ԽԵԼՈՔՆ ՈՒ ՀԻՄԱՐԸ

Կարդա՛ Հ. Թումանյանի 《Խելոքն ու հիմարը》հեքիաթը, այնուհետև ընդարձակիր այն՝ քանակական, դասական, բաշխական, կոտորակային թվականներ ավելացնելով։

Երկու ախպեր են լինում․ մինը՝ խելոք, մյուսը` հիմար։ Խելոք ախպերը միշտ բանեցնում ու չարչարում է հիմարին։ Էնքան չարչարում է, որ հիմարը հուսահատվում է, մի օր էլ կանգնում է, թե՝

— Ախպե՛ր, էլ չեմ ուզում քեզ հետ կենամ, բաժանվում եմ, իմ բաժինը տուր, գնամ ջոկ ապրեմ։

— Լա՛վ,- ասում է խելոքը,- էսօր էլ դու ապրանքը ջուրը տար, ես կերը տամ, երբ ջրից բերես, որ ապրանքը գոմը մտնի՝ ինձ, որը դուրսը մնա՝ քեզ։

Ժամանակն էլ լինում է ձմեռ։

Հիմարը համաձայնում է։ Ապրանքը ջուրն է տանում, ետ բերում։

Ձմեռվա ցուրտ օ՜ր, մրսած անասուններ․ հենց տաք գոմի դուռն են հասնում թե չէ՝ իրար ետևից ներս են թափում։ Դռանը մնում է մի հիվանդ քոսոտ մոզի՝ գերաններին քոր անելիս։ Էն է մնում հիմարին։

Էս հիմարը թոկը վիզն է կապում, իր մոզին տանում ծախելու։

— Ա՛ մոզի, արի, հե՜յ,- կանչելով գնում է։

Մի հին ավերակի մոտից անցնելիս էլ որ ձեն է տալի՝ ա՛ մոզի, արի, հե՜յ․․․, ավերակի արձագանքը կրկնում է․

— Հե՜յ․․․

Հիմարը կանգնում է։

— Ինձ հետ ես խոսում, հա՞․․․

Ավերակը ձայն է տալի․

֊ Հա՜․․․

— Մոզին ուզում ե՞ս։

— Ե՜ս․․․ [ 192 ] — Քանի՞ մանեթ կտաս։

— Տա՜ս․․․

—Հիմի կտա՞ս, թե՞ չէ։

— Չէ՜․․․

— Դե էգուց կգամ, որտեղից որ է՝ ճարի՜․․․

— Արի՜․․․

Հիմարը համաձայնում է ու մոզին ծախված համարելով՝ ավերակի դռանը կապում է, շվշվացնելով վերադառնում տուն։

Մյուս օրը առավոտը վաղ վեր է կենում, գնում փողերն առնելու։ Դու մի՛ ասիլ՝ գիշերը գայլերը մոզին կերել են։ Գնում է տեսնում՝ ոսկորները դեսուդեն ցրված ավերակի առջև։

— Հը՞,— ասում է,— մորթել ես, կերել, հա՜։

— Հա՜․․․

— Չաղ է՞ր, թե՞ չէ։

— Չէ՜։

Հիմարը էստեղ վախենում է, կարծում է՝ ավերակի մտքումը կա, որ իր փողը չտա։

— Էդ իմ բանը չի,— ասում է,— առել ես, պրծել, ես իմ փողի տերն եմ, բեր իմ փողը՝ տասը մանեթ դեղին ոսկի՜․․․

— Սկի՜․․․

Էս էլ որ լսում է հիմարը, բարկանում է, ձեռի փետը ետ է տանում, տուր թե կտաս ավերակի խարխուլ պատերին։ Մին, երկու զարկում է․ պատերից մի քանի քար են վեր ընկնում։ Դու մի ասիլ՝ հնուց էդ պատում գանձ է եղել պահած։ Քարերը որ վեր են ընկնում՝ ոսկին թափում է հանկարծ առաջը, լցվում։

— Ա՛յ էդպես․․․ բայց էսքանն ի՞նչ եմ անում, տասը մանեթ ես պարտ՝ իմ տասը մանեթը տուր, մնացածը քու փողն է, ընչի՞ս է պետք․․․

Մի ոսկի է վերցնում, գալի տուն։

— Հը՞, մոզիդ ծախեցի՞ր,— ծիծաղելով հարցնում է խելոք ախպերը։

— Ծախեցի։

— Ո՞ւմ վրա։ [ 193 ]— Ավերակի։

— Հետո՞, փող տվա՞վ։

— Իհարկե, տվավ։ Դեռ չէր ուզում տա, ամա ձեռիս փետովը որ մի քանի հասցրի, ինչ ուներ՝ առաջիս փռեց։ Իմ տասը մանեթը վեր կալա, մնացածն իրենն էր, հենց թողեցի էնպես փռված։

Ասում է ու ոսկին հանում, ցույց տալի։

— Էդ ո՞րտեղ է,— աչքերը չորս է անում խելոք ախպերը։

— Է՛հ, ցույց չեմ տալ, դու աչքածակ ես, էնքան կհավաքես, շալակս կտաս, որ մեջքս կկոտրի։

Խելոքը երդվում է, որ մենակ ինքը կշալակի, միայն թե տեղը ցույց տա։

— Բեր,— ասում է,— ձեռինդ էլ ինձ տուր, մնացածի տեղն էլ ցույց տուր, որ տեսնեմ ես՝ տկլոր ես, քեզ համար նոր շորեր առնեմ։

Հիմարը նոր շորերի անունը որ լսում է՝ ձեռինն էլ է տալի ախպորը, տանում է, մնացածի տեղն էլ ցույց տալի։ Խելոքը ոսկին հավաքում է, բերում տուն, հարստանում, բայց ախպոր համար նոր շորեր չի առնում։

Էս հիմարը ասում է, ասում է, որ տեսնում է՝ չի լինում, գնում է դատավորի մոտ գանգատ։

— Պարոն դատավոր,— ասում է,— ես մի մոզի ունեի, տարա ավերակի վրա ծախեցի․․․

— Հերի՛ք է, հերի՛ք,— ընդհատում է դատավորը,— էս հիմարը ո՞րտեղից եկավ, ո՜նց թե մոզին ավերակի վրա ծախեցի․․․— վրեն ծիծաղում է ու դուրս անում։

Գնում է, որիշներին գանգատվում, նրանք էլ են վրեն ծիծաղում։

Ու, ասում են, մինչև էսօր էլ խեղճ հիմարը կիսամերկ ման է գալի, պատահողին գանգատվում, բայց ոչ ոք չի հավատում, ամենքն էլ ծիծաղում են վրեն, ու խելոք ախպերն էլ ծիծաղում է ամենքի հետ։

Անցնում է երեք տարի, հիմար եղբայրը գնում է տուն ու հիշում, որ իր չորս բարձերից մեկի մեջ պահել է երեք ոսկի: Երեք ոսկուց առաջինը վերցնում ու գնում է շուկա, շուկայում տեսնում է մի խնձոր մոտենում է վաճառողին ու ասում, որ մեկ երկրորդ մասը տա: Առնում ու գնում է տուն: Եղբայրը հարցնում է.

— Էս խնձորը որտեղից:

Նա պատասխանում է, թե.

— Գնացի շուկա, դուրս եկավ, ասեցի մեկ երկրորդ մասը տան, վերցրի և եկա:

Խելացի եղբայրը վերցնում է և ուտում՝ խոստանալով, որ կգնի նոր կոշիկ: Հիմարը սպասում, սպասում է, անցնում է հինգ տարի, և այդպես էլ իր կոշիկները չի ստանում:

Թվական

Վարժություն 1։ Դո՛ւրս գրել տեքստում եղած թվականները, դրանք  գրել բառերով և նշե՛լ տեսակները։ 
Զվարթնոց. Վաղարշապատի Ս. Գրիգոր. վաղ միջնադարի հայկական ճար-
տարապետության հուշարձան Արարատյան դաշտում՝ Էջմիածնից 3 կմ հարավ։
Ըստ հայ պատմիչների վկայության և պահպանված հունարեն արձանագրության՝
կառուցել է Ներսես Գ Իշխանցի (Շինող) հայոց կաթողիկոսը, և նրա գահակալու-
թյան տարիներից էլ՝ 641-661, արտածվում է Զվարթնոցի կառուցման ժամանակը։
Ըստ Մովսես Կաղանկատվացու՝ Զվարթնոցը օծվել է 652-ին։ Թ. Թորամանյանի
կարծիքով շինարարությունը սկսվել է 643-ին և հիմնականում ավարտվել 652-ին։
Զվարթնոցը կանգուն է եղել մինչև X դ. վերջը. ավերման պատճառի մասին մեզ
հայտնի պատմական աղբյուրները լռում են։ Ըստ պեղված նյութերի՝ նախքան
Զվարթնոցը այստեղ եղել են հնագույն և IV-V դդ. կառույցներ։ Տեղանքի ցածրիկ,
շրջանաձև բլրակը պարագծով շրջապատված է յոթաստիճան բազմանիստ հե-
նապատով (բացի հարավարևմտյան մասից, ուր պալատն է)՝ կազմելով սալահա-
տակ պատվանդան, որի կենտրոնում կառուցվել է տաճարը։ 1905-ին Թ. Թորա-
մանյանը ստեղծեց Զվարթնոցի գիտական վերակազմությունը։ Ըստ պահպանված
հատակաձևի և այդ վերակազմության՝ կառույցի ծավալատարածական հորին-
վածքի կորիզը քառակոնքն է, որը ցածում շրջապատված է երկհարկ պարարկյալ
սրահով (տրամագիծը՝ 35,75 մ), իսկ վերևում՝ կիպ պարփակված գլանային պա-
տով։ Կիսագմբեթ, հիմնական առանցքներով խաչաձև տեղադրված 4 կոնքերը
միմյանց են կապվում բարդ կտրվածքի, զանգվածեղ, վերևում կամարակապ մայր
մույթերով՝ գմբեթակիր քառակուսին, որից անցումը թմբուկի բոլորակին իրակա-
նացված է առագաստների միջոցով։ Կոնքերը, բացի արևելյանից, որը հոծ է և ամ-
փոփում է բեմը, իրենց ստորին մասում սյունակազմ են (6-ական սյուն, տրամա-
գիծը՝ 0,6 մ)։ Սյուներն ավարտվում են կողովաձև, խոյազարդ խոյակներով և
միմյանց կապվում կամարներով։
Ըստ «Հայկական սովետական հանրագիտարանի»

3- երեք, քանակական թ.
641- վեց հարյուր քառասունմեկ, քանակական
666- վեց հարյուր վաթսունվեց, քանակական
652-ին- վեց հարյուր հիսուներկու, քանակական
643-ին- վեց հարյուր քառասուներեք, քանակական
X- տասներորդ, դասական
IV- չորրորդ, դասական
V- հինգերորդ, դասական
1905- հազար ինը հարյուր հինգ, քանակական
4- չորս, քանակական
6-ական- վեցական, բաշխական:

Վարժություն 2։ Գրե՛լ բառերով։
9- ինը, 12- տասներկու, 99-իննսունինը, 50- հիսուն, 60-վաթսուն, 70-յոթանասուն, 80-ութսուն, 100-հարյուր, 1938- հազար ինը հարյուր երեսունութ, II-երկրորդ, III-երրորդ, IV-չորրորդ։

Վարժություն 3։ Ո՞ր շարքի բոլոր թվականներն են կազմությամբ պարզ
(արմատական):
1. տասնինը, երեսուն, ինը
2. քառասուն, մեկ, հազար
3. յոթ, միլիարդ, հարյուր
4. տասը, երկու, տասնմեկ
5. ինը, միլիարդ, քսանչորս
6. տասնութ, քսանութ, հարյուր
7. տասնմեկ, երեսուն, երեք
8. տասը, երկու, տասնմեկ

Vahan Teryan

 * * *

Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր,
Կա քո հոգու մեջ անթափանց մի մութ,
Քո մութ հայացքում կա մի քնքուշ սուտ՝
Քեզ միշտ թաքցնող մի նուրբ վարագույր…
Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ,
Հավետ քեզ կապված՝ քեզ օտար եմ ես.
Երբ խենթ խնդությամբ փայփայում եմ քեզ՝
Ե՛վ սիրում եմ քեզ, և՛ քեզ չըգիտեմ։
Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ,
Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր.
Քո հոգու վըրա կա մի վարագույր,—
Ո՞վ ես դու, ո՞վ ես,— բնավ չըգիտեմ…

Ածական- կույր, անթափանց, քնքուշ, նուրբ:
Բայ- թաքցնել, փայփայել

Պարույր Սևակը Վահան Տերյանի մասին

Հանդիպել է քեզ պատմության շեմին, ուղեկցել ամբողջ երիտասարդությունդ և այնուհետև դարձել մշտական բարեկամդ: Նրան ծանոթանալուց է սկսվել գիտակցական կյանքդ, որի թարգմանիչն է դարձել, երբ`ինքդ տակավին եղելես «անլեզու». Սերդես խոստովանել` նրա լեզվով, կարոտդ թեթևացրել նրա բառերով, թախծել ես` նա՛ քեզհետ, երջանկություն դու բերկրանքդ է խոսել նրա բերանով: Նրա մտքերն ու խոհերը, ապրումներն ու հույզերը գիտես անգիր:
Պարույր Սևակ

Վահան Տերյան

 * * *

Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր,
Կա քո հոգու մեջ անթափանց մի մութ,
Քո մութ հայացքում կա մի քնքուշ սուտ՝
Քեզ միշտ թաքցնող մի նուրբ վարագույր…
Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ,
Հավետ քեզ կապված՝ քեզ օտար եմ ես.
Երբ խենթ խնդությամբ փայփայում եմ քեզ՝
Ե՛վ սիրում եմ քեզ, և՛ քեզ չըգիտեմ։
Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ,
Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր.
Քո հոգու վըրա կա մի վարագույր,—
Ո՞վ ես դու, ո՞վ ես,— բնավ չըգիտեմ…

1904-1905

Գործնական քերականություն

278. Փակագծերում  տրված բայերը գրի´ր պահանջված ձևով (ներկա):

Գեղեցիկ կենդանիներ են կարմիր կապիկները: Նրանք շի­կակարմիր բուրդ ունեն, սև մռութիկ ու սպիտակ կուրծք: Նրանք տափաստանը գերադասում են անտառից,  շների պես մեծ ոհմակներ կազմում և մանրակրկիտ զննում կոճղարմատներն ու փտած ծառաբները, միջատներ ու թռչնաբներ փնտրում, շրջում են քարերը, որ որդ, կարիճ, սարդ կամ այլ հա­մեղ խորտիկներ գտնեն: Ժամանակ առ ժամանակ կանգնում են հետևի ոտքերին ու շուրջը դիտում: Իսկ եթե խոտը բարձր լինի, այնպես են ցատկում, ասես ոտքերի տակ զսպանակ կա: Վտանգի ամենափոքր նշանի դեպքում անգամ բարձր ճչում ու գլխապատառ սլանում են կանաչի միջով: Վազելիս էլ մի թեթև օրորվում են, փոքրիկ, շեկլիկ վարգաձիերի նման:

284.         Նախադասությու ններր լրացրո´ւ:

Երբ զայրանում էր, նա մեն-մենակ քայլում էր իր գեղեցիկ

պարտեզներում:

Վերջապես, երբ հանգստացավ , դուրս եկավ թփերի միջից:

Վանդակում, որտեղից կենդանին փախել էր, կերի արկղն էր միայն

մնացել:

Եթե հանդիպեին ջիներն ու իֆրիտներր (արևելյան հե-

քիաթների հերոս ոգիներ են) կռվարարներին, անապատի ու սպիտակ ջորիներ կամ նռան հատիկներ կդարձնեին:

Թե որ համոզես, ես էլ առանց հակառակվելու ու

քննարկելու կհավատամ:

285.         Կետերը փոխարինի´ր տրված բառերից մեկով:
Հուշերով տարված՝ լրիվ մոռացել էր հոտն էլ, շներին էլ:

Բոլորովին չէր հիշում, թե որտեղ էր տեսել այդ դեմքը:

Ունեցած-չունեցածը ամբողջովին կտակեց փոքր թոռանը:

Ամենևին մոտ չթողեց որևէ մեկին:

Աչքերից երևում էր, որ պատմածներիս բոլորովին չի հավատում:
Ամենևին լավ չէր զգում:

Հումորի զգացումդ բոլորովին կորցրել ես:

Ծերությունից լրիվ մանկացել էր:

Լրիվ, ամբողջովին, բոլորովին, ամենևին:

289. Սխալ կազմված ժխտական ձևերն ուղղի´ր:

Երեկո չէ: Մութը չի տիրել ու չի ծածկել ոչինչ: Սամվելը չի ճեմում գեղեցիկ կահավորված ընդունարանում: Առաստաղից կախված  ջահը բոլորովին չի  լուսավորում սենյակը: Տան­տիրոջ քայլվածքն անհանգիստ չէ: Նա միայնակ չէ իր առանձնատանը: Հանկարծ դուռը չի բացվում: Ներս մտնողն ընկերը չէ: Բավական չէ՞ սպասեցնեք մարդկանց:

292.  Տրված  արմատներով բաղադրյալ (բարդ և ածանցավոր) բառեր կազմի´ր՝  դրանք դնելով նոր բառերի սկզբում, մեջտեղում և վերջում:

Երգ,  փառ(ք), մեծ, մեջ, գարուն, իր:

Երգ- երգարան, օրհներգ, պարերգ, երգիչ, երգչուհի:
Փառք- փառավոր, փառահեղ, փառասեր, փառապանձ:
Մեծ- մեծագույն, մեծանուն, մեծահասակ, մեծահարուստ:
Մեջ- գյուղամեջ, մեջտեղ, միջադեպ:
Գարուն- Գարնանային, գարնանամուտ:
Իր- իրական, իրեղեն:

Գործնական քերականություն, 273-274

273.Կետերի փոխարեն ում կամ յուն ածանցը գրի´ր:

Քամին խաղում էր պաղպաջում ալիքների հետ:

Դողդոջյուն ձայնը մատնեց, որ վախենում է:

Թվում էր, թե հարսի շրշում զգեստով աղջիկը քույրս չէ:

Սիրով էր տանում հիվանդի թրթմնջյունն ու բողոքը:

Ջրի ճողփյուն լսվեց,  ուրեմն մոտեցել ենք:

Դալար սաղարթի սոսափյուննըը խաղաղություն էր բերում:

Մոտիկից լսվող ճարճատումն անակնկալի բերեց բոլորին:

274.Տրված բառերը գործածելով՝ պատմություն հորինի´ր:

Ջրավազան, պալատ, մարագ, Մարս, մարմին, մարդուկ,   մժեղ, մանուկ, մուկ, մեքենա, կամար, հարմար, մարմար:

+

  1. Դասարանակա 1 .Կարո՞ղ են արդյոք շարժվել էլեկտրական լիցքերը։
    Այո կարող են շարժվել:
  2. Ի՞նչ է էլեկտրական հոսանքը։
    Էլեկտրական հոսանքը + և- ի լիցքերի շարժումն է:
  3. Ո՞ր նյութերն են էլեկտրականության հաղորդիչներ:
    էլեկտրականության հաղորդիչներ են մետաղները, գրաֆիտը, մարդու և կենդանիների մարմինները, խոնավ հողը և այլն:
  4. Այլ կերպ ինչպե՞ս են անվանում էլեկտրականության ոչ հաղորդիչները։
  5. 5. Ի՞նչ օրինակներով կարող եք ցույց տալ հոսանքի ջերմային, մագնիսա­
    կան եւ քիմիական ազդեցությունները։
  6. Ի՞նչ կանոններ պետք է պահպանել էլեկտրական հոսանքից օգտվելիս։

Նոր թեմա.Կայծակ

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы