Համաշխարհային պատմություն․ Քաղաքակրթություն

Քաղաքակրթություն, հասարակական զարգացման, նաև նյութական ու հոգևոր մշակույթի մակարդակ, աստիճան։ Քաղաքակրթություն հասկացությունը երևան է եկել 18-րդ դարում և սերտորեն կապված է մշակույթ հասկացության հետ։ Ֆրանսիացի փիլիսոփաները քաղաքակիրթ էին համարում բանականության և արդարության սկզբունքների վրա հիմնված հասարակությունը։
Սոցիալական գիտնականները մի շարք հատկանիշներ են սահմանել, որոնցով քաղաքակրթությունը տարբերվում է այլ բաներից Քաղաքակրթություններն առանձնացել են իրենց կենցաղով, կենսամիջոցների տեսակներով, տնտեսական համակարգերով, գրագիտությամբ և այլ մշակութային հատկանիշներով։ Էնդրյու Նիկիֆորուկը պնդում է, որ քաղաքակրթությունները ապավինել են մարդկանց մկանների աշխատանքին, ստրուկների էներգիային, որի շնորհիվ ցանվել են մշակաբույսեր, կառուցվել քաղաքներ։

Շարունակել կարդալ
Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы