Իմ եզրակացությունները՝ Հանքից հանք Հայաստան. Հանքարդյունաբերողները պատասխանատու են իրենց հասցրած վնասի համար հոդվածը կարդալուց հետո
Հայաստանը հարուստ է պղնձի, մոլիբդենի, ոսկու, արծաթի և այլ օգտակար հանածոների պաշարներով, ինչը կարևոր դեր ունի երկրի տնտեսության զարգացման գործում: Հանքարդյունաբերությունը նպաստում է արտահանման ճյուղի զարգացմանը և աշխատատեղերի ստեղծմանը: Սակայն հանքերի արագ և անզգույշ շահագործումը առաջացնում է բնապահպանական լուրջ խնդիրներ: Համայնքների զգալի մասը դեմ է հանքերի շահագործմանը, քանի որ մտահոգված են հաների շահագործումից բխած խնդիրներով որոնցից են՝ շրջակա միջավայրին հասցված վնասները ՝ջրի, օդի, հողի աղտոտում, անտառների հատում, շահագործումից հետո առաջացած դատարկ տարածքներ։ Բնակչության առողջության վրա ունեցած ազդեցությունները որոնցից են՝ հիվանդությունների մի մեծ խումբ որոնց գերակշռող մասն են կազմում՝ սրտի, արյան և թոքերի հիվանդություններ։
Այս ոլորտում կայուն զարգացման և հաջողության հասնելու համար անհրաժեշտ է բնական ռեսուրսների պահպանումը համադրել արդյունավետ կառավարման հետ՝ համատեղելով տնտեսական շահերն ու բնապահպանական պահանջները:
Ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ՝ ampop.am։