Անգլերենից հայերեն՝ անգլերեն տեքստեր։

Երիտասարդ խեցգետինը և նրա մայրը
— Ինչու ես դու այդպես դեպի կողք քայլում,- ասաց մայր խեցգետինը իր որդուն,-դու կարող ես միշտ դեպի առաջ գնալ՝ մատներդ դուրս պարզած:
— Ցու՛յց տուր ինձ ինչպես քայլել, սիրելի՛ մայրիկ,- հեզությամբ պատասխանեց փոքր խեցգետինը, — ես ցանկանում եմ սովորել:
Այսպիսով ծեր խեցգետինը փորձեր արեց ուղիղ դեպի առաջ քայլել, բայց կրկին դեպի կողք գնաց՝ ինչպես իր որդին: Եվ երբ նա ցանկացավ դուրս պարզել մատները, սայթաքեց և ընկավ:
Ուրիշներին մի ասեք ինչպես վարվել, եթե ինքներդ չեք կարող լավ օրինակ ծառայել:

Լեզվական հետաքրքրաշարժ առաջադրանքներ

Կատարի՛ր լեզվական հետաքրքրաշարժ առաջադրանքները։

1.Երբ որևէ ստեղծագործության մասին ասում են, որ այն հեղինակի կարապի երգն է, նկատի ունեն, որ դա նրա՝

Ա. առաջին ստեղծագործությունն է

Բ. հասուն տարիքի ստեղծագործությունն է

Գ. սիրահարված շրջանի ստեղծագործությունն է

Դ. վերջին ստեղծագործությունն է

Ե. լավագույն ստեղծագործությունն է

  1. Ո՞վ կհանդիպի, ո՞վ կբարևի,

Ո՞ւմ հոգեհամբույր խոսքը կլսեմ:

Ո՞ւմ ուրախացած դեմքը կարևի՝

Բարեկամաբար հրճվանքով վսեմ:

Ո՞ր բառն իր հոմանիշը չունի բերված քառատողում:

Ա. վես Բ. նսեմ Գ. ցնծություն Դ. երես Ե. պայծառանալ

3.Բերված բառազույգերը, բացի մեկից, կազմվել են որոշակի օրինաչափությամբ: Ո՞րը չի համապատասխանում օրինաչափությանը:

Ա. լռիկ-մնջիկ Բ. պստիկ-մստիկ Գ. թելիկ-մելիկ Դ. ծուռտիկ-մուռտիկ Ե. չալիկ-մալիկ

  1. Տրված բառակապակցություններից ո՞րը կարող է գործածվել «փոքրիկ» իմաստով:

Ա. մի գլուխ Բ. մի մատ Գ. մի թարթիչ Դ. մի հոնք Ե. մի վիզ

  1. Ո՞ր նախադասությունն է զերծ մնացել մակաբույծ բառերից:

Ա. Շուշանը հնարավորինս չափով ջանք գործադրեց:

Բ. Այս շաբաթ զբաղված եմ, ուստի չենք հանդիպի:

Գ. Տանձենու ծառը ծաղկել է:

Դ. Երևանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը:

Ե. Ուսուցչուհին բազմիցս անգամ հիշեցրեց առաջադրանքի մասին:

  1. Ո՞ր բառի բացատրությունն է սխալ:սակարկել — բանակցել ինչ-որ գործարքի ժամանակ
  2. դագանակ — գավազան
  3. քեռայր — քեռու տղա, քրոջ ամուսին
  4. քթոց — դնչկալ
  5. սվին — սառը զենք

Homework

C.
1.Have you got a new camera?It looks cool.

2.My aunt has got a house in the country.I often go and see her at the weekend.

3.I have got lots of them.

4.Has your brother got a bike?

5. They have got a new drummer in their band. She’s great.

6.I have got enough money to buy it.

7. Have they got a dog.

8.I have got your phone number. Can you tell me what it iz?

  1. I have got a big family.
  2. We have got a big house.
  3. My best friend has a brother.
  4. I have got a bicycle.
  5. I have got a bicycle.
  6. I heve got a sister.

Գործնական աշխատանք

Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված այնպիսի հոմանիշով,որ տեքստի ոճն ավելի 

վերամբարձ դառնա:

Հին Բաբելոնի հարստությունն ու պերճությունը դեպի իրենց էին ձգում ճամփորդներին: Նրանք գալիս էին իրենց աչքերով տեսնելու քաղաքի զարմանահրաշ պարիսպները, որոնց վրայով մի քանի կառք կարող էր կողք-կողքի ընթանալ: Սակայն ճամփորդներին ամենից ավելի դյութում էր Նաբուգոդոնոսոր թագավորի չքնաղագեղ պալատը: Պալատի կողքին վեր էր խոյանում ապշեցուցիչ մի կերտվսւծք` կախովի այգիները: Թագավորը դրանք գոյության էր կոչել իր սիրելի կնոջ համար: Թագուհին մեդացի էր` իր հայրենիքի զմրուխտ լեռներին ու անտառներին սովոր՝ տոթակեզ ու անտառազուրկ Բաբելոնում կարոտում Էր Մեդիայի լեռնային անտառների զեփյուռին ու ստվերին: Կնոջ թախիծը փարատելու համար Նաբուգոդոնոսորը որոշեց նրան կարծես լեռներից բերված ամբողջ մի օազիս ընծայել: Եվ կամարակապ չորս հարկերից բաղկացած լայն աշտարակի վրա ստեղծվեցին աշխարհահռչակ կախովի պարտեզները: Հասարակ մահկանացուների համար պարտեզներն անմատչելի էին. չէ՞որ դրանք արքայական պալատի բարձր պարիսպների ետևում էին, իսկ մուտքը պահպանում էր սարսափազդու պահակախումբը: Այդպիսի պարտեզներ ամբողջ աշխարհում ոչ մի տեղ չեն եղել, դրանք հրաշալի էին մտածված և հեքիաթային գեղեցկություն ունեին, իզուր չէ, որ աշխարհի յոթ հրաշալիքների շարքում էին:

116. Փակագծում դրված բաոերը գրի´ր համապա­տասխան ձևով:

Օրինակ՝ Դեպքի վայրում հավաքված ամբոխն (աղմկել): — Դեպքի վայրում հավաքված ամբոխն աղմկում էր:
Կռունկների երամը թռչում էր:

Զորքը տեղավորվել էր դաշտում:
Ժողովուրդր լսում էր հռետորին:

Հրապարակում հավաքված բազմությունը ինչ-որ բանի էր սպասում:

Ավագանին ողջունում էր օտարականին:

Հոտն իջնում էր սարից:

Ժողովուրդը գոհ կլիներ այդ որոշումից:

117. Նախադասություններն ընդարձակի´ր:

Փորձենք բաժակ պատրաստել:

Թող ականատեսները պատմեն:

Երեխաները կերգեն, իսկ մեծերը կլսեն:

Ես կներկայացնեմ տարբերակները, իսկ դուք կընտրեք:

Նա վարչապետ դարձավ:

118. Կետերը փոխարինի´ր  ընդգծված բառերի հա­կանիշներով:

Կենսաբանները պնդում են, որ գազանները  միայն շարժվող  առարկաներն  են տեսնում. Անշարժ կենդանին անհետանում Է նրանց  աչքից:

Մարդիկ դատարկ երկինք են տեսնում, իսկ ծիծեռնակի, ջրածիծառի և մի քանի ուրիշ թռչունների համար երկինքը լի է միջատներով:

Գիտնականները պարզել են,  որ ստորջրյա աշխարհը ոչ թե …. այս ձայների աշխարհ Է:

120. Խոսքն ըստ  օրինակի փոխի´ր, անուղղակի խոսքը դարձրո´ւ  ուղղակի:

Օրինակ ՝ 1. Սոնան ասաց, որ գյուղն իրեն դուր եկավ, ինքն ուզում է էլի մնալ այդտեղ:

Սոնան ասաց.

— Գյուղն ինձ դուր եկավ, ես ուգում եմ էլի մնալ այստեղ:

2.  Թզուկն ասաց, որ տղան գնա թագավորի գանձարան

ու տեսնի  կախարդական նկարը:

Թզուկն ասաց.

— Ա´յ տղա, գնա´ թագավորի գանձարան ու տե՛ս կախարդական նկարր:

Հայրն Արտակին ասաց.

— ճանապարհից վերցրու հեծանիվդ, որովհետև մարդկանց խանգարում է:

Տղայի  ընկերն ասաց.

-Ես էլ չեմ սպասում թզուկի գալուն ու տուն եմ  գնում:

Թագավորը տղային ասաց.

—  Գնա՛ երկրից  երկիր ման արի ու գտի՛ր քո մատանու քարը:

Նապաստակն ու մուկն ասացին.

  — Մենք գնում ենք տղային օգնելու:

Արջը նապաստակին ու մկանը խնդրեց.

— Ինձ էլ տարեք աշխարը տեսնելու:

Արեգնազանը ներկայացավ և ասաց.

  — Ես իշխան Ար­մանի որդին եմ:

Թագավորը հյուրին խնդրում էր.

— Ինձ մենակ չթողնես կախարդի մոտ:

Լեգենդ

Լեգենդը ավանդազրույց է, որի հիմքում ընկած է հրաշքը։ Հրաշապատումն ընդգրկում է դեպքերը և հերոսներին։ Լեգենդը շատ նման է առասպելին, սակայն նրանք տարբեր են իրարից։ Առասպելի հիմքում ընկած է պատմական որևէ փաստ, ինչը հենց սկզբից ստանում է չափազանցված գերբնական տեսք։ Ժամանակի ընթացքում այդ իրական հիմքը աստիճանաբար մթագնում է։Լեգենդը սովորաբար ունենում է կրոնական ծագում։ Այն հյուսվում է քրիստոնեական եկեղեցու սուրբ արարքների՝ տանջանքների և մահվան շուրջ։ Այդպիսի լեգենդներ կան Գրիգոր Լուսավորիչի, Գրիգոր Նարեկացու և այլ սրբերի մասին։

Գործնական քերականություն 102-105

102.      Փակագծում տրված գոյականները գրի´ր եզակի կամ հոգնակի ձևով (պահանջվող ձևն ինչպե՞ս գտար):

Տղան համարձակ աոաջ եկավ: Օրերը ամառանոցում արագ ու հետաքրքիր են անցնում: Ծովափի ժայոերին թառել են սպիտակ թռչուններ: Ոստիկանները այդ տանը մի իսկական գա­զանանոց հայտնաբերեցին: Մարդիկ կարող են հիսուն ձևով «այո» ասել, բայց այդ բառի գրության միայն մեկ ձև կա: Այդ լճի ջուրը երբեք չի սաոչում: Մաքուր, անձրևից դեռ թաց փողոցը դատարկ էր: Հավանաբար մարդիկ քնած էին:

103.      Որոշի´ր, թե ընդգծված բառին տրված հարցերից ո՞րն է համապատասխանամ:

Հեռվում երևացին նավեր: (ինչե՞ր)

Հեռվում երնացողը նավ էր: (ի՞նչ)

Քաղաքում կային այգիներ: (ի՞նչ, ինչե՞ր)

Դա քաղաքի ամենամեծ այգին էր: (ի՞նչը)

Ի՜նչ ծանոթ ձայն էր: (ի՞նչ)

Դրսից ծանոթ ձայներ էին լսվում: (ինչե՞ր)
Եթե բարձր ձայներ, անպայման կլսեինք: ( ի՞նչ աներ)   ,

Ձեր տղան էր եկել: (ո՞վ)

Տղաներ եկան, որ օգնեն: ( ովքե՞ր)

Դա առաջնորդին ծանոթ նետ էր: (ի՞նչ) Տղան փետուրներից սարքել էր նետեր: (ինչե՞ր)

Որ դիպուկ նետեր, ոսկե խնձորը կգցեր: ( ի՞նչ աներ)

104.      Հարցերին պատասախանի´ր և պատասխաններն այնպես գրի´ր, որ տեքստի ընդարձակ փոխադրություն ստանաս:

Երեք հազար տարեկանում ավտովթարից կործանվեց ձիթապտղի այն ծառը, որի տակ հույն մեծ փիլիսոփա Պլատոնն իր սաների հետ զրույցներ էր անցկացնում:

Հարցեր

Ո՞վ էր Պլատոնր:
Պլատոնը հույն մեծ փիլիսոփա էր:
Նա ի՞նչ սովորություն ուներ (ինչպե՞ս էր ուսուցանում սաներին):
Պլատոնն իր սաների հետ զրույցներ էր անցկացնում:
Որտե՞ղ էր  ուսուցանում  սաների հետ:
Սաների հետ ուսուցանում էր ձիթապտղի ծառի տակ:
Ինչքա՞ն ապրեց ծառը:
Ծառը ապրեց երեք հազար տարի:
Ծառն ինչի՞ց կործանվեց:
Այն կործանվեց ավտովթարից
Այս պատմությունից ի՞նչ հետևություն կարելի է անել:

105.      Գտի՛ր Ա  և Բ շարքի բառերի տարրերությունը : Բ շարքր տրված բայերով  շարունակի´ր:

Ա            Բ

Կտրել – կտրատել
կտրտել

թռչել – թռչկոտել,
թռվռալ

վազել — վազվզել

ա) Պատռել, նստել, ջարդել, ծակել, ցատկել, ճխլել:
բ) Ծամել, կռռալ, թափել,  կապել, թշշալ (սրանցից կազմված բառերն ինչո՞վ տարբերվեցին մյուսներից):

Դա առաջնորդին ծանոթ նետ էր: (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ) Տղան փետու րներից սարքել էր նետեր: (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ)

Որ դիպուկ նետեր, ոսկե խնձորը կգցեր: (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ)

Ա            Բ

Կտրել – կտրատել
կտրտել

թռչել – թռչկոտել,
թռվռալ

վազել — վազվզել

Մայրենի

  1. Բնութագրի՛ր Ավ. Իսահակյանի «Ամենապիտանի բանը » հեքիաթի թագավորին:
    Ավ. Իսահակյանի «Ամենապիտանի բանը » հեքիաթի թագավորը իմաստուն, խելացի, բարի մարդ էր:
  2. Լույսն է ամենապիտանի բանն աշխարհի: Համամի՞տ ես արդյոք թագավորի կրտսեր որդու հետ: Ինչո՞ւ:
    Այո, համամիտ եմ թագավորի կրտսեր որդու հետ, քանի որ նա ի նկատի ունի գիտության լույսը:
  3. Թվարկի՛ր հեքիաթի հերոսներին:
    Թագավորը իր երեք որդիները և ժողովուրդը:
  4. Տրված արտահայտություններից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր` դրանք գործածելով՝

ա) ուղիղ իմաստով,

Վիրավորը գլուխը տվեց, որպեսի վիրակապը փոխեն:

Երեխան մատիտը աչքը մտցրեց:

Դպրոցում երեխաները ձեռք ձեռքի տվեցին և մի մեծ շրջան կազմեցին:

բ) որպես դարձվածք

Հյուրերը գլուխ տվեցին և տեղավորվեցին առաջին շարքում:

Այդ արարքով տղան թագավորի աչքը մտավ:

Այս դժվարին պահին պետք է ձեռք ձեռքի տանք և շենացնենք մեր երկիրը

Գլուխ տալ, աչքը մտնել, ձեռք ձեռքի տալ։

Ավ. Իսահակյան. Ամենապիտանի բանը

Հեքիաթից դո՛ւրս գրիր անհասկանալի բառերը և բացատրի՛ր:

Աբեթ -աբեթենուց, այրած կտավից, բամբակաթելից կամ այլ նյութից պատրաստված դյուրավառ նյութ:

Պաշարել- շրջապատել, շրջափակել, պատտել

վեհ- վսեմ, բարձր, վեհապանծ

  • Կապույտով նշված բառերի հոմանիշները գրի՛ր:
    երկիր-  Երկրագունդ, հողագունդ, աշխարհ: 2. Հայրենիք, բնաշխարհ, ծննդավայր, մայր երկիր:
     իմաստուն-  Խելոք, խելացի, խոհեմ, բանիմաց
    վեհ կամք- Հպարտ ցանկություն, բաղձանք, 
    շտեմարան-  պահեստ, ամբար:
    փափագ-  Բուռն ցանկություն, տենչ:
    ուղի-  բացված ճանապարհ
     բարքեր- ապրելակերպ, սովորույթ:
  • Կանաչով նշված բառերի հականիշները գրի՛ր:
     ամենապիտանի- անպետք
    վառել- մարել, հանգցնել
    իմաստուն- տգետ
     լույս- խավար
    լցնել- դատարկել
    երիտասարդ- ծեր
Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы