Ռուսերենից հայերեն թարգմանություն

Боязнь собак

Одна женщина с детства боялась собак. Когда-то давно бездомная собака укусила её, и с тех пор она испытывала панический страх перед собаками. Занятия с психологом не приносили результата.

И вот однажды, придя к психологу, женщина заявила, что больше не боится собак. Психолог удивился и поинтересовался, как ей это удалось.

— Знаете, доктор, — объяснила женщина, — я вчера вот о чём подумала: собаки живут лишь двадцать лет. И та собака, которая меня укусила, уже умерла. Поэтому бояться мне уже не надо.

                                                                                     Վախ շներից

Մի կին մանկուց վախենում էր շներից:Անտուն թափառող շունը կծեց նրան, և այդ ժամանակից ի վեր նա զգաց շների նկատմամբ խուճապային վախ: Հոգեբանի հետ դասընթացները արդյունք չտվեցին:

Եվ ահա մի օր, հոգեբանի մոտ գալով, կինը հայտարարեց, որ այլևս չի վախենում շներից: Հոգեբանը զարմացավ և հարցրեց, թե ինչպես է դա արել:

«Գիտե՞ք, բժիշկ, - բացատրեց կինը, - երեկ ես մտածեցի այս մասին. Շներն ապրում են ընդամենը քսան տարի: Եվ ինձ կծող շունն արդեն սատկել է: Հետեւաբար,  այլևս   վախենալու  կարիք չկա:


Գործնական աշխատանք

1.Փոխիր տրված բառերի մուգ գրված տառերը և ստացիր նոր բառեր:
Գիրք— գիրկ, տանկ— տանձ, սանր- մանր,  մարագ- կարագ, նոր- փոր, բարդ- մարդ
2.Փակագծերում նշված բառերից ընտի՛ր ճիշտը և տեղադրի՛ր նախադասությամ մեջ:
Երեկոյան (բառաչում, մայում) էին մարգագետիններից տուն եկող կովերն ու հորթերը:
Գառնուկը հուսահատությունից (մայում, բառաչում էր):
Մի կատաղի քամի (ճռնչաց, շառաչեց) այնպիսի սաստկությամբ, որ հնօրյա ծառերն արմատից սկսեցին տատանվել:
Ծանր ու հին փայտյա դուռը (անընդհատ ճռնչում, շառաչում էր):
Գեղջուկի և երկրագործի համար սկսվել էր հողային աշխատանքների (եռուն, եռանդուն) շրջան:
Այդ (եռանդուն, եռուն) ծերուկը զարմացնում էր բոլորին:
Միայն սայլերին լծված (նժույգների, ձիերի) խրխնջյունն էր մերթընդմերթ ընդհատում լռությունը:
Արքայական (նժույգները, ձիերը)  սպասում են իրենց հեծյալներին:
Քո պատմած դեպքը սովորական (հնարք, հնարանք) է, այլ, ոչ թե իրականություն:
Տղան տարբեր (հնարք, հնարանք) է գործածում աղջկա սիրտը շահելու համար:
3.Բացատրի՛ր դարձվածքները բառարանի օգնությամբ:
Իրար սրտից ջուր խմել – մեկը մյուսի սրտովը լինել
Հազար մաղով անցկացրած –փորձառու
Հիվանդի համար ջուր բերող – հոգոտար
Գլխին կրակ թափել – զրպարտել, խայտառակել, բամբասել:
Կանաչ-կարմիրը կապել –տղային ամուսնացնել:
Կոպեկի համար մեռած – ագահ
Ուրիշի բնում ձու ածել –Օգուտը ուրիշին տալ:
Ոտքի կոխան դարձնել –ոտքերի տակ տալ, ոտնահարել
Փուշը մատից հանել –Նեղության պահին օգնության գալ:
Գրքի մի երեսը կարդալ — հարցին միակողմանիորեն մոտենալ:
4.Լրացրե’ք բաց թողնված տառերը,  երկհնչյունները, կրկնակ բաղաձայնները:
Վարձու, կարգազանց,    բարձրություն, անջրդի,  տախտակ, բացօդյա, անդորրություն,  դարբին, սիգապանծ,  սանդուղք, վարդապետ, խորդուբորդ,  կմախք,  կցկտուր,  ճեպընթաց, դշխոյական, ելևէջ, կեսօր, թախծոտ, օրիորդ, անբախտ, հարթավայր,

5.Առանձնացրե’ք հոմանիշային  6 զույգ:
Այգաբաց,  ամանոր,  նավասարդ, արփի, իղձ,  արգասիք, երազանք,  թախիծ,   արեգակ, արշալույս, արդյունք, տխրություն:
ամանոր-նավասարդ
այգաբաց- արշալույս
թախիծ- տխրություն
արփի- արեգակ
իղձ- երազանք
արգասիք- արդյունք

6. Առանձնացնել հականիշային 6 զույգ:
Տերևազուրկ, ստոր, երանգավառ, համր, վեհանձն, սաղարթախիտ, չոր,  խոսուն, խորդուբորդ, դժգույն, տամուկ, ողորկ:
տերևազուրկ- սաղարթախիտ
ստոր- վեհանձն
երանգավառ- դժգույն
համր- խոսուն
չոր-տամուկ
խորդուբորդ — ողորկ

7.Փակագծում  տրված բառերը տեղադրեցե’ք  բաց թողնված  տեղերում` ենթարկելով անհրաժեշտ   փոփոխությունների:
 Ամռանը նա սիրում էր  նստել պատշգամբի   առաջ   փռված   պարտեզում,    որտեղով      անցնում  էր  մեծ առուն .այն գալիս էր ընդարձակ հովիտը շրջապատող սարերից    և   գնում  դեպի դաշտերը:

(սար, փռել,  ամառ, որտեղ)

Որքան  մոտենում  էինք,  այնքան ավելի նշմարելի  էին դառնում   գյուղի  տներն   ու այգիները,  երդիկներից   ելնող   ծխի  սյուները:

(երդիկ, դառնալ, ծուխ, տուն)

Լիլիթի   վեր   սլացող   հոգին   չէր  երկնչում  ոչ մի  խոչընդոտից  ,   ձգտում   էր  դեպի երկնասլաց   սյուների  նմանվող   ժայռերը,   տենչում  լեռների  երկնամերձ   բարձունքները :

(սյուն, խոչընդոտ, սլանալ, բարձունք)

Ձայնարկությունը որպես խոսքի մաս

Վարժություններ
Վարժություն 1։ Գրե՛լ երեք այնպիսի ձայնարկություն, որոնցով հնարավոր
լինի կազմել այլ խոսքի մասեր։
Բը՜զզ, մը՜ռռ, ճը՜ռռ
Վարժություն 2։ Գտնե՛լ ձայնարկությունները (առոգանության նշանները
դրված չեն) և խմբավորե՛լ ըստ տեսակների։
Վայ- զգացական,
խշշալ-բնաձայնական,
ձայն տալ- կոչական,
ծուղրուղու- նմանաձայնական,
հեյ- կոչական,
հարայ կանչել-կոչական,
ճռռոց-նմանաձայնական,
օֆ-զգացական,
քչքչոց-նմանաձայնական,
ծիվ-ծիվ- բնաձայնական,
բզզոց- բնաձայնական,
ախ- զգացական
վաշ-վիշ- նմանանաձայնական,
ճռվողյուն-բնաձայնական,
ուխայ- զգացական,
թրըխկ- նմանաձայնական,
շրխկոց- նմանաձայնական

Համո Սահյան. ՕԳՆԱԿԱՆԸ ԵՍ ԵՄ, ՆԵՂՎՈՒՄ ԵՄ…

ՆԵՂՎՈՒՄ ԵՄ…

Նեղվում եմ, խփում են կրծքիս,
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ,
Ներում եմ, նստում են գլխիս,
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ։

Առնում են ու ետ չեն տալիս,
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ։
Մեռնում եմ, երբ ուշ են գալիս,
Ես զոհ եմ, իրենք են դժգոհ։
Ձայնագրություն


ՕԳՆԱԿԱՆԸ ԵՍ ԵՄ

Քույրս մասուր է քաղում,
Օգնականը ես եմ։
Հայրս աղուն է աղում,
Օգնականը ես եմ։
Մայրս ալյուր է մաղում,
Օգնականը ես եմ։
Տատս խմոր է շաղում,
Օգնականը ես եմ։
Պապս կախան է կախում,
Օգնականը ես եմ։
Հոգնել է բոցն օջախում,
Օգնականը ես եմ։
Ով ինչ անի մեր թաղում,
Օգնականը ես եմ…
Վերջ — հոգեվարք ու թաղում.
Օգնականը ես եմ…
Տեսնենք ինձ ո՞վ է թաղում.
Ո՞վ կա… Տանը ես եմ,–
Օգնականը ես եմ։
Ձայնագրություն

Մայրենի

Գործնական աշխատանք`

1․Տրված բառերով կազմի՛ր բառակապակցություններ` նրանց ավելացնելով ինչպիսի՞, ո՞ր, ո՞ւմ, ինչի՞ հարցերին պատասխանող լրացումներ: Ընդգծի՛ր գլխավոր և երկրորդական անդամները։

Կրակ- ինչպիսի՞ — մարմանդ, ո՞ր— անմար կրակը, ո՞ւմ— գյուղացիների կրակը, ինչի՞— գազօջախի կրակը
ջուր- ինչպիսի՞— հանքային ջուր, ո՞ր— հոսող ջուրը, ո՞ւմ— երեխայի ջուրը, ինչի՞— աղբյուրի ջուրը
հող- ինչպիսի՞— խոնավ հող, ո՞ր— հայրենի հողը, ո՞ւմ— հայի հողը, ինչի՞— բանջարանոցի հողը
օդ- ինչպիսի՞— մաքու օդ, ո՞ր— սենյակի օդը, ո՞ւմ— իմ օդը, ինչի՞— անտառի օդը:
երեխա- ինչպիսի՞— ճարպիկ, ո՞ր— հարևանի երեխան, ո՞ւմանծանոթի երեխան ինչի՞— մանկապարտեզի երեխան
տուն- ինչպիսի՞— հարմարավետ, ո՞ր— նորակառույց տունը, ո՞ւմ պապիկի տունը, ինչի՞— արևի տունը:

2. Տրված բառերին ում, ի՞նչ(ը), ինչի՞ն, ինչո՞վ հարցերին պատասխանող լրացումներ ավելացնելով՝ կազմի՛ր բառակապակցություններ: Ընդգծի՛ր գլխավոր և երկրորդական անդամները։

Սիրել- ում— մայրիկին, ի՞նչ(ը) — հայրենիքը, ինչի՞ն— շնիկին, ինչո՞վ— հոգով
կտրտել- ի՞նչ(ը) — բանջարեղենը, ինչի՞նինչո՞վ— դանակով
մատուցել- ում— հաճախորդին, ի՞նչ(ը) — ուտեստը, ինչի՞նինչո՞վ— սկուտեղով
մոտեցնել- ում— հիվանդին, ի՞նչ(ը) — աթոռը, ինչի՞ն— սեղանին, ինչո՞վ— մեքենայով
հանգստացնել- ում— երեխային, ի՞նչ(ը) — վիճակը, ինչի՞ն— կենդանուն, ինչո՞վ— խոսքով :

3. Տրված նախադասությունը համառոտի՛ր, դարձրո՛ւ վեց-յոթ բառանի նախադասության տարբերակներ: Քանի՞ նախադասություն  է ստացվում:

Կապիկների
վանդակի մոտ տասը րոպե մետաղացանցի արանքից փրչոտ ձագուկներին էի շոյում:՝ հակառակ Բիլի անհամբերության ու շտապողականության:


4. Տրված նախադասությունը համառոտի՛ր և վեց-յոթ բառանի նախադասությունների տարբերակներ ստացիր:
Մայր մտնող արևի շողերից տաքացած՝ աղավնիները իրար առաջ պարծենում էին իրենց գեղեցկությամբ ՝ մերթ լայն բացելով շագանակագույն թևերն ու մերթ  խոնարհվելով , պտտվելով ու տարօրինակ բամբ ձայներ արձակելով:

5․Գծերի փոխարեն գրել Մ կամ Ն:
Ռմբակոծել, բմբուլ, անբախտ, ամբողջովին, ամբասիր, ամբարտավան, ամբոխ, ամպագոռգոռ, ամփոփել, ինքնամփոփ, համբույր, ճամփա, ըմպանակ, անբավ, ամբար, անբիծ, ըմբոստ, ըմբռնել, բանբեր, անբարբառ, ըմբոշխնել, Մանվել, Սամվել, անփույթ, անբարյացակամ, ճամփորդ, անբերրի, բամբասել, բանսարկու, ճամպրուկ, անպաճույճ, շամփուր, սիմֆոնիա, անպատճառ, բանվոր, ամպշող, ճամբար, անպայման, ամպրոպ:

6Բառաշարքերում գտնել և առանձնացնել հոմանիշների 6 զույգ:

ա.Կեղտ, գութ, եղեգնուտ, խիղճ, ավար, թախիծ, կարծիք, օրրան, մորմոք, թալան, իմաստ, հայրենիք, տեսակետ, աղտ:
Կեղտ- աղտ
Գութ- խիղճ
Ավար-թալան
Օրրան- հայրենիք
Կարծիք — տեսակետ
Թախիծ- մորմոք

բ.Ձու, նեցուկ, ճաճանչ, պայտ, թարթիչ, վիհ, աշտանակ, արտևանունք,  օշարակ, ճրագակալ, անդունդ, ճառագայթ, հավկիթ, հենարան:
Ձու- հավկիթ
Նեցուկ- հենարան
Ճաճանչ- ճառագայթ
Թարթիչ- արտևանունք
Վիհ- անդունդ
Աշտանակ-ճրագակալ

գ.Աքցան,տաղտուկ, խուճապ, գինարբուք, մորմոք, խրախճանք, արգելք, ահ, գուրգուրանք, երկյուղ, խոչընդոտ, գորով, տագնապ, ձանձրույթ:
Տաղտուկ- ձանձրալի
խուճապ- տագնապ
Գինարբուք- խրախճանք
Արգելք- խոչընդոտ
Ահ- երկյուղ
Գուրգուրանք- գորով

7․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են  գոյականներ․
ա. վերելակ, հնչուն, փչակ
բ. շեշտակի, հանք, հնչուն
գ. արցունք, հայուհի, վայրէջք,
դ. ուղղակի, փափկասուն, փախուստ

«Երկու խոշոր չարիք»հոդված

Կրկին կարդա՛ Ղ․Աղայանի «Երկու խոշոր չարիք»հոդվածը, պատրաստվի՛ր բանավոր քննարկման և պատասխանի՛ր հետևյալ հարցերին՝

1.Գրի’ր, թե որքանով է հոդվածն արդիական այսօր։
Հոդվածը արդիական է նաև այսօր, քանի որ նրանում բարձրացված խնդիրները արդիական են նաև մեր օրերում: Այդ խնդիրներն են՝ մարդկանց նյարդային լարվածությունը, լճացումը, երիտասարդության այլասերումը, վատ կրթական համակարգերը և այլն:

2.Փորձի’ր զուգահեռներ տանել հին սիստեմով դպրոցների եւ քո դպրոցի միջեւ։
Հին սիստեմով դպրոցներում սահմանապակված է եղել աշակերտների ազատությունը: Նրանք սովորել են վախի մթնոլորտում ՝ շատ հաճախ ենթարկվելով բռնության: Մեր օրերում պաշտպանված են աշակերտի իրավունքները: Ունենք հնարավորություն սովորելու լուսավոր և գեղեցիկ դպրոցներում:

 «Երկու խոշոր չարիք» հոդվածը

Կարդա՛ Ղ․Աղայանի «Երկու խոշոր չարիք»հոդվածը, պատրաստվի՛ր բանավոր քննարկման և պատասխանի՛ր հետևյալ հարցերին՝

1․Ի՞նչ երկու խոշոր չարիքի մասին է խոսվում հոդվածում։
Մտավոր հոգնածությունը և ներվոտությունը:

2․Որո՞նք են այդ չարիքների առաջացման պատճառները, կարո՞ղ ես ինքդ էլ որոշ պատճառներ նշել։
Տեխնիկական գիտությունների հսկայական զարգացումը, կյանքի կենցաղավարության արմատական փոփոխությունը, մտքերի շարժումը մեր դարի կեսում, ժամանակակից դպրոցների կրթական վատ համակարգերը և այլն:

3․Իրավիճակից դուրս գալու ի՞նչ լուծումներ է առաջարկում ինքը՝ Աղայանը։
Նա առաջարկում է արմատապես փոխել կրթական հին համակարգերը, ստեղծել նորերը, որոնք հիմնված կլինեն դիտողության և փորձի վրա:

Հնարագետ ջուլհակը

Ղ․ Աղայանի Հնարագետ ջուլհակը ավանդությունն ամբողջությամբ կարդա՛ և հորինի՛ր նոր ավարտ։
Անցան տարիներ ջուլհակը ծեր տարիքում դարձավ մեծ գործարանների տեր, բայց նա այդքան էլ չէր սիրում այդ սարքերը, որոնց շնորհիվ պատրաստվում էին կտավները: Նա գնաց իր տնակը նստեց մի անկյունում և սկսեց առաջվա պես կտավ գործել: Եկավ թագավորը և հարցրեց, թե նա ինչու է գործարանները թողած եկել և այս խրճիթում սկսել գործել: Նա պատասխանեց, որ իր տանը նա ավելի լավ է զգում, թեկուզ մութ, թեկուզ վատ պայմաններում, բայց իր հարազատ անկյունում՝ իր տանը, որտեղ առաջին անգամ սովորել է կտավ գործել:

Պատմությունից առանձնացրու տասական գոյական, ածական, բայ։
Գոյական- աշխարհ, մարդ, քաղաք, հրապարակ, դերվիշ, շրջան, փայտ, թալիսման, գիտնական, ժողովուրդ:
Ածական- ընդարձակ, մեծ, լուռ, մունջ, բարի, չար,  հասարակ,  երկայն, հնարագետ, ինքնաշարժ:
Բայ- գցել, գնալ, հասկանալ, ընկնել, կապել, խղճալ, ուզել, չունենալ, քշել, գործել:

Հնարագետ ջուլհակը

Հնարահետ ջուլհակը պատմվածք

2.Գրավոր ներկայացրո՛ւ, թե ինչի՞ մասին էր պատմվածքի այս հատվածը, ի՞նչ սովորեցիր։
Պատմվածքի առաջին հատվածում հեղինակը պատմում էր դերվիշի հագուստով մի մարդու մասին, որը գնաց Սպահան քաղաքի ընդարձակ հրապարակի մեջ մի փայտով շրջան գծեց և նստեց կողքին: Այդ քաղաքի ժողովուրդը անցնելիս նրան հարցեր էր տալիս, բայց նա չէր պատասխանում նրանց: Այդ քաղաքի թագավորը անընդհատ գիտնականներ էր ուղարկում նրա մոտ, որպեսզի իմանան , թե նրա այդ արարքը ինչ է նշանակում, բայց ոչ մի գիտականի չի հաջողվում դա իմանալ: Հետո պատմվածքի երկրորդ մասում թագավորը հանդիպում է մի հնարագետ ջուլհակի:

3.Առանձնացրո՛ւ պատմության հերոսներին և բնութագրի՛ր։
Թագավոր, գիտնականներ, դերվիշի հագուստով մի մարդ, ժողովուրդ և հնարագետ ջուլհակ

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы