Հայոց լեզու․ Հոմանիշ և հականիշ բառեր

1.Տրված բառերից առանձնացնե՛լ հոմանշային 10 զույգ։
Հսկայական- վիթխարի
ողորկ-հարթ
դժվար-խրթին
հավաքել-ժողովել
դյութիչ-հմայիչ
ծավի-բիլ
ստերջ-անպտուղ
դրվատել- գովել
դատարկել-պարպել
խոնավ-տամուկ։
սնապարծ,համեստ, հուզիչ, դեղձան։

շարունակել կարդալ

Հայոց լեզու․ Բայական անդամի լրացումներ․ Խնդիրներ

 Գտիր ուղիղ խնդիրները, որոշիր՝ ինչ խոսքի մասով են արտահայտված։

Ես նրան պատմում եմ գիտեցածիս ամենալավը։
Ածական:

Իսկ ինքը դեռ ինչե՜ր գիտի…
Դերանուն:

Նրանք անսպառ հետաքրքրությամբ լսում էին իմ պատմածը։
Բայ:

Ես զգացի մի ծանրություն, մի ծանր տխրություն։
Գոյական:

Այդ արարքի համար երկուսին էլ հեռացրին համալսարանից։
Թվական:

շարունակել կարդալ

Հայոց Լեզու․ Բայի անդեմ ձևեր առաջադրանք


Երեք հարյուր հիսունվեց թվականին, գարնանային արևոտ մի օր, Եփեսոսի խորդուբորդ փողոցներում հանկարծ լսվեցին սրտապատառ բացականչություններ.
«Օգնեցեք ժողովուրդ Արտեմիսի տաճարն այրվում է»։

Իրոք, կրակն արդեն լափել էր բարձրաքանդակ մույթերը, ժանեկազարդ խոյակները՝ մարդկային քանքարի ստեղծած հրաշալիքը: Փրկել այլևս անհնար էր։

Շարունակել Կարդալ

Հայոց լեզու․ Թարգմանչաց տոն․ Ֆրանսերենից հայերեն

Rencontre entre Nikol Pashinyan et Emmanuel Macron au palais de l’Élysée

EREVAN, 3 OCTOBRE, ARMENPRESS: Le Premier ministre Nikol Pashinyan a rencontré le Président de la République française, M. Emmanuel Macron․

Le Premier ministre arménien et le Président français ont également discuté de questions liées à la coopération entre l’Arménie et l’UE. Nikol Pashinyan a dit compter sur le soutien de la France amie sur la question de la coopération de l’Arménie avec l’UE.

En même temps, le Premier ministre arménien a apprécié hautement le rôle de la mission de l’UE en Arménie et a souligné le rôle important de la France dans le lancement du dialogue sur la libéralisation du régime des visas avec l’UE et le soutien de la Fondation européenne pour la paix à l’Arménie.

Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը Ելիսեյան պալատում

Երևան, հոկտեմբերի 3 Արմենպրես։ Վարչապես Նիկոլ Փաշինյանը Ելիսեյան պալատում հանդիպել է Ֆրանսիայի հանրապետության նախագահի՝ Էմանուել Մակրոնի հետ։
Հայաստանի վարչապետը և Ֆրանսիայի նախագահը քննարկել են Հայաստանի և Եվրամիության համագործակցության հետ կապված հարցեր։
Նիկոլ Փաշինյանն ասել է, որ հույսեր է կապում բարեկամ Ֆրանսիայի աջակցության հետ՝ կապված հայաստանի Եվրամիության հետ ունեցած համագործակցության վերաբերյալ։

Միևնույն ժամանակ Հայաստանի վարչապետը բարձր է գնահատել Հայաստանում Եվրամիության առաքելության դերը և ընդգծել է Ֆրանսիայի դերի կարևորությունը՝ Եվրամիության հետ վիզաների համակարգի ազատականացման և Եվրոպական ֆոնդի աջակցությունը Հայաստանում խաղաղության հաստատման հարցում։

Հայոց լեզու․ Բայ վարժություններ

1.Խմբավորիր բայերը՝ ըստ ի՞նչ անել, ի՞նչ լինել  հարցերի:                        

Այցելել, փարթամանալ, գնահատել, հարստանալ, կարմրել, ներել, լուսանալ, կահավորել, էժանանալ, գոլորշիանալ, խնամել, ճաքել,կռվել, կապտել, ծարավել,  վստահել, շիկնել, նեղանալ:

ի՞նչ անել-այցելել, գնահատել, ներել, կահավորել, գոլորշիանալ, խնամել, կռվել, վստահել, նեղանալ
ի՞նչ լինել— փարթամանալ, հարստանալ, կարմրել, լուսանալ, էժանանալ, ճաքեց, կապտեց, ծարավել, շիկնել

շարունակել կարդալ

Հայոց լեզու․ Դերանուն

Առաջադրանք

1 Կարդա տեքստը

Այս պատմությունը ձեզ ավելի կջերմացնի, քան մի սուրճը՝ ձմռան ցրտին։
Ընկերոջս հետ մտա մի փոքրիկ սրճարան ու պատվեր տվի։ Մինչ մոտենում էինք մեր սեղանին, երկու հոգի մտան ու մոտեցան բարին։
-Հինգ սուրճ, խնդրում եմ։ Երկուսը մեզ համար, երեքը՝ կախովի։
Նրանք վճարեցին իրենց պատվերի համար, երկուսը վերցրին ու գնացին։ Ընկերոջս հարցրի.
— Ի՞նչ ասել է՝ «կախովի» սուրճ։
-Մի քիչ սպասիր, կտեսնես։

շարունակել կարդալ

Հայոց լեզու․ Ածական

Վարժություն 1։ Գտնե՛լ ածականները և դրանցով կազմել բառակապակ-
ցություններ:

Աղոտ, դերձակ, դժվարինհոգատար, մանրահատակ, կավ, հաճարենի,
հյուսնություն, լսարան, հանգամանորեն, երկաթ, պողպատե, սնահավատ, դետալ, գործունյաբարեգութ, դաժան, ատլաս, չիթ, փայտե, կաղապար, շրջանակ, թղթե:

Աղոտ լույս
Դժվարին ճանապարհ
Հոգատար մայրիկ
Պողպատե դուռ
Սնահավատ մարդ
Գործունյա երիտասարդ
Բարեգութ աստված
Դաժան օրենք
Փայտե ձի
Թղթե տուն

շարունակել կարդալ

Հայոց լեզու․ Վարժություններ

  •  Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հականիշներից:
  1. հետամտել-ձգտել, անթաքույց-սքողված, երբեմն-ստեպ-ստեպ
  2. հրավիրել-արտաքսել, ավերակ-շեն, լայն-անձուկ
  3. բարեկիրթ-անտաշ, գոգավոր-խորդուբորդ, համախմբել-ջլատել
  4. ականակիր-պղտոր, խոչընդոտել-խանգարել, անկանոն-օրինաչափ
  • Ո՞ր շարքում ուղղագրական սխալ չկա.
  1. արբշիռ, փաղչել, հորձանուտ, տարրալուծել
  2. արհամարհել, տարորոշել, ավելորդ, բողկ
  3. քսուք, ժայտքել, ճմռթել, գաղտագողի
  4. պարգև, պանդուխտ, սրտդողել, դշխուհի
Շարունակել կարդալ

Հայոց լեզու․ Թվական․ Առաջադրանքներ

1. Դո՛ւրս գրել տեքստում եղած թվականները, որոշե՛լ գրության
ձևը (արաբական թվանշաններով, այբուբենի տառերով և այլն)։ Թվականները գրել բառերով և նշե՛լ տեսակները։ Դո՛ւրս գրել նաև թվականներով կազմված բառերը (գոյական, ածական)։

Զվարթնոց. Վաղարշապատի Ս. Գրիգոր. վաղ միջնադարի հայկական ճարտարապետության հուշարձան Արարատյան դաշտում՝ Էջմիածնից 3 կմ հարավ։ Ըստ հայ պատմիչների վկայության և պահպանված հունարեն արձանագրության՝ կառուցել է Ներսես Գ Իշխանցի (Շինող) հայոց կաթողիկոսը, և նրա գահակալության տարիներից էլ՝ 641-661, արտածվում է Զվարթնոցի կառուցման ժամանակը։ Ըստ Մովսես Կաղանկատվացու՝ Զվարթնոցը օծվել է 652-ին։ Թ. Թորամանյանի կարծիքով շինարարությունը սկսվել է 643-ին և հիմնականում ավարտվել 652-ին։
Զվարթնոցը կանգուն է եղել մինչև X դ. վերջը. ավերման պատճառի մասին մեզ հայտնի պատմական աղբյուրները լռում են։ Ըստ պեղված նյութերի՝ նախքան Զվարթնոցը այստեղ եղել են հնագույն և IV-V դդ. կառույցներ։ Տեղանքի ցածրիկ, շրջանաձև բլրակը պարագծով շրջապատված է յոթաստիճան բազմանիստ հենապատով (բացի հարավարևմտյան մասից, ուր պալատն է)՝ կազմելով սալահատակ պատվանդան, որի կենտրոնում կառուցվել է տաճարը։ 1905-ին Թ. Թորամանյանը
ստեղծեց Զվարթնոցի գիտական վերակազմությունը։ Ըստ պահպանված
հատակաձևի և այդ վերակազմության՝ կառույցի ծավալատարածական հորինվածքի կորիզը քառակոնքն է, որը ցածում շրջապատված է երկհարկ պարարկյալ սրահով (տրամագիծը՝ 35,75 մ), իսկ վերևում՝ կիպ պարփակված գլանային պատով։
Կիսագմբեթ, հիմնական առանցքներով խաչաձև տեղադրված 4 կոնքերը
միմյանց են կապվում բարդ կտրվածքի, զանգվածեղ, վերևում կամարակապ մայր մույթերով՝ գմբեթակիր քառակուսին, որից անցումը թմբուկի բոլորակին իրականացված է առագաստների միջոցով։ Կոնքերը, բացի արևելյանից, որը հոծ է և ամփոփում է բեմը, իրենց ստորին մասում սյունակազմ են (6-ական սյուն, տրամագիծը՝ 0,6 մ)։ Սյուներն ավարտվում են կողովաձև, խոյազարդ խոյակներով և միմյանց կապվում կամարներով։
Ըստ «Հայկական սովետական հանրագիտարանի»

շարունակել կարդալ
Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы