Հասարակագիտություն․ Կոռուպցիա․ Կոռուպցիան դպրոցներում

Այն բոլոր նյութերի աղբյուրները որոնցից օգտվել եմ այս հրապարակումը գրելիս նշված են ներքևում։

Ըստ միջազգային հակակոռուպցիոն կազմակերպության սահմանման համաձայն` կոռուպցիան ի պաշտոնե տրված իշխանական լիազորությունների չարաշահումն է` անձնական օգուտ ստանալու նպատակով:

շարունակել կարդալ

Հասարակագիտություն․ Ցանկապատի առկայությունը դպրոցներում

Ես կարծում եմ, որ ցանկապատի առկայությունը կարևոր է կրթական հաստատություններում, քանի որ որոշ չափով հարկավոր է, որ դպրոցը առանձնանա այլ պետական հաստատություններից և բնակելի շենքերից։ Հնարավոր է, որ աշակերտների տեղաշարժվելու իրավունը որոշ չափով սահմանափակվի, բայց կարծում եմ, որ սա կազմում է այն կարգապահության մասը որը աշակերտը պետք է ստանա իր դպրոցում կրթության ընթացքում։ Այլ կարևոր կողմ է նաև այլ մարդկանց անց ու դարձը դպրոց սահմանափակելը, որն էլ կնպաստի աշակերտների ապահովությանը։

Վանոն ու Վազգենը․ Երկու ընկերոջ կյանքն ու ողբերգությունը․ Գրքի սիրելի հատվածի վերլուծություն


Աղբյուրը ՝ գիրք ՝ Վանոն ու Վազգենը․ Երկու ընկերոջ կյանքն ու ողբերգությունը էջ 55

<<Հնգամանքների բերումով՝ ամուսնուս հետ Համոյի տանն էինք։ Վաղ առավոտ էր։ Մտավ Վազգեն Սարգսյանը՝ հոգնած, անքուն դեմքով։ Հագին կապույտ, պարզ սպորտային հագուստ էր։ Ամբողջ գիշեր <<բանակցել էր>> ռուս զինվորական բարձրաստիճան պաշտոնյայի հետ և հասել էր ցանկալի արդյունքին։ Ուրախ էր և շատ երիտասարդ։ Վանոյի և ամուսնուս հետ մի քանի բառ փոխանակեցին՝ միմյանց դիմելով փոխադարձ կառտակներով։ Հետո Վազգենն անսպասելիորեն ասաց՝ լսեք․․․ ու կիսաձայն սկսեց երգել․

շարունակել կարդալ

Հասարակագիտություն․ Վանո Սիրադեղյան․ Հարցազրույց

Աղբյուր՝ Վանո Սիրադեղյան. «Ռոմանտիկներին չեմ սիրում»

Արա Թադեւոսյան

Աստղիկ Իսաբեկյան

«Մաքսիմում», 1994թ. մայիս

— Շարունակեք արտահայտությունը. “Վանո Սիրադեղյանը…»: Ո՞վ է նա` Վանո Սիրադեղյանը: 

— Վանո Սիրադեղյանը բարի չէ, բայց չար էլ չէ:

շարունակել կարդալ

Հասարակագիտություն․ Առաջադրանք

6․ Ուսումնասիրի՛ր ժամանակակից հասարակության ազդեցությունը մարդու վարքի ու գիտակցության վրա։
Կարծում եմ ժամանակակից հասարակության մի մասն է նաև համացանցը։Այսօր մարդիկ շատ ժամանակ են անցկացնում սոցիալական ցանցերում: Այս ամենիք կարող ենք հետևել, որ փոխվել է, թե ինչպես են մարդիկ շփվում և ընկերներ ձեռք բերում։ Բայց իհարկե կա նաև վատ կողմ։ Մարդիկ սոցիալական ցանցերում անցկացնում են շատ ժամանակ և անգամ չեն նկատում, որ մեծ ուշադրություն ենք դարձնում նյութական բաներին:Ժամանակակից հասարակությունում մարդիկ հաճախ փորձում են ավելի շատ նյութական բաներ ձեռք բերել՝ մեքենաներ,տներ,հագուստ : Որից էլ բխում է մրցակցություն, ինչը կարող է մարդու կյանքը ավելի սթրեսային դարձնել:

Հասարակագիտություն․ Դավիթ Անհաղթ

Դավիթ Անհաղթը (մոտ 5-6-րդ դարեր) եղել է հայկական միջնադարյան փիլիսոփա և մեկնաբան, որը մեծ ազդեցություն է ունեցել հայ փիլիսոփայական մտքի զարգացման վրա: Նա սովորաբար ասոցացվում է նեոպլատոնիզմի հետ և հայտնի է որպես «Անհաղթ» իր դիալեկտիկական վարպետության և անառարկելի փաստարկների համար: Դավիթ Անհաղթը հաճախ անվանվում է նաև Դավիթ Մեծ կամ Դավիթ Պիզանացու հետևորդ:

Շարունակել կարդալ

Հասարակագիտություն․ Փիլիսոփայություն

Փիլիսոփայությունը մտքի, աշխարհի և գոյության բնույթն ուսումնասիրող գիտությունն է, որը նպատակ ունի հասկանալու իրականության հիմնական սկզբունքները, արժեքներն ու իմաստը: Այն ներառում է հարցեր կյանքի, գիտելիքի, բարոյականության, ժամանակի, մարդու գոյության, գիտակցության, ազատության և այլ բարդ թեմաների շուրջ:

Շարունակել կարդալ

Հասարակագիտություն․ Քաղաքագիտություն․ Առաջադրանք

Բառակազմական վերլուծության ենթարկի՛ր <<քաղաքակրթություն>> բառը։ Ի՞նչ նշանակություն ունեն <<քաղաք>> և <<կրթություն>> բաղադրիչ բառերն այս հասկացության իմաստային նշանակության համար

«Քաղաք» բառը ցույց է տալիս մարդկանց միասնական բնակավայր՝ հաստատություն, որը սովորաբար ունի կազմակերպված ենթակառուցվածք, պետական կառույցներ, հասարակական կյանք:

«Քաղաք» բաղադրիչը «քաղաքակրթություն» բառում ընդգծում է այն, որ քաղաքակրթությունը տարբերվում է բնական վիճակից ու չհամակարգված սոցիալ-տնտեսական կազմակերպություններից: Այն հաճախ կապված է քաղաքների հասարակական կյանքի հետ, որոնք պարտադրում են որոշակի
կանոններ:

Շարունակել կարդալ
Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы