Սույն թվականի ապրիլի 28-ին <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամլիրի Ավագ դպրոց հետազոտական -վարժարանի ընթերցասրահում կայացավ հանդիպում տարածաշրջանային և անվտանգության քաղաքականության փորձագետ Ռիչարդ Գիրագոսյանի հետ։ Հանդիպման ընթացքում պարոն Գիրագոսյանը վարեց կարճ, սակայն տեղեկատվական հագեցած ինտերակտիվ դասախոսություն <<Հայաստանի նոր հետպատերազմյան ռազմավարությունը>> թեմայով։
Դասախոսությանը հաջորդեց հարցուպատասխանի ձևաչափով քննարկում, որի ընթացքում անդրադարձ կատարվեց մի շարք արդիական ու ռազմավարական հարցերի, մասնավորապես՝
Հայաստանի անբարենպաստ աշխարհագրական դիրքին՝ շրջապատված լինելով անվստահելի հարևան պետություններով,
Հայաստանում արագ զարգացող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին,
հարևան պետությունների, հատկապես Իրանի հետ հարաբերություններին,
2020 թ. պատերազմի հետևանքներին և Ադրբեջանի կողմից առաջ քաշվող պահանջներին։
Պարոն Գիրագոսյանը համապարփակ ներկայացրեց Հայաստանի նորանոր մարտահրավերներն ու ռազմավարական ուղղությունները՝ անդրադառնալով նաև Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականության հնարավոր վերականգնմանը։ Նա շեշտադրեց, որ Հայաստանի համար առաջնային է դարձել փոխզիջումների և զիջումների հիման վրա ձևավորվող դիվանագիտական մոտեցումը, ինչպես նաև անվտանգության ոլորտում գործընկերների շրջանակի ընդլայնումը։
Հատուկ շնորհակալություն հանդիպման կազմակերպիչ՝ Նունե Այդինյանին։
Այսօր՝ 2025 թվականի հունվարի 17-ին, մեր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հետազոտական վարժարանի հետաքրքրված սովորողներից բաղկացած խումբը, դասավանդողներ Վարդան Կարապետյանի և Աշոտ Տիգրանյանի առաջնորդությամբ, այցելեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։
Միավորված ազգերի կազմակերպություն, միջկառավարական կազմակերպություն, որի առաջադրանքն է պահպանել միջազգային խաղաղություն ու անվտանգություն, ազգերի միջև զարգացնել բարեկամական հարաբերություններ, հասնել միջազգային համագործակցության և ազգերի միջև գործողությունների ներդաշնակման կենտրոնում լինել։ ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակները գտնվում են Մանհեթեն և Նյու Յորք քաղաքներում ու համարվում են արտաօրենսդրական։ Մյուս գլխավոր գրասենյակները տեղակայված են Ժնևում, Նայրոբիում և Վիեննայում։ Կազմակերպությունը հովանավորվում է անդամ երկրների պարտադիր և կամավոր ներդրումներով։ Նպատակների թվում են միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանումը, մարդու իրավունքների պաշտպանությունը, մարդասիրական օգնության տրամադրումը, կայուն զարգացման խթանումը և միջազգային օրենքի հետևումը։ ՄԱԿ-ը աշխարհի ամենամեծ, ամենահայտնի, միջազգայնորեն ամենաշատ ներկայացված և միջկառավարական ամենահզոր կազմակերպությունն է։ 1945 թվականի հոկտեմբերի 24-ին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին, ստեղծվեց այս կազմակերպությունը՝ հետագա պատերազմները կանխարգելելու նպատակով։ Հիմնադրման պահին ՄԱԿ-ն ուներ անդամ 51 երկիր, այժմ՝ 193: ՄԱԿ-ը անարդյունավետ Ազգերի լիգայի իրավահաջորդն է։
ա. «Քաղաքացիական հասարակություն» հասկացությունը։ Հասարակության զարգացման որոշակի մակարդակ։ Համաքաղաքացիների միջև գոյություն ունեցող տնտեսական, մշակութային, իրավական և քաղաքական զարգացած փոխհարաբերություններով ժողովրդավարական հասարակություն է։ Այդ փոխհարաբերությունները, որպես կանոն, օրենքով պաշտպանված են պետական իշխանության մարմինների ուղղակի միջամտությունից։
բ. Հասարակական կազմակերպություն: Իրավական կազմակերպություն, որը ստեղծված է անձանց կամ կազմակերպությունների կողմից առանց որևէ կառավարության մասնակցության։ Այս տեսակի կազմակերպությունները նաև կոչվում են լայն տարածում գտած Ոչ կառավարական կազմակերպություն եզրով և ավելի մեծ տարածում գտած ՀԿ հապավմամբ։
Բավարա՞ր եք համարում ընտրությունների հրապարակայնության աստիճանը մեր երկրում /բլոգային աշխատանք/․ Վերջին տարիներին ընտրություններից հետո արդյունքները հրապարկելիս մադիկ դժգոհում են կամ չեն հավատում արդյունքներին՝ ասելով, որ կեղծված են: Ես կարծում եմ, որ այդքան էլ բավարար չի, քանի որ ես չեմ վստահում ՀՀ կառավարության իշխանությանը և իրենց տրամադրած արդյունքներից: Իհարկե, անվստահությունը, մարդկանց դժգոհությունը գալիս է նաև իրենց վարած քաղաքականությունից, այսինքն իշխանությունը պետք է այնպես կառավարի, որ ընտրություններից հետո բողոքներ, ցույցեր չլինեն և մարդկանց կատարած ընտրությունները լինեն արդարացված:
Որպես օրինակ՝ կարող եմ բերել մի քանի ամիս առաջ տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրություններից, որտեղ մարդիկ գնացին, ընտրեցին և անհատներից ոչ մեկ չհատեց անցող շեմը: Այստեղ ոչինչ չեմ կարող ասել, բայց հետո կառավարությունը Ազգային ժողովում հրավիրեց ժողով և ընտրեցին Երևանի ավագանուն՝ առանց ժողովրդի միջնորդության:
Հրատ Դինքը ծնվել է 1954թ․ սեպտեմբերի 15-ին Մալաթիայում։ Հինգ տարեկան էր, երբ ընտանիքի հետ տեղափոխվեց Ստամբուլ։ Ծնողների բաժանվելուց հետո Հրանտ Դինքը` երկու եղբայրների հետ միասին, տեղավորվեց Գեդիկփաշա թաղամասում գտնվող հայ բողոքական եկեղեցուն առընթեր գիշերօթիկում։ Երեք եղբայրներն էլ ձմռանը հաճախում էին Ինջիրդիբի տարրական դպրոցը, որը նույն եկեղեցու վերակացության ներքո էր, իսկ ամառային արձակուրդներին ապրում էին դպրոցի՝ Թուզլա թաղամասի հայ երեխաների ճամբարում։ Նախքան Շիշլիի ավագ դպրոցում իր կրթությունն ավարտին հասցնելը, Հրանտ Դինքն ավարտել է Պեզճյան միջնակարգ դպրոցն ու սովորել Սուրբ Խաչ Դպրեվանքի գիշերօթիկ դպրոցում։
Նա ամուսնացել է Ռաքել Յաղբասանի հետ, ով սերում էր հարավ-արևելյան Թուրքիայի Սիլոփի շրջանից՝ հայկական Վարդո գերդաստանից։ Նրանք ունեցել են երեք զավակ։ Հ. Դինքը սովորել է Ստամբուլի Համալսարանի կենդանաբանության և փիլիսոփայության ֆակուլտետներում։ Նա թողեց համալսարանում կենսաբանական փիլիսոփայության բաժին հիմնելու իր երազանքը՝ ձախակողմյան քաղաքական զարգացումներում ակտիվ ներգրավվածության պատճառով։ Հ. Դինքին մտահոգում էր, որ իր քաղաքական ներգրավվածությունը կարող է կապվել իր հայկական ինքնության հետ ու վնասել Թուրքիայում բնակվող հայ համայնքին, ուստի դատարանի վճռով վերցրեց թուրքական Ֆըրաթ անունը։
Այդ ընթացքում Հրանտ Դինքը կնոջ՝ Ռաքելի հետ իրենց տնօրինության տակ վերցրին Թուզլայի երեխաների ճամբարը, որտեղ ժամանակին իրենք էին մեծացել, ու հոգածության տակ առան անհամար հայ մանուկների։ Ճամբարի համար դժվար ժամանակներ սկսեցին, երբ մեղադրանք ներկայացվեց, թե իբր այնտեղ հայ զինյալների են մեծացնում, և 1983թ. այն պետության կողմից վերջնականապես բռնագրավվեց։ Ճամբարի փակվելուց հետո Հ. Դինքը բերման ենթարկվեց՝ իր քաղաքական հայացքների պատճառով երեք անգամ ձերբակալվելով։
1990-ականներին Հ. Դինքը եղբայրների հետ Ստամբուլում գրախանութ էր աշխատեցնում։ Նաև սկսել էր գրել հայկական «Մարմարա» օրաթերթի համար։ Նա մասնավորապես գրում էր Թուրքիայում տպագրված հայոց պատմությանը վերաբերող գրքերի ակնարկներ՝ Ջութակ (Չութակ) կեղծանվան ներքո։
1996թ. ապրիլի 5-ին Հ. Դինքը մասնակից եղավ Ստամբուլում հրատարակվելիք թուրքերեն և հայերեն առաջին շաբաթաթերթի՝ «Ակօսի» (արևելահայերեն՝ ակոս) հիմնադրմանը։ Ակոս բառը երկու լեզվում էլ օգտագործվում է՝ նշանակելով մի տեղ, որտեղ գութանը հողի մեջ, որպես պտղաբերության աղբյուր, փոսորակ է բացում՝ սերմը գցելու համար։ Շաբաթաթերթի քաղաքականությունը մշակվեց սույն խորհրդանշական համագործակցության և պտղաբերության լույսի ներքո։ Գլխավոր նպատակն էր զորակցել Թուրքիայի հայ համայնքի այն հատվածին, որ մայրենիով խոսել չէր կարողանում, պետական մակարդակով բարձրաձայնել Թուրքիայի հայերի խնդիրները, այդ առումով հասարակության ավելի լայն շրջանակների աջակցությունն ստանալ և թուրք հասարակությանը հաղորդ դարձնել հայկական մշակույթին ու պատմությանը։
«Ակօս»-ի ձախակողմյան, ընդդիմադիր ինքնությունն ուշադրություն էր գրավում։ Այն նաև քննադատում էր Թուրքիայի հայ համայնքի համակարգային թույլ կողմերը՝ շեշտադրելով այլընտրանքային նախագծերում թափանցիկության և քաղաքացիական հասարակության կարևորությունը։
Որպես «Ակօս»-ի գլխավոր խմբագիր՝ Հրանտ Դինքը հանրության ուշադրությունը գրավեց իր հռետորաբանությամբ, ինչը բանավեճի նոր եզրեր էր բացում։ Նա նաև սյունակներ էր հեղինակում «Yeni Yüzyıl» (Նոր Հազարամյակ) և «BirGün» (Մի Օր) օրաթերթերում։
Նա օրակարգ մտցրեց բազում ուշագրավ թեմաներ, ինչպիսիք են Թուրքիա-Հայաստան դրացիական հարաբերությունների հաստատումը, երկու երկրների միջև սահմանների բացումը, Թուրքիայում ժողովրդավարության գործընթացին աջակցելը, 1915թ. իրադարձությունների մասին նոր, ընդգծված ոճով խոսելը՝ ողջ մնացած և դավանափոխ հայերին ևս անդրադառնալով, երկու կողմերի արժանապատվությունը ճանաչելը՝ նահատակվածներին լոկ թվեր դիտելու անարգալից մոտեցման փոխարեն։ Նա նաև բարձրացրեց Թուրքիայում այս իրադարձությունների մասին այլընտրանքային հրապարակումներ մշակելու անհրաժեշտությունը՝ ի լրումն այն աղբյուրների, որոնք պաշտպանում էին պաշտոնական, պետական թեզը։
Մասնակցած լինելով Ամերիկայում, Ավստրալիայում, Եվրոպայում ու Հայաստանում կազմակերպված բազմաթիվ համաժողովների՝ Հրանտ Դինքն առաջ էր քաշում հայկական ինքնության և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ բանավեճեր ու հարցադրումներ թե´ հայկական աշխարհում, թե´ արևմտյան բազում երկրներում՝ ըստ նրանց՝ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում ունեցած պատմական դերի:
Կամավորի և կազմակերպություն միջև պայմանագիր կնքվում է Այո
Կամավորի աշխատանքը վարձատրվում է ոչ
Ով է կամվորը Կամավորն այն մարդն է, ով անվճար տրամադրում է իր ժամանակն ու հմտությունները մարդկանց կամ շահույթ չհետապնդող կազմակերպություններին օգնելու համար։
Անչափահասը ինչպես կարող է կատարել կամավորություն Անչափահասը կարող է կամավություն անել միայն իր ծնողների կամ խնամակալների թույլտվությամբ։
Երբ է հնարավոր լուծել կամավորության մասին պայմնագիրը Կամավորական պայմանագրի դադարեցման պայմանները կարող են կախված լինել կազմակերպության քաղաքականությունից: Սովորաբար դա կարող է տեղի ունենալ այն դեպքում, երբ պայմանագրի պայմանները խախտվում են կամ կողմերի համաձայնությամբ:
Ով կարող է ներգրավել կամավոր Կամավորին աշխատանքի ներգրավելու հնարավորություն ունեն հանրային իշխանությունի մարմիները,պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները, պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները և շահույտ ոչ հետապնդող իրավաբանական անձիք:
Որն է կամավոր աշխատանքի սկզբունքները Կամավոր աշխատանքի սկզբունքներն են՝ կամավորի կամքի ազատությունը. կամավոր աշխատանքի անհատուցելիությունը. կամավոր աշխատանքի սուբյեկտների իրավահավասարությունը. մարդու իրավունքների ու ազատությունների հարգումը. ազգային, տարածաշրջանային կամ միջազգային համագործակցությունը: կամավորի կամքի ազատությունը. կամավոր աշխատանքում խտրականության արգելքը. մարդասիրությունը.
Որոնք են կամավոր աշխատանքի նպատակները Կամավորական աշխատանքի նպատակն է հանդուրժողականության և համերշախության զարգացումը։
Առաջադրանք՝
Կամավոր աշխատողի առնվազն 3 իրավունք Կամավորն իրավունք ունի՝ 1․Ստանալու վնասի հատուցում։
2․Կազմակերպությունից ստանալու իր կատարած կամավոր աշխատանքի վերաբերյալ տեղեկանք կամ երաշխավորագիր։
3․Կամավոր աշխատանքի հետ կապված հնարավոր ռիսկերից ապահովագրություն:
Կամավոր աշխատողի առնվազն 3 պարտականություն Կամավորը պարտավոր է՝ 1․Բարեխղճորեն օգտագործել Կազմակերպության հատկացրած գույքը
2․Կառավարության սահմանած կարգով անցնել պարտադիր բժշկական զննություն
3․Հատուցել կամավոր աշխատանք կատարելիս իր գործողության կամ անգործության հետևանքով Կազմակերպությանը պատճառած նյութական վնասը,
Կազմակերպության առնվազն 3 իրավունք Կազմակերպությունն իրավունք ունի՝ 1․Խրախուսելու կամավորին։
2․Ապահովելու կամավորի մասնակցությունն իր կազմակերպած համապատասխան կրթական ծրագրերին։
3․Իրականացնելու կամավորական ծրագրեր։
4․Լուսաբանելու իր կամավորների կատարած կամավոր աշխատանքների արդյունքները։
Կազմակերպության առնվազն 3 պարտականություն Կազմակերպությունը պարտավոր է՝ 1․Կամավորին տրամադրել անհրաժեշտ խորհրդատվություն կամ աջակցություն, նաև նրա կամավոր աշխատանքի մասին տեղեկատվություն։
2․Հատուցել կամավոր աշխատանք կատարելիս կամավորին պատճառված վնասը։
3․Հաշմանդամություն ունեցող անձին, կամավոր ներգրավելու պարագայում ապահովել խելամիտ հարմարեցումներ
Շների և կատուների համար միջոցառումների, ծննդյան օրվա տոնակատարությունների կազմակերպում, սգո ծառայություններ: Անձնագրերի և տոհմաբանական փաստաթղթի տրամադրում: Կլինիկան ունի առանձին վիրահատական բլոկ և առանձին ստացիոնար բաժանմունք:
Իրավաբանական անձ 3 կետ Իրավաբանական անձն սեփականության իրավունքով ունի գույք։ Իրավաբանական անձն իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով։ Իրավաբանական անձն կարող է դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող։
Անհատ ձեռնարկատեր 3 կետ Անհատ ձեռնարկատերն իրավունք ունի, առանց իրավաբանական անձ կազմավորելու, ինքնուրույն, իր անունից և իր ռիսկով իրականացնել գործունեություն։ Անհատ ձեռնարկատեր կարող է լինել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա գործունակ քաղաքացի։ Անհատ ձեռնարկատերն իրավունք ունի ունենալ վարձու աշխատողներ։