Ջաննի Ռոդարի: Թափանցիկ Ջակոմոն

Վաղուց, շա՜տ վաղուց, կարող է մի-քիչ շուտ, աշխարհի ծայրին, կամ կարող է մի քիչ ավելի մոտ, չտեսնված մի թագավորության մայրաքաղաքում ծնվեց մի թափանցիկ տղա: Թափանցիկ, այնքա՜ն թափանցիկ, որ նրա միջից կարելի էր տեսնել ամեն բան՝ ինչպես օդի մեջ կամ ինչպես աղբյուրի պարզ ջրի մեջ: Նա էլ մարմին ու արյուն ուներ, ինչպես բոլորը: Ճիշտ է, թափանցիկ էր, ապակու նման, բայց երբ ընկնում էր, չէր փշրվում, ամենաշատը՝ ճակատին մի փոքրիկ, թափանցիկ ուռուցք էր ծլում:

կարդալ ավելին

Սուրբ Զատիկ

arm149215857048

Եկեղեցական տոնի ծագումը. Հիսուս Քրիստոսի խաչելությունից երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը եւ Սողոմեն, գնացին Հիսուս Քրիստոսի գերեզման` անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մահացած մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ Քրիստոսի գերեզմանը դատարկ է: Մինչ նրանք զարմացած շուրջբոլորն էին նայում, երեւացին երկու հրեշտակ եւ ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. 24:5-6): Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երեւաց նրանց: Հիսուսն Իր մահով հաղթեց մահվանը մեզ և մարդկանց հավիտենական կյանքի հույս տվեց:

կարդալ ավելին

Մայրենի

Նախադասություններին ավելացրեք ինչպիսի՞ և ինչպե՞ս հարցերին պատասխանող բառեր:

  • Թշնամին պարտվեց: Դաժան թշնամին հեշտությամբ պարտվեց:
  • Խանութպանը ժպտում էր: Բարի խանութպանը մեղմ ժպտում էր:
  • Հյուրերը հեռացան: Սիրելի հյուրերը աստիճանաբար հեռանում էին:
  • Ուսուցչուհին խոսեց: Բարկացած ուսուցչուհին կոպիտ խոսեց:
  • Անտառը մթնեց: Սաղարթախիտ անտառը արագ մթնեց:
կարդալ ավելին

Առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ էր թափառական աշուղը գնացել Թմկա տիրուհու մոտ:

Թափառական աշուղը գնացել էր Թմկա տիրուհու մոտ Շահի գովքը անելու:

  1. Կապույտով նշված բառերը բառակազմորեն վերլուծեք:

Երկրակալ — երկիր + կալ

մտախոհ- միտք+խոհ

ահարկու- ահ

կարդալ ավելին

ՀԱՄԵՐԳ

Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։

Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։

Այնինչ բընության զըվարթ համերգի

Ունկընդիրն անխոս ու հավերժական,
Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մըտքի
Ետևից ընկած լըսում է նըրան։

Բանաստեղծությունից դուրս գրել 18 գոյական:

Վտակ, ժայռ, քար, գլուխ, ավազ, փրփուր, բերան, ծերունի, թոռնիկ, երգ, բնություն, համերգ, ունկնդիր, անտառ, ջուր,աղմուկ, միտք, արձագանք:

 6 ածանցավոր բառ

Անխոս, անհանգիստ, հավերժական, պառաված, թոռնիկ, ընկած:

 2 բարդ բառ:

Ձայնակցել, ունկդրել:

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы