Գործնական աշխատանք
Ախոյան
աղմուկ
հարկատու
սուլոց
դեղձի
բառերի մեջ ի՞նչ կենդանիներ եք տեսնում: Ինքդ գտիր նման բառեր
Կազմել նախադասություն՝ չխախտելով տրված բառերի հերթականությունը.
ա․ Մութ գիշերվա խորհրդավոր լռությունը խախտում էր միայն եղեգների խշշոցը:
բ․ Աննայի անհանգիստությունից սիրտը թպրտում էր անորոշությունից հուզմունքից ու, երջանկությունից:
գ․ Հանկարծ անծանոթ գեղեցկուհու հայացքը պատահմամբ հանդիպեց Հունանյանի հայացքին:
դ․ Գյուղի աղբյուրի մոտ թխկի տակ միայնակ կանգնել էր Մարանը:
ե․ Մասիսի գագաթը փայլփլում էր ոսկեվառ շողերը որոնք աչք էին շլացնում:
Նախադասությունների մեջ շարադասության (բառերի դասավորության) սխալ կա. ուղղի՛ր:
Բարձր ու երկարաձիգ գորտն սկսեց կռկռալ:
Աղմուկի միջից հուսահատ մեզ էին հասնում օգնության կանչերը:
Հայտնվեցին միանգամայն յուրահատուկ իրիկնային ձայները` ռիթմիկ գվվոց ու բարձր, բեկբեկուն մռնչյուն:
Քարացած նայում էր իրիկնային տերևների ու թփերի տարուբերումին, կարծես առաջին անգամ էր տեսնում:
Սա հսկայի այն կոշիկն է, որը հաղթեց դևերին ու հետ բերեց աղջկան:
Տեսանք ավտոբուսի այն վարորդին, որով եկել էինք: