
Հայոց լեզու․ Մակբայ առաջադրանքներ


I studyed in Mkhitar Sebastaci Educational Complex since 2020. I am happy to study in a school like this. We have very interesting lessons here. I like all our teachers. This school gives many possibilities, we can choose many activities. I like especially the club of pottery. I like lessons of national dance and song too. We have many interesting trips in Armenia.




Գործողության հատկանիշ ցույց տվաղ բառերը կոչվում են մակբայներ։
Մակբայները լինում են տեղի, ձևի, չափ ու քանակի, ժամանակի։
Տեղի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման տեղը, օրինակ՝ ամենուրեք, դեմ դիմաց, հեռու, մեջտեղ, գյուղեգյուղ, դռնեդուռ։
Ձևի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման ձևը, օրինակ՝ արագ, բարեկամաբար, դանդաղ, կամաց, հերոսաբար, միաձայն, լրջորեն, հազիվհազ, հապճեպ, հոտնկայս, ներքուստ, արտաքուստ։
Չափ ու քանակի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման
չափը, հատկանիշի դրսևորման աստիճանը, օրինակ՝ ամբողջովին, հաճախ, լիովին, գրեթե, մոտավորապես, բազմիցս, մասամբ, չափազանց, փոքր-ինչ, իսպառ, քառակի։
Ժամանակի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման ժամանակը, օրինակ՝ այժմ, այլևս, այսուհետև, արդեն, նախօրոք, վաղ, վաղուց, ուշ, օրեցօր, առայժմ, միշտ, հիմա, հավիտյան։
Որոշ մակբայներ բազմիմաստ են և տարբեր նախադասություններում կարող են արտահայտել տարբեր իմաստներ։ Սրանք կոչվում են ընդհանրական մակբայներ, օրինակ՝ Շուտ-շուտ այցելում է (չափ). Շուտ-շուտ ուտում էր (ձև)։ Սրանց տեսակը որոշվում է ըստ տվյալ կիրառության։
Մակբայների մի մասը կազմված է մակբայակերտ ածանցներով, որոնցից են՝ -բար (օրինակ՝ հերոսաբար), -պես (օրինակ՝ մշտապես), —որեն(օրինակ՝ մտերմորեն), -ովին (օրինակ՝ ամբողջովին), —ակի (օրինակ՝ շեղակի), -գին (օրինակ՝ ցավագին), -պատիկ (օրինակ՝ կրկնապատիկ), —վարի (օրինակ՝ մարդավարի), —ուստ (օրինակ՝ ներքուստ) և այլն։
Նախադասության կազմում մակբայները կատարում են պարագաների
շարահյուսական պաշտոններ։
Գործնական աշխատանք
1. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ մակբայը։
1. արագորեն, դեպի, փայտե, անշուշտ
2. ապա, մասին, լիովին, անշուշտ
3. եթե, որտեղ, ամենուր, այստեղ
4. մյուս, բոլոր, ուր, հապճեպ
5. ոչինչ, գրեթե, ինչ-որ, այսպես
6. երբ, բայց, նախօրոք, յուրաքանչյուր
7. միաձայն, ձայնավոր, հնչյուն, շառաչ
8. ինչ-ինչ, փոքր-ինչ, ինչ, որտեղ
9. սա, բոլոր, մասամբ, յուրաքանչյուր
10. ողջ, ամբողջ, ամբողջովին, ոչ մի
2. Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով տրված մակբայները։
Հերոսաբար,մասամբ, փոքր-ինչ, ամենուրեք, լիովին։
Նա հերոսաբար կռվեց և պաշտպանեց հայրենիքը։
Նա մասամբ հասկացավ դասը։
Փոքր-ինչ ինչ բարկացավ երեխաների վրա։
Ամենուրեք տարածվել էր ծաղիկների բույրը։
Բաժակը լիովին մաքրվել էր։
3.Հետևյալ մակբայները գործածել բայերի հետ, գրել մակբայի տեսակը։
Հանկարծակի- հանկարծակի գալ, ձևի մակբայ
գյուղեգյուղ- գյուղեգյուղ շրջել, տեղի մակբայ
դեսուդեն- դեսուդեն քայլել, տեղի մակբայ
լրջորեն- լրջորեն տրամադրվել, ձևի մակբայ
մեն-մենակ- մեն- մենակ նստել, չափի մակբայ, ձևի մակբայ
միաձայն- միաձայն որոշել, ձևի մակբայ
ամբողջովին-ամբողջովին հիասթափվել, չափի մակբայ
տարեցտարի- տարեցտարի մեծանալ, ժամանակի մակբայ
անմիջապես-անմիջապես արձագանքել, ժամանակի մակբայ
ագահաբար- ագահաբար ուտել, ձևի մակբայ
հաճախակի-հաճախակի այցելել, ժամանակի մակբայ
խումբ-խումբ- խումբ-խումբ բղավել, չափի մակբայ
արագ-արագ- արագ-արագ պատրաստվել, չափի մակբայ
վերջիվերջո- վերջիվերջո հասկանալ, ժամանակ
հոտնկայս-հոտնկայս ծափահարել, ձևի մակբայ
ներքուստ-ներքուստ անհանգստանալ, տեղի մակբայ
նյութապես- նյութապես հարստանալ, ձևի մակբայ
4.Տրված ածականներից ածանցների միջոցով կազմել մակբայներ։
քնքուշ-քնքշորեն
չար-չարորեն
համեստ-համեստաբար
դաժան-դաժանորեն, դաժանաբար
վայրագ- վայրագորեն
մեղմ-մեղմորեն, մեղմաբար
խիզախ-խիզախորեն, խիզախաբար
քաջ-քաջորեն
վեհ-վեհորեն
անշեղ-անշեղորեն
խոնարհ-խոնարհորեն
մարդկային-մարդկայնաբար
լուրջ-լրջորեն
ագահ-ագահորեն
5.Գտնել մակբայները, որոշել տեսակը։
Այստեղ օդն այնքան խեղդուկ էր, որ մարդիկ հազիվ կարողանում էին շունչ քաշել։ Շշնջյունները վայրկենաբար ընդհատվեցին։ Բժիշկը կամացուկ հայտնեց նրան որդու ժամանման լուրը։ Նա տխրում էր մենակ, առանց զավակների։ Թվում է, թե վաղուց, շատ վաղուց է բաժանվել նրանցից և կարծես անջատված է նրանցից հավիտյան։
հազիվ — ձևի մակբայ
վայրկենաբար— ժամանակի մակբայ
կամացուկ— չափի մակբայ, ձևի մակբայ
վաղուց— ժամանակի մակբայ
Սահմանական
Անկատար ներկա
Եզակի թիվ
Կարդում եմ, տեսնում եմ, վերադառնում եմ
Կարդում ես, տեսնում ես, վերադառնում ես
Կարդում է, տեսնում է, վերադառնում է
Հոգնակի թիվ
Կարդում ենք, տեսնում ենք, վերադառնում ենք
Կարդում եք, տեսնում եք, վերադառնում եք
Կարդում են, տեսնում են, վերադառնում են
Անկատար անցյալ
Եզակի թիվ
Կարդում էի, տեսնում էի, վերադառնում էի
Կարդում էիր, տեսնում էիր, վերադառնում էիր
Կարդում էր, տեսնում էր, վերադառնում էր
Հոգնակի թիվ
Կարդում էինք, տեսնում էինք, վերադառնում էինք
Կարդում էիք, տեսնում էիք, վերադառնում էիք
Կարդում էին, տեսնում էին, վերադառնում էին
Վաղակատար ներկա
Եզակի թիվ
Կարդացել եմ, տեսել եմ, վերադարձել եմ
Կարդացել ես, տեսել ես, վերադարձել ես
Կարդացել է, տեսել է, վերադարձել է
Հոգնակի թիվ
Կարդացել ենք, տեսել ենք, վերադարձել ենք
Կարդացել եք, տեսել եք, վերադարձել եք
Կարդացել են, տեսել են, վերադարձել են
Վաղակատար անցյալ
Եզակի թիվ
Կարդացել էի, տեսել էի, վերադարձել էի
Կարդացել էիր, տեսել էիր, վերադարձել էիր
Կարդացել էր, տեսել էր, վերադարձել էր
Հոգնակի թիվ
Կարդացել էինք, տեսել էինք, վերադարձել էինք
Կարդացել էիք, տեսել էիք, վերադարձել էիք
Կարդացել էին, տեսել էին, վերադարձել էին
Ապակատար ներկա
Եզակի թիվ
Կարդալու եմ, տեսնելու եմ, վերադառնալու եմ
Կարդալու ես, տեսելու ես, վերադառնալու ես
Կարդալու է, տեսնելու է, վերադառնալու է
Հոգնակի թիվ
Կարդալու ենք, տեսնելու ենք, վերադառնալու ենք
Կարդալու եք, տեսնելու եք, վերադառնալու եք
Կարդալու են, տեսնելու են, վերադառնալու են
Ապակատար անցյալ
Եզակի թիվ
Կարդալու էի, տեսնելու էի, վերադառնալու էի
Կարդալու էիր, տեսնելու էիր, վերադառնալու էիր
Կարդալու էր, տեսնելու էր, վերադառնալու էր
Հոգնակի թիվ
Կարդալու էինք, տեսնելու էինք, վերադառնալու էինք
Կարդալու էիք, տեսնելու էիք, վերադառնալու էիք
Կարդալու էին, տեսնելու էին, վերադառնալու էին
Անցյալ կատարյալ
Եզակի թիվ
Կարդացի, տեսա, վերադարձա
Կարդացիր, տեսար, վերադարձար
Կարդաց, տեսավ, վերադարձավ
Հոգնակի թիվ
Կարդացինք, տեսանք, վերադարձանք
Կարդացիք, տեսաք, վերադարձաք
Կարդացին, տեսան, վերադարձան
Ըղձական Եղանակ
Անցյալ
Եզակի թիվ
Կարդաի, տեսնեի, վերադառնաի
Կարդաիր, տեսնեիր, վերադառնաիր
Կարդար, տեսներ, վերադառնար
Հոգնակի թիվ
Կարդաինք, տեսնեինք, վերադառնաինք
Կարդաիք, տեսնեիք, վերադառնաիք
Կարդաին, տեսնեին, վերադառնաին
Ապառնի
Եզակի թիվ
Կարդամ, տեսնեմ, վերադառնամ
Կարդաս, տեսնես, վերադառնաս
Կարդա, տեսնի, վերադառնամ
Հոգնակի թիվ
Կարդանք, տեսնենք, վերադառնանք
Կարդաք, տեսնեք, վերադանաք
Կարդան, տեսնեն, վերադանան
Ենթադրական Եղանակ
Անցյալ
Եզակի թիվ
Կկարդաի, կտեսնեի, կվերադառնաի
Կկարդաիր, կտեսնեիր, կվերադառնաիր
Կկարդար, կտեսներ,կվերադառնար
Հոգնակի թիվ
Կկարդաինք, կտեսնեինք, կվերադառնաինք
Կկարդաիք, կտեսնեիք, կվերադառնաիք
Կկարդաին, կտեսնեին, կվերադառնաին
Ապառնի
Եզակի թիվ
Կկարդամ, կտեսնեմ, կվերադառնամ
Կկարդաս, կտեսնես, կվերադառնաս
Կկարդա, կտեսնի, կվերադառնա
Հոգնակի թիվ
Կկարդանք, կտեսնենք, կվերադառնանք
Կկարդաք, կտեսնեք, կվերադառնաք
Կկարդան, կտեսնեն, կվերադառնան
Հարկադրական Եղանակ
Անցյալ
Եզակի թիվ
Պիտի կարդաի, պիտի տեսնեի, պիտի վերադառնաի
Պիտի կարդաիր, պիտի տեսնեիր, պիտի վերադառնաիր
Պիտի կարդար, պիտի տեսեներ, պիտի վերադառնար
Հոգնակի թիվ
Պիտի կարդաինք, պիտի տեսնեինք, պիտի վերադառնաինք
Պիտի կարդաիք, պիտի տեսնեիք, պիտի վերադառնաիք
Պիտի կարդաին, պիտի տեսնեին, պիտի վերադառնային
Ապառնի
Եզակի թիվ
Պիտի կարդամ, պիտի տեսնեմ, պիտի վերադառնամ
Պիտի կարդաս, պիտի տեսնես, պիտի վերադառնաս
Պիտի կարդա, պիտի տեսնի, պիտի վերադառնա
Հոգնակի թիվ
Պիտի կարդանք, պիտի տեսնենք, պիտի վերադառնանք
Պիտի կարդաք, պիտի տեսնեք, պիտի վերադառնաք
Պիտի կարդան, պիտի տեսնեն, պիտի վերադառնան
Հրամայական
Եզակի թիվ
Պատմի՛ր
Հոգնակի թիվ
Պատմե՛ք


Երբ մենք մտանք արվեստանոց Մինասը վառեց բոլոր լամպերը, և պատերից մեզ նայեցին նրա աշխատանքները։ Այն, ինչ ես տեսա, այնքան անսպասելի էր ինձ համար, որ մինչ այդ եղած ամեն ինչ՝ անձրև, ցեխ և ուրիշ շատ բաներ, իսկույն անհետացան, ասես՝ ցնդեցին։ Թվաց՝ ինչ-որ սարօրինակ բան կատարվեց․ անյպիսի մի ապրում ունեցա, որպիսին երբևէ չէի ունեցել։
Ամբողջ երեկո և՛ արվեստանոցում, և՛ տունդարձի ճանապարհին, և՛ տանը, ես շարունակ փորձում էի որևէ կերպ բնորոշել ինձ հետ կատարվածը, գտնել այն բառը, որը համապատասխաներ Մինասի նկարներից ստացած առաջին ստավորությանը, բայց այդպես էլ չկարողացա գտնել այն։ Այդ բառը միտքս եկավ շատ տարիներ անց, եկավ այն ժամանակ, երբ ես վաղուց արդեն չէի փնտրում այն։
Վենետիկում էր։ Մենք՝ համերգային խմբի անդամներս, դուրս եկանք հյուրանոցից և ուղղվեցինք դեպի Սուրբ Մարկոսի հրապարակ՝ մեր ուղերթը ճշտելով բազմաթիվ ուղենշաններով գրված եվրոպական գրեթե բոլոր լեզուներով, բացի ռուսերենից։ Գնում էինք նեղլիկ փողոցներով, որոնց լայնությունը երբեմն հասնում էր երկու-երեք մետրի։ Մտնում էինք խանութները, ուր եթե միաժամանակ երեք-չորս մարդ մտներ, շարժվելու տեղ չէր լինի։
Եվ ահա մի քանի մետր քայլելով այդպիսի շրջակայքում, որտեղ ամեն ինչ կամերային էր, ամեն ինչ մոտիկ, և չկար ոչ մի հեռապատկեր ու տարածություն, տներից մեկի նեղ կամարի միջով մենք հանկարծ անսպասելիորեն դուրս եկանք Սուրբ Մարկոսի հրապարակը։ Ես չվրիպեցի՝ գրելով <<հանկարծ>> բառը։ Թեև գիտեինք, թե ուր էինք գնում և քայլում էինք հենց դեպի հրապարակ, այդուհանդերձ, այն իր ողջ վեհությամբ մեր առջև հայտնվեց իսկապես որ հանկարծ, անսպասելի, անակնկալ։ Վիթխարի էր այն՝, շրջապատված մեծ ու բարձր տուն-պալատներով, որոնք մինչ այդ իմ տեսած մյուս տների համեմատ երկնաքերներ թվացին ինձ։ Այդ ամենը նույնչափ անսպասելի էր, որքան պայթյուն, եթե կարելի է նման բառակապակցություն գործածել։
Եվ հենց այնտեղ՝ Սուրբ Մարկոսի հրապարակում, ես ակամա հիշեցի Մինասին և նրա նկարներից ստացած տպավորությունը։ Եվ հասկացա, թե ինչ էր կատարվել ինձ հետ։ Եվ վերջապես գտա այն բառերը, որոնք կարող էին բացատրել կատարվածը։ Իսկ ի՞նչ էր կատարվել։ Այնտեղ՝ արվեստանոցում, նույնպես պայթյուն էր եղել, գույնի պայթյուն։
Դերանունների հատկանիշները
Դերանունների թիվը
Դերանուններից հոգնակի թիվ են ունենում առարկա ցույց տվողները և նրանք, որոնք կարող են գործածվել գոյականաբար: Դրանք են՝
| Եզակի | Հոգնակի | |
| Անձնական | ես, դու, նա, ինքը | մենք, դուք, նրանք, իրենք |
| Ցուցական | սա, դա, նա, մյուսը | սրանք, դրանք, նրանք, մյուսները |
| Հարցական-հարաբերական | ով, ինչ, որը | ովքեր, ինչեր, որոնք |
| Անորոշ | ոմն, ուրիշը, այլ | ոմանք, ուրիշներ, այլք |
Դերանունների հոլովումը
Որոշ դերանուններ հոլովվում են գոյականի նման, որոշ դերանուններ՝ գոյականից տարբեր ձևով, այսինքն՝ սեռական հոլովում հոլովական վերջավորություն չեն ստանում, այլ ունենում են մի ուրիշ հիմք: Դա կոչվում է դերանվանական հոլովում: Ստորև բերված են դերանվանական հոլովում ունեցողները՝
| Ուղղական | Սեռական | |
| Անձնական | ես, դու, նա, ինքը, մենք, դուք | իմ, քո, նրա, իր, մեր, ձեր |
| Ցուցական | սա, դա, նա | սրա, դրա, նրա |
| Հարցական-հարաբերական | ով | ում |
Հոլովը
Եզակի թիվ Հոգնակի թիվ
1-ին դեմք 2-րդ դեմք 3-րդ դեմք 1-ին դեմք 2-րդ դեմք 3-րդ դեմք
Ուղղական ես դու նա ինքը մենք դուք նրանք իրենք
Սեռական իմ քո նրա իր մեր ձեր նրանց իրենց
Տրական ինձ քեզ նրան իրեն մեզ ձեզ նրանց իրենց
Հայցական ինձ քեզ նրան իրեն մեզ ձեզ նրանց իրենց
Բացառ. ին(ա)նից քեզ(ա)նից նրանից իրենից մեզ(ա)նից ձեզ(ա)նից նրանցից իրենցից
Գործ. ինձ(ա)նով քեզ(ա)նով նրանով իրենով մեզ(ա)նով ձեզ(ա)նով նրանցով իրենցով
Ներգոյական — — — — — — — ——————— — — — — — — — ————
Մյուս դերանուններից գոյականաբար գործածվողները հիմնականում ենթարկվում են գոյականական ի հոլովման, նրանք, իրենք, սրանք, դրանք դերանունները՝ ց հոլովման, երբ-ը՝ վա հոլովման: Հոլովման յուրահատկություններ ունեն հետևյալ դերանունները:
Առաջադրանքներ՝
1. Դո՛ւրս գրել անձնական դերանունները և որոշե՛լ դրանց
դեմքը, թիվը, հոլովը։
Ես եմ, դու ես, ես ու դու
Գիշերում այս դյութական,
Մենք մենակ ենք – ես ու դու.
Ես էլ դու եմ. ես չըկամ…
Կապույտ երկնքի ոսկեղե՛ն աստղեր,
Ձեր հեռվից դուք միշտ տեսնում եք նրան.
Ասացե՛ք, արդյոք նա էլ թախծո՞ւմ էր,
Արդյոք տրտո՞ւմ էր նա էլ ինձ նըման։
Խորհրդագետնե՛ր, դուք տեսնում եք միշտ.
Արդյոք մենա՞կ էր նա էլ ինձ նըման,
Թե՛ ընկեր գտած ժպտում էր անվիշտ
Եվ փայփայում էր և սիրում նրան։
Խորհրդագետնե՛ր, դուք ժպտում եք լուռ,
Դուք լուռ ժպտում եք իմ ցավի վրա.
—Նա, քեզ մոռացած, վաղուց ամենուր
Ծաղրում է քո խենթ խոսքերը հիմա…
Ես- եզակի,
Դու- եզակի,
Մենք-հոգնակի
Ձեր-հոգնակի
Դուք-հոգնակի
Նրան-եզակի
Նա- եզակի
Ինձ- եզակի
Դուք-հոգնակի
Քեզ-եզակի
Քո-եզակի
2. Գտնե՛լ, թե որ հատվածներում նշված հոլովով անձնական
դերանուններ կան։
Ուղղական
1.Կյանքիս բերքն ու բարին ես ցրեցի լրիվ
Հողի նման բարի, հողի նման….
2. Իմ սերունդն ամբողջ եղյամի մեջ է.
Նշանակում է ցրտեր են եղել….
3. Ես լուռ կարդում եմ գիրը քարերի
Եվ քարանում եմ քարե բառերից….
Սեռական
1.Թափառում ենք փողոցներում՝
Ես քո սիրով, դու՝ ուրիշի
2. Արշալույսից մինչ երեկո ես լսեցի քամուն.
Նա ուռենու շրշյուն բերեց իմ հեռավոր ձորից:
3. Ես չեմ ուզում աշխարհից բազում գանձեր ու երազ,
Միայն երգն այս սիրավետ ու իմ սիրտը հասկանաս…
Տրական
1.Ինձ փոխանցեցին ծիծաղի մի լաթ,
Որ տխրությունից իմ հոգին սրբեմ ։
2. Գնացքը սողաց մթին ձորից,
Ինձ էլ վերցրեց, ճչաց, գնաց…
3. Կնայի քեզ երկնքից մի գունատ լուսին,
Կիջնի ահա երեկոն, գիշեր կլինի…
3. Դո՛ւրս գրել ցուցական դերանունները, որոշե՛լ թիվը և
հոլովը (չհոլովվող դերանունների դեպքում նշել չթեքվող լինելը)։
Գագիկ թագավորի ծառաները պալատի առաջ մի օձ են տեսնում, որը անհանգիստ գետնին էր քսում եղջյուրները։ Թագավորը կարգադրում է կտրել օձի եղջյուրները։ Դրանից հետո օձը հանգստանում է և գոհ հեռանում։ Ժամանակ անց նա նորից երևում է պալատի մոտ և բերանից մի կորիզ գցելով՝ անհայտանում է։ Գագիկի հրամանով կորիզը տնկում են և հետևում նրան։ Ամռանը այդ կորիզից մի հսկայական կլոր պտուղ է աճում։ Փորձելու համար մի կտոր տալիս են ուտելու մերձիմահ ծերուկի։ Սա անմիջապես կազդուրվում է ու երիտասարդանում։ Գագիկն իր պալատականների հետ վայելում է պտուղի մնացած մասը և նույնպես կազդուրվում ու երիտասարդանում։ Դրանից հետո այդ պտուղի անունը դնում են չմեռուկ, որը, բերանից բերան անցնելով, դառնում է ձմերուկ։ Արամ Ղանալանյանի «Ավանդապատում» գրքից ( Սա ժողովրդական ստուգաբանություն է. Հրաչյա Աճառյանն իր «Հայերեն արմատական բառարանում»
ձմերուկ բառը համարում է ձմեռն բառից կազմված (որպես զովացնող)։
Դերանուն
Դերանուն կոչվում են այն բառերը, որոնք մատնացույց են անում առարկա, հատկանիշ, քանակ` առանց դրանք անվանելու:Դերանունները ութ տեսակի են` անձնական, ցուցական, փոխադարձ, հարցական, հարաբերական, որոշյալ, անորոշ, ժխտական:
Անձնական դերանունները մատնացույց են անում խոսող, խոսակից կամ մի երրորդ անձ` առանց դրանց անվանելու: Անձնական դերանուններն են՝ ես, ինքս, մենք, ինքներս, դու, ինքդ, դուք, ինքներդ, նա, ինքը, նրանք, իրենք:
Ցուցական դերանունները մատնացույց են անում առարկա, հատկություն, քանակ, տեղ և ձև՝ առանց դրանք անվանելու: Ցուցական դերանուններն են` սա, դա, նա, այս, այդ, այն, սույն, նույն, միևնույն, մյուս, այսպես, այդպես, այնպես, այսպիսի, այդպիսի, այնպիսի, նույնպիսի, այսքան, այդքան, այնքան, նույնքան, այսչափ, այդչափ, այնչափ, նույնչափ, այստեղ, այդտեղ, այնտեղ:
Փոխադարձ դերանունները ցույց են տալիս փոխադարձ հարաբերությամբ միմյանց հետ կապված առարկաներ կամ անձեր՝ առանց դրանք անվանելու: Փոխադարձ դերանուններն են` իրար, միմյանց, մեկմեկու կամ մեկմեկի: Հարցական դերանունները արտահայտում են հարցում խոսողին ծանոթ անձի կամ առարկայի, սրանց հատկության, թվի, գործողության տեղի, ժամանակի, ձևի և այլնի մասին՝ առանց դրանք անվանելու: Հարցական դերանուններն են` ո՞վ, ի՞նչ, ինչպիսի՞, ինչքա՞ն, ինչպե՞ս, ինչու՞, ո՞ր, ո՞րը, որքա՞ն, որչա՞փ, որպիսի՞, ո՞րերորդ, որտե՞ղ, ե՞րբ, ու՞ր, քանի՞, քանի՞սը, քանի՞երորդ:
Հարաբերական դերանունները նույն հարցական դերանուններն են, որոնք, սակայն, արտահայտում են ոչ թե հարցում, այլ մի նախադասություն կապում են մյուսին:
Որոշյալ դերանունները մատնացույց են անում առարկաների կամ անձերի հայտնի, որոշյալ ամբողջություն` միասնաբար կամ առանձին-առանձին վերցրած, առանց դրանք անվանելու:
Որոշյալ դերանուններն են՝ ամբողջ, ամեն, ամեն մի, բոլոր, յուրաքանչյուր, ողջ, համայն, ամենայն, ամբողջը, ամենը, ամեն ինչ, ամեն մեկը, ամեն ոք, ամենքը, բոլորը, յուրաքանչյուրը, յուրաքանչյուր ոք, ողջը:
Անորոշ դերանունները մատնացույց են անում անորոշ անձ, առարկա և կամ անձի ու առարկայի անորոշ հատկություն, քանակ` առանց դրանք անվանելու: Անորոշ դերանուններն են` ինչ-որ, ինչ-ինչ, ոմն, մեկը, մեկնումեկը, մի, մի քանի, մի քանիսը, ուրիշ, այլ, այսինչ, այնինչ, որոշ, որևէ, ովևէ, երբևէ, երբևիցե, որևիցե:
Ժխտական դերանունները մատնացույց են անում ամբողջությամբ ժխտվող առարկաներ կամ անձեր, առանց դրանք անվանելու: Ժխտական դերանուններն են` ոչ ոք, ոչինչ, ոչ մի, ոչ մեկը:
1․ Ի՞նչ է դերանունը։
Դերանուն կոչվում են այն բառերը, որոնք մատնացույց են անում առարկա, հատկանիշ, քանակ` առանց դրանք անվանելու:
2․ Քանի՞ տեսակի են լինում դերանունները, թվի’ր դրանք։
Անձնական դերանուններ
Ցուցական դերանունները
Փոխադարձ դերանուններ
Հարցական դերանուններ
Հարաբերական դերանուններ
Որոշյալ դերանուններ
Անորոշ դերանուններ
Ժխտական դերանուններ
3․Թվի’ր անձնական, ցուցական, փոխադարձ, հարցական, հարաբերական, որոշյալ, անորոշ, ժխտական դերանունները։
Անձնական դերանուններ— ես, ինքս, մենք, ինքներս, դու, ինքդ, դուք, ինքներդ, նա, ինքը, նրանք, իրենք
Ցուցական դերանունները— սա, դա, նա, այս, այդ, այն, սույն, նույն, միևնույն, մյուս, այսպես, այդպես, այնպես, այսպիսի, այդպիսի, այնպիսի, նույնպիսի, այսքան, այդքան, այնքան, նույնքան, այսչափ, այդչափ, այնչափ, նույնչափ, այստեղ, այդտեղ, այնտեղ
Փոխադարձ դերանուններ— իրար, միմյանց, մեկմեկու կամ մեկմեկի
Հարցական դերանուններ— ո՞վ, ի՞նչ, ինչպիսի՞, ինչքա՞ն, ինչպե՞ս, ինչու՞, ո՞ր, ո՞րը, որքա՞ն, որչա՞փ, որպիսի՞, ո՞րերորդ, որտե՞ղ, ե՞րբ, ու՞ր, քանի՞, քանի՞սը, քանի՞երորդ:
Հարաբերական դերանուններ— ամբողջ, ամեն, ամեն մի, բոլոր, յուրաքանչյուր, ողջ, համայն, ամենայն, ամբողջը, ամենը, ամեն ինչ, ամեն մեկը, ամեն ոք, ամենքը, բոլորը, յուրաքանչյուրը, յուրաքանչյուր ոք, ողջը:
Որոշյալ դերանուններ- ամբողջ, ամեն, ամեն մի, բոլոր, յուրաքանչյուր, ողջ, համայն, ամենայն, ամբողջը, ամենը, ամեն ինչ, ամեն մեկը, ամեն ոք, ամենքը, բոլորը, յուրաքանչյուրը, յուրաքանչյուր ոք, ողջը:
Անորոշ դերանուններ— ինչ-որ, ինչ-ինչ, ոմն, մեկը, մեկնումեկը, մի, մի քանի, մի քանիսը, ուրիշ, այլ, այսինչ, այնինչ, որոշ, որևէ, ովևէ, երբևէ, երբևիցե, որևիցե
Ժխտական դերանուններ— ոչ ոք, ոչինչ, ոչ մի, ոչ մեկը:
4․Գրի’ր պատում՝ օգտագործեկով հնարավորինս շատ դերանուններ։
Թվական անունը ցույց է տալիս առարկայի թիվ, քանակ, թվային կարգ,
օրինակ՝ երեք գրիչ, երկրորդ կուրս, երկուական տետր և այլն։ Թվականները
լինում են չորս տեսակի՝ քանակական, դասական, բաշխական, կոտորակային։
Քանակական թվականներն արտահայտում են առարկաների քանակն ամբողջ թվերով, ինչպես՝ հինգ գրիչ, տասը տուն, քսանութ քանոն և այլն։ Այս թվականները գրվում են բառերով (օրինակ՝ մեկ, երկու), արաբական թվանշաններով (1, 2, 3 և այլն), ինչպես նաև հայոց այբուբենի տառերով25 (Ա-1, Բ-2, Ժ-10 և այլն)։ Բառերով գրվելիս տասնմեկից մինչև իննսունինը թվականները գրվում են միասին (տասնութ, քսանհինգ, երեսունութ, հիսունհինգ և այլն), իսկ հարյուրից հետո գրվում են առանձին (օրինակ՝ հազար ինը հարյուր քառասունութ)։ Ինը և տասը թվականներն ունեն երկու ձև՝ ինը և ինն, տասը և տասն։ Ինը և տասը գրվում է, երբ նրանց հաջորդում է բաղաձայնով սկսվող բառ (օրինակ՝ ինը գիրք, քսանինը գիրք, տասը գրիչ), իսկ երբ նրանց հաջորդում է ձայնավորով սկսվող բառ, հիմնականում
գրվում է ինն, տասն բայց երբեմն, արտասանության տեմպով և տրամաբանական շեշտով պայմանավորված, կարող է գրվել նաև ինը, տասը (օրինակ՝ ինն օր, ինը օր, տասն անգամ, տասը անուն)։ Բաղադրյալ քանակական թվականների մեջ որպես առաջին կամ միջին բաղադրիչ գործածվելիս միշտ գրվում է ինն և տասն (օրինակ՝ իննսունհինգ, տասներկու, տասնչորս, հազար երկու հարյուր տասնութ)։ Երկու թվականը, երբ գոյականաբար գործածվելիս հոլովվում է, հոգնակի թվով է գործածվում կամ էլ հոդ ստանում, ունենում է երկուս ձևը, ինչպես՝ երկուսներ, երկուսի, երկուսը և այլն։
Դասական թվականները ցույց են տալիս առարկայի թվային կարգը, օրինակ՝
երկրորդ հարկ, հինգերորդ դասարան։ Այս թվականները կազմվում են քանակականներից՝ -րորդ կամ -երորդ ածանցներով. -րորդ-ով կազմվում են երկրորդ, երրորդ, չորրորդ դասական թվականները։ Որպես մեկ թվականի դասական գործածվում է առաջին բառը։ Այս թվականները գրվում են բառերով (օրինակ՝ առաջին, երկրորդ, վեցերորդ, քսաներկուերորդ, վաթսունհինգերորդ), արաբական թվանշաններով, որոնց կցվում են –ին և -րդ մասնիկները՝ 1-ին, 2-րդ, 3-րդ, 48-րդ և այլն, հռոմեական թվերով՝ II, VI, IX և այլն, որոնց մասնիկ չի կցվում։ 1-ին կարդացվում է առաջին, բայց կարող է նշանակել նաև մեկին, ինչպես՝ սեպտեմբերի 1-ին։ Դասական թվականները կարող են գրվել նաև հայոց այբուբենի տառերով, որոնցից հետո դրվում է կետ կամ փակագիծ՝ ա), բ., ինչպես նաև արաբական թվանշաններով, որոնցից հետո դարձյալ դրվում է կետ կամ փակագիծ՝ 1), 2.։
Սրանք սովորաբար գործածվում են համարակալման ժամանակ։ Կա նաև դասական թվականի իմաստ արտահայտելու այսպիսի ձև։ Երբ արաբական թվանշանը գրվում է իր լրացյալից հետո, ստանում է դասականի իմաստ։ Օրինակ՝ 5 տուն նշանակում է հինգ հատ տուն, իսկ տուն 5 նշանակում է տուն համար հինգ։
Բաշխական թվականները ցույց են տալիս առարկաների բաշխումը որոշակի
թվերով, ինչպես՝ բաժանել երկուական թերթիկ, բաշխել երեք-երեք և այլն։
Բաշխական թվականները կազմվում են քանակականներից՝ -ական ածանցով (օրինակ՝ վեցական, ութական, իննական, տասական, քսանական) կամ էլ քանակական
թվականի կրկնությամբ, օրինակ՝ երկու-երկու, հինգ-հինգ, ութ-ութ։
Կրկնությամբ կազմված բաշխական թվականները գրվում են գծիկով։
Կոտորակային թվականները ցույց են տալիս առարկայի քանակը մասի և
ամբողջի հարաբերությամբ, օրինակ՝ մեկ հինգերորդ, երկու երրորդ։ Կոտորակային թվականները կազմվում են համարիչից (բերված օրինակներում՝ մեկ, երկու) և հայտարարից (հինգերորդ, երրորդ)։ Համարիչն արտահայտվում է քանակական թվականով, իսկ հայտարարը՝ դասական։ Կոտորակային թվականները գրվում են թվանշաններով, օրինակ՝ 1/2, 3/4 կամ էլ բառերով, որոնք գրվում են առանձին-առանձին, օրինակ՝ մեկ երկրորդ, երեք չորրորդ։ Չորրորդ հայտարարի փոխարեն գործածվում է նաև քառորդ բառը՝ երեք քառորդ։ Տասնորդական կոտորակների հայտարարը կազմվում է -ական ածանցով՝ զրո ամբողջ հինգ տասնորդական։ Մեկ երկրորդ-ի փոխարեն գործածվում է նաև կես բառը։
Թվականները ածականների նման կարող են գործածվել գոյականաբար,
օրինակ՝ երեք աշակերտ-երեքը, ութ գրքից-ութից։
1. Դո՛ւրս գրել տեքստում եղած թվականները, որոշե՛լ գրության
ձևը (արաբական թվանշաններով, այբուբենի տառերով և այլն)։ Թվականները գրել բառերով և նշե՛լ տեսակները։ Դո՛ւրս գրել նաև թվականներով կազմված բառերը (գոյական, ածական)։
Զվարթնոց. Վաղարշապատի Ս. Գրիգոր. վաղ միջնադարի հայկական ճարտարապետության հուշարձան Արարատյան դաշտում՝ Էջմիածնից 3 կմ հարավ։ Ըստ հայ պատմիչների վկայության և պահպանված հունարեն արձանագրության՝ կառուցել է Ներսես Գ Իշխանցի (Շինող) հայոց կաթողիկոսը, և նրա գահակալության տարիներից էլ՝ 641-661, արտածվում է Զվարթնոցի կառուցման ժամանակը։ Ըստ Մովսես Կաղանկատվացու՝ Զվարթնոցը օծվել է 652-ին։ Թ. Թորամանյանի կարծիքով շինարարությունը սկսվել է 643-ին և հիմնականում ավարտվել 652-ին։
Զվարթնոցը կանգուն է եղել մինչև X դ. վերջը. ավերման պատճառի մասին մեզ հայտնի պատմական աղբյուրները լռում են։ Ըստ պեղված նյութերի՝ նախքան Զվարթնոցը այստեղ եղել են հնագույն և IV-V դդ. կառույցներ։ Տեղանքի ցածրիկ, շրջանաձև բլրակը պարագծով շրջապատված է յոթաստիճան բազմանիստ հենապատով (բացի հարավարևմտյան մասից, ուր պալատն է)՝ կազմելով սալահատակ պատվանդան, որի կենտրոնում կառուցվել է տաճարը։ 1905-ին Թ. Թորամանյանը
ստեղծեց Զվարթնոցի գիտական վերակազմությունը։ Ըստ պահպանված
հատակաձևի և այդ վերակազմության՝ կառույցի ծավալատարածական հորինվածքի կորիզը քառակոնքն է, որը ցածում շրջապատված է երկհարկ պարարկյալ սրահով (տրամագիծը՝ 35,75 մ), իսկ վերևում՝ կիպ պարփակված գլանային պատով։
Կիսագմբեթ, հիմնական առանցքներով խաչաձև տեղադրված 4 կոնքերը
միմյանց են կապվում բարդ կտրվածքի, զանգվածեղ, վերևում կամարակապ մայր մույթերով՝ գմբեթակիր քառակուսին, որից անցումը թմբուկի բոլորակին իրականացված է առագաստների միջոցով։ Կոնքերը, բացի արևելյանից, որը հոծ է և ամփոփում է բեմը, իրենց ստորին մասում սյունակազմ են (6-ական սյուն, տրամագիծը՝ 0,6 մ)։ Սյուներն ավարտվում են կողովաձև, խոյազարդ խոյակներով և միմյանց կապվում կամարներով։
Ըստ «Հայկական սովետական հանրագիտարանի»
3-երեք, քանակական թվական
631- վեց հարյուր երեսունմեկ, քանակական թվական
661- վեց հարյուր վաթսունմեկ, քանակական թվական
652- վեց հարյուր հիսուներկու, քանակական թվական
643-վեց հարյուր քառասուներեք, քանակական թվական
X- տասներորդ, դասական թվական
IV- չորրորդ, դասական թվական
V- հինգերորդ, դասական թվական
Յոթաստիճան- ածական
1905- հազար ինը հարյուր հինգ, քանակական թվական
Քառակոնք- ածական
Երկհարկ-ածական
35,75-երեսունհինգ ամբողջ յոթանասուն հինգ, կոտորակային թվական
4- չորս, քանակական թվական,
Քառակուսին- գոյական
6-ական- բաշխական թվական
0,6-կոտորակային թվական
2. Գրե՛լ բառերով։
9-ինը
12- տասներկու
99-ինսունինը
50- հիսուն
60-վաթսուն
70-յոթանասուն
80-ութսուն
100-հարյուր
1938- հազար ինը հարյուր երեսունութ
II- երկրորդ
III- երրորդ
IV- չորրորդ
3.Ո՞ր շարքի բոլոր թվականներն են կազմությամբ պարզ
(արմատական):
1. տասնինը, երեսուն, ինը
2. քառասուն, մեկ, հազար
3. յոթ, միլիարդ, հարյուր
4. տասը, երկու, տասնմեկ
5. ինը, միլիարդ, քսանչորս
6. տասնութ, քսանութ, հարյուր
7. տասնմեկ, երեսուն, երեք
8. տասը, երկու, տասնմեկ
Ածականների տեսակները
Ածականները, ըստ իրենց արտահայտած իմաստի, բաժանվում են երկու հիմնական խմբերի` որակական և հարաբերական: Որակական ածականները ցույց են տալիս առարկայի հատկությունը, այսինքն` այնպիսի հատկանիշ, որը հատուկ է տվյալ առարկային` անկախ ուրիշ առարկաներից՝ ամուր պատ, պայծառ աստղ, սառը ջուր: Հարաբերական ածականները ցույց են տալիս առարկայի վերաբերությունը կամ հարաբերությունը, այսինքն` արտահայտում են առարկայի կապը ուրիշ առարկաների հետ՝ փայտե դուռ, գիշերային զովություն, բժշկական գործիքներ, միրուքավոր ծերունի: Այս կապակցությունների մեջ փայտե, գիշերային, բժշկական, միրուքավոր ածականները ցույց են տալիս դուռ, զովություն, գործիքներ, ծերունի գոյականների հարաբերությունը, կապը փայտ, գիշեր, բժիշկ, միրուք գոյականների հետ (դուռ, որ փայտից է սարքած, զովություն, որ գիշերվան է հատուկ, գործիքներ, որ բժիշկներն են օգտագործում, միրուք, որն ունի ծերունին): Որակական ածականները ցույց են տալիս համեմատելի հատկանիշ, այսինքն` տվյալ հատկությունը տարբեր առարկաներ կարող են ունենալ տարբեր չափերով` բարձր լեռ, ավելի բարձր լեռ, ամենաբարձր լեռը, շոգ ամառ, նվազ շոգ ամառ և այլն: Հարաբերական ածականները սովորաբար ցույց են տալիս առարկաների ոչ համեմատելի հատկանիշ: Չի կարելի ասել` ավելի բրդե (վերարկու), ավելի լեռնային (լճակ) և այլն:
Հարաբերական ածականներ են կազմվում ական (մանկական),ային (ձմեռային), գին (թախծագին), ե (երկաթե), եղեն (քարեղեն), ենի (մայրենի), յա (ստորերկրյա), յան (նախնադարյան) և այլ ածանցներով:
Որակական ածականների համեմատության աստիճանները
Որակական ածականները ցույց են տալիս առարկաների համեմատելի հատկություններ, այսինքն՝ առարկայի հատկանիշի չափը այլ առարկաների նույն հատկանիշի համեմատությամբ կամ հարաբերությամբ:
Համեմատության աստիճանները երեքն են` դրական, բաղդատական, գերադրական:
1. Դրական աստիճանը ցույց է տալիս առարկայի տվյալ հատկությունը՝ առանց ուրիշ առարկաների նույն հատկության հետ համեմատելու՝ կարճ (ճանապարհ), փարթամ (բուսականություն), բարձր (սյուն):2. Բաղդատական աստիճանը ցույց է տալիս առարկայի տվյալ հատկության առավել կամ պակաս լինելը ուրիշ առարկայի (կամ առարկաների) նույն հատկության համեմատությամբ:ՕրինակԱյս տաճարը մյուսից ավելի հին է:Բաղդատական աստիճանը կազմվում է . • ածականի դրական աստիճանի ձևին ավելացնելով ավելի բառը, ինչպես՝ ավելի հին, ավելի շոգ, ավելի քաղցր և այլն. սա կոչվում է առավելական բաղդատական,
• ածականի դրական աստիճանի ձևին ավելացնելով պակաս, քիչ կամ նվազ բառը, ինչպես` նվազ ընդունակ, պակաս ամուր, քիչ զգայուն.սա կոչվում է նվազական բաղդատական: 3. Գերադրական աստիճանըցույց է տալիս, որ տվյալ առարկայի մեջ հատկանիշը դրսևորվում է ամենաբարձր չափով: Գերադրական աստիճանը կազմվում է՝ • դրական աստճանի ձևից՝ ամենա- նախածանցով, ինչպես՝ ամենազվարթ, ամենագեղեցիկ կամ ամենից բառով՝ ամենից մեծ, ամենից երկար,
• դրական աստիճանի ձևին ավելացնելով -(ա)գույն վերջածանցը, ինչպես՝ բարդագույն, նրբագույն, խոշորագույն:Ամենա նախածանցով գերադրական աստիճան է կազմվում համարյա բոլոր ածականներից, սակայն գույն ածանցը դրվում է քիչ թվով ածականների վրա:
Մի շարք որակական ածականներ չունեն համեմատության աստիճաններ, ինչպես՝ ամուլ, ստերջ, արու, բոբիկ, բուն, համր, էգ, խուլ, կաղ, կույր, հավասար, ձրի, հղի, ճաղատ, մերկ, տկլոր, օժանդակ, նախկին: ՈւշադրությունԱծականակերտ ամենա, գույն, գին ածանցները այլ դեպքերում նաև արմատներ են:
Այսպես՝ • գին գոյականը չպետք է շփոթել գին ածանցի հետ.
դառնագին բառը նշանակում է խիստ դառն. այստեղ գին-ը ածանց է, իսկ փրկագին նշանակում է փրկելու գինը. այս դեպքում գին-ը արմատ է,
• ամենա և գույն բաղադրիչներով ածականները ոչ միշտ են ցույց տալիս գերադրական աստիճան, օրինակ՝ ամենամեծը նշանակում է բոլորից մեծ. սա գերադրական աստիճան է, իսկ ամենագետ-ը նշանակում է ամեն ինչ իմացող. այստեղ ամեն-ը արմատ է, լավագույն նշանակում է ամենից լավ.սա գերադրական աստիճան է, իսկ վարդագույն-ը նշանակում է վարդի գույն ունեցող. այստեղ գույն-ը արմատ է,
ՈւշադրությունԳերադրական աստիճան կազմող ամենա և գույնածանցները միաժամանակ միևնույն բառի հետ գործածելը սխալ է. կարելի է ասել խստագույն կամ ամենախիստ, բայց չի կարելի ասել ամենախստագույն:
Առաջադրանքներ
1․Գտնե՛լ այն ածականները, որոնց գերադրական աստիճանը
–գույն մասնիկով չի կազմվում։
Բարձր, մեծ, տաք, նվազ, թանկ, լավ, ուժեղ, ազնիվ, զվարթ, խոշոր, հին,
բարակ, կոշտ, ուրախ, նոր, քաղցր։
2. Գրե՛լ տրված գոյականներից յուրաքանչյուրին բնորոշող
երեք ածական։
Նկար- գունագեղ, բազմանախշ, անգույն
այգի- ծաղկած, բերի, բերքառատ
ծաղիկ-բուրավետ, դաշտային, անթառամ
գիրք-թանկարժեք, անփոխարինելի, գեղարվեստական, մասնագիտական
գորգ- հայկական, մաքուր, փափուկ
3․Գտնե՛լ որակական ածականները. կազմե՛լ նախադասություններ՝
գործածելով դրանք:
Բարձր, մարմնագույն, աշակերտական, ամուրի, թունդ, լեռնային, բրդյա,
պղտոր, տխուր, վճարովի, ցածր, դեղին, ժլատ, նարնջագույն, պատանեկան,
ջրալի, դաշտային, թավշյա, ասվե, ուրախ, քաղցր, անվճար։
Մեր քաղաքում գտնվում է անշխարհի բարձև շենքերից մեկը։
Նա դեռ ամուրի է։
Այս սուրճը շատ թունդ է։
Պղտոր ջրում անհնար է ձուկ որսալ։
Նա շատ տխուր էր երեկ։
Այդ կամուրջը շատ ցածր եր։
Դեղին ժապավենը այդքան էլ գեղեցիկ չէ։
Ժլատ մարդիկ երջանիկ չեն լինում։
Թավշյա կտորից հագուստ կրելը շատ հաճելի է։
Երեկ շատ ուրախ անցավ։
Քաղցր թեյ խորհուրդ չի տրվում խմել։
4. Գտնե՛լ ածականները և դրանցով կազմել բառակապակցություններ:
Աղոտ, դերձակ, դժվարին, հոգատար, մանրահատակ, կավ, հաճարենի,
հյուսնություն, լսարան, հանգամանորեն, երկաթ, պողպատե, սնահավատ, դետալ, գործունյա, բարեգութ, դաժան, ատլաս, չիթ, փայտե, կաղապար, շրջանակ, թղթե:
Աղոտ լույս
Դժվարին ճանապարհ
Հոգատար մայրիկ
Պողպատե դուռ
Սնահավատ մարդ
Գործունյա երիտասարդ
Բարեգութ աստված
Դաժան օրենք
Փայտե ձի
Թղթե տուն