Գործնական քերականություն

328. Փակագծերում տրված բայերը գրի՛ր պահանջված ձևով:

Երբ «առա՜ջ» հրամանն ենք լսում՝ մենք, առանց վայրկյան անգամ մտածելու, քայլերս ուղղում ենք դեպի այն կողմը, ուր  մեր դեմքն է: Եվ այստեղ զարմանալի  ոչինչ չկա: Սակայն երբ այդ նույն հրամանը մեր հեոավոր նախնիներն էին ստանում, քայլում էին… դեպի աջ, որովհետև «առաջ»՝ առ+ աջ,  ստուգաբանորեն նշանակում է «դեպի աջ»:

Այդ ինչպե՞ս պատահեց, որ «աջ»-ը դարձավ «ուղիղ»:

Շատ լեզուներում «աջ» միաժամանակ նշանակում է նաև «ուղիղ», «ճիշտ». Անգամ՝ «ճշմարիտ»: Համեմատեցե´ք ռուսերեն правый-«աջ» և правильный-«ճիշտ»,  право-«իրավունք», правда-«ճշմարտություն»:

«Աջ» բառի այս իմաստի հետ կապված են նաև «աջել»՝ «ճիշտ կողմը շուռ տալ», «գործերը աջ գնալ» արտահայտությունները. աոաջ, առաջարկել, առաջին, հաջորդ, հաջող բառերը և հենց ինքը «հաջողություն» բաոը:


335. Փոքրիկ պատմություն գրի´ր, որ գրածիցդ հետևյալ հետևությունն արվի.

Մարդիկ ավելի ներողամիտ պիտի   լինեն:

336. Տեքստն ուշադի´ր կարդա, հարցերին պատասխանի´ր և աոաջադրանքը կատարի´ր:

Մարագում մկան բույն կար: Բնում իր երեք ձագի հետ ապրում էր մայր մուկը:

Խոշոր ու փափկամորթ սիամական կատուն հեզիկ-նազիկ եկավ,  կանգնեց մկան բնի առաջ ու անո՜ւշ-անուշ խոսեց.

—      Մուկի՜կ քույրիկ, քաղցրի՜կս, խելո՜քս, համո՜վս, թե էդ ծակից դուրս գաս ու.  ա´յ, էս ծակը մտնես, քեզ մի կարմիր ոսկի կտամ:

Մուկը կծկվեց իր բնում ու մտածեց. «Տեսնես ինչո՞ւ է էս կարճ ճամփի  համար էդքան վարձ տալիս: Էստեղ հաստատ  խարդախություն կա»:

Այդպես երկար ծանրութեթև արեց մուկը և ծակից դուրս չեկավ: Ասաց.

— էս կարճ ճամփի համար ինչո՞ւ ես էդքան վարձ տալիս: Չեմ գա: Կատվից ո՞վ է լավություն տեսել, որ:

Հարցեր և առաջադրանք.

Այս պատմության մեջ  կարևո՞ր է (այս հարցերի պատաս­խանները տեքստում գտի՛ր, քո պատասխաններն  հիմնավորի՛ր)՝

—      Ո՞րտեղ է մկան բույնը,- Մարագում

—      ի՞նչ մուկ է ապրում բնում,- մայր մուկ

—      ո´ւմ հետ է ապրում մուկը,- իր երեք ձագերի հետ

—      ի՞նչ տեսակի և ինչպիսի՞ն է կատուն,- Խոշոր ու փափկամորթ սիամական կատու

—      ինչպե՞ս եկավ կատուն.- հեզիկ-նազիկ եկավ

—      կատուն որտեղ կանգնեց- մկան բնի առջև

-ինչպե՜ս խոսեց  կատուն.- անուշ- անուշ

-կատուն մկանն ինչպե՜ս դիմեց.- Մուկի՜կ քույրիկ, քաղցրի՜կս, խելո՜քս, համո՜վս

-կատուն ի՞նչ ասաց- թե էդ ծակից դուրս գաս ու.  ա´յ, էս ծակը մտնես, քեզ մի կարմիր ոսկի կտամ:

-ինչպե´ս մտածեց մուկը.- «Տեսնես ինչո՞ւ է էս կարճ ճամփի  համար էդքան վարձ տալիս:

-ի՞նչ մտածեց մուկը- Էստեղ հաստատ  խարդախություն կա»:

-մուկն ի՞նչ արեց- Մուկը կծկվեց իր բնում ու մտածեց

-մուկն ի՞նչ ասաց.- «Տեսնես ինչո՞ւ է էս կարճ ճամփի  համար էդքան վարձ տալիս:

-դրանից հետո կատուն ի՜նչ արեց:-

Տեքստը համառոտի´ր՝ դուրս հանելով  այն բառերը, բառակապակցությունները, նախադասությունները, որոնք ավելորդ են :

Մայրենի

Առաջադրանքներ՝

1.Անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Վալենկա- Թաղիքի տաք ոտնաման, կաճյակ:
Ատաղձ-Առհասարակ՝ մշակման ենթակա փայտեղեն :
ջրօրհնեք-Ջուրը օրհնելու եկեղեցական կարգ՝ արարողություն:
Նախազգացում-Լինելիքի՝ կատարվելիքի աղոտ կռահում՝ գուշակություն՝ ենթադրություն, լինելիքը կանխապես աղոտ կերպով պատկերացնելը, սիրտը վկայելը:
մայթ-Մարդկանց քայլելու ճանապարհ փողոցի երկու կողմերում՝ հրապարակների եզրերին ևն՝ սովորաբար երթային մասից որոշ չափով բարձր և սալահատակով՝ ասֆալտով՝ տախտակամածով պատած:
գունատ- Գույնը գցած, դժգույն

2Գրի՛ր, թե ի՞նչ հասկացար այս փոքրիկ հատվածներից։
Ես հասկացա, որ Թումանյանը ոչ միայն լավ հայր էր, լավ բանաստեղծ, այլև լավ ընկերեր էր :

Մայրենի

Հունձք կը ժողվեմ մանգաղով,
― Լուսնակը յարս է―
Ակոս ակոս ման գալով,
― Սիրածս հարս է:

Գլխեբաց եմ ու բոպիկ,
― Անո՜ւշ են հովեր―
Արտերուն մեջ թափառիկ,
― Մազե՜րս են ծովեր:

Ցորեն, կակաչ, կարոտով,
― Կաքավը կու լա―
Կապեցի մե՛կ նարոտով,
― Ձեռքերն են հինա:

Հասկերուն մեջ, վերևեն,
― Ասուպը անցավ―
Աստղեր մյուռոն կը ծորեն,
― Դեմքը լուսացավ:

 Դուրս գրի՛ր քեզ անծանոթ բառերը և բացատրի՛ր։

 մանգաղ-գյուղատնտեսական ձեռքի գործիք՝ կորացրած սուր բերանով և կարճ կոթով՝ խոտ և հացաբույսեր հնձելու համար
Ակոս-երկար գծաձև փոս հողի վերին շերտում, որ բացում է խոփը
բոպիկ-առանց ոտնամանների, ոտնամանները հանած
նարոտ-գույնզգույն թելերից ոլորած հաստ թել

Մայրենի

Մոռնանք, որ մեռած է… Չարենցը ողջ է դեռ և կենսունակ իր լավագույն բանաստեղծություններուն մեջ և շատ հավանաբար այդպես ալ պիտի մնա: Իզուր խենթ և խելառ էր, բայց շատ մը աշխարհիկ բանաստեղծներ այդպես եղած են և են:

Ես դուրս գրեցի այս հատվածը որովհետև Վիլիամ Սարոյանը նկարագրում է Եղիշե Չարենցին։

Գործնական քերականություն

315.  Սխալները գտի´ր և ուղղի´ր:

Ամեն անգամ իր արածը հիշելուց կարմրում էր:
Ամեն անգամ իր արածը հիշելիս կարմրում էր:

Մանկությունս հիշելիս սիրտս դառնում է գինով…
Մանկությունս հիշելիս սիրտս լցվում է գինով…

Արտը հնձելիս էլ ականջը  ձայնի Էր:

Արտը հնձելուց հանկարծ իր անունր լսեց:
Արտը հնձելիս հանկարծ իր անունը լսեց:

Փորելուց  բահն ինչ-որ բանի դեմ առավ:
Փորելիս  բահն ինչ-որ բանի դեմ առավ:

Ամեն անգամ այդ դուռը բացելուց հիշում էր իր վախը:
Ամեն անգամ այդ դուռը բացելիս հիշում էր իր վախը:

Մատը մեխելուց էր վիրավորվել:
Մատը մեխելիս էր վիրավորվել:

316.  Երկրորդ  նախադասությունը փակագծում գրված բառով միացրո´ւ  առաջինին (ընդգծված բառերը հանի´ր կամ  փոխի´ր):

Օրինակ՝  քաղաքի  ճանապարհին մի բազմություն տեսա: Դրան մեր հին ծանոթն էր առաջնորդում: (որին) — Քաղաքի ճանապարհին մի բազմություն տեսա, որին մեր հին ծանոթն

Էր առաջնորդում:

Խալիֆաները  հիմնեցին և  մայրաքաղաք դարձրին Բաղդադը, ( Բաղդադի ) որի գեղեցիկ ճարտարապետու թյունն ու շքեղությունն աոասպել  դարձան: (որի)

Գիտնականի հետաքրքրությունը  գրավեց մի բարձունք, ( Դրա ) որի տակ հին քաղաքի ավերակները պիտի լինեին, ըստ ավանդության: (որի)

Վանքի  մի խցում նստել է մի ծերուկ, ( Նա ) որը գրքեր է քննում խորասույզ: (որր)

Կար ու չկար. մի ձկնորս կար, որը մի գիշեր ( այդ ձկնորսը )  շալակեց իր ուռկանն ու ծովափ իջավ: (որր)

Տաճարի քրմերը մի էշ ունեին, որով իրենց թափառումների ժամանակ ( այդ էշով ) նրանք բեռ էին փոխադրում: (որով)

317.  Ածականի՝ սխալ կազմված գերադրական  աս­տիճանի ձևերը գտի´ր և ուղղի´ր:

Տե´ ս. Ամենամեծագույն քարերն եմ գտել ու բերել:

Ամենից  շքեղագույն զարդերը՝ քեզ:

Ամենալավագույն տարբերակն իմ առաջարկածն է:
Թաքնվի´ր ամենամեծագույն ծառի փչակում:

Ձեր պարտեզում բուրում են ամենաqեղեցկագույն վարդերը:

Ամենաազնվագույն մարդիկ են շրջապատում մեզ:

Երեկ երկնքում փայլում էր երբևէ տեսածս ամենապայծառագույն  ծիածանը:

Ինձ պատմի´ր ամենաերկարագույն հեքիաթր:

Բուսական աշխարհի ամենահնագույն ներկայացուցիչներից մեկը ծառանման ձարխոտն է:

318.  Կետերի փոխարեն մի այնպիսի արմատ գրի´ր, որ երկու բառ կազմի՝ և´ նախածանցի հետ, և´ վերջածանցի:

Ան միտք. ան եղեն,  ան … ու կ, ան … վոր, չ կամ ավոր, տ … ույք, դժ բախտ ավոր, տ … ուն, տ … ելի,  ան գիր իչ:

319.  Նկ արագրի´ր այն վայրը որտեղ չես սիրում լինել:
Այնտեղ մարդիկ գնում են, երբ վատառողջ են և բժիշկները բուժում են նրանց:

Հասուն արտ

Հասուն արտ

Դանիել Վարուժան

Առաջադրանքներ՝

  1. Ինքդ վերնագրի՛ր բանաստեղծությունը և մեկնաբանի՛ր:
    Արտի բերքը
  2. Արձակ, գրավոր պատմի՛ր բանաստեղծությունը։
    Արտս ոսկեգույն է, կարծես բոցավառվում է ցորենը, առանց այրելու: Արտս ոսկեգույն է, վառվում է երկինքը, ծղոտների տակ ճաքճքել է հողը: Արտս ոսկեգույն է, քառաշար հասկերի վրա արև է ընկել: Արտս ոսկեգույն է բոռ, մեղու և պիծակ կայծակի նման անցնում են հասկերի միջով: Արտս ոսկեգույն է, ստվերոտ տեղից դուրս է գալիս մի դեղձանիկ և դուրս թռչում ոսկեգույն ծովից: Օրորվիր ոսկեգույն արտ, ասա երբ է ժամանակը, որ գամ արծաթե մանգաղով հնձեմ ոսկեգույն ցորենը:

Դ. Վարուժան՝ 《Հասուն արտ》

Հասուն արտ

Արտըս ոսկո՜ւն է…
Նըման բոցերու
Ցորենն է բըռնկեր`
Առանց այրելու:

Արտըս ոսկո՜ւն է…
Երկինքն է կըրակ.
Հողը խորխոլած
Ծըղոտներուն տակ:

Արտըս ոսկո՜ւն է…
Քառաշար հասկեր
Քառաշար սաթով
Արև՛ են հագեր:

Արտըս ոսկո՜ւն է…
Բոռ, մեղու, պիծակ,
Քիստերուն մեջեն
Կ’անցնին զերդ փայլակ:

Արտըս ոսկո՜ւն է…
Մերթ կ’ելլե, հովեն,
Դեղձանիկ մը, թի՛ռ,
Ոսկեծուփ ծովեն:

Օրո՜ր, ոսկո՛ւն արտ,
Օ՜ր տուր, հասո՛ւն արտ,
Գամ ոսկիդ հնձեմ
Մանգաղով արծաթ:

1.Բացատրի՛ր հետևյալ բառերը՝ 

Արտ-մշակելի հող՝ որտեղ ցանում են ընդեղեններ,
բոց-ճառագայթ, լուսավոր ցոլք,
խորխոլել-ճաքճքել, ճեղքվածքներով պատվել,
ծղոտ- բույսերի՝ հատկապես հացահատիկային բույսերի ցողունը,
քառաշար- չորս շարք կազմող, չորս շարքով դասավորված,
հասկ-հացաբույսերի մեծագույն մասի, ինչպես և մի քանի ուրիշ բույսերի ծաղկաբույլը, որի մեջ ծաղիկները դասավորված են ցողունի վերին մասի երկարությամբ,
սաթ-շատ փայլուն,
բոռ-վայրի մեղու,
պիծակ-խայթող թաղանթաթևավոր միջատ,
քիստ-հացազգի բույսերի հասկերի ամեն մի հատիկի գլխին աճող բարակ փշանման կարծր մազիկ,
փայլակ- կայծակի արձակած լույս,
դեղձանիկ-սերինոսազգիների ընտանիքին պատկանող փոքրիկ երգեցիկ թռչուն,
հնձել-հացաբույսերը մանգաղով՝ գերանդիով՝ հնձիչով ևն քաղել,
մանգաղ-գյուղատնտեսական ձեռքի գործիք՝ կորացրած սուր բերանով և կարճ կոթով՝ խոտ և հացաբույսեր հնձելու համար
Հացաբույս- հացահատիկային բույս: 

2.Ի՞նչ գույն ես տեսնում, երբ կարդում ես բանաստեղծությունը, հատկապես ո՞ր բառերն ու արտահայտություններն են այդ տպավորությունը ստեղծում։
Ես տեսնում եմ դեղին և նարնջագույն գույները բանաստեղծությունը ընթերցելիս, հատկապես այս հատվածներում՝
՛՛Ոսկեծուփ ծովեն, Գամ ոսկիդ հնձեմ, Արտըս ոսկո՜ւն է՛՛ , ինչպես նաև այն հատվածներում, որտեղ օգտագործվում է արև բառը:

Ռուսերենից հայերեն թարգմանություն

Ռուսերեն
Бог на кухне

Мать спросила своего ребёнка:

— Знаешь ли ты, что Бог был здесь, когда ты крал печенье с кухни?

— Да.
— И что он смотрел на тебя всё это время?

— Да.

— А что он говорил тебе, как ты думаешь?

— Он говорил: «Кроме нас здесь никого нет, возьми и мне немного!»


Հայերեն
Աստված խոհանոցում

Մայրը հարցրեց իր երեխային.

- Գիտե՞ս, որ Աստված այստեղ էր, երբ խոհանոցից թխվածքաբլիթներ գողացար:

- Այո
- Եվ որ նա նայում էր քեզ այս ամբողջ ընթացքում:

- Այո

- Ի՞նչ ես կարծում, ի՞նչ ասաց նա քեզ:

- Նա ասաց. «Այստեղ մեզնից բացի ոչ ոք չկա, ինձ համար էլ վերցրու»:

Գործնական քերականություն

309. Փակագծի բառը գրի´ր պահանջվող ձևով:

Օրինակ ՝ Ներկր (վրձին) պատին էր քսում ու հիացած նայում էր իր (արած): — Ներկը վրձնով պատին էր քսում ու հիացած նայում իր արածին

Գերմանացի փիլիսոփա Կանտը ծնվել է Քյոնիգսբերգում և ութսուն տարի հետո այնտեղ էլ  մահացել է : Նա իր միտքը ընդգրկել է ոչ միայն երկիր մոլորակ,այլև Արեգակնային համակարգի և ողջ տիեզերքի: Սակայն կյանքի ընթացքում Կանտը, կարելի է ասել, դուրս չեկավ հայրենի քաղաք: Նրա ամենահեռավոր ճամփորդությունը եղավ Պիլաու գյուղ գնալը, որը Քյոնիսբերգից  ընդամենը քառասունհինգ կիլոմետր էր հեռու:

312.  Նախադասությունն ընդարձակի´ր՝ ինչո՞վ, ումո՞վ հարցին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ ավելացնելով:

Կապիկն արագ-արագ իր բուրդն էր սանրում:

Այդ կինն անտառից միշտ էլ վերադառնում է: ինքնաթիռով

Մարդն իր գործը անելու է:

Ընկերների մոտ գլուխ էր գովում:

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы