Հայրենիքում իմ արնաներկ
Գիշերն իջավ անլույս ու լուռ.
Այնտեղ, ուր կար այնքան սիրերգ
Եվ վարդի բույր, և սրտի հուր։
Ամեն մի միտք հիմա մի վերք,
Ամեն հայացք հատու մի սուր,
Արնոտ դիերն են համր ու մերկ
Նայում երկինք անզոր ու զուր։
Մի օր ինչ վառ ծաղկեց մոգված
Մեր նաիրյան սիրտը բեկված,
Հրով որքա՜ն խորհրդավոր,
Ահա որպես ծաղիկ թեքված
Մեր հին հոգին համր ու մոլոր,
Ա՜խ, և անզո՛ր և անարգվա՛ծ…
Рубрика: Գրականություն
Գրականություն․Վոլֆգանգ Բորխերտ․Խոհանոցի ժամացույցը
«Խոհանոցի ժամացույցը» Վոլֆգանգ Բորխերտ
Նրանք դեռ հեռվից նշմարեցին մոտեցող կերպարանքը, քանի որ վերջինս աչքի էր ընկնում: Նա ծեր էր թվում, բայց երբ մոտեցավ, նկատեցին, որ հազիվ քսան տարեկան կլիներ: Ծերունու դեմքով այդ երիտասարդը նստեց նրանց մոտ՝ նստարանին, ապա կողքիններին ցույց տվեց այն, ինչ իր ձեռքում էր:-Սա մեր խոհանոցի ժամացույցն էր,-ասաց նա, և բոլորը, որ նստարանին՝ արևի տակ, նստած էին, հայացքով հերթով զննեցին այն,- գտել եմ: Սա է միայն մնացել:Երիտասարդը, որ ծերունու նման էր, ձեռքին պահել էր խոհանոցի ժամացույցի սպիտակ շրջանակը և մատներով շոշափում էր կապույտ ներկված թվերը:— Այն այլևս ոչ մի արժեք չունի,- շարունակեց նա հանդարտորեն,- ես դա գիտեմ: Այն նաև առանձնապես գեղեցիկ չէ: Հիմա սովորական ափսեի նման է՝ պարզապես սպիտակ լաքով պատված: Բայց ես կարծում եմ, որ կապույտ թվերը բավական գեղեցիկ տեսք ունեն: Սլաքները, իհարկե, զուտ թիթեղյա են, սակայն այլևս չեն շարժվում: Ներսում ջարդված է, դա անկասկած է: Բայց տեսքը առաջվա նման է, նույնիսկ եթե հիմա այլևս չի աշխատում:Նա մատների ծայրով մի զգույշ շրջան արեց ժամացույցի շրջանակի երկայնքով: Ապա կրկին ասաց կամացուկ.— Միայն սա է մնացել:
Նրանք, որ նստարանին՝ արևի տակ էին նստած, հայացքները չբարձրացրին: Նրանցից մեկը՝ մի տղամարդ, աչքը գցեց իր կոշիկներին, ապա՝ կողքի մանկասայլակով կնոջը: Քիչ անց մեկ ուրիշն ասաց.— Դուք հավանաբար ամեն բան կորցրել եք:— Հա՛, հա՛,- պատասխանեց երիտասարդը այնպես, կարծես հենց այդ հարցին էր սպասում,- պատկերացրե՛ք, ամեն ինչ: Միայն սա է ինձ մոտ: Սա է մնացել,- և կրկին ձեռքն առավ ժամացույցը, քանի դեռ մյուսներին այն ծանոթ չէր թվացել:— Բայց այն այլևս չի աշխատում,- ասաց կինը:-Չէ՛, չէ՛, դա ճիշտ չէ: Այն պարզապես կոտրված է: Ես դա հաստատ գիտեմ, բայց այն ամբողջովին առաջվա նման է՝ սպիտակ ու կապույտ,- և նա նորից հայացքով ցույց տվեց ժամացույցը:- Իսկ գիտեք՝ ի՞նչն է ամենահետաքրքիրը,-շարունակեց նա ոգևորությամբ,- ես այդ մասին ձեզ դեռ ոչինչ չեմ պատմել: Ամենահետաքրքիրը դեռևս առջևում է. պատկերացնո՞ւմ եք, երկուսն անց կեսի վրա է այն կանգ առել: Ուղիղ երկուսն անց կեսի վրա, պատկերացնո՞ւմ եք:— Հետևաբար ձեր տունը, անկասկած, երկուսն անց կեսին է փլվել,-ասաց տղամարդը և մի ինքնագոհ շարժումով ստորին շրթունքը առաջ քաշեց:-Ես շատ եմ լսել, որ երբ ռումբ է ընկնում, ժամացույցները կանգ են առնում: Դա ճնշման հետևանք է:Երիտասարդը հայացքը հառեց ժամացույցին և մտածկոտ շարժեց գլուխը.-Ո՛չ, սիրելի՛ պարոն, ո՛չ: Դուք սխալվում եք: Դա ռումբի հետ որևէ կապ չունի: Դուք չպետք է ամենը ռումբի հետ կապեք: Ո՜չ: Երկուսն անց կեսին մի բոլորովին այլ բան էլ է եղել, որի մասին դուք դեռ չգիտեք: Դա պարզապես հետաքրքիր զուգադիպություն է, որ այն ուղիղ երկուսն անց կեսին է կանգ առել, ոչ թե ասենք չորսին կամ յոթին մեկ քառորդ պակաս: Ես միշտ տուն էի վերադառնում երկուսն անց կեսին: Գիշերները: Համարյա միշտ երկուսն անց կեսին: Դա պարզապես զուգադիպություն է,-նա նայեց մյուսներին, բայց թվում էր՝ իր աչքերը այլևս իրեն չեն պատկանում,-ես, իհարկե, քաղցած էի լինում: Տուն հասնելուն պես անմիջապես խոհանոց էի մտնում: Դա սովորաբար տեղի էր ունենում երկուսն անց կեսին մոտ: Իսկ քիչ անց մայրս էր գալիս: Ես ինչքան էլ փորձում էի դուռը կամաց բացել, նա միշտ լսում էր: Եվ մինչդեռ ես մութ խոհանոցում ուտելու բան էի փնտրում, նա վառում էր լույսը: Նա սովորաբար իր բրդյա ժակետով և կարմիր շալով էր լինում: Եվ բոբիկ: Միշտ բոբիկ (այդ ժամանակ մեր խոհանոցը սալիկապատ էր): Նա աչքերը կկոցում էր, որովհետև լույսը նրա աչքերին ուժեղ էր թվում: Չէ՞ որ գիշերվա այդ ժամին նա պետք է արդեն քնած լիներ: «Կրկին այսքա՜ն ուշ»,-միշտ ասում էր նա: Այլևս ոչինչ չէր ասում: Միայն՝ «կրկին այսքա՜ն ուշ»: Ապա նա ինձ համար տաք ընթրիք էր պատրաստում և նայում, թե ինչպես եմ ուտում: Այդ ժամանակ նա անդադար ոտքերը իրար էր շփում, քանի որ սալիկները շատ սառն էին: Գիշերվա ժամերին հողաթափեր չէր հագնում: Երկար մնում էր ինձ մոտ նստած, այնքան երկար, մինչև վերջացնում էի ուտելը: Ապա ես լսում էի՝ ինչպես է նա ափսեները իրար վրա դարսում, երբ իմ սենյակում արդեն լույսը անջատած էի լինում: Ամեն գիշեր հենց այդպես էր լինում: Եվ հիմնականում` երկուսն անց կեսին: Ես կարծում եմ՝ ամբողջովին հասկանալի է, որ նա գիշերը՝ երկուսն անց կեսին, խոհանոցում ինձ համար ուտելու բան էր պատրաստում: Ինձ համար դա սովորական էր: Նա միշտ այդպես էր անում: Եվ ոչինչ չէր ասում: Միայն՝ «կրկին այսքա՜ն ուշ»: Նա ամեն անգամ այդպես էր ասում: Ես չեմ կարող դա այլևս չլսել: Այն ինձ համար այնքան սովորական է դարձել: Ամբողջը միշտ հենց այդպես էլ եղել է:
Նստարանին նստածները լուռ հոգոց հանեցին: Ապա տղամարդը ցածրաձայն հարցրեց.-Իսկ հիմա՞:Երիտասարդը իր ոչինչ չասող հայացքը հառեց մյուսներին, ապա կամացուկ շշնջաց՝ դեմքը խոնարհելով դեպի ժամացույցի սպիտակակապտավուն շրջանակը.-Հիմա՞, հիմա ես գիտեմ, որ դա դրախտն էր:Նստարանին նստածները լուռ էին: Ապա կինը հարցրեց.-Իսկ ձեր ընտանի՞քը:Նա ծիծաղեց շփոթված.-Ա՜խ, Դուք նկատի ունեք ծնողների՞ս: Հա՜: Նրանք էլ են կորած: Ամեն ինչ կորած է: Պատկերացնո՞ւմ եք՝ ամեն ինչ: Ամեեեն իիինչ կորաաած է:Նա շփոթված ծիծաղեց՝ նայելով մյուսներին: Բայց նրանք իրեն չէին նայում: Ժամացույցը կրկին ձեռքն առավ և դարձյալ ծիծաղեց: Ծիծաղեց.-Միայն սա է ինձ մոտ: Սա է մնացել: Եվ ամենահետաքրքիրն այն է, որ այն ճիշտ երկուսն անց կեսին է կանգ առել: Ճիշտ երկո՛ւսն ա՛նց կեսի՜ն:Այլևս նա ոչինչ չասաց: Բայց հիմա ավելի էր նմանվել ծերունու: Իսկ կողքին նստած տղամարդը հայացքը գցեց իր կոշիկներին, բայց չնկատեց դրանք. շարունակ դրախտ բառի մասին էր մտածում:
ԱռաջադրանքներԱ) Դո՛ւրս գրեք այն արտահայտություններն ու նախադասությունները, որոնք նկարագրում են գլխավոր հերոսի հոգեվիճակը: Հիմնավորե՛ք Ձեր ընտրությունը:Բ) Բացատրե՛ք հետևյալ հատվածը՝ ուշադրություն դարձնելով ընդգծված նախադասության վրա։-Իսկ հիմա՞:Երիտասարդը իր ոչինչ չասող հայացքը հառեց մյուսներին, ապա կամացուկ շշնջաց՝ դեմքը խոնարհելով դեպի ժամացույցի սպիտակակապտավուն շրջանակը.-Հիմա՞, հիմա ես գիտեմ, որ դա դրախտն էր:
Գրականություն․ Ծուլությունից մեր միտքը կառչում է նրան, ինչ հեշտ է ու հաճելի, և դա սահմաններ է դնում մեր ճանաչողությանը։
Ծուլությունից մեր միտքը կառչում է նրան, ինչ հեշտ է ու հաճելի, և դա սահմաններ է դնում մեր ճանաչողությանը։
Կարծում եմ ծուլությունունը կարող են հաղթահարել բոլորը։ Ծուլությունը հաղթահարելու միակ միջոցը ցանկությունն է, կա ցանկություն կա արդյունք։ Իմ կարծիքով ծուլությունը ևս պաշպանական բնույթ է կրում։ Այն պաշպանում է և չի թողնում, որ մեր ուղեղը հաղթի մտքին և կատարի ինչ որ գործողություն։ Վստահորեն կարող եմ ասել, որ մարդկանց հիսուն տոկոսը իր նպատակին չի հասնում ծուլություան պատճառով։ Ծուլությունը կարելի է հաղթահարել միայն և միայն աշխատանքի միջոցով, կբերեմ իմ օրինակը՝ ես, երբ հասկանում եմ, որ ինչ, որ գործողություն անելիս սկսում եմ ծուլանալ և մտածել, որ կանեմ մի ժամից կամ վաղը, նետում եմ մարտահրավեր իմ ուղեղին ևմտքին, անելով տվյալ գործողությունը կրկնակի օրինակ՝ գիրք կարդալիս, ես պետք է կարդաի վաթսուն էջ ես կարդում եմ հարյուր քսանը։ Այդպես ես հաղթում եմ իմ ծուլությանը և մարզում ուղեղս։
Գրականություն․ Վիլիամ Սարոյան․ Պատերազմ է հայտարարվել
Պատերազմ է հայտարարվել:Վիլյամ Սարոյան
- Կարդա’ պատմվածքը։
- Ի՞նչ է պատերազմը, փորձիր գտնել համացանցում, բառարանում։
Պատերազմ, քաղաքական-հասարակական միավորումների (պետություններ, ցեղեր, քաղաքական խմբավորումներ և այլն) միջև հակամարտություն, որն արտահայտվում է հակամարտող կողմերի ռազմական ուժերի (բանակներ) միջև ռազմական (մարտական) գործողությունների տեսքով։ - Գրի’ր քո մտքերը պատերազմի մասին։
Ինձ համար պատերազմը աշխարհում ամենավատ երևույթներից մեկն է, որը ստեղծվել է մարդու կողմից։ Մարդու ագահ, չար և անզգա լինելու պատճառով։ Կյանքը ամենաթանկ բանն է աշխարհում այն անհնար է վերականգնել կամ գնել։ Ում են պետք այդ տարածքները, հողը այդ կիլոմետրերը որ ձեռք են բերվում մարդկային արյան և կյանքի գնով։ Հազարավոր մարդիկ են զոհվում պատերազմների ժամանակ, երկու ագահ և անկուշտ ղեկավարների որոշումով։ Հազարավոր ընտանիքներ են կորցնում իրենց տան անդամներին և դժբախտանում։ Տեսնես մի օր մարդիկ կհասկանան, որ բոլոր շքեղ տեսարժան վայրերը, միլիարդները, միլոմետրերով հողերը, որ այդքան ձգտում են ոչինչ է առանց մարդկային կյաքնի։ Թող ամենուր և մարդկանց հոգիներում խաղաղություն լինի։ - Վերլուծի’ր պատմվածքը։ Ի՞նչ մտքեր և զգացումներ առաջացրեց։
Գարսիա Մարկես: Ինչպես նորոգել աշխարհը
Մի գիտնական, որ ապրում էր աշխարհի խնդիրներով մտահոգ, վճռել էր գտնել ուղիներ դրանք նվազեցնելու համար: Օրեր էր անցկացնում իր լաբորատորիայումփնտրելով իրեն հուզող հարցերի պատասխանները: Մի օր յոթամյա որդին ներխուժեց նրա սրբավայրը և որոշեց օգնել հորն աշխատել: Գիտնականը նյարդայնացած, որ իրեն ընդհատել են, խնդրեց տղային ուրիշ տեղ խաղալ: Տեսնելով, որ անհնար է նրան դուրս հրավիրել, հայրը մտածեց մի բանով շեղել որդու ուշադրությունը: Պատահաբար գտավ մի ամսագիր աշխարհի քարտեզի պատկերով. այն
է, ինչ անհրաժեշտ էր: Մկրատով կտրտեց քարտեզը տարբեր մասերի և կպչուն ժապավենի հետ միասին
հանձնեց որդունասելով.
– Քանի որ սիրում ես գլուխկոտրուկներ, քեզ կտամ աշխարհը բոլորովին կոտրված, որ այն նորոգես առանց որևէ մեկի օգնության: Հաշվարկեց, որ փոքրիկից կպահանջվի տասը օր քարտեզն ի մի բերելու համար, սակայն այդպես չեղավ: Մի քանի ժամ անց նա լսեց երեխայի ձայնը, որ հանգիստ կանչում էր.
– Հայրի՜կ, հայրի՜կ, ամեն ինչ արեցի, ավարտեցի:
Սկզբում հայրը չհավատաց: Մտածեց, որ անհնար է նրա տարիքում վերստանալ ամբողջական մի քարտեզ, որը նախկինում երբեք չի տեսել: Կասկածամիտ, հայացքը բարձրացրեց գրառումներից այն վստահությամբ, որ կտեսնի երեխայի տարիքին
համապատասխան աշխատանք. քարտեզն ավարտուն էր: Բոլոր կտորները տեղադրված էին իրենց համապատասխան տեղերում: Ինչպե՞ս էր հնարավոր: Ինչպե՞ս էր երեխան կարողացել: Զարմանքով հարցրեց որդուն.
– Որդյա՛կս, դու չգիտեիր ինչպիսի՞ն է աշխարհը, ինչպե՞ս ես արել:
– Հայրի՛կ, պատասխանեց որդին,- Ես չգիտեի, թե ինչպիսին է աշխարհը, բայց երբ դու հանեցիր ամսագրից քարտեզը, այն կտրտելու համար, տեսա, որ մյուս կողմում մարդ է պատկերված: Այնպես որ, շրջեցի կտորներն ու սկսեցի «հավաքել» այդ մարդուն, որ, այո´, գիտեի թե ինչպիսին էր:
– Երբ ես վերականգնեցի մարդուն, շրջեցի թուղթը և տեսա, որ վերականգնել եմ աշխարհը:
Գրականություն․ Ակսել Բակունց Միրհավ
Փոխաբերություններ՝
դառնաշունչ քամի, հաստաբուն կաղնին խոնարհվում էր, հնձած արտերի վրա իջել էր մի պայծառ տխրություն, երիտասարդ կեռասենիները մրսում էին, Արևի տակ ժպտում էր վերջին արևածաղիկը և օրորում դեղին գլուխը, հնձանի դռնակը մեղմ ճռնչում էր, և մաշված դուռը դողդոջ երգում էր մի հին երգ, արևը չխոնարհվեր դեպի մայրամուտ, Շուտով կիջնի ձմեռ, վազերի օրորը, և՛ հնձանի դռնակի երգը, ճոճեց բարակ մարմինը, փափուկ քայլերով, կրակված ձեռք, այդ սերը ծիծեռնակի պես ճռվողում էր, Լսվում էր կաքավի թավ երգը, մասրենու պառավ թուփը, աչքերը` կաս-կարմիր ածուխ…,
Համեմատություններ՝
Սիմինդրի երկար տերևները թրերի նման քսվում էին իրար, Դիլան դայու միտքն էլ տարուբեր էր լինում, ինչպես քամիների բերանն ընկած չոր տերև, վիզը երկարեց, ինչպես կաքավը դեղնած արտերում խշշյուն լսելուց, նրա ողկույզի պես գանգուր մազերին, փափուկ քայլերով, ինչպես այծյամը ձյունի վրա, ներս մտավ, ինչպես միամիտ հավքը վանդակի բաց դռնով, Իսկ զրնգան սուրմաները կայտառ կոհակների նման ծափ էին զարկում, նրանց սերը ծնվել էր նույնքան աննկատ, ինչպես մի գիշերում բացվում է մուգ մանիշակը, այց առաջվա նման մոտիկ լինելու ցանկությունը, իբրև խոր երկնքում ճախրող թռչուն, երբեք չէր իջնում նրա շեմքին, թիակների ոսկորը մրմուռը ծակեց, ինչպես եղինջի հարվածը բաց մսերի վրա,
Հրեղեն Ձին

Մի մարդ ու կին են լինում․նրանք երեխա չեն ունենում։ Մի օր այդ մարդը գնում է վար անելու։ Մի բաժին հավաքող է գալիս իրենց գյուղ, և նրանց տուն հյուր է գնում և ասում․
— Քույ ջան, սող սրանք այստեղ մնան, են երկու տուն էլ գնամ։
Այդ կինը բաժին հավաքողին մի թաս ալյուր է տալիս։
-Այ կին, ուրշը գդալով ու բդովա տալիս դու, երեք թա՞ս։
-Հա՜, բան չկա, ես ու ամուսինս ենք, երեխա չունենք ով է ուտելու։
Դրեք փայտյա պահարանի մեջ, երեք տարուց, դա կդառնա
Չարենցի մեծ սերը
-Ես Աստծո ի՛նչն եմ ասել, աշխարհը թողած, Կարսը թողած, եկավ ի՞նձ տեսավ: Մարդավարի տեսք որ տար, հոգին դո՞ւրս կգար: Հիմա լա՞վ է, որ աղջիկները ռեխիս չեն նայում,- սրտնեղում էր Եղիշե Չարենցը:
I Այ Եղիշ,- հուսադրում էր ընկերը Աղասը,- կմեծանաս, կգեղեցկանաս: Եվ հետո, փորձ արե՞լ ես աղջկա մոտենալ: Ի՞նչ ես իմանում, գուցե գործերդ հաջող գնան:
Այ տղա, խե՞նթ ես,- քմծիծաղում էր,- որ մեծանամ՝ բոյս երկարելո՞ւ է, ուսերս հավասարվելո՞ւ են, քիթս ուղղվելո՞ւ է:
Բանաստեղծի մտերիմ ընկերների վկայությամբ` Չարենցը աղջիկների ներկայությամբ գլուխը բարձր էր պահում, քիթը` ցից, կեպին` ավելի ծռած, իբր` տեսե՛ք ու իմացե՛ք, ինձ պես գեղեցիկ տղա աշխարհը ոչ ծնել է, ոչ էլ կծնի:
Իսկ որեւէ տղայի ու աղջկա միասին տեսնելիս, ավելի հպարտ էր պահում իրեն: Արհամարհանքով նայում էր աղջկան և.
էրնե՜կ քեզ, դու էլ պիտի ասես՝ ոսկի եմ գտել: Աբգար աղայի տղային՝ Չարենցին թողած, ո՞ւմ ետևից ես ընկել:
Մի անգամ Եղիշե Չարենցը բռնացնում է ընկերոջը՝ Աղասի Ալայանին, թե.
— Ալայա՛ն, գնա Աստղիկ Ղոնդախչյանին ասա, որ սիրում եմ իրեն:
— Աղջկանը դու սիրես, սերդ ե՞ս բացատրեմ: Տղամարդուն վայել կլինի էդ,- կշտամբում է ընկերը:
— Չի՛ լինի, թող չլինի,- նեղանում է Չարենցը,- պետքս էլ չի: Բանաստեղծություն կնվիրեմ եւ՝ վերջ: Սերս թե կհասկանա՝ լա՛վ, չի՛ հասկանա, տերն իր հետ…
Սերը մնում է անպատասխան:
Օրեր են անցնում: Չարենցը նորից է բռնացնում ընկերոջը, թե.
Ալայա՛ն, գնա Կարինե Քոթանջյանին ասա, որ իրեն սիրում եմ:
Ընկերն ունքերը իրար է տալիս.
Եղա՞վ, Եղիշ ջան,- նորից կշտամբում է Ալայանը, — աղջկանը դու սիրես, սերդ ե՞ս բացատրեմ: Տղամարդուն վայե՞լ կլինի էդ:
Չի՛ լինի, թող չլինի,- նորից նեղանում է Չարենցը:- Պետքս էլ չի, բանաստեղծություն կնվիրեմ: Սերս կհասկանա՝ լավ, չի՛ հասկանա, տերն էլ իր հետ…
էս սերն էլ նախորդի նման մնում է անպատասխան:
Էլի բան դուրս չեկավ,- դառնացած ասում է Չարենցը:- Ի՞նչ բանաստեղծ, որ աղջիկ չգերի, սեր չերգի: Երեւի իսկապես, իմ սերը, իմ մե՜ծ սերը հետո է գալու:
Իրոք, չի սխալվում…
1921 թվի հունվարյան մի օր Երեւանում դրամատիկական ստուդիայի սաների ելույթն էր: Չարենցը, որպես արվեստի բաժնի վարիչ, հաճախ էր ներկա լինում փորձերին:
Հանդեսի օրն էլ բանաստեղծը պատվել էր իր ներկայությամբ: Ներկայացումից հետո սկսվում է գեղարվեստական մասը: Մեկ էլ.
Եղիշե Չարենց. «Ամբոխները խելագարված», արտասանում է Արփենիկ Աստվածատրյանը:
Բեմ է բարձրանամ սիրուն, համեստ Արփենիկը՝ Արփիկ Աստվածատրյանը: Առաջ է գալիս, գլուխը բարձր պահած արտասանում ու գնում:
«Ծափերից էդպես դղրդացող դահլիճ օրումս տեսած չկայի: Մարդիկ ծափահարում էին, չգիտես՝ Եղիշե Չարենցի՞ն, թե Արփենիկ Աստվածատրյանին,- գրում է Աղասի Ալայանը:- Աչքս Չարենցի վրա էր, իսկ նա՝ յոթերորդ երկնքում: Թվում էր, ուր որ է իրեն բեմ կգցի»:
Դանդաղ իջնում է վարագույրը, երեկոն վերջապես ավարտվում է: Չարենցը բարձրանում է բեմ, շնորհավորում բոլորին: Հասնելով Արփենիկ Աստվածատրյանին՝ բռնում է նրա ձեռքը եւ.
— Արփի՛կ ջան, էս ի՞նչ արիր, թամամ մեզ խելագարեցրիր:
Ուրախությունից բանաստեղծի աչքերը փայլում են, իսկ սիրտը, միայն
Աստված զիտեր, թե սիրտն այղ պահին ինչ օրում էր, ինքն էլ՝ բռնել ադջկա ձեռքը ու բաց չի թողնում:
Թատրոնի դռների մոտ Չարենցը նորից բռնացնում է ընկերոջը, մտնում նրա թեւը ու տեղնուտեղը վրա բերում.
Աղասի՛, հիմի եկել է իմ սերը, իմ մե՜ծ սերը: Կգնաս ու Արփիկին կասես, որ սիրում եմ իրեն:
— Աղջկանը դու սիրես, սերդ ե՞ս բացատրեմ,- նորից սրտնեղում է ընկերը:
«Տե՜ր Աստված, էդքան տաղանդավոր բանաստեղծ, կռիվների թոհուբոհի միջով անցած աղա, արվեստի բաժնի վարիչ, ու աղջիկների հարցում՝ վախը էլի՞ սրտում»,- զարմանամ է Ալայանը:
— Լավ, ե՛ս կբացատրեմ,- նկատելի դժզոհությամբ ասում է Չարենցը,- էն էլ էնպես, որ աչքերդ բաց մնան: Արփիկը ո՛չ Աստղիկ է, ո՛չ Կարինե, ո՛չ Լյուսի: Նրան ձեռքից բաց թողնողը չե՜մ…
Ահա այսպես՝ անակնկալ ձեւով է հայտնվում Եղիշե Չարենցին իր մեծ սերը՝ «բաշ նազանին»։
Չարենցի կանայք… Չարենցի սերերն ու հրապույրները
Չարենցի կանայք… Չարենցի սերերն ու հրապույրները: ԱլիխանյանԱստղիկ Ղոնդախչյան, Կարինե Քոթանջյան, Լեյլի, Արմենուհի Տիգրանյան, Արփենիկ Տեր-Աստվածատուրյան, Նվարդ , Մարիաննա Այվազյան, Լյուսի Թառայան, Ռիչի Դոստյան, Արուս Ոսկանյան, Իզաբելլա Նիազյան… Ահա ոչ ամբողջական ցանկն այն անունների, որոնք այս կամ այն կերպ առնչվել են Եղիշե Չարենցի հետ, բանաստեղծի կարճատև կյանքի որևէ շրջանում նրա ուղեկիցներն են եղել, և յուրաքանչյուրն իր անջնջելի հետքն է թողել թե նրա զգացական, թեստեղծագործական աշխարհում:
Սակայն Չարենցի կյանքում եղել է ևս մի սիրային դրվագ, որի մասին ժամանակակիցները միաձայն լռություն են պահպանել կամ լավագույն դեպքում բավարարվել են կցկտուր տեղեկություններով: Եվ նույնիսկ այդ ժլատ հիշատակումները թույլ են տալիս ուրվագծել ոչ սովորական մի պատմության նրբերանգները:
1930 թվի ամռանը Լենինգրադից Երևան վերադարձած Չարենցը դեպքերի բերումով ծանոթանում է 18-ամյա մի գեղեցկուհու Վերա Ռուսկիի հետ: Նա կարճատև այցով Հայաստան էր ժամանել Հայկինոյի հրավերով իբրև դերասան նկարահանվելու լիամետրաժ ֆիլմերից մեկում:
Կան հակասական վկայություններ այն մասին, թե հատկապես ո՞ր կինոնկարում էր երիտասարդ արտիստուհին պատրաստվում հայկական կերպար մարմնավորել: Մի դեպքում նշվում է, թե Վերային հրավեր էր ուղարկել կինոռեժիսոր Համո Բեկնազարյանը: Մեկ այլ կարծիքի համաձայն նրան պատրաստվում էին ընդգրկել «Անուշ» ֆիլմի նկարահանման աշխատանքներում:
Միանգամից ասենք, որ 1930-ին Բեկնազարյանը որևէ ֆիլմ չի նկարահանել, այնպես որ հազիվ թե հրավերը նրանից լիներ: Ինչ վերաբերում է Վրաստանի «ոսկինպրոմից» գործուղված կինոռեժիսոր Ի. Պերեսիանիին, ապա նա իսկապես այդ տարի սկսել էր Թումանյանի «Անուշ»-ի էկրանավորումըզայրույթ պատճառելով հայ մտավորականությանն այն բանի համար, որ հանրահայտ պոեմը վերաձևել էր իր հայեցողությամբ և պատրաստվում էր սիրավեպը դիտարկել դասակարգային պայքարի տեսանկյունից:
Միանգամայն հնարավոր է, որ Վերային Երևան էր կանչել հենց Պերեսիանին(«Հայկական կինո, լիակատար կատալոգ»): Վերայի մասին հայտնի էր այն, որ նա ծնվել է Լեհաստանում, և շատերն էին կարծում, թե ազգությամբ լեհուհի է: Մինչդեռ նրա երկիմաստ անուն-ազգանունն ամենայն հավանականությամբ այլ բան չէր, քան արտիստական կեղծանուն, քանի որ իրականում աղջիկն ազգությամբ հրեա էր և ծնողներից ժառանգել էր Էռա Շմիդտ անունը: Դա էր պատճառը, որ Չարենցը ժամանակ առ ժամանակ սիրում էր նրան դիմել իր հորինած բառախաղով աղջկան անվանելով ոչ այլ կերպ, քան «էռա ռուսկիխ »:
Հետագա իրադարձությունները զարգացել են շատ արագ և բուռն: Առաջին կնոջ Արփենիկի մահից հետո ամուրի բանաստեղծի հրապուրանքն այնքան մեծ է եղել, որ նա շուտով Էռային պարզապես տեղափոխել է իր հյուրանոցային համարը (Չարենցն այդ տարիներին դեռ բնակարան չուներ և ապրում էր «Ինտուրիստ» ներկայիս «Երևան» հյուրանոցի երկրորդ հարկի սենյակներից մեկում): Գայթակղությունն ուղեկցվել է աննկարագրելի խանդով:
Չարենցը սահմանափակել էր աղջկա բոլոր կարգի շփումներն ու հանդիպումները կողմնակի մարդկանց հետ, լավագույն դեպքում որևէ զբոսանք հնարավոր էր եղել միայն իր ուղեկցությամբ: Բանը հասել էր նրան, որ երբ բանաստեղծը պատրաստվում էր որևէ գործով քաղաք դուրս գալ, նա պարզապես սենյակի դուռը փակում էր Էռայի վրա, բանալին դնում էր իր գրպանը և նոր միայն հեռանում:
Թերևս սխալված չենք լինի, եթե ասենք, որ Էռան այդպես էլ չարժանացավ հայկական ֆիլմում նկարահանվելու բախտին: Այդ տարիներին թողարկված կինոնկարներից որևէ մեկում չի հիշատակվում նրա անունը: Եվ մնում է միայն ենթադրել, որ դերասանուհու հարկադրված բացակայության մեղավորը եղել է ոչ թե ռեժիսորը, այլ… Չարենցի խանդը («Կովչեք», Մոսկվա, 1991թ.):
Ի վերջո, համատեղ անցկացրած մի քանի մեկուսի շաբաթներին հետևում է Չարենցի առաջարկըամուսնանալ: Հազիվ թե դա հապճեպորեն կայացրած որոշում լիներ մի տղամարդու կողմից, ով մշտապես շրջապատված էր կանանցով և, ինչպես ասում են, ընտրության լայն հնարավորություն ուներ: Նրա այս առաջարկին Էռան դրական է պատասխանում:
Կարծիք կա, որ աղջկա արձագանքն իրականում եղել է պարտադրված քայլ, քանի որ նա արդեն հղի էր: Ամեն դեպքում համաձայնությունը ստացվել էր, և Չարենցը սկսում է լրջորեն նախապատրաստվել հարսանյաց արարողությանը: Վրա է հասնում պսակադրության օրը: Խնջույքի սեղաններն ու սրահը ձևավորվել էին Չարենցի հսկողությամբ և ըստ նրա ճաշա֊կի: Նշված ժամին ներկայանում են բոլոր հրավիրվածները ավելի քան 20 հոգի: Ամենքն անհամբերությամբ սպասում են հարսնացուի հայտնությանը, քանի որ ոչ բոլորին էր հաջողվել մինչև հարսանիքը տեսնել նրան, և մեծ էր հետաքրքրությունը, թե ինչպիսին է այն կինը, որն արժանացել էր բանաստեղծի ընտրյալը լինելու պատվին: Բայց բոլորից անհամբերն ու անհանգիստն այդ պահին Չարենցն էր: Էռան ուշանում էր: Տեսնելով, որ սպասումը ձգվում է նախատեսվածից ավել, նա ստիպված ծանոթներից մեկին ուղարկում է հյուրանոց ճշտելու, թե ինչն է ուշացման պատճառը: Որքան մեծ է լինում նրա զարմանքը, երբ լրաբերը ետ է գալիս ու տեղեկացնում, որ հարսնացուն անհետացել է: Քիչ անց հայտնի է դառնում նաև ամբողջ եղելությունը:
Չարենցի կրտսեր մտերմուհին և հետագայում նրա ձեռագրերի պահապան Ռեգինա Ղազարյանը տարիներ անց որոշ դրվագներ է պատմել այդ միջադեպի մասին հայտնի դարձնելով նաև իր մասնակցությունը հարսնացուի առեղծվածային անհետացման գործին: Պարզվում է, որ այն պահին, երբ Չարենցը զբաղված էր նախապատրաստական հոգսերով, Էռան իր մոտ է կանչում Ռեգինային, նրա օգնությամբ հավաքում է իրերն ու անմիջապես ուղևորվում երկաթուղային կայարան:
