Հայոց պատմություն․ Արևմտյան քաղաքակրթություն․ Հին Հունաստան

Հին Հունաստանը մեծ ազդեցություն է ունեցել արևմտյան քաղաքակրթության զարգացման վրա՝ հիմք դնելով փիլիսոփայության, քաղաքականության, արվեստի և գիտության մեջ։ Հունական քաղաքակրթությունը, որը ծաղկեց մոտ Ք․ա․ 5-րդ և 4-րդ դարերում ստեղծեց այնպիսի գաղափարներ, որոնք շարունակում են ձևավորել ժամանակակից արևմտյան մշակույթը։

Ահա այն ժառանգությունը, որը Հին Հունաստանը թողել է արևմտյան քաղաքակրթությանը՝

շարունակել կարդալ

Հայոց պատմություն․ Վանի թագավորություն։ Կազմավորումը և վերելքը։ Սարդուրի Ա, Իշպուին, Մենուա, Արգիշտի Ա։ Ռազմական բարեփոխումները, կանոնավոր բանակի ստեղծումը, Էրեբունի ամրոցի հիմնադրումը։

Վանի թագավորությունը (Ուրարտու), որը նաև հայտնի է որպես Արարատյան թագավորություն, հնագույն պետություն էր Հայկական լեռնաշխարհում՝ մ.թ.ա. 9-ից 6-րդ դարերում։ Վանի թագավորության պատմության հիմնարար շրջանն սկսվում է թագավորության կազմավորմամբ, որի վերելքը պայմանավորված էր մի շարք ուժեղ արքաների գործունեությամբ, որոնք կարևոր բարեփոխումներ իրականացրին։

Կազմավորումը և վերելքը

Վանի թագավորությունը ձևավորվել է մ.թ.ա. 9-րդ դարում՝ Ուրարտու հնագույն ցեղերի միավորումից։ Տարբեր ցեղերի միջև մրցակցությունն ու մշտական պատերազմները պայմանավորեցին ուժեղ կենտրոնացված պետության անհրաժեշտությունը։ Վանի թագավորների ջանքերով, հատկապես Սարդուրի Ա-ի օրոք, պետությունը վերածվեց հզոր թագավորության։

շարունակել կարդալ

Հայոց պատմություն․ Հայաստանը հնագույն քարտեզներում

«Սուրբ Երկիր» այլ կերպ՝ «Դրախտ» կամ «Եդեմի պարտեզ»

Քարտեզն ընգրկում է Միջերկրական ծովի և Պարսից ծոցի միջև ընկած շրջանը և ականավոր Եդեմը, որը գտնվում է Բաբել (Բաբելոն) քաղաքի մոտակայքում: Գեղեցիկ զարդարված վերնագիրը երկու կողմից շրջապատված է Եդեմի տեսարանների պատկերներով: Քարտեզն ինքնին, համատեղելով իրական և բիբլիական աշխարհագրությունը, հիանալի է ստեղծված: Այստեղ կգտնեք Նոդի Երկիրը, Եդեմը, Բաբելոնի աշտարակը և այլ կիսաառասպելական վայրեր: Այս քարտեզը կազմվել է Վիսշերի կողմից, որպես հինգ մասից բաղկացած քարտեզների շարքի մի մաս, նախատեսված Աբրահամ Վան Դեն Բրոքի 1657 թ. Աստվածաշնչում ընգրկելու համար: Սա քարտեզների այս կարևոր շարքի առաջին հրատարակությունն է, որը հիմք է հանդիսացել 18-րդ դարում հայտնված բազմաթիվ այլ աստվածաշնչյան քարտեզների։

«Սուրբ Երկիր» այլ կերպ՝ «Դրախտ» կամ «Եդեմի պարտեզ»

Նիկոլաուս Վիշերս, 1657 թ․

Հայոց պատմություն․ Հայերի և Հայաստանի մասին հնագույն գրավոր հիշատակություններ

Պատմություն

    Հայերի ծագման մասին պատմական և առասպելական տեղեկություններ են պահպանվել ոչ միայն հայ մատենագրության էջերում, այլ հունական, եբրայական, վրացական, արաբական և պարսկական գրավոր հուշարձաններում։

    շարունակել կարդալ

    Հայոց պատմություն․ Հայ ժողովրդի ծագումը, վարկածներ

    Առաջին`   հնագույն շերտը ստեղծվել և գոյություն է ունեցել նախաքրիստոնեական ժամանակներում: Հնավանդ զրույցի համաձայն՝ հայերը սերվել են աստվածազուն Հայկ նահապետից, որն առաջին արարչագործ աստվածների հսկա որդիներից էր:

    Ահա թե ինչպես է ներկայացվում հայոց նախնու ծագումը Մովսես Խորենացին. «Աստվածներից առաջիններն ահեղ էին և երևելի, և աշխարհի մեծամեծ բարիքների պատճառ, աշխարհի ու բազմամարդության սկիզբ: Սրանցից առաջ եկավ հսկաների սերունդը Սրանցից մեկն էր և Հապետոսթյան Հայկը»:

    շարունակել կարդալ

    Հայոց պատմություն․ Վաղ պետական կազմավորումները Հայաստանի տարածքում

    Հայկական առաջին պետական կազմավորումնը․ Արատտա։ Հայկական լեռնաշխարհի մինչ օրս հայտնի առաջին պետությունն Արատտան է։ Այն գոյություն է ունեցել Ք․ա․ 28-27դդ․։ Այդ մասին իմանում ենք Միջագետքի հարավում բնակված շումերների արձանագրություններից։

    Շարունակել կարդալ

    Հայոց պատմություն․ Հայկական լեռնաշխարհ․

    Հայկական լեռնաշխարհ

    Հայկական լեռնաշխարհը հրաբխային և լեռնականական ուժերի հետևանքով առաջացած երկիր է։ Նա հարևան երկրների ավելի բարձրադիր է և այդ պատճառով երբեմն համարվում է <<լեռնային կղզի>>։ Հայկական լեռնաշխարհը մտնում է երկրաշարժերի գոտու մեջ։ Հայկական լեռնաշխարհում է գտնվում Առաջավոր Ասիայի միակ գործող հրաբուխը՝ Թոնդուրեկը։ Երկրում հսկայական տարածության վրա ձգվում են Փոքր Կովկաս, Հայկական Պար և Հայկական Տավրոս լեռնաշղթաները։ Հայկական Պարը Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռնաշղթան է։
    Այն ձգվում է մի տեսակ զուգահեռականի նման և ողնաշարի դեր է կատարում երկրի համար։

    Շարունակել Կարդալ
    Создайте подобный сайт на WordPress.com
    Начало работы