները ծանոթացան Մեծ Պահքի վեց կիրակիների խորհրդին, որոնցից յուրաքանչյուրն ունի իր յուրահատուկ իմաստը՝ ուղենշելով քրիստոնյայի հոգևոր ուղին։ Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաև այն մտքին, որ պահքը լավագույն առիթն է ինքնաքննության, ներողամտության, աղոթքի և ներքին հանգստության հասնելու համար։

Քանի որ զրույցը շարունակական բնույթ է կրում, որպես սովորող ցանկանում եմ առաջարկել մի քանի հետաքրքիր հարցեր, որոնք կարող են հիմք հանդիսանալ ապագա հանդիպումների համար և նպաստել առավել բովանդակալից քննարկումների կայացմանը։

Հարցեր՝

Ո՞րն է Աստծո Տասը պատվիրանների խորքային նշանակությունը, և ինչպես են դրանք կիրառվում մեր առօրյայում։

Ինչպիսի՞ հագուստ պետք է կրել եկեղեցում։

Ինչպե՞ս է ճիշտ ողջունել և դիմել քահանային։

Ո՞րն է լավագույն ձևը Աստվածաշնչի ընթերցանությունը սկսելու համար։ Ինչ խորհուրդներ կտայիք սկսնակ ընթերցողներին։

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы