Հայկական պետականության նախարարական շրջանը
Հայկական պետականության նախարարական շրջանը սկսվում է այն ժամանակ, երբ Հայաստանը կորցնում է իր անկախ թագավորությունը 428 թվականին և անցնում է Սասանյան Պարսկաստանի, իսկ երբեմն նաև Բյուզանդիայի տիրապետության տակ։ Սակայն պետականության կորուստը չի նշանակում ազգային ինքնության վերացում, որովհետև նախարարները, այսինքն՝ ազնվական տոհմերը, սկսում են ունենալ ավելի մեծ ազդեցություն երկրի քաղաքական կյանքում։
Рубрика: Հայոց պատմություն 10
Հանդիպում քաղաքագետ Ռիչարդ Գիրագոսյանի հետ ամփոփում
Սույն թվականի ապրիլի 28-ին <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամլիրի Ավագ դպրոց հետազոտական -վարժարանի ընթերցասրահում կայացավ հանդիպում տարածաշրջանային և անվտանգության քաղաքականության փորձագետ Ռիչարդ Գիրագոսյանի հետ։ Հանդիպման ընթացքում պարոն Գիրագոսյանը վարեց կարճ, սակայն տեղեկատվական հագեցած ինտերակտիվ դասախոսություն <<Հայաստանի նոր հետպատերազմյան ռազմավարությունը>> թեմայով։
Դասախոսությանը հաջորդեց հարցուպատասխանի ձևաչափով քննարկում, որի ընթացքում անդրադարձ կատարվեց մի շարք արդիական ու ռազմավարական հարցերի, մասնավորապես՝
- Հայաստանի անբարենպաստ աշխարհագրական դիրքին՝ շրջապատված լինելով անվստահելի հարևան պետություններով,
- Հայաստանում արագ զարգացող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին,
- հարևան պետությունների, հատկապես Իրանի հետ հարաբերություններին,
- 2020 թ. պատերազմի հետևանքներին և Ադրբեջանի կողմից առաջ քաշվող պահանջներին։
Պարոն Գիրագոսյանը համապարփակ ներկայացրեց Հայաստանի նորանոր մարտահրավերներն ու ռազմավարական ուղղությունները՝ անդրադառնալով նաև Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականության հնարավոր վերականգնմանը։ Նա շեշտադրեց, որ Հայաստանի համար առաջնային է դարձել փոխզիջումների և զիջումների հիման վրա ձևավորվող դիվանագիտական մոտեցումը, ինչպես նաև անվտանգության ոլորտում գործընկերների շրջանակի ընդլայնումը։
Հատուկ շնորհակալություն հանդիպման կազմակերպիչ՝ Նունե Այդինյանին։
Հայոց պատմություն․ Արշակունիներ
Արշակունիների տոհմը Հայաստանի իշխանության գլուխ անցավ 52 թվականին, երբ Հռոմեական կայսրության և Պարթևստանի միջև ընթացող քաղաքական պայքարի արդյունքում հայոց գահին նստեց Տրդատ Ա-ն։ Այս իրադարձությունը նշանավորեց Արշակունիների հարստության հիմնադրումը, որը տևեց մինչև 428 թվականը։
շարունակել կարդալՀայոց պատմություն․ Հայաստան, Հռոմ և Պարթևաստան հարաբերություններ
Հայաստան, Հռոմ և Պարթևստան հարաբերությունները ձևավորվել են հիմնականում այն ժամանակահատվածում, երբ Հռոմեական կայսրությունը և Պարթևստանի կայսրությունը միմյանց հետ ունեցել են բազմաթիվ քաղաքական, ռազմավարական և ռազմական շփումներ՝ հիմնականում Մեծ Հայքի տարածքում։
շարունակել կարդալՀայոց պատմություն․ Տիգրան Մեծ արքա

Ով է նա
Մ.թ.ա. 140թ. ծնված Տիգրան Մեծը (հայտնի նաեւ որպես Տիգրան Բ)՝ հայոց թագավորի որդին, մինչեւ քառասունհինգ տարեկան պատանդ է պահվել Պարթեւական տերության արքայի մոտ։ Հոր մահից հետո նա, որպես փրկագին վճարելով «Յոթանասուն հովիտները», ազատ է արձակվում եւ վերադառնում Հայաստան իր օրինական գահը զբաղեցնելու, ինչից հետո անմիջապես անցնում է Հին աշխարհը վերաձեւելուն։
շարունակել կարդալՀայոց պատմություն․ Արտաշեսյանների թագավորությունը Հայաստանում
Հայաստանի հնագույն պատմության մեջ Արտաշեսյանների թագավորությունը (մ.թ.ա. 189–մ.թ.ա. 1 թթ.) ունի կարևորագույն տեղ։ Այն հիմնադրվել է Արտաշես Ա-ի կողմից՝ Սելևկյանների թուլացման ժամանակաշրջանում, և դարձել է հայկական պետականության առաջին հզոր հիմքը։ Արտաշես Ա-ն համախմբեց հայկական տարբեր գավառները՝ հիմնելով միասնական և ամուր պետություն:
շարունակել կարդալՀայոց պատմություն․ Մխիթար Սեբաստացի՝ գիտնական եւ մտավորական
Մխիթար Սեբաստացին հայ կաթոլիկ եկեղեցու բենեդիկտյան վանականների միաբանության հիմնադիրն է՝ միաբանության, որն իր բազմադարյա գործունեությամբ դրել է արդի հայ մտավորական շարժման սկիզբը։
Շարունակել կարդալՀայոց պատմություն․ Մխիթար Սեբաստացի

Մխիթար Սեբաստացին գիտնական էր, մշակութային և եկեղեցական գործիչ, Մխիթարյան միաբանության հիմնադիրը: Ծնվել է Սեբաստիա քաղաքում 1676թ.-ի փետրվարի 17-ին և, ի պատիվ մանուկ Քրիստոսի կնքվել Մանուկ անունով։
Շարունակել կարդալՀայոց պատմություն․ Վանո Սիրադեղյան
Վանո Սիրադեղյանը հայ քաղաքական գործիչ և գրող էր, ով մեծ ազդեցություն է ունեցել Հայաստանի ներքաղաքական կյանքում հատկապես 1990-ականների սկզբին։ Նա ծնվել է 1946 թվականին Կոթի գյուղում (Տավուշի մարզ) և երկար տարիներ զբաղվել է գրականությամբ՝ նախքան քաղաքականության մեջ ներգրավվելը։
շարունակել կարդալ
