ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Տեսական մաս
Առաջադրանքներ

1.Դո՛ւրս գրել հոդակապ ունեցող բառերը։
Հյուրախաղ, շաքարավազ, տնամերձ, օձաձուկ, լայնարձակ, մրգահյութ,
փորձանոթ, հողագունդ, արծաթագործ, լուսարձակ, նախշազարդ, ալրաղաց,
հայազգի, ծաղկափոշի, նույնարմատ, լողավազան, հորդաբուխ,
քարածուխ, գառնարած, մեղվաբույծ, ժամագործ, դիմաքանդակ, ծաղկաման,
սալահատակ, հորդառատ, մեծարժեք, միջանցիկ, եռավանկ, լեռնաշխարհ,
դրամարկղ, կավահող, երկանդամ, քաղցրահամ, սրատամ, ժպտադեմ,
հիշարժան, շաքարաման, գորգագործ, զովաշունչ, ցուցահանդես, քարանձավ,
ջրագռավ, լուսամուտ, զբոսավայր, հացաթխում։
 2. Կազմե՛լ արև, լույս, հող, ջուր, նկար արմատներով
բաղադրված 5-ական բարդություն:
Արև- արևածաղիկ, արևածագ, արևային, արևաշող, արևմուտք։
Լույս- լուսարձակ, լուսատու, լուսամուտ, լուսերես, լուսադեմ։
Հող- հողագունդ, հողեղեն, հողակտոր, վարելահող, հողաշերտ։
Ջուր- ջրվեժ, ջրավազան, ջրակայուն, աղաջուր, ջրբաժան։
 3. Դո՛ւրս գրել երկու արմատից և մեկ ածանցից կազմված
բառերը (բառի մեջ կարող է լինել նաև հոդակապ)։
Մտավորականություն, առաջնորդ, ապառիկ, բացահայտ, գնողունակություն,
գրանցում, շաբաթօրյակ, դասական, երկընտրանք, եկամտաբերություն,
ընկերություն, երկկողմանի, տանտիրուհի, պարտավորություն, գծագրական, խտրականություն, կենսագործունեություն, կանխավճար, մրցակցություն,
ֆիրմային, ողնաշարավոր, ձեռնարկատիրություն, սահմանափակություն,
շուկայական, ճանապարհաշինական վերավաճառք, աշխատաժամանակ,
տնտեսագիտություն, տնտեսություն, կանխակալ:

4.Առանձին սյունակներով դո՛ւրս գրել հնչյունափոխված
բաղադրիչ ունեցող և չունեցող կրկնավոր բարդությունները։ Կազմե՛լ 6
նախադասություն՝ երեքում գործածելով հնչյունափոխված, իսկ մյուս երեքում՝
չհնչյունափոխված բաղադրիչով բարդություն։
Բարակ-մարակ, հեռու-հեռու, արագ-արագ, աման-չաման, պարապ-սարապ,
քուլա-քուլա, առոք-փառոք, տեղ-տեղ, մանր-մունր, զույգ-զույգ, փոքր-մոքր, այլունփայլուն, խումբ-խումբ, մարդ-մուրդ։
Հնչյունափոխված
բարակ- մարակ
աման-չաման
պարապ-սարապ
առոք-փառոք
մանր-մունր
փոքր-մոքր
այլուն-փայլուն
մարդ -մուրդ
Տղան չլսեց մայրիկին, բարակ- մարակ գագնվեց և հիվանդացավ։
Երբ մայրիկը աման- չաման էր լվանում, տղան իր համար առոք-փառոք պառկել էր բազմոցին։
Չհնչյունափոխված
Խումբ-խումբ մարդիկ հավաքվել էլ և ցույց էին կազմակերպել։
Երեխան արագ- արագ քայլերով հասավ դպրոց։
Տեղ-տեղ երեխան շփոթվում էր։
5. Կազմե՛լ տրված կաղապարներին համապատասխան
բարդություններ։
Արմատ-հոդակապ-արմատ-վերջածանց- մայրաքաղաքային
նախածանց-արմատ-վերջածանց-անկարոություն, անզորություն, տգիտություն
արմատ-հոդակապ-արմատ-վերջածանց- կազմակերպություն
արմատ-արմատ,
արմատ-վերջածանց-վերջածանց,
նախածանց-հոդակապ-արմատ-վերադաս, նախագիծ
արմատ-հոդակապ-արմատ-տնամերձ
 6. Տպագիր կամ էլեկտրոնային մամուլից դո՛ւրս գրել առնվազն 20 հապավում, դասակարգե՛լ ըստ տեսակների (տառային, բառամասային, խառը) և գրե՛լ ամբողջական: 
ՀՀ- Հայաստանի հանրապետություն
ԱԱԾ- ազգային անվտանգության ծառայություն
ԼՂՀ- լեռնային ղարաբաղի հանրապետություն
ԱԱԳ- ազատ առեվտրի գոտի
ԱԱԻ-Առողջապահության ազգային ինստիտուտ
ԱԱԳԽ- Ազգային անվտանգության գերագույն խորհուրդ

ԲԱՌԱԿԱԶՄՈՒԹՅՈՒՆ

Բառերն ըստ կազմության տարբեր են լինում։ Կան և՛ պարզ, և՛ բաղադրյալ
բառեր։ Բաղադրյալ բառերը կազմվում են բառակազմական տարբեր բաղադրիչներով։ Բաղադրյալ բառերի մեջ կարող ենք անջատել միավորներ, որոնցով
ձևավորվում է բառի հիմնական իմաստը։ Օրինակ՝ նկարազարդում բառում այդպիսի բաղադրիչներ են նկար և զարդ։ Բառի հիմնական իմաստը ձևավորող
անբաժանելի մասը կոչվում է արմատ։ Բերված օրինակում նկար-ը և զարդ-ը
արմատներ են։ Սակայն բառերի կազմությունն ուսումնասիրելիս նկատում ենք, որ
արմատներից բացի՝ նրանց կազմում կարող են լինել նաև այլ միավորներ, ինչպիսիք են բերված նկարազարդում բառի –ա-, -ում բաղադրիչները։ Ծովանկարիչներ բառի մեջ հնարավոր է առանձնացնել ծով-ա-նկար-իչներ բաղադրիչները։ Ծով-ը և նկար-ը արմատներն են, իսկ մյուս միավորներից
յուրաքանչյուրն ունի իր նշանակությունը։ Ա ձայնավորը, որն իրար է կապում
բաղադրյալ բառի տարբեր բաղադրիչները կոչվում է հոդակապ։ Բառում եղած -իչ
մասնիկը ածանց է։ Ածանցներն այն միավորներն են, որոնց ավելացման միջոցով
նոր բառ է կազմվում։ Բառավերջում եղած -ներ մասնիկը վերջավորություն է։ Այն
բառին հաղորդել է հոգնակիության նշանակություն։ Ածանցների և վերջավորությունների էական տարբերությունն այն է, որ ածանցների միջոցով նոր բառ է
կազմվում, իսկ վերջավորությունները բառին հաղորդում են քերականական
տարբեր նշանակություններ։ Բերված օրինակներում առանձնացրինք մի քանի բաղադրիչ՝ արմատ, ածանց, հոդակապ և վերջավորություն։ Օրինակների նկար և
զարդ, ծով և նկար արմատներն ինքնուրույն բառեր են և կարող են առանձին էլ
գործածվել։ Սակայն կան արմատներ, որոնք առանձին գործածություն չունեն։
Օրինակ՝ հեռախոս, շատախոս, բարեխոս, խոսք, խոսակցություն բառերում կա
խոս արմատը, որն առանձին չի գործածվում։
Պետք է հիշել նաև, որ արմատներն ու ածանցները բառի կազմում կարող են
հանդես գալ հնչյունափոխված։ Օրինակ՝ գրչատուփ բառում գիր արմատը և իչ
ածանցը հնչյունափոխված են։ Հնչյունափոխվում է նաև ա հոդակապը։ Եթե նրան
նախորդում է ի հնչյունով ավարտվող բաղադրիչ, ապա ի-ն և ա հոդակապը առաջ
են բերում ե բաղադրիչը, որը համարվում է հնչյունափոխված հոդակապ, օրինակ՝
գինի-ա-տուն — գինետուն։
Մեկ արմատ ունեցող բառերը պարզ են, օրինակ՝ սեղան, տուն, կատու,
քար, ծառ։
Մեկ արմատ և ածանց (կամ ածանցներ) ունեցող բառերը ածանցավոր են,
օրինակ՝ տնակ, անտուն, անմիտ, անմտություն։

Ածանցները այն մասնիկներն են, որոնք, ավելանալով բառահիմքին, նոր բառ
են կազմում: Ածանցները կարող են ավելանալ բառահիմքի սկզբից կամ վերջից և
ըստ դրա էլ առանձնացվում են նախածանցներ և վեջածանցներ, օրինակ՝ անտուն
բառում ան- ածանցը նախածանց է, որովհետև ավելացել է սկզբից, իսկ տնակ
բառում -ակ-ը վերջածանց է, որովհետև ավելացել է վերջից։
Ածանց ավելացնելու միջոցով բառ կազմելու եղանակը կոչվում է ածանցում։

Ան — անզեն, անտուն, անգութ համ – համալսարան, համանուն
ապ — ապերախտ, ապօրինի, ապուշ մակ – մակերես, մակդիր, մականուն
արտ- արտասահման, արտաշնչել նախ — նախօրյակ, նախադեպ
բաց — բացառություն, բացակայել ներ – ներգրավել, ներածել
գեր- գերադասել, գերակշռել չ- չխոսկան, չկամ, չբեր
դժ- դժբախտ, դժգոհ, դժկամ պար – պարագիծ, պարփակել
ենթ-ենթարկել, ենթակա, ենթագլուխ ստոր- ստորադասել, ստորակարգ
ընդ-ընդգծել, ընդհատել վեր – վերանայել, վերանորոգել
հակ- հակադիր, հակակշիռ տ – տգեղ, տգետ, տհաս
Առավել գործածական վերջածանցներից են հետևյալները։
Ակ, իկ, ուկ – լճակ, շնիկ, գառնուկ յակ- տասնյակ, շաբաթօրյակ
ական, ային – տնական, ծովային յան- երևանյան, Գևորգյան
անք, ունք – հարգանք, ծաղկունք ում, մունք – շարժում, սխալմունք
ավետ, ավոր – հոտավետ, թունավոր ստան- այգեստան, Հայաստան
արան — դասարան, լսարան ված, վածք – քերթված, գործվածք
ալի, ելի – ուրախալի, եղկելի ոց, անոց — դպրոց, հիվանդանոց
բար, պես, որեն – մեղմաբար,
մեծապես, վեհորեն
ություն – մեծություն, վեհություն
գին – ուժգին, ցնծագին ուհի – հայուհի, աշակերտուհի
ե, յա — փայտե, թիթեղյա ուն – խոսուն, կպչուն
ենի — բալենի, խնձորենի ցի, եցի, ացի – լեռնցի, սարեցի, գյուղացի
եղեն – կանաչեղեն, ոսկեղեն ք – վազք, խելք, միտք

ԲԱՌԱԿԱԶՄՈՒԹՅՈՒՆ

Տեսական նյութ

Առաջադրանքներ

1.Գտնե՛լ մեկ արմատ և երկու ածանց ունեցող բառերը (բառի մեջ կարող է լինել նաև հոդակապ)։ Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով այդ բառերը։
Լուսանկարչական, տեսականորեն, գրահրատարակչական, հացթուխ,
ծովեզրյա, դարբնություն, բարեհամբույր, ատաղձագործ, մանրանկարչություն,
հրուշակագործ, վերաբաշխում, գիտականորեն, անօգնական, բազմություն,
տգիտություն:
Ուսուցիչը վերաբաշխում կատարեց դասարանում։
Այդ վարկածը գիտականորեն ապացուցված չէ։
Ընտանիքը հայտնվել էր անօգնական վիճակում։
Մարդու մեծամտությունը գալիս է տգիտությունից։
2. Գտնե՛լ մեկ արմատից և մեկ ածանցից կազմված բառերը:
Հայեցակարգ, մետաղյա, բացառիկ, ասեղնագործություն, հաշվեկշիռ,
որսորդ, պողպատե, ձուլակաղապար, հնություն, ժամանակահատված,
արժեիջեցում, նվիրում, միջազգային, գունեղ, իրականություն, ընդհանրացում,
հարթակ, խտրականություն, մեղմորեն, միջնակարգ, շարժուն, ներգաղթյալ,
մենաշնորհ, միջուկ, բուսականություն։
 3. Առանձին սյունակներով դուրս գրե՛լ նախածանց,
վերջածանց, ինչպես նաև թե՛ նախածանց, թե՛ վերջածանց ունեցող բառերը։
Անհայտ, խնձորենի, անմտություն, հակաթույն, մթերային, տգեղ,
վերահաշվում, անհոգաբար, կաղնուտ, անհավատալի, միլիոնավոր, չկամ,
ցուցանակ, արտապատկեր, ենթավարպետ, գերադաս, կղզյակ, հարակից,
հայրական, ներգրավում, տրամագծորեն, անհարմար, ապաշնորհ, դժգոհություն,
հավաքածու, լսարան, համատեղություն, ծիծաղելի, անթիվ, մորթեղեն, միտք։

նախածանց
Անհայտ
հակաթույն
տգեղ
չկամ
արտապատկեր
ենթավարպետ
գերադաս
հարակից
անհարմար
ապաշնորհ
անթիվ

վերջածանց
Խնձորենի
մթերային
կաղնուտ
միլիոնավոր
ցուցանակ
կղզյակ
հայրական
տրամագծորեն
հավաքածու
լսարան
ծիծաղել
մորթեղեն
միտք

թե՛ նախածանց, թե՛ վերջածանց
անմտություն
վերահաշվում
անհոգաբար
անհավատալի
ներգրավում
դժգոհություն
համատեղություն

Գործնական աշխատանք

Հայոց լեզու

  1. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ։ Մեռյալ ծովի ջուրն այնքան աղի է, որ այնտեղ ոչ մի կենդանի էակ չի կարող ապրել: Արևմտյան Ասիայի տոթակեզ անանձրև կլիմայի պատճառով անչափ շատ ջուր է գոլորշիանում ծովի մակերևույթից, իսկ լուծված աղերը մնում են ծովում ու մեծացնում ջրի աղիությունը: Ծովում խորանալուն զուգընթաց` աղիությունն աճում է: Աղերը Մեռյալ ծովի քարորդ մասն են կազմում, նրա մեջ աղերի ընդհանուր քանակը քառասուն միլիոն տոննա է:
  2. 2. Օգտվելով տրված բառերից` բացատրի´ր, թե ընդգծված բառերը նախադասություններից յուրաքանչյուրում ի՛նչ իմաստով են գործածված:

1.Եփվել, բորբոքվել:
 Ջուրը թեյնիկում վաղուց արդեն եռում էր  (եփվել), բայց նա չէր նկատում: Բարկությունից արյունը եռում էր (բորբոքվել) երակներում, սիրտը տակն ու վրա էր      լինում:

2.Ուղեկցել, ընկերություն անել, միանալ:

Ընկերացել է  (ընկերություն անել) դիմացի շենքում ապրող մի տղայի հետ: Ընկերացան, որ միասին անեն իրենց ուժերից վեր այդ գործը (միացան) : Մինչև քաղաք ընկերանամ քեզ (ուղեկցել), որ մենակ չգնաս:

3.Կռել, թակել, գանահարել, քննել:

Ավազակներն այնպես էին ծեծել  (գանահանել) խեղճին, որ ձին թողել ու փախել էր: Այնպես համառորեն է ծեծում դուռը  (թակել), կարծես վստահ է, որ տանը մարդ   կա:
Երկաթը տաք-տաք են ծեծում (կռել):
Այդ հարցն այնքան ծեծեցին (քննեցին), որ ոչ մեկին այլևս չի հետաքրքրում:

4.Ավարտել, վերջը տալ (ուտել):

Գործը վերջացնելուց (ավարտելուց) հետո, երկար ժամանակ դրան այլևս չէր անդրադառնում:
Մեկն իր բաժին միրգն արագ վերջացրել (վերջն տվել էր) էր ու դունչը մեկնել վանդակի շուրջը խմբված երեխաներին, որ էլի տան:

ԲԱՂԱԴՐՅԱԼ ԲԱՌԵՐԻ ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ


Վարժություն 1։ Առանց փակագծերի և փակագծերում տրված բաղա-
դրիչները, ըստ ընդունված կանոնների, գրել միասին, անջատ կամ գծիկով։

Արագ-արագ, հյուրընկալություն, յոթանասուներեք, տեղի-անտեղի,
մուգ կարմիր, հյուսիս-արևելք, դեմ դիմաց, ուշ-ուշ, ըստ արժանվույն, դուրս
մղել, ծառից ծառ, քանի որ, կողք կողքի, կապտականաչ, մի քանի, լեփ-լեցուն, տեղից տեղ, լեռնաշխարհ, երկկենցաղ, սպիրտայրոց, երկու երրորդ, փայտփորիկ, հյուսիսարևմտյան, ի սկզբանե, փոքր-ինչ, հողանցում, ծափ տալ, ոտքից գլուխ։

Վարժություն 2։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով բաց
թողած տառերը (նաև կրկնակ)։

ա) Վիշապագորգը հայկական գորգ է, որի շեղացանց հորինվածքում
բուսական ու կենդանական զարդանախշերի տարբեր զուգորդումներում
կարևորված է վիշապի վերացարկված, ոճավորված կերպարը։ Վիշապագորգի
դաշտում երկայնակի կենտրոնական առանցքով դասավորված են բազմազան
հորինվածքներով վարդյակներ։ Վիշապները տեղադրված են այդ առանցքին
զուգահեռ երկու շարքում, յուրաքանչյուրում՝ երկուսից չորս հատ։ Նրանց մոտ
պատկերված են կենաց ծառեր։ Վիշապագորգին բնորոշ են մեծ չափերը,
երիզող մեկ զարդագոտին, տիրապետող չորս գույները՝ կարմիր, կապույտ,
շագանակագույն, փղոսկրագույն։

բ) Վիշապագորգի հիմնագույնը գերազանցապես վառ կարմիրն է՝
ստացված որդան կարմրից, որի արտադրության հիմնական վայրը եղել է
Արարատյան դաշտը։ Վիշապագորգերը համարվում են ոչ միայն հայկական, այլև
ողջ գորգագործության ամենահին խումբը։ Քսաներորդ դարի սկզբին
վիշապագորգը առաջին անգամ ուսումնասիրել են անվանի արևելագետ
արվեստաբաններ Ֆ. Մարտինը, Ֆ. Սարրեն և այլք, որոնք առանձնացրել են
արևելյան գորգերի այդ խումբը և հայկական արվեստի մյուս բնագավառների
հետ ունեցած ընդհանրությունների հիման վրա բնորոշել դրանց անվանումն ու
հայ մշակույթին պատկանելը։

գ) Դարբնությունը հնագույն ժամանակներից հայտնի է եղել աշխարհի
գրեթե բոլոր ժողովուրդներին։ Հին հույները նույնիսկ ունեցել են
դարբնության աստված՝ Հեփեստոսը։ Դարբինները, ավելի վաղ շրջանում
պղինձը, ապա երկաթը կրակի վրա շիկացնելով և կռելով, պատրաստում էին

երկրագործական և արհեստագործական գործիքներ, տնտեսական ու
կենցաղային իրեր։ Երբ արհեստների զարգացմամբ ու տարաբաժանմամբ
պղնձագործությունն անջատվեց մետաղագործության մայր արհեստից,
դարբնություն համարվեց միայն երկաթի մշակման արհեստը։ Դարբիններն են
առաջին անգամ ձուլել պողպատը, հայտնագործել պղնձի օգնությամբ
պողպատը երկաթին զոդելու եղանակը։

դ) Դարբնությունը հարգված արհեստ է եղել Հին Հայաստանում։
Դարբնությունը համարվում էր կորովի մարդկանց արհեստ։ Հայերի համար
դարբնությունը ուժի, զորության խորհրդանիշ էր։ Ըստ առասպելի՝ Արտաշես
արքայի որդի Արտավազդը, որը շղթայված էր Մասիսի վիհում, չար հոգի էր,
որը կարող էր դուրս գալ ու կործանել աշխարհը։ Դրա համար դարբինները
խփում էին սալին և ամրացնում Արտավազդի շղթաները։ Ընդհուպ մինչև
տասնիններորդ դարի վերջերը ժողովրդական հավատալիքը դարբնին
վերագրում էր գերբնական զորություն, որն առնչվում է վաղնջական
ժամանակներից եկող մետաղի պաշտամունքին։

Գործնական աշխատանք

1. Տրված գոյականներից նորերը կազմի՛ր` ուհի, ստան, ոց, ություն ածանցներով:

Հայ-հայուհի, հայություն,Հայաստան,հայոց
դպիր-դպրոց
այգի-այգեստան
 հնոց-հնություն
 բույր-բուրաստան
 ծառ-ծառաստան
 բժիշկ-բժշկություն
պարսիկ- Պարսկաստան, պարսկուհի

2. Տրված բայերից  ածանցավոր գոյականներ կազմի՛ր և ածանցներն ընդգծի՛ր:

Նկարել-նկարիչ
 գրել-գրիչ, գրություն
զարթնել-զարթուցիչ
թափել-թափոն
ուսուցանել- ուսուցիչ
քերել- քերիչ
վարել-վարիչ
հաճախել-հաճախականություն
բախել-բախյուն
հնչել-հնչյուն
վազել-վազք

3.Տրված գոյականակերտ ածանցներից յուրաքանչյուրով երկու գոյական կազմի՛ր և գրի՛ր, թե ո՛ր բառերից կազմեցիր:

դնել (դիր) — դրածո, պարսավել — պարսավանք:

Անք- Վարդանանք
ցի-դրացի,վրացի,ամերիկացի
 ածո-պահածո, հանածո,գտածո, դրածո
 ք-վազք,ցանք, հանք
 ուկ- արջուկ, մարդուկ, թզուկ
 իք- հայրենիք, վարտիք
իչ- վարիչ, գործիչ, ուսուցիչ
ու-
ան-Պահարան, գրադարան
 իկ- սրտիկ, ճուտիկ, Աստղիկ, աստղիկ
պան-այգեպան, պարտիզպան
ստան-Հայաստան, Հնդկաստան, մրգաստան, բուրաստան
ուհի-Հայկուհի, Հրաչուհի, հայուհի

4. Տրված արմատներով բաղադրյալ (բարդ և ածանցավոր) բառեր կազմի՛ր` դրանք դնելով նոր բառերի սկզբում, մեջտեղում և վերջում:

Ուղի-մայրուղի, ուղեցույց, փակուղի, կոյուղի, ուղեկալ
ուղիղ-ուղղագիծ, ուղղափառ
 աղտ-աղտոտված
ախտ- դեղնախտ, շաքարախտ, ախտաբանական, ախտանիշ, համախտանիշ
ուղտ-Ընձուղտ
 ուխտ- ուխտագնացություն, ուխտավոր
 թիռ-ինքնաթիռ,ուղաթիռ, հրթիռ, թռչուն,թռիչք
 թրջ(ել)-թրջոց։

Գործնական աշխատանք

1. Առանձնացնել հոմանիշ բառերի 6 զույգ:

 Ա. Ընչաքաղց, զգաստ, լիովին, գթալ, ժրաջան, ամբոխ, զգոն, բազմություն, ամբողջապես, անկշտում, ջանասեր, կարեկցել:

Բ.Լուրթ, համամիտ, տոկուն, հաղթանդամ, ստահակ, ալևոր, մեծամարմին, խարդախ, կայուն, կապտագույն, համակարծիք, զառամյալ:

Գ) զեփյուռ, ճգնել, պերճ, ձանձրալի, ճիրան, մեծանուն, մագիլ, տաղտկալի, սյուք, շքեղ, ջանալ, անվանի:

Ա) Զգաստ -զգոն
Գթալ- կարեկցել
Լիովին- ամբողջապես
Ժրաջան- ջանասեր
Ամբոխ- բազմություն
Ընչաքաղց- անկշտում

Բ) Հաղթանդամ- մեծամարմին
Լուրթ- կապտագույն
Համամիտ -համակարծիք
Տոկուն- կայուն
Ալևոր-զառամյալ
Ստահակ-խարդախ

Գ)Ճիրան- մագիլ
Ձանձրալի-տաղտկալի
Մեծանուն-անվանի
Ճգնել-ջանալ
Զեփյուռ-սյուք
Պերճ-շքեղ

2. Բաց թողնված տեղերում գրել տրված բառերը:

Եղյամն էր սնկի գլուխն արծաթում,

Մրսում էր կարծես վայրի նշենի

Հանգստանում էր հողմը բացատում`

Ականջն ամպրոպի ազդանշանին:

(նշենի, ամպրոպ, բացատ, սունկ,)   

3. Դարձվածքների իմաստն արտահայտել մեկ բառով:

Ա. Լուն ուղտ դարձնել-չափազանցնել

Բ. Շունչ տալ-կենդանացնել

Գ. Սիրտ անել- համարձակվել

Դ. Լույս սփռել-լուսավորել

4. Տրված դարձվածքներով նախադասություններ կազմի՛ր:
Աչքերով ուտել, խելքը ուտել, լույս աշխարհ գալ, գիշերը ցերեկ անել, գլխի ընկնել, ծակուծուկ մտնել:
Համակարգչային վատ խաղը կերել էր երեխաների խելքը։
Քաղցած երեխան արդեն աչքերով ուտում էր մայրիկի պատրաստած ուտեստը։
Շուտով նրանց երեխան լույս աշխարհ էր գալու։
Երեխաները ծակուծուկ էին մտել չկարողացանք նրանց գտնել։
Տղան գիշերը ցերեկ էր անում և ամբողջ գիշեր համակարգչով խաղեր խաղում։
Տղան անմիջապես գլխի ընկավ, թե ինչ էր պատահել։

5. Տրված արտահայտություններից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր` դրանք գործածելով

ա) ուղիղ իմաստով,
բ) որպես դարձվածք:
Ձեռքով անել, 
Երեխան ձեռքով արեց մայրիկին։
Տղան ձեռքով նախշեր արեց ավազին։
աչքը մտնել, 

Տղան մատիտը քիչ էր մնում մտցներ դասընկերոջ աչքը։
Աշակերտը փորձում էր ամեն կերպ ուսուցչի աչքը մտնել։
ձեռք մեկնել,
Տղան ձեռքը մեկնեց տատիկին և օգնեց անցնել փողոցը։
Ընկերները պարտավոր են իրար ձեռք մեկնել։
(ինչ-որ բանի) տակ մտնել:
Տղան մտավ մահճակալի տակ, որպեսզի մայրիկը նրան չգտնի։
Նա այնքան պարտքերի տակ էր մտել, որ ամաչում էր փողոց դուրս գալ՝ վախենալով հանդիպել պարտատերերին։

ԿՐԿՆԱԿ ԲԱՂԱՁԱՅՆՆԵՐԻ ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Տեսական նյութ

Վարժություն 1։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով մեկ կամ
կրկնակ բաղաձայն։
Անդորր, բալլադ, պտտահողմ, բերրի, տարատեսակ, մրրիկ (հողմ), մրիկ
(հացաբույսերի հիվանդություն), տարրական, տոննա, բջջային, սովալլուկ,տարորոշել, այբբենական, երեսսրբիչ, երրորդ, հինգերորդ, չորրորդ,
անդորագիր, հովասուն, ուղևոր, հովվական, հովանոց, ուղղակի։

Վարժություն 2։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով բաց
թողած տառերը (նաև կրկնակ)։
Քարի մշակման վարպետությունը միջնադարյան Հայաստանում առավել
հարուստ ձևով է արտահայտվել խաչքարերի արվեստում։ Պահպանելով կանոնի վերածված կառուցվածքը՝ խաչքարերի հարդարանքի մեջ, տասնմեկերորդ
դարից սկսած, գերիշխող են դառնում երկրաչափական-գծային ու բուսական
բարդ հյուսվածքավոր զարդանախշերը։ Ընդ որում, բեկվող գիծը,
ստեղծելով երկրաչափական կոնկրետ պատկեր, չի ընդհատվում նույնիսկ այն
դեպքում, երբ դադարում է ուղղաձիգ լինելուց և ներփակվում մի այլ
երկրաչափական ձևի մեջ (շրջանակ, քառանկյունի)։ Դրանց օրինաչափ
հաջորդականությունն ու շաղկապվածությունը, ստեծելով որոշակի ռիթմ,
եզրագծում են խաչքարը։ Գծային հյուսվածքը թվում է անսկիզբ-անվերջ, իր
շարժման ընթացքի մեջ փոխակերպվում մի ձևից մյուսը՝ չսահմանագծելով
սկիզբն ու ավարտը։ Այս պարագայում զարդապատկերը իր անընդմեջ
հյուսվածքի շնորհիվ դառնում է անսահմանության ու հավերժականության։

Հայոց լեզու

1.Ընդգծված բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառերով:

 Ժամանակակից ամենից կարևոր  խնդիրներից մեկն այն  է, որ երկրագնդի վրա զգալի ձևով պակասել է մաքուր ջրի քանակը` նրա պաշարների անխնայողաբար  օգտագործման և ջրամբարների ու գետնի տակի ջրերի չընդհատվելու աղտով լցվելու հետևանքով:
Միևնույն ժամանակ ջրի անլուծելի խնդիր է առաջ գալիս այն պատճառով, որ փոխվում Է ջրի մեջ հանքային աղերի և մանրագույն (միկրո) տարրերի պարունակությունը: Սրտանոթային համակարգը հիվանդանում է առանց ջրում լուծված անհրաժեշտ աղերի: Ջրի փոփոխությունը բացասաբար է անդրադառնում նաև երկրի բույսերի աշխարհի ու կենդանիների վրա:

2.Ընդգծված բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառերով:

Փոքր Ասիայի Եփեսոս քաղաքում հարյուր քսան տարի շարունակ մի տաճար էին կառուցում` բուսականության և պտղաբերության աստվածուհի Արտեմիսի տաճարը: Լիդիական Կրեսոս թագավորը Արտեմիսի տաճարին սյուներ էր նվիրել: Աստվածների պատկերներով մարդու հասակ ունեցող բարձրաքանդակները զարդարում էին սյուները: Կրեսոսը Եփեսոսյսւն Արտեմիսին մի ուրիշ բարձրարժեք  ունեցող նվեր էլ էր ընծայել` կովերի` ոսկեձույլ դրոշմապատկերներ:
Երբ աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը համարվող այդ տաճարի շինարարությունն ավարտեցգարմացրեց ու հիացրեց  բոլոր նրանց մեջ, ում վիճակվեց տեսնել մարմնակերտ  նրբագեղ շինությունը: Մ. թ. ա. 356 թ. Եփեսոսի բնակիչ ոմն Հերոստրատոս, ցանկանալով իր անունն անմահացնել, կրակի մատնեց նշանավոր սրբավայրը: Նրա հանցագործությունը բոլորին զայրացրեց: Փոքր Ասիայի բոլոր պետությունները միասին որոշեցին մոռացնել Հերոստրատի անունը: Պատմագիրները նույնիսկ տաճարի հրդեհի մասին գրելիս իրավունք չունեին հրդեհողի անունը նշելու: Բայց հին աշխարհի որոշ հեղինակներ, այնուամենայնիվ, պահեցին ոճրագրի անունը:

3. Տրված բաղադրյալ բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով:

Մատնաչափ- մատի չափ
 կիսագունդ- կես գունդ
անհարթ- ոչ հարթ
անտեսանելի- ոչ տեսանելի
ինքնաշարժ- ինքնուրույն շարժվող
սկզբնական- ինչոր բանի սկիզբն ազդարարող
արեմտաեվրոպական- արևմտյան և եվրոպական
 աստղադիտարան- աստղերը դիտելու վայր
 համաշխարհային-ամբողջ աշխարհին վերաբերող
հավասարաչափ- հավասար չափ ունեցող

3. Տրված բաղադրյալ բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով:

Մատնաչափ, կիսագունդ, անհարթ, անտեսանելի, ինքնաշարժ, սկզբնական, արեմտաեվրոպական, աստղադիտարան, համաշխարհային, հավասարաչափ:

. Հակ, անդր, արտ, համ, նախ, վեր, գեր, տար:

Բ. Կարծիք, դարձնել, գրել, գտնել, հարված, զգեստ, օրոք, դասել:
Նախօրոք, համակարծիք, անդրադարձ, վերադաս, համազգեստ, արտագրել, հակահարված

4. Ա շարքի նախածանցներից յուրաքանչյուրը բոլոր հնարավոր ձևերով բաղադրի՛ր Բ շարքի բառերի հետ:

Ա Անդր, հակ, համ, ենթ, նախ, ներ, պար, վեր, տար, փոխ:  

Բ. Կովկաս, (հ)արձակ, տարած, դարձ, դնել (դրել), կշիռ, մուծել, փակել, կանգնել, աշխարհ(իկ):
Անդրկովկաս, հակադարձ, վերադարձ, համարձակ, հակակշիռ, ներմուծել,ներաշխարհ, ներդնել, ներդրում,պարփակ, վերականգնել։

5. Տրված բաղադրյալ բառերից նոր բառեր կազմի՛ր` այլ արմատ կամ ածանց ավելացնելով:

Օրինակ`
ժառանգական — ժառանգականություն, տեխնիկական -գիտատեխնիկական:

Մարդկային- մարդ, մարդահամար, օդային, կաթնային, մարդկություն, գունային, երկնային, մարդաշատ
 ծայրահեղ- հեղեղ, ջրհեղեղ, գրչածայր
ստամոքսային- ստամոքսացավ, լուսային, գիշերային
 գիտակցություն- գիտակցաբար, գիտակցորեն, գիտնական, գիտակից, երջանկություն, բարեկեցություն,անգետ, գիտունիկ
ակնաբույժ- ակնթարթ, անասնաբույժ, վիրաբույժ, հոգեբույժ
մթնոլորտ- մթնշաղ,
 որոշում- որոշել
ընդհատ- ընդհատում, ընդհանուր,
 օրինաչափ-օրենք, չափագլան, չափերիզ
 ձեռնարկ- ձեռնարկություն, ձեռնահարկ
մանրէ- մանրէաբան
փոխանակություն:

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы