Рубрика: Գրականություն
Թումանյանը քառյակների մասին
- Քառյակները շատ ուժեղ շտրիխներ են, դրանք իմ հոգու կենսագրությունն են։
- Քառյակները հասուն շրջանի արդյունք են` իմաստության, վեհության։
- Քառյակները շատ նուրբ, ազնիվ, խորը և գեղեցիկ բաներ են։
- Քառյակները մեղմ են, քնքուշ, խորը, շատ սեղմ ու բովանդակալից։
- Քառյակը գոհար է և անպայման հղկված պետք է լինի։
- Քառյակը պոեզիայի մինիատյուրն է, նուրբ ճաշակի բան։ Քառյակները պետք է կարդալ հանգիստ ու ծանր և ամեն մարդ չի կարող հասկանալ, գնահատել։ Մարդիկ կան, որ քառյակները ոտանավորի նման են կարդում. պարզ տեսնում ես, որ չի հասկանում թե ինչ բան է քառյակը։
Վահան տերյան․ Հրաժեշտ․ Ձայնագրություն
| ՀՐԱԺԵՇՏ Դու գնում ես՝ չգիտեմ ուր, Լուռ ու տխուր, Հեզ գունատվող աստղի նըման։ Ես գնում եմ տրտում-մենակ, Անժամանակ Ծաղկից ընկած թերթի նըման։ Դու գնում ես՝ չգիտեմ ուր, Սրտակըտուր Լացըդ պահած իմ հայացքից։ Ես գնում եմ լուռ անտրտում, Բայց իմ սրտում Ցավ է անվերջ, մահո՜ւ կսկիծ… |
Համարձա՛կ եղիր, փորձի´ր
Փորձել պետք է միշտ, անկախ նրանից, թե ինչքան մեծ է փորձությունը։ Վախը ավել հեշտ է հաղթահարել քան ափսոսանքը, որ չփորձեցիր։
Գրականություն․ Առակ արևմտահայերենից արևելահայերեն
ՏՈ՛ՒՐ ՀԱ ՏՈ՛ՒՐ
Մարդ մը անընդհատ կ’աղօթէր Աստուծոյ ու կը խնդրէր.
-Աստուա՜ծ, գոնէ անգամ մըն ալ ինծի՛ տուր, ի՞նչ կ՚ ըլլայ։ Տո՜ւր, որպէսզի
քիչ մըն ալ ես մարդավարի* ապրիմ։
Աստուծոյ հրեշտակներէն մէկուն խիղճը կը տանջէ։ Ան
կ’երթայ Բարձրեալին* քով ու կ’ըսէ.
-Տէ՜ր Աստուած, ոչ ոք խնդրանքով այդքան կ’աղօթէ Քեզի։ Մեղք է ան։
Անգամ մըն ալ այդ Մարդուն տուր։
-Ըսելիք չունիմ, կ’օգնեմ, կու տամ։ Բայց բազկաթոռին վրայ երկնցեր է ու
կ’ըսէ՝ տո՛ւր հա տո՛ւր։ Նման մէկուն ինչպէ՞ս տամ։ Անիրաւը գոնէ տեղէն
վեր ելլէր, գործ մը ընէր, ես ալ օգնէի՝ տայի…։
Մի մարդ անընդհատ աղոթում էր ածուն ու խնդրում:
Աստված գոնե մի անգամ էլ ինչ տուր ինչ կլինի։ Տուր որպեսզի մի քիչ էլ ես մարդավարի ապրեմ։
Աստծո հրեշտակներից մեկի խիղճը տանջում է։ Նա գնում է Աստծո մոտ և ասում։ Տեր Աստված մեկը խնդրանքով աղոթում է քեզ։ Մեղկ է նա։ Մի անգամ էլ այդ մարդուն տուր։
Ասելիք չունեմ կօգնեմ կտամ։ Բայց բազկաթոռի վրա նստել է և ասում է տուր հա տուր։ Նման մեկին ինչպես տամ։ Անիրավը գոնե տեղից վեր կենար, մ ի գործ աներ ես էլ օգնեի տայի։
<<Ուսումնական առաջին շրջանի ձեռքբերումներս>>
Իմ ուսումնական առաջին շրջանը անցավ բավականին հետաքրքիր և բովանդակալից։ Գրականություն առարկայից կարդացինք հետաքրքիր պատմվածքներ և վերլուծեցինք իսկ հայոց լեզվից կատարեցինք գործնական և քերականական առաջադրանքներ։ Նաև ունեմ անհատական նախագիծ։ Նախագծին կարող եք ծանոթանալ այցելելով հետևյալ հղումով։ Այս տարի սկսեցինք անցնել հասարակագիտություն առարկան։ Ինչը շատ սիրեցի և համարում եմ այս Ուսումնական շրջանի ձեռքբերումներիցս մեկը։ Պատմությունը ևս սկսեցինք ավելի խորությամբ ուսումնասիրել, բավականին հետահրքիր էր հատկապես՝ հայոց պատմությունը։ Այս տարի էլ ավելի գիտելիքները խորացրի խեցեգործության խմբակում, սովորեցի աշխատել դուրգի վրա, և պատրաստել զանազան իրեր։
Մասնակցել եմ նաև շատ հետաքրքիր ճամփորդությունների և բացահայտել Հայաստանը:
Գրականություն․ Հերման Հեսսե. Դժվար ճանապարհը
Հերման Հեսսե. «Դժվար ճանապարհը»:
1.Պատմվածքն ինչո՞ւ էր վերնագրված «Դժվար ճանապարհ»։
Պատմվածքը վերնագրված էր դժվար ճանապարհ, քանի որ այնտեղ հեղինակը ներկայացրել էր մի տղայի ով փորձում էր հաղթահարել դժվարություններ։
2.Առանձնացրո’ւ պատմվածքի ամենից ազդեցիկ հատվածը եւ հիմնավորի’ր։
Բայց նա առանց հոգնության շարունակում էր երգել․ «Ես ուզում եմ, ես ուզում եմ, ուզում եմ», իսկ որոշ ժամանակ անց նաև կարողացավ հնազանդեցնել ինձ, ու շուտով ես էլ էի նրա բառերով երգում։ Բարձրանալն ասես ավելի հեշտ դարձավ․ըստ էության, ես այլևս ոչ թե պետք է բարձրանայի, այլ ուզում էի բարձրանալ, քանի որ երգը մոռացնել էր տալիս հոգնությունը։
Իմ մեջ ամեն ինչ ավելի պայծառացավ, և քանի դեռ ներքին պայծառություն էի զգում։
Ինձ համար տպավորիչ էր այս հատվածը, քանի որ նրանք այդքան դժվար ճանապար անցնելով, սկսեցին երգել և իսկապես այդ երգը օգնեց, որ ճանապարհը քիչ բայց հեշտ թվա։
3.Պատմվածքից դուրս գրի’ր համեմատություններ, փոխաբերությունները։
Համեմատություն
Այնտեղ լավ էր, այնտեղ էր ջերմությունն ու սիրելի հանգստությունը, այնտեղ էր հոգին խորն ու հագեցած մի երգ մրմնջում կիսաձայն, ինչպես մազմզոտ բզեզը լիառատ օդի ու լույսի մեջ։
Փոխաբերություն
Մեռնող ճրագ
ծաղրական օղակ
երկնային լիճն
4.Պատմվածքի գլխավոր հերոսին`
բնութագրի՛ր՝ ասելիքդ հաստատելով ստեղծագործությունից դուրս գրված հատվածներով
մեղադրի՛ր՝ ասելիքդ հաստատելով ստեղծագործությունից դուրս գրված հատվածներով
արդարացրո՛ւ՝ ասելիքդ հաստատելով ստեղծագործությունից դուրս գրված հատվածներով
Գրականություն. Ս.Ծնունդի օրվա առավոտը
Փիրըլ Ս.Բաք- Ս․ Ծնունդի օրվա առավոտը
1.Շարունակի’ր տղայի նամակը. «Իմ թանկագին սեր…»:
Չեմ էլ հիշում, թե վերջին անգամ երբ եմ ասել, որ քեզ սիրում եմ։ Ճիշտ է ուրիշ ամուսինների նման թանկարժեք ընծաներ չեմ նվիրոմ, բայց ուզում եմ միշտ ուրախ լինես։Այդ պատճառով խոհանոցում եմ և պատրաստում եմ քո սիրելի թխվածքաբլիթները:Երբ փորձես կասես արդյոք ստացվեց քեզ ժպիտ պարգևել:
Քո սիրելի ամուսին
2.Ներկայացրո’ւ հոգատարության վերաբերյալ քո’ պատկերացումը։
3.Մի քանի նախադասությամբ գրի’ր մեկ այլ ավարտ, որը քո կարծիքով կհամապատասխանի պատմվածքի բովանդակությանը
Կինն արթնացավ։ Արդեն շտապում էր խոհանոց և տեսավ ամուսնու կողմից իրեն ուղված նամակը և ուրախությունից վազեց խոհանոց, տեսավ թխվածքաբլիթները։ Այնքան ուրախ էր այնքան ուրախ, որ սկսեց պատրաստել զանազան ուտեստներ և անհամբեր սպասել մինչ ամոսինը տուն գա։
Այսօր կյանքի ամենատխուր կողմն այն է…
Որ մարդիկ ստում են առանց մտածելու։ Ստում են ու կարծում, որ այդպես լավ է։ Ստի և կեղծ խոստումների պատճառով է, որ աշխարհում քաոսային իրավիճակ է տիրում շուրջ բոլորը պատերազմներ են։ Եվ մարդիկ ստում են առանց մտածելու որ իրենց սուտը կյանքեր է խլում։