Վիլյամ Սարոյան. <>

Կարդա’ հատվածը եւ կատարի’ր առաջադրանքները։

Վիլյամ Սարոյան. <<Քո կյանքի ժամերը>> (հատված)

Կյանքիդ ժամերն ապրիր այնպե՛ս, որ այդ քաղցր ժամերին ո՛չ քեզ, ո՛չ էլ կողքիդ
ապրողներին չդիպչեն ապականությունն ու մահը: Ամենուրեք փնտրիր բարի՛ն ու հենց
հայտնաբերես, հանի՛ր լույս աշխարհ իր թաքստոցից, թող բարությունը լինի անկաշկանդ
ու չամաչի ինքն իրենից:
Աչքի լույսի պես պահի՛ր, փայփայի՛ր մարդկայնության ամենաչնչին նշույլներն անգամ,
քանի որ դա է ընդդիմանում մահվանը, թեև այն անցավոր է:
Ամեն ինչի մեջ գտի՛ր լուսավորը, գտի՛ր այն, ինչ չի կարող արատավորվել: Եթե
մեկնումեկի սրտում առաքինությունը պահ է մտել ահով ու կսկիծով` արար աշխարհի
ծաղր ու ծանակից մազապուրծ եղած, քաջալերի՛ր նրան:
Մի՛ խաբվիր արտաքին տպավորությամբ, որովհետև դա վայել չէ պայծառատես աչք ու
բարի սիրտ ունեցողին: Ոչ մեկին մի՛ ենթարկվիր, բայց և ոչ մեկին էլ քեզ մի՛ ենթարկիր:
Հիշի՛ր, որ ամեն մարդ քո նմանակն է: Ամեն մեկի մեղքը նաև քո մեղքն է, և բոլոր
անմեղներն իրենց անմեղությունը կիսում են քեզ հետ:
Արհամարհի՛ր չարիքն ու անազնվությունը, բայց ոչ չար ու անազնիվ մարդկանց.
հասկացի՛ր սա: Մի՛ ամաչիր բարի ու քնքուշ լինել…
Կյանքիդ ժամերն ապրիր այնպե՛ս, որ քեզ բաժին ընկած ժամերին չավելացնես աշխարհի
վիշտն ու տառապանքը, այլ ժպիտով ընդունես նրա անսահման լույսն ու խորհուրդը:


Առաջադրանքներ

Ա․ Ինչպիսի՞ աշխարհայացք է ներկայացված հատվածում։ Ներկայացրե՛ք ձեր վերաբերմունքն այդպիսի մոտեցմանը։

Բ․Բացատրե՛ք հետևյալ միտքը․,, Արհամարհի՛ր չարիքն ու անազնվությունը, բայց ոչ
չար ու անազնիվ մարդկանց. հասկացի՛ր սա,,:
Գ․Շարադրե՛ք Ձեր աշխարհայացքը՝ փորձելով հավատարիմ մնալ ներկայացված
հատվածի ոճին։

Հայոց լեզու

Գործնական քերականություն

1.Փակագծերում տրված բառերից ընտրի՛ր ճիշտ բառաձևը  տվյալ նախադասության համար։

  1. Լուրջ միջոցներ ձեռնարկելու փոխարեն ռուսական դիվանագետները փոքրիկ միջոցներ ձեռնարկեցին։ (փոխարեն, փոխանակ)
  2. Սպասվում էր հայ-ադրբեջանական պաշտոնական նոր հանդիպումներ։ (պաշտոնեական, պաշտոնական)
  3. Երկյուղածությամբ մոտ գնացի ու դողդոջուն ձեռքերով հանեցի ծրարը։ (դողդոջուն, դողդոջյուն)
  4. Այս առասպելական հերոսի մասին բազմաթիվ ավանդություններ են ստեղծվել: (ավանդույթներ, ավանդություններ)
  5. Այդ դեպքից հետո նրա հոգում մի տեսակ դառնության զգացում էր մնացել: (զգացում, զգացմունք)
  6. Խոսքը վերաբերում է 5–րդ դարի հայ պատմիչների գործերին: (Խոսքը վերաբերում, վերաբերվում)
  7. Գեղագիտությունը հասկացություն է տալիս գեղեցիկի մասին: (հասկացություն, հասկացողություն)
  8. Չկարողանալով դիմադրել թշնամու հարձակումներին՝ բերդի փոքրիկ կայազորը տեղի տվեց։ (տեղի տվեց, տեղիք տվեց)
  9. Երկուսն էլ ուսում առած առաջավոր հայացքների տեր երիտասարդներ էին։
  10. Եվ հենց բլրի վրա էլ Արգիշտին զարկեց իր վրանը։
  11. Մոխրագույն մեգը բարձունքում հետզհետե լուծվում էր։
  12. Այդ մասին ասվել է բազմիցս:
  13. Ընկերներիդ հանդիպելիս չմոռանաս ասել այդ մասին։
  14. Երեխան իր ծնողների հետ դուրս եկավ զբոսանքի։
  15. Ոչ միայն չէր սովորել դասերը այլև դասի տեղն էլ չգիտեր։
  16. Փակագծերում տրված բայերը անհրաժեշտ քերականական ձևերով գրի՛ր նախադասության  համապատասխան տեղերում։
  1. Ընթացող գնացքի լուսամուտից երևում էին մոտակա բնակավայրերի լույսերը, որոնք մի պահ անհետանում էին թանձրացող խավարում, ապա առկայծում։ (երևալ, անհետանալ, առկայծել)
  2. Հանգստյան տան բակում մարդիկ զբոսնում էին, երեխաները, ճոճանակների վրա նստած, օրորվում էին , իսկ մեղմ քամին բերում էր մոտակա սարերի զովությունը։ (օրորել, զբոնել, բերել)
  3. Վարպետը վերցրեց հաստոցը, անջատեց նոր պատրաստած դետալը և համեմատեց գծագրի հետ՝ երբեմն ինչ-որ չափումներ անելով։ (վերցնել, անջատել, համեմատել)
  4. Դաշնակահարի մատները սահեցին ստեղների վրայով, և դահլիճը ողողվեց հոգեպարար մի երաժշտությամբ, որն ալեկոծեց ունկնդիրների հոգիները։ (ալեկոծել, ողողել, սահել)
  5. Ճամփեզրի խոտերի միջից հանկարծ մի աղվես հայտնվեց, որն անցավ ճանապարհի մյուս կողմն ու անհետացավ թփուտներում։ (անցնել, անհետանալ, հայտնվել)
Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы