հրապույր — Գեղեցկության՝ գրավչության՝ հաճելիության առաջացրած զգացմունքը, հմայք:
արարած- արարած
եռակազմ- Երեք նյութից՝ մասից՝ միավորից բաղկացած:
թախծել- Թախիծով համակվել, տխրել, վիշտ զգալ:
Рубрика: Գրականություն
Սեպտեմբեր-դեկտեմբեր ուսումնական ժամանակահատվածի հաշվետվություն
Այս ուսումնական տարին սկսվեց նոր դպրոցում և նոր ուսուցիչների հետ: Երկար ժամանակ չպահանջվեց ընտելանալու նոր միջավայրին: Այս ուսումնական տարին յուրահատուկ էր նրանով, որ դասերը անցկացվեցին և՛ առցանց, և՛ ֆիզիկական միջավայրում: Առցանց դասերի ընթացքում մեր ուսուցիչները ջանք չեն խնայել, որպեսզի մեզ փոխանցեն անհրաժեշտ գիտելիքները:
Միջին դպրոցում հատկապես շատ եմ սիրում մարմնակրթության, ընտրովի գործունեության և ազգաին պարի դասերը: Ձեռք եմ բերել նոր ընկերներ: Սիրում եմ ժամանակ անցկացնել գրադարանում: Մեծ հաճույքով հաճախում եմ ազգային պարի խմբակ:
Ինչ վերաբերում է 2021 թվականին, ցանկանում եմ, որ այն իր հետ խաղաղություն բերի, այլևս պատերազմ չտեսնենք, մեր երկրի սահմանները լինեն ամուր և անառիկ:
«Մայրենիի հաշվետվություն»
Ես շատ եմ սիրում մայրենի առարկան,այդ իսկ պատճառով մեծ սիրով եմ կատարում մայրենիի առաջադրանքները: Ես կատարել եմ բոլոր առաջադրանքները: Կատարել եմ Հովհանես Շիրազի Իմ սուրբ հայրենիք բանաստեղծությունը, Ավետիք Իսահակյանի 《Աշուն է, քամի》 բանասեղծությունը, Ավետիք Իսահակյանից նաև կատարել եմ Ամենապիտանի բանը հեքիաթը, կատարել եմ նաև Շառլ Ազնավուրի Սուրբ Ծննդյան անսովոր ընթրիք պատմությունը, Հանս Քրիստիան Անդերսենի Լուցկիներով աղջիկը հեքիաթը, կատարել եմ նաև շատ լեզվական և քերականական աշխատանքներ:Այդ աշխատանքները կարող եք տեսնել իմ բլոգի մայրենի բաժնում, կարդացել եմ <<Չարլին և շոկոլադե գործարան>> գիրքը և շատ եմ հավանել:
Մայրենի
Այսօր հերթը քոնն է: Պարի՛ր: Ես պարում էի լայն պատառոտված անդրավարտիքով, իսկ դու պարում ես արքայադստեր մետաքսյա հագուստով: այդ պարերն ու ծափահարությունների որոտը քեզ երկինք կհանեն: Բարձրացի՛ր: Բարձրացիր այնտեղ, աղջիկս, բայց և վերադարձիր երկիր, դու պետք է տեսնես, ինչպես են ապրում մարդիկ, ինչպես են ապրում այն ծայրամասերի փողոցի պարուհիները. Նրանք պարում են ցրտից և սովից դողալով: Ես այնպիսին եմ եղել, ինչպիսին նրանք են, Ջերալդինա: Այն գիշերները, այն կախարդական գիշերները, երբ դու քնում էիր` օրորվելով իմ հեքիաթներից, ես չէի քնում. Ես նայում էի քո դեմքին, լսում էի քո սրտի զարկերը և ինձ հարց էի տալիս.<< Չարլի, միթե՞ այս փիսիկը կճանաչի քեզ երբևէ>>: Դու ինձ չես ճանաչում Ջերալդինա… ես շատ հեքիաթներ եմ պատմել քեզ այն երկար գիշերներին, բայց իմը, իմ հեքիաթը` չեմ պատմել: Իսկ դա նույպես հետաքրքիր է: հեքիաթ` քաղցած ծաղրածուի մասին, որ պարում ու երգում էր Լոնդոնի աղքատ թաղամասերում, իսկ ապա… ողորմածություն հայցում…
Հետաքրքրաշարժ լեզվական առաջադրանքներ՝
- Կենդանական աշխարհի քանի՞ ներկայացուցիչ կա տրված շարքում՝ ուղտ, ալոջ, երան, երե, վարուժան, թաղար, կորյուն, կենգուրու ։
Ա. 4 Բ. 5 Գ. 6 Դ. 7 Ե. 8
- -Կոմիտա՛ս, երեխաներին քանի՞ գիրք տվեցին դպրոցի գրադարանում: Կոմիտասի պատասխանը կա հարցում: Գտի՛ր այն:
Ա. 3 Բ. 6 Գ. 9 Դ. 10 Ե. 16
- Ձուկ-ձկան, ամառ-ամռան, մանուկ-մանկան, դուռ-դռան, սեղան-սեղանի շարքում կա օրինաչափություն, որին չի ենթարկվում բառազույգերից մեկը: Նման օրինաչափությամբ գտեք պատասխանի տարբերակների «ավելորդ» բառը:
Ա. ծաղիկ Բ. պատանի Գ. պապ Դ. գիրք Ե. Ծիծաղ
- Բերված բառազույգերը, բացի մեկից, կազմվել են որոշակի օրինաչափությամբ: Ո՞րը չի համապատասխանում օրինաչափությանը:
Ա. լռիկ-մնջիկ Բ. պստիկ-մստիկ Գ. թելիկ-մելիկ Դ. ծուռտիկ-մուռտիկ Ե. չալիկ-մալիկ
- Համակարգիչը բոլոր տառերը կպցրել է իրար: Արմենը փորձեց շտկել թերությունը և ստացավ մի քանի տարբերակ: Քո կարծիքով՝ ո՞րն է ճիշտ վերականգնված նախադասությունը: Գերուկլորտղամարդէրնաևհևումէրփուքսիպեսքրտինքիկաթիլներըշարվելէիննրաչ եչոտկարմիրերեսին:
Ա. Գերուկ, լոր տղա, մարդ էր նաև, հևում էր փուո՜ւ, քսի պես. քրտինքի կաթիլները շարվել էին նրա չեչոտ, կարմիր երեսին:
Բ. Գերուկ, կլոր տղամարդ էր նա, հևիհև ո՞ւմ էր փուքսի պես փնտրում. քրտինքի կաթիլները շարվել էին նրա չեչոտ, կարմիր իրերին:
Գ. Գեր ու կլոր տղամարդ էր նա և հևում էր փուքսի պես. քրտինքի կաթիլները շարվել էին նրա չեչոտ, կարմիր երեսին:
Դ. Գեր ու կլոր տղամարդ էր նա և հևում էր փուքսի պես. քրտինքի կաթիլները շարել էին նրա չեչոտ, կարմիր երեսին:
- Եթե պատգամավորություն բառից հանենք որմը, ապա մեխը, այնուհետև անտեսենք թվականը և դերանունը, մնացած տառերով ո՞ր բառը կկազմենք:
Ա. ավյուն Բ. մութ Գ. նյութ Դ. արյուն Ե. ուրույն
- Եթե բառերը բաժանվեն բանակների, ապա ո՞ր բառազույգերի բառերը կհայտնվեն հակառակորդ բանակներում` կանուխ-ուշ 2. բերրի-արգավանդ 3. թեժ-մարմանդ 4. ագահ-աչքածակ 5. առույգ-աշխույժ:
- Ա. 2, 3 Բ. 1, 5 Գ. 1, 3 Դ. 4, 5 Ե. 3, 4
Գործնական քերականություն
137. Կետերի փոխարեն գրի´ր ժամանակ ցույց տվող տրված բառերից ու բառակապակցություններից մեկը:
Աշխարհում կան երկրներ, որոնց բնակիչները (երկու միլիոն մարդ) խմելու մաքուր ջրից չեն օգտվում:
Հիմալայներում հայտնաբերվել է քարե դարին բնորոշ քարանձավային մարդկանց զարգացում ունեցող անհայտ մի ցեղ:
Գիտնականներն ասում են, որ հիմա երկրի վրա կլիմայական զգալի փոփոխություններ են լինում:
Դարեր առաջ նետաղեղը հզոր զենք էր համարվում:
Դարեր առաջ, հիմա, վերջերս, գալիք դարում:
138. Հրաման արտահայտող նախաասությունները գտի´ր և դրանց բայերն ընդգծի´ր:
Կշրջես աշխարհից աշխարհ ու տուն կգաս:
Շրջի´ր աշխարհից աշխարհ ու տո´ւն եկ:
Արծվի ճուտ ես պահում, որ մեծանա, արծիվ դառնա:
Արծվի ճուտ պահի´ր, որ մեծանա, արծիվ դառնա:
Չես քնի, մինչև տատդ հեքիաթ չպատմի:
Մի´ քնիր, մինչև տատդ հեքիաթ չպատմի:
139. Հաց բազմիմաստ բառը նախադասությունների մեջ գործածի´ր քեզ հայտնի բոլոր իմաստներով:
Հայրի՛կ աշխատանքից վերադառնալուց հաց կբերես:
Մեծ դժվարությամբ էր նա օրվա հաց վաստակում
140. Տրված բառերը գործածելով՝ պատմություն հորինի´ր:
Երիտասարդ, վառ, ծամեր, ծաղրել, ծնունդ, ծառ, թուփ, բարձր, ծանր:
Կար չկար վառ ծամերով մի աղջիկ կար: Նա այնքան գեղեցիկ և ծանր մազեր ուներ: Նրան բոլորը սիրում էին և սպասում նրա ծննդյան օրվան, որպեսզի հանդիպեն նրան: Նա ապրում էր անտառում և շատ էր սիրում կենդանիներին: Երբ վերջապես եկավ նրա ծննդյան օրը, նա հրավիրեց բոլոր կենդանիներին: Սկյուռիկը իջավ ծառից, նապաստակը դուրս եկավ թփի ետևից և այտպես բոլոր կենդանիները հավաքվեցին: Բայց այդ անտառում կար մի չար և նախանձ արջ: Նա միշտ ծաղրում էր աղջկան, և երբ աղջկա ծննդյան արարողությունը սկսվեց, արջը մի ծանր քար վերցրեց և նետեց աղջկա տան ուղությամբ, բայց քարը դիպավ տանիքին շրջվեց և ընկավ արջի վրա և այտպես նա պատժվեց:
Առաջադրանքներ
1.Պատմությունից առանձնացրո՛ւ քեզ համար ամենահուզիչ և ամենից տպավորիչ հատվածները և հիմնավորի՛ր։
— Տատի՛կ,- բացականչեց աղջիկը,- վերցրու՛, վերցրու՛ ինձ քեզ մոտ: Ես գիտեմ, որ դու կգնաս, հենց լուցկին հանգի, կանհետանաս, ինչպես տաք վառարանը, ինչպես համեղ տապակած սագն ու մեծ, գեղեցիկ եղեվնին: Ու նա հապշտապ չխկացրեց բոլոր լուցկիները, որ մնացել էին տուփի մեջ՝ ահա թե ինչքան էր նա ուզում տատիկին պահել իր մոտ: Ու լուցկիներն այնքան շլացուցիչ բռնկվեցին, որ շրջակայքը ցերեկվանից էլ լուսավոր դարձավ: Տատիկն իր ողջ կյանքի ընթացքում երբեք չէր եղել այդքան գեղեցիկ ու վեհաշուք: Նա աղջկան իր գիրկն առավ. լույսի և ուրախության ցոլքի մեջ նրանք բարձրացան վերև՝ այնտեղ, որտեղ ոչ սով կա, ոչ ցուրտ, ոչ վախ. նրանք բարձրացան այնտեղ, որտեղ Աստված է:
Ցուրտ առավոտյան տան ելուստի ետևում գտան աղջկան. նրա այտերը շիկնած էին, իսկ շրթունքները՝ ժպտուն, բայց նա մահացած էր, սառել էր հին տարվա վերջին երեկոյան: Նոր տարվա արևը լուսավորեց լուցկիներով աղջկա մահացած մարմինը. նա գրեթե մի տուփ լուցկի էր վառել:
— Աղջիկն ուզում էր տաքանալ,- ասում էին մարդիկ: Ու ոչ ոք չգիտեր, թե ինչպիսի հրաշքներ է նա տեսել, ինչ գեղեցկության մեջ են նա ու տատիկը միասին դիմավորել Նոր Տարին…
2. Գրիր, թե ո՞րն էր պատմության ասելիքը։
Այս պատմությունը կարդալով հասկանում ես, թե ինչքան կարևոր է օգնություն ցույց տալ այն մարդկանց, ովքեր իսկապես դրա կարիքը ունեն: Մեր փոքրիկ օգնությունը կարող է մեծ երջանկություն պարգևել կարիքի մեջ գտնվող մարդուն: Օրինակ, եթե որևէ մեկը օգներ աղջկան, նրան տաք հագուստ և ուտելիք տար, նա չեր մահանա ցրտից ու սովից: Իմ կարծիքով այս պատմության ասելիքն այն է, որ պետք չէ անտարբեր լինել կարիքի մեջ գտնվող մարդկանց հանդեպ: Աղջկան սպանեց մարդկանց անտարբերությունը:
մայրենի
Գրել տրված բառերի բացատրությունը։
Խավար- լույսի բացակայություն
Թանձրանալ- Կազմիչ՝ բաղադրիչ մասերը խիտ առ խիտ դասավորվել
Նախօրե- Նախօրյակ
Սլանալ- Արագորեն գնալ՝ ընթանալ
Կառք- Ծածկ ունեցող երկանիվ կամ քառանիվ հարմարավետ սայլ:
Սրթսրթալ- Ցրտից դողալ՝ դողդողալ
Տանջահար- Տանջված, չարչարված, շատ տանջանքների ենթարկված
Սովահար- Սովի մատնվելով տանջված՝ տառապած (տանջվող՝ տառապող):
Ելուստ- Առարկայի վրա դուրս ցցված մաս
Վաստակել- Աշխատանքով նյութական արդյունք կամ դրամ ստանալ:
Անարգել- Անարգանք հասցնել մեկին, վիրավորել, անպատվել
Ձեղնահարկ-
Շղարշ- Թափանցիկ ցանցկեն նուրբ գործվածք
հախճապակի- Կավի հատուկ տեսակից գիպսի և այլ նյութերի խառնուրդով ստացվող սպիտակ կամ գունավոր զանգված
Հիասքանչ -Հիանալի և սքանչելի, արտակարգ սքանչելի, չքնաղ, հրաշալի
Ցուցափեղկ- Խանութի ապակեպատ մեծ ու լայն պատուհան, որ հարմարեցված է տարբեր ապրանքների նմուշներ զետեղելու և ցուցադրելու համար
Վեհաշուք- Վեհորեն շքեղ, փառահեղ: Վեհաշուք դահլիճ:
Շլացուցիչ- Աչք ծակող, կուրացնող:
Սուրբ Ծննդյան անսովոր ընթրիք
Շարադրիր մտքերդ հետևյալ վերնագրի շուրջ՝《Երջանկություն է , երբ…》։
Երջանկություն է, երբ բոլոր մանուկները առողջ են և անհոգ: Երջանկությունը մեծ գումարների և ունեցվածքի մեջ չէ, երջանկություն է լավ ընկերներ ունենալը:
Շառլ Ազնավուրի Սուրբ Ծննդյան անսովոր ընթրիք֊ից դուրս գրիր քեզ դուր եկած հատվածը և հիմնավորիր։
Նրանք մտան իմ տուն և քաղաքավարի մաքրեցին իրենց ձյունոտ կոշիկները: Իմ հյուրերը կարկամելով առաջ գնացին՝ չիմանալով, թե ինչպես պետք է պահեն իրենց նման իրավիճակում:
Նրանք չէին համարձակվում նստել գեղեցիկ բազմոցին ու բազկաթոռներին: Շամպայնի առաջին գավաթից հետո իմ հյուրերի այտերը վարդագույն դարձան և նրանց զրույցը աշխուժացավ: Հյուրասիրությունը բոլորին շատ դուր եկավ և նրանք գովասանքի խոսքեր շռայլեցին, իսկ ավանդական կոնյակ-կարկանդակ-սուրճ հյուրասիրությունից հետո ներկաները սկսեցին զրուցել տարբեր թեմաներից: Հնչեցին երգեր, երեխաները հեռուստացույց էին նայում: Առավոտյան երեքնանց կեսին մոտ մենք միմյանց հրաշալի Նոր տարի և ամուր առողջություն մաղթեցինք, ինչից հետո տղամարդիկ և երեխաները քնեցին՝ ով բազմոցին, ով էլ գետնին, կանայք առանձնացան խոհանոցում, իսկ ես գնացի իմ նջասենյակ, պառկեցի տաք ու փափուկ անկողնում, ես անսահման գոհ էի, թե ինչպես անցավ իմ կյանքի լավագույն ամանորյա գիշերը:
Ես դուրս գրեցի հենց այս հատվածը, քանի որ այստեղ նկարագրվում է անտուն կարիքաոր մարդկանց ուրախությունը, երբ նրանք հայտնվում են հեղինակի ջերմ օջախում և վայելում տաք և համեղ ուտեստները: Այստեղ նաև հեղինակն է երջանիկ, քանի որ կարողացել է ուրախացնել և անմոռանալի րոպեներ պարգևել իր հյուրերին:
և այդ օրվանից նա ամենօր համեղ ուտեստներ էր պատրաստում և նրանց հրավիրում իր տուն նա առավոտյան արթնանում և տեսնում էր, որ նրանքամեն ինչը հավաքած և մաքրած էր: եվ նրան ամեն օր նրան թվում էր որ նրա կինն է իջել երկնքից և հավաքել ամեն ինչ