Հայոց պատմություն․ Հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմի տարիներին

1941թ. հունիսի 22-ին ֆաշիստական Գերմանիան, խախտելով 1939թ. կնքված միմյանց վրա չհարձակվելու մասին պայմանագիրը, հարձակվեց ԽՍՀՄ-ի վրա։ Սկսվեց խորհրդային ժողովուրդների Հայրենական մեծ պատերազմը։ Գերմանիան
վաղուց նախապատրաստվել էր պատերազմին և ստեղծել հզոր բանակ։
Դեռևս 1939թ., սկսելով Երկրորդ համաշխարհային պատերազմը, հիտլերյան
Գերմանիան հասցրել էր նվաճել գրեթե ամբողջ Եվրոպան։ Շարունակում էր
պատերազմը Անգլիայի դեմ, ձգտում էր հասնել համաշխարհային
տիրապետության։ Ծրագրել էր ԽՍՀՄ-ի նկատմամբ վարել կայծակնային
պատերազմ, այսինքն՝ այն ավարտել սեղմ ժամկետում, վերացնելով նրան
որպես պետություն։

Գերմանիայի հարձակումը տեղի ունեցավ առանց հայտարարության,
բայց ոչ հանկարծակի, քանի որ ԽՍՀՄ ղեկավարությունը տեղեկացվել էր
Գերմանիայի հնարավոր հարձակման մասին։ Սակայն պատերազմը սկսվելու
պահին ԽՍՀՄ-ը պատրաստ չէր թշնամուն հակահարված տալու և նրան
երկրի սահմաններում կանգնեցնելու։ Այդուհանդերձ անհրաժեշտ է նշել Ի.
Ստալինի դրական դերը Հայրենական պատերազմում։ Նա էր գլխավորում
խորհրդային պետությունը երկրի պատմության ծանր ու պատասխանատու
ժամանակաշրջանում։ Ի. Ստալինը ԽՍՀՄ պաշտպանության ժողովրդական
կոմիսարն էր, զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարը: Նրա
ձեռքում կենտրոնացվել էր ահեղ թշնամու դեմ հաղթանակի կազմակերպման
ամբողջ գործը։

Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 600 հազար հայ, որոնցից 300 հազարը եղել է Խորհրդային Հայաստանից, իսկ մնացած 200 հազարը` Խորհրդային Միության այլ հանրապետություններից: Սա իրոք պատկառելի թիվ է, եթե հաշվի առնենք, որ 1939թ. տվյալներով հայերի թիվը ողջ ԽՍՀՄ-ում մոտ 2 մլն էր, այսինքն` հայերի 25 տոկոսը մարտնչում էր: Բացի նրանցից` 100 հազար հայ էլ մարտնչում էր հակահիտլերյան կոալիցիայի երկրների զորքերի կազմում: 200 հազար հայ ընկել է ռազմի դաշտում: Շուրջ 70 հազար հայ պարգևատրվել է մարտական շքանշաններով ու մեդալներով: Խորհրդային Միության հերոսի բարձր կոչմանն է արժանացել 103 հայ` գրավելով 6-րդ տեղը ռուսներից, ուկրաինացիներից, բելառուսներից, թաթարներից և հրեաներից հետո: 27 հայ զինվորական դարձել է փառքի շքանշանի լրիվ ասպետ, ինչը հավասարեցվում է Հերոսի կոչմանը: Հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմին տվել է նաև 64 գեներալ, 5 մարշալ, որոնցից մեկն ավիացիայի մարշալ, մեկը ծովակալ: Պատերազմից հետո գեներալի կոչում է ստացել մարտական գործողությունների մասնակից ևս 83 հայ սպա: Գեներալների և ռազմաօդային ուժերի, զրահատանկային և հրետանային զորքերի սպաների քանակով հայերը 4-րդն են ռուսներից, ուկրաինացիներից և բելառուսներից հետո:

Հայոց պատմություն․Խորհրդային Հայաստանի տարածքային հիմնախնդիրները: Մոսկվայի և Կարսի պայմանագրերը

Հայաստանի առաջին հանրապետության հռչակումից հետո՝  1918թ. մայիսի 28-ին, խորհրդային հանրապետությանը փոխանցվեց տարածքային– սահմանային չլուծված խնդիրների մեծ փաթեթ: Նպաստավոր իրավիճակ ստեղծվեց հայ–վրացական տարածքային վեճերից մեկը` Լոռու չեզոք գոտու խնդիրը: Մեկ այլ տարածքային վեճի առարկա էր հայկական Ջավախքի խնդիրը: Բացի այդ, առաջ էին եկել Զանգեզուրի, Լեռնային Ղարաբաղի և Նախիջևանի հիմնախնդիրը:

Մոսկվայի և Կարսի պայմանագրերում քննարկվել են տարածքների կիսում և սահմանի անցկացում Հայաստանի և Թուրքիայի միջև:  Հայաստանի սահմանների հարցը  նախ որոշվեց 1921թ. մարտի 16-ին Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության (ՌԽՖՍՀ) և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության միջև, երբ կնքվեց «բարեկամության ու եղբայրության» մասին պայմանագիրը:

Ըստ 1-ին հոդվածի Թուրքիայի հյուսիս-արևելյան սահմանը որոշվում է այն գծով, որը սկսվում էր Սև ծովի ափին գտնվող Սարպ գյուղից, անցնում է Խեդիսմեթա սարի վրայով, Շավշետ սարի և Կաննի-դաղ սարի ջրաբաժան գծի ուղղությամբ, և  ձգվում Կարսի սանջակների հյուսիսային վարչական սահմանագծի երկարությամբ՝ Արփաչայ և Արաքս գետերի հնահունով՝ մինչև Ստորին Կարասուի գետաբերանը:

Պայմանագրի 3-րդ հոդվածով որոշվում է Նախիջևանի ճակատագիրը: Առանց Հայաստանի համաձայնությամբ, որոշվում է հանձնել Նախիջևանը Ադրբեջանին: Հայաստանը մասնակցում է միայն սահմանների վերջնական ճշգրտմանը: Սահմանը արևելքում սկսվում է Արաքսի  և արևմուտքում Դաղնա– Վելի-դաղ – Բագարզիք – Քյոմուրլու-դաղ լեռների վրայով անցնող գծի միջև շրջպատված տարածքը, որը սկսվում էՔյոմուրլու-դաղ սարից, հետո անցնում է Սերայ Բուլաք սարի վրայով դեպի Արարատ և վերջանում է Քարասուի և Արաքսի խաչման տեղում:

1921թ. հոկտեմբերի 13-ին Կարսում կնքվեց բարեկամության պայմանագիր մի կողմից Հայկական ԽՍՀ-ի, Ադրբեջանական ԽՍՀ-ի ու Վրացական ԽՍՀ-ի, մյուս կողմից Թուրքիայի  միջև` ՌՍՖԽՀ-ի մասնակցությամբ: Կարսի պայմանագիրը ըստ էության Մոսկվայի պայմանագրի դրույթների ու կետերի հաստատումն էր: Պայմանագրի 1-ին և 2-րդ հոդվածով չեղյալ են համարվում Սևրի և Ալեքսանդրապոլի պայմանագրերը,  և ամպագրվում է այն, որ բոլոր նախկինում կնքված պայմանագրերը համարվում են չեղյալ:  Ըստ 2-րդ հոդվածի՝ Հայաստանը հրաժարվում է Սևրի պայմանագրից: 5-րդ հոդվածով վերջնականապես որոշվեց  Նախիջևանի կարգավիճակը:

Բավականին հետաքրքիր է պայմանագրի 15-րդ հոդվածը, ըստ որի  ստորագրելուց հետո անմիջապես պետք է հայտարարել մյուս կողմի քաղաքացիների ներում այն հանցանքների համար, որոնք ծագել են Կովկասյան ռազմաճակատում տեղի ունեցած պատերազմական գործությունների ընթացքում: Մի՞թե դա նշանակում է, որ և՛ 1915թ. ցեղասպանության, և՛  1920թ. թուրքական արշավի ժամանակ կոտորած 150-200 հազ. բնակչության կոտորածը պետք է ներվի:

Թև պայմանագրի կետերի մեծամասնությունը այժմ չի գործում, սակայն Հայաստանը կորցրեց մեշ տարացքներ և ներկաիս սահմանը հաստատվել է նաև 1923թ. Լոզանի պայմանագրով:

Իրականում այս պայմանագրերը կնքվել են մեծ խախտումներով, քանի որ կնքվել էին այդ պահի դրությամբ միջազգայնորեն չճանաչված երկու պետությունների միջև և  որոշվել է երրորդ պետության` Հայաստանի սահմանները:

Հայկական հարցը Փարիզի վեհաժողովում

Առաջին աշխարհամարտի արդյունքներն ամփոփելու նպատակով 1919թ. հունվարի 18-ին Փարիզում սկսվեց խաղաղության խորհրդաժողովը։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը և արևմտահայերեն առանձին պատվիրակություններ ուղարկեցին Փարիզ։ Առաջինը գլխավորում էր Ավետիս Ահարոնյանը, իսկ արևմտահայերի Հայոց ազգային պատվիրակությունը` Պողոս Նուբար փաշան։

Հայկական երկու պատվիրակությունները 1919թ. փետրվարի 12-ին Փարիզում ստորագրեցին հայկական պահանջների համատեղ հուշագիր։ Դրանով պահանջվում էր ճանաչել Միացյալ Հայկական անկախ պետությունը, որը ներառելու էր Արևմտյան Հայաստանի յոթ նահանգները, Կիլիկիայի չորս գավառները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունը` ընդլայնված սահմաններով։ Առաջարկվում էր առնվազն 20 տարով դաշնակից պետություններից մեկին տալ Հայաստանի հովանավորության մանդատ (հանձնագիր)։ Պահանջվում էր նաև պատժի ենթարկել հայկական ջարդերի կազմակերպիչներին, պարտավորեցնել Թուրքիային հատուցելու հայերի կրած վնասները։

Փարիզի խորհրդաժողովում և միջազգային ասպարեզում միասնաբար հանդես գալու անհրաժեշտությունը հրամայական էր դարձնում Միացյալ Հայաստանի հռչակումը։ Դրան էին ձգտում թե՛ արևմտահայությունը, թե՛ արևելահայությունը։

1919թ. փետրվարին Երևանում գումարված արևմտահայերի 2-րդ համագումարը բանաձև էր ընդունել Միացյալ և ազատ Հայաստան հռչակելու մասին։ «Ամբողջական Հայաստանի անկախության» մասին հայտարարություն ընդունվեց նաև Պողոս Նուբարի նախաձեռնությամբ 1919թ. փետրվար-ապրիլին Փարիզում կայացած Հայոց ազգային համագումարում։

Հայոց պատմություն․ՀՀ հռչակումը: Բաթումի պայմանագիրը

1918 թ. մայիսի 26-ին լուծարվեց Անդրկովկասյան պառլամենտը և դրանով կազմալուծվեց Անդրկովկասյան Հանրապետությունը: Այդ նույն օրը Վրաստանը հռչակեց իր անկախությունը, հաջորդ օրը կովկասյան թաթարները հռչակեցին Արևելակովկասյան անկախ պետությունը, որը կոչվեց Ադրբեջան, իսկ մայիսի 28-ին Թիֆլիսում գործող Հայոց Ազգային կենտրոնական խորհուրդը բուռն քննարկումներից հետո որոշում կայացրեց հայտարարություն անելու Հայաստանի անկախության մասին: Հայտարարության տեքստը ընդունվեց մայիսի 30-ին: Նրանում մասնավորապես ասվում էր <<Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծարումով Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր կացության հանդեպ ՝ Հայոց Ազգային խորհուրդը իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանությունը>>: Հայաստանի անկախության օր համարվեց մայիսի 28-ը, քանի որ հենց այդ օրը հանձնարարվեց հայկական պատվիրականությանը մեկնել Բաթում ՝ անկախ Հայաստանի անունից թուրքերի հետ կնքելու հաշտության պայմանագիրը: Եղեռն ապրած հայ ժողովուրդը թշնամու մահաբեր սպառնալիքի պայմաններում ուժ գտավ իր մեջ և վերականգնեց հայոց անկախ պետականությունը: Հայաստանի անկախության համար հայ ժողովուրդը պարտական էր ազատագրական իր տևական պայքարին, հատկապես 1918թ. մայիսյան հերոսամարտերում կրած հաղթանակներին:

Հայոց պատմություն․ Հայկական մշակույթը 19-րդ դարի 2-րդ կեսին և 20-րդ դարի սկզբին. Կրթություն: Գիտություն 

Մշակույթի զարգացման նախադրայլները
Հայկական մշակույթն արդյունաբերական հասարակության երկրորդ շրջափուլում մեծ վերելք ապրեց։

Եվրոպական քաղաքակրթական նվաճումների հետ անմիջական շփումը, դրանց մի մասի յուրացումն ու համադրումը ազգային արժեհամակարգի հետ ապահովեց հայ մշակույթի առաջընթացը բուն Հայաստանում։

Ռուսաստանում վերելք ապրող ժողովրդավարական շարժումները ռուսական առաջադիմությունը և արվեստը էական ազդեցություն արևելահայության մշակույթի վերելքի վրա։

Իսկ արևմտահայերը զարգացման ազդակներ էին ստանում Եվրոպայից մասնավորապես Ֆրանսիայից։

Արևելահայերի մշակությաին գլխավոր կենտրոնը Թիֆլիսն էր իսկ արևմտահայերինը Կոստանդնուպոլիսը։

Նոր սեունդը իր առաջ դրել էր ազգային գիտակցության զարգացումը։

Վերելքին նպաստեց նաև քաղաքական և հասարակական կազմակերպությունների գործունեությունը։

Կրթական համակարգը
19-րդ դարի երկրորդ կեսին վերելք ապրեց հայկական դպրոցը:

Արևելահայության շրջանում կար երկու տեսակի դպրոց՝պետական և ազգային:

Դպրոցներում պարտացիր ուսուցման լեզուն ռուսերենն էր, դասավանդում էին՝կրոն, հայերեն, ռուսերոն, վայելչագրություն,թվաբանություն, երգեցողություն, աշխարհագրություն, բնագիտություն, պատմություն:

Բացվեցին իգական հաստատություններ, այդ գործում մեծ է պերճ Պռոշյանի ավանդը, որի շնորհիվ1864թ. Շուշիում բացվեցին իգական դպրոցներ:

Էջմիածնում բացվեց հոգևոր ճեմարան Գևորգ Դ-ի նախաձեռնությամբ(1874թ.):

Օսմանյան կայսրության կազմում գտնվող արևմտահայությունը կրթության ոլորտում նույնպես առաջընթաց ուներ, գործում էին երկու կարգի դպրոցիներ՝նախակրթական և երկրորդական:

Վարագա վանքում 1857թ. բացվեց <<Ժառանգավորաց>> վարժարանը:

1870թ.Գարեգին Սրվանձտյանցը Վանում հիմնադրեց Իգական վարժարան:

1881թ. բացվեց Սանասարյան վարժարանը:

Գիտության զարգացումը

Բնական գիտությունները
Այս ժամանակաշրջանում հայ նշանավոր գիտնականները ապրում էին Հայաստանի սահմաններից դուրս: Նշանավոր գիտնական Անդրեաս Արծնունին, քիմիկոս Ջակոմո ճմաչյանն, ֆիզիկոս Հովհանես Ադամյանը, աստղագետ Խորեն Սինանյանը, բժիշկ Մարգար Առուստամովը, ֆիզիկոլոգ Լևոն Օրբելին:

Հայագիտությունը
19-րդ դարի կեսերից բուռն զարգացում ապրեց հայոց լեզուն:

Հայգիտության այս ճյուղի վերելքը կապված էլեզվաբանների նոր սերնդի ներկայացուցիչենրի՝Ստեփան Մալխաստյանցի,Մանուկ Աբեղյանի, Հրաչյա Աճառյանի:

Հայ միջնադարյան պատմիչների, երկերի թարգմանույթան, հայ ազգագրության և հավատալիքների հետազոտության առումով նշանակալից էր Մոսկվայի լազարյան ճեմարանի պրոֆեսոր Մկրտիչ Էմինի դերը:

Հայագետ պրոֆեսորներից էին նաև՝Նիկողայոս Մառը,Ղևոնդ Ալիշանը,Անտոն Գարագաշյանը, Մ. Օրմանյանը, Նիկողայոս Ադոնցը:

Գրականությունը և մամուլը

Գրականության հասարակական դերի վարձրացումը
Բուռն վերելք է ապրում նաև գրական կյանքը:

19-րդ դարի կեսերին հայ գրականության մեջ գերիշխող էր կասիցիզմը:Հայ կալսիցիզմի գլուխգործոցը Արսեն Բագրատունու վիպերն է:

Կասիցիզմին հաջորդում է ռոմանտիզմը՝գրաբարին փոխարինելու է գալիս աշխարհաբարը:Հայ գրողների նոր սերնդի շարքում առանձնանում են Միքայել Նալբանդյանը և Րաֆֆին:

Ժամանակի ազգային ոգու արտահայտիչը պոեզիան էր:Մեծ ժողովրդականություն է ձեռք բերում Ռափայել Պատկանյանի պոեզիան:

1880թթ.-ին հայ գրականությունը անցում է կատարում ռոմանտիզմից ռեալիզմ:Արձակի նոր սերնդի գլխավոր դեմքերն էին՝Մորացանը, շիրվանզադեն, Գրիքոր Զրոապը, Նար դոսը և այլն:

20-րդ դարի սկզբում դասական ռեալիզմը փոխարինվում է՝նատուռալիզմ, սինվոլիզմ,նեռռոմանտիզմ:

Պոեզիայում ասպարեզ է գալիս նոր սերունդը՝Սիամանթո, Վահան Տերյան, Դանիել արուժան, Միսահաք Մեծարենց:

Մամուլը արդյունաբերական որոշման բնորոշ կողմերից է տեղեկատվական հավաքման և մշակման երևույթը:

Դարի կեսերի ամենանշանավոր պարաբերականը 1858-64թթ. մոսկվայում հաստատված <<Հյուսիսափալն էր>>, որի խմբագիրը, ակնավոր հրապարակախոսը, հայագետը և արևելագետը Ստեփանոս նազարյանն էր:

Ստեղծվել են նաև՝<<Մշակ>> թերթը, որի հիմնադիր ու խմբագիրն էր Գրիգոր Արծրունին, Ա Չոբանյանի խմբագրությամբ <<Անահիտ>> հանդեսը, Լևոնյանի խմբագրությամբ <<Գեղարվեստը>> և այլն:

Արվեստը և ճարտարապետությունը

Կերպարվեստը
Արվեստի արդիական գործունեություններն թափանցեցին նաև հայ կերպարվեստի բնագավառը:

Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի սան Գևորգ Բաշինջաղյանը հայտնի է իր բնանկարներով:

Եղիշե Թադևոսյանը բնանկարների բացի ստեղծել է նաև կրոնական և պատմադիցաբանական պատկերներ:

Այս շրջանի հայ նկարչության մասնագետ է եղել նաև Մարտիրոս Սարյանը:

Պատմական նկարձի ձևավորման զարգացման փուլում մեծ դեր է խաղացել նաև Վարդագես Սուրենյանը:

Մեծ դեր են ունեցել նաև Երվանդ Ոսկանը և Անդրեաս Տեր-Մարուքյանը:

Թատրոնը
Այս շրջանում ստեղծվել է հայ պրոֆեսիոնալ թատրոնը:

1861թ. ստեղծվեց մշտական խումբը պետրոս Մաղաքյանի ղեկավարությամբ:

Թիֆլիսում հրավիրված պոլսահայ դերասաններն են՝Պետրոս Ադամյանը և Սիրանույշը:

Երաժշտությունը
Երաժշտությունը այս ժամանակաշրջանում նույնպես շատ զարգացել է:

Տիգրան Չուխաջյանը հիմնեց հայ օպերային արվեստը:

20-րդ դարի երկրորդ կեսի կարևորագույն ձեռքբերումներից է արևելահայ կոպոզիտորական դպրոցի ձևավորումը, որի հիմնադիրն էր Կրիստափոր Կարա-Մուրզան:

Ստեղծվեց նաև Զիվանու դպրոցը:

Հայ հոգևոր նոտագրելու և աղավաղումներից փրկելու խնդիրը լուծեց Կոմիտասը:

Մեծ դեր խաղաց Արմեն Տիգրանյանի <<Անուշ>> օպերան:

Ճարտարապետություն
Թիֆլիսում գործող նշանավոր հայ ճարտարապետներից էին՝Գ. Տեր Միքայելյանը, Ս. Սարկիսյանը, Հ. Քաջազնունին:

Ճարտարապետությունը զարգանում էր Կ Պոլսի Պալյանների նշանավոր տոհմի ճարտարապետների շնորհիվ:

Հայոց պատմություն․ Մայիսյան հերոսամարտերը

Օգտվելով նպաստավոր հանգամանքից՝ 1918 թվականի մայիսի 15-ին թուրքական զորքերը հանկարծակի հարձակումով գրավեցին Ալեքսանդրապոլը (Գյումրին) և առաջ շարժվեցին երկու հիմնական ուղղություններով։ Թուրքական զորքերի մի խմբավորում Ալեքսանդրապոլից շարժվեց դեպի Արարատյան դաշտ՝ Երևանը և Էջմիածինը գրավելու, իսկ մյուսը՝ Ղարաքիլիսա (Վանաձոր): Հայ ժողովրդի գլխին նորից կախվեց ֆիզիկական բնաջնջման վտանգը։

Արարատյան դաշտ ներխուժած թուրք ասկյարները (զինվորները) մայիսի 21-ին գրավեցին Սարդարապատ (Արմավիր) գյուղն ու կայարանը։ Հայ ժողովուրդը ազգային-ազատագրական պայքարի ելավ, ուր վճռվելու էր նրա լինել-չլինելու հարցը։

Մայիսի 22-ի վաղ առավոտյան եկեղեցու զանգերի ղողանջների ներքո սկսվեց Սարդարապատի պատմական ճակատամարտը։ Սարդարապատի զորաջոկատը, որի հրամանատարը գնդապետ Դանիել Բեկ-Փիրումյանն էր: Հայկական զինուժին հաջողվեց հետ վերցնել Սարդարապատը։ Թուրքերը, մեծ կորուստներ տալով, խուճապահար նահանջեցին մինչև Արաքս կայարանի մոտակա բարձունքները։ Իսկ մի քանի օր տևած համառ ու ծանր մարտերից հետո թուրքական 15-հազարանոց զորքը ջախջախվեց և նահանջեց դեպի Գյումրի։

Այդ հաղթանակը բարձրացրեց զորքի և ժողովրդի տրամադրությունը։ Հարկ է նշել, որ հայրենիքի և Երևանի պաշտպանության համար ոտքի ելավ Երևանի ու Արարատյան դաշտի ողջ հայ բնակչությունը։ Հարյուրավոր մարդիկ, անկախ կուսակցական պատկանելությունից, մասնագիտությունից, տարիքից, ներկայանում էին զորամաս և կամավոր մեկնում ճակատ։ Գյուղացիները տրամադրում էին փոխադրամիջոցներ, փամփուշտ, սննդամթերք, փորում խրամատներ։ Հերոսամարտը ստացավ համաժողովրդական բնույթ, հայ ժողովուրդը համախմբվել, մի բռունցք էր դարձել, որովհետև յուրաքանչյուր հայ գիտակցում էր, որ ինքը մարտնչում է հանուն հայրենիքի, հանուն կյանքի ու ազգային արժանապատվության։

Սարդարապատի ճակատամարտից բացի, մարտեր էին մղվում նաև Բաշ-Ապարանում (Արագածոտնի մարզ, Ապարան) և Ղարաքիլիսայում (Լոռի, Վանաձոր)։ Մայիսի 22-ին թուրքական զորքի մի խումբ, գրավելով Սպիտակը, շարժվեց Բաշ-Ապարան՝ նպատակ ունենալով Երևանի վրա գրոհել հյուսիսից, մտնել Արարատյան դաշտ և Սարդարապատի մոտ հայկական զորամասերին հարվածել թիկունքից։ Հայկական զորամասը, Դրոյի հմուտ ղեկավարությամբ, ոչ միայն կասեցրեց թուրքերի առաջընթացը, այլև այնպես արեց, որ թշնամին փախչի։ Այդ կռիվներում հայերին օգնում էր Ջահանգիր աղայի քրդական (եզդիական) ջոկատը։ Չնայած նրան, որ քրդերն ու եզդիները ազգային փոքրամասնություն են կազմել, բայց միշտ աջակցել են հայերնին:

Մայիսի 24-28-ը դաժան կռիվներ տեղի ունեցան Ղարաքիլիսայի(Վանաձոր) մոտ։ Երկու կողմերն էլ ունեցան մեծ կորուստներ։ Չնայած թշնամին ի վերջո գրավեց Ղարաքիլիսան և շարժվեց առաջ, սակայն այնտեղ էլ հայերը կռվեցին մինչև վերջին շունչը։ Դա խոստովանել է հենց թուրք հրամանատարությունը։
Այսպիսով՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերում հայ ժողովուրդը կարողացավ թշնամուն մի լավ դաս տալ, թույլ չտալ որ տեղի ունենա Արևելյան Հայաստանը զավթելու ու տեղի հայությանը ոչնչացնելու երիտթուրքերի ծրագիրը։ Մայիսյան հերոսամարտը ամբողջ հայ ժողովրդի միասնական ուժի և ազգային հաղթանակն էր։ Ավելին, եղեռն տեսած, կյանքի ու մահվան եզրին կանգնած հայ ժողովուրդը ոչ միայն պահպանեց իր ֆիզիկական գոյությունը, այլև ստիպեց հակառակորդին հաշվի նստել իր հետ և ճանաչել իր անկախ ապրելու իրավունքը։ Մայիսյան հերոսամարտերը հիմք հանդիսացան Հայաստանի անկախության համար։ Եվ հենց այդ հաղթանակի օրերին հռչակվեց Հայաստանի անկախությունը(1918, մայիսի 28)։ Այս դեպքերով, կարելի է ասել, փակվում է հայ ժողովրդի ողբերգական և հերոսական իրադարձություններով հարուստ նոր պատմության շրջանը, և սկսվում նորագույն՝ հայկական պետականությունների պատմության ժամանակաշրջանը։ Եվ այդ ժամանակաշրջանում էլ ապրում ենք մենք, հենց հիմա՝ երբ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի և Թուրքիայի հանրապետությունները հարձակվեցին մեզ պատմականորեն պատկանող Արցախի Հանրապետության վրա:

Հայոց պատմություն․Հայոց Մեծ Եղեռնը-Ցեղասպանություն

Արևմտահայության ոչնչացման ծրագիրը պետականորեն մշակվել ու նախապատրաստվել էր թուրքական կառավարող ուժերի կողմից մինչև Առաջին աշխարհամարտի մեջ Թուրքիայի պաշտոնապես մտնելը: «Միություն և առաջադիմություն» կուսակցությունն այդ ծրագիրը հաստատել էր դեռ 1910-1911թթ. Սալոնիկում կայացած իր գաղտնի ժողովներում: 1914թ. հոկտեմբերին երիտթուրք առաջնորդներից կազմվեց Երեքի գործադիր կոմիտեն (Թալեաթ փաշա, Էնվեր փաշա, Ջեմալ փաշա), որին հանձնարարվեց իրականացնել հայերի բռնագաղթն ու կոտորածները: Ստեղծվեց նաև «Հատուկ կազմակերպությունը», որի մեջ ընդգրկվեցին բանտերից ազատված և քրեական անցյալ ունեցող հանցագործ տարրերը: Ըստ ծրագրի ցեղասպանությունը պետք է ընթանար երեք փուլով:

Առաջին հերթին որոշվել էր ոչնչացնել կռվելու ունակ հայ երիտասարդներին: Մոտ 300 հազար հայ (18-45 տարեկան) զորակոչվել էր օսմանյան բանակ: 1914թ. վերջից սկսած՝ երիտթուրքերը նրանց մեծամասնությանը զինաթափեցին, տեղափոխեցին թիկունք և ոչնչացրեցին։ Մյուս քայլով երիտթուրքերը ձեռնամուխ եղան հայության ազգային, քաղաքական և հոգևոր ղեկավար գործիչների վերացմանը: Իսկ վերջին քայլով նրանք ոչնչացրեցին մանկահասակ երեխաներին, կանանց և ծերերին: 1915թ. ապրիլի 11-ին (նոր տոմարով՝ ապրիլի 24-ին) Կ. Պոլսում ձերբակալվեցին բազմաթիվ մտավորականներ: Բազմաթիվ մտավորականներ այդ օրվանից հետո դաժանաբար սպանվեցին: Ապա սկսվեց ցեղասպանական մեծածավալ գործողությունը համատարած կոտորածներ, բռնի տեղահանություն և աքսոր: Այսպիսով՝ հայերի Մեծ եղեռնը փաստացի սկսվել է 1914թ. հոկտեմբերի վերջին և շարունակվել մինչն 1916թ. ամառը։ Ցեղասպանության հետևանքով Արևմտյան Հայաստանում ապրող 2.5 միլիոն հայերից անմեղ զոհվեցին 1․5 միլիոնը: Ցեղասպանության հետևանքով առաջացավ հայկական սփյուռքը: Մինչ օրս ընթանում է հայոց ցեղասպանությունը ճանաչելու գործընթաց: Առաջինը այն պաշտոնապես ճանաչել և դատապարտել է լատինական Ուրուգվայը՝ 1967 թվականին։

Հայոց պատմություն․Հայդուկային շարժումը

Հայդուկյան շարժում, ֆիդայական շարժում, թուրքական բռնատիրության դեմ արևմտահայերի ազգային-ազատագրական զինված պայքարի ձև: Ձևավորվել է 19-րդ դարի 80-ական թթ. կեսին: Սկզբնական շրջանում հստակ քաղաքական նպատակներ չուներ: Խնդիրն էր պաշտպանել հայ բնակչությանը թուրք հարստահարիչների ոտնձգություններից, վրեժխնդիր լինել նրանց կամայականություններին ու չարագործություններին զոհ դարձող արևմտահայ աշխատավորի համար: Հիմնական շարժիք ուժն էր բազմաթիվ անմեղ հայերի զոհվելը թուրքական բռնապետների կազմակերպած ապստամբությունների ժամանակ:

Հայդուկային շարժման սկիզբնական փուլը

Հայդուկների գործողությունները տարերային էին ու ցրված: Հայերի կյանքն ու արժանապատվությունը պաշտպանելիս ֆիդայիները միշտ ստացել են ճողեվրդի օգնությունը: Նրանց շարքերը մշտապես լրացրել են պայքարին զինվորագրված հայրենասեր նոր երիտասարդներ: Հայ հայդուկային առաջին խմբերը առաջացել են Տարոնում, Վասպուրականում, Կեսարիայում, և Արևմտյան Հայաստանի այլ վայրերում: Հայտնի են` Մարգար Վարդապետի, Արաբոյի, Ռ.Շիշմանյանի, Գ.Արխանյանի, Ա.Աչըքպաշյանի և Մինասօղլու խմբերը: Այս շրջանում հայդուկների որոշ ղեկավարներ փորձել են համաձայնեցնել կամ միավորել անջատական ֆիդայական խմբերի գործողությունները: Սակայն ոչ հետևողական լինելու պատճառով գրեթե արդյունքի չեն հասել: Հայդուկները որոշակի աշխատանք են կատարել` ամրապնդելու կապերը հայ ժողովրդի երկու հատվածների միջև, նրանցից շատերը այցելել են Թիֆլիս, տեսակցել արևելահայ նշանավոր գործիչների հետ, նրանց օգնությամբ զենք ու զինամթերք ձեռք բերել, կամավորներ հավաքագրել Արևմտյան Հայաստան ուղարկելու համար: 1880-902-ական թթ. կովկասահայ երիտասարդների, ինչպես նաև Ռուսաստանում ապրող հայերի շրջանում մեծացել է հետաքրքրությունը արևմտահայերի ազատագրական պայքարի հանդեօ, և գնալով ծավալվել է օգնության շարժումը: Շատ հայ երիտասարդներ, մասնավորապես ուսանողներ, գալիս էին Թուրքիային մոտ կամ սահմանակից շրջաններ կազմում հայդուկային խմբեր և զենք-զինամթերքով փորձում անցնել Առևմտյան Հայաստան: Հայտնի են Վարդան Գոլոշյանի և Սարգիս Կուկունյանի ձեռնարկները: Կազմավորվել են նաև զինատար խմբեր, որոնք զենք էին փոխադրում Ռուսաստանից, Անդրկովկասից, Պարսկաստանից:
1890-ական թթ. սկզբից Արևմտյան Հայաստանում նոր թափ են ստացել ազատագրական շարժումը, զինաված ելույթներն ու ինքնապաշտշանական մարտերը, ինչը պայմանավորված էր հայ ազգային կուսակցությեւննորի` հնչակյան և հայ-հեղափոխական դաշնակցության ստեղծումով և Արևմտյան Հայաստանում նրանց կազմակերպությունների առաջացումով: Եվ քանի որ դրանք ծնվել քին հայ ժողովրդի ազատագրական պայքարի հետևանքով, և նրանց հիմնական նպատակն էր Հայկական հարցի լուծումը, Արևմտյան Հայաստանի ազատագրումը, ուստի պետք է համագործակցեին այնտեղ գործող հայդուկային խմբերի հետ` բշարժմանը տալով համազգային բնույթ: Սկզբից էլ կուսակցությունները ֆիդայիներին համարել են իրենց մարտական ուժը, իսկ ֆիդայիները պատրաստ էին ընդունել ազգային կուսակցությունների գաղափարական ղեկավարությունը: Հայդուկային շարժումը, որ սկզբնավորվել էր անկախ հայ քաղաքական կուսակցություններից, հետագայում զարգացավ նրա ղեկավարությամբ: Ֆիդայիների հարելը հնչակյաններին կամ դաշնակցականներին սկզբնական շրջանում պայմանավորված էր նրանով, թե այդ կուսակցություններից որն էր ավելի ազդեցիկ Արևմտյան Հայաստանի այս կամ ակն շրջաններում: Քիչ չեն դեպքերը, երբ ֆիդայիները նախ  համագործակցել են հնչակյանների, ապա դաշնակցականների հետ: Հետագայում` 19-րդ դարի 90-ական թթ. 2-րդ կեսին դաշնակցությունը, դառնալով ավելի ազդեցիկ, ղեկավարեց հայդուկային շարժումը, և մեծ թվով ֆիդայիներ դարձան դաշնակցության անդամ: Տարածվել էր ֆիդայական շարժումը Արևմտյան շատ շրջաններում և Կիլիկիայում: Երբ սուլթան Աբդուլ Համիդ 2-ը ձեռնամուխ եղավ Թուրքիայում հայ բնակչության զանգվածային բնաջնջմանը, ֆիդայիները ակտիվորեն մասնակցեին հայերի ինքնապաշտպանությանը:
Պայքարի հիմնական ուժը դարձյալ զինված հայդուկային խմբերն էին, որոնք համառ դիմադրություն էին ցույց տալիս թուրք ու քուրդ հրոսակներին, մարդասպաններին, <<ջանբեզարների>> ավազակախմբերին: Հայդուկային շարջման պոռթկում էր 1904 թ-ի Սասունի ապստամբությունը: Այս շրջանում հանդես եկան ժողովրդի մեջ մեծ համբավ հանած ֆիդայիներ Աղբյուր Սերոբը, Անդրանիկը, գևորգ Չավուշը, Նիկոլ դումանը, Ժիրայրը, Հրայրը, Ապաղանաց Մակարը և ուրիշներ:

Կուսակցությունների ստեղծումը

Արմենական կուսակցություն
Գաղտնի կազմակերպությունների ստեղծումը պարարտ հող նախապատրաստեց ազգային կուսակցությունների առաջացման համար: Առաջին հայ քաղաքական կուսակցությունը ծնունդ առավ Վանում, որտեղ դեռևս չէին մարել «Սև խաչի» գործունեության կայծերը: Իբրև քաղաքական անբարեհույս անձ Վանից արտաքսվելուց հետո Մկրտիչ Փորթուգալյանը հաստատվեց Ֆրանսիայի Մարսել քաղաքում և սկսեց հրատարակել «Արմենիա» թերթը: «Սև խաչի» նախկին անդամները, որ հուսալքվել էին Մկրտիչ Փորթուգալյանի արտաքսումով, աստիճանաբար նորից համախմբվեցին, և 1885թ. խիստ գաղտնիության պայմաններում Վանում ծնվեց առաջին քաղաքական կուսակցությունը: Նրա անդամները ուսուցչի հրատարակած թերթի անունով կուսակցությունը կոչեցին Արմենական: Կուսակցության փաստական ստեղծողը և ղեկավարը Մկրտիչ Թերլեմեզյանն էր, որը հետագայում հոր անունով կոչվեց Ավետիսյան: 1890-ականներին ստեղծած իրենց առաջին ծրագրում իբրև կուսակցության առաջնային նպատակ մատնանշում էին թուրքական բռնապետությունը հեղափոխության միջոցով տապալելու անհրաժեշտությունը: Նրանք գտնում էին, որ պետք է ժողովրդին նախապատրաստել հեղափոխության համար, զինախմբեր ստեղծել: Ժողովրդի ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար անհրաժեշտ էր զենք հայթայթել: «Արմենիայի» օրինակները և զենք Վան փոխադրելու ժամանակ զոհվեցին առաջին երիտասարդ արմենականներ արևելահայ Վարդան Գոլոշյանն ու վանեցի Հովհաննես Ագրիպասյանը:Արմենականների գործունեությունը Վանում մեծ թափ ստացավ 1890-ական թվականների երկրորդ կեսին, թուրքական կառավարության ձեռնարկած զանգվածային կոտորածների ժամանակ: 1896թ. Վանի ինքնապաշտպանական մարտերը ղեկավարում էր Մկրտիչ Ավետիսյանը: Նա իր շուրջը համախմբեց ոչ միայն արմենականներին, այլև դաշնակցականներին ու հնչակյաններին և ուժգին հակահարված տվեց թուրքական ուժերին: Մի խումբ երիտասարդների հետ Պարսկաստան անցնելու ճանապարհին նա զոհվեց: Ծանր կորուստներ ունեցած կուսակցությունն իր գոյությունը պաշտպանեց մինչև 20-րդ դարի երկրորդ տասնամյակը: Նա մեծ մասնակցություն ունեցավ 1915թ. Վանի ինքնապաշտպանական մարտերին, իսկ 1921թ., միավորվելով այլ քաղաքական ուժերի հետ, ստեղծվեց Ռամկավար-ազատական կուսակցությունը:

Հնչակյան կուսակցություն
1887թ. Ժնևում սովորող մի խումբ ուսանողներ հայտարարությամբ դիմում են «Արմինիայի» խմբագիր Մ. Փորթուգալյանին: Նրանք առաջարկում էին համախմբել ազգային-ազատագրական ուժերը և ստեղծել միասնական հեղափոխական կուսակցություն: Փորթուգալյանը տպագրում է այդ հայտարարությունը, սակայն մերժում առաջարկը: Դրանից հետո Ժնևի խումբը հեռանում է «Արմենիայից» և հենց 1887թ. հրատարակում «Հնչակ» թերթը, որն այդպես էր կոչվում Գերցենի և Օգարյովի «КОЛОКОЛ» թերթի նմանությամբ: Նրա ղեկավար անդամներն էին Ավետիս Նազարբեկյանը, Մարո Վարդանյանը, Ռուբեն Խանազատը և ուրիշներ:Նրանք գտնվում էին ռուս նարոդնիկների ազդեցության տակ, որոնց պայքարի եղանակները, հատկապես ահաբեկչությունը, գրավում էին հնչակյաններին: Նրանք կապված էին նաև Ժնևում գործող Գ. Պլեխանովի «Աշխատանքի ազատագրություն» մարքսիստական խմբի հետ: 1888թ. «Հնչակ» թերթում հրատարակվում է կուսակցության ծրագիրը, որի մեջ նախատեսվում էին գործունեության հեռավոր և մոտակա նպատակները: Մոտակա նպատակը թուրքական բռնապետությունից Արևմտյան Հայաստանի ազատագրումն էր, իսկ նրա իրագործման միջոցներն էին ագիտացիան, պրոպագանդան և տեռորը: Արևմտյան Հայաստանն ազատագրելուց հետո նախատեսվում էր պարսկահայերի, ռուսահայերի ազատագրումը: Հայության հատվածների միավորումից պետք է ստեղծվեր դեմոկրատական հանրապետություն: Հեռավոր նպատակը սոցիալիզմի կառուցումն էր ողջ մարդկության համար, որը վերջ կդներ մարդու շահագործմանը մարդու կողմից: «Հնչակում» հրատարակված այդ ծրագիրը հայտարարեց կուսակցության ստեղծման մասին: 1889թ. նրանց ներկայացուցիչը մասնակցեց II ինտերնացիոնալի հիմնադիր ժողովին: Նույն թվին էլ Խանազատն ու Կաֆյանը մեկնեցին Կ. Պոլիս, հանդիպումներ ունեցան նշանավոր հասարակական-քաղաքական գործիչների հետ: Նրանցից Արփիար Արփիարյանին ոգևորեց ծրագրի Արևմտյան Հայաստանի ազատագրության հարցը, և նա իր ողջ խմբով մտավ հնչակյան կուսակցության մեջ:1890թ. Տրապիզոնում ստեղծվեց հնչակյան առաջին մասնաճյուղը, որը կապեր հաստատեց Կ.Պոլսի հնչակյանների հետ: Միացյալ ջանքերով 1890թ. հուլիսի 15-ին կազմակերպվեց Գում-Գափուի ցույցը, որը գնդակոծվեց կառավարության կողմից: Կուսակցության ուժեղ մասնաճյուղեր ստեղծվեցին մի շարք հայաշատ վայրերում: Կուսակցության ներսում եղած սոցիալիզմի վերաբերյալ տարաձայնությունները հարթելու համար 1896թ. հունվարին Լոնդոնում հրավիրվեց պատգամավորական ժողով: Այնտեղ արևմտահայ հնչակյանները Ա. Արփիարյանի և Մ. Տամատյանի ղեկավարությամբ պահանջում էին, որ կուսակցությունը հրաժարվի սոցիալիզմի քարոզչությունից և ղեկավարման կենտրոնացված սկզբունքից: Այդ ժամանակ կուսակցությունը բաժանվեց 2 թևի: 1896թ. Լոնդոնի պատգամավորական ժողովում արևմտահայ թևը ստացավ «վերակազմյալ հնչակյաններ» անունը: Նրանք հետագայում կատաղի պայքար սկսեցին իրար դեմ, որը հաճախ ավարտվում էր երկու թևի գործիչների սպանություններով:

Հայ-հեղափոխական կուսակցություն
Թիֆլիսում տարբեր հեղափոխական կազմակերպությունները միավորվեցին Քր. Միքայելյանի ղեկավարած հայ նարոդնիկների խմբի հետ: Այդ ընթացքում որոշվեց արևմտահայերի ազատագրության համար պայքարող բոլոր խմբերի միավորումով ստեղծել «Հայ հեղափոխականների դաշնակցություն»: 1890թ. սեպտեմբերին լույս տեսավ նրա «Մանիֆեստը», որտեղ գործունեության նպատակը հայտարարվում էր «Թուրքաց Հայաստանի քաղաքական ազատությունը»: Ընտրվեց կենտրոնական վարչություն: Միավորվելու համար բանակցություններ սկսվեցին նաև Թիֆլիս եկած հնչակյան Խանազատի հետ: Վերջինս պնդում էր, որ կուսակցության ծրագրում դրվեն սոցիալիզմի սկզբունքները: Դրան դեմ դուրս եկան Քր. Միքայելյանն ու Ս. Զավարյանը: Կուսակցությունների միավորմանը դեմ էին հնչակյաններից Նազարբեկյաև ամուսինները: Միությունը չկայացավ: Հայ հեղափոխականների դաշնակցությունը գործունեության առաջին ամիսներին իր կազմակերպական ցանցերը տարածեց Անդրկովկասում, թափանցեց Արևմտյան Հայաստան, նաև Ռուսաստանի հայաշատ վայրերը: Կուսակցության առաջին ընդհանուր ժողովը եղավ 1892թ.: Քննարկվեցին բոլոր վիճելի հարցերը: Կուսակցության գործելակերպի քննարկման ժամանակ սուր քննադատության ենթարկվեց կենտրոնացված ղեկավարության համակարգը: Հաղթեց Ս. Զավարյանի և Հ. Դավթյանի կողմից առաջադրված ապակենտրոնացման սկզբունքը, որը դարձավ կուսակցության հետագա ընդարձակմանը նպաստող ամենամեծ գործոնը: Այդ ընթացքում կուսակցությունը վերանվանվեց Հայ հեղափոխական դաշնակցություն: «Դրոշակի» 1894թ. համարներում տպվեց «Մեր ծրագիրը»: Ծրագրային հարցերում կուսակցությունը պետք է լիներ միասնական և կենտրոնացված: Ծրագիրը բաղկացած էր երեք մասից՝ «Նպատակ», «Միջոցներ», «Կազմակերպություն»: Կուսակցության նպատակն էր ընդհանուր ապստամբության միջոցով Արևմտյան Հայաստանի տնտեսական և քաղաքական ազատությունը: Միջոցներն էին մարտական խմբերի ձևավորումը, ժողովրդին զինելը և ինքնապաշտպանության կազմակերպումը: «Կազմակերպություն» բաժինն ընդունում էր ապակենտրոնացման սկզբունքը: Առաջին ընդհանուր ժողովին հաջորդած տարիները եղան ՀՀԴ-ի ընդարձակման շրջանը: Անդրկովկասի բոլոր նահանգներում և հայաշատ վայրերում, Հյուսիսային Կովկասում, ռուսական բոլոր գաղթավայրերում ստեղծվեցին տեղական մարմիններ: Ուժեղ կառույցներ ձևավորվեցին Ատրպատականում, Վան-Վասպուրականում, ապա նաև Թուրքական կայսրության հայաշատ վայրերում: 1890-ական թվականների երկրորդ կեսից սկսած ՀՀԴ-ն աստիճանաբար դարձավ ամենաազդեցիկ համահայկական կուսակցությունը:Հայ ազգային կուսակցությունները, չնայած իրենց ոչ համերաշխ գործելակերպին, մեծ աշխատանք կատարեցին ժողովրդի ազգային ինքնագիտակցության արթնացման, ինքնապաշտպանության կազմակերպման գործում:

Հայոց պատմություն․ 1-ին աշխարհամարտը և Կովկասյան ճակատը

1914թ. օգոստոսի 1-ին սկսվեց առաջին համաշխարհային պատերազմը: Պատերազմն ընթանում էր մեծ տերությունների երկու խմբավորումների՝ Անտանտի և Եռյակ միության միջև: Գերմանիային՝ Անտանտի հակառակորդին, հաջողվեց իր դաշինքի մեջ ներգրավել Թուրքիային: Խոստացավ ամեն կարգի աջակցություն ու օգնություն Անտանտի դեմ պատերազմի ժամանակ: Գլխավոր պատճառը, որ թուրքերին դրդեց նույնպես ներքաշվելու պատերազմի մեջ, ռուս-թուրքական հակամարտությունն էր: Երիտթուրքերը մտադրություն ունեին Ռուսաստանում բնակվող թուրքալեզու, ինչպես նաև մահմեդական մյուս ժողովուրդներին օգտագործել ռուսների դեմ և ապագայում միավորել նրանց «Մեծ Թուրանի» մեջ: Հայերն ու Հայաստանը այդ ծրագրի իրագործման ճանապարհին մեծ խոչընդոտ էին: Հետևաբար Օսմանյան կայսրության պատերզմի մեջ մտնելու հիմնական նպատակներից էր նաև հայ ժողովրդի բնաջնջումը, նաև հայրենազրկումը: Ռուսաստանը ևս մեծ ակնկալիքներ ուներ Թուրքիայի հետ ռազմական հերթական բախումից: Նա ձգտում էր ընդլայնելու իր ազդեցության ոլորտները՝ տեր դառնալու սևծովյան նեղուցներին և Կ. Պոլսին, նվաճելու Արևմտյան Հայաստանը, ամրապնդելու իր դիրքերն Իրանում:Կովկասյան ճակատում առաջին նշանավոր իրադարձությունը Սարիղամիշի ճակատամարտն էր: Այն ընթացավ 1914 թ. դեկտեմբերի 9-ից մինչև 1915 թ. հունվարի 5-ը: Թուրքական երրորդ բանակը, որի հրամանատարությունն անձամբ ստանձնել էր Էնվեր փաշան, կարողացավ գրավել Օլթին, Արդահանը և Կարս-Սարիղամիշի շրջանում դուրս գալ ռուսական զորքերի թիկունքը: Սակայն ռուս զինվորների ու հայ կամավորների հերոսական կռիվների շնորհիվ օսմանյան 90-հազարանոց բանակը գլխովին ջախջախվեց: Էնվերը մի կերպ խուսափեց գերի ընկնելուց: Թուրքական զորքից փրկվեց միայն 12000 հոգի:Միաժամանակ թուրքերը հարձակման էին անցել Իրանի հյուսիսում: Օսմանյան կանոնավոր ուժերը և տեղական թուրք-քուրդ-թաթարական խաժամուժը հաշվեհարդար տեսավ Ատրպատականի հայերի նկատմամբ: 1915 թ. հունվարի դրությամբ այդ վայրերից մոտ 50000 հայ էր ներգաղթել Այսրկովկաս: Ռուսական կովկասյան բանակը 1915 թ. գարնանը գրավեց Թավրիզը, Վանը: Ռուսական զորամասերը, նրանց հետ նաև հայկական կամավորական ուժերը հասան Մուշի և Բիթլիսի մատույցները, բայց այս անգամ չկարողացան գրավել այդ շրջանները: Անսպասելիորեն Վանի զորախումբը 1915 թ. հուլիսի կեսերին նահանջեց: Ռուսական զորքը օգոստոսի սկզբին վերստին նվաճեց նախկին դիրքերը, սակայն Բիթլիսի և Մուշի հայությունն այդ ընթացքում կոտորվեց թուրքերի կողմից:Կովկասյան ճակատում թվական շոշափելի առավելություն ապահովելով` ռուսական զորքերը 1915 թ. վերջից անցան վճռական գործողությունների: Ձմռան դաժան սառնամանիքի պայմաններում 1916 թ. փետրվարի 3-ին նրանք գրավեցին Էրզրումը: Դա Կովկասյան ճակատում ռուսների ամենախոշոր հաղթանակն էր: Այնուհետև կովկասյան բանակը մի քանի ամսվա ընթացքում գրավեց Տրապիզոն, Երզնկա և Բաբերդ քաղաքները:Բեռլինի վեհաժողովի 61-րդ հոդվածը թուրքական կառավարությանը պարտավորեցնում էր հայկական մարզերում բարեփոխումներ անելու և ապահովելու հայերի անվտանգությունը։ Սակայն բարեփոխումների հսկողությունը ոչ միայն դրվելու էր Ռուսաստանի, այլև վեհաժողովի մասնակից բոլոր պետությունների վրա։ Մեծ տերությունների ղեկավարները համոզված էին, որ բարեփոխումները սուլթանի կողմից չեն կատարվելու։ Դա հնարավորություն կտար միջամտելու Թուրքիայի ներքին գործերին և նրանից նոր զիջումներ կորզելու։ Պայմանագիրը նախատեսում էր ռուսական զորքերի անհապաղ դուրս բերում գրավված տարածքներից։ Բայց ցավոք ,Բեռլինի վեհաժողովը մեծ հիասթափություն առաջացրեց հայերի շրջանում։ Հայ ժողովրդի մեջ պակասեց հավատը Եվրոպայի նկատմամբ։ Հայկական պատվիրակությունը բողոք ներկայացրեց վեհաժողովի ղեկավարությանը։Կովկասյան ճակատում առաջին նշանավոր իրադարձությունը Սարիղամիշի ճակատամարտն էր: Այն ընթացավ 1914 թ. դեկտեմբերի 9-ից մինչև 1915 թ. հունվարի 5-ը: Թուրքական երրորդ բանակը, որի հրամանատարությունն անձամբ ստանձնել էր Էնվեր փաշան, կարողացավ գրավել Օլթին, Արդահանը և Կարս-Սարիղամիշի շրջանում դուրս գալ ռուսական զորքերի թիկունքը: Սակայն ռուս զինվորների ու հայ կամավորների հերոսական կռիվների շնորհիվ օսմանյան 90-հազարանոց բանակը գլխովին ջախջախվեց: Էնվերը մի կերպ խուսափեց գերի ընկնելուց: Թուրքական զորքից փրկվեց միայն 12000 հոգի:Միաժամանակ թուրքերը հարձակման էին անցել Իրանի հյուսիսում: Օսմանյան կանոնավոր ուժերը և տեղական թուրք-քուրդ-թաթարական խաժամուժը հաշվեհարդար տեսավ Ատրպատականի հայերի նկատմամբ: 1915 թ. հունվարի դրությամբ այդ վայրերից մոտ 50000 հայ էր ներգաղթել Այսրկովկաս: Ռուսական կովկասյան բանակը 1915 թ. գարնանը գրավեց Թավրիզը, Վանը: Ռուսական զորամասերը, նրանց հետ նաև հայկական կամավորական ուժերը հասան Մուշի և Բիթլիսի մատույցները, բայց այս անգամ չկարողացան գրավել այդ շրջանները: Անսպասելիորեն Վանի զորախումբը 1915 թ. հուլիսի կեսերին նահանջեց: Ռուսական զորքը օգոստոսի սկզբին վերստին նվաճեց նախկին դիրքերը, սակայն Բիթլիսի և Մուշի հայությունն այդ ընթացքում կոտորվեց թուրքերի կողմից:Կովկասյան ճակատում թվական շոշափելի առավելություն ապահովելով` ռուսական զորքերը 1915 թ. վերջից անցան վճռական գործողությունների: Ձմռան դաժան սառնամանիքի պայմաններում 1916 թ. փետրվարի 3-ին նրանք գրավեցին Էրզրումը: Դա Կովկասյան ճակատում ռուսների ամենախոշոր հաղթանակն էր: Այնուհետև կովկասյան բանակը մի քանի ամսվա ընթացքում գրավեց Տրապիզոն, Երզնկա և Բաբերդ քաղաքները:

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы