Հայոց լեզու․ Բաղադրյալ հատուկ անունների ուղղագրություն

Գործնական աշխատանք

Վարժություն 1։ Արտագրե՛լ՝ մեծատառերը թողնելով ըստ անհրաժեշտության։
1. Փոքր ծառ է սովորական նշենին. Հազիվ հասնում է 4-8մ բարձրության , 10-40 մմ բնի տրամագծով ։ Արժեքավոր պտղատու բույս լինելու հետ նշենին նաև բարձր դեկորատիվ ճաշատեսակ է։ Հատկապես գեղեցիկ է վաղ գարնանը, երբ ծադը ամբողջովին ծածկվում է
ձյունասպիտակ բուրումնավետ ծաղիկներով։ Տարածված է
Կովկասում, Միջին Ասիայում, Իրանում, Աֆղանստանում, Փոքր
Ասիայում։ Լևոն Հարությունյանի «Քո շրջապատի ծառերը» գրքից

Շարունակել կարդալ

Հայոց լեզու․ Որոշյալ և անորոշ առումներ

Առաջադրանքներ

1.Առանձին սյունակներով դո՛ւրս գրել որոշյալ և անորոշ
առումներով գոյականները։
Գետնի տակ թաքնված հանքանյութերի մասին շատ հետաքրքիր տեղեկություններ կարող է տալ բույսերի հանելուկային լեզուն։ Ծառը, թուփը, ծաղիկը կամ սովորական խոտը բնական մի բարդ լաբորատորիա է։ Նրանց արմատները պոմպերի նման գետնի տակից քաշում են տարբեր նյութերի լուծույթներ։ Տերևների մեջ և ցողուններում կուտակվում են մետաղներ, որոնց պաշարները թաքնված են գետնի խորքերում։ Որպեսզի այդ մետաղը հայտնաբերեն, այրում են հավաքած բույսերի նմուշները և ուսումնասիրում ստացված մոխիրը։ Քննության են ենթարկվում նաև բույսերի հյութերը։ Այդպես կանաչ «հետախույզները» օգնում են որոշելու հողաշերտի կազմությունը, ցույց են տալիս, թե որտեղ հանքավայր կա։
Ալեքսանդր Մելքումյանի «Հայաստանի քարերի աշխարհում» գրքից

Վարժություն 2։ Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ անորոշ առումով գոյականը։

1. ապագան, լեռնաշղթան, ենթական, պատվանդան
2. պարագան, կուլան, ավազան, թեման
3. պատճեն, սյուժեն, հյուլեն, միջօրեն
4. խճավազն, արքայազն, նոխազն, վարազն
5. թեյն, տրամվայն, որովայն, դերբայն
6. կարոտն, մոլախոտն, ծղոտն, հետիոտն
7. քնարերգուն, վերարկուն, ճողփյուն, սերմացուն
8. մեղուն, ցողուն, ժողովածուն, աղաթթուն
9. չափածոն, մետրոն, երեկոն, երգեհոն
10. զբոսայգին, մարգագետին, թերակղզին, ծառուղին

Հայոց լեզու․ Գոյականի հոլովը


 1։ Առանձին սյունակներով դո՛ւրս գրել յուրաքանչյուր հոլովով դրված գոյականները։
Լորը մեր ժողովրդի սիրած թռչուններից է։ Դեռևս միջին դարերում հայ21
մանրանկարիչները այդ անմեղ ու գեղեցիկ թռչունին անմեռ գույներով նկարել են
մագաղաթյա գրքերի լուսանցքներում և գլխազարդերի մեջ։ Հիշատակենք 1280
թվականին Կիլիկիայում Պողոս գրչի ձեռքով գրված մի Ավետարանի ծաղկազարդ
խորանը, որի վրա խոտերի և տերևների մեջ լորեր են կանգնած՝ կտուցները
բացած կանչելիս։ Մեր ժողովուրդը իր այդ սիրելի թռչնակի մասին տաղեր է
հորինել ու երգել դարեդար։

Լորը-ուղղական
ժողովրդի- սեռական
թռչուններից- բացառական
դարերում-ներգոյական
մանրանկարիչները- ուղղական
թռչունին- տրական
գույներով- գործիական
գրքերի-սեռական
լուսանցքներում- ներգոյական
գլխազարդերի- սեռական
Կիլիկիայում- ներգոյական
Պողոս-ուղղական
գրչի-սեռական
ձեռքով-գործիական
Ավետարանի-սեռական
խորանը-հայցական
խոտերի-սեռական
տերևների-սեռական
լորեր-ուղղական
կտուցները-հայցական
ժողովուրդը- ուղղական
թռչնակի-սեռական
տաղեր- ուղղական
դարեդար-ուղղական

շարունակել կարդալ

Հայոց լեզու․ Գոյական անդամի լրացումներ

Գործնական աշխատանք
1. Գտնե՛լ գոյականական անդամի լրացումները և որոշե՛լ

տեսակը։
Արևագալից առաջ դարան էինք մտել կիրճում: Գիշերային ամոթխած գեղեցկուհին՝ լուսինը, վաղուց արդեն թաքնվել էր հանդիպակաց երկնակարկառ լեռան
հետևում: Հատուկենտ աստղերն էլ դանդաղորեն հեռանում էին իրենց ասպարեզից:
Խավարչտին գիշերը հետզհետե աղոտացավ, տարրալուծվեց օդում:
Գիշերվա նիրհից արթնացավ վաղորդյան մեղմօրոր զեփյուռը, և հազարաթույր
ծաղիկների զգլխիչ բույրով
տոգորվեց ողջ մթնոլորտը
Ես աննկատելի դուրս էի եկել իմ թաքստոցից և զմայլված ու անէացած շուրջս
էի դիտում:
Հանկարծ ինչ-որ ձայն լսվեց. չորացած մի ճյուղ էր, որ ճռռոցով կոտրվեց մոտիկ անտառում:
Ես առաջին անգամ էի տեսնում եղջերուին ազատ բնության գրկում քայլելիս:
Դուրս եկավ մի խաղաղ հպարտությամբ, վեհ ու չքնաղ քայլվածքով: Վայրենի
շնորհքով
ոլորեց երկայն վիզը՝ զգուշորեն նայելով շուրջը: Ապա սուրաց դեպի բացատում բխող ականակիտ աղբյուրը: Հասնելով ջրին՝ եղջերուն հանկարծ կանգ
առավ և գլուխը գիրթ բարձրացնելով՝ հայացքն ուղղեց դեպի ինձ:

շարունակել կարդալ

Հայոց լեզու․ Գոյական․ Առաջադրանքներ

Վարժություններ
 1։
 Դո՛ւրս գրել այն բառերը, որոնցում գրաբարյան ն վերջնահնչյունը հոգնակիի կազմության ժամանակ չի վերականգնվում, բայց վերականգնվում է բառակազմության ժամանակ։
Կողմ, բեռ, գառ, դուռ, մաս, թոռ, լեռ, ծունկ, ծոռ, հարս, սերմ, ձուկ, մուկ,
նուռ։
 2։ Առանձին սյունակներով դո՛ւրս գրել եզակի և հոգնակի
գոյականները։ Երեք եզակի և երեք հոգնակի գոյականներով կազմել նախադասություններ։
Ես նայում եմ սեգ Արագած սարին,
Դարերի ձյուն կա նրա կատարին,
Ժայռեր կան այնտեղ շանթերից կիսված,
Հողմերից ծեծված, արևից կիզված,
Եվ անդունդներ կան գագաթներն ի վար
Վշտի պես խորունկ, ցավի պես խավար…
Սակայն լանջերին արև՜ է, գարո՜ւն,
Աղբյուրն է խոսում, խայտում է առուն,
Բուրմունքը թևին՝ զեփյուռն է խաղում,
Բոսոր կակաչն է հովից ծիծաղում,
Ծաղիկն է բուսնում ժայռին ու քարին,
Թեկուզ դարերի ձյուն կա կատարին,
Թեկուզ հողմածեծ գագաթներն ի վար
Անդունդներ կան մութ, վշտի պես խավար։ Վահագն Դավթյան

Հայաստանի ժայռերն աննկարագրելի են։
Շատ լեռների գագաթներ եմ հաղթահարել։
Դարերն անցնում են, բայց մեր Արագածը իր գեղեցկությունը չի կորցնում։

Շարունակել կարդալ

Հայոց լեզու․ Գործնական աշխատանք

1Ընդգծի՛ր այն բառերը, որոնց մեջ կա քար արմատը:

Պայքար, կայծքարորձաքար, քարտեզ, քարատակ, քարբ, Պորտաքար, քարտուղար, նախշքարերկնաքար, քանքար:

Ո՞րն է ավելորդ:

2Ո՞ր հատուկ անունը օրինաչափությանը չի ենթարկվում:

Տրդատ, Արա,  Գևորգ, Աննա,  Շավարշ,  Ալիսա,  Նվարդ, Մարիամ:

Շարունակել կարդալ

Հայոց լեզու․ Գործնական աշխատանք

Գործնական աշխատանք

1Տրված բառերից  որո՞նք են  հոմանիշ փառաբանել բառին.

Ներբողել, նպաստել, գովաբանելօրհներգելբարեբանել, դրվատել, գովերգել:

 2. Ո՞ր շարքի  ոչ բոլոր  բառազույգերն են  կազմված հականիշներից

1) վճիտ–  պղտոր, նենգ– ժպտադեմ, հնարամիտ  – անճար

2) համերաշխ– գժտված, առինքնել – վանել, օրինաչափ – պատահական

3) պիղծ–սուրբ, գաճաճ–բարձրահասակ, ջրարբի –անջրդի

4) պատվարժան–անարգ, գեղատեսիլ – անհրապույր, եդեմ –դժոխք

Շարունակել կարդալ

Հայոց լեզու․ Հնչյունափոխություն․ Առաջադրանքներ

Հնչյունափոխություն

Երբ բառի վերջից վանկ կամ վանկեր են ավելանում, որոշ ձայնավորներ և երկհնչյուններ փոփոխության են ենթարկվում: Օրինակ՝ վեճ-վիճաբանություն, սուր-սրել, գույն-գունավոր:

Նկատելի է, որ վեճ բառի ե-ն դարձել է ի, սուր բառի ու-ն՝ ը, իսկ ույ երկհնչյունը՝ ու: Այս երևույթը կոչվում է հնչյունափոխություն:

Առաջադրանքներ՝

Շարունակել կարդալ
Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы