Հայոց պատմություն․ Մեծ Հայքի թագավորությունն Արտավազդ 2-րդի օրոք.

Ք.ա. 54թ. Հռոմն արևելք ուղարկեց Կրասոս զորավարին, որի նպատակը Պարթևստանի գրավումն էր։ Քանի որ Հայաստանի Արտաշատի պայմանագրով համարվում էր Հռոմի դաշնակիցն ու բարեկամը, Կրասոսը Արտավազդ 2-ից պահանջեց օգնական զորք։ Նա չկատարեց Արտավազդ 2-ի պայմանները, որոնք բխում էին Հայաստանի շահերից։ Ք.ա. 53թ. Կրասոսը սկսեց արշավանքը։ Նույն թվականին Խառանի ճակատամարտում Հռոմեական զորքը ջախջախիչ պարտություն կրեց և սպանվեց Կրասոսը։ Պարթևստանի արքա Օրոդես 2-ը Կրասոսի դեմ ուղարկել էր իր Սուրեն զորավարին, իսկ ինքը մեկնել էր Հայաստան։ Հայ և պարթև արքաները բարեկամության դաշինք կնքեցին և այն ամրապնդվեց պարթև արքայազն Բակուրի և Արտավազդ 2-ի քրոջ ամուսնությամբ։
Արևելք արշավեց մեկ այլ հռոմեական զորավար ՝ Անտոնիոսը, որը նույնպես ծրագրում էր նվաճել Պարթևստանը։ Նա ելնելով Կրասոսի սխալներից, նախընտրեց արշավել Հայաստանի տարածքով, ինչպես ժամանակին խորհուրդ էր տվել Արտավազդ 2-ը։ Հայոց արքան որոշեց կրկին ստանձնել Արտաշատի պայմանագրով ունեցած պարտավորությունները։ Նա Անտոնիոսին տրամադրեց օգնական զորք և թույլատրեց պարթևների դեմ արշավել Հայաստանով։ Անտոնիոսը 100-հազարանոց բանակով Ք.ա. 36թ. սկսեց ռազմարշավը, սակայն խայտառակ պարտություն կրեց։ Հռոմեացիները այս արշավանքի ընթացքում կորցրին 44 հազար զինվոր։ Անտոնիոսի զորքը հետ քաշվեց Հայաստան, որտեղ հայերը ապաստան տվեցին հռոմեացիներին։ Անտոնիոսը Հռոմում արդարանալու համար պարտության մեղքը բարդեց Արտավազդ 2-ի վրա։ Ք.ա. 34թ. Անտոնիոսի զորքերը ներխուժեցին Հայաստան։ Արյունահեղությունից խուսափելու նպատակով հայոց արքան գնաց բանակցությունների, սակայն խաբեությամբ ձերբակալվեց և տարվեց Եգիպտոս։ Մեծ Հայքի թագավոր հռկավեց Արտավազդի որդին Արտաշես 2-ը, բայց Արտաշեսը ի վիճակի չեղավ պայքարելու հռոմեացիների դեմ։ Անտոնիոսը Եգիպտոսում պահանջվեց, որ գերված Արտավազդին ու նրա ընտանիքը երկրպագեն իր կնոջը ՝ Կլեոպատրային ՝ դրա դիմաց խոստանալով ազատություն։
Տիգրան Մեծին հաջորդեց իր որդին ՝ Արտավազդ 2-ը։ Նա ևս Արտաշեսյան արքայատոհմի նշանավոր ներկայացուցիչներից է։ Ստացել էր հիանալի կրթություն և գրել է «ողբերգություններ, ճառեր և պատմական երկեր»։ Կարծում եմ Արտավազդ 2-ը շատ մեծ դեր է ունեցել և՛ պատմության և՛ հին դարերի ժամանակներում։

Հայոց պատմություն․ Մեծ Հայքի Արտաշեսյան թագավորությունը՝ Արտաշես 1-ին. Արտաշեսի 1-ի բարեփոխումները, սահմանաքարեր։

  • Թագավորության ստեղծումը: Արտաշես 1-ին

Արտաշես Ա ծնվել է մոտ մ.թ.ա մոտ 230 թվականին, Հայոց թագավոր է դարձել մոտ մ.թ.ա. 189 թվականից։ Զարեհի որդին, Երվանդունի տոհմից է։ Սելևկյան թագավոր Անտիոքոս III Մեծը, Երվանդունիներից նվաճելով Հայաստանի զգալի մասը, մ.թ.ա. 200 թ.–ին նրա կառավարիչ է նշանակել Արտաշես Ա–ին։ Իր թագավորության սկզբում Արտաշես 1-ը արշավում է դեպի արևելք և հասնում Կասպից ծովի ափերը, որի շնորհիվ Մեծ Հայքին են միացվում Փայտակարանը և Կասպից երկիրը։

Միացյալ հայկական պետությունից դուրս են մնում Փոքր Հայքը, Կոմմագենեն և Ծոփքը: Մ.թ.ա. 165 թ.–ին հարավում Արտաշես 1-ը բախվել է սելևկյան թագավոր Անտիոքոս IV Եպիփանեսի հետ, հաջողությամբ ետ մղել նրա հարձակումը և պաշտպանել երկրի անկախությունը։  Արտաշես 1-ը մեծացրել և կանոնավորել է բանակը, այն բաժանել է չորս զորավարությունների, կազմավորել արքունի գործակալությունները։ Նա միշտ խրախուսում էր քաղաքաշինությունը, գիտության և արվեստի զարգացումը։ Նրա ժամանակ էլ կառուցվել է Արտաշատ մայրաքաղաքը։

Երկրի նրքին կյանքում Արտաշես Ա-ն մեծ բարեփոխումներ կատարեց։ Նա բանակը բաժանեց չորս սահմանական զորավարությունների։ Մեծ Հայքի տարածքը բաժանվեց 120 գավառների։ Արքան կարգավորեց երկրի կառավարման համակարգը։ Ավագ որդի Արտավազդին նշանակեց սպարապետ և արևելյան զորավարության ղեկավար։ Արևմտյան զորավարությունը տվեց մյուս արդի Տիրանին, հյուսիսայինը՝ Զարեհ անունով որդուն, հարավայինը՝ իր դայակ Սմբատ Բագրատունուն։ Հազարապետության նշանակվեց արքայաորդի Վրույրը։ Մյուս որդուն՝ Մաժանին, արքան դարձրեց քրմապետ։ Արտաշես Ա-ն ամրապնդեց թագավորական նախնիների պաշտպանմունքը, որը Հայաստանում տիրում էր դեռևս Վանի թագավորության ժամանակաշրջանում։ Արտաշատում կառուցվեց Մայր դիցուհի Անահիտի տաճարը, որտեղ կանգնեցվեցին Արտաշեսի նախնիների արձանները։ Արտաշեսը ճշգրտեց օրացույցը, բարեփոխեց տոմարը, լճերի ու գետերի վրա հաստատեց նավարկություն, կատարեց շատ այլ բարենորոգումներ։

Հայոց պատմություն․ Խորհրդային վարչակարգի հաստատումը Հայաստանում։ Փետրվարյան հեղափոխությունը Հայաստանում

Խորհրդային վարչակարգի հաստատումը Հայաստանում, Խորհրդային Ռուսաստանի կողմից Հայաստանի Հանրապետության օկուպացման և այդ տարածքում Հայաստանում խորհրդային հանրապետության հռչակման գործընթացն էր:

1920 թվականի աշնանը Հայաստանի Հանրապետության վիճակը խիստ ծանրացավ։ Թուրք-հայկական պատերազմի հետևանքով երկրում առաջացավ սոցիալ-տնտեսական և քաղաքական ճգնաժամ։ Հատկապես ծանրացավ գաղթականների վիճակը։ Իսկ ընդհանրապես հանրապետության բնակչության վրա կախված էր սովի սպառնալիքը։

Նման ծանր պայմաններում հայ բոլշևիկները պայքար ծավալեցին Հայաստանը խորհրդայնացնելու համար։ Հայ բոլշևիկների գործունեության համար խթան հանդիսացան հատկապես 1920 թվականի սեպտեմբերին Բաքվում տեղի ունեցած Արևելքի ժողովուրդների համագումարը։ Էնվերի և հայատյաց այլ գործիչների ղեկավարությամբ ընթացող այս համագումարը բացահայտ հակահայկական դիրքորոշում ընդունեց, չնայած այն բանին, որ այդ համագումարին մասնակցում էին 157 հայեր։ Հայաստանի խորհրդայնացման քաղաքականությանը գործնական հողի վրա դրվեց 1920 թվականի սեպտեմբերին Բաքվում տեղի ունեցավ ՌԿԲԿ Կենտկոմի Կովկասյան բյուրոյի և Ադրբեջանի կոմկուսի քաղբյուրոյի համատեղ նիստ, Հայաստանի կոմկուսի կենտկոմի և նրա Արտասահմանյան բյուրոյի անդամների մասնակցույթամբ, ուր քննարկվեց Հայաստանի խորհրդայնացման հարցը։ Իսկ 1920 թվականի նոյեմբերի կեսերին հայ կոմկուսի կենտկոմի և նրա Արտասահմանյան բյուրոյի անդամներից ստեղծվում է Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտե, որի մեջ մտնում էին Սարգիս Կասյանը (նախագահ), Ասքանազ Մռավյանը, Սահակ Տեր-Գաբրիելյանը, Ալեքսանդր Բեկզադյանը, Ավիս Նուրիջանյանը և ուրշներ։ Շուտով Հայ հեղկոմը և Հայ կոմկուսի կենտկոմը փոխադրվում են Ղազախ և նախապատրաստական աշխատանքներ են սկսվում Հայաստանի խորհրդայնացման համար։

1920 թվականի նոյեմբերին Հայաստանի Հանրապետության վիճակը խիստ ծանրացավ, դա հարկադրեց Համո Օհանջանյանի գլխավորած կառավարության հրաժարականը։ Նոյեմբերի 24-ին Հայաստանի խորհրդարանը ստեղծում է նոր կառավարություն Սիմոն Վրացյանի գլխավորությամբ։ Զգալով պահի լրջությունը և հայ ժողովրդի գլխին կախված ֆիզիկական բնաջնջման վտանգը, Վրացյանի կառավարությունը փորձում է բարելավել հարաբերությունները Խորհրդային Ռուսաստանի հետ։ Սակայն նոյեմբերի 29-ին Խորհրդային Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչ Բորիս Լեգրանին արված առաջարկը չի ընդունվում։ Լեգրանը հայտարարում է, որ Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը Հայաստանի խորհրդայնացման կուրս է վերցրել։ Նույն օրը հայ հեղկոմը Ղազախից անցնում է Իջևան և այստեղ Հայաստանի ժողովրդին ուղղված դեկլարացիա հրատարակում, որով Հայաստանը հռչակվում է Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն։ Իջևան են մտնում 11-րդ բանակի սրող զորամասեր։ Նոյեմբերի 20-ին Լեգրանը Հայաստանի Հանրապետության կառավարությունից վերջնագիր ձևով պահանջում է իշխանությունը հանձնել հայ բոլշևիկներին։ Եվ հայտնվելով թուրքական և ռուսական սվինների արանքում, Հայաստանի Հանրապետությունը հարկադրված է լինում տեղի տալ։ Նույն օրը նրա ներկայացուցիչներ Դրոն և Համբարձում Տերտերյանը բանակցություններ են սկսում Լեգրանի հետ։ Երկու օր տևած բանակցություններն ավարտվում են դեկտեմբերի 2-ին՝ Ռուսաստանը Հայաստանին պարտադրում կապիտուլյացիոն պայմանագիր:

Հայոց պատմություն․ Պոլսի և կայսրության հայերը 1920-ի թուրք-հայկական պատերազմի օրերին

Թուրք-հայկական վերջին պատերազմը սկսվեց 1920-ի սեպտեմբերին և ավարտվեց նոյեմբերին, իսկ դեկտեմբերի 2-ին ստորագրվեց Ալեքսանդրապոլի դաշնագիրը, որով և փաստացի գծվեցին ժամանակակից Թուրքիայի և Հայաստանի սահմանները:

Հարձակման վեց շաբաթների ընթացքում քեմալականները՝ Քյազիմ Կարաբեքիրի հրամանատարությամբ, գրավեցին Կարսի մարզն ու Սուրմալուն, ինչպես նաև՝ Ալեքսանդրապոլն ու Շիրակի դաշտը:

Քեմալական շարժումը տարածվում էր Օսմանյան կայսրության կենտրոնական և արևելյան հատվածում: Ինչպիսի դիրք էին բռնել կայսրության արևմտյան հատվածում, մասնավորապես Պոլսում (Ստամբուլ) և Զմյուռնիայիում (Իզմիր) բնակվող հայերը:

Իր ուսումնասիրությունը գրելու ընթացքում Արի Շեքերյանը օգտվել է պալսահայ օրվա մամուլից, ինչպես նաև թուրք, հայ և օտար հեղինակների աղբյուրներից: Այդ շրջանում՝ 1920-ին, Պոլսում լույս էին տեսնում մի քանի օրաթերթեր, ինչպես «Ճակատամարտը», «Վերջին լուրը», «Ժողովրդի ձայնը»:

Դեռ 1920 թվականի սկզբին, երբ Հայաստանը Դաշնակիցների կողմից ճանաչվեց դե ֆակտո, պոլսահայերը հայկական բանակին օգնություն տրամադրեցին: Պոլսի Ղալաթա թաղամասում տեղի ունեցավ Հայ ազգային ժողովի հավաքը, որի ընթացքում հայկական բանակի համար գումար հանգանակվեց: Պոլսում գործող 36 հայկական միությունները և բոլոր քաղաքական կուսակցությունները ձևավորեցին կենտրոնական կոմիտե հատուկ հանգանակություն կազմակերրպելու նպատակով: Մեկ օրվա ընթացքում Զմյուռնիայի հայերը նվիրաբերեցին 3000 օսմանյան լիրա: Կոնիայի հայերը, որոնց մեծ մասը փախստականներ էին և բնակվում էին վրաններում՝ երկաթուղային կայարանի մոտ, հայկական բանակի համար ուղարկեցին 700 գուլպա:

Պոլսի հայկական եկեղեցիներում դրվել էին տուփեր, որոնց մեջ հավաքվում էր ծխախոտ հայկական բանակի համար:

Պոլսահայությունը շռայլ նվիրատվություն տվեց 1920-ի կեսերին, երբ նախկին վարչապետ Ալեքսանդր Խատիսյանը շրջում էր հայկական համայնքներով:

Երբ 1920-ի սեպտեմբերի վերջերին սկսվեց քեմալականների հարձակումը Սարիղամիշի և Օլթիի ուղղությամբ, Պոլսի հայությունը հայկական բանակի համար հանգանակություն նախաձեռնեց, որին մասնակցում էին հարուստներն ու աղքատները, ընտանիքներն ու որբերը:

Պոլսահայ Բենիամին Սաֆարյանը նվիրեց 25 օսմանյան լիրա: Հատկապես նախաձեռնող էին պոլսահայ թերթերը: ՀՅԴ «Ճակատամարտը», որ հրատարակվեց մինչև 1924-ի հոկտեմբեր, բաց տեքստով պոլսահայությանը կոչ արեց միանալ պայքարին: «Վերջին լուր» թերթը հանգանակություն կազմակերպեց «Ամեն մարդ՝ մեկ օրվա աշխատավարձ» կարգախոսով, իսկ առաջին նվիրատուները եղան թերթի աշխատակիցները: Բերայի, Գումգափուի և Քադըքյոյի հայ ուսուցիչներն ու դպրոցականները ևս մասնակցեցին դրամահավաքին: Զավեն պատրիարքը շնորհակալություն հայտնեց թերթին, իսկ ինքը նվիրաբերեց 10 օսմանյան լիրա:

Հայոց ցեղասպանության որբերը ևս մասնակցեցին Հայաստանի բանակի համար դրամահավաքին: Բաքըրքյոյի Բեզազյան դպրոցի որբերը իրենց տնօրեին առաջարկեցին իրենց հասանելիք մեկ ամսվա ուտելիքի գումարը նվիրաբերել, բացի հացը: Տնօրենը, սակայն, մերժեց որբերին, ասելով, որ նրանք պետք է լավ սնվեն, իսկ իր կողմից, բայց որբերի անունով, բավականին մեծ գումար հատկացրեց հայկական բանակին: Նույն դպրոցի որբերը իրենց հասանելիք պանիրի օրվա բաժինը հավաքեցին և փորձեցին վաճառել Բաքըրքյոյի խանութներից մեկում: Որբերի այս արարքը ստիպեց դպրոցի հարուստ տնօրենին երկրորդ մեծ հանգանակությունը կատարել:

Արամյան-Ունջույան դպրոցի տնօրենը «Վերջին լուր»-ին գրած նամակում հայտնում էր, որ դպրոցի աշակերտները հրաժարվում են միրգ ուտել և առաջարկում են դրա գումարը ուղարկել հայկական բանակին:

Արա Շեքերյանի ուսումնասիրությունից պարզվում է, որ հանգանակության գործի մեջ ներգրավվել են նաև կայսրության այլ տարածքներում բնակվող հայերի մնացորդները: Չանաքկալեի մոտ գտնվող Բիգա բնակավայրի հայերը դրամահավաքի ընթացքում հայկական բանակին նվիրեցին 500 օսմանյան լիրա:

Երբ Պոլսի Կարագյոզյան դպրոցի որբերը լսեցին Կարսի անկման լուրը, հրաժարվեցին իրենց մեկօրյա սնունդից և տնօրինությանը խնդրեցին այդ գումարը փոխանցել հայկական բանակին: Իսկ երբ քեմալականները գրավեցին Կարսն ու Ալեքսանդրապոլը, Բուրսայի հայ համայնքը նոյեմբերի 14-ին սգո օր հայտարարեց: Այդ օրը ոչ մի հայ չբացեց իր խանութը:

Հայոց պատմություն․ Սևրի պայմանագիր

Սևրի հաշտության պայմանագիրը ստորագրվել է 1920 թ օգոստոսի 10-ին Սևրում (Փարիզի մոտ), Թուրքիայի սուլթանական կառավարության և 1914-18 թթ Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած դաշնակից պետությունների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Բելգիա, Հունաստան, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Հայաստան, Չեխոսլովակիա, Սերբերի, խորվաթների և սլովենների թագավորություն, Հեջազ) միջև։

Հայաստանի հանրապետության անունից պայմանագիրը ստորագրել է Ավետիս Ահարոնյանը։ Նա և արևմտահայության ներկայացուցիչ Ազգային պատվիրակության ղեկավար Պողոս Նուբարը գլխավոր դաշնակից պետությունների հետ կնքել են լրացուցիչ պայմանագիր՝ ազգային փոքրամասնությունների իրավունքերի, դիվանագիտական և առևտրական հարաբերությունների վերաբերյալ։ Միջազգային իրավունքի տեսակետից Հայաստանի Հանրապետությունը, որպես պայմանագրի մասնակից, դե յուրե ճանաչվում էր պայմանագիր ստորագրած մյուս բոլոր պետությունների կողմից։

Հայոց պատմություն․Հանրապետության միջազգային դրությունը․Հայկական հարցը Փարիզի խաղաղության կոնվերանսում

Հարաբերությունը հարևան պետությունների հետ՝

Հանրապետության միջազգային դրությունը

1918թ․Հայաստանը փորձեց բանակցել Քառյակ միության հետ՝Բաթումի պայմանագիրը մեղմելու նպտակով, սակայն չստացվեց։

Աշխարհամարտի ընդացքում Անդրկովկասում տնօրինություն էին հաստատում Գերմանիան և Թուրքիան, իրենց համար կարևոր էր Ադրբեջանի նավթը։Հայաստանը իրավունք չուներ հարաբերվելու այլ պետությունների հետ, որը շարունակվեց մինջև 1918թ․(առաջին աշխարհամարտի վերջը)։

Անտանտը հաղթեց Քառյակ դաշինքին։

Այժմ ազդեցիկ դիրք գրավեց Անտանտից Անգլիան։

Աշխարհամարտի ավարտից հետո Հայաստանի արտաքին քաղաքականությունը բարելավվեց։

Հայ-Վրացական հարաբերությունները՝

ՀՀ-ի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից էր հարևան պետությունների հետ հարաբերությունները(Թուրքիան,Վրաստանը,Ադրբեջանը և Պարսկաստանը)։

Նրանց հարաբերությունները չընթացան քանի որ կաին տարածքային սահմանների վեճեր։Հայաստանի հետ լավ հարաբերություններ ուներ միայն Պարսկաստանը։

Հայաստանի տարածքների նկատմամբ հավակնություններ ունեին հարևան երեք պետությունները՝այդ թվում նաև Վրաստանը։Հայաստանը և Վրաստանը դարավոր բարեկամություն են հաստատել։Սակայն 1918թ․ Վրաստանի և Հայաստանի միջև ծագեցին տարածքային վեճեր։

Ախլքալաքը և Լոռին մտել էին Թիֆլիսի նահանգի մեջ։

1918թ․ սկսվեց հայ-վրացական զինված ընդհարման պատերազմը։

Հայկական զորամասերը հաղթանակ տարան և իրենց հսկողոթյան տակ վերցրեցին Լոռին։

Պատերազմը տևեց երեք շաբաթ՝խնդրին միջատեցին Անտանտի՝Անգլիայի և Ֆրանսիայի զինվորական ներկայացուցիչները։

Կողմերի միջև համաձայնություն հաստատվեց և ի վերջո վորոշվեց, որ Լոռին միացվում է Հայաստանին իսկ Ախլքալաքը Վրաստանին։

Հայ-Ադրբեջանական հարաբերությունները՝

Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները շատ սուր էին։

Ադրբեջանը ձգտում էր նվաճել՝Արցախը,Զանգեզուրը, Նախիջևանը և այլն, աջակցում էին Անգլիան,Թուրքիան և Ռուսաստանը։

1918թ․ Անգլիայի կողմից կասեցվեց Անդրանիկի զորախմբի առաջադիմությունը դեպի Շուշի և Արցախ։

Արցախ-Զանգեզուրի նահանգապետ նշանակեց Խոսրով բեկ Սուլթանովը։

Այդուհանդերձ Հայաստանը չէր կորցնում իր հույսերը պահպանելու Արցախը և Սյունիքը։

1920թ․ Շոիշիի հայությունը ենթարկվեց ահավոր ջարդի։Կառավարության որոշմամբ Դրոի զորախումբը մտավ Ղարաբարղ։

Ադրբեջանը մտավ խորհրդային Ռուսաստանի կազմի մեջ, Ադրբեջանը կարմիր բանակի միջոցով ներխուժեց Արցախ, Սյունիք, Զանգեզուր և այդ տարածքները բռնակցվեցին Ադրբեջանին։

Միացյալ թագավորության օգնությամբ Նախիջևանը միացավ Հայաստանին՝ սակայն Թուրքիայի և Ադրբեջանի կազմակերպած սադրանքների պատճառով այդտեղ ապստամբություն բարձրացվեց և այության մի մասը կոտորվեց մյուսը լքեց Ադրբեջանը։

Հայ-Թուրքական պատերազմով Նախիջևանը միացվեց խորհրդային Ադրբեջանին։ Իսկ Զանգեզուրն ու Սյունիքը մնացին անկախ Գարեգին Նժդեհի ազատագրական պայքարի շնորհիվ։

Հայկական հարցը Փարիզի խաղաղության կոնվերանսում

Հայկական պատվիրակությունները Փարիզի կենֆերանսում։

ՀՀ արտաքին քաղաքականության խնդիրը Հայկական հարցի համար բարենպաստ է՝ Թուրքիայի արևմտահայ նահանգները միացնել ՀՀ-ին, և ստեղծել Միացյալ անկախ Հայաստան։

1919թ. բացվեց Փարիզի խաղաղության կոնֆերանսը։ Անտանտի երկրները հաշտության պայմանագիր կնքեցին Քառյակ միության երկրների հետ։

Հայերի շահերը պաշտպանելու համար Փարիզ մեկնեց Հայաստանի պատվիրակությունը Ավետիս Ահարոնյանի նախագահությամբ։ 1912թ․ գործում էր Հայ ազգային պատվիրակություն Պողոս Նուբար Փաշայի գլխավորությամբ։

1919թ․ փետրվարին երկու պատվիրակությունները կոնֆերանսին ներկայացրեցին հայկական պահանջների մի հուշագիր։

1919թ․ Հայաստանի կոմիսար է նշանակվում ամերիկացի գնդապետ՝ Ուիլյամ Հասկելը։ ԱՄՆ-ի սենատը, Վիլսոնի կամքին հակառակ, հրաժարվեց ընդունել Հայաստանի մանդատը։

Սան Ռեմոյի խորհրդաժողովը։

1920թ․ Սան Ռեմոյում կայացավ Անտանտի ղեկավարների կոնֆերանս, որ Օսմանյան կայսրությանը ներսկայացրեցին հաշտության պայմանագիր նախագիծը։

Սևրի պայմանագիր

1920թ. օգոստոսի 10-ին Փարիզի Սևր արվարձանում Անտանտի երկրները Թուրքիայի հետ կնքեցին հաշտության պայմանագիր։

Պայմանագրի այս երեք հոդվածները վերաբերում էին Հայաստանին: Դրանք են՝

  • Թուրքիան հայտարարում է, որ ճանաչում է Հայաստանը, ինչպես ազատ և անկախ պետություն։
  • Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի վիլայեթների երկու պետությունների միջև սահմանազատումը թողեցին ԱՄՆ-ի վրա։
  • Ադրբեջանի և Վրաստանի հետ Հայաստանի սահմաններն կորոշվեն պետությունների ընդհանուր համաձայնությամբ

Սակայն իրադարձությունները աննպաստ ընթացան, որովհետև Սևրի պայմանագիրը մնաց թղթի վրա։

Կիլիկիահայության աղետը։

1920թ. սկզբին քեմալական զինյալ ուժերը և թուրք-քրդական զինված խաժամուժը հարձակվում են հայ և մյուս քրիստոնյա բնակչության վրա։ Հայերի կողմից ինքնապաշտպական մարտեր ծավալվեցին Մարաշում, Հաճընում, Այնթապում, Ուրֆայում և Կիլիկիայի այլ վայրերում։ Սակայն ֆրանսիական զինված ուժերի կողմից հայերին լքելու հետևանքով հայերի ինքնապաշտպանությունը թուլացավ, և տեղի ունեցան կոտորածներ։

1920թ. օգոստոսին հռչակվեց Կիլիկիայի ինքնավարությունը ազգային գործիչ Միհրան Տամատյանի (1863-1945) գլխավորությամբ։ Սակայն Ֆրանսիան իր շահերի թելադրանքով դեմ արտահայտվեց Կիլիկիայի ինքնավարությանը։ Շուտով նա համաձայնության եկավ թուրքերի հետ։

1920թթ.՝ կարելի է եզրակացնել, որ այդ քաղաքականությունը ունեցել է գերազանցապես արևմտյան կողմնորոշում։ Հայկական հարցի պատմության փորձը ուսուցանում է, որ հիմնականում սեփական ուժերին ապավինելն է ազգի գոյատևման ու զարգացման ճշմարիտ երաշխիք։

Հայոց պատմություն․ Ներքին դրությունը

Հայաստանի անկախանալուց հետո իր ներքին սոցիալ-տնտեսական դրությունը շատ վատ վիճակում էր: Առաջին համաշխարհային պատերազմից և թուրքական երկու արշավանքներից հետո ավիրվել էին արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը, թուլացել էին երկրի տնտեսական կապերը:

Երկրում տարածվել էր սով և համաճարակներ, որոնց պատճառով շատ մարդ մահացավ: 1918 թ. վերջին օրական մահանում էր միջինում 2 հազար մարդ: Օգնության համար դիմեցին դաշնակից երկրներին, որոնք որոշ չափով պարենամթերքներ տրամադրեցին:

Հայաստանում գաղթականության թիվը հասնում էր 300 հազարի, իսկ որբ և անապաստան երեխաները 40 ­հազարից ավել էին: Նրանց օգնության հարցում մեծ դեր կատարեց Մերձավոր Արևելքի օգնության ամերիկյան կոմիտեն:

Հայաստանում տարածված չէր կալվածատիրական հողային սեփականությունը: Այդ պատճառով գյուղացիների բաժինը շատ չէր մեծանում: Հողի մասին օրենքն ընդունվեց 1920 թ. Մայիսյան ապստամբության ճնշումից հետո, որի համաձայն անհատույց բռնագրավվում և ազգայնացվում էին կալվածատիրական հողերը և տրվում գյուղացիներին: Գյուղացիներին բաժանվեց նաև սերմացու:

Երկրի տնտեսության վերականգնման մեջ դեր խաղացին Հայաստանից դուրս ապրող հայ դրամատերերը: Նրանցից շատերը սկսեցին Հայաստանում կառուցել էլեկտրակայաններ, անցկացնել երկաթուղիներ, յուրացնել խոպան հողեր, շահագործել հանքավայրեր:

Երկրի հասարակական–քաղաքական կյանքը աշխույժ էր, և ժողովուրդը մասնակցում էր պետականաշինությանը:

Այդպես քայլ առ քայլ վերականգնվում էր երկրի տնտեսությունը:

Հայոց պատմություն․ Հայոց անկախ պետության կայացումը

1918 թ․ մայիսյան հերոսամարտերում հայ ժողովուրդը կյանքի ու մահվան կռիվներ էր մղում թուրքական զավթիչների հետ։

Նույն թվականի մայիսի 26-ին կազմալուծվեց Անդրկովկասյան հանրապետությունը։ Այդ նույն օրը վրաստանը հռչակեց անկախությունը, հաջորդ օրը՝ Ադրբեջանը, իսկ մայիսի 28-ին՝ Հայաստանը։

Հայաստանի անկախության համար հայ ժողովուրդը պարտական էր երկարատև ազատագրական պայքարին՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հաղթական հերոսամարտերին։

Այդ նույն օրը՝ մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը որոշեց նոր պատվիրակություն ուղարկել Բաթում և հաշտության պայմանագիր կնքել թուրքերի հետ։

Հոկտեմբերի 4-ին կնքվեց հաշտության պայմանագիրը Հայաստանի Հանրապետության և Օսմանյան Թուրքիայի միջև։

Բաթումի պայմանագրով Թուրքիայն էր անցնում ոչ միյան Արևմտյան Հայաստանը այլև Արևելյան Հայաստանի զգալի մասը՝ Կարսի մարզը և շուրջ 5 գավառ, թողնելով Հայաստանին ընդամենը 12 հազ․ քառ․ կմ տարածք՝ Սևանա լճի ավազանը և Արարատյան դաշտի մի մասը։

Ընդհանուր հաշվով Թուրքիան խլեց Արևելյան Հայաստանից 28 հազ․քառ․ կմ տարածք։

Հայկական լեռնաշխարհ

Հայկական լեռնաշխարհը

Հայկական լեռնաշխարհը հրաբխային և լեռնականական ուժերի հետևանքով առաջացած երկիր է։ Նա հարևան երկրների ավելի բարձրադիր է և այդ պատճառով երբեմն համարվում է <<լեռնային կղզի>>։ Հայկական լեռնաշխարհը մտնում է երկրաշարժերի գոտու մեջ։ Հայկական լեռնաշխարհում է գտնվում Առաջավոր Ասիայի միակ գործող հրաբուխը՝ Թոնդուրեկը։ Երկրում հսկայական տարածության վրա ձգվում են Փոքր Կովկաս, Հայկական Պար և Հայկական Տավրոս լեռնաշղթաները։ Հայկական Պարը Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռնաշղթան է։
Այն ձգվում է մի տեսակ զուգահեռականի նման և ողնաշարի դեր է կատարում երկրի համար։


Երկրի լեռնային ռելեֆի և արտաքին ազդակների հետևանքով Հայկական լեռնաշխարհի բնական պայմանները՝ կլիման, հողերը, բույսերը, կենդանիները բազմազան են։ Երկիրն ամբողջապես գտնվում է տաք և բարեխառն գոտում։ Նրա կլիման ցամաքային է, սակավ տեղումներով և օդի ձմեռվա ու ամառվա ջերմաստիճանների մեծ տատանումներով։ Հայկական լեռնաշխարհը ջրառատ երկիր է։ Նա ունի բավական զարգացած գետային ցանց և հայտնի է իր սառնորակ, հորդաբուխ աղբյուրներով ու հանքային ջրերով։ Հայկական լեռնաշխարհի լճերից հայտնի են՝ Բնունյաց ծովը իր Ախթամար, Լիմ, և Կտուց կղզիներով, Գեղամա ծովը և Ուրմիան։

Բզնունյաց ծով

Գեղամա ծով

Ուրմիա լիճ


Հայկական լեռնաշխարհից են սկիզբ առնում Տիգրիս, Եփրատ, Ճորոխ, Կուր և  Արաքս գետերը։ Հայկական լեռնաշխարհի գետերը լեռնային բնույթ ունեն, արագահոս են, փրփրալի։

Տիգրիս

Եփրատ

Ճորոխ

Կուր

Արաքս


Ընդհանուր առմամբ Հայկական լեռնաշխարհի հողն արգավանդ է։ Երկիրը հավասարապես նպաստավոր է գյուղատնտեսության երկու կարևորագույն ճյուղերի՝ երկրագործության և անասնապահության զարգացման համար։ Բազմազան է նաև Հայկական լեռնաշխարհի կենդանական աշխարհը։ Հին և միջնադարյան Հայաստանի համար տնտեսական մեծ նշանակություն է ունեցել, որդի մի տեսակ, որն ապրում էր Արարատյան դաշտի Արաքսին հարող ճահճուտներում։ Այդ միջատից պատրաստում էին արտաքին շուկայում մեծ համաբավ ձեռք բերած Հայկական չգունաթափվող վառ կարմիր ներկ՝ <<Որդան կարմիր>>-ը։ Հայկական լեռնաշխարհն աչքի է ընկնում իր բնական հարստություններով՝ ամենից առաջ   սեղանի աղով։ Հայկական լեռնաշխարհը հայտնի է նաև պղնձի ու դրան ուղեկցող կապարի և ցինկի հանքերով։

    Создайте подобный сайт на WordPress.com
    Начало работы