Հայոց պատմություն․ Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը. Հայաստանի անկախության վերականգնումը, Աշոտ 1

9-րդ դարի երկրորդ կեսին Հայաստանի անկախության վերականգման համար կային նպաստավոր պայմաններ։ Թուլացել էր Արաբական խալիֆայությունը, նրա հակառակորդ Բյուզանդիան ամեն կերպ խրախուսում էր Հայաստանի անջատողական քայլերը։ Այդ գործում մեծ հետաքրքրության հանդես բերեց և ջանքեր գործադրեց Հայ եկեղեցին։ 869թ. հայոց կաթողիկոս Զաքարիա Ձագեցու նախաձեռնությամբ հրավիրեց հայ իշխանների հատուկ ժողով։ Այն որոշեց Աշոտ Բագրատունուն հռչակել արքա և Հայաստանը թագավորություն ճանաչելու նպատակով դիմել խալիֆայությանը, սակայն այդ ժամանակ խնդիրը չլուծվեց։ Բյուզանդական կայսր Վասիլ(Բարսեղ) 1-ը, ով հայկական Մակեդոնական արքայատոհմի հիմնադիրն էր, որոշեց դաշինք կնքել Հայաստանի հետ։ 876թ. նա հատուկ պատվիրակություն ուղարկեց Աշոտ Բագրատունու մոտ։ Վասիլը հայտնում էր, որ ինքը ծագում է հայ Արշակունիների տոհմից, իսկ Արշակունիների օրոք Բագրատունիները թագադիր ասպետներ էին և նրանցից թագ է խնդրում։ Աշոտը թագ է ուղարկում Վասիլին։ Այս խորհրդանշական գործողությամբ ավելի է աճում Բագրատունիների հեղինակությունը տարածաշրջանում։ Արաբական խալիֆայությունը փորձեց վերականգնել իր դիրքերը Հայաստանում։ Հատուկ հանձնարարությամբ խալիֆը Հայաստան ուղարկեց նոր ոստիկանի։ Նա արաբների հետ որոշեց բարեկամություն հաստատելու պատրվակով հայ իշխաններին հրավիրել Դվին և ոչնչացնել նրանց։ Աշոտ Բագրատունին հանդես բերեց մեծ զգուշություն և հետևեց արաբների բոլոր գործողություններին։ Նրա ուղարկած մարդիկ ձերբակալեցին ոստիկանի սուրհանդակներին։ Արաբների մոտ հայտնաբերվեց ոստիկանի նամակը ՝ ուղղված գանձակի ամիրային, որտեղ շարադրված էր Դվինում հայ իշխաններին ծուղակի մեջ գցելու ծրագիրը։ Աշոտի խորհրդով Դվին ներկայացան հայոց զորքը։ Սպարապետ Աբասը, մտնելով Գանձակի վրանը և ցույց տալով հայտնաբերված նամակը, ձերբակալեց նրան։ Ապա ստորացնելու նպատակով հայերը նրան ձիու փոխարեն հասցնում են Հայաստանի հարավային սահմանը և վտարում են երկրից։ Այսպիսի անփառունակ վախճան ունեցավ արաբական վերջին ոստիկանի իշխանությունը Հայաստանում։ Արաբները ստիպված էին փոխել իրենց վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ։ Խալիֆը 885թ. թագ է ուղարկում Աշոտ Բագրատունուն և նրան ճանաչում են Հայոց Թագավոր։ Այդ փաստը անհանգստացնում է Բյուզանդիային, ուստի Աշոտին շտապում է թագ և. արքայական հանդերձանք ուղարկել նաև կայսր Վասիլ 1-ին։ 885թ. օգոստոսի 26-ին Շիրակ գավառում ՝ աթոռանիստ Բագարանում, Աշոտ Բագրատունին օծվում է Հայոց Թագավոր ՝ Աշոտ 1 անունով։ Օծումը մեծ հանդիսավորությամբ իրականացնում է կաթողիկոս Գևորգ Գառնեցին։ Հայաստանի ՝ դեռևս 885 թվականին ձեռք բերված փաստական անկախությունը միջազգային ճանաչում ունեցավ 30 տարի անց։

Բագրատունյաց առաջին արքան խելացի և փորձառու քաղաքական գործիչ էր։ Աշոտ 1-ը մեծ աշխատանք կատարեց երկիրը միավորելու և նրա անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։ Աշոտ 1-ը ճնշեց Վանանդի իշխանների ապստամբությունը և նրանց գավառը ՝ Կարս կենտրոնով միացրեց իր պետությունը։ Կարսը վերակառուցվեց և դարձավ հայոց սպարապետների նստավայրը։ Խաղաղ ճանապարհով Աշոտ 1-ը կարողացավ իր ազդեցությունն ամրապնդել Սյունյաց և Արծրունյաց զորեղ իշխանների վրա։ Աշոտի գերիշխանությունն ընդունեցին նաև Մանազկերտի, Արճեշի, Բերկրիի և այլ շրջանների արաբական ամիրայությունները։ Մի քանի արշավանքներից հետո հաջողվեց սանձահարել Վրաստանը և Աղվանքը ասպատակող հյուսիսկովկասյան լեռնականներին։ Շնորհիվ այդ հանգամանքների ՝ ամրապնդվեցին Աշոտ Բագրատունու բարեկամական կապերը վրացիների և աղվանների հետ։ Աշոտ 1-ը նոր կալվածքներ տվեց թուլացած իշխաններին։ Երկրում սկսվեց խաղաղ շինարարական ժամանակաշրջան։

Հայոց պատմություն․ Պայքար պետականության պահպանման համար. Սմբատ 1-ին: Աշոտ 2-րդ Երկաթ

