Հայոց լեզու․ Ածական

Ածական

acakan22.png

ՕրինակՍառն է մեր գետի ջուրը, բարձր սարից է գալիս, ուր միշտ մռայլ ամպ է նստում, ամպի տակ՝ սառցե հաստ շերտեր:
Այս նախադասության մեջ սառը, բարձր, մռայլ, հաստ  բառերը ցույց են տալիս առարկայի հատկություն (որպիսություն), սառցե  բառը ցույց է տալիս վերաբերություն՝ երկու առարկաների կապ: Այդ բառերը ածականներ են:Ածական անուն կամ ածական են կոչվում առարկայի հատկություն կամ վերաբերություն ցույց տվող բառերը: Ածականները պատասխանում են ինչպիսի՞, որպիսի՞, ո՞ր  հարցերին:  Ածականները նախադասության մեջ լինում են՝
• հիմնականում գոյականական անդամի որոշիչ լրացում՝ բարձր սար, մռայլ ամպ, հաստ շերտեր,• հաճախ նաև՝ ստորոգյալի բաղադրիչ՝ ՕրինակՍառն է մեր գետի ջուրը…
Բարդ և ածանցավոր ածականների բառակազմության մեջ կարող է գոյական լինել, այսպես՝ ածականներ կարող են կազմվել՝
• երկու գոյականից՝  արև և շող – արևաշող,• ածականից և գոյականից՝  գանգուր և հեր –գանգրահեր,• նախածանցից և գոյականից՝ ան և տուն – անտուն,• գոյականից և վերջածանցից՝  քաղաք և ային – քաղաքային: Իր հիմնական կիրառության դեպքում ածականը զուրկ է թեքման ձևերից. չի հոլովվում, հոդ չի ստանում, հոգնակի չի կազմում: Բայց ածականները լայնորեն կիրառվում են նաև գոյականաբար՝ ստանալով այդ թեքման ձևերը:
ՕրինակՓոքրերը մեծերից ավելի հետաքրքրասեր են:
Այս նախադասության մեջ փոքր ածականը դրված է հոգնակի թվով, ուղղական հոլովով և որոշյալ առումով, մեծերից ածականը՝ բացառական հոլովով և հոգնակի թվով:

1. Դո՛ւրս գրել ածականները. դրանցից երեքը գործածե՛լ
նախադասություններում։
Այս գետի ափին, այս ուռենու տակ
Իմ մանկությունն է անցել երազուն,
Խաղացել է նա գետում այս հստակ,
Ոսկի է փնտրել այս տաք ավազում։
Նա թառել է այս ծառերին դալար,
Երկյուղով մտել այրերը այս մութ
Ու կածաններում այս օձագալար
Թափառել է նա մինչև մայրամուտ։
Եվ իր ծիծաղի ալիքներն է ջինջ
Տվել նա մի օր ջրերին այս խենթ,
Որ ուրախ երգով տարել ամեն ինչ
Ու, սակայն, ոչինչ չեն բերել էլ ետ։
…Ամեն ինչ այստեղ նույնն է մնացել,
Նույն ալիքներն են գալիս ու գնում,
Եվ միայն ուռին ջրին կռացել,
Մի ինչ-որ կորած բան է որոնում։

Կարծում եմ, տաք թեյը ավելի համահունչ է այս եղանակին։
Համերգը շատ ուրախ անցավ։
Կարծում եմ երազուն մարդիկ շատ հետաքրքիր են։

1․2

Աշուն էր, պայծառ աշուն…

Օդը մաքուր էր, արցունքի պես ջինջ։ Կապտավուն սարերն այնքան մոտ, այնքան պարզ էին երևում, որ հեռվից կարելի էր համրել նրանց մաքուր լանջերի բոլոր ձորակները, կարմրին տվող մասրենու թփերը։

Աշուն էր՝ տերևաթափով, արևի նվազ ջերմությամբ, դառնաշունչ քամիով, որ ծառերի ճղներից պոկում էր դեղնած տերևները, խմբերով քշում, տանում հեռու ձորերը։ Նույնիսկ քարափի հաստաբուն կաղնին խոնարհվում էր քամու առաջ։ Ամայի ձորերում, դեղնակարմիր անտառի և հնձած արտերի վրա իջել էր մի պայծառ տխրություն։ Ջինջ օդի սառնության մեջ զգացվում էր առաջին ձյունի շունչը։

Այգում երիտասարդ կեռասենիները մրսում էին, քամուց խշշում։ Սիմինդրի երկար տերևները թրերի նման քսվում էին իրար, պողպատի ձայն հանում։ Կարծես ձիավորներ էին արշավում իրար դեմ, և սիմինդրի տերևը, որպես բեկված սուսեր, ընկնում էր քամու առաջ։

Արևի տակ ժպտում էր վերջին արևածաղիկը և օրորում դեղին գլուխը։

Դիլան դային նստել էր հնձանի պատի տակ, ընկուզենու չոր կոճղին։ Նա սովորություն ուներ ուշ աշնանը վերջին անգամ այգին մտնելու, դուռ ու ցանկապատ ամրացնելու և հնձանը փակելու, որպեսզի ձմռան ցուրտ գիշերներին գայլ ու գազան չպատսպարվեն ներսը։

Հայոց լեզու․Հոմանիշ և հականիշ բառեր

Հոմանիշ և հականիշ բառեր

Գտնել հոմանշային բառերը, վիկտորինա։ Արդյունքը screenshot-ի տեսքով տեղադրել բլոգում։

1.Տրված բառերից առանձնացնե՛լ հոմանշային 10 զույգ։
Հսկայական- վիթխարի
ողորկ-հարթ
դժվար-խրթին
հավաքել-ժողովել
դյութիչ-հմայիչ
ծավի-բիլ
ստերջ-անպտուղ
դրվատել- գովել
դատարկել-պարպել
խոնավ-տամուկ։
սնապարծ,համեստ, հուզիչ, դեղձան։

2.Յուրաքանչյուր տողում գտնե՛լ տրված բառի մեկ հոմանիշ։

ա) Լուռ
1. ակնդետ, անխոս, անթարթ
2. մշտապես, հանապազորդ, լռելյայն
3. անձայն, անքթիթ, անշեղ
բ) Գեղեցիկ
1. անբարետես, դեղձան, չքնաղ
2. գեղանի, կախարդական, լուսավոր
3. բյուրեղյա, չնաշխարհիկ, պատկերավոր
գ) Գովել
1. նախատել, բաղդատել, դրվատել
2. հարատևել, պարսավել, ներբողել
3. փառաբանել, ըմբոշխնել, կենսագործել
դ) Երեկո
1. արշալույս, վերջալույս, աստղալույս
2. տիվանդորր, արևամուտ, արեգնափայլ
3. ծեգ, իրիկնամուտ, ցայգ
ե) Ցանկալի
1. հանդուրժելի, զմայլելի, բաղձալի
2. տենչալի, պատկառելի, անհերքելի
3. նշմարելի, անդրդվելի, ըղձալի

3. Տրված բառերից առանձնացնե՛լ հականշային 10 զույգ։
Փութաջան-ծույլ
ամպոտ-ջինջ
ուսյալ-տգետ
երկչոտ-համարձակ
գագաթ-ստորոտ
օրինական-ապօրինի
անջրդի-ջրարբի
նոսր- թանձր
ողորկ-խորդուբորդ
հմուտ-անբասիր:
հինավուրց, հեռավոր,արատավոր, համարձակ,դալար,ինքնահավան:


4. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ հականշային տարարմատ
զույգը և յուրաքանչյուր բառով կազմե՛լ մեկական նախադասություն։
1. մոտ-հեռու, արագ-դանդաղ, տգետ-գիտուն
Տգետ մարդկանց պատճառով է մեր բնությունը աղտոտվում։ Երանի շատ գիտուն մարդիկ լինեին աշխարհում։
2. շոգ-ցուրտ, մարդկային-տմարդի, հին-նոր
Մարդկային անտարբերության պատճառով շատ կենդանիներ մնացել են դրսում։ Միայն տմարդին կարող է կենդանուն հարվածել։
3. սառը-տաք, երկար-կարճ, վախկոտ-անվախ
Փոքր ժամանակ շատ վախկոտ էի։ Սիրում եմ անվախ մարդկանց։ Կարծում եմ բժիշկները անվախ են։
4. վճարովի-անվճար, վախկոտ-արի, մաքուր-կեղտոտ
Վճարովի կայանատեղիներեը ապահով են։ Կարծում եմ անվճար բժշկական ապահովագրությունը պարտադիր պետք է տրամադրվի բոլոր աշխատավորներին։
5. ամառ-ձմեռ, մուտք-ելք, հաճելի-տհաճ

Հաճելի է, երբ մարդիկ օգնում եմ իրար։
Տհաճ է երբ փողոցում հանդիպում եմ աղբի, որը աղբամանում չէ։
6. թեք-ուղիղ, հասուն-տհաս, կայուն-խախուտ
Հասուն մարդիկ երբեք թույլին չեն նեղացնում։
Միայն տհաս մարդն է իրենից փոքրին հարվածում։

Հայոց լեզու․ Սեպտեմբերի 18

Տեքստից դուրս գրել բոլոր գոյականները՝ ցույց տալով դրանց հատկանիշները։ 

Հուշում 1․ իրանի՞շ, թե՞ անձնանիշ, հատո՞ւկ, թե՞ հասարակ, թիվը, հոլով հոլովում, առում։

Հուշում 2․ Գոյականի հոլովը որոշում են եզակի թվի սեռական հոլովից։

Հուշում 3․Տեքստում կա 20-ից ավել գոյական

Մթնաձոր տանող միակ արահետն առաջին ձյունի հետ փակվում է, մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում։ Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան, ուր ոչ ոք չի եղել։ Ծառերն ընկնում են, փտում, ընկած ծառերի տեղ նորն է ծլում, արջերը պար են խաղում, սուլում են չոբանի պես, ոռնում են գայլերը, դունչը լուսնյակին մեկնած, վարազները ժանիքով փորում են սև հողը, աշունքվա փտած կաղիններ ժողովում։

Մի ուրույն աշխարհ է Մթնաձորը, քիչ է ասել կուսական ու վայրի։ Թվում է, թե այդ մոռացված մի անկյուն է այն օրերից, երբ դեռ մարդը չկար, և բրածո դինոզավրը նույնքան ազատ էր զգում իրեն, ինչպես արջը մեր օրերում։ Գուցե այդպես է եղել աշխարհն այն ժամանակ, երբ քարածուխի հսկա շերտերն են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր։

Հիմա էլ Մթնաձորում մուգ-կանաչ մաշկով խլեզներ կան, մարդու չտեսած, մարդուց երկյուղ չունեցող։ Պառկում են քարերի վրա, արևի տակ, ժամերով կարող եք նայել, թե ինչպես է զարկում փորի մաշկը, թույլ երակի պես, կարող եք բռնել նրանց։ Խլեզները Մթնաձորում մարդուց չեն փախչում։

Մթնաձոր- անձնանիշ, հատուկ, եզակի, ուղղական, անորոշ առում
արահետն-իրանիշ, հասարակ, եզակի, ուղղական, որոշյալ առում
ձյունի-իրանիշ, հասարակ, եզակի, սեռական, անորոշ առում
գարուն- իրանիշ, հասարակ, եզակի, ուղղական, անորոշ առում
ոտք-իրանիշ, հասարակ, եզակի, ուղղական, անորոշ առում
անտառներում-իրանիշ, հասարակ, հոգնակի, ներգոյական, անորոշ առում
Մթնաձորում-անձնանիշ, հատուկ, եզակի, ներգոյական, անորոշ առում
թավուտ- իրանիշ, հասարակ, եզակի, ուղղական, անորոշ առում
անտառներ-իրանիշ, հասարակ, հոգնակի, ուղղական, անորոշ առում
Ծառերն-իրանիշ, հասարակ, հոգնակի, ուղղական, որոշյալ առում
ծառերի-իրանիշ, հասարակ, հոգնակի, սեռական, անորոշ առում
արջերը-իրանիշ, հասարակ, հոգնակի, ուղղական, որոշյալ առում
չոբանի-անձնանիշ, հասարակ, եզակի, սեռական, անորոշ առում
գայլերը-իրանիշ, հասարակ, հոգնակի, ուղղական, որոշյալ առում
դունչը-իրանիշ, հասարակ, եզակի, հայցական, որոշյալ առում
լուսնյակին-իրանիշ, հասարակ, եզակի, տրական, որոշյալ առում
վարազները-իրանիշ, հասարակ, հոգնակի, ուղղական, որոշյալ առում
ժանիքով -իրանիշ, հասարակ, եզակի, գործիական, անորոշ առում
հողը-իրանիշ, հասարակ, եզակի, հայցական, որոշյալ առում
կաղիններ-իրանիշ, հասարակ, հոգնակի, հայցական, անորոշ առում
Մթնաձորը-անձնանիշ, հատուկ, եզակի, ուղղական, որոշյալ առում
անկյուն- իրանիշ, հասարակ, եզակի, ուղղական, անորոշ առում
մարդը-անձնանիշ, հասարակ, եզակի, ուղղական, որոշյալ առում
դինոզավրը-իրանիշ, հասարակ, եզակի, ուղղական, որոշյալ առում
արջը-իրանիշ, հասարակ, եզակի, ուղղական, որոշյալ առում
աշխարհն-իրանիշ, հասարակ, եզակի, ուղղական, անորոշ առում
քարածուխի-իրանիշ, հասարակ, եզակի, սեռական, անորոշ առում
շերտերն-իրանիշ, հասարակ, եզակի, ուղղական, որոշյալ առում
բույսերի-իրանիշ, հասարակ, եզակի, սեռական, անորոշ առում
սողունների-իրանիշ, հասարակ, հոգնակի, սեռական, անորոշ առում
հետքեր-իրանիշ, հասարակ, եզակի, հայցական, անորոշ առում
Մթնաձորում-իրանիշ, հատուկ, եզակի, ներգոյական, անորոշ առում
խլեզներ-իրանիշ, հասարակ, հոգնակի, ուղղական, անորոշ առում
երես-իրանիշ, հասարակ, եզակի, ուղղական, անորոշ առում
մարդուց-անձնանիշ, հասարակ, եզակի, բացառական, անորոշ առում
քարերի-իրանիշ, հասարակ, հոգնակի, սեռական, անորոշ առում
արևի-իրանիշ, հասարակ, եզակի, սեռական, անորոշ առում
ժամերով -իրանիշ, հասարակ, հոգնակի, գործիական, անորոշ առում
փորի-իրանիշ, հասարակ, եզակի, սեռական, անորոշ առում
մաշկը-իրանիշ, հասարակ, եզակի, ուղղական, որոշյալ առում
երակի-իրանիշ, հասարակ, եզակի, սեռական, անորոշ առում
Խլեզները -իրանիշ, հասարակ, հոգնակի, ուղղական, որոշյալ առում

Հայոց լեզու․Գոյականի հոլովը․ Առաջադրանքներ

Գործնական աշխատանք
 1։ Առանձին սյունակներով դո՛ւրս գրել յուրաքանչյուր հոլովով դրված գոյականները։
Լորը մեր ժողովրդի սիրած թռչուններից է։ Դեռևս միջին դարերում հայ21
մանրանկարիչները այդ անմեղ ու գեղեցիկ թռչունին անմեռ գույներով նկարել են մագաղաթյա գրքերի լուսանցքներում և գլխազարդերի մեջ։ Հիշատակենք 1280 թվականին Կիլիկիայում Պողոս գրչի ձեռքով գրված մի Ավետարանի ծաղկազարդ խորանը, որի վրա խոտերի և տերևների մեջ լորեր են կանգնած՝ կտուցները բացած կանչելիս։ Մեր ժողովուրդը իր այդ սիրելի թռչնակի մասին տաղեր է հորինել ու երգել դարեդար։

ՈՒՂՂԱԿԱՆ-Լորը, մանրանկարիչները, խորանը, լորեր, ժողովուրդը, տաղեր,
ՍԵՌԱԿԱՆ-ժողովրդի, գրքերի, գրչի, Ավետարանի, խոտերի, տերևների, թռչնակի
ՏՐԱԿԱՆ-թռչունին, թվականին
ՀԱՅՑԱԿԱՆ-կտուցները,
ԲԱՑԱՌԱԿԱՆ— թռչուններից
ԳՈՐԾԻԱԿԱՆ— ձեռքով
ՆԵՐԳՈՅԱԿԱՆ -դարերում, լուսանցքներում, գլխազարդերի մեջ, Կիլիկիայում,

 2։ Հոլովե՛լ քաղաք, սենյակ, ծառուղի, թերակղզի բառերը
(եզակի և հոգնակի)։
ՈՒՂՂԱԿԱՆ— քաղաք, քաղաքներ, սենյակ, սենյակներ, ծառուղի, ծառուղիներ, թերակղզի, թերակղզիներ
ՍԵՌԱԿԱՆ— քաղաքի, քաղաքների, սնենյակի, սենյակների, ծառուղու, ծառուղիների, թերակղզու, թերակղձզիների
ՏՐԱԿԱՆ— քաղաքին, քաղաքներին, սենյակին, սենյակներին, ծառուղուն, ծառուղիներին, թերակղզուն թերակղզիներին
ՀԱՅՑԱԿԱՆ— քաղաքը, քաղաքները, սենյակը, սենյակները, ծառուղին, ծառուղիները, թերակղզին, թերակղզիները
ԲԱՑԱՌԱԿԱՆ— քաղաքից, քաղաքներից, սենյակից, սենյակներից, ծառուղուց, ծառուղիներից, թերակղզուց, թերակղզիներից
ԳՈՐԾԻԱԿԱՆ— քաղաքով, քաղաքներով, սենյակով, սենյակներով, ծառուղով, ծառուղիներով, թերակղզով, թերակղզիներով
ՆԵՐԳՈՅԱԿԱՆ— քաղաքում, քաղաքներում, սենյակում, սենյակներում, ծառուղում, ծառուղիներում, թերակղզում, թերակղզիներում

 3։ Արտագրե՛լ նախադասությունները՝ փակագծերում
տրված գոյականները անհրաժեշտ հոլովով, առումով և թվով գրելով համապատասխան տեղերում։
1. Սարի գագաթից. երևում էին մոտակա գյուղի բոլոր տները, իսկ ճերմակ մշուշի մեջ
նշմարվում էր մեկ այլ գյուղ։ (գյուղ, գագաթ, մշուշ)
Գագաթից- բացառական
գյուղի-սեռական
մշուշի- սեռական
2. Ասֆալտապատ ճանապարհով սլացող մեքենան կանգ առավ ճամփեզրի ցայտաղբյուրի մոտ, և
մեքնայից ելավ վարորդը՝ մի ալեհեր մարդ։ (ճամփեզր, մեքենա, ճանապարհ)
ճանապարհով-գործիական
ճամփեզրի- սեռական
մեքենայից-բացառական
3. Մեր շուրջը սփռված դաշտերում երևում էին աշխատող մարդիկ, որոնք երբեմն հայացքները
ուղղում էին մեր կողմը։ (հայացք, դաշտ, մարդ)
դաշտերում- ներգոյական
հայացքները- հայցական
4. Այդ հինավուրց ձեռագրերում արժեքավոր տեղեկություններ կային, որոնք խիստ հետաքրքրեցին գիտաժողովին
մասնակցող մասնագետներին։ (տեղեկություն, ձեռագիր, գիտաժողով)
ձեռագրերում- ներգոյական
տեղեկություններ-ուղղաական
գիտաժողովին-տրական
5. Ամբողջ օրը. աշխատած վարպետը գործն ավարտել էր, և հիմա գոհունակությամբ նայում էր իր
աշխատանքի արդյունքին։ (գոհունակություն, վարպետ, օր)
օրը- ուղղական
վարպետը-ուղղական
գոհունակությամբ-գործիական
6. Գեղարվեստական նոր ֆիլմի ցուցադրումը ավարտվել էր, և հանդիսատեները խումբ-խումբ ելնում
էին դահլիճից։ (հանդիսատես, դահլիճ, ցուցադրում)
Ցուցադրումը- ուղղական
հանդիսատեսները- ուղղական
դահլիճից- բացառական
7. Նրա աշխատանքի վայրի մոտ գտնվող փողոցում վերջերս նոր խանութ է բացվել,
որտեղ վաճառվում են բազմազան իրեր։ (իր, փողոց, վայր)
վայրի-սեռական
փողոցում-ներգոյական
իրեր- հայցական
8. Աստղերը մեկ-մեկ մարում էին երկնքում, փչում էր վաղորդյան սառը քամին, և լիճը,
թեթև ծփանքով արթնանում էր ուշ աշնան երկար գիշերվա նիրհից։
(քամի, երկինք, աշուն)
Երկնքում-ներգոյական
քամին-ուղղական
աշնան-սեռական
9. Երկրորդ կուրսի ավագը բերել էր հաջորդ քննության հարցաշարը, և տարբեր
շարքերում նստած ուսանողները դասագրքերում որոնում էին հարցերին վերաբերող
թեմաները և տետրում նշում էջերը։ (քննության, դասագիրք, կուրս)
կուրսի-սեռական
քննության-սեռական
դասագրքերում-ներգոյական
10. Վերջերս կազմակերպված մրցույթին մասնակցեցին արվեստի դպրոցի սովորող շատ
երեխաներ, որոնց աշխատանքներն արժանացան տարբեր մրցանակների։
(մրցույթ, մրցանակ, դպրոց)
մրցույթին-տրական
դպրոցի-սեռական
մրցանակների-սեռական

Հայոց լեզու․ Գոյականի առումները

Գոյականի առումները

Խոսքի մեջ գոյականը կարող է ցույց տալ առարկա ընդհանրապես կամ այնպիսի առարկա, որը խոսողին կամ լսողին անծանոթ է:

 ՕրինակՆա երգ է լսում: Այդ դեպքերում գոյականը գործածվում է անորոշ առումով: Իսկ այն դեպքում, երբ առարկան ծանոթ է խոսողին կամ լսողին կամ արդեն հայտնի է խոսքից, գործածվում է որոշյալ առումով՝ ստանալով որոշիչ հոդ: Հայերենում որոշիչ հոդերն են  ը— ն և  ն -ն: ՕրինակԵրգը Երևանի մասին է: Այս նախադասության մեջ  երգ  բառը որոշյալ առումով է:  Ն  հոդ ստանում են ձայնավորով վերջացող բառերը, ինչպես՝ կղզի-կղզին:Ը  հոդ ստանում են բաղաձայնով վերջացող բառերը, ինչպես՝ միրգ-միրգը: Որոշ դեպքերում բաղաձայնով վերջացող բառերը նույնպես կարող են ն  հոդ ստանալ: Դա լինում է այն դեպքերում, երբ այդ բառերին հաջորդում է ձայնավորով սկսվող բառ՝ Օրինակ՝ Միրգն ամանի մեջ է: Ուշադրություն Եևո  տառերը բառասկզբում մեկից ավելի հնչյունի գրային նշան են՝ յէ, յէվ, վօ:  Դա նշանակում է, որ բառասկզբում ե, և, ո  ունեցող բառերը սկսվում են բաղաձայնով: Ուստի այդպիսի բառերից առաջ դրված որոշյալ առման գոյականը ստանում է միայն  ը  հոդը: Այսպես՝ սխալ է՝գարունն եկավ, առյուծն որսի դուրս եկավ:  Ուշադրություն Սպ, սկ, ստ, շտ  տառակապակցություններից առաջ հաճախ լինում է  ը  հնչյունը: Այդպիսի բառերից առաջ բառը կարող է դրվել ն  հոդով, Օրինակ՝ Ներկայացումն սկսվեց:Հայերենում գոյականը կարող է հանդես գալ և՛ որոշյալ, և՛ անորոշ առումներով, եթե դրված է ուղղական, տրական կամ հայցական հոլովով: Մյուս հոլովաձևերը առում չունեն: Առում չունեն նաև այլաձև հոգնակիները, ինչպես, օրինակ՝ տիկնայք բառը տիկնայքը ձևը չունի, հետևաբար առում չունի:

Առաջադրանքներ

1.Առանձին սյունակներով դո՛ւրս գրել որոշյալ և անորոշ
առումներով գոյականները։
Գետնի տակ թաքնված հանքանյութերի մասին շատ հետաքրքիր տեղեկություններ կարող է տալ բույսերի հանելուկային լեզուն։ Ծառը, թուփը, ծաղիկը կամ սովորական խոտը բնական մի բարդ լաբորատորիա է։ Նրանց արմատները պոմպերի նման գետնի տակից քաշում են տարբեր նյութերի լուծույթներ։ Տերևների մեջ և ցողուններում կուտակվում են մետաղներ, որոնց պաշարները թաքնված են գետնի խորքերում։ Որպեսզի այդ մետաղը հայտնաբերեն, այրում են հավաքած բույսերի նմուշները և ուսումնասիրում ստացված մոխիրը։ Քննության են ենթարկվում նաև բույսերի հյութերը։ Այդպես կանաչ «հետախույզները» օգնում են որոշելու հողաշերտի կազմությունը, ցույց են տալիս, թե որտեղ հանքավայր կա։
Ալեքսանդր Մելքումյանի «Հայաստանի քարերի աշխարհում» գրքից

Վարժություն 2։ Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ անորոշ առումով գոյականը։

1. ապագան, լեռնաշղթան, ենթական, պատվանդան
2. պարագան, կուլան, ավազան, թեման
3. պատճեն, սյուժեն, հյուլեն, միջօրեն
4. խճավազն, արքայազն, նոխազն, վարազն
5. թեյն, տրամվայն, որովայն, դերբայն
6. կարոտն, մոլախոտն, ծղոտն, հետիոտն
7. քնարերգուն, վերարկուն, ճողփյուն, սերմացուն
8. մեղուն, ցողուն, ժողովածուն, աղաթթուն
9. չափածոն, մետրոն, երեկոն, երգեհոն
10. զբոսայգին, մարգագետին, թերակղզին, ծառուղին

Գարսիա Մարկես: Ինչպես նորոգել աշխարհը․ Առաջադրանքներ

Գարսիա Մարկես: Ինչպես նորոգել աշխարհը

Առաջադրանքներ

Ա․ Առանձնացրե՛ք այն միտքը, որը Ձեր կարծիքով իր մեջ ներառում է
ստեղծագործության հիմնական գաղափարը։ Հիմնավորե՛ք Ձեր ընտրությունը։
Երբ ես վերականգնեցի մարդուն, շրջեցի թուղթը և տեսա, որ վերականգնել եմ աշխարհը:
Իմ կարծիքով, հենց այս նախադասության մեջ է հեղինակը արտահայտում իր գլխավոր ասելիքը։

Բ․Ընտրե՛ք ճիշտ պատասխանը․ստեղծագործության գաղափարը հետևյալլն է․
 աշխարհը նման է թղթին․այն կարելի է մասերի բաժանել
 քարտեզն ու մարդը նման են իրար․ երկուսին էլ կարելի է «պատառոտել»
 ճանաչիր մարդուն, կճանաչես նաև աշխարհը։

Գ․ Ինչպե՞ս դու կառաջարկես նորոգել աշխարհը։ Շարադրիր մտքերդ գրավոր։
Կարծում եմ աշխարհը կնորոգվի միայն այն ժամանակ երբ կվերանան բոլոր հեռախոսները, սոցցանցերը, նոր տեխնոլոգիաները և մարդիկ նորից կվերադառնան բնություն։

Հայոց լեզու․ ածական

2.Գտնե՛լ ածականներ, որոնց գերադրական աստիճանը –գույն մասնիկով չի կազմվում։
ամենախելացի, ամենաօգտակար, ամենաճարպիկ, ամենազգայուն, ամենամոտ

3.Ընտրի’ր զույգ բառեր, կազմի՛ր ածականներ: Օրինակ`
Առյուծ և սիրտ-առյուծասւրտ,

տերև և փուշ-փշատրերեւ,

երանգ և երփն- երփներանգ

լույս և պայծառ- լուսապայծառ
ոսկի և գույն- ոսկեգույն
արև և շատ- արևաշատ
սեր և առատ- սիրառատ
հայրենիք և սիրել- հայրենասեր
ծաղիկ և շատ- ծաղկաշատ

Հայոց լեզու

<<Խորհուրդներ ամերիկացի ճանապարհորդին>> պատմվածքից առանձին սյունակներով դո՛ւրս գրել յուրաքանչյուր հոլովով դրված երեքական գոյական:

ՈՒՂՂԱԿԱՆ- երեխա, մարդ, տոմս 
ՍԵՌԱԿԱՆ— ճամփորդության,  ելնելու, ճաշելու
ՏՐԱԿԱՆ- մտերիմը, խռովքը, իսկությունը
ՀԱՅՑԱԿԱՆ-Կարո քեռին, թողնում , Խաբեբա
ԲԱՑԱՌԱԿԱՆ- տեսքից, Թակարդից, Ռեստորանից
ԳՈՐԾԻԱԿԱՆ-աշխատանքով, նորհակալությամբ, քաղաքով
ՆԵՐԳՈՅԱԿԱՆ- ծխարանում, վագոն֊ռեստորանում, գնացքում 

Հայոց լեզու․ Գործնական քերականություն

134․Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ համապատասխանեցնելով նախադասություններին:

Խռպոտ, դժոխք, գործընկեր, ոգևորվել, զառիվայր, անկոտրում, ընդհատել, միանգամայն:

Տոթ էր, աղմուկ ու խառնաշփոթ. կարծես դժոխք լիներ:

Գլորվում էր զառիվայր լանջով:

Ձայնն էլ խզված էր ու խռպոտ:

Առանց ընդհատելու լսեցին նրա ամբողջ ելույթը ու հետո նստեցին մտամոլոր:

Դու միանգամայն անտեղյակ ես, դրա համար էլ խոսքդ չեն լսում ու աղմկում են:

Անկոտրում ոգի ունի, հեշտ չէ նրան ծնկի բերել:

Միանգամից ոգևորվում է ու կպչում գործի:

135․ Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Պատկերացրեք, որ  երկրի վրա մեզ  հետ  միասին ապրում են էակներ,  որոնց կյնքի ժամանակամիջոցը՝ ծնունդից մինչև մահ, տեղավորվում է վայրկյանի հազարերորդական մասում: Այդպիսի յուրաքանչյր էակի կյանքի ընթացքում դիտվող աշխարհը ակնթարթային լուսանկարը կլինի: Այդ  նկարի մեջ տարօրինակ դիրքերում քարացած անշարժ էակներ՝ մարդիկ կլինեն:

136․ Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Երկրագնդի վրա կյնքը հավանաբար ծովում է սկզբնավորվել: Ու թեև զարգացման միլիոնավոր տարիներ են անցել, հիմա ել մարդու մարմնի հյուսվածքները ողողվում են աղային լուծույթով, որն իր բաղադրությամբ շատ նման է ծովի ջրին: Դրանք անհրաժեշտ են նյութափոխության և օրգանիզմի ամբողջ գործընթացի համար: Բայց ջուրը միայն օրգանիզմի առողջ և արդյունավետ գործունեուությանն է նպաստում: Ծովն ինքնին սննդանյութերի աղբյուր է: Վերջապես նաև ջրային ճանապարհների մասին հիշենք:

137. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Ա. թամար կղզու բոլոր շինություններից ամենահրաշափա.ը Սուր. Խաչի տաճարն էր: Բ. ուրավոր  նավեր ցամաքից կրում էին ամենա.նտիր քարերը՝ տաճարի շինվա.քի համար: Գագիկ թա.ավորը  մինչ. ան.գամ  հեթանոսական մի բերդ կործանել տվեց, որ դրա քարերն էլ բերեն Ա. թամար: Տաճարի շինվա.քի  համար օ.տագործվեց ավելի քան երկու հար. ուր լիտր կաթ: Պատերը զար.արված էին բար.րաքանդակ   պատկերներով,  որոնց մե. Աստվածաշնչյան հերոսների և Փրկ.ի բոլոր կար.որ  տն.րիություն .երը եր.ում էին:

138․Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Վերջապես նրանք  հասան հռչակավոր Խաչաղջյուրին: Առաջնորդը մագլցեց ժայռն ու անցքի մոտից մի պարան կապեց, որպեսզի տղաները կառչելով բարձրանան քարանձավ: Քարանձավային լճակից թափվող առվակի մեղմ խոխոջյունն էր լսվում: Ջուրն այնքան թափանցիկ էր, որ հատակի խի.ն ու ավազը  երևում էին: Արշավախմբի  որոնումները ցնցող  արցունք տվեցին: Տղաները այդ քարանձավից ոչ միայն նախամարդու իրեր գտան, այլև, բազմաթիվ ստորգետնյա անձավներ, լճեր ու գետեր:

139. Տրված բառերից յուրաքանչյուրին ինչպիսի՞ հարցին պատասխանող մի քանի բառեր ավելացրո՛ւ (աշխատիր չկրկնել):

Օրինակ՝ քարե, բարձր, երկհարկանի, բնակելի, գեղեցիկ տուն:

Նուրբ, աշխատասեր, խորամանկ, բարի Քույր,
Փոքր, չարաճճի, ազնիվ, սիրելի եղբայր,
Համբերատար, աջակցող, ուշադիր մայր,
Ուժեղ, խելացի, հասկացող, հայր,
Կամեցող, սիրելի, տատիկ
Հոգատար, յուրահատուկ, պապիկ:

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы