Պտերներ


Պտերները ծագել են պալեոզոյան դարաշրջանում, հնագույն բրածո ներկայացուցիչներ հայտնի են դևոնից։ Կարբոնում լայն տարածում են ստանում ծառանման պտերներ, որոնք մյուս խոնավասեր սպորավոր բույսերի հետ միասին առաջացրել են ներկայումս օգտագործվող քարածուխը։
Պտերներ, բարձրակարգ սպորավոր բույսերի բաժին, միջանկյալ ցեղ է գրավում ռինիոֆիտների (լատ.՝ Rhyniophyta) և մերկասերմերի (լատ.՝ Gymnospermae) միջև։

Ռինիոֆիտներից պտերները տարբերվում են գլխավորապես արմատների ու տերևների առկայությամբ, իսկ մերկասերմերից՝ սերմերի բացակայությամբ։ Առաջացել են ռինիոֆիտներից։
Պտերներին, ինչպես նաև մյուս բարձրակարգ բույսերին, բնորոշ է անսեռ (սպորոֆիտ) և սեռական (գամետոֆիտ) սերունդների հաջորդականությունը։ Պտերների սպորոֆիտները խոտաձև կամ ծառանման բույսեր են, աչքի են ընկնում մորֆոլոգիական և էկոլոգիական մեծ բազմազանությամբ։ Տերևները բազմաձև են՝ բազմակի կտրտվածքա-եզրավորներից մինչև ամբողջաեզրավոր, 3-6 սմ և նույնիսկ 30 սմ երկարությամբ։

Ցողունները լինում են ստորգետնյա (կոճղարմատավոր) և վերգետնյա, ուղղաձիգ ու փաթաթվող, պարզ ու ճյուղավոր, մի քանի սմ-ից մինչև 20-25 սմ երկարությամբ։ Պարզունակ պտերներին բնորոշ են համեմատաբար խոշոր, բազմաշերտ պատերով և մեծ քանակությամբ սպորներ արտադրող սպորանգիումները։
Ժամանակակից պտերների մեծ մասի սպորանգիումները մանր են, միաշերտ պատերով և առաջացնում են ոչ մեծ քանակությամբ սպորների մեծ մասը հավասարասպոր են, միայն առանձին կարգաբանական խմբեր ունեն աարասպոր ձևեր։ Հավասարասպոր պտերների գամետոֆիտը սովորաբար նուրբ կանաչ, կարճակյաց, սրտաձև թիթեղիկ է։ Տարասպոր ձևերի միկրոսպորներն առաջացնում են շատ փոքր արական, իսկ մեգասպորները՝ քիչ ավելի մեծ իգական գամետոֆիտներ։

Պտերների վեգետատիվ բազմացումը կատարվում է կոճղարմատներով, ինչպես նաև տերևների վրա առաջացող բողբոջներով։ Ասպլենի ումների ենթաընտանիքի տերևները ունեն.

  • պատի ասպլենիում,
  • մազանման ասպլենիում,
  • հյուսիսային ասպլենիում,
  • դեղատնային ցետերախ,
  • արմատասեր կամ պոսորուս։

Մամուռներ

Ակվարիումային մամուռ

Մամուռների խառնուրդ

Մամուռներ մամռանմաններ, ցամաքային, հազվադեպ քաղցրահամ ջրերի ինքնասուն բույսեր։ Բաժանվում են 3 դասի՝

  • Անթոցերոտայիններ (Anthocerotopsida),
  • Լյարդամամուռներ (Hepaticopsida)
  • Տերևացողունայիններ կամ իսկական մամուռներ (Bryopsida

Հայտնի է մոտ 27000, ՀՀ-ում՝ 430 տեսակ (մոտ 100-ը Կովկասում հանդիպում են հազվադեպ)։ Մոտ 110-120 ընտանիք, կազմում են մոտ 20 000 տեսակ։

Ամենատարածված տեսակներն են՝ տորտուլա գյուղականը (Tortula ruralis), գրիմիա օվալաձևը (Grimmia ovalis), թելամամուռ արծաթափայլը (Bryumargenteum), թելամամուռ ճմաձևը (Bryum caespiticium), հոմալոտեցիում Ֆիլիպեն (Homalothecium philippeanum), մարշանցիա բազմաձևը (Marchantiapolymorpha) և այլն։ Հանդիպում են բոլոր լեռն, գոտիներում և բուս, համակեցություններում։

Աճում են հողի, ժայռերի, քարերի, ծառերի, տարբեր շինությունների վրա, քաղցրահամ գետերում (մինչև 40 մ խորություններում)։

Կենսաբանական նկարագիր

Խոտանման (բարձրությունը կամ երկարություն՝ 1 մն-ից մինչև 60 սմ), հաճախ՝ անցողուն, համեմատաբար պարզ կազմությամբ, բազմաբջիջ, միամյա կամ բազմամյա բույսեր են, որոնց մոտ ասիմիլացիոն, փոխադրող և մեխանիկական հյուսվածքները մասնակի առանձնացված են։

Բորբոսասնկեր

Բորբոսասնկեր, պատկանում են սնկերի տարբեր դասերի։ ՀՀ-ում տարածված են գեոտրիխում (Geotrichum), ասպերգիլ (Aspergillus), վրձնասունկ կամ պենիցիլիում (Penicillium), ֆուզարիում (Fusarium), բոտրիտիս (Botrytis), կլադոսպորիում (Cladosporium), մուկոր (Mucor) և այլ ցեղերի բազմաթիվ տեսակներ։

Բնակվում են հիմնականում հողում, քայքայում օրգանական մնացորդները, մասնակցում դրանց հանքայնացմանը։ Առաջացնում են տարբեր գույների և խտության բորբոս, որը կազմված է սպորատվության օրգաններից և թելանման կամ խմորասնկանման սնկամարմնից։ Հիմնականում սապրոտրոֆներ են։ Բարձր ֆերմենտային ակտիվության շնորհիվ զարգանում են տարբեր բնական և արհեստ, հիմնանյութերի վրա։ Հանդիպում են նաև ֆակուլտատիվ մակաբույծներ։ Վնասում են սննդամթերքը, արդյունաբերական հումքը, արտադրանքը, արվեստի գործերը և այլն։ Որոշ տեսակներ թունավոր են. արտադրում են մարդու, կենդանիների, բույսերի համար վնասակար սնկային թույներ։ Օգտագործվում են ֆերմենտներ, օրգանական թթուներ, հակաբիոտիկներ ստանալու համար։

Պատրաստում ենք պանիր և կաթնաշոռ մաս 2

Տեսանյութ մաս 2

Պանիրըկաթից ստացվող կաթնամթերք է, որը արտադրվում է համային տեսականիներով, հյուսվածքներով և ձևերով` կաթնային սպիտակուցային պրազեինների կոագուլյացիայի միջոցով։ Այն պարունակում է սպիտակուցներ և ճարպեր, սովորաբար պատրաստվում է կովերի, գոմեշների, այծերի կամ ոչխարների կաթից։ Արտադրության ընթացքում կաթը սովորաբար թթվեցնում են, և հավելում ֆերմենտային շիճուկով, վերջինս էլ առաջացնում է կոագուլյացիա։ Պինդ նյութերը բաժանվում և սեղմվում են ընդունելով վերջնական տեսք Որոշ պանիրներ ունեն բորբոսային շեր կեղևի, արտաքին շերտի կամ ամբողջ հատվածներում։ Պանիրների մեծ մասը հալվում են ճաշ պատրաստելու ջերմաստիճանում։ Ավելի քան հազար տեսակի պանիր գոյություն ունի և ներկայումս էլ արտադրվում է տարբեր երկրներում։

Պատրաստում ենք կաթնաշոռ և պանիր մաս 1

Տեսանյութ մաս 1



Կաթնաշոռ, կաթի թթվեցումից ստացվող կաթնամթերք։ Հիմնականում պատրաստվում է յուղազուրկ կաթից, կաթի և թանի խառնուրդից։ Ճարպազրկված կաթնաշոռի մեջ 17% սպիտակուց կա, իսկ դա նույնիսկ շատ է, քան կա մսի որոշ տեսակներում։ Վերը նշված լիպոտրոպային նյութերը իջեցնում են հակասկլերոտիկ էֆեկտ։ Դրանց հանքային նյութերը մասնակցում են ոսկրի կազմավորմանը։ Ներվային համակարգի սնուցմանը և արյան հեմոգլոբինի գոյացմանը։

Մերում ենք մածուն

Տեսանյութ՝

Մածուն, կաթնամթերք, որի պատմությունը ձգվում է հազարամյակներ։ Օժտված է բարձր բիոքիմիական ակտիվությամբ և պարունակում է կենդանի կաթնաթթվային մանրէներ, որոնք չեզոքացնում են օրգանիզմում առկա բացասական բակտերիաների ազդեցությունը։ Հարուստ է նաև վիտամիններով և օրգանիզմի համար օգտակար բազմաթիվ տարրերով։

Սեպտեմբեր ամսվա ամփոփում

Ինչ է իրենից ներկայացնում մեղվաբուծությունը
Մեղվաբուծություն, մեղվապահություն, գյուղատնտեսության ճյուղ, զբաղվում է մեղրատու մեղուների բուծմամբ՝ մեղր, մեղրամոմ, ակնամոմ, մեղվակաթ, ծաղկափոշի, մեղվաթույն և այլնն ստանալու, ինչպես նաև գյուղատնտեսական բույսերի խաչաձև փոշոտումն ապահովելու համար։

Գրել մեղրի օօգտակար հակությունների մասին
Արդեն 2500 տարի մարդկությունը մեղր է օգտագործում, որը հայտնի է իր բուժիչ հատկություններով: Մեղրը կարելի է ավելացնել տաք ջրին, լիմոնի հյութին, ավելացնել փոքր-ինչ դարչին և ստանալ հիանալի դեղամիջոցներ:
 Շատ խմիչքների և սննդամթերքի մեջ շաքարը կարելի է փոխարինել մեղրով։
Մեղրը պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ և հանքանյութեր, իսկ նրանց քանակությունը և տեսակը կախված է նրանից, թե ինչ ծաղիկներ են օգտագործվում մեղր պատրաստելու համար: Ընդհանուր առմամբ, մեղրը պարունակում է վիտամին C, կալցիում և երկաթ: Մինչդեռ շաքարը չի պարունակում վիտամիններ և հանքանյութեր:

Ինչպես են մեղուները մեղր պատրաստում
Ամենաօգտակար արտադրանքը, որ մեզ տալիս է բնությունը, մեղրն է ՝ մեղուների կողմից արտադրվող քաղցր օշարակային հեղուկ: Այն հարուստ է մարդու առողջության համար կարեւոր վիտամիններով, հանքանյութերով, ամինաթթուներով: Մեղրը ամրացնում է իմունային համակարգը, ինչպես նաև օգնում է հաղթահարել տարբեր հիվանդություններ: Այն բաղկացած է ծաղկափոշուց, նեկտարից եւ մեղվի թքագեղձից: 

Գրել օգտակար բակտերիաների մասին
Բակտերիաները Երկիր մոլորակի ամենաշատ բնակիչներն են: Նրանք այն կարգավորել են հին ժամանակներում և շարունակում են գոյություն ունենալ մինչ օրս: Դրանից հետո որոշ տեսակներ նույնիսկ քիչ են փոխվել: Օգտակար և վնասակար մանրէները բառացիորեն շրջապատում են մեզ ամենուր (և նույնիսկ թափանցում այլ օրգանիզմների մեջ): Բավականին պարզունակ միաբջիջ կառուցվածքով դրանք, հավանաբար, կենդանի բնության ամենաարդյունավետ ձևերից մեկն են և առանձնանում են հատուկ թագավորությունում:

Գրել վնասակար բակտերիաների մասին
Սակայն, մարդու օրգանիզմում առկա բակտերիաների միայն 1 տոկոսն է հիվանդություններ առաջացնում, մյուսները նպաստում են կարևոր ֆունկցիաների կատարմանը: Օրինակ, կաթնամթերքի որոշ տեսակների պատրաստման համար օգտագործվող Lactobacillus acidophilus բակտերիաները նպաստում են մարսողությանն ու օգնում են պայքարել վնասակար մանրէների դեմ:

Բակտերիաները ինչ դեր ունեն գինեգործությանմեջ և կաթնամթերքի արտադրության մեջ։

Մերում ենք մածուն
Պատրաստում ենք պանիր և կաթնաշոռ մաս 1
Պատրաստում ենք կառնաշոռ և պանիր մաս 2
Պանիրը պատրաստ է

Մեղվաբուծություն

Մեղվաբուծությունը հայտնի էր դեռևս նախնադարում։ Զարգացել է մի քանի փուլով․ վայրի մեղվաբուծություն (մեղրը և մոմը մարդիկ հայթայթում էին վայրի մեղուների բներից), փչակափեթակային մեղվաբուծություն ( պահմեղուներինում էին փչակներում, չքանդվող փեթակներում), կոճղափեթակային մեղվաբուծություն (մեղուներին պահում էին կոճղերում), շրջանակավոր մեղվաբուծություն (մեղուներին բուծում են հանվող շրջանակներով հավաքվող փեթակներում)։ Ռուս մեղվաբույծ Պ․ Ի․ Պրոկոպովիչի շրջանակավոր հավաքովի փեթակի (1814) և չեխ Ֆ.Գրուշկայի մեղրաքամ մեքենայի (1865) գյուտերից հետո շրջանակավոր փեթակային մեղվաբուծությունը շատ երկրներում դարձավ գյուղատնտեսության բարձրապրանքային ճյուղերից մեկը։

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы