Կենսաբանություն․ Հետաքրքիր փաստեր

Հորանջելը կենտրոնացնում է ուղեղը.
Չնայած նրան, որ մենք հիմնականում հորանջելը կապում ենք քնկոտության և ձանձրանալու հետ, իրականում դա մեզ արթնացնելու և ուղեղը խթանելու միջոց է։ Հորանջելու ժամանակ տեղի է ունենում ըմպանի և կոկորդի լայնացում, ինչը թույլ է տալիս ավելի շատ օդ շնչելու, համապատասխանաբար, ավելի շատ թթվածին է մտնում թոքերից արյուն՝ բերելով մեր օրգանիզմը մարտական վիճակի։

Ուղեղն ունի հումորի կենտրոն

Շատ դժվար է սահմանել, թե ինչ է հումորը, բայց հենց բախվում ենք դրա հետ, մենք հստակ հասկանում ենք, որ հենց դա է։ Տեսություններից մեկը ենթադրում է, որ հումորի ազդեցությունը դրա անակնկալ լինելու մեջ է, զարմացումը նրանից, թե ինչպես է իրադարձության ավարտը տարբերվում նրանից, ինչ ձեզ հուշում էին ստանդարտ տրամաբանությունն ու փորձը, բավականին սովորական մի բանի արտասովոր մեկնաբանությունը։
Որպեսզի դա այնուամենայնիվ ընկալվի որպես կատակ, ոչ թե տրամաբանական գլուխկոտրուկ, արդյունքը պետք է լինի կապակցող մի պատմություն՝ անսպասելի, բայց սովորական առումով ոչ շատ խելամիտ արդյունքով կամ գործընթացով։ Ուղեղի ճակատային մասի վնասվածքով որոշ հիվանդներ ընդհանրապես չեն ընկալում կատակները։ Որպես կանոն, դա նրանից է, որ նրանք խնդիր են ունենում մեկնաբանողական գործընթացի փուլում. օրինակ՝ ստանալով վերջաբանի ընտրությամբ կատակ՝ նրանք չեն կարողանում որոշել, թե դրանցից որն է ծիծաղելի։

Կենսաբանություն․ Նյարդային համակարգ

Մարդու նյարդային համակարգը

Նյարդային համակարգը կարգավորում է բոլոր օրգանների և օրգան-համակարգերի փոխկապակցված գործունեությունը․ որոշում է մկանների կծկումների հաջորդականությունը, շնչառության և սրտի գործառույթների ուժգնությունը, վերահսկում և շտկում օրգանիզմի գործունեությունը։ Այն վերահսկում է ներզատական համակարգի միջոցով իրականացվող հումորալ կարգավորումը և միաժամանակ կապ է հաստատում օրգանիզմի և միջավայրի միջև՝ նպաստելով օրգանիզմի հարմարվողականությանը միջավայրի փոփոխվող պայմաններում։ Եվ վերջապես, նյարդային համակարգի միջոցով մարդը զգում, ճանաչում է միջավայրի առարկաները, ընկալում միջավայրից եկող գրգիռները, պահպանում ստացված տեղեկատվությունը և օգտագործում իր պահանջմունքների համար։ Նյարդային համակարգով են պայմանավորված գիտակցությունը, մտածողությունը, խոսքը, վարքագիծը։ Այսպիսով՝ նյարդային համակարգի հիմնական գործառույթն օրգանիզմի կողմից ներքին և արտաքին միջավայրից հաղորդվող տեղեկատվության վերլուծությունն է և համապատասխան գործողությունների իրականացումը։

Նյարդային բջջի կառուցվածքը

Նեյրոնների կառուցվածք, հատկություններ և տեսակներ
Նյարդային համակարգի կառուցվածքային և գործառական միավորը նյարդային բջիջն է՝ նեյրոնը։ Նեյրոնը ունի մարմին և ելուստներ։ Վերջիններից են կարճ ելուստները, որոնք կոչվում են դենդրիտներ, իսկ երկար նյարդաթելը՝ աքսոն, որն ավարտվում է նախասինապսային ելուստով։ Նշված տարրերից յուրաքանչյուրը կատարում է որոշակի ֆունկցիա։ Նեյրոնի մարմինը սնուցող դեր է կատարում։ Նրանում կան բազմաթիվ օրգանոիդներ, ուր սինթեզվում են կենսաբանական կարևոր միացություններ և փոխադրվում աքսոն ու դենդրիտներ։ Դենդրիտներն ընդունում են տեղեկատվությունը, իսկ աքսոնը նյարդային ազդակը մարմնից հաղորդում է այլ նեյրոններին կամ օրգաններին։

Աքսոնների մի մասը պատված է էլեկտրամեկուսիչ սպիտակ ճարպանման նյութի թաղանթով՝ միելինով, իսկ մյուս մասը դրանից զուրկ է։ Աքսոնի երկարությունը կարող է լինել մինչև 100 սմ և ավելի։ Մարդու նյարդաթելերի ընդհանուր գումարային երկարությունը 1 միլիարդ մետր է, որը հավասար է Երկրից մինչև Լուսին, ապա նորից հետ՝ Երկիր ընկած տարածությանը։ Նյարդաթելերի խրձերն առաջացնում են նյարդեր, որոնք պատված են ընդհանուր թաղանթով։ Ըստ գործառական բնույթի նյարդերը լինում են զգացող, շարժիչ և խառը։ Զգացող նյարդերը նյարդային ազդակները հաղորդում են կենտրոնական նյարդային համակարգ։ Շարժիչ նյարդերը կենտրոնական նյարդային համակարգից պատասխան ազդակները հաղորդում են ծայրամասային օրգաններին։ Խառը նյարդերը պարունակում են զգացող և շարժիչ նյարդաթելեր։

Նեյրոնների ձևերը բազմազան են։ Տարբերում են բրգաձև, աստղաձև, զամբյուղաձև, կլորավուն, ձվաձև և այլն։ Ըստ ելուստների քանակի նեյրոնները հիմնականում լինում են միաբևեռ, երկբևեռ և բազմաբևեռ։ Միաբևեռ նեյրոնների մարմնից դուրս է գալիս մեկ ելուստ։ Երկբևեռ նեյրոններն ունեն երկու ելուստ, իսկ բազմաբևեռները՝ բազմաթիվ դենդրիտներ և մեկ աքսոն։ Ողնաշարավոր կենդանիների ու մարդու նյարդային համակարգում հիմնականում գերակշռում են երկբևեռ և բազմաբևեռ նեյրոններ։

Գործառական բնույթով տարբերում են զգայական, միջադիր (ներդիր) և շարժողական նեյրոններ։ Զգայական նեյրոնները զգայարաններից ազդակներ են հաղորդում կենտրոնական նյարդային համակարգ։ Նրանց մարմինները տեղավորված են գլխուղեղից և ողնուղեղից դուրս գտնվող նյարդային հանգույցներում։ Նյարդային հանգույցները նեյրոնների մարմինների կուտակներ են։ Շարժողական նեյրոնները գլխուղեղից և ողնուղեղից պատասխան ազդակները հաղորդում են կմախքային մկաններին և ներքին օրգաններին։ Միջադիր նեյրոնները տեղավորված են կենտրոնական նյարդային համակարգում և կապ հաստատում զգայական ու շարժողական նեյրոնների միջև։

Նեյրոնը մասնագիտացված բջիջ է, որն ընդունում, մշակում, ծածկագրում, պահպանում և հաղորդում է տեղեկատվությունը, կապ է հաստատում ուրիշ նեյրոնների և տարբեր օրգանների բջիջների միջև։ Նեյրոնին բնորոշ է նյարդային ազդակների առաջացումն ու հաղորդումը։ Նյարդային ազդակը էլեկտրական ալիք է, որն առաջանում է նեյրոնի մարմնում և հաղորդվում աքսոնով։

Նյարդային համակարգի բաժիններ
Նյարդային համակարգը կազմված է կենտրոնական և ծայրամասային բաժիններից։ Կենտրոնական նյարդային համակարգը կազմված է գլխուղեղից և ողնուղեղից, որտեղ տարբերում են գորշ ու սպիտակ նյութ։ Գորշ նյութը կազմված է նեյրոնների մարմինների և դենդրիտների կուտակումներից, իսկ սպիտակ նյութը նրանց երկար ելուստներից։ Սպիտակ նյութի մեջ կան գորշ նյութի կուտակներ, որոնք կոչվում են կորիզներ, իսկ կենտրոնական նյարդային համակարգից դուրս գտնվող գորշ նյութի կուտակները՝ հանգույցներ։

Ծայրամասային նյարդային համակարգը կազմված է կենտրոնական նյարդային համակարգի համապատասխան կորիզներից և նրանցից դուրս եկող նյարդաթելերից ու ծայրամասային հանգույցներից։ Այն իր հերթին բաժանվում է մարմնական և վեգետատիվ (ինքնավար) համակարգերի։ Մարմնական նյարդային համակարգը նյարդավորում է կմախքային մկանները և իրականացնում է շարժողական ռեակցիաները, այդ թվում կամային շարժումները։ Վեգետատիվ նյարդային համակարգը նյարդավորում է ներքին օրգանները, մաշկն ու արյունատար անոթները։ Այն բաժանվում է սիմպաթիկ, պարասիմպաթիկ ու մետասիմպաթիկ բաժինների։

Նյարդային համակարգի հիգիենա
Նյարդային համակարգի հիգիենայի իրագործումն անհրաժեշտ է նյարդային համակարգի գործունեության բնականոն պայմանների համար։ Կենտրոնական նյարդային համակարգի հոգնածությունն առաջացնում է դիմացկունության նվազում արտաքին միջավայրի փոփոխությունների նկատմամբ։ Հոգնածությունը թուլացնում է նաև մարդու հիշողությունը։ Դրա կանխարգելման համար անհրաժեշտ է ճիշտ կազմակերպել աշխատանքի և հանգստի հերթափոխությունը։

Անհրաժեշտ է նաև հետևել սննդի բաղադրամասերին, որովհետև նրանցում հատկապես օրգանական նյութերի պակասը բացասաբար է ազդում հյուսվածքների և առաջին հերթին նյարդային համակարգի վրա։ Երեխաների մեծ մասը վատ է յուրացնում որոշ վիտամիններ, որը հանգեցնում է ֆիզիկական և հոգեկան զարգացման դանդաղեցմանը։

Անհրաժեշտ է նաև խուսաբել վարակիչ հիվանդություններից, որոնք երբեմն առաջացնում են ուղեղի անոթների բորբորքային երևույթներ ։ Վտանգավոր են նաև վիրուսային հիվանդությունները՝ գրիպը, պոլիոմելիտը։ Գրիպի վիրուսը կարող է վնասել ուղեղի հաղորդչական ուղիները, իսկ պոլիոմիելիտի հարուցիչները հաճախ վնասում են ողնուղեղի շարժողական նեյրոնները։

Նյարդային համակարգի բնականոն գործունեության համար պետք է խուսափել ալկոհոլի, ծխախոտի, թմրանյութերի, կենդանիների և սնկերի թույների, որոշ ծանր մետաղների հնարավոր ազդեցությունից։ Ալկոհոլի ներգործությամբ նյարդային բջիջները հյուծվում են, իսկ նրա տևական օգտագործման դեպքում նեյրոնների մեծ մասը ոչնչանում է, որի հետևանքով դանդաղում է տեղեկատվության փոխանցումը, խանգարվում միջավայրի ազդակների նկատմամբ մարդու պատասխան ռեակցիաները։ Նյրադային համակարգի վրա վնասակար ազդեցություն են թողնում թմրանյութերը, որոնց ազդեցության տակ մարդիկ հաճախ դառնում են ինքնամփոփ, փոխվում է նաև նրանց վարքագիծը։ Ծանր մետաղները (կապարը, սնդիկը և այլն) խիստ վնասակար են ազդում ծայրամասային և կենտրոնական նյարդային համակարգի վրա։ Նման ազդեցություն են թողնում նաև կենդանիների թույները (օձ,սարդ)։ Անհրաժեշտ է զգուշանալ հնարավոր թունավորումներից։

Վտանգավոր է նաև գլխուղեղի յուրաքանչյուր վնասվածք։ Մեծ կիսագնդերի կեղևի (ՄԿԿ) վնասման դեպքում փոխվում է մարդու վարքագիծը։ ՄԿԿ-ի առանձին բաժինների, օրինակ՝ ծոծրակային բլթի վնասման ժամանակ մարդը կորցնում է լուսային գրգռիչի նկատմամբ պատասխան ռեակցիան, չի ճանաչում առարկաները։ Կեղևի կենտրոնական մասի վնասումն ուղեկցվում է շարժումների խանգարմամբ։ Ուղեղիկի վնասման դեպքում խանգարվում է շարժումների համագործակցությունը։ Նյարդային համակարգի գործառույթի խանգարումներ են առաջանում նաև վախից, ուժեղ ցավից, ուղեղի ցնցումներից, արյունահոսությունից, որոնք կարող են առաջացնել գիտակցության կարճատև կամ տևական կորուստ։ Գիտակցության կորստին նախորդում է գլխապտույտ, աչքերի մթագնում,ականջներում աղմուկի զգացում։ Այդ բոլորի հետ զուգընթաց մարդը գունատվում է, քրտնում, իջնում է վերջույթների ջերմաստիճանը, թուլանում է անոթազարկը, շնչառությունը դառնում է մակերեսային։ Այսպիսի դեպքերում տուժածին պետք է պառկեցնել այնպես, որպեսզի գլուխը ցածր լինի իրանից։ Եթե սկսվում են փսխումներ, ապա հիվանդին պետք է պառկեցնել կողքի կամ որովայնի վրա, այնուհետև արձակել հագուստի կապերը, դեմքը ցողել սառը ջրով և անուշադրի սպիրտով կամ քացախով թրջված բամբակը մոտեցնել քթին՝ շնչելու։ Միաժամանակ անհրաժեշտ է շտապօգնություն կանչել։

Երկարատև բացասական հույզերը, մտավոր գերլարված աշխատանքը առաջացնում են նյարդահոգեկան լարվածություն։ Դրա հետևանքով զարգանում են հոգեկան խանգարումներ, խոցային հիվանդություններ, շաքարախտ, արյան ճնշման կայուն բարձրացում (հիպերտոնիկ հիվանդություն և այլն)։ Ֆիզիկական և մտավոր հոգնածությանը նպաստում են նաև միանման, միակերպ շարժումները, գործողությունները։

Իսկ ինչպե՞ս պահպանել նյարդային համակարգի բնականոն գործունեությունը։

Բացի վերոհիշյալ երևույթների կանխարգելման միջոցառումներից, անհրաժեշտ է նաև խուսաբել բացասական հույզերից, զբաղվել ֆիզիկական վարժություններով, ճիշտ զուգակցել ֆիզիկական և մտավոր աշխատանքը։ Դրա չափազանց կարևոր է մեկ տեսակի գործողությունը փոխարինել մյուսով։ Այդ դեպքում նյարդային բջիջների տարբեր խմբեր հերթափոխությամբ են կրում տեղեկատվության ծանրաբեռնվածությունը։ Գերհոգնածությունից պաշտպանվելու կարևոր միջոցը քունն է։


Սեպտեմբեր ամսվա կենսաբանության ամփոփում

1․ Ներկայացնել բջջի կառուցվածքը և ինչ ֆունկցիա է կատարում այն։

Բջիջը կազմված է ցիտոպլազմայից, որը պարփակված է բջջաթաղանթի մեջ։ Ցիտոպլազման պարունակում է կենսամոլեկուլներ, որոնցից են, օրինակ, սպիտակուցները և նուկլեինաթթուները։
 Բույսերի և կենդանիների բջիջների մեծ մասը տեսանելի են միայն մանրադիտակի տակ և ունեն 1-100 միկրոմետր չափեր։
2․ Թվարկեք հյուսվածքների տեսակները և առանձնացնել երկու հյուսվածք և ներկայացնել։


Հյուսվածքների տեսակներն են՝
Էպիթելային հյուսվածք
Շարակցական հյուսվածք
Մկանային հյուսվածք
Նյարդային հյուսվածք

Մկանային հյուսվածք
Մկանային հյուսվածքը կազմված է մկանաթելերից (մկանային բջիջ) և միջբջջային նյութից։ Մկանային բջիջների ցիտոպլազմայում կան մանրադիտակային թելիկներ, որոնք կծկվում են և ապահովում մկանի կծկողական գործառույթը։ Մկանային հյուսվածքը լինում է միջաձիգ զոլավոր և հարթ։ Հարթ մկանային հյուսվածքը գտնվում է ներքին օրգաններում, արյան և ավշային անոթների պատերում և մաշկում։ Այն կազմված է մանր՝ 0,1 մմ երկարությամբ իլիկաձև միակորիզ բջիջներից, որոնց բջջապլազմայում կան կծկվող թելեր և կծկվում են ոչ կամային։ Նրանց կծկողական ուժը և արագությունը փոքր է, քան կմախքային մկաններինը։ Միջաձիգ զոլավոր մկանային հյուսվածքը կազմված է կամային կծկվող 10-12 սմ երկարությամբ բազմակորիզ մկանաբջիջներից, որոնց լայնական դասավորված մուգ ու բաց շերտերը հաջորդում են միմյանց։ Միջաձիգ զոլավոր են կմախքի, դեմքի, լեզվի, կոկորդի, կերակրափողի վերին մասի և ստոծանու մկանները։ Նրանց կծկումները կամային են։ Սրտամկանն ունի հատուկ կառուցվածք.նրա միջաձիգ զոլավոր մկանաթելերը տեղ-տեղ իրան են միանում կամրջակներով և կծկվում են հարթ մկանաթելերի նման՝ ոչ կամային։

Նյարդային հյուսվածք

Նյարդային հյուսվածքը կազմված է նյարդային բջիջներից՝ նեյրոններից, ուղեկից բջիջներից և միջբջջային նյութից։ Նեյրոններն ունեն մարմին և ելուստներ։ Մարմինը կազմված է ցիտոպլազմայից և կորիզից։ Ելուստները լինում են կարճ և ճյուղավորված։ Դրանք կոչվում են դենդրիտներ, որոնք ընկալում են նյարդային գրգիռը և փոխանցում նեյրոնի մարմնին։ Նեյրոններն ունեն նաև երկար (մինչև 1 մ երկարությամբ) ելուստներ, որոնք պատված են միելինային թաղանթով։ Երկար ելուստները կոչվում են աքսոններ, որոնց միջոցով գրգիռը հաղորդում է մեկ նյարդային բջջից մյուսին կամ աշխատող օրգանին։ Նյարդային հյուսվածքում, բացի նեյրոնից, կան նաև ուղեկից բջիջներ, որոնք նեյրոնից փոքր են 3-4 անգամ, կազում են կենտրոնական նյարդային համակարգի 40 %-ը։ Տարիքի մեծացման զուգընթաց ուղեկից բջիջների թիվը ավելանում է, իսկ նեյրոնները ընդհակառակը պակասում են։ Դա պայմանավորված է այն բանով, որ կյանքի ընթացքում նեյրոնների մի մասը մահանում է, իսկ նոր նեյրոններ չեն առաջանում (նյարդային բջիջները չեն բաժանվում)։ Ուղեկից բջիջները կատարում են հենարանային, պաշտպանական և սնուցողական գործառույթներ։

Նյարդային համակարգում ազդակը մի բջջից մյուսին փոխանցվում է հատուկ միջբջջային հպումներով՝ սինապսներով։ Նյարդային հյուսվածքը մտնում է գլխուղեղի,ողնուղեղի, նյարդային հանգույցների կազմության մեջ։

3․ Ինչ է իրենից ներկայացնում օրգանիզմը և ներկայացնել նրանց փոխկապակցված աշխատանը։

Օրգանիզմ, կենդանի մարմին, որն ունի հատկությունների ամբողջություն ինչով էլ այն տարբերվում է ոչ կենդանի նյութից։ Օրգանիզմները հանդիսանում են կենսաբանության ուսումնասիրման գլխավոր առարկան։ Դիտարկման հարմարության համար բաշխվում են ըստ տարբեր խմբերի և չափանիշների, ինչն էլ հենց հանիդիսանում է դրանց դասակարգման կենսաբանական համակարգը։ Դրանց ամենաընդհանուր բաժանումն է կորիզավորների և անկորիզների։ Ըստ օրգանիզմը կազմող բջիջների թվի այն բաժանում են միաբջիջ և բազմաբջիջ արտահամակարգային կատեգորիաների։ Դրանց միջև առանձնահատուկ տեղ են գրավում միաբջիջների գաղութները։

Ամբողջական բազմաբջիջ օրգանիզմի ձևավորումը գործընթաց է բաղկացած կառուցվածքի և գործաձույթների տարբերակումից (բջիջներ, հյուսվածքներ օրգաններ) և օնտոգենեզում, ինչպես նաև ֆիլոգենեզում դրանց ներգրավումից։ Բազում օրգանիզմներ կազմակերպված են համակեցությունների մեջ (օրինակ մարդկանց մոտ ընտանիք, աշխատանքային կոլեկտիվ և այլն)։

օրգանների համակարգեր:
Կենդանի օրգանիզմում յուրաքանչյուր օրգան և օրգանների համակարգ կատարում է որոշակի գործառույթ: Դրանց փոխկապակցված աշխատանքն ապահովում է օրգանիզմի՝ որպես միասնական համակարգի կենսագործունեություն:

Օրգաններից որևէ մեկի աշխատանքի խանգարումն անմիջապես ազդում է մյուս օրգանների և ամբողջ օրգանիզմի աշխատանքի վրա:
Կենդանիների մարսողական համակարգն ապահովում է օրգանիզմը սննդարար նյութերով: Մարսողության կամ սննդանյութերի ներծծման ցանկացած խանգարում անդրադառնում է բոլոր օրգանների աշխատանքի վրա: Չստանալով բավարար քանակությամբ սննդարար նյութեր՝ օրգանիզմի աճը դանդաղում է, խանգարվում է բջիջների վերականգնումը, նվազում է ակտիվությունը:
Բույսերի կյանքը սկսվում է սերմի ծլումից: Տերևներում սննդարար նյութեր չեն կարող առաջանալ առանց ջրի և նրա մեջ լուծված հանքային աղերի: Դրանք արմատներով ներծծվում են հողից և ցողունով հասնում տերևներին: Արմատի կամ ցողունի ցանկացած վնասվածք խանգարում է այդ գործընթացին, և տերևները ջուր և հանքային նյութեր չեն ստանում: Միևնույն ժամանակ առանց տերևներում սինթեզված սննդարար նյութերի անհնար է արմատների և ցողունների աճը: Այն չի կարող ծաղկել, ձևավորել պտուղներ և սերմեր:
Կենդանի օրգանիզմների աճն ու զարգացումը, շնչառությունը, սնուցումը, բազմացումը կախված են շրջակա միջավայրի պայմաններից: Բոլոր կենդանի օրգանիզմները արձագանքում են շրջակա միջավայրի փոփոխություններին, և դրանից է կախված նրանց կենսագործունեությունը:

4․ Ներկայացնել գեղձերի տեսակները և ինչ ֆունկցիա են կատարում։
Մակուղեղ (հիպոֆիզ)
Վահանագեղձ
Ենթաստամոքսային գեղձ
Մակերիկամներ
Սեռական գեղձեր

Մակուղեղ
Մակուղեղը գտնվում է գլխուղեղի ստորին մասում, միացած է ենթատեսաթմբին։ Այն ձվաձև, սիսեռի մեծության 0,5-0,7 գ զանգվածով մարմին է։ Բաղկացած է 3 բլթերից, որոնք արտադրում են տարբեր հորմոններ։ Մակուղեղի հորմոնները կարգավորում են մի շարք գեղձերի (մակերիկամ, վահանաձև և սեռական գեղձեր) աշխատանքը, հսկում է մեզի գոյացման գործընթացը, օրգանիզմի աճը ու ֆիզիկական զարգացման գործընթացները, սեռական հասունացումը, նյութափոխանակությունը, նյարդային ու մտավոր ունակությունները, կապակցում օրգանների ու նրանց համակարգերի գործունեությունը և մաշկի գունավորումը։ Մակուղեղի հորմոններից են աճի հորմոնը,որը կարգավորում է օրգանների ու հյուսվածքների աճը։ Մակուղեղում սինթեզվում են նաև որոշ ներզատական գեղձերի գործունեությունը կարգավորող հորմոններ։

Վահանագեղձ

Վահանագեղձը տեղադրված է վահանաճառի առջևի մասում, որի պատճառով էլ ստացել է համապատասխան անվանումը։ Այն բաղկացած է երկու բլթերից և նրանց միացնող նեղուցից։ Վահանագեղձի հորմոններից է թիրօքսինը, որի կազմի մեջ մտնում է յոդ։ Վահանագեղձի հորմոններն ապահովում է օրգանիզմի բնական նյութափոխանակությունը, աճը, զարգացումը, էներգափոխանակությունը, նյարդային և սիրտ-անոթային համակարգերի աշխատանքը։ Այս գեղձը ներզատում է նաև արյան մեջ կալցիումի քանակը կարգավորող հորմոն, որը դրա ավելցուկը կուտակում է ոսկրային հյուսվածքում։ Թիրոքսինի անբավարարությունը մանկական հասակում առաջ է բերում գաճաճություն (կրետինիզմ) հիվանդությունը, որի ժամանակ խախտվում է մարմնի համաչափությունը և առաջանում է թուլամտություն։ Հասուն շրջանու վահանագեղձի թերֆունկցիան առաջացնում է լորձայտուց կոչվող հիվանդությունը, որի ախտանիշներն են մարմնի այտուցվածությունը, դեմքի բութ արտահայտությունը, հիշոխության վատացումը։ Այն վայրերում որտեղ հողն ու ջուրն քիչ յոդ են պառունակում, հանդիպում է վահնագեղձի մեծացում և այդ հիվանդությունը կոչվում էտեղային խպիպ։ Գեղձի այդպիսի մեծացումը ունի հարմարողական նշանակություն և օրգանիզմի պահանջը բավարարելու համար ավելի շատ հորմոն է արտադրում։ Թիրոքսին հորմոնի գերաանդուրտադրությունը առաջացնում է նյութափոխանակության գերակտիվացում, նյարդային գրգռվածություն, հոգնածություն, սրտի աշխատանքի հաճախացում։ Այդ հիվանդությունը կոչվում է բազեդովյան։

Ենթաստամոքսային գեղձը
Ենթաստամոքսային գեղձը խառը գեղձ է։ Այն կատարում է արտազատական ու ներզատական ֆունկցիա։ Ներզատական ֆունկցիան իրականացնում են նրա կղզյակներում սինթեզվող հորմոնները։ Դրանցից գլխավորը սպիտակուցային կառուցվածք ունեցող ինսուլինն է։ Այն նպաստում է հյուսվածքների կողմից ածխաջրերի յուրացմանը,լյարդում արյան գլյուկոզից կենդանական շաքարի՝ գլիկոգենի սինթեզին ու պահեստավորմանը։ Նույն գեղձի մյուս հորմոն գլյուկագոնն ունի հակառակ ազդեցություն՝ արյան մեջ շատացնում է գլյուկոզը՝ ի հաշիվ լյարդի գլիկոգենի ճեղքման։ Այս երկու հորմոնների և մակերիկամի ադրենալին հորմոնի օգնությամբ արյան մեջ գլյուկոզի քանակը մշտապես մնում է հարաբերական կայուն վիճակում (0,08-0,12 %)։

Մակերիկամներ

Մակերիկամները զույգ ներզատական գեղձեր են, տեղավորված երիկամների վերին բևեռներում։ Մակերիկամները բաղկացած են կեղևային ու միջուկային շերտերից։ Կեղևային շերտը ներզատում է հանքային փոխանակությունը կարգավորող հորմոններ։ Հորմոնների մեկ այլ խումբ կարգավորում են օրգանական նյութերի և աղաջրային փոխանակությունը, խոչընդոտում են բորբոքային գործընթացների զարգացումը։ Մասնակցում է ածխաջրերի ու սպիտակուցների փոխանակությանը։ Դրանք ուժեղացնում են նաև պահուստային ճարպերի օգտագործումը։ Օրգանիզմի «վթարային» տագնապային իրավիճակներում մակերիկամները ենթատեսաթմբի և մակուղեղի հետ միասին «մոբիլիզացնում են» օրգանիզմի պաշարները վրահաս վտանգը կանխելու համար։ Կեղևը ներզատում է նաև իգական ու արական սեռական հորմոններ, որոնց ակտիվությունը բարձր է մանկական հասակում և որոնք նպաստում են սեռական օրգանների զարգացմանը։

Մակերիկամների միջուկային շերտը ներզատում է ադրենալին,որն արագացնում է սրտի աշխատանքը, սեղմում արյունատար անոթների մի մասը, բարձրացնում արյան ճնշումը, շատացնում արյան մեջ շաքարի քանակը, արգելակում ստամոքս-աղիքային ուղու գործունեությունը, լայնացնում բրոնխները, վեր բարձրացնում մաշկի մազերը։ Այս հորմոնը վերականգնում և ուժեղացնում է մկանային գործունեությունը։ Հուզական ռեակցիաների ժամանակ (ցավ, զայրույթ, վախ, ուրախություն) արյան մեջ շատանում է ադրենալինի քանակը։

Սեռական գեղձերը խառը գեղձեր են։ Նրանք սինթեզում են սեռական բջիջներ ու սեռական հորմոններ։ Արական սեռական գեղձերի՝ սերմնարանների հատուկ բջիջներում սինթեզվում են արական սեռական հորմոններ։ Դրանք խթանում են սեռական օրգանների զարգացումն ու երկրորդային սեռական հատկանիշների՝ մորուքի աճի, բնորոշ մազածածկի, մկանների աճի, ձայնի, մարմնակազմվածքի ձևավորումը։ Իգական սեռական գեղձերի՝ ձվարանների հորմոնները նպաստում են արգանդի ու կաթնագեղձերի ձևաբանական զարգացմանը, մասնակցում երկրորդային սեռական հատկանիշների՝ մարմնակազմվածքի բնորոշ ձևավորմանը, ձայնի հնչեղությանը, կարգավորում սեռական ցիկլը, հղիությունն ու ծննդաբերությունը։

5․ Համացանցում կատարել ուսումնասիրություն և դուրս բերել երկու տիպի գեղձային հիվանդություններ։

Կենսաբանություն․ Օրգանիզմ

Ձայնագրություն

Օրգանիզմ, կենդանի մարմին, որն ունի հատկությունների ամբողջություն ինչով էլ այն տարբերվում է ոչ կենդանի նյութից։ Օրգանիզմները հանդիսանում են կենսաբանության ուսումնասիրման գլխավոր առարկան։ Դիտարկման հարմարության համար բաշխվում են ըստ տարբեր խմբերի և չափանիշների, ինչն էլ հենց հանիդիսանում է դրանց դասակարգման կենսաբանական համակարգը։ Դրանց ամենաընդհանուր բաժանումն է կորիզավորների և անկորիզների։ Ըստ օրգանիզմը կազմող բջիջների թվի այն բաժանում են միաբջիջ և բազմաբջիջ արտահամակարգային կատեգորիաների։ Դրանց միջև առանձնահատուկ տեղ են գրավում միաբջիջների գաղութները։

Ամբողջական բազմաբջիջ օրգանիզմի ձևավորումը գործընթաց է բաղկացած կառուցվածքի և գործաձույթների տարբերակումից (բջիջներ, հյուսվածքներ օրգաններ) և օնտոգենեզում, ինչպես նաև ֆիլոգենեզում դրանց ներգրավումից։ Բազում օրգանիզմներ կազմակերպված են համակեցությունների մեջ (օրինակ մարդկանց մոտ ընտանիք, աշխատանքային կոլեկտիվ և այլն)։

Կենսաբանություն․ Բջիջ

Բջիջ բոլոր հայտնի կենդանի օրգանիզմների կառուցվածքային, ֆունկցիոնալ և ժառանգական տարրական միավորը։ Բջիջը, որպես օրգանիզմի կառուցվածքի տարրական միավոր, օժտված է կենդանի նյութին բնորոշ հատկություններով, որոնք պահպանում ու փոխանցվում են հաջորդ սերունդներին։ Բջիջն ուսումնասիրող գիտությունը բջջաբանությունն է։

Բջիջը կազմված է ցիտոպլազմայից, որը պարփակված է բջջաթաղանթի մեջ։ Ցիտոպլազման պարունակում է կենսամոլեկուլներ, որոնցից են, օրինակ, սպիտակուցները և նուկլեինաթթուները։

Շատ միկրոօրգանիզմներ (օրինակ՝ բակտերիաները, որոշ ջրիմուռներ ու սնկեր, նախակենդանիները) կազմված են 1 բջջից և անվանվում են միաբջիջ օրգանիզմներ։ Բազմաբջիջ օրգանիզմները, որոնցից են բարձրակարգ բույսերն ու կենդանիները, այդ թվում և մարդը, կազմված են մեծ քանակությամբ բազմազան բջիջներից, որոնք միավորված են հյուսվածքներում ու օրգաններում։ Օրինակ՝ մարդու օրգանիզմը բաղկացած է մոտ 1012 բջիջներից։ Վերջիններիս կենսագործունեությունը հնարավոր է էներգիայի արտաքին աղբյուրների և քիմիական նյութերի օգտագործման շնորհիվ, որն անհրաժեշտ է բարդ կազմավորված ու փոխադարձ կապված բջջային կառուցվածքների սինթեզի և վերականգման, ինչպես նաև մասնագիտացված ֆունկցիաների կատարման համար։ Բույսերի և կենդանիների բջիջների մեծ մասը տեսանելի են միայն մանրադիտակի տակ և ունեն 1-100 միկրոմետր չափեր։

Բջիջը հայտնաբերել է Ռոբերտ Հուկը 1665 թվականին, որը նմանացրել է բջիջը վանքի սենյակներում քրիստոնյա հոգևորականների դասավորությանը։ Բջջային տեսությունն առաջին անգամ զարգացրել են Մաթիաս Յակոբ Շլեյդենը և Թեոդոր Շվանը 1839 թվականին։ Այս տեսությունը պնդում է, որ բոլոր օրգանիզմները կազմված են մեկ կամ ավելի բջիջներից, որոնք կրում են բջիջների գործունեությունը կարգավորող՝ ժառանգական տեղեկատվություն։ Բջիջները Երկրի վրա առաջացել են նվազագույնը 3,5 միլիարդ տարի առաջ։
«Բջիջ» հասկացությունն առաջարկել է անգլիացի գիտնական Ռոբերտ Հուկը 1665 թվականին։ Մանրադիտակի տակ դիտելով բույսերի խցանային հյուսվածքի նուրբ կտրվածքները՝ նա նկատեց, որ հյուսվածքը կազմված է մանր խորշիկներից, որոնք միմյանցից անջատված են միջնապատերով։ Դրանք նա իր «Միկրոգրաֆիա» գրքում անվանեց բջիջներ։ Հետագայում անգլիացի գիտնական Գրյուն և իտալացի Մարչելո Մալպիգին (1672) մանրադիտակային «պարկիկներ» (բջիջներ) հայտնաբերեցին բույսերի տարբեր օրգաններում։ 1680 թվականին հոլանդացի գիտնական Անտոն Վան Լևենհուկն իր պատրաստած տեսապակիների օգնությամբ, հայտնաբերեց բազմաթիվ միաբջիջ օրգանիզմներ, ինչպես նաև էրիթրոցիտներ, մազանոթներ, սպերմատոզոիդներ։ 1825 թվականին չեխ գիտնական Պուրկինեն, ցույց տվեց, որ բջիջն ունի հեղուկ պարունակություն՝ պրոտոպլազմա և հայտնաբերեց բջջակորիզը։ 1826 թվականին Կարլ Բերը հայտնաբերեց կաթնասունների ձվաբջիջը։ Անգլիացի բուսաբան Ռ. Բրոունը խոլորձի բջիջներում նկարագրեց (1831) գնդաձև կառուցվածքներ, որոնց անվանեց կորիզ։ 1839 թվականին գերմանացի բուսաբան Մատիաս Շլեյդեն և կենդանաբան Թեոդոր Շվանը սահմանեցին բջջային տեության դրույթները, նրանք նաև ապացուցեցին, որ նույն կառուցվածքը և ֆունկցիան ունեցող բջիջները միանալով, առաջացնում են հյուսվածքներ։

Կենսաբանություն․ Կաթնասուններ

Կաթնասուններ, ողնաշարավոր կենդանիների դաս, որի գլխավոր առանձնահատկությունը ձագերին կաթով կերակրելն է։ Դասը մտնում է քառոտանիների վերնադասի Synapsidomorpha խմբի մեջ։ Ըստ կենսաբանների գնահատումների՝ հայտնի է ժամանակակից կաթնասունների մինչև 5500 տեսակ, որոնց շարքին է պատկանում Բանական մարդ տեսակը, կաթնասունների ընդհանուր թիվը, ներառյալ անհետացած ձևերը, գերազանցում է 20000-ը։ Կաթնասունները տարածված են գրեթե ամենուրեք։ Առաջացել են բարձր զարգացում ունեցող սինապսիդներից տրիասի ժամանակաշրջանի վերջում։ Կաթնասունների շարքին են դասվում միանցքանիները, պարկավորները և ընկերքավորները, ինչպես նաև մեծ թվով անհետացած խմբեր։ Կաթնասունների դասին պատկանող ժամանակակից տեսակները միավորված են 26-29 կարգերում։ Զարգացման բարձր մակարդակի է հասել նյարդային համակարգը, հատկապես մեծ կիսագնդերի կեղևը։ Բեղմնավորումը ներքին է, ծնում են կենդանի ձագեր (բացառությամբ նախագազանների) և նրանց կերակրում կաթով։ Տաքարյուն են, սիրտը քառախորշ է, մարմինը ծածկված է մազերով, ունեն տարբերակված ատամներ, ականջախեցի, մաշկը հարուստ է գեղձերով։ Ոտքերը գտնվում են փորի տակ, իրանը գետնից բարձր է։ Կաթնասունների արտաքին տեսքը շատ բազմազան է, բայց ընդհանուր առմամբ համապատասխանում է մնացած քառոտանիներին բնորոշ կառուցվածքային պլանին։ Կաթնասունների անատոմիան և ֆիզիոլոգիան բնութագրվում է այն նույն ֆունկցիոնալ համակարգերի առկայությամբ, ինչ որ մյուս քառոտանիների մոտ։ Սակայն այդ համակարգերի մեծ մասը հասել են զարգացման բարձր մակարդակի, և կաթնասունները համարվում թեն ողնաշարավորների ամենաբարձր կարգավորված ենթադասը։ Բնակության տարբեր պայմանների կյանքին կաթնասունները հարմարվել են տարբեր կերպ, նրանց վարքագիծն առանձնանում է բարդությամբ և բազմազանությամբ։ Նրանք դոմինանտ տեղ են գրավում վերգետնյա ֆաունայում (ջրային միջավայրում նրանք զիջում են միայն ճառագայթալողակ ձկներին)։ Կաթնասունները կարևոր դեր ունեն մարդու կյանքում և տնտեսական գործունեությունում։ Նրանք հանդիսանում են սննդի կարևոր աղբյուր, ինչպես նաև արտադրական հումք, կատարում են տրանսպորտային ֆունկցիա, ծառայում են որպես քարշող ուժ, օգտագործվում են որպես լաբորատոր կենդանիներ և ընտանի կենդանիներ։

Կենսաբանություն․ Թռչուններ

Թռչունները (լատ.՝ Aves) տաքարյուն կենդանիներ են։ Մարմնի ջերմաստիճանը բավականին բարձր է և կայուն։ Կարող է հասնել +40 — +46 °С: Ձմռանը թռչունների ջերմաստիճանն օդի ջերմաստիճանին կարող է գերազանցել 60-70°С-ով և կախված չէ միջավայրի ջերմաստիճանից։
Թռչունների առջևի վերջույթները ձևափոխվել են թևերի, սիրտը քառախորշ է, ունեն լավ զարգացած թոքեր, մարմինը ծածկված է փետուրներով, մաշկը զուրկ է գեղձերից, բազմանում են ցամաքում։ Սողունների համեմատությամբ ունեն լավ զարգացած նյարդային համակարգ։
Թռչունները հարմարվել են տարբեր էկոլոգիական պայմաններին։ Հայտնի է թռչունների ավելի քան 9 հզ տեսակ, որոնք միավորվում են 3 հիմնական խմբերում՝ ողնուցավորներ (թռչողններ), անողնուցավորներ (վազողներ), լողացողներ կամ պինգվիններ։
Թռչունների մարմինը կազմված է ոչ մեծ գլխից, երկար շարժուն պարանոցից, կլորավուն կամ ձվաձև իրանից և վերջույթներից։
Թռչունների մաշկը բարակ է, զուրկ է գեղձերից, բացառությամբ պոչուկային գեղձը, որը լավ է զարգացած հատկապես ջրալող թռչունների մոտ։ Այդ գեղձի արտադրանքով թռչուններն օծում են իրենց փետուրները և չեն թրջվում։ Ծնոտները ձևափոխվել են եղջերավոր կտուցի, որ կազմված է վերնակտուցից և ենթակտուցից։ Կտուցի ձևը և մեծությունը տարբեր թռչունների մոտ տարբեր է և համապատասխանում է նրանց սնման առանձնահատկություններին։ Կտուցի միջոցով թռչունները կեր են հայթայթում, բույն կառուցում, պաշտպանվում են թշնամիներից։ Վերնակտուցի հիմքում գտնվում են քթանցքերը։ Թռչուններն ատամներ չունեն, որը թեթևանցնում է գլուխը և նպաստում է թռիչքին, բայց կան որոշ գիշատիչ տեսակներ որոնք իրենց վերնակտուցում ունեն մեկ ատամ, որը նրանց օգնում է սնունդը պատառոտել։ Գլխի կողքերին տեղավորված են խոշոր աչքերը։ Աչքերը, բացի վերին և ստորին կոպերից, ունեն նաև երրորդ կոպ՝ թարթող թաղանթ։ Գլխի վրա են գտնվում նաև լսողական անցքերը։ Թռչունների մարմինը ծածկված է փետուրներով, իսկ ոտքի ստորին մասը՝ կրնկաթաթը և մատները, զուրկ են փետուրներից, ծածկված են եղջերային թեփուկներով, մատների ծայրերն ունեն ճանկեր։
Փետուրներն ըստ կառուցվածքի և կատարած ֆունկցիայի բազմազան են։ Տարբերում են ուրվագծային փետուրներ, աղվափետուրներ և բմբուլ։ Ուրվագծային փետուրները նույնպես բազմազան են, տարբերում են ուրվագծային թափափետուրներ, ղեկափետուրներ և ծածկափետուրներ։ Ուրվագծային փետուրները կազմված են սնամեջ բնից և բնի երկու կողքերին տեղավորված թիթեղանման հովհարներից։ Բունը կազմված է առանցքից, որին միանում են հովհարները։ Հովհարները կազմված են առանցքից դուրս եկող առաջին կարգի քիստերից, որոնցից դուրս են գալիս երկրորդ կարգի քիստերը։
Այդպիսի կառուցվածքը փետուրները դարձնում է ճկուն, թեթև և օդի համար գրեթե անթափանց։
Թափափետուրները գտնվում են նախաբազկի և դաստակի վրա, որոնք ստեղծում են թևերի մակերեսը, իսկ ղեկափետուրները հովհարաձև դասավորված են պոչի վրա։ Ուրվագծային փետուրների տակ գտնվում են աղվափետուրները։ Դրանք թռչունների մարմինը պաշտպանում են սառչելուց՝ կատարելով ջերմակարգավորիչ ֆունկցիա։ Թռչուններն ունեն նաև, այսպես կոչված, բմբուլ, որն ունի թելանման փափուկ քիստերի փնջի տեսք։
Թռչուններին հատկանշական է փետրափոխությունը։
Ամենահայտնի թռչունը, որը ունակ է էվոլուցիայի, հանդիսանում է հարավամերիկյան գուախարոն։ Թռչունների մյուս խումբը, որը ունի նույն ունակությունը՝ սալանգաները, որոնք ձվադրում են Հարավ-արևելյան Ասիայի, Բերնեոի և Շրի-լանկա կղզիների կախված ժայռերում և քարանձավներում։ Շոշափելիքի օրգանները ցրված են ամբողջ մաշկային ծածկույթում և ներկայացված են հիմնականում երեք տիպի գոյություններով՝Գրանդրիի, մերկերի և հերբերի մարմնիկներ։ Վերջին ժամանակներում թռչունների մոտ հայտնաբերել են երկու միմյանցից անկախ մագնիտոռեցեպտորներ։
Անդիական կոնդորը պատկանում է ամենախոշոր թռչունների թվին, մարմնի քաշը հասնում է մինչև 11,4 կգ-ի, թևերի բացվածքը՝ 3,1 մ։ Հասուն թռչունների երկարությունը տատանվում է 117-135 սմ-ի սահմաններում։ Թափառող ալբատրոսը՝ (ջրխոթյան) հասնելով 117 սմ մարմնի երկարության, թևերի բացվածքը հասնում է մինչև 3,25 Թևերի ամենամեծ բացվածքը, որը տարբեր գնահատականով հասել է 6,1-7,4 մ ունեցել են անհետացած օլիգոցենների տեսակը։ Մինչ նրա նկարագրվումը 2014 թվ-ին, ամենախոշոր թռչող թռչունը համարվում էր անհետացած արգենտավիսը, թևերի բացվածքը մոտավորապես 7 մ։
Թռչունների արտաքին տեսքը պայմանավորված է նրանց թռչելու ունակությանբ։ Գոյություն ունեն համեմատաբար քիչ քանակի (մոտ 60 տեսակ) չթռչող կամ համարյա չթռչող թռչուններ։
Մեկ համակարգը գտնվում է աչքի ցանցաթաղանթում, որը հիմնվել է ֆոտոկախվածություն քիմիական ռեակցիաների վրա։ Տեսողական մագնիտոընկալիչները ապահովում են տարածական կողմնորոշումը, որը անհրաժեշտ է թռչունների չուի ժամանակ։ Երկաթի միացությունների մագնիսական հատկությունները (կենսագենային մագնետիտ)։ Այն հավանաբար գտնվում է վերնակտոցում և մասնակցում է տարածության ընկալմանը։ Որոշ հեղինակների ենթադրում են մագնիտոընկալիչների երրորդ համակարգի առկայության մասին, որը հիմնված է անդաստակային ապարատի վրա։ Չի բացառվում, որ երկաթի օքսիդների հիման վրա կատարվող մագնիտոռեցեպցիան՝ մագնիտաընկալումը կաթնասունների ներքին ականջի խխունջին հոմոլոգ կառույցում, իսկ նրանց ստացած տեղեկատվությունը վերծանվում է գլխուղեղի հավասարակշռության կորիզներում։ Թռչունների մեծ մասը ունեն փետուրներ և (փափուկ գավազան), որոնց փափուկ և երկար մորուքները կրում են փափուկ մազիկներ, դրանք երկար ձողեր են՝ փաթաթված փոքրիկ փետուրիկներով, որոնք զուրկ են կեռիկներից, որի պատճառով կապակցված փետուրի միջև կան տարեր տեսակներ։ Փետուրները սովորաբար տեղադրվում են պեռիլներով։ Բմբուլը համեմատաբար ընդգրկում է ամբողջ մարմինը (թիավորում, սագանման, և շատ գիշատիչ թռչունների), կամ առկա է միայն аптечках․ (կռունկների, հավեր, բվեր, ու շատ ճնճղուկներ)։ Սովորաբար փետուրները ծածկված են եզրագծային փետուրներով։
Չափսեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Թռչունների մարմնի չափսերը և զանգվածը չի գերազանցում 12-16 կգ (կարապներ, անգղներ), թևերի բացվածքը 3 մ է։ Ամենափոքր թռչուները կոլիբրիի տեսակներն են, ունենում են ամենաշատը 3-7 գրամ զանգված։ Թռչելու կարողության կորուստը հաճախ հանգեցնում է չափերի մեծացման, խոշոր պինգվինների չափերը հասնում է մինչև 40 կգ, կազուարներինը և աֆրիկյան ջայլամները՝ 80-150կգ։ Որոշ անհետացած չթռչող թռչունների զանգվածը հասնում էր 230-400 կգ-ի։
Ժամանակակից ամենափոքր թռչունը դա մեղու-կոլիբրին է, մարմնի երկարությունը չի գերազանցում 5-7 սմ-ից, իսկ ամենախոշորը՝ աֆրիկյան ջայլամն է, որի բարձրությունը հասնում է 2,7մ-ի, իսկ զանգվածը՝ 156 կգ։ Այսպիսով ժամանակակից ամենափոքր թռչնի զանգվածը 66 հզ անգամ փոքր է ամենամեծ թռչնի զանգվածից։
Փետրավորումը և եղջրային ծածկույթ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թռչունների մաշկային ծածկույթները բարակ են և էլաստիկ։ Հյուսվածքային շերտում կան հարթ մկանների առատ փնջեր, որոնք ամրանում են եզրագծային փետուրներին և փոփոխում են իրենց դիրքը։ Թռչունների միայն մաշկային գեղձը համարվում է ճարպային գեղձը, որը գտնվում է պոչուկային ողի վրա։ Բացակայում է մեծ, չթռչող թռչունների մոտ, աղավնիների, թութակների և այլն։
Նա արտադրում է ճարպանման նյութ, որը թռչունները կտուցով ճզմում են և քսում են փետուրներին (պատում են դրանով փետուրները, որը փետուրը էլաստիկ է դարձնում)։
Որոշավոր տեսակի թռչունների համար բնորոշ համարվում է փետրածածկույթի առկայությունը, որը չի հանդիպում մյուս ժամանակակից կենդանիների մոտ։
Փետուրները ծածկում են թռչունների ամբողջ մարմինը, բացառությամբ կտուցից և ստորին վերջույթների ծայրերը։
Որոշ թռչունների մոտ ինչպես օրինակ հնդկահավերի և ամերիկյան անգեղների փետրավորում գլխի և պարանոցի հատվածում կամ բացակայում է ընդհանրապես կամ արտահայտված է շատ թույլ։
Փետուրները աճում են թռչունների մարմնի առանձին հատվածներում որոնք կոչվում են եզրագծային։
Այդ մասերը (հատվածները) բաժանվում են այդ մասերից, որոնց վրա փետուրներ չեն աճում՝ ապտերիա։
Միայն որոշ թռչունների մոտ օրինակ՝ պինգվինների փետրավոր հատվածները արտահայտված չեն, իսկ փետուրները աճում են համաչափ ամբողջ մարմնով մեկ։
Փետուրի սաղմնային զարգացման սկզբնական շրջանը համընկնում է սողունների եղջրային ծածկույթի զարգացման հետ։
Փետուրները առաջացել են վերջինիս էվոլություն փոխակերպումից։
Եզրային փետուրները ծածկում են թռչունների ամբողջ մարմինը և ունեն լավ զարգացած խիտ առանցք, որի հիմքը խիտ ամուր բունն է, որի հիմքը գտնվում է մաշկի մեջ գտնվող փետրային պարկում։
Առանցքների վրայից դուրս են գալիս առաձգական քիստեր։
Որոնք կրում են կեռիկաձև քիստեր, որոնք շղթայակցվում են կեռիկներով հարևան քիստերին։ Փետուրի ամենաներքևի մասում հիմմնականում քիստերը համարվում են ավելի փափուկ և երկար, իսկ նրանց փոքրիկ քիստերը չունեն կեռիկներ, այդ հատվածը անվանում են աղվամազային փետուր։
Փետուրների կառուցման՝ առանձնահատկությունները կարուղ են փոխվել տարբեր թռչունների մոտ։
Տեսակները, որոնք ապրում են ցածր ջերմային պայմաններում ունեն ավելի լավ զարգացած աղվափետուրներ։
Փետուրների ընդհանուր թիվը խոշոր տեսակների մոտ ավելի շատ է, քան մանրերի մոտ։ Օրինակ կոլիբրներինը մոտավորապես 1000 փետուր է, իսկ մանր ճնճղուկներինը 1500-2500, իսկ ճայերինը մինչև 6000, բադերինը՝ 25000: Փետուրների ընդհանուր թիվը, չափերը ու կառուցվածքի առանձնահատկությունը նման են մոտ խմբերի մոտ և կախված է էկոլոգիական մասնագիտացումից։ Փետուրների գունավորումը կարող է պայմանավորված լինել ինչպես պիգմենտնտներով, այնպեսել կառուցվածքային առանձնահատկուտյուններով։ Առավել տարածված են 2 տիպի պիգմենտներ՝ մելանինը և լիպոխրոմը։ Մելանինը ապահովվում է սև, շագանակագույն, կարմրագորշ և դեղին գույների տարբեր երանգները։ Լիպոխրոմները ապահովվում են ավելի վառ գույներ՝ կարմիրը, կանաչը, դեղինը, կապույտը և այլն։ Սպիտակ գունավորումը առաջանում է պիգմենտի բացակայության պայմաններում փետուրի եղջրային օդով լցված բջիջների կողմից լույսի անդրադարձման շնորհիվ։ Կառուցվածքային (օպտիկական) գունավորումը լինում է երփներանգ (փոխվում է տեսողության անկյունից կախված) և միատոն։ Այս դեպքում փետուրների եղջրային բջիջներում տեղի է ունենում նրբաշերտ ինտերֆերենցիա, ինչը գունավորմանը տալիս է մեծ պայծառություն։ Փետուրների գունավորումը կախված է նաև սեռից (սեռական դիմորֆիզմ), թռչնի տարիքից, տարվա եղանակից և սննդառությունից։ Փետրածածկի գործառությունները բազմազան են։ Այն ապահովվում է թռիչքը, առաջացնում հարթություններ, (թևերը, պոչը) և ստեղծում մարմնի շրջահոսելիություն։ Փետրածածկը պաշտպանում է մաշկը բազմաթիվ մեխանիկական վնասվածքներից։ Փետրածածկը մարմինը պաշտպանում է ջրի և ջերմության կորստից։

Սողուններ

1․ Որ կենդանիներն են համարվում սողուններ և ինչ տեսք ունեն նրանք, նկարագրել։

Սողուններ, ողնաշարավոր, հիմնականում՝ ցամաքային կենդանիների դաս, որի մեջ են մտնում մողեսները, օձերը, կոկորդիլոսները, կրիաները։ Ի տարբերություն երկկենցաղների՝ սողուններն առաջին իսկական ցամաքային ողնաշարավորներն են, սակայն նրանց մի մասը հարմարվել է ջրային կենսակերպին (կոկորդիլոսներ, կրիաներ)։
Տեսակների մեծ մասն ապրում է չոր, շոգ և տաք կլիմայական պայմաններում։ Շարժման ընթացքում սողունների մեծ մասի մարմինը հպվում է գետնին, շարժվում են սողալով, որտեղից և ծագել է դասի անունը՝ սողուններ։

Սողունների մարմինը կազմված է գլխից, պարանոցից, իրանից և պոչից։ Մարմինը պատված է եղջերային թեփուկներով։ Մողեսն ամառվա ընթացքում մաշկափոխվում է 4-5 անգամ։ Բացառությամբ օձերի և անոտ մողեսների, որոնք մաշկափոխվում են ամբողջությամբ։ Սողուններն ունեն մարմնի կողքերին տեղավորված երկու զույգ հնգամատ վերջույթներ, որոնք վերջանում են եղջերայի սուր ճանկերով։ Գլխի վրա գտնվում է բերանը։ Լեզուն բարակ է և ծառայում է որպես շոշափելիքի օրգան։ Բերանից վեր տեղավորված են զույգ քթանցքերը և աչքերը։ Մողեսներն ունեն կոպեր, այդ թվում նաև կիսաթափանցիկ թարթող թաղանթ՝ երրորդ կոպ։ Աչքերի հետևում տեղավորված է թմբկաթաղանթը։ Սողուններն ունեն կարճ, շարժում պարանոց, իսկ իրանը սահուն կերպով անցնում է պոչային հատվածի։
2․ Նկարագրել սողունների ներքին օրգանները․

Շնչում են թոքերով։ Բեղմնավորումը ներքին է։ Ձուն պատված է խիտ թաղանթով և հարուստ է սաղմի զարգացման համար անհրաժեշտ պաշարանյութերով, զարգացումը ուղղակի է։ Բազմանում են ցամաքում։ Սիրտը եռախորշ է, սակայն, ի տարբերություն երկկենցաղների, փորոքում ունի ոչ լիարժեք ձևավորված միջնապատ։ Նյարդային համակարգն ավելի լավ է զարգացած, քան երկկենցաղներինը։ Ունեն կոպեր։ Օձերի և մողեսների որոշ տեսակների կոպերը սերտաճած են և թափանցիկ, կատարում են պաշտպանական ֆունկցիա։ Սողունների մաշկը զուրկ է գեղձերից, ծածկված է եղջերային թեփուկներով կամ վահանիկներով։ Եղջերային ծածկույթը պահպանում է նրանց մարմինը ջրի կորստից, չորացումից և վնասվածքներից։ Եղջերային թեփուկները խոչընդոտում են մարմնի աճին, ուստի տեղի է ունենում մաշկափոխություն։
3․ Նկարագրել սողուների բազմացումը․

Ի տարբերություն երկկենցաղների, սողունների բազմացումը և զարգացումը կապված չէ ջրային միջավայրի հետ։ Սողունների բեղմնավորումը ներքին է։ Արուները սերմնաբջիջներ պարունակող սերմնահեղուկը տեղափոխվում է կոյանոցի մեջ։ Սերմնաբջիջները բարձրանում են ձվատարով և թափանցում ձվաբջջի մեջ. տեղի է ունենում բեղմնավորում։ Բեղմնավորումից հետո զարգանում են ձվերը։ Սողունների ձուն խոշոր է, ծածկված է ամուր թաղանթով, հարուստ է սննդանյութերով։ Սողունները ձվադրում են տաք տեղերում՝ նեխած աղբակույտերի կամ ավազի մեջ։ Սաղմը զարգանում է ձվում եղած սննդանյութերի հաշվին։ Ձվերից դուրս են գալիս լիարժեք ձևավորված օրգանիզմներ։ Որոշ սողուններ ձվակենդանածին են՝ ձվերը մնում են ձվատարում մինչև զարգացման ավարտը, և ձագերը ձվերից դուրս են գալիս անմիջապես ձվադրման պահին։ Կան նաև կուսածին (ձուն զարգանում է առանց բեղմնավորման) և կենդանածին ձևեր (իժ)։ Հայաստանում տարածված է ժայռային մողեսների կուսածին 4 տեսակ։
4․ Համացանցից կատարել ուսումնասիրություն և գտնել տաս հետաքրքիր փաստ սողունների մասին։

   Աշխարհում գոյություն ունի սողունների ավելի քան 8000 տեսակ: Նրանք բնակվում եմ յուրաքանչյուր մայրցամաքում, բայցի Անտարկտիկայից (այնտեղ չափազանց ցուրտ է):

2.       Օձը տեղաշարժվում է հողին հենելով փորի վրա եղած թեփուկները, որոնց վրա ներսից տարբեր թեքությամբ ճնշում են կողոսկրերի ծայրերը: Եթե թեփուկները հենարան չունենան, օձը չի կարողանա շարժվել: Օրինակ նա կարող է արագ բարձրանալ ծառն ի վեր, սակայն ապակե մակերևույթին օձն անօգնական է:

3.       Օձերի   մաշկածածկույթի   տակ   կա   մի   շերտ`  միջնաշերտ,  որը   դատարկ  տարածություն   է   և   կատարում   է   ջերմամեկուսիչ   օդային   բարձիկի   դեր, երբ  նրանք   հպվում  են  շիկացած  քարերին:

4.       Կոկորդիլոսի երախից ազատվելու համար պետք է բթամատերով ուժգին սեղմել նրա աչքերի վրա:

5.       Քամելեոնի լեզուն կրկնակի երկար է նրա մարմնից:

6.       Կոմոդո հսկայական մողեսները հարձակվում են անգամ եղջերուի և վարազի վրա:

7.       Օձը կարող է 3 տարի քնել:

8.       Հնում կրիայի պատյանից սանր են պատրաստել:

9.       Կրիաներն ապրում են բոլոր մայրցամաքներում և բոլոր եղանակային պայմաններում, թեև ցուրտ այնքան էլ չեն սիրում:

10.   Կան շատ փոքրիկ կրիաներ (մարմնի երկարությունը՝ 7.5 սմ, քաշը՝ 50 գ), կան և բավական մեծերը (մարմնի երկարությունը՝ 254 սմ, քաշը՝ 600 կգ):

5․ Ինչպես հասկանալ օձը թունավոր է, թե ոչ

Տեսանյութ՝
https://youtu.be/HzQjn3cTpwo

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы