- Կետերի փոխարեն գրիր համապատասխան տառը:
Կատաղի թշնամու հանկարծակի հարձակումներից զգուշանալու համար ժողովուրդը լեռան բարձունքին՝ հինավուրձ վանքում, կախում է մի հսկա զանգ: Այն իր ղողանջը տարածում էր հեռու — հեռու, և անդնդախոր կիրճերն ու երկնամուխ լեռները, նրա ղողանջյունը արձագանքելով, մարդկանց վաղօրոք տեղեկացնում էին մոտալուտ վտանգի մասին ու ո տքի հանում: Արյունռուշտ Լենկթեմուրը, մահ ու սարսափ սփռելով, հափշտակելով ու գերեվարելով գալիս հասնում է Արաքսի երբնավառ բուսականությամբ հարուստ կանաչազարդ ափը և հարթ դաշտավայրում բանակ զարկում: Հաջորդ օրը արնածարավ բռնակալի զորքը պիտի անցներ փրփռ առատ գետն ու արշավեր շեն ու հարուստ գյուղերի վրա: Նույն օրը աշխարհավեր բռնակալի վրանն է մտնում մի հայ դավաճան` նրան ծառայելու պատրաստակամությամբ: Երբ անարգ դավաճանը հայտնում է ժողովրդ ին միավորող փրկարար զանգի գաղտնիքը, Լենկթեմուրը նայում է մատնիչին, ապա ամբարտավան կեցվածքով բարբառում.
— Գնա՛, այրի՛ր զանգը, այնպես արա՝ այլև ս երբեք չլսվի նրա ղողանջը: Շատ ոսկի ու արծաթ կստանաս: - Ա խմբում եղած դարձվածքների բացատրությունները գտիր Բ խմբից:
Երկինք բարձրացնել- երկրպագել
սիրտը փափկել- Հուզվել
դատաստան տեսնել — պատժել
արյունը գլխին խփել- բորբոքվել արյունը գլխին խփել
հալից ընկնել- ուժասպառվել - Ա․Երկինք բարձրացնել, սիրտը փափկել,, արյունը գլխին խփել, հալից ընկնել, ձեռքը պակաս, սիրտը թունդ լինել, սիրտ տալ, աչքի սուրմա թռցնող, գիրկը դառնալ։
- Բ․ Հուզվել, պատժել, երկրպագել, աղքատ, հուսադրել, գող, վերադառնալ, բորբոքվել, ուժասպառվել, մեղմանալ։
Рубрика: Հայոց լեզու
Հայոց լեզու․ Գործնական քերականություն
10.Տրված համանուններով կազմի՛ր նախադասություններ։
1. սեր (կաթի երեսի թանձր շերտ). սեր (զգացմունք)
Տատիկը հավաքեց կաթի սերը։
Տատիկը սեր նկատեց աղջկա աչքերում։
2. կետ (կետանիշ, գծի հատվածի սահման). կետ (ջրային կաթնասուն կենդանի)
Ուսուցիչն ասաց, որ նախադասության վերջում կետ դնի։
Կետը աշխարհում ջրային ամենամեծ կենդանին է։
3. քանոն (ձողաշերտ՝ չափելու և ուղիղ գծելու համար). քանոն (երաժշտական
գործիք)
Քանոնով գծելն ավելի հեշտ է։
Անին ազատ ժամանակ քանոն էր նվագում։
4. դող (մարմնի սարսուռ). դող (անվին անցկացվող ռետինե շրջանակ)
Դրսում այնքան ցուրտ էր, որ նույնիսկ շներն էին դողում։
Հայրիկը դողն անցկացրեց մեքենայի անիվին։
5. տոն (ձայնաստիճան). տոն (նշանավոր իրադարձության նվիրված
հանդիսավոր օր)
Տղան բարձր տոնով խոսեց ուսուցչի հետ, և հայտնվեց տնօրենի սենյակում։
Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետության անկախության տոնն է։
11. Որ դարձվածքների իմաստն է սխալ բացատրված:
ժամավաճառ լինել – իզուր ժամանակ վատնել
2.երեսից կախվել – թախանձել
3.արյունը ջուր դառնալ – սահմռկել
4.աչքերը փակել – ժպտալ
4.աչքերը փակել – մահանալ
5. աչքը ջուր կտրել – կարոտով, անհամբերությամբ սպասել
6. անձյուն ձմեռ – անճարակ մարդ
7. գլխարկը գետնովը տալ – նորաձև հագնվել
գլխարկը գետնովը տալ – խայտառակել
8. գլխին տալ — ուրախանալ
գլխին տալ-փոշմանել
12.Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հականիշներից:
հետամտել-ձգտել, անթաքույց-սքողված, երբեմն-ստեպ-ստեպ
հրավիրել-արտաքսել, ավերակ-շեն, լայն-անձուկ
բարեկիրթ-անտաշ, գոգավոր-խորդուբորդ, համախմբել-ջլատել
ականակիր-պղտոր, խոչընդոտել-խանգարել, անկանոն-օրինաչափ:
13.Շարքերում գտիր ուղղագրական սխալները:
արփշիռ, փաղչել, հորձանուտ, տարրալուծել
արհամարել, տարորոշել, ավելորդ, բոխկ
քսուք, ժայտքել, ճմռթել, գախտագողի
պարքև, պանդուղտ, սայթակել, դշխուհի
14.Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հոմանիշներից.
ուշաթափվել-նվաղել, աղոթել-ապաշխարել, հոծ-խիտ
տամուկ-խոնավ, թեժ-մարմանդ, դալուկ-գունատ
ստահոդ-շինծու, աչառու-կողմնակալ, անձայն-մունջ
լայնախոհ-նեղմիտ, շնորհազուրկ-ապիկար, կարկառուն-անվանի
15. Մեկ բառով գրի´ր տրված դարձվածքների իմաստները.
Արյունը գլխին խփել- բարկանալ
Լեզուն բռնվել- պապանձվել
Քարը փեշից թափել- հանգստանալ
Զենքերը վայր դնել-հանձնվել
Հայոց լեզու․ Գործնական քերականություն
- Նշիր այն բառը, որն հոմանիշ է փակագծերում տրված դարձվածքին
- ա. մարզվել, զինվել, սպառնալ, տրորել (սուր ճոճել)
- բ. սսկվել, հագենալ, բավարավել, չարախոսել (բերանը ջուր առնել)
- գ. խրատել, մտապահել, նշանել, ականջին օղ դնել, (ականջին օղ անել)
- դ. վերացնել, սիրաշահել, վրդովվել, հագենալ, (սիրտը առնել)
- ե. եռանդագին, մոլեգնած, մարած, շիկացած, (կրակ կտրած)
- զ. անտեսել, պաշարել, կուտակել, հանգցնել, (ականջի ետևը գցել)
2.Բառաշարքում ընդգծիր պարզ բառերը:
Կարգ, կատակ, անտեր, կապիկ, վազք, գարուն, տկար, կարիճ, քերիչ, գերան, բարձ, շարան, դիրք, պատճառ, արդուկ, շահույթ, հրաման, հատիկ, հյութ, հնչյուն, կաղնուտ, ականջ, օրորոց, մրջյուն:
3. Բառաշարքում ընդգծիր անհոդակապ բառերը, ինքդ լրացրու շարքը ևս 5 բառով:
Ծանրակշիռ, բազմերանգ, կեսբերան, խաղակես, մարգարտաշար, նախօրոք, սեպագիր, ընդառաջ, ջրամբար, նկարագիր, աներորդի, մարդամոտ, մայրցամաք, ոսպապուր,
Գլուխկոտրուկ
Վզկափ
Փողկապ
Արևելք
Արևմուտք
Մթնշաղ
4.Բառաշարքում առանձնացրու հոմանիշ բայերի 6 զույգ:
Սփրթնել, ծաղրել, սարսափել, աղաչել, գունատվել, սաստկանալ, հեգնել, ուժեղանալ, իշխել, ահաբեկվել, աղերսել, տիրել:
Սփրթնել-գունատվել
Ծաղրել- հեգնել
Սարսափել-ահաբեկվել
Աղաչել-աղերսել
Սաստկանալ-ուժեղանալ
Իշխել-տիրել
5.Բառաշարքում առանձնացրու հոմանիշ ածականների 6 զույգ:
Լուռումունջ, ազնիվ, մեծամիտ, չնաշխարհիկ, լռելյայն, քաջ, սրտացավ, անկեղծ, չքնաղ, գոռոզ, խիզախ, գթասիրտ:
Լուռումունջ-լռելյայն
Ազնիվ-անկեղծ
Մեծամիտ-գոռոզ
Չնաշխարհիկ-չքնաղ
Քաջ-խիզախ
Սրտացավ-գթասիրտ
6.Բառաշարքում առանձնացրու հոմանիշ գոյականների 6 զույգ:
Վախ, դրացի, մրրիկ, երկյուղ, երանգ, տրտմություն, փոթորիկ, կասկածանք, գույն, տարակուսանք, հարևան, թախիծ:
Վախ-երկյուղ
Դրացի-հարևան
Մրիկ-փոթորիկ
Երանք-գույն
Տրտմություն-թախիծ
Կասկածանք-տարակուսանք
11.Տրվածբառերիհականիշներըգրի´ր:
Սիրուն-տգեղ
լավ-վատ
մեծ-փոքր
ներքև-վերև
ուշադիր-անուշադիր
բարեկամ-թշնամի
աղքատ-հարուստ, ունևոր
կուշտ- քաղցած
դիտավորյալ- պատահական
հիշել-մոռանալ
վառել- մարել
դրական- բացասական
հրաժեշտ տալ- բարևել
հյուսել-արձակել, քանդել
թույլատրել- արգելել
ընկնել-ելնել, բարձրանալ, վեր կենալ
գումարել- հանել
թափթփել-հավաքել
պապանձվել- խոսել
գիշեր-ցերեկ
ելք-մուտք
ավարտել-սկսել
օգնել- խանգարել
արագացնել- դանդաղեցնել
12.Կետերը փոխարինի´րընդգծված բառերիհականիշներով:
Կենսաբանները պնդում են, որ գազանները միայնշարժվողառարկաներն են տեսնում. անշարժ կենդանին անհետանում է նրանց աչքից:
Մարդիկ դատարկ երկինք են տեսնում, իսկ ծիծեռնակի, ջրածիծառի և մի քանի ուրիշ թռչունների համար երկինքը լեցուն է միջատներով:
Գիտնականները պարզել են, որ ստորջրյա աշխարհը ոչ թե անաղմուկ է, այլ աղմուկիաշխարհ է:
13.Առածներնընդգծվածբառերիհականիշներովլրացրո´ւ´ւ:
Անպտուղ ծառը կկտրեն, պտղատու ծառին քար կգցեն:
Բարին որ չլիներ, չարը աշխարհը կքանդեր:
Դևին դժոխքը ցույց չտաս, դրախտի ճանապարհը չի իմանա:
Թացն էլ չորի հետ վառվում է:
Կաթի հետ մտածը հոգու հետ դուրս կգա:
Հագուստի նորնէ լավ, ընկերոջ հինը:
Մինչև չգա վերջինը, չի հիշվի առաջինը:
Հայոց լեզու․ Գործնական քերականություն․ Դարձվածքներ
- Բացատրի՛ր դարձվածքները բառարանի օգնությամբ:
Իրար սրտից ջուր խմել – մեկը մյուսի սրտովը լինել՝ խոսել՝ վարվել
Հազար մաղով անցկացրած – առանց ամոթի՝ անամոթ
Հիվանդի համար ջուր բերող –օգնող, հասնող
Գլխին կրակ թափել – զայրանալ, բարկանալ
Կանաչ-կարմիրը կապել – պսակել, ամուսնացնել
Կոպեկի համար մեռած – գծուծ, ագահ
Ուրիշի բնում ձու ածել – օգուտը ուրիշին տալ
Ոտքի կոխան դարձնել – ոտքերի տակ տալ
Փուշը մատից հանել – որևէ բանով օգնել
Գրքի մի երեսը կարդալ — մակերեսայն պատկերացում ունենալ
2. Որ դարձվածքների իմաստն է սխալ բացատրված:
- ժամավաճառ լինել – իզուր ժամանակ վատնել
2.երեսից կախվել – թախանձել
3.արյունը ջուր դառնալ – սահմռկել
4.աչքերը փակել – ժպտալ
4.աչքերը փակել – մեռնել
5. աչքը ջուր կտրել – կարոտով, անհամբերությամբ սպասել
6. անձյուն ձմեռ – անճարակ մարդ
7. գլխարկը գետնովը տալ – նորաձև հագնվել
գլխարկը գետնովը տալ—պատիվը գցել
8. գլխին տալ — ուրախանալ:
Ողջունել
3.Հետևյալ դարձվածքներով մեկական նախադասություն կազմել: - Լեղին ճաքել
Արթնանալով շինարարության աղմուկից կարծես լեղաճաք եղա։ - արյունը գլխին խփել
Մայրիկը երբ, լսեցպատերազմի լուրը արյունը գլխին խփեց։ - հոգին ավանդել
Վերջապես նրա հոջին ավանդեց։ - անարգանքի սյունին գամել
Մայրիկը նրան անարգանքի սյունին գամեց երբ իմացավ, որ դասերը չի սովորել։ - ճամփա պահել
Տղան ընկերոջը օնելու համար ճամփա պահեց։ - ականջի հետև գցել:
Նա ականջի հետև գցեց իր դասերը, և այդպես էլ չարեց։
4. Հետևյալ բառերի համար գտնել հոմանիշ դարձվածքներ
ծաղրել- ձեռք առնել
հիվանդանալ- անկողին ընկնել
օգնել- ձեռք մեկնել
հասկանալ- ականջը մտնել, ուղեղում մտնել, գլխի ընկնել
մեռնել- շունչը փչել,
անտեսել- ականջի հետև գցել
ծուլանալ- ալարը գալ
ուրախանալ- աշխարհով մեկ լինել
ճարպիկ- աղվեսի ճութ
թանկ- ոսկու գին ունենալ
սպառնալ- սուր ճոճել
գունատվել- պատի ծեփ դառնալ
էժան-ջրի գին
Գրականություն․ Տեքստային աշխատանք
Դասարանում
Տեքստային աշխատանք
Արևելքի մի երկրում մի թագավոր է լինում, նա շատ կամակոր և քմահաճ է լինում: Մի օր նա կանչում է իր երկրի բոլոր դերձակներին և հրամայում, թե` ինձ համար մի այնպիսի վերմակ կարեք, որ հասակիս համեմատ լինի ̀ ոչ երկար, ոչ կարճ: Ոչ մի դերձակ չի կարողանում թագավորի հրամանը կատարել, բոլորի գլուխներն էլ կտրել է տալիս:
Օրերից մի օր թագավորի մոտ մի դերձակ է գալիս:
— Թագավորն ապրած կենա, -ասում է նա, — ես քո ուզած վերմակը կկարեմ: Ոչ երկար կլինի, ոչ կարճ:
— Լավ, — ասում է թագավորը, — բայց տես, եթե մի փոքր երկար եղավ կամ կարճ, իմացած լինես ̀ գլուխդ կտրելու եմ:
-Համաձայն եմ, թագավորն ապրած կենա, թե չկարողացա ̀ գլուխս կտրի:
Դերձակը գնում է մի վերմակ կարում, դիտմամբ էլ մի քիչ կա□ճ է անում: Տանում է, դնում թագավորի առաջ: Փեշի տակ էլ թաքուն մի ճիպոտ է պահած լինում:
-Թագավորն ապրած կենա, — ասում է դերձակը ̀ գլուխ տալով, — քո ուզած վերմակը կարել եմ: Տես ̀ կհավանե՞ս:
-Տեսնենք հասակիս հարմա՞ր է, թե՞ ավել- պակաս, — ասում է թագավորն ու պառկում թա□տին, վերմակը քաշում վրան: Վերմակը հազիվ ծնկներին է հասնում, ոտքերը բաց են մնում:
Դերձակն իսկույն փեշի տակից հանում է ճիպոտը և խ□ում թագավորի ոտքերին: -Թագավորն ապրած կենա, — ասում է դերձակը, — ամեն մար□ իր վերմակի համեմատ պիտի ոտքը մեկնի:
Թագավորն ամիջապես ոտքերն իրեն է քաշում, թաքցնում վերմակի տակ:
Կամակոր թագավորն այլևս ոչինչ չի կարողանում ասել: Նույնիսկ մեծ –մեծ նվերներ է տալիս ու ճանապարհ դնում հնարագետ դերձակին:
1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
Կարճ
թախտին
Խփում
Մարդ
2. Ի՞նչ է նշանակում դերձակ բառը.
Կարուձև անող, արհեստավոր
3. Ո՞ր դարձվածքի իմաստն է սխալ բացատրված.
ա/ գլուխը դատարկ — հիմար, անխելք, տգետ
բ/ թև առնել — ոգևորվել, ոգեշնչվել
գ/ կողը հաստ – համառ, կամակոր, ինքնասածի
դ/ ձեռք մեկնել — ձեռքով անել, հեռանալ
ձեռք մեկնել— օգնել
4.Տրված բառերից ո՞րն է ածանցավոր.
ա/ օրերից
բ/ գլուխ
գ/ թագավոր
դ/ ոչինչ
5.Ի՞նչ խոսքի մաս են տեքստում ընդգծված բառերը:
կամակոր-ածական
Երկիր-գոյական
Երկար— ածական
Նա— դերանուն
Դերձակ— գոյական
Թաքցնել- բայ
Հնարագետ— ածական
6. Օգտագործելով տրված բառերը ̀ լրացրու՛ առած-ասացվածքները.
ա/ Ծաղիկը ծաղկին նայելով է բացվում:
բ/Թթու է, թան չի, ամեն մարդու բան չի:
գ/Մեջք –մեջքի որ տանք, սարեր շուռ կտանք:
դ/Արջից վախեցողը անտառ չի գնա:
/ սարեր, չի գնա, մարդու, ծաղկին/
7. Ի՞նչն է ստիպում թագավորին նման հրաման արձակել:
Թագավորին ստիպում է իր քմահաճ և կամակոր բնավորությունը։
8. Ի՞նչ հնարամտության է դիմում դերձակը:
Դերձակը թագավորի մոտ գնալիս վերցնում է մի ճիպոտ և, երբ թագավորը փորձում է վերմակը կարճ է լինում։ Հնարամիտ դերձակը հանում է ճիպոտը և խփում թագավորի ոտքերին թագավորը իսկույն ծալում է ոտքերը
9. Ժողովրդական ո՞ր ասացվածքն է օգտագործված տեքստում:
Ոտքդ վերմակի չափ մեկնիր
10. Նախորդ առաջադրանքում առանձնացված ասացվածքով հորինե’լ պատմություն։
Կար չկար մի ագահ աղջիկ կար։ Աղջիկն ուներ ամենագեղեցիկ շորերը և կոշիկներ, բայց միշտ ավելին էր պահանջում։ Աղջիկն ուներ մի խորթ քույր ում ընտանիքում չէին սիրում։ Միշտ մեծ աղջկան գնում էին ամենագեղեցիկ շորերը, կոշիկները, բայց նա միշտ քրոջ հասարակ և էժանագին շորերն էր ցանկանում։ Մի անգամ, մի բարի պապիկ եկան նրանց տուն և երկու կոշիկ նվիրեց երկու քույրերին։ Մեկը գեղեցիկ մյուսը ոչ այնքան։ Ագահ աղջիկը երկուսն էլ իրեն վերցրեց և իսկույն հագավ, կոշիկը նրա, ոտքը չէր մտնում, քան որ այն նախատեսված էր խորթ քրոջ համար։ Կոշիկը կոտրվեց և պապիկը եկավ սենյակ, ասելով նրան, որ ագահ մարդուն, ինչքան էլ տաս միևնույն է էլի կպահանջի։ Աղջիկը զղջաց և կանչեց խորթ քրոջը, ներեղություն խնդրեց ամուր գրկեց։
Աշխարհում չարիքը քիչ կլիներ, եթե․․․
Մարդկանց մեջ մրցակցություն չլիներ, մրցակցություն չլինելու դեպքում պատերազմներ ևս չէին լինի։ Չարությունը մարդու մեջ ամենավատ կողմն է։ Չարությունն է տանում պատերազմների, ցեղաստանությունների։ Մարդու կյանքը միակ բանն է որ անվերադարձ է և թանկ։ Աշխարհում չարությունը կվերանար, եթե վերանային սահմանները երկրների միջև, թշնամություն չէր լինի, մարդիկ կապրեյին հանգիստ առանց պատերազմների։
Հայոց Լեզու
Այժմ կխոսեմ մեզ բոլորիս հուզող հարցի մասին։ Կփորձեմ հակիրճ լինել։ Այսօր բոլորիս պարտքն է համախմբվել և պաշտպանել մեր հայրենիքը թշնամու հարձակումներից։ Դրա համար մեզանից յուրաքանչյուրը փետք է փորձի օգնել իր հնարավորությունների սահմաններում։ Բայց նախ և առաջ հայը պետք է սիրի հային, պետք է հարգենք միմիանց։
Սթափվի՛ր, հա՛յ ժողովուրդ։
Հայոց լեզու․ Թվականի տեսակները
1.Թվականները գրե’լ բառերով և նշե՛լ տեսակները։ Դո՛ւրս գրել նաև թվականներով
կազմված բառերը (գոյական, ածական)։
Զվարթնոց. Վաղարշապատի Ս. Գրիգոր. վաղ միջնադարի հայկական ճարտարապետության
հուշարձան Արարատյան դաշտում՝ Էջմիածնից 3 կմ հարավ։
Ըստ հայ պատմիչների վկայության և պահպանված հունարեն արձանագրության՝
կառուցել է Ներսես Գ Իշխանցի (Շինող) հայոց կաթողիկոսը, և նրա գահակալության
տարիներից էլ՝ 641-661, արտածվում է Զվարթնոցի կառուցման ժամանակը։
Ըստ Մովսես Կաղանկատվացու՝ Զվարթնոցը օծվել է 652-ին։ Թ. Թորամանյանի
կարծիքով շինարարությունը սկսվել է 643-ին և հիմնականում ավարտվել 652-ին։
Զվարթնոցը կանգուն է եղել մինչև X դ. վերջը. ավերման պատճառի մասին մեզ
հայտնի պատմական աղբյուրները լռում են։ Ըստ պեղված նյութերի՝ նախքան
Զվարթնոցը այստեղ եղել են հնագույն և IV-V դդ. կառույցներ։ Տեղանքի ցածրիկ,
շրջանաձև բլրակը պարագծով շրջապատված է յոթաստիճան բազմանիստ հենապատով
(բացի հարավարևմտյան մասից, ուր պալատն է)՝ կազմելով սալահատակ
պատվանդան, որի կենտրոնում կառուցվել է տաճարը։ 1905-ին Թ. Թորամանյանը
ստեղծեց Զվարթնոցի գիտական վերակազմությունը։ Ըստ պահպանված
հատակաձևի և այդ վերակազմության՝ կառույցի ծավալատարածական հորինվածքի
կորիզը քառակոնքն է, որը ցածում շրջապատված է երկհարկ պարարկյալ
սրահով (տրամագիծը՝ 35,75 մ), իսկ վերևում՝ կիպ պարփակված գլանային պատով։
Կիսագմբեթ, հիմնական առանցքներով խաչաձև տեղադրված 4 կոնքերը
միմյանց են կապվում բարդ կտրվածքի, զանգվածեղ, վերևում կամարակապ մայր
մույթերով՝ գմբեթակիր քառակուսին, որից անցումը թմբուկի բոլորակին իրականացված
է առագաստների միջոցով։ Կոնքերը, բացի արևելյանից, որը հոծ է և ամփոփում
է բեմը, իրենց ստորին մասում սյունակազմ են (6-ական սյուն, տրամագիծը՝
0,6 մ)։ Սյուներն ավարտվում են կողովաձև, խոյազարդ խոյակներով և
միմյանց կապվում կամարներով։
Ըստ «Հայկական սովետական հանրագիտարանի»
3-քանակական թվական
641-քանակական թվական
661-քանակական թվական
652-քանակական թվական
653-քանակական թվական
տասներորդ- դասական թվական
չորրորդ- դասական թվական
վեցերորդ- դասակական թվակա
յոթ-քանակական թվական
1905- քանակական թվական
35— քանակական թվական
75-քանակական թվական
4-քանական թվական
6-ական- բաշխական թվական
0,6- կոտորակային թվական
2. Գրե՛լ բառերով։
9-ինը
12-տասներկու
99-իննսունինը
50-հիսուն
60-վաթսուն
70,-յոթանասուն
80,- ութսուն
100- հարյուր
938- ինը հարյուր երեսունութ
II-երկրորդ
III-երրորդ
IV- վեցերորդ
3.Գրի՛ր տրված հոմանիշներից մեկը:
1901 թվականից (տրվում, շնորհվում, բաշխվում, պարգևվում) են Նոբելյան ամենամյա մրցանակները` ըստ շվեդացի ինժեներ, (հարուստ, մեծահարուստ, մեծատուն) գործարանատեր Ալֆրեդ Նոբելի կտակի: Նա մոտ յոթանասուն միլիոն շվեդական կրոն էր (թողել, կտակել), որի տոկոսներն սւմեն տարի (բաժանվում, բաշխվում, տրվում) են ֆիզիկայի, քիմիայի, բժշկության կամ ֆիզիոլոգիայի (բնագավառներում, ասպարեզներում, ճյուղերում, ոլորտներում) խոշոր (հայտնագործություններ, գյուտեր) (անող, կատարող) գիտնականներին (ամենախոշոր, ամենակարևոր, ակնառու) գրական ստեղծագործության հեղինակին և նրան, ով տարվա (մեջ, ընթացքում) ամենաշատ ներդրումն է ունեցել ազգերի (միասնության, համախմբման), ստրկության (վերացման, ոչնչացման) կամ եղած բանակների (պակասեցման, կրճատման) ու խաղաղությունը (պահպանելու, պաշտպանելու) գործում:
Հայոց լեզու․ Ենթադրական, հարկադրական, հրամայական
1. Ընդգծե՛ք ենթադրական եղանակի 5 բայաձև.
ա. չեմ մնա, կլողամ, սուրալու եմ, խաղամ, մուրալիս,
կժպտայի,
կզղջանք, թռվռացել ենք, պիտի հուսար, չէր ճչա
բ. չենք կառչի, վատնենք, կդնի, հասնելու է, մտի՛ր
կխառնենք, պիտի գտնի, կսառչեի, կպչելիս, կկառչեր
2. Ընդգծե՛ք հարկադրական եղանակի 3 բայաձև.
ա. պետք է ապրենք, մի՛ խոսիր, չպիտի համոզի, վերցրե՛ք,
պիտի հաշվեր, չուզեք
բ. կհիանամ, պիտի լողանա, կնեղանա, չպետք է մանրանար,
պիտի զարմանայինք, չէինք թարմանա
3. Ընդգծե՛ք ենթադրական ապառնի 3 ժամանակաձև.
ա. կիսովի, կթովի, կորովի, կարովի, կաղոթի, կօղակի
բ. կաղա, կորա, կտա, կպա, կեռա, կերա