Սմբատ 1

890 թվականին Աշոտ 1 մահացավ և գահակալության անցավ որդի` Սմբատը: Շարունակում էր վարել հոր քաղաքականությունը։ 892 թվականին Աշոտը գրավում է արաբների վերջին հենակետ` Դվինը, ձերբակալում արաբ ամիրաներին և ուղարկում Կոստանդնուպոլիս։ Նա ավարտեց հողերը միավորելու գործը ե միացրեց թագավորությանըՏայքը, Տարոնը, Աղձինքը, Բարձր Հայքը, Գուգարքի Ջախավք գավառըԱրևմուտքում- Եփրատ, հյուսիսում Վրաստան, հարավում Տավրոսի լեռներԻնչպես նաև օգնեց վտարել արաբներին Վրաստանից։ Եվ Աշոտ 1 ինչ օժանդակությամբ վրաց Բագրատունիներից թագավոր դարձավ Ատրնեսեսը։893 ին Բյուզանդիայի հետ Սմբատը բարեկամության և առևտրական պայմանագրի կնքեց: Նույն տարում ավերիչ երկրաշարժ եղավ Դվինում: Վատթարացավ երկրի իրավիճակը: Բյուզանդիայի հետ պայմանագիրը անհանգստացրեց Ատրպատականի արաբ Ամիրայությանը ։Սաջյան ամիրան ներխուժում է Հայաստան և գրավում է Նախճավանը, և ավերված Դվինը։ Սակայն շուտով Դողս գյուղում հաղթանակն են տանում Սաջյանի նկատմամբ և արաբներին դուրս վռնդում Հայաստանից։Մյուս ատրպատականը Յուսուֆը օգտագործեց արքայատոհմերի միջև ծագած վեճերը։ Արծրունյաց և Սունյանց նախարարական տոհմերի միջև վեճ էր բռնկվել Նախճեվան գավառակ պատկանելիության համար։ Սմբատը այդ հարցը լուծեց  ի օգուտ Սունյանց տոհմի։ Եվ օգտվելով առիթից 908 թվականին Յուսուֆը դժգոհ Գագիկ Արծրունուն թագ է ուղարկում և ճանաչում նրան Հայաստանի թագավոր։ Նրանք միասին ներխուժում են Հաատան, որտեղ Սմբատի բանակը անհաջողություն է կրում, Սմբատը փակվում է Կապույտ բերդում։ Նրան մահապատժի ենթարկեց և խաչեց  Դվինի դարպասներին։ Հակաարաբական պայքարը շարունակում է Երնջակ բերդի կայազորը։Երկիրըը սկսեցին ավերել արաբները, և այդ ժամանակ պայքարի գլուխ անցավ Աշոտ 2ը, Սմբատի որդին, որի արիության համար ստացավ Երկաթ անվանումը (914-928)
Պայքարը տեյվեց մոտ 10 տարի։ Աշոտը համախմբել էր բազմաթիվ հայ իշխանների, բանակը վերակազմավորվել էր։ Վեճ առաջացնելու նպատակով Ատրպատականի ամիրա որը թագավոր են ճանաչում թագավորի հորեղբոր որդուն`Աշոտին։ Սակայն նրան և իր աջակից իշխաններին հաջողվում է սանձել։Աշոտը խուսափելով թշնամուց ամրանում է Սևանում։ Սևանի վրա հարձակում են կատարում Բեշիի զորքը, սակայն պարտություն են տանում Գևորը Մարզպետունու փոքրաթիվ ջոկատի շնորհիվ։ Եվ երկու պարտումներից հետո մինչև 925 թվական արաբները դուրս բերեցին իրենց զորքերը Հայաստանից։

Աշոտ 2 Երկաթ

Աշոտ Երկաթը Հայոց Թագավոր Սմբատ 1-ի ավագ որդին է և գահը ժառանգել է 914թ. հոր եղերական մահից հետո։ Աշոտ 2-ին իր քաջության համար ժողովուրդը կոչեց Երկաթ։ Նա դեռևս 910 թ-ից մասնակցել է հոր մղած պաշտպանական մարտերին։ Աշոտ Երկաթը գլխավորել է Հայոց բանակը, սակայն պարտություն է կրել։ Գահակալելուց հետո մյուս եղբոր Աբասի հետ արաբներից ազատագրել է Բագրևանդը, Շիրակը, Գուգարքը և Աղստևի Հովիտը ու ջախջախել է արաբական կայազորը։ 915 թ-ին Յուսուֆի գլխավորությամբ արաբական զորքերի նոր հարձակման, կովկասյան ցեղերի ներխուժման շրջանում Աշոտ Երկաթը մեկնել է Բյուզանդիա, բանակցել հայազգի Կոստանդին 7-րդ Ծիրանածին կայսեր հետ և ստացել օգնական զորք: Այնուհետև շուրջ 8 տարի (914–922 թթ.) պայքարել է ինչպես արտաքին թշնամիների, այնպես էլ ներքին կենտրոնախույս ուժերի դեմ: 925 թ-ի ամռանը Սևանի ճակատամարտում Աշոտ Երկաթըփոքրաթիվ ուժերով պարտության է մատնել Բեշիրի գլխավորած արաբական զորքերին: Աշոտ Երկաթը վերջնականապես վտարել է արաբներին և ամրապնդել երկրի անկախությունը: Հայոց Բագրատունի արքա Աշոտ Երկաթը վերականգնել է Հայաստանի անկախությունը և միասնականությունը ու 922 թ-ին նա ճանաչվել Շահնշահ Հայոց և Վրաց թագավոր։

Հայոց պատմություն․Հայ ժողովրդի ազատագրական պայքարը 5-րդ դարում՝ Վարդանանց պատերազմը

450-451 թվականներին տեղի ունեցած ապստամբություն, որն ուղղված էր Սասանյան Պարսկաստանի կրոնափոխության և պարսկացման քաղաքականության դեմ: Մասնակցել են հիմնականում հայկական, մասամբ նաև՝ վրացական և աղվանական ուժեր:

Սասանյան Պարսկաստանի արքա Հազկերտ Բ-ն, դիմելով «հայոց բոլոր մեծամեծերին», հատուկ հրովարտակով պահանջում է հայերի կրոնափոխություն և զրադաշտականության ընդունում: Պարսից արքայի պահանջը քննարկելու համար 449 թվականին Արտաշատում ժողով է հրավիրվում, որին մասնակցող հայկական իշխանական տները և Հայ Առաքելական Եկեղեցին որոշում են չհնազանդվել և մերժել Հազկերտ Բ-ի կրոնափոխության պահանջը: Պարսկաստանի մայրաքաղաք Տիզբոն են մեկնում 11 հայ նախարար: Այնտեղ չկարողանալով խաղաղությամբ հարթել խնդիրը՝ նախարարները որոշում են կեղծ ուրանալ և առերես ընդունել զրադաշտականություն, որպեսզի կարողանան ողջ մնալ և, վերադառնալով հայրենիք, կազմակերպել ապստամբական գործը: Հազկերտը նրանց հետ ուղարկում է մոգեր և զինվորականներ՝ երկիրը կրոնափոխելու համար, սակայն, ամբողջությամբ չվստահելով հայ նախարարներին, պատանդ է պահում հայոց մարզպան Վասակ Սյունու երկու որդիներին և Գուգարքի բդեշխ Աշուշային:

Հայրենիքում` Անգղ և Զարեհավան բնակավայրերի մոտ, հանդիպելով դիմադրության` նախարարները համոզվում են, որ ժողովուրդը պատրաստ է ապստամբել: Սկզբնական շրջանում ապստամբությունը ղեկավարում էր Վասակ Սյունին։ Առաջին նշանավոր ճակատամարտը տեղի է ունենում 450 թվականին Խաղխաղ քաղաքի մոտ: Այս ամենի հետ մեկտեղ Վասակ Սյունին թողնում է ազգային ազատագրման գործը և հեռանում իր հայրական նահանգ՝ Սյունիք: Այս իմանալով՝ Վարդան Մամիկոնյանը Ճորա պահակի ամրություններից վերադառնում է Հայաստան, ստանձնում ամբողջ զորքի հրամանատարությունը և ուղարկում նրանց երկրի տարբեր նահանգներ ձմեռելու:

451 թվականի գարնանը Հազկերտը Մուշկան Նիսալավուրտի գլխավորությամբ 80-90-հազարանոց զորք է ուղարկում մարզպանական Հայաստան: Վարդան Մամիկոնյանը հավաքում է 66-հազարանոց զորքը և ընդառաջում նրան: Ի վերջո, զորքերը միմյանց հանդիպում են Վասպուրական աշխարհի Արտազ գավառում՝ Տղմուտ գետի ափին՝ Ավարայր կոչվող դաշտում: Ճակատամարտը սկսվում է 451 թվականի մայիսի 26-ի լուսաբացին: Վարդան Մամիկոնյանն անցնում է գետը և հուժկու գրոհով մխրճվում հակառակորդի շարքեր: Ճակատամարտը շարունակվում է մինչև երեկո և ավարտվում հայկական զորքի նահանջով դեպի լեռներ: Ավարայրի ճակատամարտից հետո շատ հայ նախարարներ ամրանում են անառիկ բերդերում և շարունակում պայքարը: Հազկերտն իր անհաջողությունը բարդում է Վասակ Սյունու վրա և նրան, հայոց կաթողիկոս Հովսեփ Վայոցձորցուն, Ղևոնդ Երեցին, մի շարք հայ նախարարների գերեվարում և քշում դեպի երկրի խորքերը։ Երկար տառապանքներից հետո գերության մեջ ողջ մնացած նախարարներին Պերոզի գահակալության շրջանում՝ 463-464 թվականներին, թույլ է տրվում վերադառնալ հայրենիք:

Հայոց պատմություն․ Հայկական մշակույթը 5-9-րդ դարերում. Մ. Մաշտոցը և Հայոց գրերի գյուտը, Ոսկեդարյան գրականություն

Մեսրոպ Մաշտոցը և Հայոց գրերի գյուտը

Մեսրոպ Մաշտոցը ծնվել է Տարոն գավառի Հացեկաց գյուղում 361 կամ 362 թվականին: Մեսրոպ Մաշտոցը ազնվական Վարդանի որդին էր: Հայաստանում ստացել է հունական կրթություն։ Տիրապետում էր հունարենին, պարսկերենին, ասորերենին, վրացերենին։ Սկզբնական շրջանում թագավորի արքունիքում եղել է զինվորական, հետո` պալատական գրագիր։ Մոտ 395 թվականին դարձել է հոգևորական, և մեկնել Վասպուրականի Գողթն գավառը, ուր տեղի իշխան Շաբիթից ստանալով ազատ գործելու հնարավորություն հիմնել է քրիստոնեական համայնքներ։ Ունեցել է աշակերտներ, որոնք հետո դարձել են նրա օգնականները լուսավորական գործունեության ասպարեզում։

Թեև քրիստոնեությունը Հայաստան մուտք է գործել առաջին դարում և 301 թ. դարձել պետական կրոն, բայց ժողովրդի զգալի մասը միայն անվանապես էր քրիստոնյա, երկրում եղած Աստվածաշնչի գրքերը, եկեղեցական այլ երկեր հունարեն կամ ասորերեն էին, ժամերգությունները և ծեսերը կատարվում էին ժողովրդի համար անհասկանալի այդ լեզուներով։ Հայոց այբուբենի ստեղծումը նաև անհրաժեշտ էր հայոց բազմադարյան բանահյուսության գոհարները, ժողովրդական վեպերն ու երգերը և այլ ստեղծագործություններ գրի առնելու համար:

Քաջ գիտակցելով, որ այդ մեծ գործն իրականացնելու համար անհրաժեշտ է հայոց կաթողիկոսի և թագավորի աջակցությունը, Մաշտոցը վերադառնում է Վաղարշապատ: Այստեղ նա համոզվում է, որ կաթողիկոս Սահակ Պարթևը նույնպես մտածում է հայոց գրեր ստեղծելու մասին: Վռամշապուհ արքայի օգնությամբ նրանք բերել են տալիս այսպես կոչված Դանիելյան հայկական գրերը և շուտով համոզվում, որ դրանք չեն համապատասխանում հայերենի հնչյունական համակարգին: Հայոց գրերը ստեղծելու նպատակով Մեսրոպ Մաշտոցն իր աշակերտների հետ ճանապարհ է ընկնում Ասորիքի Ամիդ, Եդեսիա և Սամոսատ քաղաքները, ուսումնասիրում օտարալեզու մատյանները, խորհրդակցում ասորի և հույն գիտունների հետ և 405թ. ստեղծում հայոց գրերը: Այբուբենի 36 տառերը լիովին արտահայտում էին հայերենի հնչյունական համակարգը: Այբուբենն այնքան կատարյալ էր ստեղծված, որ գործնականում առանց փոփոխության օգտագործվում է մինչև այսօր:

Ոսկեդարյան գրականություն

5-րդ դարում ստեղծվեց և մեծ վերելք ապրեց հայ պատմագրությունը։ Հայ դասական պատմագրության սյունը Մովսես Խորենացու «Հայոց Պատմությունն է» , որը ընդգրկում է հայ ժողովրդի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև 440թ: Մովսես Խորենացին իր դարաշրջանի հայ պատմիչներից առաջինն էր, ով ամբողջական շարադրեց հայոց պատմությունը։ Նա պատմության մեջ մնացել է Մեծն Քերթող և Պատմահայր անուններով։ Կորյուն վարդապետը գրել է «Վարք Մաշտոցի» երկը, որը նվիրել է իր ուսուցչի ՝ Մեսրոպ Մաշտոցի կյանքին և գործունեությանը։ Ագաթանգեղոսի «Հայոց Պատմությունը» նվիրված է Ս.Գրիգորի և Տրդատ Մեծ թագավորի կյանքին ու գործունեությանը: Փավստոս Բյուզանդի «Հայոց Պատմությունը» ընդգրկում է Հայոց աշխարհի 4-րդ դարի սկզբից մինչև 385-387թթ ընդգրկող պատմությունը։ 5-րդ դարի կեսերից հայ ժողովրդի մղած ազատագրական պայքարը նկարագրված է Եղիշեի «Վարդանի և Հայոց պատերազմի» մասին ու Ղազար Փարպեցու «Հայոց Պատմություն» երկերում։ Եղիշեի երկը նվիրված է Վարդան Մամիկոնյանի գլխավորած հզոր ապստամբությունը, իսկ Ղազար Փարպեցին մանրամասն ներկայացրել է Վահան Մամիկոնյանի գլխավորած ապստամբությունը։ 6-րդ դարում մինչև 661թ. իրադարձությունները նկարագրված են Սեբեոսի «Պատմությունում»։ Հեղինակը հատուկ ուշադրություն է դարձրել հայ ժողովրդի ազատագրական պայքարին և հայոց ամբողջական ու անկախ պետության վերականգման ուղղված հայ գործիչների ջանքերին։ Մովսես Կաղականտվացին իր «Աղվանից աշխարհի պատմությունում» գրել է Հայոց Արևելից կողմանց ՝ Արցախ և Ուտիք աշխարհների մասին։ 8-րդ դարի պատմիչ Ղևոնդը իր «Պատմություն» երկում նկարագրել է հայ ժողովրդի ծանր վիճակը և հերոսական պայքարն արաբական տիրապետության դեմ։

Հայոց պատմություն․ Պայքար թագավորական իշխանության պահպանման համար. Արշակ 2-րդ, Պապ թագավոր

Արշակ 2

Տիրանի (339-350 թթ.) գահակալությունն ընթացավ բարդ պայմաններում: Նրանից հետո Մեծ Հայքում թագավորությունն անցնում է Տիրանի որդուն՝ Արշակ 2-ին: Արշակ 2-ը (350-368 թթ.) դարձավ Արշակունիների ամենանշանավոր արքաներից մեկը: Նա սկսեց վարել ինքնուրույն քաղաքականություն: Հայոց արքային ահաբեկելու նպատակով կայսրը հրամայեղ Հռոմում սպանել նրա եղբորը՝ արքայազն Տրդատին: Սակայն Արշակը չի ընկճվում: Նրա խորհրդով՝ Ներսես 1 կաթողիկոսը միջնորդում է, որ Հայաստան վերադառնան նրա որդիներ Գնելն ու Տիրիթը: Շուտով ծնվում է Արշակի թագաժառանգ Պապը: 354 թ. Ներսես 1-ն Աշտիշատում հրավիրում է Հայ եկեղեցու 1 ժողովը: Այնտեղ ընդունված կանոնների համաձայն՝ կառուցվում են վանքեր, դպրոցներ, աղքատանոցներ: Արքունական իշխանության ամրապնդման նպատակով Արշակ 2-ը որոշում է Կոգովիտում կառուցել Արշակավան քաղաքը: Թույլատրվում է Արշակավանում բնակություն հաստատել բոլոր ցանկացողներին, նույնիսկ օրինազանցներին, որոնք ազատվելու էին դատաստանից: Իրենց տերերի դժգոհ ծառաներն ու շինականներն սկսում են փախչել և ապաստան փնտրել նոր կառուցվող քաղաքում: Դա առաջացնում է նախարարների դժգոհությունը: Նրանք հարձակվում և ավերում են քաղաքը: 359 թ. վերսկսված հռոմեա-պարսկական պատերազմի ժամանակ Շապուհ 2-ը օգնություն է խնդրում Արշակից: Հայոց զորքով Մծբին քաղաքի մոտ Արշակը պարտության է մատնում հռոմեական զորքին: Պարսկա-հռոմեական պատերազմն ավարտվում է հռոմեացիների պարտությամբ: Կայսեր ու Շապուհ արքայի միջև 363 թ. կնքվում է հաշտության պայմանագիր:

Պապ թագավոր

Հռոմեական օգնական զորքով Պապը վերադառնում է և հաստատվում հայոց գահին (370-374 թթ.): Հայոց զորավար Մուշեղ Մամիկոնյանը երկիրը մաքրում է թշնամու զորքերից և լուծում Արշակ արքայի և իր հոր՝ Վասակ սպարապետի վրեժը: Մուշեղը դառնում է սպարապետ, վերականգնում երկրի սահմանները: Մուշեղի ձեռքն են ընկնում պարսից արքայական գանձարանը և Շապուհի կանայք, որոնք ազատ են արձակվում: Զայրացած թագավորը հանդիմանում է Մուշեղին, որ նա մեծահոգաբար էր վարվել իր մոր դահիճ՝ Շապուհի նկատմամբ՝ ազատ արձակելով պարսիզ արքայի կանանոցը: 371 թ. տեղի է ունենում Ձիրավի վճռական ճակատամարտը: Պապ թագավորի հրամանով հայոց զորքերը հռոմեական զորաջոկատի հետ բանակե էին Այրարատ նահանգի Բագրևանդ գավառի Ձիրավի դաշտում: Հայոց 90 հազարանոց զորքի հրամանատարը Մուշես սպարապետն էր: Պապ թագավորը և Ներսես կաթողիկոսը բարձրացել էին Նպատ լեռը՝ հետևելու ճակատամարտին: Հայոց զորքերը հաջողությամբ գրոհում են պարսիկների վրա: Հակառակորդը ջախջախվում և փախչում է: Դավաճան Մերուժանը գերի է ընկնոմ: Ասօետ Սմբատ Բագրատունին նրան մահապատժի է ենթարկում: Հաղթանակից հետո Պապ թագավորը Մուշեղ սպարապետը զբաղվում էն Հայող թագավորության հզորության ամրապնդմամբ: Պապի օրոք հայող բանակի թիվը հասնում է մոտ 100 000-ի: Պապի անկախ քաղաքականությունը դեմ էր Հռոմեական կայսրությանը: 373 թ. հռոմեական կայսեր հրամանով խնջույքի ժամանակ Պապին դավադրաբար սպանում են:

Հայոց պատմություն․ Պետական կառավարման համակարգը

Հայ Արշակունիների թագավորության շրջանում պետական կարգը շարունակում էր մնալ միապետական (թագավորական):

Թագավորն ուներ պատերազմ հայտարարելու, հաշտություն կնքելու, այլ երկրների հետ բանակցելու իրավունք։

Վաղ միջնադարում Հայաստանի կառավարման և պաշտպանության գործում կարևոր նշանակություն ունեին թագավորական արքունիքի գործակալությունները:

Հազարապետը հավաքում էր հարկերը և ղեկավարում էր պետական շինարարական աշխատանքները ։

Մարդպետը հսկում էր արքունի տիրույթները և գանձարանը։

Սպարապետը գլխավորում էր արքունի զինված ուժերը (Մամիկոնյաններ):

Մեծ դատավորի պաշտոնը միջնադարում կատարում էր հայոց կաթողիկոսը:

Թագակիր ասպետության պարտականությունը թագն արքայի գլխին դնելն էր և հետևել պալատական արարողակարգի կատարմանը (Բագրատունիներ):

Մաղխազը իրականացնում էր թագավորի անձնական անվտանգության պաշտպանությունը և ղեկավարում էր թագավորական թիկնազորը։

Պետական գրասենյակը կամ արքունի դիվանը գլխավորում էր սենեկապետը, որը թագավորի անձնական քարտուղարն էր, գրագրության կազմակերպողը:

Հայ նախարարների զբաղեցրած պաշտոնական դիրքն արքունիքում գրանցվում էր Գահնամակ փաստաթղթում։

Երկրի համար առավել կարևոր հարցերը քննարկելու համար թագավորը հրավիրում էր Աշխարհաժողով։ Քրիստոնեության ընդունումից հետո Աշխարհաժողովի պարտականություններն աստիճանաբար անցնում են եկեղեցական ժողովներին:

Հայկական բանակը

Հայոց կանոնավոր բանակը բաղկացած էր 120 հազար զինվորներից՝ հեծելազորից և հետևակից:

Հայոց թագավորի և նախարարների պահած հեծելազորը միասին կազմում էր հայոց այրուձին: Թագավորի զորաբանակը (65 հազար) ավելին էր, քան բոլոր նախարարների զորքերը միասին (55 հազար)։

Թագավորական ոստանը պաշտպանում էին ոստան այրուձի ջոկատները:

Հայ նախարարների զորքի թվաքանակը գրանցվում էր Զորանամակում: Ըստ իրենց զորքերի քանակի՝ նախարարները համարվում էին բյուրավորներ, հազարավորներ, հարյուրավորներ, հիսնավորներ և տասնավորներ:

Հայոց պատմություն․ Ավատատիրության հաստատումը և Քրիստոնեության ընդունումը

Ավատատիրության ձևավորումը Հայաստանում

Հասարակական նոր հարաբերությունների հիմքում ընկած էր հողի մասնավոր սեփականությունը և կալվածատճրական հողատիրությունը։ Մասնավոր հողային կալվածքը կոչվում էր ավատ։ Այս բառից էլ ծագել է հասարակության «ավատատիրական» անվանումը։ Վաղ միջնադարում Հայաստանում կային հողատիրության մի քանի ձևեր։ Մեծ Հայքում մինչև 428թ. հողի գերագույն սեփականատերը թագավորն էր։ Նա էր ամենախոշոր հողատերը։ Հնուց եկող սեփականության ձևերից էր համայնական հողատիրությունը։ Համայնական հողերը բաժանված էին հարկեր վճարող մեծ ընտանիքների ՝ երդերի միջև։ Գյուղական համայնքները թագավորական գանձարանի հիմնական հարկատուներն էին։ Հարկերի գանձումը և ապրանքափոխանակությունը հիմնականում կատարվում էր բնամթերքով։ Թագավորից հետո խոշոր հողատերեր էին նախարարները ՝ բդեշխները, գործակալները և նախարարական տոհմի անդամները։ Հողային սեփականության ձևերից էր հորից որդուն անցնող ժառանգական հողը։ Այն կոչվում էր հայրենական։ Պետական պաշտոնյաներին, հատկապես զինվորականների ծառայության համար թագավորի շնորհած հողերը հայտնի էին պարգևականք անունով։ Առուվաճառքի ենթակա մասնավոր կալվածքները կոչվում էին գանձագին։ 4-րդ դարում Հայոց թագավորը հողեր էր շնորհում նրա եկեղեցուն։ Միջնադարում առաջացավ հողատիրության վանքապատկման ձևը։ Երկրի կենտրոնում ՝ Միջնաշխարհում էին արքունի հողային տիրույթները։ Արտաշատ մայրաքաղաքի գավառը կոչվում էր Ոստան Հայոց։ Այստեղ ապրում էին թագավորը, թագուհին և արքայորդիները։ Թագավորական ընտանիքի մյուս անդամները ՝ Արշակունի սեպուհները (արքայազները) նույնպես կալվածքներ ունեին։ Ավատատիրական հասարակությունում գոյություն ուներ ենթակայական համակարգ կամ աստիճանակարգություն։ Աստիճանագրի գլուխ կանգնած էր թագավորը։ Հաջորդը խոշոր նախարարներն էին ՝ բդեշխները, ապա ՝ գործակալ նախարարները։ Նախարարական տան գլխավորը կոչվում էր տեր կամ տանուտեր։ 5-րդ դարի վերջին Վահան Մամիկոնյանը պաշտոնապես դարձավ Հայաստանի արևելյան մասի կառավարիչը։ Մարզպանական Հայաստանը կոչվում էր Տանուտերական Հայաստան։ Ինչպես թագավորական, այնպես էլ նախարարական տոհմի հաջորդ աստիճանը սեպուհներն էին։ Նրանք կազմում էին աստիճանակարգության ստորին աստիճանը։ Վաղ ավատատիրական հասարակությունը բաժանված էր երկու դասի ՝ ազատների և անազատների։ Խոշոր ու միջին հողատեր ազնվականությունը ՝ նախարարները, եկեղեցական հոգևորականությունը, ինչպես նաև մանր ազնվականությունը պատկանում էր բարձր ազատների դասին։ Նրանք ունեին բազմաթիվ արտոնություններ։ Դրանցից էր հեծելազորում ծառայելու իրավունքը։ Անազատների դասը կազմում էին քաղաքացիները, առևտրականները, արհեստավորները, շինականները, ինչպես նաև քաղաքային ռամիկները։

Քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն

Տրդատ 3-ի հրամանով Գրիգոր Պարթևը 13 տարի անցկացրել էր Խոր Վիրապի բանտում։ 3-րդ դարի վերջին Հռոմից Հայաստան էին փախել Հռիփսիմյան կույսերը։ Տրդատ 3-ի որոշմամբ նրանց մահապատժի էին ենթարկել։ Խոր Վիրապից դուրս գալուց հետո Գրիգորը սկսում է քրիստոնեության քարոզչությունը Հայաստանում։ Սուրբ Գրիգորի կոչով սկսում են կառուցել Հռիփսիմյան կայսերի վկայանները։ Գրիգոր Լուսավորչի տեսիլքում երևացել է Միածնի ՝ Քրիստոսի իջած տեղը, որտեղ և կանգնեցվել է խաչի նշանը։ Այստեղից էլ ծագել է Էջմիածին (Իջավ Միածին) անունը։ Հայաստանի բոլոր կողմերից Տրդատ 3-րդ Մեծի հրամանով նախարարները, ազատները, հայոց զորքը և գավառապետները հավաքվում են Վաղարշապատում և Գրիգոր Լուսավորչին կարգում որպես քահանայապետ։ Ս. Գրիգորը հայ նախարարների ուղեկցությամբ մեկնում է Կապադովկիայի Մաժակ-Կեսարիա քաղաքը, որտեղ եպիսկոպոսների ժողովը նրան ձեռնադրում է եպիսկոպոս։ Այնուհետև վերադառնում է Հայաստան։ Բագավանի Նպատ լեռան ստորին մասում։ Տրդատ Մեծը, Աշխեն թագուհին և հայոց զորքը մեծ պատիվներով դիմավորում են Գրիգոր Լուսավորչին։ Լուսաբացին նա արքունիքին, զոէքին և ժողովրդին Արածնիի ջրերում մկրտում է։ 301թ. քրիստոնեությունը առաջինը Հայաստանում հռչակվեց որպես պետական կրոն։ Հայաստանում քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն ազգապահպան մեծ նշանակություն ունեցավ։ Դարեր շարունակ Հայ եկեղեցին եղել է ազգային միասնականության հոգևոր գրավականը։ Հայաստանում քրիստոնեության ընդունումից հետո պահպանվեցին հնուց եկող տոները և ծեսերը։ Դրանք դարձան ազգային եկեղեցական տոները ՝ Ամանորը, Տրնդեզը, Բարեկենդանը, Վարդավառը, Խաղողօրհներքը և այլն։ Մեծ վերելք ապրեց հայկական ճարտարապետությունը։ Նախաքրիստոնեական ճարտարապետության ոճերի համադրմամբ առաջացավ եկեղեցաշինությունը, ստեղծվեցին խաչքարեր։

Հայոց պատմություն․ Հին հայաստանի մշակույթը

ա. Հայկական առասպելներն ու վիպերգերը
Առասպելներն Աստվածների, սրբազան վայրերի, նախնիների ու հերոսների մասին ստեղծված հնագույն ավանդապատումներ են։ Դրանք հաճախ ունենում են ոչ իրական, չափազանցված դրվագներ։ Մեզ են հասել բազմաթիվ առասպելներ ՝ աստվածների, երկնքի ու երկրի, ժամանակի, լույսի ու խավարի, արևի, լուսնի և աստղերի մասին։ Շատ առասպելներ պատմում են Հայոց աշխարհի լեռների, գետերի ու բնակավայրերի մասին։ Առասպելների մի խումբ էլ նվիրված է մեր ժողովրդի նախնիներին ու մեծ հերոսներին։ Դրանց մեծ մասը մեզ է հասել Մովսես Խորենացու «Հայոց պատմության» շնորհիվ։ Հայության ամենասիրելի ավանդավեպերից է «Հայկ և Բել» դիցավեպը։ Ըստ դրա ՝ Հայկն առաջին մեծ աստվածներից մեկի որդին էր։ Նա պայքարի դուրս եկավ բռնակալ Բելի դեմ, ով ձգտում էր տիրել համայն աշխարհին։ Պայքարը ավարտվեց Հայկի հաղթանակով։ Հայկը դարձավ Հայոց պետության հիմնադիրը և ստեղծեց հայկական օրացույցը։ Հայկի ժառանգներից էր ՝ Տորք Անգեղը։ Տորք Անգեղի առասպելը պատմում է նրա հայրենասիրության, անկրկնելի ուժի և քաջության մասին։ «Արա Գեղեցիկ և Շամիրամը» փառաբանվում է Հայկազուն Արայի հավատարմությունը։ Նա չի գայթակղվում այլ երկրի հարստություններով և օտար թագուհով, այլ նախընտրում է սեփական երկիրն ու հարազատ ընտանիքը։ Ի տարբերություն առասպելների ՝ վիպերգերը հիմնականում իրապատմում են, այսինքն հիմնված են պատմական հավաստի դեպքերի վրա։ Օրինակ ՝ «Տիգրան և Աժդահակ» վիպերգը նվիրված է Ք.ա. 6-րդ դարի պատմական իրադարձություններին։ Հայոց արքա Տիգրան Երվանդյանը դաշնակցեց պարսից արքա Կյուրոս Մեծի հետ և միասին տապալեցին Մարաստանի արքա Աժդահակին ու նրա տերությանը։ Տիգրան արքային վիպերգում բնորոշ էին ՝ հզորությունը և հոգատարությունը։ «Երվանդ և Արտաշես» վիպերգում ներկայացվում է, թե ինչպես է նա փրկվել Սմբատ Բագրատունուց և հետագայում Երվանդ վերջինից խլել է գահը։ «Արտաշես և Սաթենիկ» վիպերգում հյուսիսց ալանները արշավում են Հայաստան։ Արտաշես արքան հաղթում է նրանց ՝ գերի վերցնելով նաև ալանների արքայորդուն։ Այդ ժամանակ ալանների արքայադուստր Սաթենիկը Կուր գետի հանդիպակաց ափից դիմում է Արտաշեսին ՝ խնդրելով ազատել իր եղբորը։ Արտաշեսը սիրահարվում է Սաթենիկին և խնդրում է նրա ձեռքը, բայց ալանների արքան մերժում է ՝ նշելով, որ Արտաշեսն ի վիճակի չի լինի վճարել այն մեծ գլխագինը, որը, ալանների սովորույթի համաձայն պետք է վճարեր փեսան հարսի համար։ Զայրացած նման պատասխանից ՝ Արտաշեսը խնդիրը լուծում է քաջին վայել պատվախնդությամբ։ Հայոց արքան ամուսնանում է Սաթենիկի հետ։ Տեղի է ունենում արքայական շքեղ հարսանիք, որի ժամանակ արքայի վրա ոսկի, իսկ հարսի վրա մարգարիտ էին շաղ տալիս։

բ. Հայոց նախաքրիստոնեական հավատքը
Հնում մարդիկ պաշտում էին բազմաթիվ աստվածությունների: Երբ ցեղերը միավորվելով ստեղծեցին առաջին պետական կազմավորումները, նրանք «միավորեցին» նաև իրենց աստվածներին: Կրոնի այդ տեսակը կոչվում է բազմաստվածություն (հայտնի է նաև հեթանոսություն անունով)։

Տվյալ պետության մեջ պաշտվող աստվածների համախումբը կոչվում էր դիցարան (հին հայերենում «դիք» նշանակում էր «աստվածներ», իսկ «դից»` «աստվածների»):

Արատտայի երկրի հովանավոր աստվածն էր Հայկը, որ համարվում էր արարչագործ Հայա աստծո որդին։ Հայկի անունով էր կոչվում երկնքի ամենապայծառ համաստեղությունը` Օրիոնը: Հայկական ավանդազրույցի համաձայն` Հայկն իր որդիների ու դուստրերի անուններով է կոչել կենդանակերպի (զոդիակի) 12 համաստեղությունները:

Բազմաստվածության դարաշրջանի ավարտից հետո Հայկը մեծարվել է իբրև մեր ազգի նախնի նահապետ և շատ սիրված է ու մեծարվում է մինչև այսօր: Վանի թագավորության դիցարանն արձանագրված է Մհերի դռան վրա: Այն կազմված է եղել 35 աստվածներից և 35 դիցուհիներից։ Դիցարանը գլխավորում էին երեք գերագույն աստվածները: Աստվածների հայր Խալդին համարվում էր երկնքի ու երկրի, տիեզերքի արարիչը: Աստվածներից բացի` երկրպագվում էին շուրջ 30 սրբություններ:

Վանի թագավորությունից հետո ձևավորվում է նոր դիցարան: Քրիստոնեության ընդունման նախօրյակին հայոց դիցարանը ներկայանում է հետևյալ տեսքով։ Դիցարանը ղեկավարում էր Արամազդը, որին պաշտում էին իբրև արարիչ երկրի և երկնքի: Նա բարօրություն, լիություն, արիություն շնորհող էր:

Չափազանց սիրված էր Մայր դիցուհի Անահիտը, որին մեծարում էին «Ոսկեմայր» տիտղոսով։ Նա համարվում էր Հայոց աշխարհի փառքն ու սնուցողը, բոլոր բարիքների շնորհատուն, երկրի ու մայրաքաղաքի պահապան հովանավորը:

Ռազմի և քաջության աստվածն էր Վահագնը: Նրա կինը` Աստղիկ դիցուհին, երկնային լույսի, սիրո և գեղեցկության աստվածուհին էր, որին էլ նվիրված է Վարդավառի տոնը:

Սիրված դիցուհի էր Նանեն` մայրության և ընտանիքի պահապան դիցուհին:

Արեգ-Միհրն արեգակի, լույսի և արդարության աստվածն էր: Հայերը երկրպագում էին նաև Տիր աստծուն, որը գրի և գրականության, արվեստի ու գիտության հովանավորն էր: Հայերը հնուց աչքի են ընկել հյուրասիրությամբ։ Մեր դիցարանում իր տեղն ուներ հյուրընկալության Վանատուր աստվածը:

Հելլենիզմի դարաշրջանում հայոց աստվածները համապատասխանեցվել են հունականների հետ (Արամազդ-Զևս, Անահիտ–Արտեմիս, Վահագն Հերակլես, Աստղիկ–Ափրոդիտե, Արեգ–Միհր–Հելիոս, Տիր-Ապոլոն և այլն): Սակայն օտար աստվածների ոչ անունները, ոչ էլ պաշտամունքը մեր ժողովրդի մեջ չեն տարածվել։

Հայոց հին հավատքի ամենաբնորոշ գիծն այն է, որ մեր ժողովուրդը չի պաշտել չար կամ չարագործ աստվածների: Մեր նախնիները երկրպագել են միայն բարին, լուսավորը, ընտանիքը, գիտությունը, արվեստը և այլ բարիքներ։

գ.  Գրավոր մշակույթը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 155-169, նաև այլ աղբյուրներ/.
405թ.-Մաշտոցյան գրերի ստեղծում Հույն պատմիչ Փիլոստրատոս-վկայոըմ է Արշակ Ա արքայի ժամանակ օգտագործված հայկական գրերի մասին։ (34-35թթ.) 235թ.-ժամանակագրություն, հույն պատմիչ. հայերին դասում է սեփական գիր ունեցող ժողովուրդների շարքում։ Ագաթանգեղոս-վկայում է հայկական նշանագրերի, նախաքրիստոնեական Հայաստանում դպրության Տիր Աստծո պաշտամունքի մասին:
Մովսես Խորենացի (5րդ դարի պատմիչ, պատմահայր)-տեղեկացնում է, որ 2-3րդ դարերում Բարձր Հայքի Անի ամրոցում պահվում էր մեհենական պատմագրության դիվանը(արխիվ): Օտար լեզուների կիրառումը-պարսկերեն, էլամերեն, ասորերեն, հունարեն, բաբելոներեն, արամերեն և այլն։ Հայկական մեհենագրություն- մեհյանների՝ տաճարների գիր, սրբազան գիր, մի քանի հարյուր նշաններից բաղկացած գրային համակարգ։ Ունեցել են պատկերների տեսք, կոչվել են պատմերանշաններ( օրինակ եգիպտական հիերոգլիֆները)։
Վանի թագավորության մեհենագրություն – 300 նշան, որոնք գրվել են աջից ձախ և վերից վար ուղղություններով։ Հայաստանում կիրառված օտար գրահամակարգերը- խեթա-լուվիական հիերոգլիֆներ, ասուրա-բաբելական սեպագիր, ուրարտական սեպագիր։ Հին Հայաստանում կիրառվել է երկու այբուբեն՝ հունական և արամեական։

Նկարագրե՛ք Հայոց դիցարանը Քրիստոնեության ընդունման նախօրյակին:
Քրիստոնեությունից առաջ հայոց դիցարանը այսպիսինն էր․ Արամազդը՝ աստվածն է աստվածների, արարիչը երկրի և երկնքի։ Նրան էր նաև վերագրվում լիության, առատության, բարօրության աստծու դերը։ Իր քույրը կամ կինն էր Անահիտը՝ բերրիության, մայրության, ամեն բարիք շնորհող աստվածուհին՝ Ոսկեմայրը։ Նա նաև պաշտպանում էր երկիրը և մայրաքաղաքը։ Աստվածներից էր Վահագնը ում մասին կա առասպել, թե ինչպես է նա սպանում վիշապին և փրկում երկիրը։ Այս առասպելից արդեն կարելի էր ենթադրել, որ նա պատերազմի, կայծակի, քաջության աստվածն է։ Աստվածուհիներն են Նանեն՝ իմաստնության և ռազմի, Աստղիկը՝ գեղեցկության և սիրո և Ծովինարը՝ ջրերի ու ծովերի։ Ըստ որոշ աղբյուրների Աստղիկը Վահագնի կինն, սակայն կա նաև պնդում, որ դա Հելլենիզմից մնացած մասնիկ է։

Հայոց պատմություն․ Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը. Տրդատ 3-րդի գահակալությունը

Արշակունիներ, պարթևական արքայատոհմ։ Մ. թ. ա. 247 թվականին իշխանության է հասել Պարսկաստանում, և երկիրը կառավարել շուրջ կես հազարամյակ՝ մինչև մ. թ. 226 թվականը։ Այդ ընթացքում Մերձավոր Արևելքում տիրապետող էր հելլենիզմը:
Պարթև Արշակունիները կարողացել են իրենց գերիշխանությունը և տոհմական ճյուղերը հաստատել Մեծ Հայքում, Վիրքում և Աղվանքում: Հայաստանում Արշակունիները հաստատվել են 52 թվականից և իշխել մինչև 428 թվականը։
Հայ Արշակունիների տիրապետության ժամանակ Մեծ Հայքի թագավորությունը կրել է քաղաքական, տնտեսական, մշակութային փոփոխություններ։ Դրանց մեջ առանձնանում է ավատատիրական կարգերի հաստատումը (3-5-րդ դարեր), քրիստոնեության ընդունումը (301) և հայ գրերի գյուտը (405)։ 387թվականին Հայաստանը առաջին անգամ բաժանվել է Հռոմեական կայսրության և Սասանյան Պարսկաստանի միջև։ Արևմտյան հատվածում նոր թագավորներ չեն կարգվել, իսկ արևելյան հատվածում հայ Արշակունիներն իշխել են մինչև 428 թվականը։

Տրդատ 3-րդի գահակալումը

Տրադատ 3-րդը՝ հայոց թագավոր Խոսրով Բ Արշակունու որդին էր։
Հռոմեական զորքերի ուղեկցությամբ 287 թվականին Տրդատը գալիս է Մեծ Հայք՝ գահը վերադարձնելու։ Նրան է միանում նաև Անակի որդի երիտասարդ Գրիգորը՝ դառնալով արքայի հավատարիմ զինակիցը։ Նա Կեսարիայում քրիստոնեական կրթություն էր ստացել։ Պարսկաստանի դեմ տարած հաղթանակից հետո Տրդատ արքան առաջարկում է Գրիգորին ընծա մատուցել Անահիտ դիցուհուն։ Գրիգորը հրաժարվում է կուռքին զոհ մատուցել։ Իմանալով նաև, որ Գրիգորը Խոսրով թագավորին սպանած Անակի որդին է, Տրդատը պատվիրում է նրան գցել  Խոր Վիրապ, ուր Գրիգորը հրաշքով ապրում է 13 տարի։ Տրդատ Մեծը հրովարտակով կոչ է անում հպատակներին հավատարիմ մնալ հեթանոսական կրոնին և մահապատիժ է սահմանում քրիստոնյաների համար։

Ավանդության համաձայն, Տրդատ արքան որսի ժամանակ հիվանդանում է խոզակերպ հիվանդությամբ։
Գրիգորը Տրդատի հետ շրջում է Հայոց աշխարհում, քրիստոնեություն է քարոզում, քանդում է հեթանոսական հուշարձանները և նոր քրիստոնեականներ կառուցում դրանց տեղերում։ Տրդատ Մեծը ավագանու որոշմամբ Գրիգոր Լուսավորչին ուղարկում է Կեսարիա՝ եպիսկոպոս ձեռնադրվելու։ Կեսարիայից վերադառնալուց հետո նորընտիր կաթողիկոսը Արածանի գետում մկրտում է Տրդատ թագավորին և արքունիքին, ապա Տրդատ 3 Մեծի հետ ձեռնամուխ է լինում Էջմիածնի Մայր Տաճարի կառուցմանը։ 301 թվականին քրիստոնեությունը հռչակվում է Մեծ Հայքի պետական կրոն:

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы