Հայոց լեզու․ Գործնական աշխատանք

31.Տրված նախածանցներով կազմել 3-ական ածանցավոր բառ:
Ան- անկապ, անընդունակ, անկարող, անխիղճ, անսպառ, անկիրթ
ապ- ապերախտ, ապաշնորհ, ապօրինի,
բաց- բացատրագիր, բացատրանք, բացարձակ
գեր- գերիշխել, գերազանց, գերաճ
դժ- դժգոհ, դժբախտ, դժկամ
համ- համբերել, համբույր, համաձայն,
հակ- հակառակ, հականիշ, հակամարմին
ստոր- ստորագրույթյուն, ստորին, ստորոտ
չ- չուտել, չխմել, չգրել, չսպանել, չերգել, չպարել,
տ-տկար, տմարդ, տհաս, տձև
դեր-դերանուն, դերակատար, դերասան
արտ-արտերկիր, արտագաղթ, արտերկիր, արտակարգ
փոխ- փոխվարչապետ, փոխտնօրեն, փոխակերպություն
ենթ- ենթակա, ենթադրություն, ենթագիտակցություն
անդր- անդրանիկ, անդրծովյան, անդրավարտիք

32.Տրված վերջածանցներով կազմել 3-ական ածանցավոր բառ;
-ալի- շնորհալի, արյունալի, ողբալի, սոսկալի, ցավալի
-գին- թանկագին, էժանագին, ցավագին
-անի- տեսականի, ավագանի, մատանի
-ավուն- կարմրավուն, կանաչավուն, դեղնավուն
-յալ- մեռյալ, ընտրյալ, կախյալ
-ուն-խոսուն, բեկուն, շարժուն, խոհուն
-ելի- անխոցելի, սիրելի, պաշտելի
-ան- փական, ձգան, կայան
-անակ- դրամապանակ, հաղթանակ, ըմպանակ
-անոց- անձրևանոց, խորդանոց, խոհանոց
-ոց- կապոց, գրոց, դպրոց, դմփոց, գոռոց, երգոց
-ուստ- ներքուստ, վերուստ, ապրուստ
-եստ-գովեստ, պահեստ, ուտեստ
-իչ- գործիչ, ավերիչ, գրիչ, ոսկերիչ, կիզիչ
-յուն- կարկաչյուն, ճռվողյուն, հնչյուն, ոստյուն
-ստան- Հայաստան, մրգաստան, Վրաստան
-վածք- քաղվածք, քայլվածք, նայվածք
-ույց- զեկույց, սառույց, հատույց, կառույց
-ք- բարք, վարք, բերք, խորք

33. Բառաշարքում գտնել վերջածանցավոր բառերը և ընդգծել ածանցները:

Վայրի, խոհուն, մրգատու, մականուն, փութկոտ, մուրացկան, առհավետ, արգելակ, գունեղ, ոսկեգույն, նվազագույն, բանակ, խորք, միածին, զայրույթ, դռնակ, միաբան, իշխան, հարսնացու:

Իմ սիրելի կենդանին

Ժամկետ՝ Շուրջտարյա

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի սովորողներ

Նպատակ՝ Ճանաչել և սիրել կենդանիներին

Ընթացք ՝ Մասնակիցը համացանցից, ծնողներից կամ գրքերից գտնում է տեղեկություններ իր ցանկացած կենդանու մասին:

շարունակել կարդալ

Հայոց լեզու․ Գործնական աշխատանք

20.Կազմիր տրված բառերի հոգնակին:
Ուղեբեռ-ուղեբեռներ
փունջ-փնջեր
անձրև-անձրևներ
տղամարդ-տղամարդիկ
գամփռ-գամռներ
սպա-սպաներ
ակումբ-ակումբներ
արկղ-արկղեր
գառ-գառներ
ֆիդայի-ֆիդայիներ
օդաչու-օդաչուներ
վիպասան-վիպասաններ
հարս-հարսներ
վաճառատուն-վաճառատներ
եղնիկ-եղնիկներ
ժամացույց-ժամացույցներ
իտալացի-իտալացիներ
թի-թիեր
պատշար-պատշարներ
մատենագիր-մատենագիրներ
դուռ-դռներ
սանր-սանրեր
սկյուռ-սկյուռներ
հողագործ-հողագործներ
նուռ-նռներ
գինի-գինիներ
սիրտ-սրտեր
ծառաբուն-ծառաբներ
ձու-ձվեր
պատճեն-պատճեններ
տետր-տետրեր
ծունկ-ծնկներ
զեբր-զեբրեր։
21.Արտագրիր մեծատառով գրելով համապատասխան բառը:
Նոր արեշ- Նոր Արեշ
մխիթարյան միաբանություն- Մխիթարյան Միաբանություն
հայկական լեռնաշղթա- Հայկական լեռնաշղթա
խաղաղ օվկիանոս- Խաղաղ օվկիանոս
տրդատ երրորդ- Տրդատ Երրորդ
բերինգի նեղուց- Բերինգի նեղուց
սասունցի դավիթ- Սասունցի Դավիթ
արագածոտնի մարզ- Արագածոտնի մարզ
ռուսաստանի դաշնություն- Ռուսաստանի Դաշնություն
վայոց ձորի մարզ- Վայոց Ձորի մարձ
տիգրան մեծ- Տիգրան Մեծ
սևանա լիճ- Սևանա լիճ
երևանի նահանգ- Երևանի նահանգ
արտաշես բարեպաշտ- Արտաշես Բարեպաշտ
նորքի զանգված- Նորքի զանգված
բարձր հայք- Բարձր Հայք
միջին ասիա- Միջին Ասիա
հայաստանի հանրապետություն- Հայաստանի Հանրապետություն
նոբելյան մրցանակ- Նոբելյան մրցանակ
բալկանյան թերակղզի- Բալկանյան թերակղզի
22.Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծիր եզակի թվով հինգ գոյական:
ա. լրաբեր, գիշակեր, աղանդեր, բուլդոզեր, տարբեր, եթեր, առընթեր, դասընկեր, դարիվեր:
բ. կայքեր, պատկեր, ավեր, լապտեր, թխահեր, թիեր, պատվեր, լվեր, ստվեր, ուլատեր:
գ. տանտեր, աներեր, գիշեր, կրտսեր, թթվասեր, անտեր, հրավեր, բնավեր, նվեր:
23. ա և բ շարքերից գտիր համապատասխան զույգերը:
ա. նախիր, վտառ, երամակ, երամ, նավատորմ, պարս, դեղորայք, առականի:
բ. շատ դեղեր միասին, ձիերի խումբ, մեղուների խումբ, բոլոր նավերը միասին, առակների հավաքածու, ձկների խումբ, կովերի խումբ, թռչունների խումբ:
Շատ դեղեր միասին- դեղորայք
Ձիերի խումբ-երամակ
Մեղուների խումբ-պարս
Բոլոր նավերը միասին- նավատորմ
Առակների հավաքածու- առականի
Ձկների խումբ-վտառ
Կովերի խումբ -նախիր
Թռչունների խումբ-երամ

Հայոց լեզու․ Վերաբերականը որպես խոսքի մաս

ՎԵՐԱԲԵՐԱԿԱՆՆԵՐ
Կան բառեր, որոնք արտահայտում են խոսողի դատողական վերաբերմունքը
եղելության նկատմամբ, օրինակ՝ Բարեբախտաբար, ամեն ինչ լավ անցավ։ Որևէ
իրողության նկատմամբ խոսողի դատողական վերաբերմունքն արտահայտող
բառերը կոչվում են վերաբերականներ (եղանակավորող բառեր)։ Առանձնացվում են վերաբերականների հետևյալ խմբերը.
հաստատական՝ այո՛, արդարև, անշուշտ, անկասկած, անպատճառ,
անտարակույս, անպայման, իսկապես, իրոք, հիրավի և այլն.
ժխտական ՝ ո՛չ, չէ՛.

երկբայական՝ գուցե, երևի, թերևս, կարծեմ, կարծես, կարծես թե, ասես,
միգուցե, մի՞թե, արդյոք և այլն.
զգացական՝ բարեբախտաբար, դժբախտաբար, երանի, ցավոք և այլն.
սաստկական՝ անգամ, նույնիսկ, հենց, մանավանդ, նամանավանդ, մինչև
անգամ, մինչև իսկ և այլն.
սահմանափակման՝ գեթ, լոկ, գոնե, թեկուզ, միայն, սոսկ, միայն թե և այլն
ցուցական՝ ահա, ահավասիկ.
կամային՝ թող, ապա, հապա, մի և այլն.
զիջական՝ ի դեպ, իմիջիայլոց, համենայն դեպս, այնուամենայնիվ, այսու-
հանդերձ և այլն։
Վերաբերականների մի մասը, եթե դրված է լինում իր եղանակավորած բառի
մոտ, սովորաբար չի տրոհվում, իսկ եթե հեռացած է լինում այդ բառից, տրոհվում
է ստորակետով։ Համեմատենք հետևյալ նախադասությունները. Նա այսօր
առավոտյան անշուշտ կմեկնի։ Անշուշտ, նա այսօր առավոտյան կմեկնի։ Առաջին
նախադասության մեջ անշուշտ վերաբերականը եղանակավորել է կմեկնի բառին,
անմիջապես նախորդում է նրան և ստորակետով չի տրոհվել։ Երկրորդ օրինա-
կում անշուշտ-ը նախորդում է նա բառին։ Եթե այդ դիրքում անշուշտ վերաբե-
րականը չտրոհվի, կվերաբերի նա բառին, և կարտահայտվի անշուշտ նա, այլ ոչ թե մեկ ուրիշը իմաստը։ Վերաբերականները նախադասության անդամ չեն
համարվում։

Վարժություն 1։ Վերաբերականները խմբավորե՛լ ըստ տեսակների։
Բարեբախտաբար-զգացական
արդարև-հաստատական
անշուշտ-հաստատական
միայն-սահմանափակման
ահավասիկ-ցուցական
ի դեպ-զիջական
անպատճառ- հաստատական
ահա-ցուցական
անպայման-հաստատական
իսկապես-հաստատական
իրոք-հաստատական
հիրավի-հաստատական
ո՛չ-ժխտական
չէ՛-ժխտական
գուցե-երկբայական
երևի-երկբայական
իմիջիայլոց-զիջական
թերևս-երկբայական
կարծեմ-երկբայական
կարծես-երկբայական
միգուցե-երկբայական
այնուամենայնիվ-զիջական
մի՞թե-երկբայական
արդյոք-երկբայական
երանի-զգացական
ցավոք-զգացական
նույնիսկ-սաստկական
մանավանդ-սաստկական
մինչև իսկ-սաստկական
գեթ-սահմանափակման
լոկ-սահմանափակման
գոնե-սահմանափակման
կարծես թե-երկբայական
սոսկ-սահմանափակման
միայն թե-սահմանափակման
անկասկած-հաստատական
հապա-կամային
մի-կամային
համենայն դեպս-զիջական
այսուհանդերձ-զիջական

2. Կազմել նախադասություններ` գործածելով անկասկած, նույնիսկ, այնուամենայնիվ, կարծես թե, ցավոք, իրոք, մանավանդ, միմիայն վերաբերականները:
Տղան անկասկած պատասխանեց ուսուցչի հարցին։
Նույնիսկ ես էի այդ մասին մոռացել։
Այնուամենայնիվ թիմը որոշեց մասնակցել մրցույթին։
Կարծես թե նրանք հաղթեցին։
Ցավոք այդ ուրախությունը երկար չտևեց:
Իրոք ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ։
Մանավանդ այսօր շատ ցուրտ էր։
Միմյանց օգնելու համար ամեն ինչի պատրաստ էին։
3.Բառաշարքում գտնել իմաստով իրար մոտ վերաբերականները:

Իհարկե, անկասկած, ասես, լոկ, դժբախտաբար, իրավամբ, հիրավի, միայն, տարաբախտաբար, անշուշտ, անտարակույս, կարծես:
Իհարկե-անշուշտ-անտարակույս-հիրավի-իրավամբ-անկասկած- հաստատական
Ասես-կարծես-երկբայական
Լոկ-միայն-սահմանափակման
Դժբախտաբար-տարաբախտավար-զգացական

Ձայնարկությունը որպես խոսքի մաս1

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

ՁԱՅՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ
Կան բառեր, որոնք արտահայտում են  խոսողի զգացական վերաբեր-
մունքը, ինչպես նաև կոչ, նմանաձայնություն։ Խոսողի զգացական վերաբեր-
մունքը, ինչպես նաև կոչ կամ նմանաձայնություն արտահայտող բառերը կոչվում
են ձայնարկություններ։ Ձայնարկություններ են հետևյալ բառերը՝ վա՜յ, օ՜ֆ, հե՜յ, խը՜շշ և այլն։ Ձայնարկությունները բաժանվում են երեք տեսակի՝ զգացական,
կոչական և նմանաձայնական (կամ բնաձայնական)։
Զգացական են այն ձայնարկությունները, որոնցով խոսողն արտահայտում է
իր զգացական վերաբերմունքը, օրինակ՝ ա՜խ, պա՜հ, ջա՜ն, վա՜խ, ո՜ւխ և այլն։
Կոչական են այն ձայնարկությունները, որոնց միջոցով խոսողը փորձում է
կանչել որևէ մարդու կամ կենդանու կամ էլ հրավիրել նրա ուշադրությունը,
օրինակ՝ է՜յ, էհե՛յ, տո՛, ջո՜ւ-ջո՜ւ, փի՜շտ և այլն։
Նմանաձայնական ձայնարկություններով խոսողը փորձում է արտահայտել
բնության մեջ եղած ձայները, օրինակ՝ խը՜շշ, բը՜զզ, ծի՜վ-ծի՜վ, ճը՜ռռ և այլն։
Ձայնարկությունները նախադասության մյուս բառերից սովորաբար անջատ-
վում են ստորակետով, և նրանց վրա դրվում է բացականչական նշան կամ շեշտ։
Ձայնարկությունների մի մասը բազմիմաստ է։ Օրինակ՝ վա՜յ ձայնարկության
միջոցով խոսողը կարող է արտահայտել զարմանք, ուրախություն, վախ, զայրույթ
և այլն։ Ձայնարկություններից կարող են կազմվել այլ խոսքի մասեր, օրինակ՝
խը՜շշ — խշշալ (բայ) – խշշոց (գոյական) – խշշուն (ածական)։ Ձայնարկությունները
նախադասության անդամ չեն համարվում։

Թարգմանական աշխատանք

У сна свой мир

Вопрос: когда мы видим сон, и, как это часто бывает, смутно подозреваем, что это сон, и пытаемся проснуться, не говорим ли мы и не поступаем ли мы так, что в реальной жизни нас сочли бы за безумцев? Нередко мы видим сны и не подозреваем при этом, что все это не происходит в реальности. «У сна свой мир», часто он также похож на жизнь, как реальность.

— Л. Кэрролл

Քունը ունի իր աշխարհը
Հարց, երբ մենք երազ ենք տեսնում և, քանի որ դա հաճախ է լինում, անորոշ ենթադրում ենք, որ դա երազ է, և ձգտում ենք արթնանալ, արդյոք չենք խոսում և չենք վարվում այնպես, որ իրական կյանքում մեզ խենթի տեղ չդնեն։ Ոչ հաճախ ենք մենք երազներ տեսնում և չենք էլ ենթադրում, որ այդ ամենը իրականում տեղի չի ունենում։ <<Քունը ունի իր աշխարհը>> հաճախ այն նույպես նման է կյանքին ինչպես իրականությունը։


Հայոց լեզու․ Մակբայը որպես խոսքի մաս

3.Տրված գոյականներից մակբայակերտ ածանցների միջոցով կազմել մակբայներ։
Հոգի- հոգեպես
դիվանագետ- դիվանագիտորեն
ընկեր- ընկերաբար
գազան- գազանաբար
խումբ- խմբովի
եղբայր- եղբայրաբար
վերջ- վերջապես
ազգ-ազգովի
նյութ- նյութապես
գլուխ- գլխովի
բարեկամ- բարեկամաբար

4. Հետևյալ մակբայները գործածել բայերի հետ։
Ազնվորեն- Ազնվորեն խոստովանել
օրեցօր- օրեցօր հոգնել
տարեցտարի- տարեցտարի ծերանալ
խորապես- խորապես հիասթափվել
մեն-մենակ- մեն- մենակ զբոսնել
կուզեկուզ- կուզեկուզ քայլել
հավիտյան- հավիտյան երդվել
բարոյապես- բարոյապես ընկճվել
հայրաբար- հայրաբար սիրել
լռելյայն- լռելյայն նստել
բերնեբերան- բերնեբերան լցնել
խումբ- խումբ- խումբ- խումբ երգել
արագ-արագ- արագ արագ պարել
վերջիվերջո- վերջիվերջո իմանալ
հոտնկայս- հոտնկայս ծափահարել, հոտնկայս դիմավորել
ներքուստ- ներքուստ վիրավորվել
նյութապես- նյութապես ապահովել

5.Տրված ածականներից մակբայակերտ ածանցների միջոցով կազմել մակբայներ։
Խորամանկ— խորամանկորեն
խոլ— խոլագին
դաժան— դաժանաբար
էական— էականորեն
խոնարհ— խոնահաբար
թեթև— թեթևորեն
բարեխիղճ— բարեխղճորեն
մեղմ— մեղմորեն
խիզախ— խիզախաբար
քաջ— քաջաբար

Հայոց լեզու․Մակբայը որպես խոսքի մաս

Լեզվում կան բառեր, որոնք արտահայտում են գործողության (հատկանիշի)
հատկանիշներ, օրինակ՝ հերոսաբար կռվել, դանդաղորեն քայլել, լիովին վստա-
հել, անմիջապես օգնել, չափազանց դժվար։ Գործողության (հատկանիշի) հատ-
կանիշներ ցույց տվող բառերը միավորվում են մակբայ խոսքի մասի մեջ։ Մակբայ-
ները լինում են տեղի, ձևի, չափ ու քանակի, ժամանակի։
Տեղի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման տեղը, օրինակ՝
ամենուրեք, դեմ դիմաց, հեռու, մեջտեղ, գյուղեգյուղ, դռնեդուռ։
Ձևի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման ձևը, օրինակ՝
արագ, բարեկամաբար, դանդաղ, կամաց, հերոսաբար, միաձայն, լրջորեն, հա-
զիվհազ, հապճեպ, հոտնկայս, ներքուստ, արտաքուստ։
Չափ ու քանակի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման
չափը, հատկանիշի դրսևորման աստիճանը, օրինակ՝ ամբողջովին, հաճախ, լիո-
վին, գրեթե, մոտավորապես, բազմիցս, մասամբ, չափազանց, փոքր-ինչ, իսպառ,
քառակի։
Ժամանակի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման ժամա-
նակը, օրինակ՝ այժմ, այլևս, այսուհետև, արդեն, նախօրոք, վաղ, վաղուց, ուշ,
օրեցօր, առայժմ, միշտ, հիմա, հավիտյան։
Որոշ մակբայներ բազմիմաստ են և տարբեր նախադասություններում կարող
են արտահայտել տարբեր իմաստներ։ Սրանք կոչվում են ընդհանրական մակբա-
յներ, օրինակ՝ Շուտ-շուտ այցելում է (չափ). Շուտ-շուտ ուտում էր (ձև)։ Սրանց
տեսակը որոշվում է ըստ տվյալ կիրառության։
Մակբայների մի մասը կազմված է մակբայակերտ ածանցներով, որոնցից են՝
-բար (օրինակ՝ հերոսաբար), -պես (օրինակ՝ մշտապես), -որեն (օրինակ՝ մտեր-
մորեն), -ովին (օրինակ՝ ամբողջովին), -ակի (օրինակ՝ շեղակի), -գին (օրինակ՝
ցավագին), -պատիկ (օրինակ՝ կրկնապատիկ), -վարի (օրինակ՝ մարդավարի), —
ուստ (օրինակ՝ ներքուստ) և այլն։
Նախադասության կազմում մակբայները կատարում են պարագաների
շարահյուսական պաշտոններ։

Վարժություններ
Վարժություն 1։ Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ մակբայը։

  1. արագորեն, դեպի, փայտե, անշուշտ- ձևի մակբայ
  2. ապա, մասին, լիովին, անշուշտ- ձևի մակբայ
  3. եթե, որտեղ, ամենուր, այստեղ- տեղի մակբայ
  4. մյուս, բոլոր, ուր, հապճեպ— ձևի մակբայ
  5. ոչինչ, գրեթե, ինչ-որ, այսպես- ձափ ու քանակի մակբայ
  6. երբ, բայց, նախօրոք, յուրաքանչյուր- ժամանակի մակբայ
  7. միաձայն, ձայնավոր, հնչյուն, շառաչ- ձևի մակբայ
  8. ինչ-ինչ, փոքր-ինչ, ինչ, որտեղ- չափի մակբայ
  9. սա, բոլոր, մասամբ, յուրաքանչյուր- չափ ու քանակի մակբայ
  10. ողջ, ամբողջ, ամբողջովին, ոչ մի- չափ ու քանակի մակբայ

Վարժություն 2։ Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով տրված մակբայները։
Հերոսաբար, մասամբ, փոքր-ինչ, ամենուրեք, լիովին։
Տղան հերոսաբար կռվեց թշնամու դեմ։
Երեխան մասամբ կերավ պաղպաղակը։
Նա սկսեց փոքր ինչ դանդաղ պարել։
Ամենուրեք տարածվել էր կրակի ծուխը։
Աղջիկը լիովին կատարեց տնային առաջադրանքները։

Հայոց լեզու․ Գործնական քերականություն

3.Բառակապակցությունն անվանիր մեկ բառով:
Յոթ գլխով- յոթգլխանի
ստրուկի մտքով- ստրկամիտ
լի և առատ- լիառատ
կյանքի հյութ- կենսահյութ
ցավից լլկված- ցավալլուկ
մոլոր մտքով- մտամոլոր
սուր ընթացող- սրընթաց
խելքը կորցրած- խելակորույս
նոր հայտնված- նորահայտ
մենակ ապրող- մենակյաց
խիստ բարքով- խստաբարո
երկար ապրող- երկարակյաց
նոր եկած- նորեկ
աչքին հաճելի- ակնահաճո
4.Բացատրական բառարանի օգնությամբ գտիր այս բառերի բացատրությունը:
Նկուն, պախուրց, նանիր, հորջորջել, ագուցել, զեղծել, թալկանալ, ոթել, դժնդակ, ճեպել:
5.Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով ստացիր նոր բարդ բառեր:
Հորդահոս- ինքնահոս, արագահոս
սառնորակ- բարձրորակ, ցածրորակ
անուշահամ- քաղցրահամ, դառնահամ, անուշահամ
կենսագիր- ինքնագիր, ձեռագիր, վիպագիր,
զբոսանավ- տիեզերանավ, սուզանավ, շոգենավ
կարմրազգեստ- շրջազգեստ, սևազգեստ
գայլաձուկ- շնաձուկ, օձաձուկ։
6. Տրված բառերի վերջին բաղադրիչները փոխելով ստացիր նոր բառեր:
Բարձրախոս- բարձրակրունկ, բարձրաձայն
դեղնակտուց- դեղնախտ,
ջրաղաց- ջրառատ, ջրծաղիկ
աշխարհամարտ- աշխարհագրություն, աշխարհագետ
ծովածոց- ծովաստղ, ծովագյուղ
լեռնագնաց- լեռնաշխարհ
սրբավայր- սրբապիղծ, սրբապատկեր
Ինքդ փորձիր կազմել նմանատիպ առաջադրանք;

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы