Кормление птиц

Одна женщина очень любила кормить голубей в парке.

Каждый день утром она приходила туда с батоном ещё тёплого хлеба и скармливала им весь батон, разбрасывая крошки вокруг себя. Так продолжалось довольно долго. Это заметил один мужчина; он сказал ей:

— Вот вы кормите здесь этих птиц, кидаете им крошки вашего батона. А в Африке между тем голодают люди…

Женщина, посмотрев на него, ответила:

— Ну, до Африки-то мне батон не докинуть!

Թարգմանում եմ. Թռչուններին կերակրելը

Ռուսերենից հայերեն թարգմանություն

Ռուսերեն տարբերակ

Մի կին շատ էր սիրում այգում կերակրել աղավնիներին։

Ամեն օր առավոտյան նա գալիս էր այնտեղ դեռ տաք հացի բատոնը ձեռքին և ամբողջ բատոնը կերակրում նրանց՝ փշրանքները տարածելով իր շուրջը։ Այդպես շարունակվեց բավականին երկար ժամանակ։ Դա նկատեց մի տղամարդ և ասաց նրան։

֊Ահա այստեղ դուք կերակրում եք այս թռչուններին հացի փշրանքներ նետելով։ Մինչ դեռ Աֆրիկայում քաղցած մարդիկ կան։

Կինը նայելով նարան պատասխանեց.

֊ Իհարկե, այդպես է, սակայն չեմ կարող մինչև Աֆրիկա բատոնը նետել։

Գործնական քերականություն

  1. Տրված բառերը բաժանի՛ր տասը խոսքի մասերի՝ գոյական, ածական, թվական, դերանուն, բայ, մակբայ, կապ, շաղկապ, ձայնարկություն, վերաբերական բառեր:

Կառուցել, իսկ, երեքական, ես, արագ, հավանաբար, շենք, օ՜ֆ, ոչ ոք, զրուցել, շինարարական, հանելուկ, բոլորը, երրորդ, տեղ-տեղ, մասին, և, փայտաշեն, առավոտյան, որովհետև, գուցե, տաղավար, ո՛չ, խառնել, ջա՜ն, երեք հարյուր երեսուներկու, մեջ, հոյակապ, բացի, հեյ-հե՜յ:

Բայ- կառուցել, զրուցել, խառնել
Շաղկապ-իսկ, և, որովհետև, բացի
Թվական- երեքական, երրորդ, երեք հարյուր երեսուներկու
Դերանուն- ես, ոչ ոք, բոլորը
Ածական-արագ, շինարարական, փայտաշեն, հոյակապ
Գոյական- շենք, հանելուկ, տաղավար,
Ձայնարկություն-օ՜ֆ, ո՛չ, , ջա՜ն, հեյ-հե՜յ:
Մակբայ- առավոտյան, մեջ, տեղ-տեղ,


  1. Նախորդ վարժության բառերը բաժանի՛ր երկու խմբի՝

ա) որևէ հարցի պատասխանող բառեր,
կառուցել, զրուցել, խառնել
երեքական, երրորդ, երեք հարյուր երեսուներկու
ես, ոչ ոք, բոլորը
արագ, շինարարական, փայտաշեն, հոյակապ
շենք, հանելուկ, տաղավար,
առավոտյան, մեջ, տեղ-տեղ,

բ) բառեր, որոնք հարցի չեն պատասխանում:
իսկ, և, որովհետև, բացի
օ՜ֆ, ո՛չ, , ջա՜ն, հեյ-հե՜յ

Ստացածդ խմբերից յուրաքանչյուրում ո՞ր խոսքի մասրը հավաաքվեցին:

  1. Բառրի ընդգծված մասնիկներից ո՞րն է վերջավորություն և ո՞րը վերջածանց. վերջավորություն ունեցող և ածանցավոր բառերը խմբավորի՛ր:

Փական, գառան, ձկան,  լեռնային, արքային, ուսում,  պայուսակում,  կարդում, հոսանք, հասանք, մատանի, սարեցի, գրեցի, սարից, հյուսք, երևանցիք, գրքեր, հասներ, երկակի, կրակի:

Վերջածանց-Փական, լեռնային, ուսում, հոսանք, մատանի, սարեցի, հյուսք, երևանցիք, գրքեր, երկակի,
Վերջավորություն- գառան, ձկան, արքային, պայուսակում, կարդում,  հասանք, գրեցի, սարից, հասներ, կրակի։

111.Փակագծերում տրված բառերից և բառակապակցություններից նախադասության մտքին համապատասխանող գոյականներ ստացի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն:

Բնության մեջ համատարած լռություն (լռել) չկա:

Աղմուկը կարող է հիշողության (հիշել) կորստի (կոչել) պատճառ դառնալ:

Աշխատանքից (աշխատել) հոգնած  մարդու վրա ազդում է քաղաքային երթևեկության (երթալ ու գալ) աղմուկը, բարձրաձայն խոսքը (խոսել):

Կա ենթադրություն (ենթադրել), որ ջուրը ոչ միայն Երկրի, այլ նաև ուրիշ մոլորակների (մոլորել) վրա է շատ:

Մարդաբանները (մարդու մասին գիտությամբ զբաղվող) վկայում են, որ մարդկանց մարմնի յոթանասուն տոկոսը ջրից է բաղկացած:

Բժշկության խորհրդանիշը (խորհուրդը նշել) եղել և մնում է օձը:

Գործնական քերականություն

  1. Ընդգծված բառակապակցությունները մեկական բառերով փոխարինի՛ր:

Վանա լճի մոտ շրջանում ընկած Ռշտունյաց լեռները հայտնի էին պղնձի, կապարի, երկաթի հանք ունեցող վայրերով, որոնք բազմաթիվ անգամներ հիշատակվել են հայկական ձեռքով գրված գրքերում: Բրոնզի ու երկաթի դարերի շրջաններից սկսած՝ հայկական լեռնոտ աշխարհում արդյունահանվում ու ձուլվում էին տարբեր մետաղներ, որը պատճառ էր դառնում, որհանվող նյութերի անունները դառնային տեղերի անուններ:

Հետագայում հնէաբանությամբ զբաղվող գիտնականներն ու երկրաբանությամբ զբաղվողները այդ անվանումների միջոցով հայտնաբերում էին լեռներում գտնվող լքված փորված տեղեր ու մետաղ ձուլելու տեղեր:

մոտ շրջանում— շրջակայքում
հանք ունեցող վայրերով-հանքավայրերով
բազմաթիվ անգամներ— բազմիցս
ձեռքով գրված գրքերում— ձեռագրերում
դարերի շրջաններից— դարաշրջաններից
 լեռնոտ աշխարհում -լեռնաշխարհում
հնէաբանությամբ զբաղվող գիտնականներն— հնեաբանները
երկրաբանությամբ զբաղվողները— երկրաբանները
փորված տեղեր— փորվածք
 մետաղ ձուլելու տեղեր— մետաղաձուլարան։


Տրված բարդ բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով:

Գահընկեց- գահից ընկած, գահից զրկված
իշխանազուն- իշխանական տոհմից
արյունարբու- արյուն խմող
արքայանիստ- արքայի նստելու վայր
դյուրաբեկ- հեշտ բեկվող
գավաթակից- գավաթին կից
դրկից- հրևան

Գործնական աշխատանք

  1. Ո՞ր շարքի բոլոր բառերն են  գոյականներ․
    ա. վերելակ, հնչուն, փչակ
    բ. շեշտակի, հանք, հնչուն
    գ. արցունք, հայուհի, վայրէջք,
    դ. ուղղակի, փափկասուն, փախուստ

ա. սեր, սիրելի, տիկին
բ. օր, անձրև, գինի
գ. ատաղձ, հող, ցնծագին
դ. ջուր, ծորակ, ջրառատ

2.Ո՞ր շարքում չկա գոյական․

ա. հին, հագուստ, դարպաս
բ. վնասվածք, հարգելի, տնական
գ. սեղան, ծովային, ծարավել
դ. գեղեցիկ, գրքային, ամպամած

ա. հայելի, նազելի, գովելի
բ. վնասվածք, հնչեղ, վայրենի
գ. բազկերակ, կանացի, հյուսն
դ. մայրենի, դյուցազնական, կանաչ

3.Ո՞ր բառը գոյական չէ․

ա. գեղջուկ
բ. դպրոցական
գ. հյութալի
դ. սեր

4.Ո՞ր բառն է գոյական․

ա. կտրիչ
բ. քննիչ
գ. հուզիչ
դ. դյութիչ

5.Շարքերում ընդգծիր այն բոլոր գոյականները, որոնք կարող են գործածվել նաև որպես հատուկ  գոյական․

1․ծաղիկ, փայլակ, շանթ
2. տղա, պատանի, համեստ
3. շուշան, ցորեն, կահույք
4. հայրենիք, տապան, ծիծեռնակ

1․ վասակ, առյուծ, մհեր
2. տիկին, տիրուհի, ազատուհի
3. համբարձում, համեստ, հեղինե
4. հուսիկ, վարազ, որսորդ

Պարզ և բարդ բայեր

Գործնական աշխատանք 

1. Ընդգծե՛ք 3 պարզ բայ.
ա. սպառնալ, լրանալ, բռնանալ, ոռնալ, հուրհրալ, չքանալ
բ փախչել,շնչել, կառչել, հանգչել, դիպչել, զեղչել
գ. թոշնել, կայծկլտալ, խառնել, պրծնել, հիմնել, մեռնել
դ. թռչկոտել, մրոտել, իջնել, խայտալ, որոտալ, հեծկլտալ
2. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք ճիշտը.
ա. Նա ինձ նրբորեն (զգալ, զգացնել) տվեց, որ ես սխալ եմ:
բ. Այս գինին քանի՞ տարի է (հնեցրած, հնացրած):
գ. Հարսն ու փեսան այնուհետև աղավնիներ (թռցրեցին,
թռցրին) օդ:
դ. Նա իմ ձեռքից ոչ մի տեղ էլ չի (փախչի, փախնի):
ե. Կատուն (ուռցրել, ուռեցրել) էր մեջքը և ֆշշացնում էր
իր ձագերին սպառնացող երեխաների վրա:
զ. Ձմռանը դպրոցում այնքան ցուրտ է լինում, որ մատներս
(սառում, սառչում) են ու փայտանում:
է. Մայրս ինձ փոքր ժամանակ միշտ (քնացրել, քնեցրել) է
օրորոցայիններով:

Ածանցավոր բայեր

Գործնական աշխատանք

1. Ընդգծե՛ք 3 ածանցավոր բայ.
ա. պատռտել, զրպարտել, կոտրտել, ավարտել, փշրտել
բ. կորչել, կոչել, հնչել, սառչել, թռչել, գոչել
գ. բռնել, բեռնել, գտնել, հասնել, խրտնել, մտնել
2. Ընդգծե՛ք պատճառական ածանցով 3 բայ.
ա. հարցնել, ծովացնել, ծլեցնել, ստանձնել, վերածնել,
կերցնել
բ. բորբոսնել, թռցնել, հագեցնել, հանձնել, հեծնել, խմեցնել
գ. իջեցնել, անցնել, զբոսնել, լիացնել, ձևացնել, պրծնել

ԱԾԱՆՑԱՎՈՐ ԲԱՅԵՐ

• սոսկածանցավոր բայեր՝ հեռ–ան–ալ, մոտ–են–ալ, մտ–ն–ել, թռ–չ–ել,
• բազմապատկական բայեր՝ կտր–ատ–ել, պոկ–ոտ–ել, հեծ–կլտ–ալ, թռչ–կոտ–ել, կոխ–կռտ–ել, ճխլ–տ–ել,
• պատճառական բայեր՝ արագ–ացն–ել, մոտ–եցն–ել, թռ–ցն–ել,
• կրավորական բայեր՝ գր–վ–ել, սիր–վ–ել, նկար–վ–ել:

1. Ընդգծե՛ք սոսկածանցավոր 3 բայ.
ա. թխանալ, տուգանել, կախանել, մգանալ, մոտենալ,
պատճենել
բ. հագնել, ոստնել, գետնել, ելնել, ընկնել, տքնել
գ. շնչել, թռչել, կորչել, թրջել, հաչել, կպչել

2. Ընդգծե՛ք բազմապատկական ածանցով 3 բայ.
ա. ճանկռտել, նպաստել, նեղսրտել, ճխլտել, ծեծկռտել,
խարտել
բ. հավաստել, ծռմռտել, կոպտել, պահվտել, քակտել,
կապտել
գ. գրոտել, խոչընդոտել, պոկոտել, հոշոտել, նստոտել,
հետազոտել
դ. ժանգոտել, ջարդոտել, ցեխոտել, ծախծխոտել, ածխոտել,
ցատկոտել
ե. փայլկտալ, մտմտալ, ժպտալ, բոցկլտալ, հեծկլտալ,
ճտճտալ
3. Ընդգծե՛ք 3 բազմապատկական բայ.

ա. ջախջախել, գոռգոռալ, ծամածռել, կապկպել, խաբխբել,
սարսռալ
բ. փայլփլել, գեղգեղալ, թափթփել, կարկառել, փայփայել,
կախկխվել
գ. ողողել, շողշողալ, վախվխել, հայթայթել, հեծեծալ,
բարբառել
դ. փշրտել, ավարտել, նեղսրտել, պատռտել, կոխկռտել,
կողոպտել
ե. կապոտել, փոշոտել, ճմլկոտել, խայտալ, խշրտալ,
ժպտալ

Բայի կազմություն

Բայի կազմությունը
Բայի կազմությունը որոշվում է ըստ նրա սկզբնաձևի՝ անորոշ  դերբայի՝
հաճախ համեմատելով որոշ թեք ձևերի հետ: Բայի սկզբնաձևը կազմված
է լինում բայահիմքից և –ել կամ –ալ ածանց–վերջավորությունից:
–Ել–ալ–ը բայակերտ ածանց է, քանի որ տարբեր արմատներից և բառերից կազմում է բայ: Նա միաժամանակ վերջավորություն է, քանի որ այլ վերջավորությունների պես բայահիմքից
կազմում է բայաձև (անորոշ դերբայ): –Ել–ալ ածանցի ե և ա ձայնավորները կոչվում են խոնարհիչներ: Ե խոնարհիչով բայը կոչվում է ե խոնարհման, ա խոնարհիչովը՝ ա խոնարհման:

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ 1
Կան խոնարհիչի զուգաձևություն ունեցող բայեր, որոնց նույնիմաստ տարբերակները համարժեք են (ափսոսել — ափսոսալ, գեղգեղել — գեղգեղալ, հազել -հազալ, ոստոստել — ոստոստալ, սարսռել -սարսռալ, վետվետել — վետվետալ), կամ երկրորդ տարբերակները խոսակցական են (գովել — գովալ, թռչկոտել — թռչկոտալ, խոսել -խոսալ, կաթել — կաթալ, ճռվողել — ճռվողալ, ցավել — ցավալ)

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ 2
Կան նաև իմաստով կամ սեռով տարբերվող բայեր, որոնք ձևականորեն  միմյանցից տարբերվում են միայն խոնարհիչով՝ աղել—աղալ, գնել—գնալ, թվել—թվալ, թնդել—թնդալ, ծխել—ծխալ, ծպտել—ծպտալ, ճղճղել—ճղճղալ,  մխել—մխալ և այլն:

Բայահիմքը (անորոշի հիմքը) –ել/–ալ վերջավորությունից առաջ ընկած մասն է, որի կազմում կարող են լինել բայածանցներ՝ փախ–չ–ել, խաբ–վ–ել, կայծ–կլտ–ալ, մոտ–եցն–ել:

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ 1
Բայածանցները քերականական միջածանցներ են, քանի որ միշտ լինում են
վերջավորություններից առաջ, և որևէ բայաձև դրանցով չի ավարտվում:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ 2
Անորոշ դերբայի (ներկայի կամ անկատարի) հիմքից է կազմվում բայի թեք ձևերի մեծ մասը՝ գր–ած, փախչ–եմ, փախչ–ող, գր–ում եմ, գր–ել եմ, գր–ի՛ր, թռչ–ել, թռչ–ելու եմ, չեմ խաղ–ա, կ–փախչ–ի, կարդ–անք, մոտեցն–ելիս: Մնացած ձևերը կազմվում են, այսպես կոչված, անցյալ կատարյալի
հիմքից՝ փախ–անք, փախ–ած, փախ–ել եմ, փախ–ի՛ր, կարդաց–ի, մոտեցր–եց և այլն: Երկու հիմքերը միմյանցից տարբերվում են հիմքակազմ մասնիկների առկայությամբ–բացակայությամբ կամ հերթագայությամբ։

Գործնական աշխատանք

1․Ընդգծե՛ք ե խոնարհման 3 բայ.
ա. ավել, բավել, հմայել, անվայել, բեմել, ջերմել
բ. շահել, ջահել, նիկել, ծլկել, թափարգել, անարգել
գ. կոշկաթել, փիլիսոփայել, ներգաղթել, արժանավայել,
առավել, պառավել
դ. ճոճում է, խղճում է, ճչում է, գոչում է, եռում է, ձմեռում է

2․. Ընդգծե՛ք ա խոնարհման 3 բայ.
ա. անսխալ, մխալ, գեղածալ, կսկծալ, ժուժկալ, հեկեկալ
բ. սոսկալ, քենակալ, շողալ, ձնհալ, կանխակալ, շրխկալ
գ. կրծկալ, նողկալ, փսփսալ, հախճասալ, ծավալ, թվալ
դ. ասա՛, անսա՛, որսում է, դարսում է, գվվում է, գգվում է
ե. ժխտում է, վխտում է, կոպտում է, ժպտում է, սուրում է,
բուրում է

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы