1․Սահմանել հասարակական կազմակերպություն հասկացությունը
Իրավական կազմակերպությունն, ստեղծվում է անձանց կամ կազմակերպությունների կողմից առանց, կառավարության մասնակցության։ Հասարակական կազմակերպությունները ստեղծվում են այնպիսի հասարակական խնդիրների լուծման համար, որոնք դժվար կամ անհնարին է լուծել միայնակ մարդու համար։ Այդ նպատակով նույն շահերը ունեցող մարդիկ միավորվում են և ստեղծում կազմակերպություն, որի նպատակը կարող է լինել, մշակութային, կրոնական և այլ խնդիրներ լուծելը։ Գործունեության արդյունքում ստացված եկամուտը չի բաժանվում անդամների միջև, այլ կարող է միայն ծախսվել նպատակների իրագործման համար։
2․Սահմանել պետական կազմակերպություն հասկացությունը․
Պետական կազմակերպությունը օգուտ ստանալու միտում չունեցող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող, ոչ առևտրային կազմակերպություն է։ Այն ստեղծվում է միայն մշակույթի, առողջապահության, սպորտի և ոչ առևտրային այլ բնագավառներում գործողություններ իրականացնելու համար։ Պետական կազմակերպությունը պետք է ունենա Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և կազմակերպության հայերեն կնիք։
3․ Արդյոք անհատ ձեռնարկատերը իրավաբանական անձ է
Այո
Անհատ ձեռնարկատերն այն ֆիզիկական անձն է, որն իրավունք ունի, առանց իրավաբանական անձ կազմավորելու, ինքնուրույն, իրականացնել գործունեություն, որի հիմնական նպատակը ապրանք վաճառելուց, աշխատանք կատարելուց կամ ծառայություն մատուցելուց եկամուտ ստանալն է:
Իրավաբանական անձ է համարվում այն կազմակերպությունը, որը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող։
Անհատ ձեռներեցը և իրավաբանական անձը նույնը չեն, նրանք տարբեր են միմյանցից:Սակայն անհատ ձեռներեցը կարող է կազմավորել իրավաբանական անձ:
4․Արդյոք Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կառույց է
Այո, ՍՊԸ-ն իրավաբանական անձ է: Իրավաբանական անձինք լինում են առևտրային և ոչ առևտրային, իսկ առևտրային կազմակերպությունները կարող են ներկայանալ ՍՊԸ-ի, Բաժնետիրական ընկերության Լիարժեք պատասխանատվությամբ ընկերության և Կոպերատիվների տեսքով:
Рубрика: Իրավունք
Իրավունք․Երեխայի իրավունքները
Հոդված 3.
Յուրաքանչյուր մարդ ունի կյանքի, ազատության, անձի անձեռնմխելիության իրավունք:
Կարծում եմ այս կետը կարևոր է երեխայի, հետագա հոգեկան առողջության, ազատ մարդ և ծնող լինելու համար։
Հոդված 26.
Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք:
Առանձնացնում եմ այս կետը, քանի որ առանց կրթության և գիտելիքի մարդն ուղղակի ոչինչ է, կլինի չափահաս, թե երեխա։
Հոդված 9.
| Բռնությունից երեխայի պաշտպանության իրավունքը |
Յուրաքանչյուր երեխա ունի ամեն տեսակի (ֆիզիկական, հոգեկան և այլ) բռնությունից պաշտպանության իրավունք:
Ցանկացած անձի, այդ թվում` ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին, արգելվում է երեխային ենթարկել բռնության կամ նրա արժանապատվությունը նվաստացնող պատժի, կամ նմանօրինակ այլ վերաբերմունքի:
Երեխայի իրավունքների և օրինական շահերի ոտնահարման դեպքում խախտողը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Պետությունն ու նրա համապատասխան մարմիններն իրականացնում են երեխայի պաշտպանությունը ցանկացած բռնությունից, շահագործումից, հանցավոր գործունեության մեջ ներգրավելուց, այդ թվում` թմրանյութերի օգտագործումից, դրանց արտադրության կամ առևտրի մեջ ներգրավումից, մուրացկանությունից, անառակությունից, մոլի խաղերից և նրա իրավունքների և օրինական շահերի այլ ոտնահարումից:
Իմ կարծիքով, այս օրենքի առկայությունը ամենակարևորն է, քանի որ ամեն ինչ սկսվում է մանկությունից։ Բռնության ենթարկված երեխան, մեծանում և դառնում է բռնություն գործադրող ծնող։ Բոլոր երեխաները պետք է լինեն պաշտպանված, թե ծնողի, թե պետության կողմից։
Սովորողի իրավունքները և պարտականությունները
Սովորողի իրավունքները`
Սովորողը իրավունք ունի ազատ արտահայտվելու
Սովորողը իրավունք ունի ընտրելու ուսումնական հստատություն
Սովորողը իրավունք ունի պաշտպանել իր իրավունքները
Սովորողը իրավունք ունի ուշանալ դասից
Սովորողը իրավունք ունի լրացուցիչ սովորելու
Սովորողի պարտականությունները՝
Սովորողի պարտականությունն է ներկայանալ դասին
Սովորողի պարտականությունն է ներկայանալ դասին պատրաստ
Սովորողի պարտականությունն է հարգել ուսուցչին և լսել դասը
Սովորողի պարտականությունն է հարգել դասընկերներին
Սովորողի պարտականությունն է հարգել դասընկերների կարծիքը
- Հոդված 20
- 1. Ուսումնական հաստատություններում սովորողներն ունեն հավասար իրավունքներ և պարտականություններ: Դրանք սահմանվում են օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ:
- 2. Սովորողն իրավունք ունի`
- 1) ստանալու հանրակրթության պետական կրթական չափորոշչին համապատասխան կրթություն.
- 2) ծնողի համաձայնությամբ ընտրելու ուսումնական հաստատությունը և ուսուցման ձևը, ինչպես նաև տվյալ ուսումնական հաստատությունում առկա հոսքը, ստանալու կրթական վճարովի ծառայություններ.
- 3) անվճար օգտվելու ուսումնական հաստատության ուսումնանյութական բազայից.
- 3.1) ստանալ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը բավարարելուն ուղղված աջակցություն.
- 4) մասնակցելու ներդպրոցական և արտադպրոցական միջոցառումների.
- 5) պաշտպանված լինելու ցանկացած ֆիզիկական և հոգեբանական ճնշումներից, շահագործումից, մանկավարժական և այլ աշխատողների ու սովորողների այնպիսի գործողություններից կամ անգործությունից, որով խախտվում են սովորողի իրավունքները, կամ ոտնձգություն է արվում նրա պատվին ու արժանապատվությանը.
- 6) ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը.
- 7) ազատորեն փնտրելու և մատչելիորեն ստանալու ցանկացած տեղեկատվություն, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի.
- 8) ազատ արտահայտելու սեփական կարծիքն ու համոզմունքները.
- 9) օգտվելու օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներից:
- 3. Սովորողը պարտավոր է`
- 1) կատարել ուսումնական հաստատության կանոնադրության և ներքին կարգապահական կանոններով սահմանված պահանջները.
- 2) ստանալ հանրակրթության պետական չափորոշիչներին համապատասխան գիտելիքներ, ձեռք բերել և տիրապետել համապատասխան հմտություններ և կարողություններ, բավարարել սահմանված արժեքային համակարգին ներկայացվող պահանջները.
- 3) հաճախել և մասնակցել ուսումնական պարապմունքներին.
- 4) կատարել օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ պարտականություններ: