2.Գործնական աշխատանք

1.Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բաղադրիչներից կազմված համապատասխան բաղադրյալ բառերով:

Մեր … (հանուր, պետ, ություն) … (թռչուն, աշխարհ) … (տար, տեսակ, ություն) պայմանավորված է նրանով, որ այստեղ գալիս են … (Իրան, ական),… (մեջ, երկիր, ական) ծովի և … (կովկաս, յան) թռչուններ: Դրանցից … (համ, ընդ, հանուր)… (ճանաչ, ում) ունեն մարդու… (հարևան, ություն) ապրողները և նրանք, որոնց … (կենս, կերպ) առնչվում է մարդու (տուն, տես, ական) գործունեության հետ:


Մեր պետությունում թռչունների տարատեսակությունը պայմանավորված է նրանով, որ այստեղ գալիս են Իրանական, միջերկրական ծովի և կովկասյան թռչուններ: Դրանցից համընդհանուրը ճանաչում ունեն մարդու հարևանության ապրողները և նրանք, որոնց կենսակերպում առնչվում է մարդու տնտեսական գործունեության հետ:

2. Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բաղադրիչներից կազմված համապատասխան բաղադրյալ բառերով:

Հողն … (ինքն, մաքուր, ել) … (հատուկ, ություն) ունի: Դա չի նշանակում, թե կարելի է նրան… (չափ, անց) շատ… (ծանր, բեռն, ել) (օրգան, ական) և (ան, օրգան, ական)… (թափ, ոն),… (բնակ, վայր) հավաքված (կենցաղ, ային) աղբով, որովհետև հոդի … (հնար, ավոր, ություն)… (նույն, պես)… (ան, սահման) չեն: Իսկ … (թափ, ոն)… (աղտ, ոտ, (վ)ած) հողը սպառնում է…. (հիվանդ, ություն) առաջացման պատճառ դառնալ:

… (գետ, տեխնիկա, ական)… (առաջ, ընթաց) հետ մարդիկ պիտի մտածեն արտաքին (մեջ, վայր) … (պահ, պան, ություն) …  միջոցներ ստեղծելու մասին:

Հողն ինքնամաքրվելու հատուկություն ունի: Դա չի նշանակում, թե կարելի է նրան չափազանց շատ ծանրաբեռնել օրգանական և անօրգանական թափոններով բնակավայրերում հավաքված կենցաղային աղբով, որովհետև հողի  հնարավորությունը նույնպես անսահման չեն: Իսկ  թափով աղտոտված հողը սպառնում է հիվանդության առաջացման պատճառ դառնալ:

Գիտատեխնիկական առաջընթացի հետ մարդիկ պիտի մտածեն արտաքին միջավայրի պահպանության  միջոցներ ստեղծելու մասին:

3.Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր բարդ բառերով:

Երկինքը քերելու չափ բարձր- երկնաքեր
բարի մտքով,- բարեմիտ
վատ համբավ ունեցող- վատահամբավ
 հեշտությամբ թեքվող- դյուրաթեք
խաժ աչքեր ունեցող- խաժակն
կյանքը սիրող- կենսասեր
հանրության կողմից ճանաչված- հանրաճանաչ
 կյանքով ուրախացող- կենսուրախ

4. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր բաղադրյալ բառերով:

Մանր նկարներ անող- մանրանկարիչ
 թռչուններ բուծելու տեղ- թռչնաբուծարան
 գյուղի տնտեսությանը հատուկ- գյուղատնտեսական
միտք հղանալը- մտահաղացում
արդյունք ունեցող- արդյունավետ
աշխատանքը սիրելը- աշխատասեր
հավասար  կշիռ  ունենալը- հավասարակշռված
 բառերի մասին գիտություն- բառագիտություն

Բաղաձայնների ուղղագրությունը

Տեսական նյութ
Վարժություններ

Վարժություն 1։ 
Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ձ, ծ կամ ց։
Արձակուրդ, ասացվածք, ընդարձակ, ատաղձագործ, գլուխկոնծի,
համարձակ, բարձ, բարձել, թխվածք, բարձր, խցկել, առանցք, դաղձ,
դարձ, կցկտուր, դեղձ, դեղձանիկ, հանդիպակաց, դերձակ, դերձան,
խուրց, ձվածեղ, հանդերձ, հինավուրց, լպրծուն, հարձակվել,
համբարձվել, Համբարձում, փայծաղ, որձ, վարձ, ուրց, փորձ, որձկալ,
օձ, օձիք։

Վարժություն 2։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ջ, ճ կամ չ։
Աղջիկ, ամբողջ, թարթիչ, աջ, ծխամորճ, առաջ, աճպարար,
գոճի, խոճկոր, առաջին, կոճկել, առաջնորդ, արջ, զիջել, թռչել,

թրջել, իջնել, կարկաչել, մեջ, միջև, մեջք, ողջ, մուրճ, ողջույն,
մահճակալ, առողջ, ոջիլ, կաչաղակ, վերջ։

ԲԱՂԱՁԱՅՆՆԵՐԻ ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Տեսական մաս

Վարժություններ
Վարժություն 1։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով բ, պ կամ փ։
Գաբրիել, սփրթնել, սպրդել, դարպաս, դարբին, շամփուր, երբ,
իբրև, խաբել, խարխափել, Հակոբ, համբերել, ջրարբի, համբույր,
փրփուր, հապճեպ, հափշտակել, հարբել, նուրբ, շաբաթ, որբ, Սերոբ,
ապշել, սուրբ, սրբել, հղփանալ, ուրբաթ, Քերոբ, թպրտալ, աղբանոց,
ցայտաղբյուր, եղբայր, ողբ։

Վարժություն 2։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով գ, կ կամ ք։
Անգամ, ավագ, կողպեք, գոգ, երգ, զուգել, թագավոր, վարակել,
թարգմանել, կարագ, կարգ, հագնել, հանքափոր, հոգնել, հոգի,
հոգնակի, ձագ, ձիգ, տարերք, ճիգ, ճրագ, մարագ, մարգարե,
մարգարիտ, փեղկ, տրտմաշուք, փողք, նորոգել, շոգ, ոգի, բազրիք,
պատարագ, պարգև, սուգ., արտասուք, փակցնել, թաքցնել, ուրագ,
օգնել, Օգսեն, վարուցանք, քսուք, օգուտ։

Վարժություն 3։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով դ, տ կամ թ։
Աղոթք, արդար, արդեն, արդյոք, արդյունք, թփուտ, արդուկ, բարդ,
բերդ., բուրդ, դադար, դրթել, երդիկ, երդում, զարդ, լաջվարդ, զվարթ,
լերդանալ, լյարդ, խնդիր, խորդուբորդ, թուղթ, կարդալ, կենդանի,
հաղորդել, պատգարակ, մարդ, նյարդ, սթափվել, թատերական, Նվարդ,
որդ (ճիճու), որթ (խաղողի վազ), որդի, վարդ, Վարդան, վարդապետ,
շքերթ, Վարդգես, վրդովել, օդ, օրիորդ, գնորդ, ժողովուրդ խրտվիլակ,
ընդամենը, ընդհակառակը, փարթամ, ընդհանուր, ընդունակ, ընդունել,
ընդարմանալ։

Հայոց լեզու

  1. Ուղղագրական բառարանից դո՛ւրս գրիր բառեր, որոնք բավարարեն տրված պայմաններին:

Օրինակ՝

5 տառ, 6 հնչյուն — երանգ:

4 տառ, 6 հնչյուն-


5 տառ, 6 հնչյուն: 6 տառ, 7 հնչյուն: 8 տառ, 10 հնչյուն:

2․ Տրված բառազույգերում ընդգծված արմատները համեմատի՛ր և գրի՛ր, թե ինչ փոփոխոթյուն է կատարվել:

Օրինակ՝

տպագիրգրաճանաչ — ի-ն դարձել է ը:

Հայրենասերսիրալիր- ե դարձել է ի։
Սպառազեն,զինավառ- ե դարձել է ի
Անիղձըղձալի- ի դարձել է ը
Լայնասիրտսրտագին — ի սղվել է
Մեծատունտնական- ու սղվել է
Բազմագույնգունագեղ- յ սղվել է
Հետախույզ, հետախուզել— յ սղվել է

3․Տրված բաղադրիչներով բառեր կազմի՛ր և նշի՛ր, թե ինչ հնչյունափոխություն է կատարվել:

Ոսկի + ա + գույն, փոշի + ա + կուլ, տարի + ա + վերջ, այգի + ա + պան, բարի + ա + կամ:
Ոսկեգույն
փոշեկուլ
տարեվերջ
այգեպան
բարեկամ

Ա հոդակապը սղվել է

4․ Որտեղ պետք էկետի փոխարեն յ գրի՛րՈ՞ր դեպքում գրեցիր յն:

Հայացք, հայելի, հոյակապ, միյացում, ձի.արշավ, տի.եզերական, փակե.ի, կայարան, խաբե.ություն, էի, գնայի, տղայի, Մարոյի:

5. Կետերի փոխարեն գրի՛ր տրված հոմանիշներից ամենահարմարը:

Ջուրը շատ (սառն, ցուրտ, պաղ) էր, ճիշտ օրվա նման:

…. (սիրտը շուռ եկած, տակն ու վրա եղած, ալեկոծված, հուզված, վրդովված) ծովը ծեծում էր ափերը:

Ինչո՞ւ ես այդպես … (աներեր, հաստատուն, անսասան, անշարժ, անդրդվելի, անխախտ) նստել՝ փայտ կուլ տվածի նման:

Մարդն այնպես … (շուտափույթ, արագ, շուտ, հապճեպ) էր քայլում, կարծես կարևոր մի բանից ուշանում էր:

Փոքրիկը մի քիչ ոտքը կախ գցեց, հետո … (համարձակվեց, սիրտ առավ, խիզախեց, հանդգնեց) ու մոտ եկավ:

Ի վերջո այնպիսի մի տաճար … (շինեց, կառուցեց, կերտեց), որ բոլորին զարմացրեց իր արվեստով:

6․ Տրված բառերն, ըստ հոմանիշության, բաժանի՛ր հինգ խմբի:

Դժբախտ, հին, փնթփնթան, հնամենի, անկայուն, տոկուն, երերուն, թշվառ, դիմացկուն, հնօրյա, դժգոհ, անբախտ, պինդ, հինավուրց, չարաբախտ, ամուր, վաղեմի, անհաստատ, խախուտ, դժկամ, ապերջանիկ, տարաբախտ, դողդոջուն:

7․ Տրված դարձվածքներն արտահայտի՛ր մեկական բառերով:

Պատի ծեփ դառնալ, -Գունատվել, գույնը գցել, սփրթնել
պայման կապել- Պայմանավորվել
քիթը կախել- Թթվել, մռայլվել:
բերանը բաց մնալ- զարմանալ
իրեն պատեպատ տալ:

8․ Տրված բառերը գործածելով՝ հորինի՛ր պատմություն:
Աշխարհ, շնորհք, ճանապարհ, խոնարհ, արհամարհել:

Կար չկար, մի թագավորություն կար։ Այնտեղից քիչ հեռու կար մի աղքատ գյուղ, որտեղի բնակիչները աշխատում էին թագավորությունում։ Այտեղի թագավորը այնքան դաժան և չար մարդ էր, որ հրամայել էր գյուղից թագավորություն տանող ճանապարհը քանդել, որպեսզի գյուղացիները մեծ տանջանքներով հասնեն պալատ: Բայց չնայած դրան գյուղացիները խոնարհ և շնորհքով էին իրենց պահում պալատում, բայց ագահ թագավորը միշտ բարկությունը թափում էր գյուղացիների վրա և նրանց առանց վարձատրելու ուղարկում էր տուն։

Մի օր թագավորը իր ագահության պատճառով պատահմամբ հրդեհեց իր պալատը, բայց, քանի որ նա քանդել էր ճանապարհը և գյուղացիները սիպված էին մեծ դժվարությամբ հանել պալատ, նրանք հասան բավականին ուշ, երբ թագավորը արդեն հրդեհվել և մոխիր էր դարձել իր պալատում։ Աշխարհում ամեն բան փոխադարձ է։


Հով ու ծով սեր

Կոմիտաս

Հով ու ծով սեր

Կապույտ երկինքն էր եռում,
Կարմիր երկիրն էր ջեռում.
Հուր ու Հարավ հևուհև
Թախիծ ու տոթ էր բերում։

Հոգիս եկավ հովի պես,
Սերը սրտում ծովի պես.
Ծոցին վարդեր՝ ասաց. — Տե՜ս,
Քեզ սիրելու եկա ես։

Վարդ ու քրքում էր բուրեց.
Սիրտս սրտում գուրգուրեց.
Արև-Լուսին պագերով՝
Երազ-երազ համբուրեց։

Հոգի՜ս, ասաց ու ծռեց.
Ծամեր բացավ ու փռեց.
Ստինք-ստինք փարելով՝
Հույզս մարավ ու լռեց։

Հով ու ծով սեր

Կապույտ երկինքն էր եռում,
Կարմիր երկիրն էր ջեռում.
Հուր ու Հարավ հևուհև
Թախիծ ու տոթ էր բերում։

Հոգիս եկավ հովի պես,
Սերը սրտում ծովի պես.
Ծոցին վարդեր՝ ասաց. — Տե՜ս,
Քեզ սիրելու եկա ես։

Վարդ ու քրքում էր բուրեց.
Սիրտս սրտում գուրգուրեց.
Արև-Լուսին պագերով՝
Երազ-երազ համբուրեց։

Հոգի՜ս, ասաց ու ծռեց.
Ծամեր բացավ ու փռեց.
Ստինք-ստինք փարելով՝
Հույզս մարավ ու լռեց։


ԵՐԿՀՆՉՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ Յ ՁԱՅՆԱԿԱՊԻ ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Վարժություններ
Վարժություն 1։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով յա, իա, եա։
Հեքիաթ, ակացիա, բամյա, այծյամ, էներգիա, Անդրեաս, եղյամ,
էքսկուրսիա, խավիար, կղզյակ, Սուքիաս, կրիա, միլիարդ, վայրկյան, Բենյամին,
մումիա, Սիսիան, փասյան, միմյանց, Արաքսյա, դաստիարակ, լյարդ, քիմիա,
օվկիանոս, անցյալ, Ազարյա, Անանյա, Եղյա, Եղյազար, Երեմյա, հեծյալ,
Զաքարիա, Մարիամ, Ամալիա, Օֆելյա։

Վարժություն 2։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով յո, իո, եո։
Ամբիոն, աքսիոմ, բրաբիոն, լեգեոն, հետիոտն, արդյոք, մարմարյա,
թեորեմ, մեդալիոն, միլիոն, ակորդեոն, չեմպիոն, պանսիոնատ, Սրապիոն,
տրիլիոն, օրիորդ ավիացիոն, ինդուկցեոն, ամեոբա, քամելիոն։

Վարժություն 3։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության գրելով յ տառը։
Կայուն, հայելի, Միքայել, զրոյական, է….ություն, նայել, վայելել,
գայիսոն, է….ակ, ատամնաբույժ, Ռաֆայել, մի….այն, պո….եմ, պո….ետ,
միյասին, հի․․․անալ, թեյել, խնայել, հի….անալ, որդի….ական։

ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Վարժություն 1։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով է կամ ե։
Այգեվե.տ, այժմեական, անէական, անպատեհ, առէջ, առօրեական,
անվրեպ, գոմեշ, գրեթե, դողէրոցք, ելևէջ, երբևէ, երբևիցե,
էլեկտրաէներգիա, էմալէ, ինչևէ, ինչևիցե, լայնէկրան, խեցի, կրետ,
հէկ, հապճեպ, հիպոթեզ, հյուլե, հնէաբան, մանանեխ, մանրէ,
միջօրեական, որևէ., որևիցե, պոեմ, սեթևեթել, վայրէջք, տիեզերք,
տոթակեզ, տրիոլետ, քրիստոնեական։

Վարժություն 2։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով օ կամ ո։
Ականջօղ, ամանորյա, ամենօրյա, անօգնական, անօթևան, անորոշ,
ապօրինի, արծաթազօծ, բացօթյա, բնօրրան, գազօջախ, գիշերուզօր,
գիշերօթիկ, զորք, լավորակ, կեսօր, հանապազորդ, հանապազօրյա,
հոգս, հօդս ցնդել, հոտնկայս, մեղմօրոր, մեղմորեն, միօրինակ,,
նախօրոք, ոսկեզօծ, ջրօրհնեք, վաղորդայն, վաղօրոք, տասնօրյակ,
տարորոշել, տափօղակ, օրըստօրե, օրօրել։

Վարժություն 3։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ը տառը։
Ակ….նդետ, ակ….նթարթ, անակ….նկալ, անընդհատ, առընթեր,
առ….նչվել, գույն….զգույն, դասընթաց, դասընկեր, երկընտրանք,
ինքնըստինքյան, լուս….նկա, խոչընդոտ, կոր….նթարդ, համընկնել,
հյուրընկալ, ձեռ….նտու, ճեպընթաց, մերթընդմերթ, նորընտիր,
որոտընդոստ, սրընթաց, ունկ….նդիր։

Հայոց լեզու

Վարժություններ
Վարժություն 1։ Դո՛ւրս գրել այն բառերն ու բառաձևերը, որոնցում երկ-
հնչյուն կա, և ընդգծե՛լ երկհնչյունը (բառի կրկնության դեպքում դո՛ւրս գրել
միայն մեկը)։


Գարունդ հայերեն է գալիս,
Ձյուներդ հայերեն են լալիս….
Լույսը յոթ անգամ չեմուչում արեց,
Յոթ թռչուն պոկվեց յոթ բարդու ճյուղից…
Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ՝ ինչո՞ւ է այդպես։
Ծանր նստել է քարափը ձորում,
Հյուրընկալ տերը մանկության ձորի։
Ամպե՛ր, արծիվնե՛ր, կաքավնե՛ր համեստ
Եվ թափառական ուլե՛ր քարայծի,
Մի՛ չարաշահեք բարությունը մեծ
Ու համբերությունն այս մեծ քարափի։
Թողե՛ք՝ նա մի քիչ ինքն իր հետ մնա,
Իր ներսը նայի, և ով իմանա,
Գուցե թե սրտից մի աղբյուր հանի
Կամ թե այնպիսի մի հարստություն,
Որ ուրիշ քարափ աշխարհում չունի։
Համո Սահյան

Վարժություն 2։ Արտագրե՛լ՝ լրացնելով երկհնչյունները։


Առավոտյան, ծովեզրյա., այծյամ, արդյոք, մատյան, առյուծ, բազմամյա,
ստորոգյալ, լուսնյակ, կորյուն, եղյամ, սայթաքել, կայսր, եռամսյակ, լռակյաց,գործունյա, դղյակ, ծննդյան, կղզյակ, մշակույթ, անասնաբույժ, մեղվաբույծ,
համբույր, եղջյուր, թեյաման, սառուցյալ, նյութ, ձյութ, կույտ, շաբաթօրյակ,
հյուսն։

Վարժություն 3։ Դո՛ւրս գրել այն բառերը, որոնցում մեկից ավելի
երկհնչյուն կա։


Արտաժամյա, պայթյուն, հայություն, օտարերկրյա, գյուղական, միջանկյալ,
մայրություն, այժմյան, մագաղաթյա, ներքոհիշյալ, կայունություն, արքայորդի,
հարյուրամյա, լայնություն, հարաբերյալ, վայրագություն, գրաբարյան, մետաքսյա,
յուրային։

Վարժություն 4։ Որոշե՛լ տրված բառերից յուրաքանչյուրի ձայնավորների
ու բաղաձայնների քանակը։


Ակունք, բարձունք, խճանկար, անդունդ, հրաժեշտ, պայթյուն, դաստիարակ,
մանրէ, սրբատաշ, հյուլե, անընդհատ, սրընթաց, մերթընդմերթ, մտավոր,

Հայոց լեզու, խոսքի մշակույթ

Հայոց լեզու և խոսքի մշակույթ

Գործնական աշխատանք
1։ Ո՞ր տարբերակում են ճիշտ նշված հայերենի գրային
շրջանի զարգացման փուլերը։
1. գրաբար (5-9-րդ դդ.), միջին հայերեն (10-17-րդ դդ.), աշխարհաբար (18-րդ
դարիցմինչև մեր օրերը)
2. գրաբար (5-11-րդ դդ.), միջին հայերեն (12-16-րդ դդ.), աշխարհաբար (17-րդ
դարիցմինչև մեր օրերը)

3. գրաբար (5-10-րդ դդ.), միջին հայերեն (11-16 դդ.), աշխարհաբար (17-րդ
դարից մինչև մեր օրերը)
4. գրաբար (5-12-րդ դդ.), միջին հայերեն (13-17-րդ դդ.), աշխարհաբար (18-րդ
դարիցմինչև մեր օրեր)

2։ Ո՞ր լեզվաընտանիքին է պատկանում հայերենը:
1. իբերակովկասյան
2. դրավիդյան
3. հնդեվրոպական
4. ֆիննաուգրական
 3։ Գրերի ստեղծումից հետո հայերենը զարգացման քանի՞
փուլ է անցել:
1. հինգ
2. չորս
3. երեք
4. երկու

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы