Հայոց պատմություն․ Հայկական հարցը Բեռլինի վեհաժողովում

Բեռլինի վեհաժողովին արևմտահայության պահանջները ներկայացնելու համար ընտրվեց հայկական պատվիրակություն նախկին պատրիարք Մկրտիչ Խրիմյանի գլխավորությամբ: Նա իր քարտուղար և թարգմանիչ Մինաս Չերազի հետ մեկնեց Եվրոպա՝ մեծ տերությունների կառավարող շրջաններին ներկայացնելու հայ ժողովրդի ակնկալիքները: Խրիմյանը հանդիպումներ ունեցավ Իտալիայի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների, ապա Անգլիայի պետական գործիչների հետ:

Պատվիրակության մյուս անդամը Խորեն Նարբեյն էր, որը պատրիարքի հանձնարարությամբ մեկնեց Պետերբուրգ: Նա ռուսական ցարին ներկայացնելու էր հայության խնդրանքը՝ վեհաժողովի ժամանակ դրական լուծում տալ հայ ժողովրդի ձգտումներին: Վեհաժողովի օրերին նրանք պետք է հանդիպեին Բեռլինում:

Վեհաժողովն սկսվեց 1878թ. հունիսի 1-ին և ավարտվեց հուլիսի 1-ին: Դրան մասնակցում էին Իտալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի, Անգլիայի և Ռուսաստանի ներկայացուցիչները: Իբրև պարտված պետություն ներկա էր նաև Թուրքիայի պատվիրակությունը, որը Կիպրոսը Անգլիային զիջելով՝ ապահովեց նրա աջակցությունը: Պատերազմում հաղթած Ռուսաստանը Բեռլինում մնաց միայնակ, այստեղ ամեն մի պետություն հետապնդում էր իր շահը: Հայ պատվիրակությանը թույլ չտրվեց մասնակցել վեհաժողովի նիստերին: 16-րդ հոդվածը վերափոխվեց 61-ի: Հոդվածից հանվեց Հայաստան անվանումը, մնաց միայն «հայաբնակ մարզեր» անորոշ արտահայտությունը: Այս հոդվածով ոչ մի ժամկետ չէր նշվում բարենորոգումների կատարման համար, և դրանց մասին Բ. Դուռը պետք է հաշիվ տար ոչ թե Ռուսաստանին, այլ 6 մեծ պետություններին: Սրանց միջև գոյություն ունեցող հակամարտությունները թույլ չէին տալու միասնական գործողություններ ձեռնարկել Թուրքիայի դեմ: Մեծ բանավեճեր սկսվեցին Արևմտյան Հայաստանից Ռուսաստանին անցնող տարածքների հարցում: Անգլիայի պնդմամբ Թուրքիային վերադարձվեցին Էրզրումը, Ալաշկերտի հովիտը, Բայազետը և հարակից տարածքները: Ռուսաստանին մնացին միայն Բաթումը, Կարսը, Արդահանը, Արդվինը: Վերջին երեքից ստեղծվեց Կարսի մարզը, որը մինչև Առաջին աշխարհամարտի ավարտը մնաց Ռուսաստանի կազմում:

Հայ պատվիրակությունը Բեռլինից վերադարձավ հուսախաբ: Մկրտիչ Խրիմյանն զգաց, որ աղերսաթղթերը և խնդրագրերը չեն կարող օգնել հայությանը, որ ժողովուրդը կարող է փրկվել միայն պայքարով: Հայկական հարցը 61-րդ հոդվածով միջազգայնացվեց: Մեծ տերություններն իրենց քաղաքականությունը դարձրին Թուրքիայից որևէ պահանջ ունենալու պարագայում բարձրացնել հայկական հարցը՝ 61-րդ հոդվածի իրագործումը, արևմտահայության համար բարենորոգումներ կատարելու խնդիրը: Սուլթան Աբդուլ Համիդն զգաց այդ վտանգը և ծրագրեց հայկական հարցը վճռել յուրովի՝ զանգվածային կոտորածների միջոցով: Այդ չարիքը կանխազգացին հայ իրատես գործիչները՝ Գրիգոր Օտյանը, նաև Գարեգին Սրվանձտյանը, որոնք քարոզում էին, որ հայության ազատության խնդիրը հայ ժողովրդի ձեռքին է. «Հայաստանի մեջն է բուն հայկական խնդիրը, իսկ մենք Պեռլինի մեջ կորոնենք զայն»:

Հայոց պատմություն․1828-29թթ. ռուս-թուրքական պատերազմը: Ադրիանապոլսի պայմանագիրը

1828-ի ապրիլին սկսված ռուս-թուրքական պատերազմի գործողությունները տեղի են ունեցել Բալկանյան և Կովկասյան ռազմաճակատներում: Հունիսին ռուսական բանակը Ի. Պասկևիչի հրամանատարությամբ Գյումրիի մոտ անցել է Ախուրյանը և շարժվել դեպի Կարս: Պաշարելով քաղաքը՝ եռօրյա համառ մարտերից հետո’ հունիսի 23-ին, ռուս զորքերը տեղացի հայերի գործուն մասնակցությամբ գրոհով վերցրել են Կարսի անառիկ բերդը: Հուլիսի 24-ին գրավել են Ախալքսւլաքը, օգոստոսի 15-ին’ Ախալցխան, 28-ին’ Արդահանը: Նույն ամսին ռուսական զորքերի երևանյան ջոկատը զեներալ Ալեքսանդր Ճավճավաձեի հրամանատարությամբ մտել է Բայազետի ու Ալաշկերտի գավառներ, որտեղ բնակչության 80 %-ը հայ էր:Անգլիայի հրահրումով ու օգնությամբ, որ ձգտում էր ամեն կերպ կանգնեցնել ռուսական զորքերի առաջխաղացումը, Թուրքիան մեծ ուժեր էր կուտակել Կարինում (էրգրում) և 1829-ի գարնանն անցել է հարձակման: Հանկարծակի ներխուժելով Ախալցխա’ մեծ կորուստներ է պատճառել տեղի բնակիչներին ու կայազորին: Գեներալ Վալերիան Բեհբութովի և Բորժոմի կիրճով նրան օգնության հասած գեներալ Իվան Բուրցովի զորքերը փախուստի են մատնել թշնամու գերակշիռ ուժերին: Կարսի ուղղությամբ նույնպես հետ մղելով թուրքերի հարձակումները’ ռուսական զորքերը շարժվել են դեպի Կարին: Նրանց հետ էր նաև ռուս բա նաստեղծ Ալեքսանդր Պուշկինը: 1829-ի հունիսի 27-ին ռուսները գրավել են թուրքական վարչական ու ռազմ, նշանավոր կենտրոն Կարինը: Ա. Պուշկինն իր «Ճանապարհորդություն դեպի Արզրում» երկում նկարագրել է հայերի ոգևորությունը: 1829-ի հունիսին, երբ ռուսական զորքերն արշավել են Կարին, Վանի փաշան 15- հզ-անոց զորքով հարձակվել է Բայազետի վրա: Քաղաքի ռուսական կայազորը և 1000 հայ կամավորներ հունիսի 21-ին անցել են հակահարձակման ու թշնամուն դուրս շպրտել քաղաքից: Բայագետի հերոսական պաշտպանությունը ղեկավարել են գեներալներ Պոպովը և Պանյուտինը: Քաջի մահով է ընկել երիտասարդ հրետանավոր Սելիվանովը:Հուլիս-օգոստոսին ռուսական զորքերը գրավել են Օլթին, Քղին, Խնուսը, Մուշը, Դերջանը, Բաբերդը, Գյումուշխանեն և մոտեցել Տրապիզոնին: Մարտերին մասնակցող բազում դեկաբրիստ սպաներից գեն. Բուրցովը զոհվել է Բաբերդի մերձակայքում: Մայրաքաղաքի’ Կ.Պոլսի մատույցներում ռուս, զորքերի հայտնվելը հարկադրել է թուրք, կառավարությանը հաշտություն խնդրել: 1829-ի սեպտեմբերի 2-ին Ադրիանապոլիս քաղաքում կնքվել է պայմանագիր, որով Ռուսաստանին են անցել Սև ծովի կովկասյան ափերը’ Կուբանից մինչև Փոթի ներառյալ, Ախալցխան ու Ախալքալաքը: Պայմանագիրը չարդարացրեց արևմտահայերի հույսերը, որոնք նույնպես ձգտում էին միանալ Ռուսաստանին: Արևմտաեվրոպական մեծ պետությունների ճնշման տակ Ռուսաստանը հարկադրված Թուրքիային է վերադարձրել Կարսը, Արդահանը, Կարինը, Մուշը, Բայազետը, Ալաշկերտը և գրաված մյուս շրջանները: Դժգոհելով պայմանագրից’ Պասկևիչը Նիկոլայ I ցարին առաջարկել է գոնե Կարսն ու Բայազետը’ որպես ռազմավար, կենտրոններ, չվերադարձնել Թուրքիային:Օգտվելով պայմանագրի 13-րդ հոդվածի ընձեռած հնարավորությունից’ 1829-30-ին Կարինի, Կարսի, Բայազետի շրջաններից Ռուսաստանին անցած տարածքներ տեղափոխվել է շուրջ 80 հազար հայ: Կարինցիները հաստատվել են հիմնականում Ախալցխայում և Ախալքալաքում, կարսեցիները ’ Շիրակի ու Թալինի շրջաններում, բայազետցիները’ Սևանա լճի ավազանում, Կարինի հայերի հետ գաղթած հույները’ Ծալկայի շրջանում: Այս վերաբնակիչները նույնպես 6 տարով ազատվել են հարկերից ու տուրքերից, կարիքավորներին տրվել է դրամական օգնություն:

Հայոց պատմություն․1826-28թթ. ռուս-պարսկական պատերազմը: Թուրքմենչայի պայմանագիրը

1826 թ-ի հուլիսի 16-ին ներխուժել են Ռուսաստանին անցած տարածքներ: Աբբաս Միրզան 60-հզ-անոց բանակով շարժվել է դեպի Թալիշ և Ղարաբաղ՝ Թիֆլիս արշավելու նպատակով: Պարսիկները գրավել են Ելիզավետպոլը, իսկ հուլիսի 26-ին պաշարել են Շուշիի բերդը: Ռուսական կայազորը և բերդում ապաստանած հայերը, գնդապետ Իվան Ռեուտի հրամանատարությամբ, դիմել են ինքնապաշտպանության: Գեներալ Երմոլովի հրամանում ասվում էր. «Պաշտպանվեցե՜ք մինչև վերջին մարդը: Հայերին զինե՜ք մեծ քանակությամբ, նրանք կպաշտպանվեն: Սպասեցե՜ք մեզ»: Շուշիի 47-օրյա պաշտպանությամբ ձախողվել են թշնամու ռազմական պլանները: Սեպտեմբերի 3-ին հայազգի գեներալ Վալերիան Մադաթովը Շամքորի մոտ 2-հզ-անոց զորաջոկատով պարտության է մատնել Աբբաս Միրզայի 10-հզ-անոց զորամասին, սեպտեմբերի 5-ին գրավել Ելիզավետպոլը: Աբբաս Միրզան, թողնելով Շուշիի պաշարումը, շարժվել է Մադաթովի զորաջոկատին ընդառաջ, որին միանալու էր շտապում գեներալ Իվան Պասկևիչը: Սեպտեմբերի 13-ին Ելիզավետպոլի մոտ 8-հզ-անոց ռուսական զորամասը ջախջախել է Աբբաս Միրզայի 35-հզ-անոց բանակը և նրա մնացորդները շպրտել Արաքսից այն կողմ: 1827 թ-ի մարտին Երմոլովին փոխարինել է Իվան Պասկևիչը: Ապրիլի 2-ին ռուսական առաջապահ զորքերը և հայ կամավորական գնդերը, գեներալ Կոնստանտին Բեկենդորֆի գլխավորությամբ, Ապարանով մտել են Երևանի խանության սահմանները, ապրիլի 13-ին ազատագրել Էջմիածինը: Մայիսի 13-ին ռուսական գլխավոր ուժերը, Պասկևիչի հրամանատարությամբ, մտել են Երևանի խանություն և հունիսի 8-ին հասել Էջմիածին: Գեներալ Աֆանասի Կրասովսկու դիվիզիային թողնելով ապրիլի 27-ից պաշարված Երևանը՝ Պասկևիչը գլխավոր ուժերով շարժվել է դեպի Նախիջևանի խանություն: Հունիսի 26-ին գրավել է Նախիջևանը, հուլիսի 5-ին Ջևան-Բուլաղում պարտության մատնել պարսկական բանակին: Հուլիսի 7-ին հանձնվել է Աբբասաբադ ամրոցը: Սակայն շոգի և հիվանդությունների պատճառով Ա. Կրասովսկին թողել է Երևանի պաշարումը և իր դիվիզիային հանգստի տարել Արագածի լանջերը: Աբբաս Միրզան, օգտվելով իրավիճակից, 30-հզ-անոց բանակով թևանցել է ռուսական բանակին և պաշարել Էջմիածինը: Ա. Կրասովսկին շտապել է օգնության: Օգոստոսի 17-ին Օշական գյուղի մոտ թվով տասն անգամ գերազանցող պարսկական զորքերի հետ ճակատամարտում հաղթել են ռուսները:

Թուրքմենչայի Պայմանագիրը 1828 , ստորագրվել է Ռուսաստանի և Պարսկաստանի միջև փետրվարի 10-ին, Պարսկաստանի Արևելյան Ադրբեջան նահանգի Թուրքմենչայ գյուղում՝ 1826-1828 թթ. ռուս–պարսկական պատերազմներին վերջ տալու համար։1828 թ. Թուրքմենչայի պայմանագիրը կնքվել է Ռուսաստանի և Իրանի միջև՝ նշանավորելով 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի ավարտը։ Պայմանագիրը ստորագրվել է փետրվարի 21-ին Թուրքմենչայ գյուղում։ Ռուսական կողմից այն ստորագրել է Իվան Պասկևիչը, Պարսկաստանի կողմից՝ արքայազն Աբաս-Միրզան։ Խաղաղության պայմանների մշակմանը մասնակցել է Ալեքսանդր Գրիբոյեդովը։

Այն կնքելով՝ երկու երկրները համաձայնվեցին հետևյալի մասին։

  1. Պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն՝ Իրանը հանձնում է Երևանը և այսօր Ադրբեջանի մաս կազմող՝ Նախիջևանը, Թալիշը, Օրդուբադը և Արրան նահանգի Մուղան շրջանները Ռուսաստանին, ինչպես նաև այն շրջանները, որ Ռուսաստանին էր հանձնել Գյուլիստանի պայմանագրի ընթացքում։
  2. Արաքսն է նոր սահմանը Իրանի և Ռուսաստանի միջև, «Արարատ ղալայից մինչև Ասթարա գետի ելանցքը»։
  3. Պայմանագրի 6-րդ հոդվածի համաձայն՝ Իրանը խոստացավ Ռուսաստանին վճարել 10 քորուր ոսկի (1828 թ. արժույթով)։
  4. Պայմանագրի 8-րդ հոդվածի համաձայն՝ պարսկական նավերը կորցնում են իրենց իրավունքները Կասպից ծովում և իր ափերին շրջելու, որը տրվում է Ռուսաստանին։
  5. Իրանը ճանաչում է կապիտուլյացիայի իրավունքներ Պարսկաստանում գտնվող ռուսերի համար։
  6. Պայմանագրի 10-րդ հոդվածի համաձայն՝ Ռուսաստանը շահում է իր հյուպատոսարան պատվիրակներին Պարսկաստանում այլուր ուղարկելու իրավունքը։
  7. Պայմանագրի 13-րդ հոդվածի համաձայն՝ պատերազմի գերիների փոխանակում։
  8. Պայմանագրի 10-րդ հոդվածի համաձայն՝ Պարսկաստանը ուժադրված է տնտեսական պայմանագրեր կնքել Ռուսաստանի հետ՝ ինչպես որ Ռուսաստանը կոնկրետացնի։
  9. Պայմանագրի 7-րդ հոդվածի համաձայն՝ Ռուսաստանը խոստանում է աջակցել Աբբաս Միրզային որպես Պարսկաստանի թագաժառանգը Ֆաթհալի Շահի մահից հետո։
  10. Պարսկաստանը պաշտոնապես ներողություն է խնդրում իր կողմից Գյուլիստանի պայմանագրի համաձայնությունների խախտման համար։
  11. Պայմանագրի 15-րդ հոդվածի համաձայն՝ Ֆաթհալի Շահը խոստանում է հյուսիսարևմտյան շրջանում որևէ խանությունների անջատման շարժունմերը չհալածել։

Զինված պայքարը Արցախում և Սյունիքում

Արցախում

18-րդ դարասկզբին Իրանը հայտնվել էր չափազանց ծանր դրության մեջ։ Դա նպաստավոր պայմաններ ստեղծեց հպատակ ժողովուրդների ազատագրական պայքարի ծավալման համար։ Ապստամբած աֆղաններին հաջողվեց 1722թ. գրավել Իրանի մայրաքաղաք Սպահանը։ Իրավիճակից շտապեց օգտվել դեպի հարավ ՝ մերձկասպյան տարածքներին տիրանալ ձգտող Ռուսաստանը։ Պարսից շահին ապստամբներից պաշտպանելու պատրվակով կայսր Պետրոս 1-ը 1722թ. արշավանք կազմակերպեց դեպի Իրան։ Ռուսաց կայսրի արշավանքի լուրը մեծ ոգևորություն առաջացրեց հայ գործիչների շրջանում։ Արցախի մելիքները այդ ժամանակ կազմակերպել էին 12000 — անոց զորք։ Դրանից 10000-ը Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանի ցուցումով մեկնեց Գանձակի մոտակա Չոլակ վայրը ՝ սպասելու ռուսական զորքի գալուն։ Հայկական զորքը Չոլակից վերադարձավ Արցախ և ձեռնամուխ եղավ երկրամասի ինքնապաշտպանությանը։ Ազատագրական պայքարին օժանդակելու նպատակով Շիրվանից Արցախ եկած Ավան և Թարխան հարյուրապետերը ՝ իրենց համախոհներով։ Գյուլիստանում, Շուշիում, Ավետարանոցում, Ջրաբերդում, Քարագլխում և այլ վայրերում կազմակերպվեցին պաշտպանական ամրոցներ ՝ սղնախներ։ 1723թ. հունիսին թուրքական զորքերը գջզավթեցին Թիֆլիսը և շարժվեցին Գանձակ։ Ռուս-թուրքական մրցակցությունը այդ ժամանակ հանգուցալուծվեց 1724թ. հունիսի 12-ին Կոստանդնուպոլսում կնքված պայմանագրով։ Այսրկովկասյան տարածաշրջանի և Ատրպատականի պարսկական տիրույթները բաժանվեցին Ռուսսաստանյան և Օսմանյան կայսրությունների միջև։ Վրաստանը և Արևելյան Հայաստանը ամբողջությամբ թողնվեցին Օսմանյան կայսրության տնօրինությանը։ Ռուսաստանը այլևս չէր կարող օգնության հասնել հայկական ուժերին, որոնք հակառակ թուրքերի պահանջներին, շարունակում էին զինված պայքարը։ Թուրքական զորքերը 1724թ. գարնանը ներխուժելով Արարատյան դաշտ սկսում են ավերել հայկական բնակավայրերը։ Կարբի գյուղի ոնակիչները 40 օրվա համառ դիմադրությունից հետո միայն վայր դրեցին զենքը, երբ թշնամին խոստացավ չմտնել իրենց բնակավայրը։ Հունիսի 7-ին թուրքական զորքը պաշարեց Երևանը։ Պաշտպանության համար ոտքի կանգնեց նաև մերձակա հայկական գյուղերի բնակչությունը։

Հակառակորդի գրոհները մատնվում էին անհաջողության։ Պարենի ու զինամթերքի սպառման պատճառով 1724թ. սեպտեմբերի 26-ին Երևանը անձնատուր եղավ։ Թուրքերի կորուստը կազմեց շուրջ 20000 մարդ։ Երևանի պաշտպանությունը ցույց տվեց հայ ժողովրդի ազատասիրության բարձր ոգին։ Դրա շնորհիվ կասեցվեց թուրքական զորքերի առաջխաղացումը Արցախին ՝ հնարավորություն տալով տեղի ուժերին ժամանակ շահելու և նախապատրաստվելու ահեղ մարտերին։ Արցախի ազատագրական ուժերը 1724թ. թուրքական զորքերի դեմ համատեղ գործելու մասին համաձայնագիր կնքեցին Գանձակի մահմեդականների հետ։ Համագործակցելու առաջարկներ արվեցին նաև պարսկական իշխանություններին։ Հուսադրող էր ազգային գործիչ Իվան Կարապետի ժամանումը Ռուսաստանից ՝ ազատագրական պայքարին օժանդակելու խոստումներով։ 1725թ. մարտին թուրքական երեք զորամասեր ներխուժեցին Վարանդա գավառ։ Կորուստներից խուսափելու համար մելիքները դիմեցին հնարամտության։ Շուրջ 6000 թուրք զինվորների տեղավորելով հայկական գյուղերում ՝ հայ ինքնապաշտպանական ուժերը գիշերային հանկարծակի գրոհով ոչնչացրին նրանց։ Այս հաղթական գործողությունը բարձրացրեց հայերի ինքնավստահությունը և մարտունակությունը։ Անհաջողության մատնվեց նաև Արցախի դեմ թուրքական հաջորդ հարձակումը։ 1726թ. Օսմանյան զինուժի ՝ Շուշին գրավելու փորձերը հաջողություն չունեցան։ Ութօրյա մարտերում տալով մոտ 800 զոհ ՝ թուրքերը նահանջեցին Գանձակ։ Չստանալով Ռուսաստանից խոստացված օգնությունը և ցանկանալով կանխել հետագա արյունահեղությունը ՝ հայկական ուժերի մի մասը դադարեցրեց պայքարը։ 1728թ. մահացավ Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանը։ Հաջորդ տարի Ավան և Թարխան հարյուրապետերի գլխավորությամբ հայ զինվորականության մի մասը տեղափոխվեց ռուսաստանյան բանակ ՝ մտնելով նորաստեղծ «Հայկական էսկադրոնի» կազմը։ Սակայն 1729-1731թթ. թուրքական նվաճողների դեմ շարունակում էր պայքարել Գյուլիստանի սղնախը ՝ Աբրահամ սպարապետի գլխավորությամբ։ Արցախի զինված պայքարը ոգեշնչող դեր ունեցավ հայ ժողովրդի հետագա սերունդների համար ՝ հավատ ներշնչելով սեփական ուժերի նկատմամբ։

Սյունիքում

Սյունիքում հայկական ուժերը սկզբնական շրջանում համախմբված չէին։ Անհանգստացնող հանգամանք էր նաև այնտեղ պարսկամետ ուժերի ազդեցությունը։ Սյունիքում զինված շարժումը նախապես ուղղված էր հյուսիսից անընդհատ արշավող լեզգի հրոսակախմբերի հետ։ Ազատագրական շարժումը համախմբելու համար քայլեր ձեռնարկվեցին։ Հայաստան ուղարկված հայ զինվորականները Դավիթ բեկի գլխավորությամբ 1722թ. հասան Սյունիք և հաստատվեցին Շինուհայր ավանում։ Շուտով նրանց շուրջ համախմբվեցին տեղի զինվորական ուժերը։ Դավիթ բեկի ղեկավարությամբ ստեղծվեց ռազմական խորհուրդ, զորքի սպարապետ նշանակվեց Մխիթարը։ Առաջին լուրջ հարվածը 1722թ. աշնանը հասցվեց Ջևանշիր կոչվող քոչվոր ցեղին։ Այդ հաղթանակը մեծ հեղինակություն բերեց Դավիթ բեկին։ Հայկական ուժերը միավորելու գործում կարևոր նշանակություն ունեցավ հավատուրաց մելիք Բաղրին ենթակա ՝ Տաթևի մոտ գտնվող ամրոցի գրավումը։ Դավիթ բեկի պահանջով Բաղրին գլխատեցին։ Այս իրադարձություններից հետո Տաթևը դարձավ Դավիթ բեկի նստավայրը։ Շրջակա մահմեդական տիրակալների դեմ վճռական ՝ հաղթական ճակատամարտը տեղի ունեցավ Չավնդուրի մոտ։ Հետագայում հայկական ուժերի կարևոր հաղթանակներից էր Զևայի և Որոտանի բերդերի ազատագրումը։ Ավելի քան մեկամյա պայքարից հետո հաջողվեց Սյունիքի մեծ մասը ազատագրել։ Դավիթ բեկի գլխավորությամբ 1724թ. ստեղծվեց Կապանի Մեծ իշխանությունը, որի կենտրոնը դարձավ Հալիձորի բերդը։ Ահագնացող օամանյան վտանգը պարսից Թահմասպ 2-րդ շահին ստիպեց ճանաչել հայկական իշխանությունը։ Շահը Դավիթ բեկին իրավունք վերապահեց դրամ հատելու և ապա դաշինք կնքեց նրա հետ: Նա կոչ արեց շրջակա պարսկական կառավարիչներին ճանաչելու Սյունիքի հայկական իշխանությունը, ռամական օժանդակություն ցուցաբերելու և գործելու համաձայնեցված: Երևանը գրավելուց հետո թուրքական զորքերը շարժվեցին դեպի Սյունիք և Ատրպատական: 1727թ. մարտին թշնամին պաշարեց Հալիձորի բերդը: Որոշվեց ճեղքել պաշարումը և անցնել հակահարձակման: Շուրջ երեք հարյուր զինյալներ Մխիթարի և տեր Ավետիսի գլխավորությամբ աննկատ դուրս եկան բերդից: Նրանք հանկարծակի հարվածեցին թշնամուն և խուճապի մատնելով, մեծ կորուստներ պատճառեցին: Թշնամին կորցրեց 148 մարտական դրոշ: Հալիձորի հաջողությունը թուրքերի դեմ տարած ամենախոշոր հաղթանակն էր: Այն ամրացրեց զորքի և բնակչության վստահությունը սեփական ուժերի նկատմամբ, նոր թափ հաղորդեց զինված պայքարին: Հայկական զինուժը հետապնդելով թշնամուն ազատագրեց Մեղրին: Հալիձորի և Մեղրու հաղթանակները ամրապնդեցին հայոց պետականությունը Սյունիքում:

Հայոց պատմություն․Հայոց թագավորության հռչակումը Կիլիկիայում: Լևոն 1-ին Մեծագործ

Բագրատունյաց թագավորության անկումից հետո Փոքր Ասիայի հարավ-արևելքում ՝ Կիլիկիայում, առաջացավ հայկական նոր պետականություն։ Կիլիկիան հարավից սահմանակից էր Միջերկրական ծովին, հյուսիսում նրա սահմանները հասնում էին մինչև Տավրոսի լեռները։ Վաղ ժամանակներից սկսած ՝ հայերը բնակություն են հաստատել Կիլիկիայում։ 11-րդ դարի երկրորդ կեսին հայերը մեծամասնություն էին կազմում Կիլիկիայում, ուր ապրում էին նաև հույները, ասորիները և արաբները։ Հայկական պետական կազմավորումներից ամենակենսունակը եղավ Ռուբինյան իշխանությունը։ Իշխանապետության հիմնադիր-իշխանը Ռուբեն Ա-ն  է: Նրա անունով իշխանապետությունը կոչվում է Ռուբինյանների: Անիի Բագրատունյաց թագավորության անկումից մի քանի տասնամյակ անց Բագրատունի վերջին թագակիր Գագիկ Բ-ի թիկնապահ Ռուբեն իշխանը հայոց նոր պետականություն ստեղծեց Կիլիկիայում: Տեղի հայերի աջակցությամբ տիրանալով Լեռնային Կիլիկիայի Բարձրբերդ, Կոպիտառ ու Կոռոմոզոլ (Կոլիմոզոլ) բերդերին՝ նա 1080 թ-ին թոթափեց Բյուզանդիայի գերիշխանությունը և հիմնեց անկախ ու ընդարձակ  իշխանություն: Ռուբենի ավագ որդի Կոստանդին Ա-ն սելջուկյան թյուրքերից և բյուզանդացիներից ազատագրեց մի շարք հայաբնակ գավառներ, քաղաքներ ու բերդեր: 1098 թ-ին գրավեց ռազմավարական կարևոր նշանակության Վահկա բերդը և դարձրեց իշխանանիստ կենտրոն: Լեռնային Կիլիկիայում ձևավորված Ռուբինյան պետության հետագա գոյատևման համար կարևոր էր Դաշտային Կիլիկիայի գրավումը։ Անհրաժեշտ էր ձեռք բերել գյուղատնտեսության համար կարևոր կենսական տարածքներ և առևտրական ճանապարհների վրա ընկած քաղաքներ, ինչպես նաև Միջերկրական ծովի ափերի նավահանգիստները։ Այդ խնդիրը լուծելու համար Ռուբինյանները պայքարի մեջ մտան Բյուզանդիայի, խաչակիրների և սելջուկների դեմ։ Կոնստադինին հաջորդեց նրա որդի ՝ Թորոս Ա-ն։ Նա Կիլիկյան Հայաստանի սահմանները ընդարձակեց դեպի հարավ, 1104թ. գրավեց Սիսը և Անավարզա քաղաքները ՝ դարձնելով վերջինիս մայրաքաղաք։

Լևոն 1

Թորոսին հաջորդեց նրա եղբայր ՝ Լևոն 1-ը։ Նա վճռեց տիրել Դաշտային Կիլիկիային։ Լևոնը Բյուզանդացիներից խլեց ՝ Մսիս, Ադանա և Տարսոն քաղաքները։ Համառ պայքարից հետո Կիլիկյան Հայաստանի սահմանները հարավում հասան մինչև Միջերկրական ծով։ 1135–36 թթ-ին, կռվելով Անտիոքի դքսության ու Երուսաղեմի թագավորության դեմ, հաջողությամբ ազատագրեց Կիլիկիայի հարավարևելյան հայաբնակ շրջանները: 1137թ. գարնանը բյուզանդական մի մեծ բանակ կայսեր գլխավորությամբ գրավեց Դաշտային Կիլիկիայի մի շարք քաղաքներ։ Լևոնը հայկական փոքրաթիվ ուժերի հետ ամրացավ Վահկա բերդում, որի պաշտպանությունը տևեց վեց ամիս։ Ի վերջո Վահկան ևս հանձնվեց։ Լևոնի կնոջ և երկու որդիների ՝ Ռուբենի ու Թորոսի հետ շղթայակապ տարվեց Կոստանդնուպոլիս։ Կիլիկիայում ստեղծված հայկական պետությունը մի քանի տարով դադարեց գոյությոգն ունենալուց։ Գերված Լևոնը մահացավ բանտում, իսկ Ռուբենին կայսեր հրամանով մահապատժի ենթարկեցին։ Թորոսը փախուստի դիմեց, վերադարձավ Կիլիկիա և գլխավորեց հայ ժողովրդի ազատագրական պայքարը։

Հայոց պատմություն․ Հայ ազատագրական պայքարի վերելքը: Իսրայել Օրի

Էջմիածնի 1677թ. ժողովը: Հակոբ Ջուղայեցի

Հայաստանի ազատագրության հարցը քննարկելու նպատակով Ամենայն հայոց կաթողիկոս Հակոբ Ջուղայեցին Էջմիածնում 1677թ. գումարեց գաղտնի ժողով։ Մասնակցում էին աշխարհիկ և հոգևոր 12 գործիչներ։ Ժողովը որոշեց դիմել Եվրոպայի օգնությանը։ Կաթողիկոսի գլխավորությամբ կազմված պատվիրակությունը 1678թ. վերջին մեկնեց Կոստանդնուպոլիս ՝ Եվրոպա անցնելու համար։ Կոստանդնուպոլսից կաթողիկոսը փորձեց կապեր հաստատել Հռոմի պապի՝ Ռեչ Պոսպոլիտայի և այլ երկրների տիրակալների հետ։

Իսրայել Օրու գործունեությունը

Իսրայել Օրին հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ է և դիվանագետ: Նրա անվամբ է պայմանավորված 17-րդ դարի վերջի և 18-րդ դարի սկզբի հայ ազգային-ազատագրական շարժումը: Իսրայել Օրին Սբ Էջմիածնում գումարված գաղտնի ժողովում (1677 թ.) ընտրված պատվիրակների և հոր՝ Մելիք Իսրայելի հետ 1678 թ-ին մեկնել է Եվրոպա՝ Հայաստանի ազատագրության հարցը ներկայացնելու նպատակով: Առաքելությունը ձախողվել է և 1680 թ-ին Կոստանդնուպոլսում մահացել է կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցին և պատվիրակությունը վերադարձել է Հայաստան:

Օրին մեկնել է Վենետիկ, 1683 թ-ին՝ Փարիզ, անցել զինվորական ծառայության (հետևազորի լեյտենանտ, հեծելազորի կապիտան), 1688–95 թթ-ին մասնակցել է անգլո-ֆրանսիական պատերազմին: 1695 թ-ին անգլիացիները գերեվարել են նրան և նա եղել է Հայդելբերգի, Ֆրանկենթալի և Մանհայմի մատակարարման կոմիսար: 1698 թ-ին կայսընտիր իշխան Հովհան Վիլհելմին հորդորել է նվաճել Հայաստանը և Օսմանյան կայսրության թիկունքում ստեղծել անկախ Հայաստան ու Վրաստան:

Հովհան Վիլհելմն Իսրայել Օրու միջոցով թղթեր է հղել Քարթլիի թագավոր Գիորգի XI-ին, հայ մելիքներին, Ամենայն հայոց և Աղվանից կաթողիկոսներին՝ մանրամասն տեղեկություններ խնդրելով Հայաստանի ու հարակից երկրների տնտեսական, քաղաքական ու ռազմական կացության մասին: 1699 թ-ին ուղևորվել է Հայաստան: Մելիք Սաֆրազի աջակցությամբ Սիսիանի Անգեղակոթ գյուղում 1699թ. հրավիրվում է գաղտնի խորհրդակցության։ Որոշվում է լիազորել Օրուն շարունակելու բանակցությունները արևմտաեվրոպական երկրների և Ռուսաստանի հետ։ Վիլհեմին ուղղված նամակում հայ մելիքները հավաստիացնում էին, որ ռազմական օգնության դիմաց պատրաստ են նրան ճանաչելու Հայաստանի թագավոր։ Վերադառնալով Եվրոպա ՝ Օրին Վիլհեմին է ներկայացնում է Հայաստանի ազատագրության ՝ Պֆալցյան ծրագիր, որը բաղկացաղ է 36 կետից։ Կայսընտիր իշխանը, հավանություն տալով Օրու ծրագրին, առաջարկում է ստանալ նաև Ֆլորենցիայի և Ավստրիայի իշխանությունների համաձայնությունը։ Ֆլորենցիայի դուքսը խոստանում է զորք տրամադրել, սակայն ավստրիական կայսրը, ով Օսմանյան կայսրության հետ հաշտության պայմանագիր էր կնքել, հրաժարվում է օգնել։ Եվրոպայում Հայաստանի ազատագրության համար անհրաժեշտ օժանդակություն չստանալով ՝ Օրին Վիլհեմի աորհրդով այս անգամ մեկնում է Ռուսաստան։ 18-րդ դարի սկզբին Ռուսաստանը գործուն պայքար էր սկսել Բալթիկ, Սև և Կասպից ծովերին հաստատվելու համար։ 1701թ. ամռանը Օրին Պյոտր 1 ցարին է ներկայացնում Ռուսաստանի օգնությամբ Հայաստանը ազատագրելու ծրագիր։ Պետրոս 1-ը, ով Շվեդիայի կժդեմ պատերազմի մեջ էր (Հյուսիսային պատերազմ, 1700-1721թթ.), Օրուն հուսադրում է, որ պատերազմի բարեհաջող ավարտից հետո կզբաղվի Հայաստանի հարցով։ Այսրկովկասում և Պարսկաստանում տիրող իրավիճակին ծանոթանալու նպատակով ցարը Օրու ղեկավարությամբ պատվիրակություն է ուղարկում Պարսկաստան ՝ նրան տալով ռուսական բանակի գնդապետի զինվորական աստիճան։ Առաքելության նկատմամբ ավելորդ կասկածներ չհարուցելու նպատակով Իսրայել Օրին մեկնում է Եվրոպա, որտեղ որոշվում է, որ ինքը պետք է մեկնի Պարսկաստան ՝ որպես Հռոմի պապի դեսպան։ Օրին նամակ է վերցնում Հռոմի պապից, որով վերջինս խնդրում էր պարսից շահին ՝ քրիստոնյաներին չենթարկել հալածանքների։ Վերջապես Օրին իր դեսպանախմբով 1708թ, ուղևորվում է դեպի Այսրկովկաս և Պարսկաստան։ 1709թ. լինում է Պարսկաստանի մայրաքաղաք Սպահանում և նույն թվականի կեսերին բռնում վերադարձի ճանապարհը։ Ռուսաստան միանալիս Օրուն միանում է Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանը։ Վերջինս, ամենայն հավանականությամբ, պետք է պաշտոնապես Հայաստանի ազատագրության հարցի շուրջ բանակցեր Պյոտր 1-ի հետ, բայց 1711թ. օգոստոսին մերձկասպյան Աստրախան քաղաքում տարօրինակ հանգամանքներում Իսրայել Օրին հանկարծամահ է լինում։ Եսայի Հասան-Ջալալյանը հարկադրված վերադառնում է հայրենիք։

Հայոց պատմություն․Հայկական մշակույթը 10-14-րդ դարերում. Կրթական համակարգը, Պատմագրությունը

Կրթական համակարգը

10-14-րդ դարերում նպաստավոր պայմաններ կային նոր կրթական համակարգի առաջացման և զարգացման համար։ Այդ ժամանակ դպրոցները հիմնականում եկեղեցու տնօրինության տակ էին։ Կային ՝ ծխական, վանական և տաճարային դպրոցներ։ Արդեն 9-րդ դարի վանական և տաճարային դպրոցների հիման վրա ձևավորվեցին նոր վարդապետարաններ։ Այդ ժամանակ կրթական համակարգը հիմնականում բաղկացած էր տարրական և բարձրագույն տիպի դպրոցներ։ Բարձրագույն դպրոցում ուսումը տևում էր 7-8 տարի։ 10-14-րդ դարերում ուսումնական գործը կազմակերպող նշանավոր գործիչներից էին Գրիգոր Մագիստրոսը, Հովհաննես Իմաստասերը, Եսայի Նչեցին, Վահրամ Բաբունին, Գրիգոր Տաթևացին։ Միջնադարյան Հայաստանի նշանավոր ուսումնական կենտրոններից էին Սանահինի և Հաղպատի վարդապետարանները։ Իրենց գիտամանկավարժական գործունեությունը այստեղ են անցկացրել ժամանակի նշանավոր գործիչներ Վարդան Արևելցին, Դավիթ Ալավկաորդին և ուրիշներ։ Ժամանակի նշանավոր կրթական կենտրոններից էր նաև Նարեկի վարդապետարանը, որտեղ կրթություն է ստացել աշխարհահռչակ բանաստեղծ Գրիգոր Նարեկացին։ 12-րդ դարից սկսվում է բարձրագույն դպրոցների վերելքի ժամանակաշրջանը։ Համահայկական նշանակություն ունեցող բարձրագույն դպրոց էր Անիի վարդապետարանը, որի ուսուցչապետը Հովհաննես Իմաստասերն էր։ Հայկական մշակույթի զարգացման գործում նշանակալից դեր խաղաց Գոշավանքի վարդապետարանը։ Այն իր ծաղկումը ապրեց առակագիր Մխիթար Գոշի օրոք։ Հայկական կրթական մշակույթային կյանքի զարգացման գործում շատ կարևոր դեր է խաղացել Գլաձորի համալսարանը։ 1280-ական թթ. հիմնադրված դպրոցը Եսայի Նչեցու տարիներին հայտնի դարձավ «Գլաձորի համալսարան» անունով։ Մեծ էր նաև Տաթևի համալսարանի դերը։ 14-րդ դարի երկրորդ կեսից մինչև 15-րդ դարի առաջին սկիզբը համալսարանի համալսարանի առաջացման գործունեության շրջանն էր։ Նրա ուսումնական և գիտական աշխատանքները ղեկավարում էին նշանավոր գիտնականներ ՝ Հովհան Որոտնեցին և Գրիգոր Տաթևացին։ Կիլիկիայում գործող բարձրագույն դպրոցների շարքում մեծ հռչակ էր վայելում Սսի համալսարանը։ Հայտնի էր նաև Սկևռայի դպրոցը, որը հատկապես մեծ դեր ուներ Կիլիկյան Հայաստանի վանական տիպի դպրոցների շարքում։ Մանրանկարչության, արվեստի և երաժշտության զարգացման գործում մեծ դեր խաղաց Հռոմկլայի կաթողիկոսարանյին դպրոցը։

Պատմագրությունը

9-րդ դարի վերջերից սկսած ՝ հայ պատմագրությունը վերելք է ապրում։ Զարգացած միջնադարում առաջացան հայ պատմագրությաննոր ժանրեր ՝ համաշխարհային պատմությունը և տարեգրությունը։ Վերջինիս դեպքում պատմությունը շարադրում էին կամառոտ ՝ ըստ ժամանակագրական հերթականության։ Հայոց պատմության շարքը շարունակում է նշանավոր հասարակական-քաղաքական գործիչ, կաթողիկոս Հովհաննես Դրասխանակերտցին։ Նա իր «Հայոց Պատմություն» աշխատության շարադրանքը սկսում է Հայկի ու Բելի առասպելից և հասցնում իր ապրած ժամանակաշրջանը ՝ 10-րդ դարի առաջին տասնամյակները։ Հայոց պատմության շարքի հաջորդ պատմագիրը Արիստակես Լաստիվերցին է։ Նրա «Պատմություն» աշխատությունը ներառում է 1000-1071 թթ. ժամանակաշրջանի իրադարձությունները ՝ հայ-բյուզանդական հարաբերությունները և սելջուկների արշավանքները։ 13-րդ դարի պատմագիր է Կիրակոս Գանձակեցին։ Նրա «Հայոց Պատմությունը» ընդգրկում է քրիստոնեության ընդունումից մինչև 1265թ. ընկած ժամանակահատվածը։ Հայ պատմագրության մեջ համաշխարհային պատմության շարադրանքի ժանրը ՝ որպես նոր ուղղություն, հիմնադրել է Ստեփանոս Տարոնեցին։ Նրա աշխատությունը կոչվում է «Տիեզերական պատմություն»։ Համաշխարհային պատմության շարադրելու երկրորդ փորձը կատարեց 13-րդ դարի նշանավոր մատենագիր ՝ Վարդան Արևելցին։ Նրա «Տիեզերական պատմություն» աշխատությունը ընդգրկում է «անսկիզբ ժամանակներից» մինչև 1267 թվականը։ 10-14-րդ դարերի հայ պատմագրության մեջ շարունակվում էր Հայաստանի առանձին տարածաշրջանների պատմության շարադրանքը։ Այս ժանրի հիմնադիրը Մովսես Կաղանկատվացին է։ Այս ժանրով ստեղծագործող հաջորդ պատմիչը Թովմա Արծրունին էր։ Նրա «Արծրունիների տան պատմության» աշխատությունը նվիրված է Վասպուրականի նահանգի և Արծրունիների տոհմի պատմությունը։ 13-րդ դարի երկրորդ կեսի նշանավոր եկեղեցական-քաղաքական գործիչ Ստեփանոս Օրբելյանի «Պատմութիւն նահանգին Սիսական» աշխատությունը նվիրված է Սյունիքի նահանգի պատմությունը։ 13-րդ դարի նշանավոր ժամանակագիր էր Կիլիկյան Հայաստանի պետական գործիչ, օրենսգիր Սմբատ Գունդստաբլը։ Իր «Տարեգիրք» աշխատությունում նա համառոտ պատմում է Բագրատունյաց թագավորության շրջանի իրադարձությունները և Կիլիկյան Հայաստանի պատմական դեպքերը։ 10-14-րդ դարերի հայ պատմիչների աշխատությունները կարևոր սկզբնաղբյուր է ոչ միայն հայ ժողովրդի, այլ Առաջավոր Ասիայի երկրների պատմության ուսումնասիրության համար։

Հայոց պատմություն․Բագրատունյաց Հայաստանի վերելքը 10-րդ դարի երկրորդ կեսին  և 11-րդ դարի սկզբին: Անին՝ մայրաքաղաք

Աբաս թագավորին փոխարինեց իր որդին ՝ Աշոտ 3-ը։ Նա իր բարի գործերի, աղքատների նկատմամբ ցուցաբերած հոգատար վերաբերմունքի համար ստացավ Աշոտ Ողորմած անունը։ Աշոտը բանակը դարձրեց մշտական և վերջ տվեց հյուսիսկովկասյան լեռնականների ասպատակություններին։ Երկրում տարվեց մեծ ծավալի շինարարական աշխատանք։ 961թ. Աշոտ 3-ը մայրաքաղաքը Կարսից տեղափոխեց Շիրակի Անի քաղաքը։ Այնտեղ էլ նա օտարերկրյա հյուրերի և հայ իշխանների ներկայությամբ մեծ հանդիսավորությամբ թագադրվեց Անանիա Մոկացու ձեռքով։ Նոր մայրաքաղաքն աշխարհագրական նպաստավոր տարածքում էր։ Ախուրյան գետը երեք կողմից շրջափակում էր քաղաքը, դարձնում այն անառիկ, իսկ առևտրական ճանապարհների վրա գտնվելու հանգամանքը նպաստեց քաղաքի արագ բարձրացմանը։ Խոսրովանույշ թագուհու նախաձեռնությամբ հիմնադրվեցին միջնադարյան հայ ճարտարապետական գլուխգործոցներից ՝ Սանահինի և Հաղպատի վանքերը։ Թագավորը վանքերին շնորհեց ընդարձակ կալվածքներ։ Աշոտ Ողորմածը 963-964թթ. կառուցել էր Անիի աշտարակներով պարիսպների առաջին գիծը, որի ներսում արդեն քաղաքը ընդարձակվելու հնարավորություն չուներ։

Երկրում շինարարական աշխատանքն ավելի մեծ չափեր ընդունեց Սմբատ 2-րդ Տիեզերակալ թագավորի օրոք։ Սմբատը կառուցեց Անիի պարիսպների երկրորդ գիծը։ Սմբատ 2-ը ոչ միայն կարողացավ կասեցնել Դվինի ամիրայի հարձակումը, այլ 987թ. վերջ տալ այդ ամիրայության գոյությանը։

Թագավորության հզորացումը Գագիկ 1-ինի օրոք

Բագրատունյաց Հայաստանը իր քաղաքական և տնտեսական վերելքի գագաթնակետին հասավ Գագիկ 1-ի օրոք։ Մինչև Գագիկի գահակալումը Հայաստանի տարբեր շրջաններում ստեղծվել էին ինքնուրույն հայկական թագավորություններ։ Վերջինս կարողացավ նրանց ստիպել ընդունել իր գերիշխանությունը։ Գագիկը կրում էր «շահնշահ» տիտղոսը։ Դա նշանակում էր, որ հայկական բոլոր թագավորների նկատմամբ նա ուներ գերադասելի դիրք։ Առանց շահնշահի ՝ արքայից արքայի ՝ մյուս թագավորները իրավունք չունեին ինքնուրույն հարաբերությունների մեջ մտնելու ուրիշ երկրների հետ։ Կաթողիկոսի ընտրությունը կատարվում էր թագավորի կարգադրությամբ։ 1001թ. Տաշիր-Ձորագետի (Լոռի) թագավոր Դավիթը ապստամբեց Գագիկ 1-ի դեմ և հրաժարվեց նրա գերիշխանությունը ճանաչելուց։ Գագիկը հարձակվեց այդ թագավորության վրա և Դավթին զրկեց իր հողերից։ Շուտով Դավիթը զղջաց իր արարքի համար, ներողություն խնդրեց Գագիկից և հետ ստացավ իր տիրույթները։ Գագիկը շարունակեց իր նախորդների շինարարական լայն գործունեությունը։ Նրա ժամանակ Անին հասավ նոր ծաղկման։ 1001թ. ավարտվեց Անիի հոյակերտ Մայր տաճարի ՝ Կաթողիկեի կառուցումը, որի նախաձեռնողը հայոց թագուհի ՝ Կատրամիդեն էր ՝ Սյունյաց Վասակ թագավորի դուստրը։ Շուտով ավարտվեց նաեվ Անիի Զվարթնոցատիպ եկեղեցու շինարարությունը։ Այս տաճարների հեղինահի հռչակվեց ճարտարապետ Տրդատը։ Գագիկի ժամանակ իրենց շինարարական գործունեությամբ աչքի ընկան Պահլավունիները։ Վահրամ Պահլավունու ջանքերով կառուցվեցին Բջնիի նշանավոր ամրոցը և եկեղեցին։ Արագածի լանջին Պահլավունիների հիմնադրած Ամբերդը դարձավ Հայաստանի անառիկ ամրոցներից մեկը։ Ախուրյան ձախ ափին նրանք կառուցեցին Մարմաշենի նշանավոր եկեղեցին։

Անին՝ մայրաքաղաք

Անին միջնադարյան հայկական ավերված բերդաքաղաք է, որը գտնվում է Թուրքիայի Հանրապետության Կարսի մարզում՝ Հայաստանի Հանրապետության սահմանին։ Կառուցվել է Ախուրյան գետի աջ ափին, եռանկյունաձև սարահարթի վրա։ Այժմ այն բնակեցված չէ։ Նրանից ոչ հեռու գտնվում է Օջաքլը գյուղը, որի անունով երբեմն թուրքերը կոչում են Անին։

Անիի մասին առաջին հիշատակումները թվագրվում են վաղ միջնադարին՝ 5-րդ դարին՝ որպես Կամսարական իշխանական տան ամրոցներից մեկը։ Հայ մատենագիրներից այդ մասին են վկայում Եղիշեն ու Ղազար Փարպեցին։ Ավատատիրական հարաբերությունների սկզբնավորման շրջանում Մեծ Հայքը գտնվում էր Արշակունիների թագավորության ներքո։ Արաբական տիրապետության ընթացքում՝ 9-րդ դարի սկզբին, Հայոց իշխան Աշոտ Բագրատունի Մսակերը (790-826) Կամսարականներից գնել է Արշարունիք և Շիրակ գավառները՝ Անի ամրոցով։

Հայոց պատմություն․ Բագրատունյաց Հայաստանի վերելքը 10-րդ դարի երկրորդ կեսին  և 11-րդ դարի սկզբին: Անին՝ մայրաքաղաք

Աբաս թագավորին փոխարինեց իր որդին ՝ Աշոտ 3-ը։ Նա իր բարի գործերի, աղքատների նկատմամբ ցուցաբերած հոգատար վերաբերմունքի համար ստացավ Աշոտ Ողորմած անունը։ Աշոտը բանակը դարձրեց մշտական և վերջ տվեց հյուսիսկովկասյան լեռնականների ասպատակություններին։ Երկրում տարվեց մեծ ծավալի շինարարական աշխատանք։ 961թ. Աշոտ 3-ը մայրաքաղաքը Կարսից տեղափոխեց Շիրակի Անի քաղաքը։ Այնտեղ էլ նա օտարերկրյա հյուրերի և հայ իշխանների ներկայությամբ մեծ հանդիսավորությամբ թագադրվեց Անանիա Մոկացու ձեռքով։ Նոր մայրաքաղաքն աշխարհագրական նպաստավոր տարածքում էր։ Ախուրյան գետը երեք կողմից շրջափակում էր քաղաքը, դարձնում այն անառիկ, իսկ առևտրական ճանապարհների վրա գտնվելու հանգամանքը նպաստեց քաղաքի արագ բարձրացմանը։ Խոսրովանույշ թագուհու նախաձեռնությամբ հիմնադրվեցին միջնադարյան հայ ճարտարապետական գլուխգործոցներից ՝ Սանահինի և Հաղպատի վանքերը։ Թագավորը վանքերին շնորհեց ընդարձակ կալվածքներ։ Աշոտ Ողորմածը 963-964թթ. կառուցել էր Անիի աշտարակներով պարիսպների առաջին գիծը, որի ներսում արդեն քաղաքը ընդարձակվելու հնարավորություն չուներ։

Երկրում շինարարական աշխատանքն ավելի մեծ չափեր ընդունեց Սմբատ 2-րդ Տիեզերակալ թագավորի օրոք։ Սմբատը կառուցեց Անիի պարիսպների երկրորդ գիծը։ Սմբատ 2-ը ոչ միայն կարողացավ կասեցնել Դվինի ամիրայի հարձակումը, այլ 987թ. վերջ տալ այդ ամիրայության գոյությանը։

Թագավորության հզորացումը Գագիկ 1-ինի օրոք

Բագրատունյաց Հայաստանը իր քաղաքական և տնտեսական վերելքի գագաթնակետին հասավ Գագիկ 1-ի օրոք։ Մինչև Գագիկի գահակալումը Հայաստանի տարբեր շրջաններում ստեղծվել էին ինքնուրույն հայկական թագավորություններ։ Վերջինս կարողացավ նրանց ստիպել ընդունել իր գերիշխանությունը։ Գագիկը կրում էր «շահնշահ» տիտղոսը։ Դա նշանակում էր, որ հայկական բոլոր թագավորների նկատմամբ նա ուներ գերադասելի դիրք։ Առանց շահնշահի ՝ արքայից արքայի ՝ մյուս թագավորները իրավունք չունեին ինքնուրույն հարաբերությունների մեջ մտնելու ուրիշ երկրների հետ։ Կաթողիկոսի ընտրությունը կատարվում էր թագավորի կարգադրությամբ։ 1001թ. Տաշիր-Ձորագետի (Լոռի) թագավոր Դավիթը ապստամբեց Գագիկ 1-ի դեմ և հրաժարվեց նրա գերիշխանությունը ճանաչելուց։ Գագիկը հարձակվեց այդ թագավորության վրա և Դավթին զրկեց իր հողերից։ Շուտով Դավիթը զղջաց իր արարքի համար, ներողություն խնդրեց Գագիկից և հետ ստացավ իր տիրույթները։ Գագիկը շարունակեց իր նախորդների շինարարական լայն գործունեությունը։ Նրա ժամանակ Անին հասավ նոր ծաղկման։ 1001թ. ավարտվեց Անիի հոյակերտ Մայր տաճարի ՝ Կաթողիկեի կառուցումը, որի նախաձեռնողը հայոց թագուհի ՝ Կատրամիդեն էր ՝ Սյունյաց Վասակ թագավորի դուստրը։ Շուտով ավարտվեց նաեվ Անիի Զվարթնոցատիպ եկեղեցու շինարարությունը։ Այս տաճարների հեղինահի հռչակվեց ճարտարապետ Տրդատը։ Գագիկի ժամանակ իրենց շինարարական գործունեությամբ աչքի ընկան Պահլավունիները։ Վահրամ Պահլավունու ջանքերով կառուցվեցին Բջնիի նշանավոր ամրոցը և եկեղեցին։ Արագածի լանջին Պահլավունիների հիմնադրած Ամբերդը դարձավ Հայաստանի անառիկ ամրոցներից մեկը։ Ախուրյան ձախ ափին նրանք կառուցեցին Մարմաշենի նշանավոր եկեղեցին։

Անին՝ մայրաքաղաք

Անին միջնադարյան հայկական ավերված բերդաքաղաք է, որը գտնվում է Թուրքիայի Հանրապետության Կարսի մարզում՝ Հայաստանի Հանրապետության սահմանին։ Կառուցվել է Ախուրյան գետի աջ ափին, եռանկյունաձև սարահարթի վրա։ Այժմ այն բնակեցված չէ։ Նրանից ոչ հեռու գտնվում է Օջաքլը գյուղը, որի անունով երբեմն թուրքերը կոչում են Անին։

Անիի մասին առաջին հիշատակումները թվագրվում են վաղ միջնադարին՝ 5-րդ դարին՝ որպես Կամսարական իշխանական տան ամրոցներից մեկը։ Հայ մատենագիրներից այդ մասին են վկայում Եղիշեն ու Ղազար Փարպեցին։ Ավատատիրական հարաբերությունների սկզբնավորման շրջանում Մեծ Հայքը գտնվում էր Արշակունիների թագավորության ներքո։ Արաբական տիրապետության ընթացքում՝ 9-րդ դարի սկզբին, Հայոց իշխան Աշոտ Բագրատունի Մսակերը (790-826) Կամսարականներից գնել է Արշարունիք և Շիրակ գավառները՝ Անի ամրոցով։

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы