Ուղղակի խոսքը դարձնե՛լ անուղղակի։
1. –Ես ամեն ինչ կկազմակերպեմ,- ասաց կուրսի ավագը։
Կուրսի ավաքը ասաց, որ ինքը ամեն ինչ կկազմակերպի։
2. Բազմոցին նստած՝ խորհում էր. «Ես վաղը կսկսեմ այդ աշխատանքը, որ
մեկ շաբաթում ավարտեմ»։
բազմոցին նստաց խորհում էր, որ վաղը կսկսի այդ աշխատանքը, որ մեկ շաբաթում կավարտվի։
3. –Մենք ե՞րբ կարող ենք գնալ ցուցահանդես,- տնօրենին հարցրին
աշակերտները։
Տնօրենին հարցրին աշակերտները, թե երբ կարող են գնալ ցուցահանդես։
4. –Մենք,- ասաց նա,- երբեք գործը կիսատ չենք թողել։
Ասաց նա մենք երբեք գործը կիսատ չենք թողել
5. «Մեզ մի քանի օր է հարկավոր,- գրված էր նամակում,- որ կարողանանք
կատարել հանձնարարությունը»։
Նամակում գրված էր, որ կարողանանք կատարել հանձնարարութունը հարկավոր է մի քնի օր։
6. Հայտարարության մեջ գրված էր. «Մենք կարող ենք պատվերը կատարել
երեք օրում»։
Հայտարարության մեջ գրված էր, որ կարող ենք պատվերը կատարել երեք օրում։
7. –Ես իմ քանդակները ստեղծելիս չեմ մտածում աշխատանքի դժվարության
մասին,- ասաց Արմանը։
Արմանը ասաց, որ իր քանդակները ստեղծելիս չի մտածում աշխատանքի դժվարության մասին
8. –Հասմի՛կ, դու խմբի ցուցակը պետք է ներկայացնես ինձ,- ասաց
ուսուցչուհին։
Ուսուցչուհին ասաց, որ Հասմիկը խմբի ցուցակը պետք է ներկայացնի իրեն։
9. «Ես ոչինչ չպետք է մոռանամ, այլապես հաջողության չեմ հասնի»,-
մտածեց մրցույթի վերջին մասնակիցը։
Մրցույթի վերջին մասնակիցը մտածեց, որ ոչինչ չպետք է մոռանա այլապես հաջողության չի հասնի
10. –Մեզ մի քանի օր ժամանա՛կ տվեք, որ մենք կարողանանք կազմել
նախահաշիվը,- այցելուին պատասխանեց կազմակերպության աշխատակիցը։
Рубрика: Հայոց լեզու
ԴԵՐԱՆՈՒՆ
Գործնական աշխատանք
1. Դո՛ւրս գրել անձնական դերանունները և որոշե՛լ դրանց
դեմքը, թիվը, հոլովը։
Ես եմ, դու ես, ես ու դու
Գիշերում այս դյութական,
Մենք մենակ ենք – ես ու դու.
Ես էլ դու եմ. ես չըկամ…
Կապույտ երկնքի ոսկեղե՛ն աստղեր,
Ձեր հեռվից դուք միշտ տեսնում եք նրան.
Ասացե՛ք, արդյոք նա էլ թախծո՞ւմ էր,
Արդյոք տրտո՞ւմ էր նա էլ ինձ նըման։
Խորհրդագետնե՛ր, դուք տեսնում եք միշտ.
Արդյոք մենա՞կ էր նա էլ ինձ նըման,
Թե՛ ընկեր գտած ժպտում էր անվիշտ
Եվ փայփայում էր և սիրում նրան։
Խորհրդագետնե՛ր, դուք ժպտում եք լուռ,
Դուք լուռ ժպտում եք իմ ցավի վրա.
-Նա, քեզ մոռացած, վաղուց ամենուր
Ծաղրում է քո խենթ խոսքերը հիմա…
Ես- առաջին դեմք, եզակի թիվ, ուղղական հոլով
դու- երկրորդ դեմք, եզակի թիվ, ուղղական հոլով
մենք- առաջին դեմք, հոգնակի թիվ, ուղղական հոլով
ձեր- երկրորդ դեմք, հոգնակի թիվ, սեռական հոլով
դուք-երկրորդ դեմք, հոգնակի թիվ, ուղղական հոլով
նրան- երրորդ դեմք, եզակի թիվ, տրական հոլով
նա-երրորդ դեմք, եզակի թիվ, ուղղական հոլով
իմ-առաջին դեմք, եզակի թիվ, սեռական հոլով
քեզ-երկրորդ դեմք, եզակի թիվ, տրական հոլով
քո- երկրորդ դեմք, եզակի թիվ, սեռական հոլով
2. Գտնե՛լ, թե որ հատվածներում նշված հոլովով անձնական
դերանուններ կան։
Ուղղական
1.Կյանքիս բերքն ու բարին ես ցրեցի լրիվ
Հողի նման բարի, հողի նման….
2. Իմ սերունդն ամբողջ եղյամի մեջ է.
Նշանակում է ցրտեր են եղել….
3. Ես լուռ կարդում եմ գիրը քարերի
Եվ քարանում եմ քարե բառերից….
Սեռական
1.Թափառում ենք փողոցներում՝
Ես քո սիրով, դու՝ ուրիշի
2. Արշալույսից մինչ երեկո ես լսեցի քամուն.
Նա ուռենու շրշյուն բերեց իմ հեռավոր ձորից:
3. Ես չեմ ուզում աշխարհից բազում գանձեր ու երազ,
Միայն երգն այս սիրավետ ու իմ սիրտը հասկանաս…
Տրական
1.Ինձ փոխանցեցին ծիծաղի մի լաթ,
Որ տխրությունից իմ հոգին սրբեմ ։
2. Գնացքը սողաց մթին ձորից,
Ինձ էլ վերցրեց, ճչաց, գնաց…
3. Կնայի քեզ երկնքից մի գունատ լուսին,
Կիջնի ահա երեկոն, գիշեր կլինի…
3. Դո՛ւրս գրել ցուցական դերանունները, որոշե՛լ թիվը և
հոլովը (չհոլովվող դերանունների դեպքում նշել չթեքվող լինելը)։
Գագիկ թագավորի ծառաները պալատի առաջ մի օձ են տեսնում, որը անհանգիստ գետնին էր քսում եղջյուրները։ Թագավորը կարգադրում է կտրել օձի եղջյուրները։ Դրանից հետո օձը հանգստանում է և գոհ հեռանում։ Ժամանակ անց նա նորից երևում է պալատի մոտ և բերանից մի կորիզ գցելով՝ անհայտանում է։ Գագիկի հրամանով կորիզը տնկում են և հետևում նրան։ Ամռանը այդ կորիզից մի հսկայական կլոր պտուղ է աճում։ Փորձելու համար մի կտոր տալիս են ուտելու մերձիմահ ծերուկի։ Սա անմիջապես կազդուրվում է ու երիտասարդանում։ Գագիկն իր պալատականների հետ վայելում է պտուղի մնացած մասը և
նույնպես կազդուրվում ու երիտասարդանում։ Դրանից հետո այդ պտուղի անունը դնում են չմեռուկ, որը, բերանից բերան անցնելով, դառնում է ձմերուկ։ Արամ Ղանալանյանի «Ավանդապատում» գրքից ( Սա ժողովրդական ստուգաբանություն է. Հրաչյա Աճառյանն իր «Հայերեն արմատական բառարանում»
ձմերուկ բառը համարում է ձմեռն բառից կազմված (որպես զովացնող)։
Նա-եզակի թիվ, ուղղական հոլով
նրան-եզակի թիվ, տրական հոլով
սա- եզակի թիվ, ուղղական հոլով
դրանից-եզակի թիվ, բացառական հոլով
4. Գտնե՛լ փոխադարձ դերանունները։
Կախարդական մի շղթա կա երկնքում՝
Անրերևույթ, որպես ցավը խոր հոգու,
Իջնում է նա հուշիկ, որպես իրիկուն՝
Օղակելով լույս աստղեցը մեկմեկու։
Մեղմ գիշերի գեղագանգուր երազում
Այն աստղերը, որպես մոմեր սրբազան,
Առկայծում են կարոտագին երազուն՝
Հավերժաբար իրար կապված և բաժան։
Ես ու դու էլ շղթայված ենք իրարու,
Կարոտավառ երազում ենք միշտ իրար,
Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան ու հեռու
Աստղերի պես և՛ հարազատ, և՛ օտար…
5. Դո՛ւրս գրել դերանունները և խմբավորե՛լ ըստ տեսակների։ Հոլով, թիվ կամ դեմք ունեցող դերանունների դեպքում նշե՛լ դրանք։
Մկան թագավորը հրաման է տալիս, կանչում իր մոտ չղջիկին և ասում. «Ա՛յ
անպիտան, դու մուկ ես, ո՞ւր ես թաքնվում, ինչի՞ տուրք չես տալիս»։ Չղջիկը բաց
է անում թևերը և ասում. «Ես ինչի՞ պիտի տուրք տամ քեզ, չե՞ս տեսնում սրանք.
Ես թռչուն եմ, ես որտեղի՞ մուկն եմ»։ Մկան թագավորը գրում է թռչունների
թագավորին, թե այս տեսակ մի թռչուն կա. ինչի՞ դու նրանից տուրք չես վերցնում։
Թռչունների թագավորը սա որ լսում է, կանչում է չղջիկին, ասում. «Թե որ թռչուն
ես, մեր օրենքը ինչի՞ ես խախտում, ինչի՞ տուրք չես տալիս»։ Չղջիկը բաց է անում
բերանը, ցույց տալիս ատամները և ասում. «Ես մուկ եմ, թռչունը բա ատամներ
կունենա՞»։ Թռչունների թագավորը մնում է շվարած, գլուխը կորցրած։ Այսպես
չղջիկը, երկուսին էլ խաբելով, մինչև հիմա էլ իր համար հանգիստ ապրում է
առանց տուրք տալու։
Արամ Ղանալանյանի «Ավանդապատում» գրքից
իր-անձնական դերանուն
ինչի-հարցական դերանուն
ուր-հարցական դերանուն
ես- անձնական դերանուն
սրանք-ցուցական դերանուն
որտեղի-հարցական դերանուն
դու-արձնական դերանուն
6. Դո՛ւրս գրել անձնական դերանունները. կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով այդ դերանունները։
Իրար, այսչափ, նրանք, ոմն, ուրիշ, մենք, յուրաքանչյուրը, ինքը, նույնպիսի,
ամեն ինչ, ողջ, իրենք, ոչինչ, դա, ամբողջ, սա, միմյանց, ոչ մեկը, ոչ ոք, դուք,
ամենքը, մեկմեկու:
Նրանք հավաքվեցին գրադարանում։
Մենք ուժեղ ենք միասին։
Իրենք փորձում էին հաղթել մրցավազքում։
Դուք սիրում եք կենդանիներ։
7. Դո՛ւրս գրել ցուցական դերանունները. կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով այդ դերանունները։
Ոմն, այսչափ, ինչ-որ, դրա, մենք, յուրաքանչյուրը, ինքը, նույնպիսի, ամեն
ինչ, ողջ, իրենք, ոչինչ, դա, ամբողջ, սա, միմյանց, ոչ մեկը, ոչ ոք, դուք, մյուս,
ամենքը, միևնույն:
Այսչափ երջանիկ երբեք չեմ եղել։
Դրա մասին երբեք չեմ խոսել։
Նույնպիսի բնավորություն ունենք։
Դա երջանկություն չէ։
Սա այդքան էլ գեղեցիկ չէ։
Միևնույն է նուբ է։
8. Ո՞ր շարքի բոլոր դերանուններ են ցուցական:
1. ողջ, ամբողջ, միևնույն, ամենայն
2. համայն, սույն, միևնույն, ինչ
3. այսպես, այդպես այնպես, որքան
4. սա, դա, նույնտեղ, այնչափ
9. Ո՞ր շարքի բոլոր դերանուններ են որոշյալ:
1. միմյանց, յուրաքանչյուր, ինչ, երբ
2. ամեն ինչ, համայն, ամեն մի, ողջ
3. որտեղ, քանի, ինչպես, ինչու
4. իրար, որերորդ, քանիսը, այլ
10. Ո՞ր շարքի բոլոր դերանուններ են հարաբերական:
1. ով, ինչ, երբ, սույն
2. ողջ, քանի, ինչու, որ
3. որտեղ, քանի, ինչպես, ինչու
4. իրար, որերորդ, քանիսը, այլ
Հայոց լեզու․ Գործնական աշխատանք
Գործնական աշխատանք
1. Տրված են խոսքի մասեր, առանձնացրու
· Գոյականներ՝
Միրգ, կախարդանք, երգիչ, նպատակ, մարզիկ, ամիս, իրադարձություն, ծանոթություն
· Ածականներ՝,
Ածական, հիշաչար, խիզախ, անօթևան, դժգույն, մտահոգ
· Թվականներ՝
տասնհինգ, վեցվեց, չորս
Միրգ, կտրիճ, ձերբակալել, կախարդանք, հիշաչար, տասնհինգ, խիզախ, անօթևան, դժգույն, վեց-վեց, երգիչ, մտահոգ, քայլել, մաքրել, հնազանդվել, նպատակ, մարզիկ, չորս, ամիս, իրադարձություն, վեհորեն, ծանոթություն, վազել, թերևս, բայց:
2. Տրված բառերը դարձրո՛ւ ածականներ՝ կախարդել , հմայել, վախենալ, երազ, գրավել:
կախարդել- կախարդական
հմայել-հմայիչ
վախենալ-վախկոտ
երազ-երազուն, երազկոտ
գրավել-գրավիչ
3.Բառերը միացրո՛ւ իրար և ստացի՛ր նախադասություն, նաև կետադրի՛ր:
✓Ինչպես, տեսնել, այսօր, հրաշալի, եղանակ:
Ինչպես տեսնում եք, այսօր հրաշալի եղանակ է։
✓Ճանապարհ, մոտ, գեղեցիկ, ծաղիկներ, պատել, փոքրիկ, այգի:
Ճանապարհի մոտ գեղեցիկ ծաղիկները պատել եին փոքրիկ այգին։
✓Փչել, մեղմ, հովիկ, ծաղիկներ, ժպտալ, դալար, խոտեր, ծփալ, և, դաշտ, խաղաղություն, տիրել:
Փչում էր մեղմ հովիկը, ծաղիկները ժպտում էին, դալար խոտերը ծփում էին, դաշտում խաղաղություն էր տիրում։
4. Տեքստի բարդ նախադասություններից յուրաքանչյուրը պարզեցրո՛ւ` նրա մեջ եղած նախադասություններից մեկը հանելով (ուշադի՛ր եղիր, որ տեքստը պահպանվի):
Գոյություն ունեն հսկա որդեր, որոնց երկարությունը հասնում է մեկից երկու մետրի: Այդ հսկաներից մեկը` մեգասկոլիդեսը, որը մատի հաստություն ունի, ապրում է իր փորած ստորերկրյա շավիղներում: Նրա օրգանիզմն այնքան է հարմարվել ստորերկրյա կյանքին, որ հողից հանելիս իսկույն խեղճանում է:Քենիայի, Կամերունի, Կոնգոյի որոշ մարզերում մինչև օրս էլ պատմում են հաստ մաշկով, օձի գլխով ու ընձուղտի վզից երկար վզով կենդանիների մասին, որոնք բնակվում են անանցանելի ճահիճներում ու լճերում: Տեղի բնակիչները պատմում են նաև, որ ոչ ոք չի հանդգնում մտնել այդ հրեշների թագավորությունը: Սակայն երբեմն նրանք իրենք են հայտնվում մարդկանց բնակավայրերում, որի պատճառով գյուղր սարսափի մատնված` փախչում է:
Գոյություն ունեն հսկա որդեր: Այդ հսկաներից մեկը` մեգասկոլիդեսը, ապրում է իր փորած ստորերկրյա շավիղներում: Նրա օրգանիզմն այնքան է հարմարվել ստորերկրյա կյանքին, որ հողից հանելիս իսկույն խեղճանում է:Քենիայի, Կամերունի, Կոնգոյի որոշ մարզերում մինչև օրս էլ պատմում են հաստ մաշկով, օձի գլխով ու ընձուղտի վզից երկար վզով կենդանիների մասին: Տեղի բնակիչները պատմում են նաև, որ ոչ ոք չի հանդգնում մտնել այդ հրեշների թագավորությունը: Սակայն երբեմն նրանք իրենք են հայտնվում մարդկանց բնակավայրերում:
ԱԾԱԿԱՆ
Գործնական աշխատանք
1. Դո՛ւրս գրել ածականները. դրանցից երեքը գործածե՛լ
նախադասություններում։
Այս գետի ափին, այս ուռենու տակ
Իմ մանկությունն է անցել երազուն,
Խաղացել է նա գետում այս հստակ,
Ոսկի է փնտրել այս տաք ավազում։
Նա թառել է այս ծառերին դալար,
Երկյուղով մտել այրերը այս մութ
Ու կածաններում այս օձագալար
Թափառել է նա մինչև մայրամուտ։
Եվ իր ծիծաղի ալիքներն է ջինջ
Տվել նա մի օր ջրերին այս խենթ,
Որ ուրախ երգով տարել ամեն ինչ
Ու, սակայն, ոչինչ չեն բերել էլ ետ։
…Ամեն ինչ այստեղ նույնն է մնացել,
Նույն ալիքներն են գալիս ու գնում,
Եվ միայն ուռին ջրին կռացել,
Մի ինչ-որ կորած բան է որոնում։
Այդ քաղաքում մի երազուն տղա կար։
Այդ ֆիլմը հստակ ասելիք չունի։
Այդ տանը այնքան տաք էր։
2.Գտնե՛լ այն ածականները, որոնց գերադրական աստիճանը
–գույն մասնիկով չի կազմվում։
Բարձր, մեծ, տաք, նվազ, թանկ, լավ, ուժեղ, ազնիվ, զվարթ, խոշոր, հին,
բարակ, կոշտ, ուրախ, նոր, քաղցր։
3. Գրե՛լ տրված գոյականներից յուրաքանչյուրին բնորոշող
երեք ածական։
Նկար-գեղեցիկ, անբնական, տպավորիչ
այգի-մրգատու, կանաչ, բերրի
ծաղիկ-անուշաբույր, վայրի, նուրբ
գիրք-գեղարվեստական, հաստափոր, պատկերազարդ
գորգ- բազմանախշ, հնամաշ, գույնզգույն
4.Գտնե՛լ որակական ածականները. կազմե՛լ նախադասություններ՝
գործածելով դրանք:
Բարձր, մարմնագույն, աշակերտական, ամուրի, թունդ, լեռնային, բրդյա,
պղտոր, տխուր, վճարովի, ցածր, դեղին, ժլատ, նարնջագույն, պատանեկան,
ջրալի, դաշտային, թավշյա, ասվե, ուրախ, քաղցր, անվճար։
Հեռախոսը ուներ բարձր գին։
Այդ սրչճարանում սուրճը շատ թունդ էր։
Այնտեղի ջուրը շատ պղտոր էր
Նա շատ տխուր էր թվում։
Այդ հացի գինը ավելի ցածր էր։
Տղան շատ ժլատ էր։
Ուտեստը այնքան ջրալի է։
Ուրախ երեխա է։
Երեխաները քաղցր շատ են սիրում։
5. Գտնե՛լ ածականները և դրանցով կազմել բառակապակցություններ:
Աղոտ, դերձակ, դժվարին, հոգատար, մանրահատակ, կավ, հաճարենի,
հյուսնություն, լսարան, հանգամանորեն, երկաթ, պողպատե, սնահավատ, դետալ,
գործունյա, բարեգութ, դաժան, ատլաս, չիթ, փայտե, կաղապար, շրջանակ, թղթե:
Աղոտ լույս
Դժվարին ուղի
Հոգատար ուսուցիչ
Պողպատե դուռ
սնահավատ կին
Գործունյա մարդ
Բարեգութ տատիկ
Դաժան կյանք
Փայտե ձի
Թղթե ինքնաթիռ
Հայոց լեզու․ Գործնական աշխատանք
. Տրված նախադասությունը համառոտի՛ր :
Մայր մտնող արևից տաքացած՝ աղավնիները իրար առաջ պարծենում էին իրենց
գեղեցկությամբ ՝ մերթ բացելով թևերն ու մերթ խոնարհվելով , տարօրինակ բամբ ձայներ արձակելով:
2. Կետերը փոխարինի՛ր հարմար շաղկապով կամ դերանունով:
Լեռնային հովիտներում գիշերը ձյուն է սպասվում, իսկ հովիտներում՝ անձրև:Աշուն էր, զովաշունչ ու պայծառ աշուն,այն սովորաբար լինում է Արարատյան դաշտում:
Այդ ջրերը ձյան հալոցքից կամ հորդառատ անձրևներից վարարում էին, դաշտում բնական ավազաններ էին գոյանում:Կարդացի անունս մի ոտանավորի տակ այն ինձ թվաց, որ իմ այդ ստորագրությունը ոսկե տառերով էր տպված:
Այդ մինն ուներ, տասն եմ արել:Այն օրից,որ գյուղ էր եկել, անցել էր ուղիղ մեկ ամիս:Հյուրերին առաջնորդեց դեպի տաղավարը,որն գտնվում էր բակի խորքում:
Նա մեծահռչակ զորավար էր,իր երկրների կուսակալ:
Նրանք նույն ուղղությամբ չէին գնում, միմյանց չէին հանդիպում:
Այն հնէաբանը,և թանգարանի տնօրենը նոր քննության գաղափարին չընդդիմացան:
Գոյականի հոլովը
Գործնական աշխատանք
1։ Առանձին սյունակներով դո՛ւրս գրել յուրաքանչյուր հոլովով դրված գոյականները։
Լորը մեր ժողովրդի սիրած թռչուններից է։ Դեռևս միջին դարերում հայ21
մանրանկարիչները այդ անմեղ ու գեղեցիկ թռչունին անմեռ գույներով նկարել են
մագաղաթյա գրքերի լուսանցքներում և գլխազարդերի մեջ։ Հիշատակենք 1280
թվականին Կիլիկիայում Պողոս գրչի ձեռքով գրված մի Ավետարանի ծաղկազարդ
խորանը, որի վրա խոտերի և տերևների մեջ լորեր են կանգնած՝ կտուցները
բացած կանչելիս։ Մեր ժողովուրդը իր այդ սիրելի թռչնակի մասին տաղեր է
հորինել ու երգել դարեդար։
Լորը-ուղղական
ժոզովրդի-սեռական
թռչուններից- բացառական
դարերում-ներգոյական
մանրանկարիչները-ուղղական
թռչունին-հայցական
գույներով-գործիական
գրքերի-սեռական
լուսանցքներում-ներգոյական
գլխազարդերի մեջ-ներգոյական
Պողոս գրիչի- սեռական
ձեռքով-գործիական
Ավետարանի-սեռական
խորան-ուղղական
խոտերի-ներգոյական
տերևների մեջ-ներգոյական
լորեր-ուղղական
կտուցներ-ներգոյական
ժողովուրդը-ուղղական
թռչնակի-սեռական
տաղեր-ուղղական
2։ Հոլովե՛լ քաղաք, սենյակ, ծառուղի, թերակղզի բառերը
(եզակի և հոգնակի)։
ՈՒՂՂԱԿԱՆ-քաղաք, սենյակ, ծառուղի, թերակղզի
ՍԵՌԱԿԱՆ- քաղաքի, սենյակի, ծառուղու, թերակղզու
ՏՐԱԿԱՆ- քաղաքի, սենյակի, ծառուղու, թերակղզու
ՀԱՅԱՑԱԿԱՆ-քաղաքը, սենյակը, ծառուղին, թերակղզին
ԲԱՑԱՌԱԿԱՆ-քաղաքից, սենյակի, ծառուղուն, թերակղզուն
ԳՈՐԾԻԱԿԱՆ- քաղաքով, սենյակով, ծառուղով, թերակղզում
ՆԵՐԳՈՅԱԿԱՆ-քաղաքում, սենյակում, ծառուղում, թերակղզում
3։ Արտագրե՛լ նախադասությունները՝ փակագծերում
տրված գոյականները անհրաժեշտ հոլովով, առումով և թվով գրելով համապատասխան տեղերում։
1. Սարի գագաթից երևում էին մոտակա գյուղի բոլոր տները, իսկ ճերմակ մշուշի մեջ
նշմարվում էր մեկ այլ գյուղ։ (գյուղ, գագաթ, մշուշ)
2. Ասֆալտապատ ճանապարհով սլացող մեքենան կանգ առավ ճամփեզրի ցայտաղբյուրի մոտ, և
մեքենայից ելավ վարորդը՝ մի ալեհեր մարդ։ (ճամփեզր, մեքենա, ճանապարհ)
3. Մեր շուրջը սփռված դաշտից երևում էին աշխատող մարդկանց, որոնք երբեմն հայացքները
ուղղում էին մեր կողմը։ (հայացք, դաշտ, մարդ)
4. Այդ հինավուրց տեղեկություններում արժեքավոր գրեր կային, որոնք խիստ հետաքրքրեցին գիտաժողովին
մասնակցող մասնագետներին։ (տեղեկություն, ձեռագիր, գիտաժողով)
5. Ամբողջ օրը աշխատած վարպետն գործն ավարտել էր, և հիմա գոհունակությամբ նայում էր իր
աշխատանքի արդյունքին։ (գոհունակություն, վարպետ, օր)
6. Գեղարվեստական նոր ֆիլմի ցուցադրությունը ավարտվել էր, և դահլիճից խումբ-խումբ ելնում
էին հանդիսատեսները։ (հանդիսատես, դահլիճ, ցուցադրում)
7. Նրա աշխատանքի վայրի մոտ գտնվող փողոցում վերջերս նոր խանութ է բացվել,
որտեղ վաճառվում են բազմազան իրեր։ (իր, փողոց, վայր)
8. Աստղերը մեկ-մեկ մարում էին երկնքում, փչում էր վաղորդյան սառը քամի, և լիճը,
թեթև ծփանքով արթնանում էր ուշ աշնան երկար գիշերվա նիրհից։
(քամի, երկինք, աշուն)
9. Երկրորդ կուրսի ավագը բերել էր հաջորդ քննության հարցաշարը, և տարբեր
շարքերում նստած ուսանողները դասգրքից որոնում էին հարցերին վերաբերող
թեմաները և տետրում նշում էջերը։ (քննության, դասագիրք, կուրս)
10. Վերջերս կազմակերպված մրցույթին մասնակցեցին արվեստի դպրոցում սովորող շատ
երեխաներ, որոնց աշխատանքներն արժանացան տարբեր մրցանակների։
(մրցույթ, մրցանակ, դպրոց)
Դասարանում․ Գործնական աշխատանք
1.Պարզ նախադասությունները փակագծում գրված բառերով միացրո՛ւ, դարձրո՛ւ բարդ նախադասություն (անհրաժեշտության դեպքում դրանցում որոշ փոփոխություննե՛ր արա):
Մի թռչունը չի կարող Եգիպտոս չվել, որովհետև Եգիպտոսի տեղը չգիտի (որովհետև կամ քանի որ)
Ամեն գարնան երկու հակառակորդների հանդիպումը դառնում էր ավելի վտանգավոր, քանի որ Ձմռան պարապությունից ավելի ուժ ու եռանդ ստացած՝ նրանք ավելի կատաղի էին դառնում: (որովհետև կամ քանի որ)
Առակագիր Եզոպոսը մի անգամ մտավ նավաշինարան, որտեղ նավաշինարարներն սկսեցին նրան ծաղրել ու բարկացնել: (որտեղ)
Պատանին գնաց մի ալևոր մարդու մոտ, որպեսզի Նրան հարցրեց ճանապարհի մասին: (որպեսզի, որ)
Նավազը որդուն ուղարկեց ուսումնարան, որ Քերականություն սովորիր: (որ, որպեսզի)
2. Տեքստը փոխադրի՛ր կաթսայագործ վարպետի անունից՝ վերաբերմունք արտահայտելով և հետևություն գրելով:
Հնդկաստանի Պոնդիշերի քաղաքում փղերին փոքրիկ հանձնարարություններ տալու սովորություն կա: Երբ լավ են բացատրում, խելացի կենդանին կարողանում է ինքնուրույն շատ լավ կատարել տրված հանձնարարությունը:
Մի անգամ մի փղի հանձնարարել էին, որ ծակ կաթսան ինձ մոտ բերեր՝ նորոգելու: Փիղն սպասեց, մինչ աշխատանքն ավարտեմ, ու ետ տարավ կաթսան: Սակայն գործը վատ էի արել: Փղին ցույց տվեցին, որ կաթսայից կաթում է և նորից ուղարկեցին իմ մոտ: Փիղը ճանապարհին կաթսան լցրեց աղբյուրի ջրով և կնճիթով կաթսան պահեց իմ գլխավերևին այնպես, որ ջուրը կաթի իմ դեմքին: Ես հասկացա ու այս անգամ կարգին նորոգեցի կաթսան:
Հայոց լեզու․ Գործնական աշխատանք
1. Առանց փակագծերի և փակագծերում տրված բաղադրիչները, ըստ ընդունված կանոնների, գրել միասին, անջատ կամ գծիկով։
Արագ (արագ)-Արագ-արագ
հյուր (ընկալություն)- հյուրընկալություն
յոթանասուն (երեք)-յոթանասուներեք
տեղի (անտեղի)-տեղի-անտեղի
մուգ (կարմիր)-մուգ կարմիր
հյուսիս (արևելք)- հյուսիս-արևելք
դեմ (դիմաց)-դեմ-դիմաց
ուշ (ուշ)-ուշ-ուշ
ըստ (արժանվույն),- ըստ արժանվույն
դուրս (մղել)- դուրս մղել
ծառից (ծառ)- ծառից ծառ
քանի (որ)-քանի որ
կողք (կողքի)-կողք կողքի
կապտա (կանաչ)- կապտականաչ
մի (քանի)-մի քանի
լեփ (լեցուն)-լեփ-լեցուն
տեղից (տեղ)-տեղից տեղ
լեռն (աշխարհ)- լեռնաշխարհ
երկ (կենցաղ)-երկկենցաղ
սպիրտ (այրոց)-սպիրտայրոց
երկու (երրորդ)- երկու երրորդ
փայտ (փորիկ)-փայտ թորիկ
հյուսիս (արևմտյան),- հյուսիսարևմտյան
ի (սկզբանե)- ի սկզմանե
փոք (ինչ)-փոքր-ինչ
հող (անցում)-հողանցում
ծափ (տալ)-ծափ տալ
ոտքից (գլուխ)-ոտքից գլուխ
Գործնական աշխատանք 2.Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով բաց թողած տառերը (նաև կրկնակ)։
ա) Վիշապագորգը հայկական գորգ է, որի շեղացանց հորինվածքում
բուսական ու կենդանական զարդանախշերի տարբեր զուգորդումներում
կարևորված է վիշապի վերացարկված, ոճավորված կերպարը։ Վիշապագորգի
դաշտում երկայնակի կենտրոնական առանցքով դասավորված են բազմազան
հորինվածքներով վարդյակներ։ Վիշապները տեղադրված են այդ առանցքին
զուգահեռ երկու շարքում, յուրաքանչյուրում՝ երկուսից չորս հատ։ Նրանց մոտ
պատկերված են կենաց ծառեր։ Վիշապագորգին բնորոշ են մեծ չափերը,
երիզող մեկ զարդագոտին, տիրապետող չորս գույները՝ կարմիր, կապույտ,
շագանակագույն, փղոսկրագույն։
բ) Վիշապագորգի հիմնագույնը գերազանցապես վառ կարմիրն է՝
ստացված որդան կարմրից, որի արտադրության հիմնական վայրը եղել է
Արարատյան դաշտը։ Վիշապագորգերը համարվում են ոչ միայն հայկական, այլև
ողջ գորգագործության ամենահին խումբը։ Քսաներորդ դարի սկզբին
վիշապագորգը առաջին անգամ ուսումնասիրել են անվանի արևելագետ
արվեստաբաններ Ֆ. Մարտինը, Ֆ. Սարրեն և այլք, որոնք առանձնացրել են
արևելյան գորգերի այդ խումբը և հայկական արվեստի մյուս բնագավառների
հետ ունեցած ընդհանրությունների հիման վրա բնորոշել դրանց անվանումն ու
հայ մշակույթին պատկանելը։
գ) Դարբնությունը հնագույն ժամանակներից հայտնի է եղել աշխարհի
գրեթե բոլոր ժողովուրդներին։ Հին հույները նույնիսկ ունեցել են
դարբնության աստված՝ Հեփեստոսը։ Դարբինները, ավելի վաղ շրջանում
պղինձը, ապա երկաթը կրակի վրա շիկացնելով և կռելով, պատրաստում էին
երկրագործական և արհեստագործական գործիքներ, տնտեսական ու
կենցաղային իրեր։ Երբ արհեստների զարգացմամբ ու տարաբաժանմամբ
պղնձագործությունն անջատվեց մետաղագործության մայր արհեստից,
դարբնություն համարվեց միայն երկաթի մշակման արհեստը։ Դարբիններն են
առաջին անգամ ձուլել պողպատը, հայտնագործել պղնձի օգնությամբ
պողպատը երկաթին զոդելու եղանակը։
դ) Դարբնությունը հարգված արհեստ է եղել Հին Հայաստանում։
Դարբնությունը համարվում էր կորովի մարդկանց արհեստ։ Հայերի համար
դարբնությունը ուժի, զորության խորհրդանիշ էր։ Ըստ առասպելի՝ Արտաշես
արքայի որդի Արտավազդը, որը շղթայված էր Մասիսի վիհում, չար հոգի էր,
որը կարող էր դուրս գալ ու կործանել աշխարհը։ Դրա համար դարբինները
խփում էին սալին և ամրացնում Արտավազդի շղթաները։ Ընդհուպ մինչև
տասնիններորդ դարի վերջերը ժողովրդական հավատալիքը դարբնին
վերագրում էր գերբնական զորություն, որն առնչվում է վաղնջական
ժամանակներից եկող մետաղի պաշտամունքին։
Բաղադրյալ հատուկ անունների ուղղագրությունը
Հատուկ գոյականներն ըստ կազմության լինում են պարզ և բաղադրյալ։
Պարզ են մեկ բառից կազմված հատուկ անունները՝ Արտաշատ, Գյումրի,
Սպիտակ, Գորիս և այլն։ Բաղադրյալ են մեկից ավելի բառերից կազմված հատուկ
անունները՝ Հայաստանի Հանրապետություն, Սևանա լիճ, Արագած լեռ և այլն։
Պարզ հատուկ գոյականների առաջին տառը գրվում է մեծատառ, իսկ
բաղադրյալ հատուկ անունների գրության դեպքում գործում է երկու սկզբունք.
Բոլոր բառերն են գրվում մեծատառ, կամ միայն առաջին բառն է գրվում մեծատառ։
Գործնական աշխատանք
Վարժություն 1։ Արտագրե՛լ՝ մեծատառերը թողնելով ըստ անհրաժեշտության։
1. Փոքր ծառ Է ՍՈՎՈՐԱԿԱՆ ՆՇԵՆԻՆ. ՀԱԶԻՎ ՀԱՍՆՈՒՄ Է 4-8 Մ
ԲԱՐՁՐՈՒԹՅԱՆ, 10-40 ՍՄ ԲՆԻ ՏՐԱՄԱԳԾՈՎ։ ԱՐԺԵՔԱՎՈՐ ՊՏՂԱՏՈՒ ԲՈՒՅՍ
ԼԻՆԵԼՈՒ ՀԵՏ ՆՇԵՆԻՆ ՆԱև ԲԱՐՁՐ ԴԵԿՈՐԱՏԻՎ ԾԱՌԱՏԵՍԱԿ Է։ ՀԱՏԿԱՊԵՍ
ԳԵՂԵՑԻԿ Է ՎԱՂ ԳԱՐՆԱՆԸ, ԵՐԲ ԾԱՌԸ ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ԾԱԾԿՎՈՒՄ Է
ՁՅՈՒՆԱՍՊԻՏԱԿ ԲՈՒՐՈՒՄՆԱՎԵՏ ԾԱՂԻԿՆԵՐՈՎ։ ՏԱՐԱԾՎԱԾ Է
ԿՈՎԿԱՍՈՒՄ, ՄԻՋԻՆ ԱՍԻԱՅՈՒՄ, ԻՐԱՆՈՒՄ, ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ, ՓՈՔՐ
ԱՍԻԱՅՈՒՄ։ Լևոն Հարությունյանի «Քո շրջապատի ծառերը» գրքից
2. ՍՈՎՈՐԱԿԱՆ ՈՐՈՐԸ ՏԱՐԱԾՎԱԾ Է ԵՎՐՈՊԱՅՈՒՄ, ԱՍԻԱՅՈՒՄ,
ԿԱՄՉԱՏԿԱՅՈՒՄ՝ ՄԻՆՉԵՎ ՍԱՌՈՒՑՅԱԼ ՕՎԿԻԱՆՈՍ, ՍԵՎ ԾՈՎԻ ԱՓԵՐԻՆ,
ԱՆԴՐԿՈՎԿԱՍՈՒՄ, ՄԻՋԻՆ ԱՍԻԱՅՈՒՄ, ԱՆԴՐԲԱՅԿԱԼՈՒՄ ԵՎ ՕԽՈՏՅԱՆ
ԾՈՎՈՒՄ։ ՄԻՋԻՆ ՄԵԾՈՒԹՅԱՆ ՈՐՈՐ Է, ԹԵՎԵՐԸ ՄՈԽՐԱԳՈՒՅՆ՝ ՍԵՎ
ԾԱՅՐԵՐՈՎ. ՄՆԱՑԱԾ ՓԵՏՐԱՎՈՐՈՒՄԸ ՍՊԻՏԱԿ Է, ԿՏՈՒՑԸ ԵՎ ՈՏՔԵՐԸ
ՄՈՒԳ ԿԱՐՄԻՐ ԵՆ։ ԱՄՌԱՆԸ ԳԼՈՒԽԸ ՍԵՎ Է, ՁՄՌԱՆԸ՝ ՍՊԻՏԱԿ, ԱՉՔԻ
ՄՈՏ ՈՒՆԻ ԳՈՐՇ ԿԵՏ։
Մարտին Ադամյանի «Հայաստանի թռչունները» գրքից
Վարժություն 2։ Գտնե՛լ, թե որ շարքերի հատուկ անունների բոլոր
բաղադրիչներն են գրվում մեծատառով։
1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑ, ԱՐՓԱ-ՍԵՎԱՆ
2. ԱՇՈՏ ԵՐԿԱԹ, ՎԵՐԻՆ ԱՐՏԱՇԱՏ, ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԱՇՏ
3. ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹ, ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ, ՀԵՌԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔ
4. ԱՌՅՈՒԾԱՁԵՎ ՄՀԵՐ, ԼԵՈՆԱՐԴՈ ԴԱ ՎԻՆՉԻ, ՆԱՐ-ԴՈՍ
5. ԱՐԱ ԳԵՂԵՑԻԿ, ԾԻՐ ԿԱԹԻՆ, ԳԱՅԼ ՎԱՀԱՆ