Էռան առաջին իսկ գնացքով մեկնում է Հայաստանից («Չարենցյան նշխարներ» հուշերի ժողովածու): Հավանաբար վերջին պահին Չարենցի կամավոր գերուհին, այնուամենայնիվ, սթափվել էր ու հասկացել, որ ամուսնությունը շատ ավելի լուրջ քայլ է, քան սիրային արկածը, և ստեղծված իրավիճակից միակ ելքը շուտափույթ փախուստն էր: Իսկ Ռեգինային ոչինչ չէր մնում, քան իր «դավադրության» մասին խոստովանել հուսալքված նորափեսային:
Աղջկա համար էլ ավելի անսպասելի էր Չարենցի արձագանքը, ով զայրանալու փոխարեն ընդամենը մեկ ակնթարթ անշարժանում է, հետո անմիջապես վերագտնում է ինքնատիրապետումը և դառնալով ներկաներին բարձր ձայնով հայտարարում է, որ հանգամանքների բերումով նախատեսված հարսանյաց արարողությունը փոխվում է… քեֆի: Ի պատիվ հրավիրվածների պետք է ասել, որ նրանցից որևէ մեկը խոսքով կամ պահվածքով զգացնել չի տալիս դեպքի արտառոց լինելը, և խնջույքը շարունակվում է մինչև ուշ գիշեր:
Ահա այսպիսի ձախողված ավարտ ունեցավ Չարենցի հերթական գայթակղությունը, որ կարող էր նրա համար ճակատագրական լինել: Արդեն մեկ տարի անց Չարենցը նոր ընտրյալ ուներ Իզաբելլան, որն էլ դարձավ նրա երկրորդ կինը: Իսկ Էռա՞ն: Հետագա տարիներին նրա մասին որևէ հիշատակություն չէր հանդիպում:
Սակայն բոլորովին վերջերս մեզ հաջողվեց արխիվային պահոցներում գտնել եզակի վկայություններնույնքան անակնկալ բացահայտումներով: Գրող Մկրտիչ Արմենի օրագրային գրառումները թերթելիս 1960-ի սեպտեմբերի 4-ին կատարված այլևայլ նշումների շարքում մենք հանդիպեցինք այսպիսի տողերի. «… Երեկոյան գնացի Գուրգենի մոտ (խոսքըԳուրգեն Մահարու մասին է — Հ.Չ) և հրաժեշտ տվեցի նրան.- մեկնում են երեկոյան 9-ն անց 40-ի գնացքով։ Զանգ տվեց նաև Վերա կամ Էռա Պետրովնա Շմիդտը, որը երեկ Գուրգենենց մոտ էր… Ես նրա մասին լսել էի դեռ մի քանի տարի առաջ, Խորենից (Խորեն Աճեմյանը Մահարու եղբայրը — Հ. Չ)։ Այդ կինը, իր ասելով, եղել է Չարենցի սիրուհին, և նրա գեղեցկուհի աղջիկն իբր թե Չարենցից է։ Տեսանք լուսանկարները և աղջկա, և մոր երիտասարդության։ Ես մորը հիշեցի, թեև ոչ շատ հստակ։ Իրոք որ, նա այն ժամանակ շատ գեղեցիկ էր և հիմա էլ, չնայած իր մոտ հիսուն տարեկան հասակին, դեռ պահպանել է իր հմայքի ցայտուն հետքերը։ Իսկ աղջիկը բացառիկ գեղեցիկ է։ Եվ, ճիշտն ասած, զգալիորեն նմանլի մեծ աղջկան. դա նկատեցինք թե ես, և թե Գուրգենն իրարից անկախ։ Մի խոսքով, դա կոչվում է անցյալի հետքե֊րով…»: (ՀԱԱ, Մկրտիչ Արմենի անձնական արխիվ, ֆոնդ 972, ցուցակ 1, գործ 55)։
Էռան աղջկան կոչել էր Ժենյա: Կարծես ճակատագրի հեգնանքն էր, որ նա իր դստեր համար պիտի ընտրեր Չարենցի «Ռոմանս անսեր» պոեմի հերոսուհու անունը: Հետաքրքիր է, որ մի քանի ամիս անց 1961-ի հունվարին, Մկրտիչ Արմենը վերստին անդրադառնում է նրանց թղթին հանձնելով Ժենյայի մասին այս գրառումը. «Շատ գեղեցիկ ու հետաքրքիր աղջիկ է, իմիջիայլոց, ինձ խիստ ծանոթ տիպի։ Դա աղջկա այն երեսառած տիպն է, որ միանգամայն բնական և նույնիսկ անխուսափելի է համարում, որ բոլոր տղամարդիկ իր շուրջը պտտվեն, սիրահարվեն իրեն….»։
Իբրև ասվածին հավելում նշենք նաև, որ և Էռան, և Ժենյան այդ տարինե֊րին որոշ ժամանակ ապրել են Երևանում։ Նրանք Գուրգեն Մահարու մշտական հյուրերն էին, և նրա հետ նրանց մտերմությունն այլ կերպ դժվար է բացատրել, քան Չարենցի հանգամանքով։ Վերջին տեղեկությունը, որ հայտնի է Էռայի մասին, այն է, որ նա իր դստեր հետ 1971-ին Խորհրդային միությունից մշտական բնակության է մեկնել Իսրայել:
Սկիզբը