Մայրենի

Կարդա՛ Ավ. Իսահակյանի “Երջանիկ խրճիթը》 պատմվածքը և բացատրի՛ր գունավորած բառերը։

Զմրուխտյա- զմրուխտե
Ջրաղաց-Հացահատիկ աղալու ջրային աղաց՝ աղորիք:
չիբուխ- Ծխամուրճ, ծխափող
մանուկ-  Փոքրահասակ տղա կամ աղջիկ, պատանեկության չհասած տղա կամ աղջիկ:
սոսափում-
մացառ-Փշոտ թփաբույս
շավիղ-  Նեղ ճանապարհ, արահետ, կածան
եզերք-Ջրային տարածության եզր, ափ
քարավան- Որևէ բանով բեռնավորված միատեսակ փոխադրամիջոցների շարասյուն:
 ուղևոր- Փոխադրամիջոցներով ճամփորդություն կատարող մարդ, փոխադրամիջոցով որևէ տեղ գնացող մարդ
շնորհալի-  Շատ ընդունակ, տաղանդավոր
շքեղ- թանկարժեքությամբ աչքի ընկնող, պերճ, փառահեղ
հովասուն- Հով տեղերում սնված՝ մեծացած՝ ապրած
աննկատ- Չնկատված, չտեսնված, չդիտված
 անհայտացավ-Անհետանալ, չքանալ, աներևութանալ
վերջալույս-  Արևը մայր մտնելու և մթնշաղն իջնելու պահը
 խրճիթ-  Հողածածկ կտուրով գյուղական հասարակ փոքրիկ տուն
 բուխարիկ-  Վառարանի ծխնելույզ պատի միջով և երդիկում
ալևոր- Ծեր, ծերունի
երերուն- Երերանք պարունակող՝ արտահայտող
առավոտ-  Ցերեկվա սկիզբը, արևագալի՝ արևածագի ժամանակը
 թևին է տալիս-

Նվիրվում է մայրիկիս

,,Ձոն,, նախագծի շրջանակում

Հովհաննես Շիրազ

Մորս սրտի հետ աշխարհն եմ չափել`
Էլի մեծ էր նա,մեծ էր ու անգին,
Արև աչքերի լույսն է նա թափել`
Լուսնյակ դառնալով`որդոց օրոցքին…
Եվ հիմա քիչ է,թե աչքերս տամ,
Թե սիրտս հանեմ ու տամ մայրիկիս,
Ախ,մայր երգելուց ինչպես կշտանամ,
Մայրս պատկերն է մայր հայրենիքիս:

Թվականներ

1. Առածներում լրացնել թվականները:
Ուզողի մեկ  երեսն է սև, չուզողի  2 :
Յոթը չափիր, հազար կտրիր:
Գիտունին մեկը ասա, անգետին հազար:
Մի ունեցիր հազար դահեկան, ունեցիր մեկ բարեկամ:
Տաս մատիցդ որ մեկը կտրես, արյուն դուրս կգա:
մի խելքը լավ է, երկուսը` ավելի լավ
Հերոսը մեկ անգամ է մեռնում, վախկոտը` հազար :

2. Հետևյալ թվականները գրել տառերով
ա. 69, 1988, 357, 2968, 99, 3-րդ, 10-րդ:
Վաթսունինը, հազար ինը հարյուր ութսունութ, երեք հարյուր հիսունյոթ, ինսունինը, երրորդ, տասներորդ
բ.  I,II,III,IV,V,VI,VII,VIII,IX,X:
Առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ, վեցերորդ, յոթերորդ, ութերորդ, իններորդ, տասներորդ:

3. Տրված բացարձակ թվականները արմատի կրկնությամբ և ածանցման միջոցով դարձնել բաշխական, նույնը դարձնել նաև դասական:
Մեկ, չորս,  հինգ, ութ, ինը, տասը, տասնինը:
բացարձակ թվականներ բաշխական թվականներ դասական թվականներ
Մեկ-մեկ Մեկական Առաջին
չորս-չորս Չորսական Չորրորդ
հինգ-հինգ Հինգական հինգերորդ
ութ-ութ Ութական ութերորդ
ինը-ինը Իննական իններորդ
տասը-տասը Տասական Տասներորդ
տասնինը- տասնինը Տասնիննական Տասնիններորդ

Գարունը զանգն է կյանքի, զարթոնքի…

Արդեն գարուն է: Ինձ թվում է, որ այս տարի գարունը ավելի շուտ եկավ և իր հետ բերեց սեր և ջերություն:Գարնանը կան շատ բարի և գեղեցիկ տոներ: Գարնանը ծաղկում են ծառերը և ծաղիկները: Ես շատ եմ սիրում գարունը: Շատ մարդիկ ևս ուրախ են գարնան գալստով, որովհետև գարունը իր գալու հետ նաև բերում է խաղաղություն: Սովորաբար, երբ ասում են գարուն է, ծաղկած ծառեր և ծաղիկներ եմ հիշում: Երբ գարուն է, թռչունները իրենց երամներով վերադառնում են: Բնությունը և շատ կենդանիներ արթնանում են ձմռան քնից և տեսնում պայծառ և գեղեցիկ արևը երկնքում:

Աշոտ Բլեյանի 2000-րդ գրի շրջանակում..

Բոբիկ անունով շան խնամակալ Մանուշակը, պարզվում է, սեբաստացի Անուշ Սողոմոնյանի քույրն է․ ես չգիտեի․․․ Կրթահամալիրի Արևելյան դպրոց պարտեզի խորհրդանիշը դարձած Բոբիկը դժվար շրջան է ունեցել, և կեցցե Մանուշակը, որ հաջող առաջ է տարել բուժումը․ խնամված, ապաքինված, բարի, վստահելի Բոբիկը նորից բոլորինն է։ Մանուշի հետ մեր զրույցին միացավ Արմինե Թոփչյանը․ նկարում մենք երեքով ենք․․․ Ու զրույցը կարևոր, Քոլեջի խորհրդանիշ Դանի, Հյուսիս-գեղարվեստի Ատի շների խնամքի-վիճակի մասին էր, Մանուշի պատրաստակամության՝ սեբաստացի սովորողներին-ուսուցիչներին խնամակալի հմտություններ փոխանցելու․․․ Իհարկե։

Խաղողի և գինու դպրոց ես մտա շինարարությունից տեսքի եկող քոլեջի նոր կացարանից, նորամուտի պատրաստվող սեղանատնից, աքսեսուարների հարմարավետ արհեստանոցից անցումով․․․ Ավարտուն տեսք ստացած մառան-լաբորատորիայով Քոլեջ-հյուրընկալը պատրաստ է փետրվարի 12-ին «Գինու բաժակի շուրջ» սեբաստացի կրթական համայնքի նախաձեռնող խմբերի հետ զրույցների շարքին․․․ Արտակ Ռշտունու, խաղողի և գինու դպրոցի կայացման հետ գինեգործի մասնագիտություն ձեռք բերած Մարիաննա Գևորգյանի, ավագ դպրոցի գինեգործության-խաղողագործության ընտրությամբ խմբի տասնյակի չափ տղաների հետ մեր զրույցը գինու արտադրամասում, հենց ուղիղ եթերի արժանի էր։ Եթե բաց եք թողել, եթե կրկնեմ, նույնը կասեմ․ այս տարիների գլխավոր ձեռքբերումը աշխատանքային այս վիճակն է․․․ 800 քառակուսի մետրանոց նկուղը, տեսեք, ի՜նչ կենդանի է, գործող, զարգացումների մեջ․․․ Գլխավորը, որ ներկայացրեց խաղողի և գինու դպրոցի ղեկավարը մեր, Ավագ դպրոցի ու քոլեջի սովորողների հետ խաղողի նոր այգիներ հիմնելու հաստատակամությունն է, աշխատանքների-գործողությունների, գործիքների, աշխատողների պատրաստ լինելը․․․ Ինձ ուրախացրեց խաղողի և գինու դպրոցի՝ օրացույցով գործելու պատրաստությունը․․․ Մենք խոսում ենք մասնագետի պատրաստության կարգապահ ու ստեղծական ճանապարհի՝ արտադրությամբ ուսուցման մասին, և սովորող-ուսանող տղաների աչքերը որքա՜ն խոսուն էին։

Ինչպես Մարիամ անխոնջ երաժիշտ-ծիսարարն ասաց արդեն հրաժեշտին.
– Տիարին մեր ծեսով ընդառաջ եկանք․․․
Հարավային դպրոցում կարդում ենք Տերյան մի խմբի հետ, մյուս խմբի հետ պատրաստվում ենք Տեառնընդառաջին, երրորդ խումբը պարսկահայ ծնողի առաջնորդությամբ իր երկրորդ դասարանցի Նարեկ Աբադի և դասընկերների համար խոհանոցը վերածել էր արտադրությամբ ուսուցման լաբորատորիայի․․․ Բոլորով հաստատեցինք՝ Թավրիզի թանապուրը մինչ բաժակ-ափսեների տակը ճաշակելով․․․

Ընթերցում ենք Տերյան, Թումանյան, Չարենց․․․ Ստուգատես-ուսումնական պարապմունքներ են ընթերցանության փետրվար-մարտին․․․ Այսպիսին է օրացույցով հաստատված-մշակված-փոխանցված հեղինակային կազմակերպումը, քանի՜ տարի, սկսվում է ամեն տարի Տերյանի ծնունդով, անցնում Թումանյանի փետրվար ու չի ավարտվում․․․ Մեզ միանում են ընտանիքները, մենք կարդալու այս վիճակը փոխանցում ենք ֆիզիկական միջավայրում, քայլքով թափառումներով քաղաքով մեկ, հասցնում ենք յուրաքանչյուրին շնորհիվ մեր մեդիայի․․․ Եվ ամեն օրը յուրաքանչյուր սովորողի համար սկսվում է դասարանում-սրահում իր, ուսուցչի համար կարդացվող Տերյան-Թումանյան-Չարենցով։

խնամակալ- Խնամք տանող՝ խնամող անձ:
պատրաստակամություն- Պատրաստակամ լինելը, որևէ բան անելու հոժարամտություն՝ պատրաստություն:

https://ashotbleyan.mskh.am/archives/88707

25.02.21


1.Ստեղծագործական աշխատանքի թեմաներ՝

1.Մարդուն ըստ իր արարքի են ճանաչում․․․

2.Իր աչքի գերանը չի տեսնում, ուրիշի աչքի շյուղն է տեսնում․․․

3.Մարդկությանն անհրաժեշտ է ժամանակի մեքենա․․․

4.Միշտ էլ հաղթում է ճշմարիտը․․․
Լինում է չի լինում մի տղա է լինում նա սովորում էր հինգերորդ դասարանում նա միշտ ստում էր բոլորին և հասնում իր ուզածին: Մի անգամ նա բարձր գնահատական ստանալու համար ստեց իր ուսուցչին: Նա իր դասարանի ամենախելացի աշակերտի տետրը վերցրեց և ներկայացրեց որպես իր տետր և տնային աշխատանք և իր ստի պատճառով այդ գերազանցիկ աշակերտը ստացավ ցածր գնահատական, իս նա բարձր: Անցան շաբաթներ ուսուցիչը հասկացավ, որ դա այդ տղայի տետրը չե և բարկացավ նրա վրա, իսկ գերազանցիկ տղան ստացավ բարձր գնահատական:

5.Ա՜ռ քո թևերին, տա՜ր ինձ, ժամանակ․․․

2.Գործնական աշխատանք

1.Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բառերից մեկով:

Նրա ստեղծած զարդանկար հնագույն արվեստն է հիշեցնում: (Նկարազարդ,զարդանկար)

Ծննդյան օրը փոքրիկին Նկարազարդ մի գիրք նվիրեցին: (Նկարազարդ, զարդանկար)

Հագին նախշազարդ  կտորից սովորական զգեստ էր, որ նրան շատ էր սազում: (Զարդանախշ, նախշազարդ)

Տաճարին զարդանախշ արտացոլված է մեր երկրի բնությունը: (Զարդանախշ,նախշազարդ)

Նրա գրամեքնան ամբողջ ցերեկը չխկչխկում էր: (Մեքենագիր, գրամեքենա)

Ինձ մեքենագիր էջեր տվեց ու խնդրեց, որ անպայման կարդամ: (Մեքենագիր,գրամեքենա)

2. Փակագծերում տրված բառերից մեկն ընտրի՛ր ու պահանջվող ձևով գրի՛ր հարցում արտահայտող բառի փոխարեն:

Զարդասեղանին սանրեր էին դրված: (Սանր, սանրել)

Թե մազերը սանրեր ու լվացվեր, կտեսնեիք, որ սիրուն երեխա է: (Սանր, սանրել)

Նվերը մի գեղեցիկ սանր էր: (Սանր, սանրել)

Նա մի շատ բարի կախարդ էր: (Կախարդել, կախարդ)

Եթե իրոք կախարդեր, մուկ կդառնայիր: (Կախարդել, կախարդ)

Եկողն ամենաչար կախարդն էր: (Կախարդել, կախարդ)

Հավաքվեցին չար ու բարի կախարդները: (Կախարդել, կախարդ)

Պատին մի աղջկա նկար էր կախված: (Նկարել, նկար)

Սիրով որ նկարեր, նկարը սիրուն կստացվեր: (Նկարել, նկար)։

Գործնական քերականություն

296.               Ա շարքի ածանցներից յուրաքանչյուրը բոյոր hնարավոր ձևերով բաղադրի´ր (բաղադրյալ բառեր կազմիր) Բ շարքի բառերի հետ:

Ա. Անդր, հակ, արտ, նախ, ներ, uտոր, վեր,
Անդրա վարտիք, վերագրել, նկարներ, վարտիքներ, ստորգետնյա, հակաճառել

Բ. Դառնալ, նկարել, ճաոել, ճաշ, վարտիք, գործել, գրել:

303.               Նախադասությունները լրացրո´ւ. գրածդ բայը (բայերը) ընդգծի´ր և եղածների հետ համեմատի´ր:

Վազող ձկները խոտերի մեջ կհանգստանային:

Սպիտակ ճագարները գազար ու կաղամբ կուտեին:

Սև դռները կանաչ ու կարմիր կներկեինք:

Կառամելի մածունը գունավոր կլիներ:

306. Տրված բառերը հոմանիշ դարձվածքների փոխարեն գրի´ր և համեմատի´ր. տեքստին այդ բառե՞րն են հարմար, թե՞ դարձվածքները:

Ծաղիկը գնում է, ի՞նչ է տեսնում. այգու մեջ մի զմրուխտ պալատ, պալատի մեջ ոսկի դագաղ, դագաղի մեջ մի ջահել, գեղեցիկ երիտասարդ, որը ոչ քնած է, ոչ մեռած, շունչը վրեն հազիվ տրփում է: Տեսնում է թե չէ, սիրտը փուլ է գալիս. էլ չի դիմանում, լաց է լինում ու կռանում է, համբուրում: Արտասուքի  կաթիլներն ընկնում են երիտասարդի երեսին, երիտասարդը հանկարծ բաց է անում աչքերն ու վեր է կենում, կանգնում, ինչպես էն դրախտում բուսած սոսիներից մեկը:
Դու մի´ ասիլ հենց ինքը Արին-Արմանելին է, որ կա:

—      Ո՞վ ես դու, սիրո՛ւն աղջիկ,- հարցնում է Արին-Արմանե- լին,- և ինչպե՞ս ընկար էս աշխարհը:

Ու Ծաղիկր կանգնում պատմում է իր գւխին եկածը, թե ինչպես ինքը գերի էր Սպիտակ դևին, որ այժմ էլ ետևիցն է ընկել ու հալածում է իրեն:

Շնչում է, հուզվում է, լալիս է, աթնանում է,  բարձրա­նում է, կատարվածը, պարզվում է, հետապնդում Է:

Ծաղիկը գնում է, ի՞նչ է տեսնում. այգու մեջ մի զմրուխտ պալատ, պալատի մեջ ոսկի դագաղ, դագաղի մեջ մի ջահել, գեղեցիկ երիտասարդ, որը ոչ քնած է, ոչ մեռած, հազիվ շնչում է: Տեսնում է թե չէ, հուզվում է. էլ չի դիմանում, լալիս է ու կռանում է, համբուրում: Արտասուքի  կաթիլներն ընկնում են երիտասարդի երեսին, երիտասարդը հանկարծ արթնանում է ուբարձրանում է, , ինչպես էն դրախտում բուսած սոսիներից մեկը:
Պարզվում է հենց ինքը Արին-Արմանելին է, որ կա:

—      Ո՞վ ես դու, սիրո՛ւն աղջիկ,- հարցնում է Արին-Արմանե- լին,- և ինչպե՞ս ընկար էս աշխարհը:

Ու Ծաղիկը կանգնում պատմում է իր գւխին եկածը, թե ինչպես ինքը գերի էր Սպիտակ դևին, որ այժմ էլ հետապնդում է իրեն:

Վահան Տերյան

  • * * *
    Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր,
    Կա քո հոգու մեջ անթափանց մի մութ,
    Քո մութ հայացքում կա մի քնքուշ սուտ՝
    Քեզ միշտ թաքցնող մի նուրբ վարագույր…
    Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ,
    Հավետ քեզ կապված՝ քեզ օտար եմ ես.
    Երբ խենթ խնդությամբ փայփայում եմ քեզ՝
    Ե՛վ սիրում եմ քեզ, և՛ քեզ չըգիտեմ։
    Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ,
    Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր.
    Քո հոգու վըրա կա մի վարագույր,—
    Ո՞վ ես դու, ո՞վ ես,— բնավ չըգիտեմ…
    1904-1905
Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы