Բայ

Գործնական աշխատանք

1. Ընդգծե՛ք գործողություն նշանակող 3 բառ.
ա. տնտես, բանտես, վերահաս, պսպղաս, խաղող, քաղող
բ. զրկես, կրկես, հապալաս, ծլվլաս, նշաձող, աղանձող
գ. տոկանք, տականք, զգանք, լոգանք, կորանք, փշրանք

2. Ընդգծե՛ք 3 բայ.
ա. արևագալ, թնդալ, ծխալ, գդալ, սխալ, կանխազգալ
բ. բղավել, ցախավել, հապավել, ծամթել, բազմեն, բազեն
ե. ցեղային, տեղային, գնային, տնային, խորհեմ, խոհեմ
թ. անձավ, անցավ, տարավ, հարավ, հարկավ, ընկավ
ժ. տրոհեր, ալեհեր, եթեր, կթեր, քնաբեր, խաբխբեր

3. Ընդգծե՛ք ժխտական 3 բայաձև.
ա. չախկալ, չողբալ, չաման, չաղան, չանչել, չանցնել
բ. չարադեմ, չաղոթեմ, չորացա, չուրացա, չարակամ, չկամ
գ. չմաշկել, չմշկել, չրխկաց, չթխկաց, չկարդալ, չքանալ

Մակբայ

Լեզվում կան բառեր, որոնք արտահայտում են գործողության (հատկանիշի)
հատկանիշներ, օրինակ՝ հերոսաբար կռվել, դանդաղորեն քայլել, լիովին վստահել, անմիջապես օգնել, չափազանց դժվար։ Գործողության (հատկանիշի) հատկանիշներ ցույց տվող բառերը միավորվում են մակբայ խոսքի մասի մեջ։ Մակբայները լինում են տեղի, ձևի, չափ ու քանակի, ժամանակի։
Տեղի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման տեղը, օրինակ՝
ամենուրեք, դեմ դիմաց, հեռու, մեջտեղ, գյուղեգյուղ, դռնեդուռ։
Ձևի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման ձևը, օրինակ՝
արագ, բարեկամաբար, դանդաղ, կամաց, հերոսաբար, միաձայն, լրջորեն, հազիվհազ, հապճեպ, հոտնկայս, ներքուստ, արտաքուստ։
Չափ ու քանակի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման
չափը, հատկանիշի դրսևորման աստիճանը, օրինակ՝ ամբողջովին, հաճախ, լիովին, գրեթե, մոտավորապես, բազմիցս, մասամբ, չափազանց, փոքր-ինչ, իսպառ,
քառակի։
Ժամանակի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման ժամանակը, օրինակ՝ այժմ, այլևս, այսուհետև, արդեն, նախօրոք, վաղ, վաղուց, ուշ,
օրեցօր, առայժմ, միշտ, հիմա, հավիտյան։
Որոշ մակբայներ բազմիմաստ են և տարբեր նախադասություններում կարող
են արտահայտել տարբեր իմաստներ։ Սրանք կոչվում են ընդհանրական մակբայներ, օրինակ՝ Շուտ-շուտ այցելում է (չափ). Շուտ-շուտ ուտում էր (ձև)։ Սրանց
տեսակը որոշվում է ըստ տվյալ կիրառության։
Մակբայների մի մասը կազմված է մակբայակերտ ածանցներով, որոնցից են՝
-բար (օրինակ՝ հերոսաբար), -պես (օրինակ՝ մշտապես), -որեն (օրինակ՝ մտերմորեն), -ովին (օրինակ՝ ամբողջովին), -ակի (օրինակ՝ շեղակի), -գին (օրինակ՝
ցավագին), -պատիկ (օրինակ՝ կրկնապատիկ), -վարի (օրինակ՝ մարդավարի), —
ուստ (օրինակ՝ ներքուստ) և այլն։
Նախադասության կազմում մակբայները կատարում են պարագաների
շարահյուսական պաշտոններ։

Գործնական աշխատանք

1. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ մակբայը։
1. արագորեն, դեպի, փայտե, անշուշտ
ձևի մակբայ
2. ապա, մասին, լիովին, անշուշտ
Չափ ու խանակի մակբայ
3. եթե, որտեղ, ամենուր, այստեղ
տեղի մակբայ
4. մյուս, բոլոր, ուր, հապճեպ
ձևի մակբայ
5. ոչինչ, գրեթե, ինչ-որ, այսպես
6. երբ, բայց, նախօրոք, յուրաքանչյուր
ժամանակի մակբայ
7. միաձայն, ձայնավոր, հնչյուն, շառաչ
ձևի մակբայ
8. ինչ-ինչ, փոքր-ինչ, ինչ, որտեղ
չափի մակբայ
9. սա, բոլոր, մասամբ, յուրաքանչյուր
չափի մակբայ
10. ողջ, ամբողջ, ամբողջովին, ոչ մի
չափի մակբայ

Տղան արագորեն վազում էր դպրոց, լիովին կատարած առաջադրանքները։ նա հասավ դպրոց և տեսավ, որ ամենուր ոստիկաններ էին կանգնած։ Տղան հապճեպ թաքնվեց դրան հետևում, նախօրոք մտածելով, որ վտանք է սպառնում իրեն։ Նա գրեթե չէր երևում։ Ոստիկանները սկսեցին միաձայն բղավել, որ բոլորը դպրոցից դուրս գան։ Տղան փոքր-ինչ վախեցավ բայց, դուրս չեկավ դպրոցից։ Տղան մասամբ կենտրոնացավ և դպրոցից դուրս եկավ։ Հրցուփորձ արեց ոստիկաններին և իմացավ որ երկրաշարժ է գրանցվել քաղաքում։ Ոստիկաններն նրան հարցրին, թե լավ է իրեն զգում։ Տղան պատտասխանեց, որ ամբողջովին լավ է։
2. Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով տրված մակբայները։
Հերոսաբար, մասամբ, փոքր-ինչ, ամենուրեք, լիովին։
Տղան հերոսաբար մարտնչում էր թշնամու դեմ։
Նա մասամբ կատարեց իր առաջադրանքները։
Նա փոքր-ինչ իջեցրեց երժշտության ձայնը։
Ամենուրեք զբոսնող շներ էին։
Նա լիովին տիրապետում էր իր մասնագիտությանը։

Գործնական քերականություն

  1. . Կետերը փոխարինի՛ր տրված ամենահարմար հոմանիշով:
    Հույն փիլիսոփա Պյութագորասը սիրով…(գործակցում, ընկերակցում, մասնակցում) էր օլիմպիական (մրցումներին, խաղերին, մրցամարտերին) ու ատլետիկական … (զանազան, տարբեր, ուրիշ) մրցումների: Երկու անգամ նա … (արժանի է եղել, արժանի է դարձել, արժանացել է) դափնեպսակի՝կռվամարտում … (հաղթանակելու,հաղթելու, նվաճելու) համար: Երբ նրան հարցրել էին այդ …(տարօրինակ, անսավոր, անօրինակ) հրապուրանքի պատճառը, նա պատասխանել էր. «Եթե գիտական պարապմունքների ընթացքում …( ընդհատում, դադար, ընդմիջում, դասամիջոց) չանենք, հոգնած գլխում ոչ մի (թանկարժեք, արժեքավոր) միտք չի ծնվի»:
  2. Կետերը փոխարինի՛ր ամենահարմար հոմանիշով:
    Գիտնականները մի քանի տարի…(հետազոտել, քննել, ուսումնասիրել) են …(ջինջ, հստակ, ականակիտ, մաքուր) ձնաջրի ազդեցությունը կենդանիների ու բույսերի կենսագործունեության վրա և …(ասում, համառում, պնդում)են , թե ձնաջուրն իսկական «անմահական» …(ջուր) է: Ահա թե ի՛նչ են …(ցուցադրել, ցույց տվել) այդ փորձերը: Հալոցքի ջուր … (ըմպած, հարբած, խմած) հավերը երկու անգամ ավելի շատ և ավելի մեծ ձվեր են ածել, քան սովորական ջրով… (մեծացվածները, խնամվածները, պահվածները, սնվածները): Այդ ջով…(թացացրած, թրջված,ջրոտված, խոնավացրած) սերմերի…(արդյունքը, արգասիքը, բերքը) գրեթե երեք անգամ մեծ է եղել: Հետազոտողներից ոմանք նույնիսկ …(լեռնեցի, լեռնաբնակ, լեռտական) և տայգայաբնակ որսորդների երկարակյացությունն են ձնաջրին…(հատկացնում, տալիս, վերագրում):

Գործնական քերականություն

  1. Նախադասության բառերից որը հնարավոր է՝ փոխարինի՛ր հոմանիշներով:

Օրինակ՝

— Արքա՛, անկարելի է քո կամքը կատարել, մեկ այլ բան կարգադրի՛ր:

— Թագավո՛ր, անհնար է քո ցանկացածն անելը, մի ուրիշ բան պահանջի՛ր:

Թագավորի երեսը տեսնելու համար էր այդքան երկար ճամփան կտրել:

Արքայի դեմքը տեսնելու համար էր այդքան ճանապարհ անցել։

Երեխաներն իրենց համար պար էինգալիս, հետո շուռ գալիս, իրենք իրենց ծափ տալիս ու ուրախանում, աշխարհքով մեկ լինում:

Մանուկներն  պարում էին, շրջվում ծափահարում միմիանց, հրճվում և աշխարհով

Լուսավորվոմ  է. Ձորի հետևից  դուրս է գալիս արփին։

Մի գարնան երեկո դրսում նստած նստած զրուցում  էինք :

— Թե ցանկանում  եք, որ չմահանամ,- ասում է արքան,- գնացե՛ք ու անմահական ըմպելիքը բերե՛ք, որ ըմպեք ու ոտքի կանգնեմ։

  1. Ընդգծված բառերը փոխարինի՛ր տրված հոմանիշներից մեկով:

ա) Խոցված, սրահարված, սվինահարված, նեղացած, վշտացած:

Վիրավորված ընկավ ձիուց ու օգնություն կանչեց:

Խոցված

Ծաղրուծանակից վշըացած հեռացավ ու որոշեց այդ մասին էլ ոչ մեկի հետ չխոսել:

բ) Տիրանալ, սեփականել, նվաճել, հրպուրել, հմայել:

Երիտասարդի անկեղծ ժպիտն ու համարձակ խոսքերը նրան հրապուրեցին:

Որոշել էր անպայման նվաճել շայդ բերդը, որտեղ երկրի ողջ հարստությունն էին պահել:

գ) Բարձրացնել, վեր հանել, ոտքի հանել, հաստատել, կերտել, շինել, կառուցել, կասեցնել, դադարեցնել:

Այս պատվանդանի վրա հուշարձան են կանգնեցնելու:

Էլեկտրական լարերի համար այստեղ մի սյուն են կանգնեցր:

  1. Կետերի փոխարեն հերթով գրի՛ր տրված բառերը: Բացատրի՛ր ստացված նախադասությունների իմաստային տարբերությունները կամ նրբերանգները:

Հիվանդության պատճառով (շնորհիվ, պատճառով, պատրվակով) դասի չգնաց:

Տղան լավ էր զգում, որ կարողացավ ընկերներին պաշտպանել։ (պահպանել, պաշտպանել):

Թողեց (թողեց, լքեց) իր հոտն ու գնաց լույսի ուղղությամբ:

Ո՞վ քեզ դրդեց (մղեց, դրդեց) այդ արարքին:

  1. Կետերի փոխարեն հերթով գրի՛ր տրված հոմանիշները: Բացատրի՛ր ստացված նախադասությունների իմաստային տարբերությունները կամ նրբերանգները:

Գնում էր կախարդական մատանին (փախցնելու, գողանալու):

Այս ձողը (ծռի՛ր, թեքի՛ր, խոնարհի՛ր):

(ուզում, ցանկանում, տենչում, մաղթում) ենք, որ մեր քաղաքը միշտ մաքուր ու գեղեցիկ տեսնենք:

Ինչ ուզում ես՝ (գրիր, շարադրիր, փորագրիր, գրի առ), ես կկարդամ:

Գործնական Քերականություն

40.Բացատրի՛ր, թե ընդգծված բառը նախադասություններից յուրաքանչյուրի մեջ ի՞նչ իմաստով է կիրառված:

Ինչո՞ւ  էր այդքան կոպիտ քանդակ առել:
անփութորեն պատրաստված

Կոպիտ է խոսում ընկերների հետ:
Խիստ

Շատ կոպիտ դեմք ունի:
 Տգեղ, ոչ դուրեկան, ոչ քնքուշ

Մեր նոր ընկերուհուն Նազելի են կոչում:
Անվանել

Եվ սրան էլ իմաստուն են կոչում:
Համարել

Ի՞նչ ասում էին ,սուս ու փուս կատարում էր:
Որևէ գործ անել

Իմ գործը կատարեցի, կարո՞ղ եմ հեռանալ:
 Սկսածը վերջացնել

Որոշումը որ չկատարի, չի հանգստանա:
ամբողջապես ավարտել, գլուխ բերել

Բազում հարցերին մի ձևով էր պատասխանում,լռում էր:
 Ոչինչ չասել, չխոսել, ձայն չհանել

Դեռ լռում եմ,որ տեսնեմ, թե մինչև երբ է չարություն անելու:
Լռություն պահպանել, աղմուկ՝ ժխոր չբարձրացնել

Արձագանքները լռեցին:
Ձայն չարձակել՝ չհանել

Ափսեները դրեց պահարանում:
Դասավորել դարսել

Եկան ու իր օրենքը  դրեց:
Սահմանել, հաստատել

Ձեռքի գիրքը մի կերպ  դրեց լիքը լցրած պայուսակի մեջ ու դուրս եկավ:
Տեղավորել

41.Լեզու բազմիմաստ  բառը նախադասությունների մեջ գործածի՛ր  քեզ հայտնի բոլոր իմաստներով: Որտեղ տրված բառը փոխաբերական իմաստով է գործածված, ընդգծի՛ր:
Տղան մի քանի լեզվի էր տիրապետում։
Վախից լեզուն կապ էր ընկել։
Լեզուն գտնվում է բերանի խոռոչում։
Լեզուն ծառայում է որպես հաղորդակցման միջոց։
Շատ հետաքրքիր է ժեստերի լեզուն։

42.Օդ  բազմիմաստ  բառը նախադասությունների մեջ գործածի՛ր  քեզ հայտնի բոլոր իմաստներով: Որտեղ տրված բառը փոխաբերական իմաստով է գործածված, ընդգծի՛ր:
Ծուխը պտտվեց օդում և անհետացավ։
Առվոտյան օդը սառն էր։
Օդը Երկրի մթնոլորտը կազմող գազային խառնուրդն է

43.Երես  բազմիմաստ  բառը նախադասությունների մեջ գործածի՛ր  քեզ հայտնի բոլոր իմաստներով: Որտեղ տրված բառը փոխաբերական իմաստով է գործածված, ընդգծի՛ր:
-Ինչու՞ ես այդպես երեսիս նայում։
Սեղանի երեսը սրբեց և ափսեները շարեց։
Ինձ համար ճաշի երեսից կլցնես։

Հոմանիշներ

  1. Ընդգծված բառերիև բառակապակցությումերի փոխարեն գրի՛ր տրված հոմանիշները:

Հայտնվի, պարզապես, գահավիժում էր, զմրուխտ, դեգերում են, վայրը, անցնելու, անընդհատ,կտրվի, կաթիլ, վառվում են, գնալ, սքանչացել էին:

Մի  անգամ Սահարայի բեդվին ցեղերի մի քանի առաջնորդներ Փարիզի մոտ մեծ ջրվեժ տեսան:Սովորական ջրվեժ էր,որ բյուրեղապակե  կոթողի նման ընկնում էր ցած:

Բայց բեդվինները հիացել էին:

Անապատում մարդիկ քանի՜ օր են թափառում ջրհորին հասնելու համար: Քանի՜ ժամ են փորում նորից ու նորից փլչող ավազը, մինչև որ  փոսի հատակին ջրիկ ցեխ երևա:

Ջրի ամենափոքրիկ շիթերից անգամ հողի վրա բոցկլտում են

խոտի վառ կանաչ կայծերը: Երբ մի տեղ անձրև է գալիս, ամբողջ Սահարայից մարդիկ շտապում են տեսնելու այդ տեղը:  Բեդվիները պատրաստ են հարյուրավոր կիլոմետրեր կտրել, որպեսզի  տեսնեն, թե խոտն ինչպե՞ս  է աճում:

Բեդվիները ուղղակի չէին կարողանում այդտեղից հեռանալ: Նրանք խնդրեցին շտապեցնող հյուրընկալին.

-Սպասենք, մինչև ջուրը վերջանա:

Բացատրական բառարան

դագանակ- հաստ գավազան, մահակ, կոպալ
չիբուխ-ծխամորճ, ծխափող
կարկատել-  մաշված հագուստը՝ ոտնամանը ևն կարկատանով նորոգել
կռնատակ-թևի տակը, անութ
կոտ-  փայտե աման, որ իբրև չափ Էր ծառայում հացահատիկի համար։

ՇԱՂԿԱՊ

Լեզվում կան բառեր, որոնք իրար են շաղկապում բառեր կամ ամբողջ
նախադասություններ։ Այդ բառեը միավորվում են շաղկապ խոսքի մասի մեջ։ Համեմատենք հետևյալ նախադասությունները. Գիրքը և տետրը դրված են սեղանին։
Աշակերտը մտավ դասարան և վերցրեց գիրքը։ Նախադասություններից
առաջինում և-ը իրար է շաղկապել նախադասության անդամներ, իսկ երկրորդում՝
նախադասություններ։ Բառեր և նախադասություններ իրար շաղկապող բառերը
կոչվում են շաղկապներ։
Շաղկապները բաժանվում են երկու խմբի՝ համադասական և ստորադասական։ Համադասական շաղկապներն իրար են շաղկապում բառեր կամ համադաս, համազոր նախադասություններ, իսկ ստորադասական շաղկապները՝ ստորադաս նախադասությունը շաղկապում են գերադասին։
Համադասական շաղկապներից են՝ և, ու, բայց, իսկ, սակայն, էլ, այլ, նաև,
այլև, կամ, ապա և այլն։
Ստորադասական շաղկապներից են՝ որ, որովհետև, քանզի, մինչև որ, եթե,
թեև, թեկուզ, թեպետ, որպեսզի, քանի որ և այլն։
Ըստ կիրառության՝ շաղկապները լինում են մենադիր, կրկնադիր և զուգադիր։

Մենադիր են միայնակ գործածվող շաղկապները:
Մութն ընկավ, և բոլորը ցրվեցին։
Կրկնադիր են կրկնվող շաղկապները:
Նա և՛ սովորում էր, և՛ աշխատում։
Զուգադիր են որոշակի զույգերով գործածվող շաղկապները:
Եթե թույլ տան, ապա կգամ։ Թեև դժվար էր, սակայն կատարեցինք։ Ոչ միայն եկավ, այլև
բոլորին օգնեց։ Ոչ թե դժգոհեք, այլ փորձեք որևէ ձևով օգնել։

Կրկնադիր շաղկապների վրա շեշտ է դրվում, և նրանց կապակցած միավորները տրոհվում են ստորակետերով։ Շաղկապները նախադասության անդամ չեն համարվում։

Գործնական աշխատանք
1.Գտնե՛լ շաղկապները և խմբավորե՛լ (համադասական և
ստորադասական)։
Եթե, իսկույն, այնտեղ, բայց, և, մյուս, բոլոր, թեև, սակայն, որովհետև,
ինչպես, այս, որպեսզի, պատճառով, դեպի, քանզի, նաև, բացի, քանի որ։

Համադասական
Բայց
և
սակայն
նաև
Ստորադասական
եթե
թեև
որովհետև
քանզի

Որպեսզի


 2. Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով եթե,
որպեսզի, որովհետև, սակայն, իսկ, և շաղկապները։
Եթե վաղը ձյուն գա, կգնանք դահուկ քշելու։
Նա կատարեց բոլոր առաջադրանքները, որպեսզի ստանա բարձր գնահատական։
Նա չմասնակցեց մարմնակրթության դասին, որովհետև սպորտային հագուստ չէր բերել։
Նա ապրում էր արտերկրում, սակայն սիրտը հայրենիքում էր։
Քույրը ազգային պարեր է սովորում, իսկ եղբայրը՝ արտասահմանյան։
Նա լուռ լսեց ընկերոջը, և ոչինչ չպատասխանեց։

Գործնական քերականություն

23.Պարզի՛ր, թե ուղղագրական ի՛նչ սկզբունքով է կազմվել բառաշարքը, և ավելացրո՛ւ նոր բառեր:

Անընթեռնելի, համընդհանուր, մեկընդմեջ……..:

  1. 24Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:

Անօդ տարածության մեջ մարդն իր մարմինը չի զգում: (անօդ, անոթ)

Աղջիկը դասավորեց արհեստանոցի բոլոր … ու դուրս եկավ: (անօդ, անոթ)

Տղայի աղմկոտ ու անհանգիստ վարքը վախեցնում էր ծնողներին: (վարկ, վարք)

Նրանք ամեն ինչ արեցին իրենց արտադրանքի վարկը բարձր պահելու համար: (վարկ, վարք)

  1. 25Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:

Սիրտն անհանգստությունից թրթռաց ու կարծես մի պահ կանգ առավ:

(թրթռալ,թռվռալ)

Ամբողջ օրը խաղաց ու թռվռաց և միայն երեկոյան հիշեց խոստումը: (թրթռալ, թռվռալ)

Օրումեջ եկող այդ լուրերն էլ հարևանի զայրույթն անընդհատ բորբոքում էին ու գրգռում նրան: (գռգռալ, գրգռել)

Քարերը գռգալով իջնում էին լանջն ի վար, թռչում իրար գլխից ու ձորում միայն դադար առնում:  (գռգռալ, գրգռել)

  1. 26Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:

Իր անկյունում նստած՝մռմռում էր ու ինչ-որ բան նկարում. ոչ մեկն ու ոչինչ չի հետաքրքրում: (մռմռալ, մրմռալ)

Սիրտը մրմռում էր, երբ հանկարծ նորից հիշում էր ցավից ու վիրավորանքից այլայլված այդ դեմքը: (մռմռալ, մրմռալ)

Իրենց ձյունափառ գագաթները երկինք են կարկառել ու սպասում են: (կարկառել, կռկռալ)

Բայց ինչո՞ւ եք անհամբեր կռկռում, սպասե՛ք, էլի՛: (կարկառել, կռկռալ)

Նա անապատում բարբառում էր, ասում ճշմարիտ ու մարգարեական բաներ, բայց ո՞վ էր լսողը: (բարբառել, բռբռալ)

Անմիտ ու անշնորհք բռբռում ես. ո՞վ կհասկանա, թե ի՛նչ ես ասում: (բարբառել, բռբռալ)

  1. Փորձիր բացատրելթե ինչո՛ւ տրված բառերը և-ով չեն գրվում:

ա) Եվա, Եվգինե, Եվրոպա, Եվրասիա, Եվդոկիա:
Այս շարքի բառերում գործածվել է մեծատառ և տառը։

բ) եվրոպացի, համաեվրոպական, արևմտաեվրոպական, եվդոկիացի:
քանի որ Եվրոպա բառը գրվում է ԵՎ, հոտևաբար, նրանով կազմված բառերում նույնպես գրվում է ԵՎ։

  1. Ուշադրությո՛ւն դարձրու տրված բառերի կազմությանն ու ուղղագրությանը և օրինաչափությունը բացատրի՛ր:

ԱՈսկեվառ, գինեվաճառ, գերեվարել, ոսկեվազ, հոգեվարք, կարեվեր (ծանր, կարի վերք ստացած, խոցված):

ԲՈսկևորել, գոտևորել, ուղևոր, ուղևորվել, սերկևիլ, հևիհև:

  1. Կետերի փոխարինի՛ր եվ հնչյունակապակցությունն արտահայտող մեկ կամ երկու տառով:

Երթևեկել, Եվա, նաև, անձրևաբեր, առևտուր, ոսկեվարս, գերեվաճառ, դափնեվվարդ, արևելաեվրոպական, սևագրել, եվրոպական, հևասպառ, ուղեվճար, ուևոր:

Գործնական քերականություն

  1. Տրված բառերը վանկատի’ր և բոլոր հնարավոր ձևերով տողադարձի՛ր:

Գրավչություն- գը-րավ-չու-թյուն, գրավ-չություն, գրավչու-թյուն, գը-րավչություն

ժողովրդական- ժո-ղո-վըր֊դա-կան, ժողովրդա-կան, ժո-ղովրդական, ժողովըր-դական

ճերմակաթև- ճեր-մա-կա-թև, ճերմա-կաթև, ճերմակա-թև, ճեր-մակաթև

թևատարած- Թե-վա-տա-րած, թե-վատարած, թևա-տարած, թևատա-րած

ուղևորություն- ու-ղե-վո-րու-թյուն, ուղե-վորություն, ուղեվո-րություն, ու-ղեվորություն

ավյուն-ա-վյուն

  1. Փորձի՛ր բացատրել, թե ինչպե՞ս է կատարվել տրված բառերի տողադարձը:

Ան- օգուտ, ան- արվեստ, երկ-ոտանի, հյուսիս- արևելյան, նախ-օրոք, մանր-ատամ, բևեռ-աղվես:
Նախածանց+արմատ, արմատ+արմատ

  1. Ուշադրություն դարձրու՛ տողադարձված բառերին և պարզի՛ր, թե ինչո՞ւ գաղտնվանկի ը-ն չի գրվում:

Սևա- գրել, մանրա- նկարչություն, մակա- գրություն, մանրա խնդիր, ակն- դետ, ակն- կալել, մանրա- պճեղ, հարցա- պնդում :
Երբ տեղափոխվող մասը ամբողջական արմատ է, ապա գաղտնավանկ ը-ն չի գրվում։

  1.  Տրված բառերը բոլոր հնարավոր ձևերով տողադարձի՛ր:

 Հեզաճկուն- հե-զա-ճը-կուն, հեղա-ճկուն, հե-զաճկուն
հետաքննություն-հե-տա- քըն-նություն, հե-տաքննություն, հետա-քննություն, հետաքննու-թյուն
երկկճղակավոր- երկ-կըճ-ղա-կա-վոր, երկ-կճղակավոր, երկկճղակա-վոր, երկկճղա-կավոր,
փոխադրություն- փո-խա-դրու-թյուն, փոխադրու-թյուն, փո-խադրություն, փոխա-դրություն
զբոսաշրջիկ-զբո-սա-շըր-ջիկ, զբո-սաշրջիկ, զբոսաշըր-ջիկ, զբոսա-շրջիկ
միամտություն-միա-մը-ըու-թյուն, միա-մըտություն, միամտու-թյուն
բանաստեղծ-բա-նա-ստեղծ, բա-նաստեղծ, բանա-ստեղծ։

  1. Տրված բառերը գործածելով՝ պատմությո՛ւն հորինիր:

Բերրի, բնօրրան, անդորր, տարրական, երրորդ, չորրորդ:

  1. Ստուգի՛ր՝ տրված բառաշարքերի բոլո՞ր բառերն են ճիշտ գրված. և սխալներն ուղղի՛ր:

Ա.Դարբին, երբ, լիրբ, հարբել, նուրբ, որբ, սուրբ, սրբել, ուրբաթ, փրբուր, երբներանգ:
Ա.Դարբին, երբ, լիրբ, հարբել, նուրբ, որբ, սուրբ, սրբել, ուրբաթ, փրփուր, երփներանգ:

Բ. Խաբել, խաբեբա, շաբաթ, համբերել, համբուրել, համբույր, շամբուր, ճամբա:
Բ. Խաբել, խաբեբա, շաբաթ, համբերել, համբուրել, համբույր, շամփուր, ճամփա:
Գ. Աղբյուր, եղբայր, ողբալ, աղբանոց, թուղբ:

20․Ստուգի՛ր՝ տրված բառաշարքերի բոլո՞ր բառերն են ճիշտ գրված,և սխալներն ուղղի՛ր:

Ա.Թարգմանել, կարգ, մարգարիտ, պարգև, արգա, քրգջալ, թարգմանություն, մարգարե:
Ա.Թարգմանել, կարգ, մարգարիտ, պարգև, արքա, քրգջալ, թարգմանություն, մարգարե:

Բ. Կարագ, թագավոր, ծագում, հոգի, ճրագ, օգնել, հաքնել, սգավոր, նորոգել, մուգ, (կապույտ) ավաք:
Ավագ

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы