Այս պահին ես կարդում եմ Անտուան դը Սենտ Էքզյուպերիի ՙՙ Փոքրիկ իշխանը՚՚ գիրքը: Առաջին գլխում հեղինակը պատմում է, թե ինչպես է վեց տարեկանում նկարել իր առաջին նկարը՝ փիղ կուլ տված վիշապօձ: Այստեղ հեղինակը պատմում է, թե ինչ տպավորություն է թողել իր նկարը մեծահասակների մոտ: Նրանք կարծել են, թե դա գլխարկ է: Նա դժգոհում է, որ մեծահասակները իրեն չեն հասկանում: Հիասթափվելով նկարչությունից՝ հեղինակը սովորում է ինքնաթիռ վարել:
Рубрика: Գրականություն
Հուշեր Թումանյանի մասին
- Կարդացեք տեքստը ևս մեկ անգամ և պատասխանեք հարցերին
- Գտեք այն հուշը, որտեղ երևում է Թումանյանի բարություն
Մայրենի — Նախադասություն

Լեզվական աշխատանք

Գիշերն ուզում էի դուրս գալ՝ մի քիչ մաքուր օդ շնչելու, բայց անձրև եկավ:
Գիշերն անձրև է եկել, հիմա ինչպե ՞ս ես դուրս գալու առանց բաճկոնի:
Տե՛ս՝ ակնոցիս շրջանակը կոտրվել է, կարո՞ղ ես կպցնել:
Վա՛յ ակնոցիս շրջանակը կոտրվեց, հիմա որտեղի՞ց գտնեմ սրա նմանը:
Ջուրը եկավ, հոսող ջրով լվացվի՛ր, որ անցնի գլխացանդ:
Ջուրը երևի եկել է, որ բոլոր գյուղացիները, իրար անցած, ջրտուքի են պատրաստվում:
Մայրենի
ԻՄ ԵՐԳԸ
Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։
Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։
Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես
Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։
Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծընընդյան պայծառ օրեն,
Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տվածն եմ տալիս իրեն։1918
Առաջադրանքներ
Ածանցավոր- բարություն, բախտավոր, ծննդյան, անծեր
Գոյական- հանք, ծով, գանձ,սիրտ, աշխարհ, սեր, երգ, օր, բարություն,գող։