Լեզվական աշխատանք

Ա) Թագավորի ձայնը այնքան է նվազում, որ պալատականները նրան չեն կարողանում լսել:
Բ) Թագավորի ձայնը նվազում է, և պալատականները նրան չեն կարողանում լսել:
Շարունակել կարդալ

Ընթերցանություն

Այս շաբաթ ես կարդում եմ Վախթանգ Անանյանի պատմվածքները: Այսօր ուզում եմ խոսել <<Օձի<<սերը>> >> պատմվածքի մասին: Նախ ասեմ, որ այն ինձ շատ դուր եկավ: Այստեղ նկարագրվում է, թե ինչպես է օձը վրեժխնդիր լինում մարդուց՝ իր սիրելի օձին սպանելու համար: Այս պատմվածքը կարդալով՝ հասկանում ես, որ նույնիսկ օձերն են ընդունակ սիրելու:

Առանձնացրել եմ հետևյալ տողը.<<Դա իր սիրածին կորցրած, վրեժով լցված կենդանի է, մինչև իր ասածը չանի, դրա էրվող սիրտը չի հովանալ>>:

Ջաննի Ռոդարի «Լինել և ունենալ»

 «Լինել և ունենալ»

Հարցեր և առաջադրանքներ

  • Ըստ ձեզ շատ ավելի լուրջ սխալը որտե՞ղ էր: Ի՞նչ էր հասկացել ուսուցիչ քերականը:
Читать «Ջաննի Ռոդարի «Լինել և ունենալ»» далее

Ընթերցանություն

Այս անգամ ես կարդացի Հ.Թումանյանի << Իմ ընկեր Նեսոն >> պատմվածքը: Այստեղ հեղինակը խոսում է իր մանկության հուշերի մասին՝ գյուղի ընկերների, խաղերի, միասին անցկացրած անմոռանալի ժամանակի և հատկապես իր ընկեր Նեսոյի մասին: Ես շատ հավանեցի այս պատմվածքը և պատրաստվում եմ մյուսները նույնպես կարդալ: Ինձ հատկապես դուր եկավ հեղինակի վերաբերմունքը իր մանկության ընկերների հանդեպ: Որքան էլ նա կրթվեց և զարգացավ, միևնույն է մեծամիտ չդարձավ: Այստեղ հեղինակը կարևորում է կրթության դերը մարդու կյանքում:

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы